[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՆԱԼՈՒ ԵՎ ԱՊԱՇԽԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Սվետլանա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Այ­սօր աշ­խար­հում ա­մե­նաքն­նարկ­վող թե­ման նոր կո­րո­նա­վի­րուսն է: Սկիզբ առ­նե­լով մի երկ­րում` Չի­նաս­տա­նում, այն տա­րած­վել է ամ­բողջ աշ­խար­հում: Ա­մեն պահ հա­մա­ցան­ցում նոր տե­ղե­կատ­վու­թյուն է տա­րած­վում այս ա­ղե­տի մա­սին: Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նը հայ­տա­րա­րել է պան­դե­միա, այ­սինքն՝ հա­մա­վա­րակ կամ հա­մաշ­խար­հա­յին վա­րակ:

Եր­կր­նե­րը բեր­ված են հա­մար մեկ պատ­րաս­տու­թյան աս­տի­ճա­նի: Ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում դա­դա­րեց­ված են պա­րապ­մունք­նե­րը, չե­ղյալ են հայ­տա­րար­վել մար­զա­կան, մշա­կու­թա­յին զանգ­վա­ծա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րը, կանգ­նեց­ված են զբո­սաշր­ջա­յին երթևեկ­նե­րը, կա­սեց­ված են ո­րոշ ա­վիաթ­ռիչք­ներ: Պաշտ­պան­վե­լու հա­մար մարդ­կանց խոր­հուրդ է տր­վում չշփ­վել մի­մյանց հետ, ինք­նա­մե­կու­սա­նալ: Ո­րոշ եր­կր­նե­րում մար­դիկ ան­ցել են տնա­յին ռե­ժի­մով աշ­խա­տան­քի, ման են գա­լիս տիե­զե­րագ­նա­ցի հա­գուս­տով, հա­կա­գա­զով… Թվում է, այս ա­մե­նը ֆան­տաս­տիկ կի­նո­յի ժան­րից է, ո­րը շատ դեպ­քե­րում չենք էլ ու­զում նա­յել՝ ի­րա­կա­նու­թյան հետ ոչ մի ա­ղերս չու­նե­նա­լու պատ­ճա­ռով: Բայց պարզ­վում է, ի­րո­ղու­թյուն է. ա­ռաս­պե­լա­բա­նու­թյու­նից մինչև ի­րա­կա­նու­թյուն մեկ քայլ է:
Չա­րը երկ­րի վրա շա­տա­ցել է: Մարդ­կու­թյա­նը նոր մար­տահ­րա­վեր է նետ­ված: Այս ան­գամ դա ՙկո­րո­նա­վի­րուս՚ ա­նունն ու­նի: Ոչ մի եր­կիր, ան­գամ ա­մե­նա­զար­գա­ցած, ա­պա­հո­վագր­ված չէ: Թե ով­քեր կկա­րո­ղա­նան դի­մա­կա­յել՝ կախ­ված է նրա­նից, թե ինչ­քա­նով են այդ եր­կր­նե­րը պատ­րաստ­ված և ինք­նա­կազ­մա­կերպ­ված:
Մարդ­կու­թյա­նը նետ­ված մար­տահ­րա­վեր­ներ տար­բեր դա­րաշր­ջան­նե­րում ե­ղել են: Իսկ ա­մե­նաա­ռա­ջի­նը ե­ղել է հա­մաշ­խար­հա­յին ջր­հե­ղե­ղը: Աստ­վա­ծա­շուն­չը հայտ­նում է, որ Ջր­հե­ղե­ղից ա­ռաջ մարդ­կանց չա­րու­թյու­նը շա­տա­ցել էր երկ­րի վրա, ՙԵր­կիրն ա­պա­կան­վել էր ճշ­մա­րիտ Աստ­ծո աչ­քում, քա­նի որ լց­ված էր բռ­նու­թյամբ և սե­ռա­կան ան­բա­րո­յու­թյամբ /Ծնն­դոց, :11/: Ուս­տի Աստ­ված ո­րո­շեց եր­կի­րը մաք­րել չա­րու­թյու­նից և լավ մարդ­կանց նոր կյանք սկ­սե­լու հնա­րա­վո­րու­թյուն տալ: Աստ­ված զգու­շաց­նում էր գա­լիք դժ­բախ­տու­թյուն­նե­րի մա­սին, սա­կայն մար­դիկ ար­հա­մար­հե­ցին նրա տված նա­խազ­գու­շա­ցում­նե­րը, և ջր­հե­ղե­ղը ե­կավ սր­բեց-տա­րավ նրանց: Փրկ­վեց միայն Նոյն իր ըն­տա­նի­քով, ո­րը լսեց Աստ­ծո հոր­դոր­նե­րը` մե­կու­սա­նալ տա­պա­նի մեջ և մնալ այն­քան ժա­մա­նակ, մինչև ջրե­րը հետ կքաշ­վեն: Մե­կու­սաց­ման քա­ռա­սուն օր ու գի­շեր անհ­րա­ժեշտ ե­ղավ` մինչև նոր կյանք սկ­սե­լը:
21-րդ դա­րի հա­մաշ­խար­հա­յին նոր ջր­հե­ղե­ղի` վա­րա­կի մա­սին ա­մե­նու­րեք լսում ենք նա­խազ­գու­շա­ցում­ներ: Վա­րա­կը շր­ջում է աշ­խար­հով մեկ. նա­խազ­գու­շա­ցու­մը տր­ված է, փնտ­րում է նրանց, ով­քեր չեն կա­տա­րում իր պատ­վի­րան­նե­րը. կար­գա­պահ չեն, ինք­նա­կազ­մա­կերպ­ված չեն, չեն սի­րում մի­մյանց:
Ա­սում են` չա­րի­քից խու­սա­փե­լու հա­մար ա­մե­նաանհ­րա­ժեշտ մի­ջո­ցը ինք­նա­մե­կու­սա­ցումն է: Բայց այդ ինք­նա­մե­կու­սա­ցու­մը չպետք է հաս­կա­նալ սոսկ որ­պես ֆի­զի­կա­կան հե­ռա­ցում: Սա մի ա­ռիթ է, որ յու­րա­քան­չյուրս զգանք մեզ Ա­հեղ դա­տաս­տա­նի ա­ռաջ ու նա­յենք մեր ներ­սը, ինք­ներս հա­շիվ տանք մեզ, մաքր­վենք հո­գու աղ­տե­րից, ա­պաշ­խա­րենք: Եր­կիր մո­լո­րա­կը ծան­րա­ցել է մարդ­կու­թյան մեղ­քե­րից, կու­տակ­ված բա­ցա­սա­կան լից­քե­րից այն ուղ­ղա­կի կա­րող է պայ­թել: Փր­կենք ինք­ներս մեզ և Եր­կի­րը: Վեր­ջին օ­րե­րի զգա­ցում­նե­րը մի՞­թե չեն հու­շում, որ ա­մեն ինչ ու­նայն է` փող, հարս­տու­թյուն մի օր հօդս կցն­դեն: Հա­վի­տե­նա­կա­նը Եր­կն­քի իշ­խա­նու­թյունն է: Երկ­րի վրա պի­տի ապ­րես այն­պես, որ ար­ժա­նի լի­նես Եր­կն­քի իշ­խա­նու­թյա­նը:
Մո­լի հա­վա­տա­ցյալ չեմ, բայց այս մտ­քերն են ա­նընդ­հատ պտտ­վում գլ­խումս: Պար­փակ­վենք յու­րա­քան­չյուրս մեր ներ­սի նո­յյան տա­պա­նում և հու­սանք, որ այս ան­գամ էլ այն դար­ձյալ կիջ­նի Ա­րա­րատ լե­ռան վրա: