[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՀ­ՎԱ­ՆԸ ՊԱՐ­ՏԵ­ԼՈՒ Ա­ՐԱՐ­ՉԱ­ԳՈՐԾ ԱՐ­ՎԵՍ­ՏԸ...

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի բո­վում թրծ­վեց 50-60¬ա­կան­նե­րի սե­րուն­դը… Ժա­մա­նա­կի թե­լադ­րանքն էր, ժա­մա­նա­կի պա­հան­ջը՝ ազ­գո­վին պի­տի Երկ­րա­պահ դառ­նա­յին… Հա­մախ­մբ­վե­ցին նախ թա­ղի տղա­նե­րով, ջո­կատ­ներ կազ­մե­ցին, ա­պա հըն­թացս ստո­րա­բա­ժա­նում­նե­րի տես­քով պի­տի ձևա­վոր­վեր ա­պա­գա Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի կո­րի­զը… Ազ­գի սե­րուց­քը վե­րա­հաս պա­տե­րազ­մին ՙոչ՚ պի­տի ա­սեր ինք­նա­կազ­մա­կերպ­մամբ, ինք­նա­զո­հո­ղու­թյամբ, ի զեն պի­տի կանչ­վեին ընտ­րյալ­նե­րը…

1966 թվա­կա­նին Հադ­րու­թի շր­ջա­նի Մեծ Թա­ղեր գյու­ղում Գրի­գոր և Պու­ժի Ալ­թու­նյան­նե­րի ըն­տա­նի­քում լույս աշ­խարհ ե­կած Յա­կո­վը, ճա­կա­տագ­րի ա­նակն­կալ­նե­րին ան­տե­ղյակ, լույս աշ­խարհ ե­կավ ՙկրա­կե շա­պի­կով՚։ 20 տա­րե­կան էր, երբ գե­րա­զան­ցու­թյան դիպ­լո­մով ա­վար­տեց Երևա­նի հիդ­րո­մե­լո­րա­տիվ տեխ­նի­կու­մը` 87-ին էր Ար­ցա­խյան շարժ­ման խմո­րում­նե­րի փու­լում։ Երևա­նում ու­սա­նող­նե­րը` որ­պես շատ կարևոր լուր, ի­րար էին փո­խան­ցում թռու­ցիկ­ներ, ա­պա ստո­րագ­րա­հա­վաք սկ­սե­ցին. Յա­կովն ակ­տի­վիստ­նե­րի մեջ էր։ Գյուղ վե­րա­դար­ձավ Շարժ­ման խլր­տում­նե­րը հո­գում ու սր­տում ամ­բա­րած` որ­պես գե­րա­գույն իղձ ու նպա­տակ։ Տան կրտ­սերն էր, ի­րեն էր վե­րա­պահ­ված օ­ջա­խի ծու­խը վեր հա­նե­լու պա­տիվն ու պար­տա­կա­նու­թյու­նը, սա­կայն նա նախ իր երկ­րի ա­ռա­ջա­պահ զին­վո­րը դար­ձավ: Կանչ­ված­նե­րը՝ քիչ էին, ըն­տր­ված­ներն` ա­ռա­վել քիչ։ Նրանք ի­րենց ու­սե­րին կրե­լու էին ողջ պա­տե­րազ­մա­կան գող­գո­թան։ Պա­պը՝ Գրի­գոր Ալ­թու­մյա­նը, մա­հա­ցել է, երբ Յա­կովն ըն­դա­մե­նը 3 տա­րե­կան էր։ Չի հի­շում պա­պին, սա­կայն տատ Հեր­սիկն ապ­րել է մինչև խո­րը ծե­րու­թյուն և իր մահ­կա­նա­ցուն կն­քել 111 տա­րե­կա­նում։ Ալ­թու­նյան­նե­րը Մեծ Թա­ղեր գյու­ղում հին ու խոր ար­մատ­ներ ու­նեն։ Ի­րենց տոհ­մա­կան բա­ռար­մա­տը՝ Ալ­թու­նը, թուրք­մե­նե­րեն նշա­նա­կում է ոս­կի։ Ըստ իմ հե­րո­սի դի­տարկ­ման` ի­րենց գյու­ղի տա­րած­քում կա Ալ­թուն­թախտ կոչ­վող տա­րած­քը, ո­րը նշա­նա­կում է ոս­կե տախ­տակ (փայտ), ի­րենց ան­տառ­նե­րի փայ­տի գույ­նը ոս­կե­գույնն է։ Ալ­թու­նյան­նե­րը սերն­դե­սե­րունդ բնակ­վում են Հին և Մեծ Թաղ­լար­նե­րում։ Նրանք այդ գյու­ղե­րում մեծ համ­բավ ու հե­ղի­նա­կու­թյուն ու­նեին։
Մար­շալ Ա. Խան­փե­րյան­ցի ան­վան սով­խո­զում որ­պես տն­տե­սա­գետ աշ­խա­տան­քի ան­ցած Յա­կո­վի հա­մար այլ ճա­նա­պարհ էր կան­խո­րոշ­ված, հա­մա­գյու­ղա­ցի Լևոն Հայ­րի­յա­նի հետ միա­սին շարժ­ման ա­ռա­ջա­մար­տիկ­նե­րի շար­քում էին։ Անհ­րա­ժեշտ էր միա­վոր­վել, հա­մախ­մբ­վել: Ստե­փա­նա­կեր­տում ծա­նո­թա­ցան Սեր­գեյ Շահ­վեր­դյա­նի հետ, վեր­ջինս խոր­հուրդ տվեց հա­մա­գոր­ծակ­ցել Հադ­րու­թի թան­գա­րա­նի տնօ­րեն Ար­թուր Մկրտ­չյա­նի հետ։ Ար­թու­րի մի­ջո­ցով էլ մտան Շարժ­ման հոր­ձա­նուտ, ծա­նո­թա­ցան մի շարք այլ ջա­տա­գով­նե­րի հետ ու սկ­սե­ցին խփել միևնույն կե­տին։ Ու սկս­վե­ցին ժո­ղովր­դա­կան խլր­տում­նե­րը, յու­րա­քան­չյուր փոքր, հա­ճախ անն­շան նո­րու­թյու­նը մեծ ու­րա­խու­թյուն էր պատ­ճա­ռում մարդ­կանց, այդ օր­վան եր­կար էին սպա­սել։ ՙՅու­մա­նի­տե՚ թեր­թում Ա­բել Ա­ղան­բե­կյա­նի հոդ­վա­ծը, Չար­դախ­լուի դեպ­քե­րը, հե­տո սկս­վեց ստո­րագ­րա­հա­վաք­նե­րի փու­լը, Շար­ժու­մը գնա­լով թափ էր ստա­նում և ի վեր­ջո վե­րած­վեց ռազ­մա­գոր­ծո­ղու­թյուն­նե­րի։
Ար­դեն գյու­ղի խա­ղո­ղա­գոր­ծա­կան բրի­գա­դի բրի­գա­դա­վար, ով ա­նընդ­հատ շփում­նե­րի մեջ էր ժո­ղովր­դի հետ, իմ հե­րո­սը հե­ռա­կա կար­գով ըն­դուն­վեց Երևա­նի գյու­ղատն­տե­սա­կան ինս­տի­տուտ և կա­պը Երևա­նի հետ ա­վե­լի սեր­տա­ցավ։ Հե­տո ե­ղան գյու­ղի ա­ռա­ջին զո­հե­րը, ա­ռա­ջի­նը զոհ­վեց ֆեր­մա­յի պա­հա­կը, գյու­ղի ջա­հել­նե­րի 80 տո­կո­սը ջո­կա­տի կազ­մում էր, հե­տո ար­դեն` Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի շար­քե­րում։ Հարկ է նշել, որ ձո­րա­կի ժո­ղո­վուր­դը բա­վա­կա­նին ակ­տիվ էր։ Այդ թո­հու­բո­հի մեջ գյու­ղում բաց­վեց կոն­դեն­սա­տոր­նե­րի գոր­ծա­րա­նի մաս­նա­ճյու­ղը։ Գյուղ ե­կավ Ար­թուր Ա­ղա­բե­կյա­նը, ով հե­տա­գա­յում դառ­նա­լու էր Պաշտ­պա­նա­կան շր­ջա­նի հրա­մա­նա­տա­րը։ Զին­ված պայ­քա­րի փու­լը հենց նրա՝ Ար­թուր Ա­ղա­բե­կյա­նի հետ է կապ­ված։ Գյու­ղում նրա գլ­խա­վո­րու­թյամբ կազ­մա­վոր­վեց զին­ված ջո­կա­տի շտաբ։ 92-ին զենք ստա­ցող ա­ռա­ջա­մար­տիկ­նե­րից մեկն էլ Յա­կովն էր, տղա­նե­րը ստա­նում էին զեն­քը ու մեկ­նում ա­ռաջ­նա­գիծ, այն­տեղ, որ­տեղ նրանց կա­րիքն ա­ռա­վել շատ էր զգաց­վում։ Յա­կո­վը ծա­ռա­յում է Է­դիկ Հայ­րի­յա­նի վաշ­տում: Հու­նի­սի 28-ին թշ­նա­մին հար­ձակ­վում է գի­նե­գոր­ծա­րա­նի վրա, վերց­նում Դրախ­տի­կի դիր­քե­րը ու հա­սե­հաս էր Տող գյու­ղին… այդ չա­րա­բաս­տիկ օ­րը Է­դի­կը՝ հրա­մա­նա­տա­րը, զոհ­վում է։ Այ­սօր Մեծ Թա­ղեր գյու­ղում հու­նի­սի 28-ի հրա­պա­րակ կա ի հի­շա­տակ այդ հե­րո­սա­կան օր­վա, երբ տղա­նե­րը գյու­ղի մա­տույց­նե­րում ըն­թա­ցող թեժ մար­տե­րում ար­ժա­նի դաս տվե­ցին հա­կա­ռա­կոր­դին ու սե­փա­կան ու­ժե­րի հան­դեպ լց­վե­ցին վս­տա­հու­թյամբ։ Նույն տար­վա հոկ­տեմ­բե­րին Յա. Ալ­թու­նյա­նին ու­ղար­կե­ցին ՙՀայ­կա­զով՚՝ հրե­տա­նա­յին ու­սում­նա­կան պատ­րաս­տու­թյուն անց­նե­լու։ Գյու­ղից 7 հո­գի էին, ու­ղար­կել են դա­սըն­թաց­նե­րի շր­ջա­նում հրե­տա­նու ղե­կա­վար­ման դա­սակ կազ­մա­վո­րե­լու նպա­տա­կով։ Մեկ ամ­սից վե­րա­դառ­նա­լով Պաշտ­պա­նա­կան շր­ջան` լծ­վել են մար­տա­կան խն­դիր­նե­րի ի­րա­գործ­մա­նը։ Հրե­տա­նա­յին ճշ­տորդ էի, ա­սում է զրու­ցա­կիցս ու լռում, ու երբ փոր­ձում եմ ա­վե­լին դուրս քա­շել նրա պա­տե­րազ­մա­կան հու­շե­րից, հա­կա­դար­ձում է. ես չեմ կա­րող իմ մա­սին ա­սել, թե ինչ­պի­սի հրե­տա­նա­վոր եմ ե­ղել, թող ու­րիշ­ներն ինձ բնու­թագ­րեն։ Միայն կա­րող եմ ա­սել, որ ինչ ա­րել ենք սր­տով ու նվի­րու­մով ենք ա­րել, մեր հող ու ջրի, մեր զա­վակ­նե­րի ու նրանց ա­պա­գա­յի հա­մար ենք ա­րել, ա­սում է ա­ռա­ջին կար­գի հաշ­ման­դամ, եր­կու ոտ­քը ան­դա­մա­հատ­ված Յա­կով Ալ­թու­նյա­նը, ով ապ­րե­լու, ա­րա­րե­լու, մա­քա­ռե­լու լա­վա­գույն օ­րի­նակ է ոչ միայն մեզ՝ ար­ցախ­ցի­նե­րիս, այլև ընդ­հան­րա­պես մարդ տե­սա­կի հա­մար։

Մա­տը լի­զե­լով էր քա­մու ուղ­ղու­թյու­նը ո­րո­շում, ա­սում են հրե­տա­նա­վոր ըն­կեր­նե­րը, ՙերբ նա դիր­քե­րում էր, հաս­տատ ոչ մի սխալ թույլ չէր տր­վում, թուր­քը հաս­տատ մի քայլ ա­ռաջ չէր գա­լու, իսկ նրա ու­ղոր­դած ցան­կա­ցած արկ չերևա­ցող տե­ղից նշա­նա­կե­տին էր հաս­նե­լու և դրա­նում ոչ ոք չէր էլ կաս­կա­ծում։
1993թ. օ­գոս­տո­սի 18-ին նա­խա­տես­ված էր մեծ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն, մե­րոնք պի­տի ա­զա­տագ­րեին Ֆի­զու­լին ու ա­ռաջ գնա­յին, նրանք էլ ի­րենց դիր­քերն ար­դեն բա­րե­լա­վել էին և ի­րենց հեր­թին նա­խա­պատ­րաստ­վում էին կրա­կի կա­ռա­վար­մամբ ա­ջակ­ցել տղա­նե­րի ա­ռաջ­խա­ղաց­մա­նը։ Յա­կո­վին տե­ղա­փո­խել են Հադ­րութ, որ ուղ­ղոր­դի կրա­կի կա­ռա­վա­րու­մը. չորս հո­գով էին։ Մի քա­նի օր մնա­լուց հետ է ե­կել, մա­հա­ցել էր Հեր­սիկ տա­տի­կը, իսկ հա­ջոր­դող օ­րե­րին էլ գյու­ղում եր­կու զոհ կար նրանց հու­ղար­կա­վո­րու­թյա­նը մաս­նակ­ցեց ու կր­կին դիր­քեր բարձ­րա­ցավ: Օ­գոս­տո­սի 18-ը ճա­կա­տագ­րա­կան ե­ղավ նրա հա­մար, 17-ի գի­շե­րը հրե­տա­նու պե­տի հետ դի­տա­կե­տե­րը ճշ­տե­ցին ու ա­ռա­վո­տյան, երբ տա­րած­քում կողմ­նո­րոշ­վում էին, ժա­մը 6-ին ա­կա­նի պայ­թյու­նից կորց­նում զույգ ոտ­քե­րը։ Շրջ­վար­չա­կազ­մի շեն­քի նկու­ղում նրան երկ­րորդ կյանք է շնոր­հում բժիշկ Գառ­նի­կը (ցա­վոք, ազ­գա­նու­նը չի հի­շում)։ Տա­րի­նե­րի հետ սպիա­ցան մե­րօ­րյա հե­րո­սի վեր­քե­րը, ու նա ա­ռանց վե­րա­պահ­ման լիար­ժեք կյան­քի վե­րա­դար­ձավ։ Նախ աշ­խա­տան­քի տե­ղա­վոր­վեց, որ­պես հաշ­վա­պահ էր աշ­խա­տում, հե­տո ա­մուս­նա­ցավ հա­մա­գյու­ղա­ցի Ին­նա Միր­զա­խա­նյա­նի հետ, ով, չնա­յած նոր էր ա­վար­տել դպ­րո­ցը և կյան­քի փորձ չու­ներ, սա­կայն ան­տր­տունջ ու­սեց ըն­տա­նի­քի կրկ­նա­կի ծանր բեռն ու ա­ռայ­սօր այն կրում է օ­ջա­խի ա­վան­դա­պահ հար­սի ար­ժա­նա­պատ­վու­թյամբ։ Եր­կու դուստր ու մեկ որ­դի ու­նե­ցան Ալ­թու­նյան ա­մու­սին­նե­րը՝ Մա­րիա­մը, Գրի­գո­րը և Ան­նան։ Մա­րիա­մը սո­վո­րում է Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նում, Գրի­գո­րը Երևա­նի Ագ­րա­րա­յին հա­մալ­սա­րա­նի գի­նե­գոր­ծու­թյան բաժ­նի ա­ռա­ջին կուր­սի ու­սա­նող է և շատ շու­տով բա­նակ է զո­րա­կոչ­վե­լու, իսկ փոք­րը՝ Ան­նան 4-րդ դա­սա­րա­նի ա­շա­կեր­տու­հի է։
Ապ­րե­լը հե­րո­սիս հա­մար ոչ թե պար­զա­պես գո­յատևել էր, այլև ի հե­ճուկս ապ­րել լիար­ժեք կյան­քով ու ապ­րեց­նել. որ­դի մե­ծաց­նել, տուն շի­նել ու այ­գի գցել, ին­չը որ պար­տա­վոր է իր կյան­քում ա­նել յու­րա­քան­չյուր ի­րեն հար­գող տղա­մարդ։ Իսկ Յա­կովն ար­ժա­նա­պա­տիվ ազ­գի կեն­սու­նակ գե­նի կրողն է, մեկն այն քչե­րից, ով իր կյան­քով, իր տա­րի­նե­րի կեն­սա­փի­լի­սո­փա­յու­թյամբ ազն­վաց­նում է շր­ջա­պատն ու մարդ­կանց, բո­լոր նվն­վա­ցող­նե­րին ու կյան­քից դժ­գո­հող­նե­րին սո­վո­րեց­նում է ճշ­մա­րիտ ու գե­ղե­ցիկ ապ­րե­լու ար­վես­տը, ճա­կա­տագ­րի հար­ված­նե­րին ար­ժա­նա­պատ­վու­թյամբ դի­մա­կա­յե­լու և կյան­քով մահ­վա­նը պար­տե­լու ա­րար­չա­գործ ար­վես­տը։
-Ե­թե ե­րեք սե­րունդ օ­ջա­խում ի­րար հետ չեն ապ­րում, այդ ըն­տա­նի­քը լիար­ժեք կոչ­վել չի կա­րող,- ա­սում է զրու­ցա­կիցս։ 2007թ., երբ հո­ղե­րը սե­փա­կա­նաշ­նորհ­վե­ցին, նա հո­ղակ­տո­րի տեր դար­ձավ, վարկ վերց­րեց ու մե­կու­կես հեկ­տա­րի վրա խո­ղո­ղայ­գի գցեց, նաև թթայ­գի ու­նի, ո­րը հա­վե­լյալ ե­կա­մուտ է ըն­տա­նի­քի կա­րիք­ներն հո­գա­լու հա­մար։ Այս տա­րի լավ, բեր­քա­ռատ տա­րի է, ա­սում է Յա­կովն ու անց­նում գյու­ղի խն­դիր­նե­րին, մտա­հոգ­վում է, որ ծնունդ­նե­րը քիչ են, պա­կաս-պռատ տա­րի­նե­րին մեր ծնող­նե­րը մի տուն լի­քը մա­նուկ­ներ ու­նեին, իսկ հի­մա ա­սում են մի ե­րե­խա լի­նի` լավ պա­հեմ, ես նման մարդ­կանց չեմ հաս­կա­նում, հո­ղը, եր­կի­րը պա­հողն ու շա­հո­ղը մեր զա­վակ­ներն են լի­նե­լու և ինչ­քան շատ, այն­քան ա­պա­գան խոս­տում­նա­լից կլի­նի։ Վեր­ջերս Ստե­փա­նա­կեր­տի գե­րեզ­մա­նո­ցում էի և զար­մա­ցա ու վշ­տա­ցա տես­նե­լով, թե ինչ­քան քր­տինք է թափ­վում այն­տեղ, ինչ դամ­բա­րան­ներ են կա­ռուց­վում, փո­խա­նակ զա­վակ­ներ ու­նե­նան ու նրանց հա­մար տուն կա­ռու­ցեն։ Ա­մուս­նու­թյու­նը` այդ սուրբ միու­թյունն այ­սօր այլ կերպ է դիտ­վում, որ մեկն ա­սեմ, բա­ներ կան, ո­րոնց հետ հաշտ­վել չեմ կա­րո­ղա­նում։
Մենք չէինք կա­րող շր­ջան­ցել աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րո­ղու­թյուն­նե­րը, գեո­պո­լի­տի­կան պի­տի փոխ­վի, ա­սում է զրու­ցա­կիցս ու շա­րու­նա­կում. իսկ մենք էլ մեր հեր­թին ա­մեն գնով պի­տի պա­հենք ու պահ­պա­նենք մեր սահ­ման­նե­րը, և պատ­րաստ լի­նենք պա­տեհ ժա­մի այն ընդ­լայ­նե­լու… Իսկ ին­քը պատ­րաստ է իր փորձն ու գի­տե­լիք­նե­րը փո­խան­ցել նո­րեկ­նե­րին և նաև ֆի­զի­կա­պես պատ­րաստ է ա­ռա­ջին իսկ կան­չին հրե­տա­նու դիր­քեր բարձ­րա­նա­լու։ Պատ­րաստ է մինչև վեր­ջին շուն­չը տեր ու պաշտ­պան կանգ­նել իր երկ­րին ու ժո­ղովր­դին ու մեռ­նել այն­պես, որ մահն էլ ծա­ռա­յի հայ­րե­նի­քին, բարձ­րա­ձայն մտո­րում է ՙՄար­տա­կան խաչ՚-ի աս­պետ Յա­կով Ալ­թու­նյանն ու ա­վե­լաց­նում. Ես մորս ցավն էի ու ինչ­քան ձգ­տում էի, չէի կա­րո­ղա­նում ա­մո­քել նրա սր­տի ցա­վը։ Քույ­րերս, իմ ըն­տա­նի­քը հզոր ըն­տա­նիք է, այս ըն­տա­նի­քում հնա­րա­վոր չէ ա­ռանց ո­գու ապ­րել, նրանք ինձ թույլ չտ­վե­ցին հո­գով տկա­րա­նալ, ես հաս­կա­ցա, որ պար­զա­պես ի­րա­վունք չու­նեմ նրանց հու­սա­խաբ ա­նել, ա­հա թե ին­չում է գաղտ­նի­քը, որ ու­ժերս կրկ­նա­պատկ­վե­լու փո­խա­րեն, բազ­մա­պատկ­վե­ցին ու ես իմ սո­վո­րա­կան, շար­քա­յին, մարդ­կա­յին տե­սա­կով վե­րած­վե­ցի (թող որ ան­հա­մեստ չհն­չի) մե­րօ­րյա հե­րո­սի։ Ու նրանց ա­ռայ­սօր թվում է, թե ես եմ ի­րենց թևեր տա­լիս ու սա­տա­րում, բայց ի­րա­կա­նում այդ­պես չէ։ Ինձ հե­րոս դարձ­րեց իմ ըն­տա­նի­քը: