[ARM]     [RUS]     [ENG]

ԼՌԻ՜Ր, ԿԻ՜Ն, ՔՈ Օ­ՐԸ ՄԱՐ­ՏԻ 8-Ն Է

Է­վի­կա ԲԱԲԱՅԱՆ

 Հա­մա­ձայ­նենք, մե­զա­նից յու­րա­քան­չյու­րին ծա­նոթ այս ար­տա­հայ­տու­թյու­նը լիո­վին ար­տա­ցո­լում է Կա­նանց մի­ջազ­գա­յին օր­վա էու­թյու­նը: Շատ կա­նանց հա­մար Մար­տի 8-ը եր­կար սպաս­ված ու սիր­ված տոն է, չէ՞ որ հենց այդ օրն են նրանք ի­րենց ցան­կա­լի, ան­չափ գրա­վիչ ու հմա­յիչ զգում: Ար­ցա­խում Մար­տի 8-ը պաշ­տո­նա­պես տոն չի հա­մար­վում: Կար­ծիք կա, որ ան­ցյալ հա­րյու­րա­մյա­կում, երբ ՙՄար­տի 8-ի՚ շար­ժու­մը նոր էր թափ առ­նում, տո­նը տե­ղին էր. գե­ղե­ցիկ սե­ռի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն այդ ժա­մա­նակ պայ­քա­րում էին հա­վա­սար ի­րա­վունք­ներ ու­նե­նա­լու հա­մար:

Այ­սօր, սա­կայն, մեր կա­նայք տղա­մարդ­կանց հետ հա­վա­սար ի­րա­վունք­ներ ու­նեն (ին­չը չի կա­րե­լի ա­սել աշ­խա­տա­վար­ձի մա­սին), և Մար­տի 8-ն ար­դեն չի կա­րե­լի Կա­նանց հա­մե­րաշ­խու­թյան օր ան­վա­նել: Այդ դեպ­քում ի՞նչ է այն` գար­նան, կա­նա­ցի գե­ղեց­կու­թյան, քնք­շու­թյան, հո­գե­կան ի­մաստ­նու­թյան և կնոջ նկատ­մամբ հա­տուկ ու­շադ­րու­թյան տոն` ան­կախ նրա կար­գա­վի­ճա­կից ու տա­րի­քից: Իսկ թե այդ­պես է, ար­ցա­խու­հի­նե­րին ին­չո՞ւ զր­կե­ցին այդ տո­նից, չէ՞ որ նրանք, մի­գու­ցե մյուս­նե­րից ա­ռա­վել, ու­շադ­րու­թյան են ար­ժա­նի: Մեր ընդ­դի­մա­խոս­նե­րի փաս­տարկ­նե­րը հետևյալն են` շատ եր­կր­նե­րում ըն­դա­մե­նը մեկ օր են տո­նում, իսկ Հա­յաս­տա­նում և Ար­ցա­խում մի ամ­բողջ միամ­սյակ է նվիր­վում կա­նանց: Կա­նանց տոնն սկ­սում է մար­տի 8-ին և ա­վարտ­վում ապ­րի­լի 7-ին, երբ նշ­վում է Մայ­րու­թյան և գե­ղեց­կու­թյան տո­նը: Փաս­տարկն այս հաս­կա­նալ կա­րե­լի է, բայց ըն­դու­նել` ոչ: Ի­րա­կա­նում Ար­ցա­խում, նմա­նա­պես և Հա­յաս­տա­նում, Մար­տի 8-ը տո­նում են մեծ հա­ճույ­քով ու պա­տաս­խա­նատ­վու­թյամբ: Բո­լոր կա­նայք, աղ­ջիկ­նե­րը սպա­սում են այդ օր­վան, հույ­սեր փայ­փա­յում և հա­վա­տում: Այս հրա­շա­լի օր­վա մո­տա­լուտ գա­լուստն ան­գամ օ­դում կա­րե­լի է զգալ: Բո­լո­րը տրա­մադր­ված են գար­նան ա­ռա­ջին տո­նին: Հատ­կա­պես դա տե­սա­նե­լի է լար­ված ու շփոթ­ված տղա­մարդ­կանց վար­քից:
Հա­յաս­տա­նի ան­կա­խու­թյան հռ­չա­կու­մից հե­տո տո­նը հան­վեց օ­րա­ցույ­ցից, իսկ Ապ­րի­լի 7-ը հռ­չակ­վեց Մայ­րու­թյան և գե­ղեց­կու­թյան օր: Բայց, չնա­յած դրան, ժո­ղո­վուր­դը նախ­կի­նի պես տո­նում է Մար­տի 8-ը: Սա էր պատ­ճա­ռը, որ մի քա­նի տա­րի ա­ռաջ Կա­նաց մի­ջազ­գա­յին օ­րը դար­ձյալ հաս­տատ­վեց տո­նա­ցույ­ցում, և մար­տի 8-ից ապ­րի­լի 7-ը Հա­յաս­տա­նում նշ­վում է ՙկա­նանց միամ­սյակ՚:
Կա­նաց մի­ջազ­գա­յին օ­րը նշ­վում է աշ­խար­հի շատ եր­կր­նե­րում և ԱՊՀ բո­լոր եր­կր­նե­րում, իսկ 1975թ. մար­տից այն ըն­դուն­վեց նաև ՄԱԿ-ի կող­մից: Ու­րեմն ի՞նչն է պատ­ճա­ռը, որ ար­ցա­խու­հի­նե­րից խլե­ցին այդ տո­նը: Շա­տե­րը դա կա­պում են տո­նի ծագ­ման աղմ­կա­հա­րույց և ոչ այն­քան հա­ճե­լի պատ­մու­թյան հետ: Բայց մար­տի 8-ի հետ կապ­ված ա­ռաս­պել­ներն աշ­խար­հի պես հին են և հայտ­նի բո­լո­րին: Հի­շեց­նենք` 1857թ. Նյու Յոր­քում կա­նայք բո­ղո­քի հան­րա­հա­վաք կազ­մա­կեր­պե­ցին, բայց դրանք ջուլ­հա­կու­հի­նե­րը չէին, ինչ­պես պաշ­տո­նա­պես ըն­դուն­ված է հա­մա­րել, այլ ան­բա­րո վարք ու­նե­ցող կա­նայք: Հնա­գույն այս մաս­նա­գի­տու­թյան տեր կա­նայք պա­հան­ջում էին վճա­րել նա­վաս­տի­նե­րի աշ­խա­տա­վար­ձը, ով­քեր օգտ­վում էին ի­րենց ծա­ռա­յու­թյուն­նե­րից, բայց վճա­րե­լու հնա­րա­վո­րու­թյուն չու­նեին: 1894թ. մար­տի 8-ին Փա­րի­զում մարմ­նա­վա­ճառ­նե­րը դար­ձյալ ցույ­ցի դուրս ե­կան:
Այս ան­գամ նրանք պա­հան­ջում էին ճա­նա­չել ի­րենց ի­րա­վունք­ներն այն կա­նանց հետ հա­վա­սար, ով­քեր հա­գուստ էին կա­րում կամ հաց թխում, և հա­տուկ արհ­միու­թյուն­ներ հիմ­նել: Դա կրկն­վեց նաև 1895թ.` Չի­կա­գո­յում և 1896թ.` Նյու Յոր­քում:
1910թ. Կո­պեն­հա­գե­նում տե­ղի ու­նե­ցած կա­նանց հա­մա­ժո­ղո­վին գեր­մա­նա­ցի կո­մու­նիս­տու­հի Կլա­րա Ցետ­կինն աշ­խար­հին կոչ ա­րեց մար­տի 8-ը ճա­նա­չել Կա­նանց մի­ջազ­գա­յին օր` նկա­տի ու­նե­նա­լով, որ այդ օ­րը կա­նայք հան­րա­հա­վաք­ներ ու եր­թեր կկազ­մա­կեր­պեն` դրա­նով իսկ հա­նու­թյան ու­շադ­րու­թյու­նը սևե­ռե­լով ի­րենց ի­րա­վունք­նե­րի վրա: ԽՍՀՄ-ում Մար­տի 8-ը պաշ­տո­նա­պես սկ­սե­ցին տո­նել 1921 թվա­կա­նից, իսկ ա­հա տո­նի խոր­հր­դա­յին տար­բե­րա­կով ան­բա­րո կա­նանց փո­խա­րի­նե­ցին ՙաշ­խա­տա­վոր կա­նայք՚: Այլ խոս­քով` պատ­մա­կա­նո­րեն մար­տի 8-ն ի հայտ է ե­կել որ­պես հա­վա­սար ի­րա­վունք­նե­րի և է­ման­սի­պա­ցիա­յի հա­մար պայ­քա­րում աշ­խար­հի կա­նանց հա­մե­րաշ­խու­թյան օր: Դա ա­մենևին էլ տոն չէր: Այդ դեպ­քում ի՞նչ ենք մենք տո­նում: Տղա­մարդ­կանց հետ ի­րա­վա­հա­վա­սա­րու­թյան հա­մար պայ­քա­րի՞ օր: Յու­րա­քան­չյուրն ու­նի իր կո­չու­մը. տղա­մար­դը կյան­քի ճար­տա­րա­պետն է, կի­նը` նրա դի­զայ­նե­րը: Տղա­մար­դը կա­ռու­ցում է, կի­նը` զար­դա­րում: Ին­չի՞ դեմ պայ­քա­րել: Ին­չո՞ւ: ՙԷ­ման­սի­պաց­ված՚ օ­րիորդ լի­նե­լո՞ւ հա­մար: Որ կա­նայք ա­վե­լի ու­ժեղ ու առ­նա­կա՞ն դառ­նան, իսկ տղա­մար­դիկ` թո՞ւյլ: Մի՞­թե դա չէ պատ­ճա­ռը, որ տղա­մար­դիկ հո­գե­պես ար­ժեզ­րկ­վում են, և քայ­քայ­վում է ըն­տա­նիք հաս­կա­ցու­թյու­նը: Չպետք է պայ­քա­րել տղա­մարդ­կանց դեմ, մր­ցակ­ցել, այ­լա­պես ըն­տա­նե­կան օ­ջախն ա­ռանց վե­րահս­կո­ղու­թյան կա­րող է մա­րել: Թող տղա­մար­դիկ գլուխ լի­նեն, տան գլու­խը, չէ՞ որ կի­նը պետք է լի­նի ի­մաս­տուն, նր­բան­կատ, քն­քուշ և թույլ: Բայց այս ա­մե­նի դի­մաց թույլ սեռն ու­զում է, չէ՜, պա­հան­ջում է ու­շադ­րու­թյուն, ցան­կա­նում է ու­նե­նալ իր օ­րը, երբ սի­րե­լի տղա­մարդն ա­ռա­վո­տյան սուրճ մա­տու­ցի ան­կող­նում, այ­նու­հետև ծա­ղիկ­ներ նվի­րի, ու է­լի ինչ-որ նվեր, իսկ ե­րե­կո­յան գու­ցե և ա­ման­նե­րը լվա­նա: Եվ մեզ ա­մենևին էլ չի հե­տաք­րք­րում այդ տո­նի պատ­մու­թյու­նը, կարևո­րը, որ այն շա­րու­նա­կում են նշել, սի­րել: Քա­նի որ գաղտ­նիք չէ, որ վե­րը նշ­ված ՙկա­նանց միամ­սյա­կը՚ չի աշ­խա­տում և Ապ­րի­լի 7-ին, այ­սօր այն դեռևս հա­մընդ­հա­նուր ըն­դու­նե­լու­թյուն չի գտել, այդ պատ­ճա­ռով էլ, վաղ թե ուշ, Կա­նաց մի­ջազ­գա­յին օ­րը` Մար­տի 8-ը, իր ի­րա­վունք­նե­րը կվե­րա­կանգ­նի նաև մեզ մոտ: Թե՞ մենք կա­նայք չենք: