[ARM]     [RUS]     [ENG]

ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ը՝ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՈՒ ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Վան ՆՈ­ՎԻ­ԿՈՎ

 Շուրջ 32 տա­րի ա­ռաջ` փետր­վա­րի 13-ին, Ստե­փա­նա­կեր­տի՝ այն տա­րի­նե­րին Լե­նի­նի ա­նու­նը կրող հրա­պա­րա­կում փո­թորկ­ված բազ­մա­հա­զա­րա­նոց ցույ­ցով մեկ­նար­կեց Ար­ցա­խյան շարժ­ման հրա­պա­րա­կա­յին պայ­քա­րը։ Տա­րի­ներ ի վեր ձևա­վոր­ված ա­վան­դույ­թի հա­մա­ձայն` փետր­վա­րի 13-ին Ար­ցա­խյան շարժ­ման մի խումբ ա­ռա­ջա­մար­տիկ­ներ կր­կին հա­մախ­մբ­վել էին նույն հրա­պա­րա­կում, որն ար­դեն Վե­րած­նունդ ա­նունն ու­նի։ 

Նրանց ա­վե­լի քան ե­րես­նա­մյա ո­գեշն­չումն ան­մար է։ Աչ­քե­րում էլ՝ ան­թա­քույց ճա­ռա­գող հպար­տու­թյուն` պատ­մու­թյուն կեր­տո­ղի։

Շարժ­ման նվի­րյալ­նե­րի՝ Մայր Հա­յաս­տա­նի հետ միաց­ման պա­հան­ջով բարձ­րաց­րած բռուն­ցք­նե­րին, հի­մա փո­խա­րի­նել են ա­մուր ձեռք­սեղ­մու­մը, հա­մազ­գա­յին միաս­նու­թյան օ­րե­րի կա­րոտն ու հա­նուն հայ­րե­նի­քի ու ա­զա­տու­թյան նա­հա­տակ­ված ըն­կեր­նե­րի մա­սին ջերմ վեր­հու­շը։ Հրա­պա­րա­կի ամ­բիո­նի հարևա­նու­թյամբ հա­մա­խումբ լու­սան­կար­վե­լուց, լրագ­րող­նե­րի հար­ցե­րին միայն ի­րենց բնո­րոշ՝ լա­կո­նիկ, բայց տա­րո­ղու­նակ կեն­սա­փի­լի­սո­փա­յու­թյամբ պա­տաս­խա­նե­լուց հե­տո էլ աշ­խույժ խոս­քուզ­րույ­ցով կքայ­լեն դե­պի Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Նա­խա­գա­հի նս­տա­վայր։
1988-ի փետր­վա­րի 13-ին Ստե­փա­նա­կեր­տում կա­յա­ցած այդ ցույցն ըստ էու­թյան Ար­ցա­խյան ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի հրա­պա­րա­կա­յին փու­լի ազ­դա­րարն էր։
Փետր­վա­րյան ա­ռա­ջին ցույ­ցի կազ­մա­կեր­պիչ, 88-ի հա­մազ­գա­յին զար­թոն­քի ա­ռա­ջա­մար­տիկ, այ­նու­հետև նաև` ԼՂՀ ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րի ա­ռա­ջին հրա­մա­նա­տար Ար­կա­դի Կա­րա­պե­տյա­նի խոս­քով` Ար­ցա­խյան ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի հաղ­թա­նակ­նե­րից գե­րա­գույ­նը Հա­յոց ազ­գա­յին պե­տա­կա­նու­թյունն է՝ որ­պես հայ ժո­ղովր­դի լի­նե­լիու­թյան, ա­զատ կա­մար­տա­հայ­տու­թյամբ սե­փա­կան ճա­կա­տա­գի­րը տնօ­րի­նե­լու և բար­գա­վա­ճե­լու հիմ­նա­սյուն:
ՙՊե­տու­թյան կեն­սու­նա­կու­թյան ու հա­րատևման հիմ­քը ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն ու­նե­նալն է, ո­րը մեզ հա­մար խիստ անհ­րա­ժեշ­տու­թյուն է՚,-հա­մուզ­մունք հայտ­նեց Ա. Կա­րա­պե­տյա­նը՝ հա­վե­լե­լով, որ Ար­ցա­խյան շարժ­ման յու­րաց­նե­լի ու ար­դիա­կան դա­սը միաս­նա­կա­նու­թյունն է, իսկ ներ­կա­յիս բազ­մա­քա­նակ կու­սակ­ցու­թյուն­նե­րի առ­կա­յու­թյունն այդ կարևո­րու­թյան գի­տակց­ման մա­սին չի վկա­յում:
Վե­րաարժևո­րե­լով օր­վա խորհ­րուրդն ու դա­սը` 88-ի փետր­վա­րի 13-ին ցույ­ցի ու­սա­նո­ղա­կան թևի կազ­մա­կեր­պիչ Սեր­գեյ Շահ­վեր­դյա­նը նշեց, որ ի­րենց սե­րուն­դը կա­րո­ղա­ցավ ստանձ­նել շար­ժիչ ու­ժի իր բա­ժին պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը։ Կա­րո­ղա­ցավ ի­րա­գոր­ծել ի վե­րուստ վե­րա­պահ­ված իր պատ­մա­կան ա­ռա­քե­լու­թյու­նը։
Նրա հա­մոզ­մամբ` այ­սօր էլ երկ­րի ներ­կա­յի և ա­պա­գա­յի կերտ­ման պա­տաս­խա­նատ­վու­թյուն ստանձ­նե­լու գոր­ծում ե­րի­տա­սար­դու­թյան խի­զա­խու­մի ու նա­խա­ձեռ­նո­ղա­կա­նու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյունն ա­մենևին չի նվա­զել։
Դեպ­քե­րի ըն­թաց­քը, ո­րը հա­ջոր­դեց 1988-ի փետր­վա­րի 13-ին, պի­տի տա­ներ ադր­բե­ջա­նա­կան ագ­րե­սիա­յին դի­մագ­րա­վե­լու, մար­տն­չե­լու և կո­րուստ­նե­րով ծանր, բայց ա­զա­տա­սեր հա­յին պատ­վա­բեր ու­ղի­նե­րով։ Այդ օր­վա ցույ­ցե­րի մաս­նա­կից­նե­րից շա­տե­րը պայ­քա­րը շա­րու­նա­կե­ցին մար­տա­դաշ­տում ար­դեն։ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի մաս­նա­կից, ա­զա­տա­մար­տիկ Ալ­վա­րո Շե­կյա­նը նվի­րյալ­նե­րից էր, որ հրա­պա­րա­կում պար­զած ան­զեն բռունցքն ա­ռավ զենքն ու խա­ղաղ ցույ­ցե­րով սկ­սած պայ­քա­րը շա­րու­նա­կեց ռազ­մա­ճա­կա­տում։
-Մեզ բախտ վի­ճակ­վեց ողջ մնալ։ Մինչ­դեռ մեր զի­նա­կից ըն­կեր­նե­րից շա­տե­րը հե­րո­սա­բար նա­հա­տակ­վե­ցին։ Փետր­վա­րի 13-ի օ­րը հար­գան­քի յու­րօ­րի­նակ տուրք է նաև, ո­րը մեր ան­ցած ու­ղու վե­րաարժևոր­ման ու հպար­տու­թյան հետ մեկ­տեղ, ոչ ա­վե­լորդ ան­գամ, մեզ հի­շեց­նում է հա­զա­րա­վոր նա­հա­տակ­նե­րի ա­րյամբ նվա­ճած ա­զա­տու­թյան սուրբ խոր­հր­դի, ինչ­պես նաև այն զգա­ցո­ղու­թյան մա­սին, որ կանք, միա­սին այս­տեղ ենք... ապ­րում ենք....
;