[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱԴԱՐՅԱՆ ԱՄՐՈՑՆԵՐԸ

Զոհ­րաբ ԸՌ­ՔՈ­ՅԱՆ

ք. Բեր­ձոր

 Փետր­վա­րի 3-ին Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Ազ­գա­յին Ժո­ղո­վի շեն­քում կա­յա­ցավ ՙԱր­ցա­խի ա­զա­տագր­ված տա­րածք­նե­րի նո­րա­հայտ ամ­րոց­նե­րը՚ խո­րա­գի­րը կրող պաս­տառ­նե­րի ցու­ցու­ցա­հան­դե­սը, ո­րը կազ­մա­կերպ­վել էր ՀՀ ԳԱԱ ՙՀնա­գի­տու­թյան և ազ­գագ­րու­թյան ինս­տի­տուտ՚ ՊՈԱԿ-ի, Հնա­գի­տա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը ֆի­նան­սա­վո­րող հիմ­նադ­րա­մի և գի­տա­հե­տա­զո­տա­կան ար­շա­վախմ­բի ան­դամ­նե­րի կող­մից։

ԱԺ շեն­քի մի­ջան­ցք­նե­րից մե­կում ցու­ցադր­վե­ցին 29 հու­շար­ձա­նի մա­սին պատ­մող պաս­տառ­ներ։ Նա­խաք­րիս­տո­նեա­կան և միջ­նա­դա­րյան ա­մորց­նե­րի հիմ­նա­կան մա­սը գտն­վում է Քա­շա­թա­ղի տա­րած­քում, մնա­ցա­ծը՝ Հադ­րու­թի, Մար­տա­կեր­տի և Քար­վա­ճա­ռի։ Ցու­ցադ­րու­թյա­նը ներ­կա էին հնա­գետ­ներ, ով­քեր տա­րի­նե­րի ըն­թաց­քում ա­ջակ­ցել են գի­տա­հե­տա­զո­տա­կան խմ­բին, ինչ­պես նաև ՀՀ-ում Ար­ցա­խի Մշ­տա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Կառ­լեն Ա­վե­տի­սյա­նը, պատ­գա­մա­վոր­ներ, հյու­րեր, լրագ­րող­ներ։ Բաց­ման խոս­քով հան­դես ե­կավ ՀՀ ԱԺ պատ­գա­մա­վոր, ՙԻմ քայ­լը՚ խմ­բակ­ցու­թյան ան­դամ Ար­թուր Մա­նու­կյա­նը։ Կարևո­րե­լով նման երևույ­թը, երբ հան­րու­թյու­նը ծա­նո­թա­նում է մեր պա­պե­րի կեր­տած բազ­մա­դա­րյան այն հու­շար­ձան­նե­րին, ո­րոնք գտն­վում են Ար­ցա­խյան գո­յա­մար­տի ար­դյուն­քում ա­զա­տագր­ված Հա­յոց հո­ղում։ Ա. Մա­նու­կյա­նը բարձր գնա­հա­տեց կա­տար­ված աշ­խա­տան­քը, հայտ­նեց շնոր­հա­կա­լու­թյուն և ա­սաց.
-Իմ կար­ծի­քով ՙԱ­զա­տագ­րու­թյուն՚ բա­ռը բո­վան­դա­կու­թյուն է ստա­նում նաև այս տես­քով։ Այ­սինքն՝ չի կա­րող լի­նեն ուղ­ղա­կի ա­զա­տագր­ված տա­րածք­ներ։ Ա­զա­տագր­վել են նաև հու­շար­ձան­նե­րը և ի հայտ են ե­կել ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի, դժ­վա­րին աշ­խա­տան­քի ար­դյուն­քում, ուս­տի պետք է հայտ­նի դառ­նա բո­լո­րիս։
Հնա­գի­տա­կան ար­շա­վախմ­բի ան­դամ, գրող, հրա­պա­րա­կա­խոս Բա­կուր Կա­րա­պե­տյա­նը տե­ղե­կու­թյուն հա­ղոր­դեց կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րի մա­սին։
-Ա­զա­տագր­ված տա­րածք­նե­րի ամ­րոց­նե­րի հե­տա­զո­տու­թյուն­նե­րի աշ­խա­տան­քը կա­տար­վել է 3 տա­րի­նե­րի ըն­թաց­քում։ Հնա­գետ Գա­գիկ Սարգ­սյա­նը ՙԳուգլ՚-ից լու­սան­կար­նեով ո­րո­շել է, որ այս­տեղ ամ­րոց կա։ 3000-4000-ա­մյա ամ­րոց­նե­րից, կա­րե­լի է ա­սել, ո­չինչ չի մնա­ցել, բայց նա այն­պի­սի վար­պե­տու­թյուն և աչք ու­նի, որ կա­րո­ղա­նում է դրանք ա­ռանձ­նաց­նել, -ա­սաց Բ. Կա­րա­պե­տյա­նը՝ հա­վե­լե­լով՝ ար­շա­վախմ­բին մեծ ա­ջակ­ցու­թյուն է ցու­ցա­բեր­վել ԱՀ Մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից։ Կարևո­րեց նաև Քա­շա­թա­ղի շրջ­վար­չա­կազ­մի դե­րը։ Շրջ­վար­չա­կազ­մի ներ­կա­յիս ղե­կա­վար Ստե­փան Սարգ­սյա­նը նաև ֆի­նան­սա­վո­րել է Մի­րիկ գյու­ղում գտն­վող ամ­րո­ցի(Ք. Ա. 9-8-րդ դդ.) և մո­տա­կա դամ­բա­րա­նի պե­ղում­նե­րի աշ­խա­տան­քը։ Անդ­րա­դար­ձավ նաև տո­ղե­րիս հե­ղի­նա­կի կա­տա­րած աշ­խա­տան­քին. 2 տաս­նա­մյա­կից ա­վե­լի է, ինչ լու­սան­կա­րում, ու­սում­նա­սի­րում եմ հայտ­նի ու նո­րա­հայտ հու­շար­ձան­նե­րը, ներ­կա­յաց­նում դրանց մա­սին լրատ­վու­թյամբ։
ՀՀ-ում Ար­ցա­խի Մշ­տա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Կ. Ա­վե­տի­սյանն իր ե­լույ­թում նույն­պես կարևո­րեց կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րը, դրանց ար­դյունք հա­մա­րեց ներ­կա ցու­ցա­հան­դե­սը։ Անդ­րա­դար­ձավ Բա­կուր Կա­րա­պե­տյա­նի, Գա­գիկ Սարգ­սյա­նի՝ տա­րի­նե­րով կա­տա­րած աշ­խա­տանք­նե­րին։ Տե­ղե­կաց­րեց՝ Բա­կուր Կա­րա­պե­տյանն Ար­ցա­խին մա­տու­ցած ծա­ռա­յու­թյուն­նե­րի հա­մար ԱՀ Նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նի հրա­մա­նագ­րով ար­ժա­նա­ցել է ՙՎա­չա­գան Բա­րե­պաշտ՚ մե­դա­լի և նրան հանձ­նեց պե­տա­կան պարգևը։ Խո­սե­լով ա­զա­տագր­ված տա­րածք­նե­րի մա­սին՝ նա ա­սաց.
-Հայ ժո­ղո­վուր­դը շատ մեծ հետք է թո­ղել այդ տա­րածք­նե­րում, ո­րը շա­տերն ան­վա­նում են ա­զա­տագր­ված, բայց մենք այ­սօր կա­րող ենք ուղ­ղա­կի ա­սել՝ Ար­ցա­խի տա­րածք­ներ։ Դրանք ե­ղել են, կան ու լի­նե­լու են հայ­րե­նի­քի մի հատ­ված։ ԱՀ նա­խա­գա­հի ա­նու­նից ող­ջու­նեց և շնոր­հա­վո­րեց այդ մի­ջո­ցա­ռու­մը։
Վեր­ջում ցու­ցադր­վեց ֆիլմ՝ նվիր­ված Քա­շա­թա­ղի շր­ջա­նում գտն­վող Վա­րազ­գո­մի վան­քին, ո­րը նկա­րա­հան­վել է վեր­ջերս Բ. Կա­րա­պե­տյա­նի, Գ. Սարգ­սյա­նի մաս­նակ­ցու­թյամբ և ա­հա­զանգ է, որ կոր­ծան­ման եզ­րին է 9-րդ դա­րի Հա­յոց սր­բա­տու­նը՝ ճար­տա­րա­պե­տա­կան ե­զա­կի հո­րին­ված­քով։