[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՑ­ԹՈՒԽ­ՆԵ­ՐԸ

Կա­րի­նե ԴԱ­ԴԱ­ՄՅԱՆ

 Ա­զա­տա­մար­տի հրա­մա­նա­տար­նե­րից մե­կի հետ ու­նե­ցած հար­ցազ­րույ­ցի ժա­մա­նակ նա ինձ մի հե­տաքր­քիր բան ա­սաց. պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին Ար­ցա­խում ապրող յու­րա­քան­չյուր մարդ՝ ծեր, ե­րե­խա, կին, թե տղա­մարդ մար­տիկ էր։ Այս միտ­քը նստ­վածք տվեց իմ մեջ։ Ու այդ օր­վա­նից Ա­զա­տա­մարտ ապ­րած յու­րա­քան­չյու­րի մեջ ես մար­տիկ եմ տես­նում։

Ան­ժե­լա տա­տի­կին 2000թվա­կա­նից գի­տեմ, երբ ման­կա­պար­տե­զում էր աշ­խա­տում։ Ու չզար­մա­ցա, երբ պա­տե­րազ­մի տա­րի­նե­րի հաց­թուխ կա­նանց մա­սին հե­տաքր­քր­վե­լով՝ շրջ­կենտ­րո­նի վեց հաց­թուխ­նե­րի շար­քում նրա ա­նունն էլ կար­դա­ցի։ Պարզ­վեց` նրան­ցից եր­կուսն են այ­սօր ողջ՝ Ան­ժե­լա Ջա­մա­լյա­նը և Ա­նյա Խա­նա­զա­րյա­նը։ Հան­դի­պե­ցի նրանց: Զրու­ցա­կից­ներս շա­տե­րին ան­ծա­նոթ ի­րենց պատ­մու­թյուն­նե­րը պատ­մե­ցին՝ հե­ռա­վոր, բայց այ­սօր­վա պես թարմ ու հիշ­վող օ­րե­րի մա­սին։
- ՙՌես­տո­րա­նի՚ տակ կար­կան­դակ­ներ էինք թխում և բա­ժա­նում ցու­ցա­րար­նե­րին։ Փոր­ձում էինք մեր մաս­նակ­ցու­թյունն ու օգ­նու­թյունն այդ կերպ ար­տա­հայ­տել։ Հե­տո էլ, երբ պետք էր, օգ­նում էինք՝ ին­չով կա­րող էինք,- պատ­մում է Ան­ժե­լա Ջա­մա­լյա­նը։- Ա­մեն ինչ սկս­վեց մի մի­ջա­դե­պից. ա­սում են՝ Ա­վո­յի հա­մար թոն­րի հաց են տա­րել, նա կե­րել է ու շատ հա­վա­նել։ Ա­վոն կա­տա­կով ա­սել էր, որ մեր դիր­քա­պահ­ներն էդ հա­ցից որ ու­տեն՝ էլ տուն չեն գնա։ Աշ­խեն մո­րա­քույ­րի հետ մի թա­ղում էինք ապ­րում։ Մի օր ե­կավ, թե՝ ՙԴուրս ա­րի, բան ու­նեմ ա­սե­լու՚։ Ու հայտ­նում է, որ որ­դին՝ Սլա­վի­կը (այն ժա­մա­նակ նա շր­ջա­նի միլ­պետն էր) հանձ­նա­րա­րել է մի հինգ կին հա­վա­քագ­րել ու սկ­սել հաց թխել. Ա­վո­յի կար­գադ­րու­թյունն էր, տղա­նե­րին հաց էր պետք։ Դժ­վար չէր հա­վաք­վե­լը, մեր թա­ղի բո­լոր կա­նայք էլ հաց էինք թխում։ Վեց հո­գով հա­մախ­մբ­վե­ցինք, կազ­մե­ցինք մեր հաց­թուխ­նե­րի խում­բը՝ Աշ­խեն Հայ­րա­պե­տյա­նը, Հայ­կա­նուշ Ա­ղա­բե­կյա­նը, ժե­նյա Ի­սա­խա­նյա­նը, Ա­նյա Խա­նա­զա­րյա­նը, Ան­ժե­լա Սո­ղո­մո­նյանն ու ես։ 1992թ. մար­տի 3-ին թխե­ցինք ա­ռա­ջին հա­ցը: Սկզ­բում Խա­նա­զա­րյան Ա­նյա­յենց թոն­րում էինք թխում, հե­տո ար­դեն շա­րու­նա­կել ենք Ժե­նյաենց թոն­րում։ Գի­շեր­վա ժա­մը 3-ին գնա­ցել ենք խմո­րը հուն­ցել, ջուրն էլ ման­կա­պար­տե­զի բա­կից ենք ձեռ­քով կրել-տա­րել։ Խա­նա­զա­րյա­նենց բա­կում ջր­հոր կար, բայց 3-4 դույլ ջուր հա­նե­լուց հե­տո պղ­տոր­վում էր։ Այդ պատ­ճա­ռով հա­րա­կից ման­կա­պար­տե­զի բա­կից էինք ջու­րը տա­նում։ Ա­մեն օր 600-650 հաց էինք թխում։ Մութն ըն­կած գնում էինք, կես­գի­շե­րին գա­լիս տուն։ Չնա­յած` տունս ո՞րն է, ու­ղիղ գնում էինք նկուղ­ներ։ Եր­կու հո­գի խմո­րը հուն­ցում էինք, մյուս չորսը` օր­վա մեջ թխում։ Ապ­րում էինք նկուղ­նե­րում, քա­նի որ քա­ղա­քը շուր­ջօ­րյա ռմ­բա­կո­ծու­թյան ու հրե­տա­կո­ծու­թյան էր են­թարկ­վում։ Ժա­մը 6-7-ին թո­նիրն ար­դեն վա­ռում էիք։ Լրիվ ձեռ­քի աշ­խա­տանք էր։ Հա­ցը թխում էինք թթխ­մո­րով ու պատ­կե­րաց­րեք՝ շատ գե­ղե­ցիկ ու հա­մով հա­ցեր էին ստաց­վում։ Մենք էլ էինք զար­մա­նում։ Ախր այդ նույնն ա­լյու­րով որ տա­նը խմոր հուն­ցեինք՝ սաղ թոն­րի մեջ կմ­նար։ Երևի մեր կռ­վող տղա­նե­րի հա­մար էինք թխում, դրա­նից էր, ան­շուշտ, Աստ­ծո մա­տը խառն էր։ Մեծ սի­րով էինք աշ­խա­տում։ Մեր որ­դի­նե­րը դիր­քե­րում էին։ Տան գործ-մոր­ծի մա­սին չենք մտա­ծել, մեր ուշքն ու միտ­քը տղա­նե­րի հետ էր ու մեր գոր­ծի մեջ։ Մե­կը խմորն էր հուն­ցում, մյու­սը գն­դե­րը պատ­րաս­տում, կրում թո­նիր, հաց­թու­խը թխում էր։ Այդ ա­միս­նե­րի ըն­թաց­քում եր­բեք չենք դա­դա­րեց­րել հաց թխել և այն հա­մա­րում էինք մեր ա­մե­նա­կարևոր գոր­ծը։ Դիր­քա­պահ­նե­րը դիրքն են պա­հել, թի­կուն­քա­յին­ներն էլ` թի­կուն­քը։ Տանն ինչ ե­ղել է՝ հա­վա­քել ու դիր­քերն ենք ու­ղար­կել։
-Այն ժա­մա­նակ ջուր չկար, բո­լո­րի բա­կում թո­նիր չկար։ Այդ ա­ռու­մով մեր տու­նը շատ հար­մար էր։ Երբ Աշ­խե­նի հետ հաց­թուխ կա­նանց խում­բը ստեղ­ծե­ցինք՝ ո­րո­շե­ցինք հենց մեր տանն էլ կազ­մա­կեր­պել հա­ցաթխ­ման գոր­ծը,- շա­րու­նա­կում է Ա­նյա Խա­նա­զա­րյա­նը։- Ա­զատ տեղ էր, խան­գա­րող չու­նեինք։ Խմո­րի տաշ­տե­րը դրե­ցինք ու սկ­սե­ցինք մեր աշ­խա­տան­քը։ Ո­րոշ ժա­մա­նակ անց Ժե­նյա­յենց թոն­րում էինք թխում։ Հի­մա մեր վեց կա­նան­ցից ես ու Ան­ժե­լան ենք մնա­ցել... Երբ հրե­տա­նու հա­մա­զար­կե­րը սկ­սում էին՝ անհ­նար է նկա­րագ­րել` ինչ էր կա­տար­վում։ Ես շատ էի վա­խե­նում: Բո­լորս էինք վա­խե­նում… Մեր հարևան Լե­նու­րենք կհոլ ու­նեին, մեր տան կող­քով ճա­նա­պարհ կար դե­պի կհո­լը։ Մի օր էլ, երբ սկ­սե­ցին հրե­տա­կո­ծել, վա­զե­ցի, որ գնամ-թաքն­վեմ։ Հայ­կա­նու­շը ա­ռաջ­կտ­րուկ ա­րեց ու բար­կա­ցավ վրաս. ՙՈւ՞ր ես գնում, սա էլ մեր կռիվն է։ Մեր ե­րե­խա­նե­րը կռ­վում են, ա­րյուն են թա­փում մար­տի դաշ­տում, սո­ված փո­րո՞վ պի­տի կռ­վեն՚։ Կես ճա­նա­պար­հից, վախվ­խե­լով ու ա­րա­ծիցս ա­մա­չե­լով, հետ եմ ե­կել ու շա­րու­նա­կել գործս։ Մտ­քումս ինձ նա­խա­տե­լով ա­սում էի՝ ճիշտ է, սա էլ մեր կռիվն է։ Ու ա­սեմ, որ մեզ Աստ­ված է ե­ղուն­գի տակ պա­հել, քա­նի որ շուրջ­բո­լոր տնե­րը հրե­տա­կո­ծու­թյան էին են­թարկ­վել, ան­գամ՝ մեր տու­նը, ար­կե­րը թափ­վում էին մեր կող­քին, ու մեզ բան չէր պա­տա­հում։ Հա, Էդ էլ ա­սեմ, գա­լիս էին ար­տա­սահ­մա­նից՝ մեզ նկա­րում, բայց այդ­պես էլ ոչ մի տեղ մեր նկար­նե­րը չտե­սանք։
-Հի­շու՞մ ես, ես, դու, Հայ­կա­նու­շը պա­րել ենք ձեր թթե­նու տակ. Շու­շին էին վերց­րել։ Ու­րա­խու­թյու­նից չգի­տեինք ինչ ա­նել,- ծի­ծա­ղե­լով հի­շեց­նում է Ան­ժե­լա տատն ու շա­րու­նա­կում. – Հի­շու՞մ ես, խմոր էինք հուն­ցում, մեկ էլ թշ­նա­մու հա­մա­զար­կե­րից ձեր շու­շա­բան­դի ա­պա­կի­նե­րը փշր­վե­ցին ու թափ­վե­ցին մեր գլ­խին ու մա­ղած ա­լյու­րի մեջ։ Խմո­րի կե­սը հուն­ցել էինք… Լա­ցե­լով ա­լյու­րը նո­րից մա­ղե­ցինք, որ ա­պա­կու կտոր­նե­րը հա­ցի մեջ չընկ­նեն…
Ան­ժե­լա Ջա­մա­լյա­նի կա­նո­նա­վոր բա­նա­կի կազ­մա­վոր­ման հետ տե­ղա­փոխ­վեց բա­նակ ու ծա­ռա­յու­թյու­նը շա­րու­նակ­վեց մինչև 2014թ.-ը։ Հա­տուկ նշա­նա­կու­թյան ջո­կատ, հե­տո՝ զո­րա­մաս… 14 տա­րի ծա­ռա­յել է։ Խա­ղաղ տա­րի­նե­րին ման­կա­պար­տե­զում դա­յակ էր աշ­խա­տում։ Ա­սում է. ՙԵս ման­կա­պար­տե­զում իմ պա­հած ե­րե­խա­նե­րի հետ եմ ծա­ռա­յել, հո­գա­ցել նրանց սնուն­դը՚։
Ժե­նյա Ի­սա­խա­նյանն էլ շա­րու­նա­կեց ծա­ռա­յել Ա­վո­յի մոտ, որ­պես մե­քե­նագ­րու­հի։
Իսկ բազ­մաշ­նորհ Ա­նյա տա­տի­կը շա­րու­նա­կեց մնալ իր երկ­րի ու օ­ջա­խի հե­նա­րա­նը, հայ­րե­նա­սի­րու­թյամբ ու հայ կնոջ գե­ղե­ցիկ կեր­պա­րով այ­սօր ար­դեն դաս­տիա­րա­կում է ծոռ­նե­րին՝ ան­համ­բե­րու­թյամբ սպա­սե­լով իր դիր­քա­պահ թոռ­նե­րի հեր­թա­կան տուն­դար­ձին։
Ես զրու­ցում էի այդ պայ­ծառ կա­նանց հետ ու ինքս էլ էի պայ­ծա­ռա­նում, փառք տա­լիս Աստ­ծուն, որ մեզ հայ է ստեղ­ծել ու մենք հայ մայ­րե­րից ենք ծն­վել։

;