[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱ­ՏԱՍ­ԽԱ­ՆԱՏ­ՎՈՒ­ԹՅՈՒ­Ն

Դիա­նա ՎԱ­ՆՅԱՆ

 Բա­վա­կա­նին եր­կար ժա­մա­նակ մտա­ծում էի՝ անդ­րա­դառ­նա՞մ նման թե­մա­յի, թե ոչ։ Ուղ­ղա­կի զգու­շա­նում էի ա­վե­լորդ քն­նա­դա­տող անձ­նա­վո­րու­թյան տպա­վո­րու­թյուն թող­նե­լուց։ Ի վեր­ջո, ո­րո­շե­ցի գրել, քն­նար­կել…այդ­պես են հար­ցերն ի­րենց լու­ծում­նե­րը գտ­նում…

Մար­դու պա­տաս­խա­նա­տու լի­նե­լը ոչ միայն բնա­վո­րու­թյան ու դաս­տիա­րա­կու­թյան հարց է։ Շր­ջա­պա­տը ևս իր հետքն է թող­նում հո­գե­բա­նու­թյան վրա։ Մար­դը պա­տաս­խա­նա­տու կա­րող է կոչ­վել ոչ միայն իր տան կամ կոնկ­րետ իր անձ­նա­կան ի­րե­րը գնա­հա­տե­լով ու պահ­պա­նե­լով, այլև հար­գե­լով պե­տա­կան գույ­քը, խնա­յե­լով ու գնա­հա­տե­լով ու­րի­շի աշ­խա­տան­քը։ Միտքս կպար­զա­բա­նեմ հիմ­նո­վին:
Ե­րե­խա­նե­րի և ան­չա­փա­հաս­նե­րի վար­քա­գի­ծը հա­սա­րա­կա­կան վայ­րե­րում` ընդ­հան­րա­պես, տրանս­պոր­տում` մաս­նա­վո­րա­պես…
Կան­գա­ռում սպա­սում եմ եր­թու­ղա­յի­նի իմ հա­մա­րին։ Մո­տե­նում են 11-12 տա­րե­կան տղա­ներ: Նրան­ցից մե­կը տրանս­պորտ չէր նս­տե­լու, այլ ճա­նա­պար­հե­լու էր ըն­կեր­նե­րին։ Դպ­րո­ցա­կան պա­յու­սակ­նե­րը մեջք­նե­րին, սկզ­բում լուռ նս­տում են նս­տա­րա­նին։ Հա­վա­նա­բար, դժ­վար էր հան­գիստ նս­տե­լը, նախ սկ­սում են ի­րար հրմշ­տել, հե­տո բարձր ծի­ծա­ղել ու գո­ռալ ի­րար վրա. ա­ռա­ջին հրմշ­տո­ղը պի­տի իր ՙպա­տի­ժը՚ ստա­նար։ Դե, ե­րե­խա­ներ են, ուս­տի նե­րո­ղամ­տո­րեն ժպ­տում եմ այդ ոչ այդ­քան հա­ճե­լի տե­սա­րա­նի վրա, ոչ միայն ես, այլև բո­լոր ներ­կա­նե­րը։ Հե­տո նրան­ցից մե­կը մո­տե­ցավ կան­գա­ռում դր­ված սուր­ճի ավ­տո­մա­տին, սկ­սեց բզբ­զել ա­նի­մաստ։ Ա­սում եմ` ա­նի­մաստ, ո­րով­հետև դրամ չէր գցել, որ սուրճ ստա­նար։ Ուղ­ղա­կի տղան ձանձ­րա­նում էր և հեչ պետ­քը չէր, որ վնա­սում է գույ­քը։ Սկզ­բում աշ­խա­տում էի չն­կա­տե­լուն տալ, մտա­ծե­լով` եր­կար չի տևի, կգա կնս­տի տե­ղը։ Բայց` ոչ, ե­ռան­դով ու մեծ հա­վե­սով բո­լոր կո­ճակ­ներն էր հեր­թով սեղ­մում, մեկ¬մեկ էլ` ոտ­քով հար­վա­ծում։ Հան­գիստ, զգաս­տաց­նող, բայց ոչ կո­պիտ տո­նով նրան փոքր¬ինչ կար­գի հրա­վի­րե­ցի. տանն է՞լ է այդ­պես վար­վում։ Խո­ժոռ դեմ­քով ա­սաց` տա­նը եր­բեք որևէ ապ­րանք չի փչաց­րել։ Հարց­րե­ցի` իսկ ին­չո՞ւ ես հան­րա­յի­նը փչաց­նում, ձե­րը չէ` դրա հա­մա՞ր։ Թվաց՝ մտա­ծում է ոչ թե իր ա­րար­քի մա­սին, այլ հար­մար պա­տաս­խան է փնտ­րում։ Ինչ եք ան­հան­գս­տա­նում, ա­սաց, կբե­րեմ, նո­րը կդ­նեմ, հո մի մեծ բան չի՞։ Հե­տաքր­քր­վե­ցի, թե ում հաշ­վին էր վնա­սը փոխ­հա­տու­ցե­լու. մայ­րի­կի՞, հայ­րի­կի՞, թե՞ իր աշ­խա­տա­վար­ձի։ Ապ­րանքն ա­վե­լի թանկ է, քան նրանց ըն­տա­նի­քի մի տար­վա բյու­ջեն, ինչ­պե՞ս պի­տի նո­րը դնի… Ինչ որ է, հար­ցը փակ­վեց նրա­նով, որ տղան, բան չգտ­նե­լով պա­տաս­խա­նել, լռեց քիչ, հե­տո ըն­կեր­նե­րին ճա­նա­պար­հե­լով, գնաց։
Նման դեպ­քե­րը շատ¬շատ են։ Մի քա­նի տա­րի է, ինչ գոր­ծում են նոր, ո­րա­կյալ, գե­ղե­ցիկ եր­թու­ղա­յին­ներ, սա­կայն, նս­տա­րան­նե­րը շատ ա­րագ սկ­սե­ցին պատ­ռոտ­վել, հետևի մա­սում գրո­տած, ծա­կած¬խե­ղած տես­քը տխ­րեց­նում ու վր­դո­վեց­նում է։ Հա­մոզ­ված եմ, դրանք միայն ե­րե­խա­նե­րի թո­ղած ՙհի­շա­տակ­նե­րը՚ չեն…
Միայն գույ­քը փչաց­նե­լով չի սահ­մա­նա­փակ­վում հա­սա­րա­կու­թյան ո­րոշ ան­դամ­նե­րի ան­տար­բեր ու վնա­սա­կար վար­քա­գի­ծը։ Մեծ մա­սամբ` ե­րե­խա­նե­րը, հա­ճախ նաև մե­ծերն էլ, հե­ռա­խո­սով ան­հար­կի բարձր խո­սե­լով, հար­ցեր քն­նար­կե­լով, ո­րոնք, ի դեպ, ուղևոր­նե­րին հե­տաքր­քիր չեն, բարձր ծի­ծա­ղե­լով, ի­րար հրմշ­տե­լով ներս են խու­ժում տրանս­պորտ։ Դա դեռ քիչ է, վա­րոր­դի զգու­շա­ցում­ներն էլ, որ գլուխ­նե­րը լու­սա­մուտ­նե­րից չհա­նեն, բա­նի տեղ չեն դնում։ Կանգ­նում են այն­տեղ, որ­տեղ վտան­գա­վոր է, մե­քե­նան կանգ­նեց­նե­լիս կա­րող են ընկ­նել, և ընկ­նում էլ են, իսկ պա­տաս­խա­նա­տուն ու մե­ղա­վո­րը, ինչ­պես միշտ, վա­րորդն է։ Նա քա­նի՞ կես դառ­նա՝ եր­թու­ղուն նա­յի, հետևի հե­տիոտ­նին, ու­ղե­վար­ձը գան­ձի, ե­րե­խա­նե­րին հետևի, հի­շի, թե ով և ում փո­խա­րեն է մու­ծել… Չի՞ թվում, որ գեր­լա­րու­մը չա­փա­զանց է։ Ի դեպ, եր­թու­ղա­յի­նի ու­ղե­վար­ձի մա­սին։ Մի ա­ռի­թով անդ­րա­դար­ձել եմ այս խնդ­րին՝ վա­րորդ­նե­րի լա­ցե­լու չափ հա­մո­զիչ հոր­դոր­նե­րին, որ ա­մեն մարդ միայն իր տեղ մու­ծի։ Ու գի­տեք, ար­ցախ­ցու ՙկո­ղա­հաստ քա­ղա­քա­վա­րու­թյու­նը՚ միայն նյար­դայ­նաց­նում է։ Խնա­յենք մեր վա­րորդ­նե­րին, նրանց գործն, ի­րոք, ծանր է՝ ֆի­զի­կա­պես և հո­գե­պես։ Դա վտան­գա­վոր է և՜ վա­րոր­դի, և՜ ուղևո­րի հա­մար։
Շատ չեր­կա­րաց­նեմ… Պե­տա­կան գույ­քի, ու­րի­շի աշ­խա­տան­քի, ինչ­պես նաև՝ ազ­գա­յին սր­բու­թյուն­նե­րի, կյան­քում ի­րա­կան ար­ժեք­նե­րի նկատ­մամբ ոչ հար­գա­լից, ոչ պա­տաս­խա­նա­տու վե­րա­բեր­մուն­քը, ըստ էու­թյան, ան­դաս­տիա­րակ մար­դու վար­քա­գիծ է։ Գի­տեմ, դեռևս դժ­վար ժա­մա­նակ­ներ են, բայց, կար­ծում եմ, ոչ ա­վե­լի, քան Հայ­րե­նա­կա­նի և Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին։ Սա­կայն ժա­մա­նակ­նե­րը, պատ­կե­րաց­րեք, ար­գելք չեն, որ­պես­զի մար­դիկ աշ­խա­տան­քի գնան ու վար­ձատր­վեն։ Այ­սինքն՝ սո­վո­րա­կան ժա­մա­նակ­ներ են։ Իսկ հայ­րե­նա­սի­րու­թյունն ար­տա­հայտ­վում է նաև սո­վո­րա­կան և տոն օ­րե­րին։ Ա­յո¬ա­յո՝ տոն օ­րե­րին։ Մենք կգ­նա­հա­տենք ու­րի­շի աշ­խա­տան­քը, պե­տա­կան գույ­քը, հրմշ­տոց չենք սար­քի օր­հն­ված ծա­ռի ճյու­ղե­րի, ջրի և խա­ղո­ղի հա­մար։ Հա­կա­ռակ դեպ­քում՝ ձևա­կան են մեր ազ­գի բնա­վո­րու­թյան լա­վա­գույն գծե­րը, խոս­քե­րը և ե­րա­զանք­նե­րը երբևէ օ­րի­նա­կան եր­կիր ու­նե­լու մա­սին…