[ARM]     [RUS]     [ENG]

ՏԱՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՆԵՐԸ

Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

 Հադ­րու­թի Մեծ Թա­ղեր հա­մայն­քում բնակ­վող Բե­ջա­նյան­նե­րի ըն­տա­նի­քի հետ մեր ծա­նո­թու­թյու­նը պա­տա­հա­կան էր, բայց հե­տաքր­քիր: Գյու­ղի փո­ղոց­նե­րով շր­ջե­լիս, գե­ղե­ցիկ ու բարձր դար­պա­սից ներս լսե­ցինք ՙմայ­րիկ՚ կան­չող, հա­ճե­լի, ա­կանջ շո­յող մի ձայն: Միան­գա­մայն լց­վե­ցի ջեր­մու­թյամբ ու քայ­լերս ուղ­ղե­ցի դե­պի բակ: Խո­հա­նո­ցի բաց պատշ­գամ­բից ժպի­տով ինձ ող­ջու­նեց գե­ղեց­կա­դեմ ու բա­րե­համ­բույր Մե­րին:

Պարզ­վում է՝ այդ­պես սի­րա­լիր ու քաղց­րա­լուր Մե­րին սկե­սուր մայ­րի­կին էր սուր­ճի հրա­վի­րում: Չթաքց­նե­լով հիաց­մունքս՝ սի­րով ըն­դու­նե­ցի տի­կին Զի­նա­յի հետ սր­ճե­լու Մե­րիի ա­ռա­ջար­կը: Ին­քը՝ Մե­րին, սուրճ բա­ցար­ձա­կա­պես չի օգ­տա­գոր­ծում, սա­կայն, օ­րա­կան եր­կու ան­գամ պար­տա­դիր, սուրճ է պատ­րաս­տում սկե­սուր մայ­րի­կի հա­մար: Տղա­մար­դիկ տա­նը չէին, և կա­նանց մտեր­միկ մթ­նո­լոր­տում փոր­ձե­ցի բա­ցա­հայ­տել հարս-սկե­սուր գե­ղե­ցիկ ու բա­ցա­ռիկ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ա­ռեղծ­վա­ծը:
Տի­կին Զի­նան չորս զա­վակ ու­նի՝ 2 դուստր, 2 որ­դի: Հպար­տու­թյամբ ու սի­րով խոս­տո­վա­նում է, սա­կայն, որ հար­սը՝ Մե­րին, լրաց­նում է բո­լո­րին. ՙԻմ հար­սի պես հարս չկա, ու դրա մա­սին ամ­բողջ գյու­ղը գի­տի՚: Մե­րիին բնու­թագ­րում է որ­պես ու­շա­դիր, հո­գա­տար ու նր­բան­կատ հարս: Հո­գու բա­ցա­ռիկ խո­նար­հու­թյամբ հար­սին սի­րում են բո­լոր մտե­րիմ­նե­րը: 19 տա­րե­կան էր աղ­ջի­կը, երբ հարս ե­կավ Բե­ջա­նյան­նե­րի ըն­տա­նիք, և շուրջ 19 տա­րի է ամ­բողջ գյուղն է մատ­նա­ցույց ա­նում նրանց՝ որ­պես լա­վա­գույն հար­սի օ­րի­նակ բե­րե­լով Մե­րիին: Ե­րի­տա­սարդ հար­սիկն ա­սում է, որ իր հա­մար ան­հաս­կա­նա­լի է հարս-սկե­սուր լար­ված ու բարդ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի գա­ղա­փա­րը: Ե­թե ըն­տա­նի­քում կա հար­գանք, փո­խըմ­բռ­նում, փոխ­զի­ջում, նե­րո­ղամ­տու­թյուն, ա­պա ին­չի՞ մա­սին է խոս­քը: Մե­րին մե­ծա­ցել է մեծ ըն­տա­նի­քում և, ինչ­պես ինքն է ա­սում՝ տա­տիկ-պա­պիկ­նե­րի ու, առ­հա­սա­րակ, մե­ծե­րի հան­դեպ վե­րա­բեր­մունքն ա­ռանձ­նա­հա­տուկ է:
Ան­շուշտ, այս­տեղ չի կա­րե­լի բա­ցա­ռել մարդ­կա­յին տե­սա­կը... Բայց, փառք Աստ­ծո, տի­կին Զի­նա­յի ու Մե­րիի պա­րա­գա­յում այն խն­դիր չէ: Գե­ղե­ցիկ, հար­մա­րա­վետ, մեծ ու մա­քուր տա­նը տան­տի­կին­ներն ա­պա­հո­վում են սի­րո և հա­մե­րաշ­խու­թյան մթ­նո­լորտ: Ինչ­պես տի­կին Զի­նան է ա­սում՝ ՙտան մա­յան չպի­տի շա­ղի՚: Ի­րա­րից լա­վը կրկ­նօ­րի­նա­կե­լով, ի­րար կետ կիս­վե­լով ու խոր­հր­դակ­ցե­լով է հնա­րա­վոր միայն մտեր­միկ հա­րա­բե­րու­թյուն­ներ ստեղ­ծել:
Ըն­տա­նե­կան ջեր­մու­թյուն ա­պա­հո­վե­լու հա­մար կարևոր է մի­մյանց նկատ­մամբ պարզ ու ան­կեղծ լի­նե­լը: Իմ զրու­ցա­կից­նե­րի կար­ծի­քով՝ ինք­նա­տիպ լի­նելն այդ­քան էլ դժ­վար չէ, սա­կայն այն ան­գին է: Ե­րեք որ­դի էլ Մե­րին ու­նի: Հարս ու սկե­սուր ան­կեղ­ծա­նում են, որ մեկ-մեկ կա­տա­կում են՝ ար­դյո՞ք տղա­ներն էլ կկա­րո­ղա­նան հոր պես ճիշտ ընտ­րու­թյուն կա­տա­րել: Կա­տա­կը` կա­տակ, բայց Մե­րին քաջ գի­տակ­ցում է, որ կյան­քը բու­մե­րան­գի է­ֆեկտ ու­նի...
Հարս-սկե­սուր լար­ված հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հիմ­քում ըն­կած պատ­ճառ­նե­րը տար­բեր են և ան­հա­տա­կան՝ դե­րե­րի բա­խում, ար­ժե­հա­մա­կար­գե­րի ան­հա­մա­տե­ղե­լիու­թյուն, ա­ռօ­րյա խն­դիր­ներ, հոգ­սեր...
Սա­կայն ըն­տա­նի­քում ան­դորր պահ­պա­նե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն, ան­վերջ ա­ռա­ջին պլան մղ­վող ՙե­ս՚-ի ոչ կարևո­րու­մը:
Դրա­կան լից­քեր ստա­ցած հրա­ժեշտ տվե­ցի նրանց՝ խոս­տա­նա­լով կր­կին հան­դի­պել՝ Մե­րիին էլ ա­պա­գա­յում սկես­րոջ դե­րում տես­նե­լու ակն­կա­լի­քով: