[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆՉ­ՊԵՍ ՀԱ­ՅՈՒ­ՀԻՆ ՆՎԱ­ՃԵՑ ԱՆ­ՏԱՐԿ­ՏԻ­ԴԱՆ

Sputnik Ար­մե­նիա

 Դժ­վար թե աշ­խար­հում մի եր­կիր գտն­վի, ա­ռա­վել ևս մայր­ցա­մաք, որ­տեղ գո­նե մեկ ան­գամ հա­յի ոտք դրած չլի­նի։ Ե­թե այս տո­ղերն ըն­թեր­ցե­լիս ձեր մտ­քով ան­ցավ Ան­տարկ­տի­դան, ա­պա ի­մա­ցեք, որ հա­յե­րը նույ­նիսկ այդ սառ­ցե թա­գա­վո­րու­թյուն են հա­սել։ Դեռ ա­վե­լին, այն­տեղ հա­յու­հու պատ­վին ան­վա­նա­կոչ­ված լիճ կա:

Մե­զա­նում շատ են սի­րում պատ­մել (նաև կար­դալ) ար­տա­սահ­մա­նի այն հա­յե­րի մա­սին, ո­րոնք լուրջ հա­ջո­ղու­թյուն­նե­րի են հա­սել տար­բեր բնա­գա­վառ­նե­րում, լի­նի դա գի­տու­թյուն, մշա­կույթ, թե սպորտ։ Հարց է ծա­գում, ի՞նչ նվա­ճում­նե­րի մա­սին կա­րող է խոսք լի­նել, օ­րի­նակ, Ան­տարկ­տի­դա­յում, որ­տեղ սա­ռույ­ցից բա­ցի, կար­ծես, ու­րիշ ո­չինչ չկա։ Ստաց­վում է, որ կա­րո՜ղ է լի­նել։ Դրա վառ ա­պա­ցույ­ցը մեր հայ­րե­նակ­ցու­հի Դե­նեբ Կա­րեն­ցի պատ­մու­թյունն է։
30 տա­րի շա­րու­նակ Կա­րեն­ցը պար­բե­րա­բար Ան­տարկ­տի­դա է գնում գի­տա­կան հե­տա­զո­տու­թյուն­ներ կա­տա­րե­լու հա­մար։ Դե­նեբն ա­մե­րի­կա­ցի հայտ­նի ու հարգ­ված գիտ­նա­կան է։ Նա իր հայ­կա­կան ծագ­ման մա­սին չի մո­ռա­նում և ա­ռիթ լի­նե­լու դեպ­քում սի­րում է այդ մա­սին խո­սել։ Եվ ե­թե Կա­րենց ազ­գան­վան դեպ­քում ա­մեն ինչ հաս­կա­նա­լի է, ա­պա որ­տե­ղի՞ց է ա­ռա­ջա­ցել Դե­նեբ ա­նու­նը։
Հա­մա­ցան­ցում շատ տե­ղե­կատ­վու­թյուն կա­րե­լի է գտ­նել Կա­րեն­ցի գի­տա­կան գոր­ծու­նեու­թյան ու հե­տա­զո­տու­թյուն­նե­րի մա­սին, իսկ կեն­սագ­րա­կան տվյալ­ներն այդ­քան էլ շատ չեն։ Տվյալ­ներ չկան՝ երբ և ինչ­պես է Կա­րենց ըն­տա­նիքն ԱՄՆ¬ում հայ­տն­վել։ Միայն հայտ­նի է, որ Դե­նե­բը մե­ծա­ցել է Մա­սա­չու­սեթս նա­հան­գի Մի­լիս քա­ղա­քում` Ռոզ և Վա­րու­ժան Կա­րենց­նե­րի ըն­տա­նի­քում։
Հայրն է դս­տեր ա­նունն ընտ­րել։ Ա­սում են, որ նա հե­տաքր­քր­վում էր աստ­ղա­գի­տու­թյամբ և ո­րո­շում է դս­տե­րը կո­չել Կա­րապ հա­մաս­տե­ղու­թյան ա­մե­նա­վառ աստ­ղի ա­նու­նով՝ Դե­նեբ։ Այն իր պայ­ծա­ռու­թյամբ 20-րդ, A դա­սի ա­մե­նա­մեծ ու ա­մե­նահ­զոր հայտ­նի աստ­ղե­րից է։
Ա­սում են, որ ա­նու­նը զո­րու­թյուն ու­նի և ազ­դում է մար­դու ճա­կա­տագ­րի վրա։ Դե­նեբն էլ իր ան­վա­նա­կից աստ­ղի նման փայ­լեց, բայց ար­դեն գի­տու­թյան երկ­նա­կա­մա­րում։
1973թ. Դե­նեբն ա­վար­տում է Ռոդ Այ­լեն­դի հա­մալ­սա­րա­նը՝ ստա­նա­լով բա­կա­լավ­րի աս­տի­ճան, իսկ 1976թ. Օ­րե­գո­նա­յի հա­մալ­սա­րա­նում ստա­նում է մա­գիստ­րո­սի աս­տի­ճան։ 1982թ. Ռոդ Այ­լեն­դի հա­մալ­սա­րա­նում նրան շնորհ­վում է փի­լի­սո­փա­յու­թյան դոկ­տո­րի աս­տի­ճան։
Հայտ­նի է, որ 1983թ. Կա­րեն­ցը տե­ղա­փոխ­վել է Սան Ֆրան­ցիս­կո և աշ­խա­տան­քի տե­ղա­վոր­վել մի բուժ­կենտ­րո­նում։ Ինչ­պես ինքն է խոս­տո­վա­նում, ա­ռա­ջին հա­յաց­քից տա­րօ­րի­նակ ընտ­րու­թյուն էր ծո­վա­յին կեն­սա­բա­նու­թյան ո­լոր­տի մաս­նա­գե­տի հա­մար։ Սա­կայն այդ աշ­խա­տան­քը նրան հնա­րա­վո­րու­թյուն էր ըն­ձե­ռում ու­ռուց­քա­բա­նու­թյան հե­տա­զո­տու­թյամբ զբաղ­վող լա­բո­րա­տո­րիա­յում ու­սում­նա­սի­րել մո­լե­կու­լյար կեն­սա­բա­նու­թյուն և հե­տա­զո­տել ժա­ռան­գա­կան հի­վան­դու­թյուն­նե­րի մո­լե­կու­լյար գե­նե­տի­կան: Կա­րենցն ա­ռա­ջին ան­գամ որ­պես կա­մա­վոր Ան­տարկ­տի­դա է գնա­ցել 1986թ.։ Նա ու­սում­նա­սի­րել է Ան­տարկ­տի­դա­յի մթ­նո­լոր­տում օ­զո­նա­յին շեր­տի քայ­քայ­ման է­կո­լո­գիա­կան հետևանք­նե­րը։
ՙՀենց այդ ժա­մա­նակ ԱՄՆ¬ն ա­ռա­ջին ան­գամ Ան­տարկ­տի­դա ու­ղար­կեց մթ­նո­լորտն ու­սում­նա­սի­րող գիտ­նա­կան­նե­րի։ Ես ճիշտ պա­հին ճիշտ տե­ղում էի՚,¬ մի ան­գամ ա­սել է Կա­րեն­ցը։
Դե­նե­բը մաս­նակ­ցել է մի քա­նի գի­տար­շավ­նե­րի։ Եր­կու տա­րի պրո­ֆե­սոր Կա­րեն­ցը աշ­խա­տել է որ­պես ԱՄՆ ազ­գա­յին գի­տա­կան ֆոն­դի բևե­ռա­յին ծրագ­րե­րը հա­մա­կար­գող խմ­բի ղե­կա­վա­րի օգ­նա­կան, ե­ղել է Ա­մե­րի­կա­յի ներ­կա­յա­ցու­ցիչն Ան­տարկ­տի­կա­յի գի­տա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի կո­մի­տեի խմ­բի կազ­մում։ 2011 թվա­կա­նից նա Ան­տարկ­տի­կա­յի մա­սին պայ­մա­նագ­րի շր­ջա­նակ­նե­րում ստեղծ­ված շր­ջա­կա մի­ջա­վայ­րի պահ­պա­նու­թյան կո­մի­տեում ԱՄՆ պատ­վի­րա­կու­թյան խոր­հր­դա­կանն է։
Շա­տե­րը, հատ­կա­պես կա­նայք, կխու­սա­փեին այդ­քան հե­ռա­վոր ու ցուրտ մայր­ցա­մաքն այ­ցե­լե­լուց, որ­տեղ բա­վա­կա­նին դա­ժան պայ­ման­ներ են։ Բայց ո՜չ պրո­ֆե­սոր Կա­րեն­ցը։ Նա իր գի­տա­կան գոր­ծու­նեու­թյու­նը հա­մա­րում է ա­ռա­քե­լու­թյուն։
ՙԱն­տարկ­տի­դան աշ­խա­տե­լու հրա­շա­լի վայր է, յու­րա­քան­չյուր ուղևո­րու­թյու­նը՝ ար­կած։ Այս­տեղ պահ­պան­վել է վայ­րի բնու­թյուն, մենք կա­րող ենք հետևել պինգ­վին­նե­րի, ծո­վա­ռյուծ­նե­րի, կե­տե­րի կյան­քին, և նրանք մե­զա­նից չեն վա­խե­նում։ Պինգ­վին­նե­րը շատ հե­տաք­րք­րա­սեր են, նրանք մո­տե­նում են, ստու­գում՝ ին­չով ենք զբաղ­վում։ Սա ա­ներևա­կա­յե­լի տե­սա­րան­նե­րով գե­ղե­ցիկ վայր է։ Երկ­րագն­դի վրա ոչ մի ու­րիշ տեղ նման բան չես տես­նի՚,¬ հա­մոզ­ված է Դե­նե­բը։
2005թ. աշ­խար­հագ­րա­կան ա­նուն­նե­րի հար­ցե­րով ա­մե­րի­կյան խոր­հուր­դը, հաշ­վի առ­նե­լով Կա­րեն­ցի ու­նե­ցած գի­տա­կան ա­վանդն Ան­տարկ­տի­դան ու­սում­նա­սի­րե­լու գոր­ծում, այն­տե­ղի լճե­րից մե­կը պաշ­տո­նա­պես կո­չեց Դե­նեբ Կա­րեն­ցի ա­նու­նով։
ՙԵս նման բան չէի սպա­սում։ Երբ լսե­ցի, սկզ­բում մտա­ծե­ցի, թե կա­տակ է։ Ես զգաց­ված ու շատ հուզ­ված եմ՚,¬ ա­սել է պրո­ֆե­սոր Կա­րենցն այդ ի­րա­դար­ձու­թյան ա­ռի­թով։
Հար­ցազ­րույց­նե­րում Կա­րենցն անդ­րա­դառ­նում է նաև իր ծագ­ման թե­մա­յին։
ՙԵս հայ­կա­կան ազ­գա­նուն ու­նեմ։ Չնա­յած նրան, որ հայ­կա­կան ազ­գա­նուն­նե­րի 99 տո­կո­սը վեր­ջա­նում է ՙյան՚¬ով, հա­յե­րը նաև ՙենց՚¬ով վեր­ջա­ցող ազ­գա­նուն ու­նեն։ Ծնող­ներս, տա­տիկ­ներս ու պա­պիկ­ներս մեծ ազ­դե­ցու­թյուն են ու­նե­ցել իմ կյան­քի վրա։ Այս­քան տա­րի անց էլ ես կապ­ված եմ ազ­գիս մշա­կույ­թին, զգում եմ ազ­գա­յին ինք­նու­թյունս։ Դա մի բան է, որ եր­բեք չեմ կորց­նի, որ­տեղ էլ որ ապ­րեմ՚,¬ մի ան­գամ ա­սել է Կա­րեն­ցը։
Այ­սօր էլ ան­վա­նի պրո­ֆե­սոր Կա­րեն­ցը 70 տա­րե­կա­նում ե­րի­տա­սարդ պաշ­տո­նա­կից­նե­րին օգ­նում է գի­տու­թյան մեջ ի­րենց ու­ղին հար­թել։ Նա շա­րու­նա­կում է ակ­տի­վո­րեն աշ­խա­տել, հե­տա­զո­տու­թյուն­ներ և հայտ­նա­գոր­ծու­թյուն­ներ կա­տա­րել այդ­քան հե­ռա­վոր, բայց իր հա­մար շատ հա­րա­զատ դար­ձած Ան­տարկ­տի­դա­յում։