[ARM]     [RUS]     [ENG]

ԿՈՒՐՍԿԻ ՀԱՅԵՐԸ. ՆԵՐԿԱՆ ԵՎ ԱՊԱԳԱՆ

Ելենա Բուր­լա­կո­վա

 Կուրս­կի մար­զը բազ­մազգ է, այս­տեղ մոտ 140 ազ­գու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ են ապ­րում: Այդ ներ­կապ­նա­կում վառ ե­րան­գով է ա­ռանձ­նա­նում տե­ղի հայ­կա­կան սփյուռ­քը:

Ռու­սաս­տա­նի հա­յե­րի միու­թյան տա­րա­ծաշր­ջա­նա­յին բա­ժան­մունքն այս­տեղ գոր­ծում է 2007 թվա­կա­նից: Կազ­մա­կեր­պու­թյան ա­ռա­ջին նա­խա­գահն Ա­լեք­սան Կոշ­տո­յանն էր: Այ­սօր հայ հա­մայն­քը ղե­կա­վա­րում է Դե­րե­նիկ Կոշ­տո­յա­նը: ՌՀՄ տա­րա­ծաշր­ջա­նա­յին բա­ժան­մունքն այն սա­կա­վա­թիվ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րից է, ո­րը բա­րի համ­բավ է վա­յե­լում Կուրս­կի բնա­կիչ­նե­րի շր­ջա­նում: Այդ հար­գան­քը կազ­մա­կեր­պու­թյու­նը վաս­տա­կել է ար­ժա­նա­վոր գոր­ծե­րով:
Կուրս­կի հայ հա­մայն­քի ղե­կա­վա­րի պաշ­տո­նում Դե­րե­նիկ Կոշ­տո­յա­նը հոր` Ա­լեք­սան Կոշ­տո­յա­նի օ­րի­նա­կով որ­դեգ­րել է հա­մե­րաշ­խու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյուն` Կուրս­կի շր­ջա­նի կրո­նա­կան և հա­սա­րա­կա­կան մյուս կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ զար­գաց­նե­լով դի­վա­նա­գի­տա­կան հան­դուր­ժո­ղա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ: Ազ­գա­մի­ջյան խա­ղա­ղու­թյան հար­ցե­րի շուրջ այս­տեղ աշ­խա­տանք­ներ են տար­վում դեռ փոքր տա­րի­քից: Այ­դօ­րի­նակ դաս­տիա­րա­կու­թյան ՙգոր­ծիք­նե­րից՚ է Ալ.Դ. Կոշ­տո­յա­նի ան­վան հայ­կա­կան կի­րակ­նօ­րյա դպ­րո­ցը: Դպ­րո­ցում ե­րե­խա­նե­րը սո­վո­րում են Ռու­սաս­տա­նի պատ­մու­թյուն, Ռու­սաց լե­զու, բայց ա­հա հա­յե­րեն խո­սելն ու գրե­լը նրանց մոտ գնա­լով դժ­վա­րա­նում է: Սկզ­բում դպ­րո­ցում ըն­դա­մե­նը մեկ դա­սա­րան կար: Պատ­ճառն այն չէր, որ հայ գիրն ու պատ­մու­թյու­նը սո­վո­րել ցան­կա­ցող­նե­րի թի­վը քիչ էր: Հա­կա­ռա­կը, բազ­մա­թիվ դի­մում­նե­րից միայն ո­րո­շա­կի քա­նա­կու­թյամբ ա­շա­կերտ­ներ ըն­տր­վե­ցին մեկ դա­սա­րա­նի հա­մար` որ­պես պի­լո­տա­յին ծրա­գիր:
Այ­սօր կր­թա­կան ծրա­գիրն ան­ցել է փոր­ձարկ­ման շր­ջա­նը, և դպ­րո­ցում սո­վո­րում է տար­բեր տա­րի­քի մոտ 50 սան: Նրանք պա­րապ­մունք­ներ են ու­նե­նում շա­բա­թը մեկ ան­գամ: Դպ­րո­ցա­կան­նե­րը ծա­նո­թա­նում են հա­յե­րեն այ­բու­բե­նին, սո­վո­րում գրել և կար­դալ մայ­րե­նի լեզ­վով, ու­սում­նա­սի­րում հա­յոց պատ­մու­թյուն: Դպ­րո­ցում զար­գա­նում են ե­րե­խա­նե­րի ոչ միայն մտա­վոր, այլև ստեղ­ծա­րար ու­նա­կու­թյուն­նե­րը: Նրանք սո­վո­րում են հայ բա­նաս­տեղծ­նե­րի ու կոմ­պո­զի­տոր­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը, ծա­նո­թա­նում հայ­կա­կան ազ­գա­յին պա­րին, տա­րա­զի պատ­մու­թյա­նը:
Ա­մեն տա­րի հայ­կա­կան դպ­րո­ցի սա­նե­րը Հաղ­թա­նա­կի օր­վա կա­պակ­ցու­թյամբ հա­մեր­գա­յին մեծ ծրա­գիր են պատ­րաս­տում` այլ ազ­գու­թյուն­նե­րի ե­րե­խա­նե­րին պատ­մե­լով Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մին մաս­նակ­ցած հա­յե­րի մա­սին: Ե­րե­խա­նե­րը ծնող­նե­րի հետ միա­սին պա­տե­րազ­մի մաս­նա­կից ի­րենց հայ­րե­նա­կից­նե­րի մե­ծա­դիր լու­սան­կար­նե­րով քայ­լում են ՙԱն­մահ գն­դի՚ շար­քե­րում` կրե­լով նաև Հա­մա­զասպ Խա­չա­տու­րի Բա­բա­ջա­նյա­նի լու­սան­կա­րը, ո­րի ա­նունն իր հաս­տա­տուն տեղն է գտել երկ­րա­մա­սի տա­րեգ­րու­թյան մեջ: Իսկ վեր­ջերս Դե­րե­նիկ Կոշ­տո­յա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ Հա­մա­զասպ Խա­չա­տու­րո­վի­չի հի­շա­տա­կին Կուրս­կում հու­շա­հա­մա­լիր բաց­վեց: Հա­մա­լի­րի կա­ռուց­ման վայրն ընտ­րե­լը դժ­վար չէր` Կուրս­կի թիվ 5 դպ­րո­ցի շեն­քը: Այս­տեղ պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին տե­ղա­կայ­ված էր 395-րդ գվար­դիա­կան հրաձ­գա­յին գուն­դը, ո­րի հրա­մա­նա­տա­րը Բա­բա­ջա­նյանն էր:
Ար­ժա­նի սե­րունդ դաս­տիա­րա­կե­լու հա­մար կարևոր է ե­րե­խա­նե­րին ոչ միայն հայ­րե­նա­սի­րու­թյուն սո­վո­րեց­նել, այլև հոգևոր սնունդ տալ, և այս հար­ցում հա­վատ­քի դերն ան­փո­խա­րի­նե­լի է: Սա է պատ­ճա­ռը, որ Կուրս­կում սկս­վեց հայ­կա­կան ե­կե­ղե­ցու շի­նա­րա­րու­թյու­նը: Տե­ղա­մա­սը, որ­տեղ կա­ռուց­վում է Սբ Հով­հան­նես ե­կե­ղե­ցին, ար­դեն գո­յու­թյուն ու­նե­ցող սր­բա­վայ­րի` խաչ­քա­րի հարևա­նու­թյամբ է: Այն գտ­վում է քա­ղա­քի մուտ­քի մոտ: Վայ­րի ընտ­րու­թյու­նը պա­տա­հա­կան չէր: Տրանս­պոր­տա­յին հար­մար հան­գույ­ցը սր­բա­վայ­րը հա­սա­նե­լի է դարձ­նում ոչ միայն Կուրս­կի, այլև մեր­ձա­կա շր­ջան­նե­րի հա­յե­րի հա­մար: Ընդ­հա­նուր առ­մամբ Կուրս­կի երկ­րա­մա­սում մոտ 15 000 հայ է ապ­րում: Կուրս­կում ա­ռա­ջին հայ­կա­կան ե­կե­ղե­ցի կա­ռու­ցե­լու միտ­քը վա­ղուց է ծա­գել: ՙԱնհ­րա­ժեշ­տու­թյու­նը վա­ղուց է հա­սու­նա­ցել,- պատ­մում է Կուրս­կի հայ հա­մայն­քի նա­խա­գահ Դե­րե­նիկ Կոշ­տո­յա­նը: -Տա­րա­ծաշր­ջա­նում շատ հա­յեր կան, և յու­րա­քան­չյուր տա­րի նրանց թիվն ա­վե­լա­նում է: Այդ նրանք են, ով­քեր ոչ թե պար­զա­պես փող վաս­տա­կե­լու հա­մար են ե­կել, այլ ըն­տա­նիք­նե­րի հետ հիմ­նա­վոր­վել են այս­տեղ: Նրանց հա­մար Կուրս­կը երկ­րորդ տուն է դար­ձել՚: Ե­կե­ղե­ցին կա­ռուց­վում է հա­յե­րի նվի­րատ­վու­թյուն­նե­րով: Ար­դեն հա­ջող­վել է լրի­վու­թյամբ ա­վար­տել գետ­նա­հար­կը և անց­նել պա­տե­րի շի­նա­րա­րու­թյա­նը:
Տե­ղի հա­յե­րը հա­մոզ­ված են, որ սր­բա­տե­ղին կհա­մախմ­բի Կուրս­կում ապ­րող ի­րենց հայ­րե­նա­կից­նե­րին:
Որ­պես Ռու­սա­կան հա­մայ­նք­նե­րի կոնգ­րե­սի ՙՌու­սաս­տա­նի հա­յե­րի միու­թյուն՚ ՍՊԸ ղե­կա­վար` Դե­րե­նիկ Կոշ­տո­յա­նի հա­մար կարևոր է ոչ միայն տա­րա­ծաշր­ջա­նի ներ­սում տար­բեր ազ­գու­թյուն­նե­րի հետ բա­րիդ­րա­ցիա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ զար­գաց­նե­լը. նրան հա­ջող­վեց ա­նել ա­վե­լին` նրա նա­խա­ձեռ­նու­թյամբ ու ան­մի­ջա­կան մաս­նակ­ցու­թյամբ սերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն է հաս­տատ­վել Կուրս­կի և ՀՀ Շի­րա­կի մար­զի հետ: Իսկ Կուրսկ և Գյում­րի քա­ղաք­նե­րը դար­ձան քույր-քա­ղաք­ներ: Այս հա­ջո­ղու­թյունն ամ­րագր­վեց ոչ միայն հա­մա­պա­տաս­խան հա­մա­ձայ­նագ­րե­րի ստո­րագր­մամբ, այլև եր­կու քա­ղաք­նե­րում մշա­կու­թա­յին հու­շար­ձան­նե­րի ստեղծ­մամբ:

www.noev-kovcheg.ru