[ARM]     [RUS]     [ENG]

ԳՐԵ­ԹԵ Ա­ՆՈՒ­ՇԱԴ­ՐՈՒ­ԹՅԱՆ ՄԱՏՆ­ՎԱԾ ԾԱ­ՌԱ­ՅՈՒ­ԹՅՈՒՆ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Սկ­սած 1951 թվա­կա­նից աշ­խար­հի 188 եր­կր­նե­րում մար­տի 23-ը նշ­վում է որ­պես Օ­դերևու­թա­բա­նի մի­ջազ­գա­յին օր։ 1954 թվա­կա­նից Հա­յաս­տա­նը դար­ձել է Հա­մաշ­խար­հա­յին օ­դերևու­թա­բա­նա­կան կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ և այդ եր­կր­նե­րի հետ նույն­պես նշում է Օ­դերևու­թա­բա­նի մաս­նա­գի­տա­կան տո­նը։ Տա­րեց­տա­րի, երբ կլի­մա­յի գլո­բալ փո­փո­խու­թյուն­նե­րի և երկ­րագն­դի հա­մընդ­հա­նուր տա­քաց­ման հետևան­քով խախտ­վում են տն­տե­սու­թյան ճյու­ղե­րը և նվա­զում ջրա­յին ռե­սուրս­նե­րը, էլ ա­վե­լի է կարևոր­վում հիդ­րոօ­դերևու­թա­բա­նի դե­րը։

ԱՀ հիդ­րօ­դերևու­թա­բա­նու­թյան և մո­նի­թո­րին­գի պե­տա­կան ծա­ռա­յու­թյունն Ար­ցա­խում ստեղծ­վել է 1998 թվա­կա­նին։ Կենտ­րո­նի ներ­կա­յիս շեն­քը կա­ռուց­վել է 1958 թվա­կա­նին և իր գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում ոչ մի ան­գամ հիմ­նա­նո­րոգ­ման չի են­թարկ­վել։ Ան­ցյալ տա­րի՝ 2019-ի 4-րդ ե­ռամ­սյա­կում, ԱՀ քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից ի­րա­կա­նաց­վել են նա­խագ­ծա-նա­խա­հաշ­վա­յին աշ­խա­տանք­ներ, և կո­լեկ­տիվն այս ան­գամ ակն­կա­լում է ԱՀ ԱԻ պե­տա­կան ծա­ռա­յու­թյան ա­ջակ­ցու­թյու­նը՝ 2020 թվա­կա­նի ըն­թաց­քում կա­պի­տալ վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներ ի­րա­կա­նաց­նե­լու ա­ռու­մով: Միակ նո­րու­թյու­նը, թերևս, վեր­ջին տա­րի­նե­րին ձեռք­բեր­ված մի քա­նի հա­մա­կար­գիչ­ներն են ու նոր գրա­սե­ղան­նե­րը։ Փոխտ­նօ­րեն Լաու­րա Հով­սե­փյա­նի խոս­քով՝ բազ­միցս դի­մել են երկ­րի կա­ռա­վա­րու­թյա­նը՝ ժա­մա­նա­կա­կից տեխ­նի­կա­յով վե­րա­զի­նե­լու, աշ­խա­տան­քա­յին պայ­ման­նե­րը բա­րե­լա­վե­լու խնդ­րան­քով։ Դեռևս մի քա­նի տա­րի ա­ռաջ հան­րա­պե­տու­թյան գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյանն էր ներ­կա­յաց­վել ՙՀայ­պետ­հիդ­րո­մե­տի՚ հետ հա­մա­տեղ մշակ­ված ծրա­գի­րը, ո­րի ի­րա­գործ­ման դեպ­քում բա­վա­կա­նին կբարձ­րա­նար ե­ղա­նա­կա­յին կան­խա­տե­սում­նե­րի ար­դյու­նա­վե­տու­թյունն ու ո­րա­կը։ Բայց այն տար­բեր պատ­ճառ­նե­րով այդ­պես էլ մնաց չի­րա­գործ­ված։
Վեր­ջին տա­րի­նե­րին ԱՀ հիդ­րոօ­դերևու­թա­բա­նու­թյան և մո­նի­թո­րին­գի պե­տա­կան ծա­ռա­յու­թյան են­թա­կա­յու­թյանն են ան­ցել ՙԶե­նիթ՚ տե­սա­կի հա­կա­կարկ­տա­յին կե­տե­րը։ Հա­մա­կար­գի աշ­խա­տող­նե­րը, ըստ Լ. Հով­սե­փյա­նի, մեծ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ են հետևում կարկ­տա­բեր ամ­պե­րի գո­յաց­մանն ու շար­ժին։
Ե­ղա­նա­կի կան­խա­տե­սու­մը, հի­րա­վի, կարևոր նշա­նա­կու­թյուն ու­նի մարդ­կու­թյան հա­մար։ Օ­րե­ցօր փո­փոխ­վող կլի­մա­յի պայ­ման­նե­րում ճշգ­րիտ կան­խա­տե­սում ա­նելն այն­քան էլ դյու­րին չէ։ Այ­սօր­վա դրու­թյամբ Ար­ցա­խի հիդ­րօ­դերևու­թա­բան­նե­րը հայտ­նի պատ­ճառ­նե­րով ինք­նու­րույն կան­խա­տե­սում­ներ ա­նել չեն կա­րող։ Տե­ղում ի­րա­կա­նաց­վող մի քա­նի չա­փում­նե­րը (օ­դի ջեր­մաս­տի­ճան, հո­ղի մա­կերևույ­թի ջեր­մաս­տի­ճան, քա­մու ուղ­ղու­թյուն և ա­րա­գու­թյուն, տե­սա­նե­լիու­թյուն, ամ­պա­մա­ծու­թյուն, խո­նա­վու­թյուն), օր­վա ըն­թաց­քում 8 ան­գամ հա­յաս­տա­նյան գոր­ծըն­կեր­նե­րին հա­ղոր­դե­լուց հե­տո նոր ստա­նում են ե­ղա­նա­կի տե­սու­թյու­նը, ին­չը, ե­թե խոս­տո­վա­նենք, միշտ չէ, որ հա­մա­պա­տաս­խա­նում է կան­խա­տե­սում­նե­րին։ Այ­սու­հան­դերձ՝ ըստ ծա­ռա­յու­թյան փոխտ­նօ­րե­նի, կան­խա­տե­սումն առն­վազն 75-80 տո­կո­սով հա­մա­պա­տաս­խա­նում է, իսկ միան­շա­նակ ճշգ­րիտ ո­րո­շե­լը ներ­կա­յիս պայ­ման­նե­րում պար­զա­պես հնա­րա­վոր չէ։

Հաշ­վի առ­նե­լով ծա­ռա­յու­թյան գոր­ծու­նեու­թյան նկատ­մամբ հա­րա­ճուն պա­հանջ­նե­րը՝ պայ­մա­նա­վոր­ված այն հան­գա­ման­քով, որ հան­րա­պե­տու­թյու­նում գյու­ղատն­տե­սու­թյու­նը հան­դի­սա­նում է տն­տե­սու­թյան գե­րա­կա ճյուղ, ի­րա­կա­նաց­վում են մի շարք ծրագ­րեր՝ մաս­նա­վո­րա­պես է­կո­տու­րիզ­մի ներ­դր­ման և զար­գաց­ման հետ կապ­ված։ Այս նպա­տա­կով կա­ռույցն ա­ռան­ձին բնա­կա­վայ­րե­րի և աշ­խար­հագ­րա­կան տե­ղա­մա­սե­րի վե­րա­բե­րյալ հիդ­րոօ­դերևու­թա­բա­նա­կան տվյալ­ներ է տրա­մադ­րում ԱՀ կա­ռա­վա­րու­թյա­նը, գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյանն ու շա­հագր­գիռ մյուս գե­րա­տես­չու­թյուն­նե­րին։
Անդ­րա­դառ­նա­լով 2019 թվա­կա­նին ծա­ռա­յու­թյան կա­տա­րած աշ­խա­տանք­նե­րին՝ Լ. Հով­սե­փյանն ա­սաց, որ նա­խորդ տա­րի պետ­բյու­ջեից կա­ռույ­ցին հատ­կաց­ված հա­մա­պա­տաս­խան գու­մա­րը լրի­վու­թյամբ ծախս­վել է ըստ նա­խա­տես­ված հոդ­ված­նե­րի։ Քա­շա­թա­ղի շր­ջա­նում՝ Բեր­ձոր քա­ղա­քում, օ­գոս­տո­սին տե­ղադր­վել է DAVIS Vantage Pro2 Plus ավ­տո­մատ օ­դերևու­թա­բա­նա­կան կա­յան, ո­րի մի­ջո­ցով ի­րա­կա­նաց­վում են դի­տար­կում­ներ: Հան­րա­պե­տու­թյան եր­կու գե­տե­րի վրա (Խա­չեն և Վա­րան­դա) տե­ղադր­ված հիդ­րո­լո­գիա­կան սար­քա­վո­րում­նե­րի մի­ջո­ցով դի­տարկ­վում են գե­տի ջրի հոս­քի մա­կար­դա­կը և ջեր­մաս­տի­ճա­նը, ու դրանց մա­սին նույն­պես ա­մե­նամսյա հաշվետվություն­ներ են ներ­կա­յաց­վում:
Ինչ խոսք, կլի­ման ան­չափ կարևոր ռե­սուրս է, և մարդ­կու­թյու­նը չա­փա­զանց խո­ցե­լի է դրա փո­փո­խու­թյուն­նե­րից։ Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին ծա­ռա­յու­թյունն ու­ներ 18 դի­տարկ­ման կետ։ Կր­ճա­տում­նե­րի ար­դյուն­քում այ­սօր դրանց թի­վը նվա­զել է՝ հաս­նե­լով 6-ի։ Հարկ է նշել, որ խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին ծա­ռա­յու­թյան հե­ղի­նա­կու­թյունը բավականին բարձր էր՝ ին­չը պայ­մա­նա­վոր­ված էր մի շարք հան­գա­մանք­նե­րով։ Կա­յա­նը ոչ միայն օ­դի ջեր­մաս­տի­ճանն էր ո­րո­շում, այլև ագ­րո­նո­միա­կան հե­տա­զո­տու­թյուն­ներ էր ի­րա­կա­նաց­նում գյու­ղատն­տե­սու­թյան ո­լոր­տում՝ սկ­սած բույ­սե­րի վե­գե­տա­ցիոն շր­ջա­նից, մին­չեւ հա­սու­նա­ցում: Ծա­ռա­յու­թյան մաս­նա­գետ­նե­րը կարկ­տա­հար­ված տա­րածք­նե­րում կա­րո­ղա­նում էին ո­րո­շել վնա­սի չա­փը։ Ներ­կա­յումս ԱՀ կա­ռա­վա­րու­թյան կող­մից ստեղծ­ված նմա­նա­տիպ հանձ­նա­ժո­ղո­վի կազ­մում է նաև Հիդ­րոօ­դերևու­թա­բա­նու­թյան և մո­նի­թո­րին­գի պե­տա­կան ծա­ռա­յու­թյան տնօ­րեն Ի­գոր Հա­րու­թյու­նյա­նը: Պետք է խոս­տո­վա­նել, որ կո­լեկ­տի­վի շար­քում չկան մաս­նա­գետ-կադ­րեր՝ հիդ­րո­լոգ­ներ և օ­դերևու­թա­բան­ներ։ Ծա­ռա­յու­թյու­նը ե­րի­տա­սարդ մաս­նա­գետ­նե­րի պա­հան­ջարկ ու­նի, բայց հա­մա­պա­տաս­խան կադ­րեր չկան։ Ե­կող­ներն էլ եր­կար չեն մնում՝ ցածր աշ­խա­տա­վար­ձի պատ­ճա­ռով։ Մաս­նա­գետ­նե­րի պատ­րաստ­ման հիմ­նա­կան և միակ օ­ղա­կը Երևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի աշ­խար­հագ­րա­կան ֆա­կուլ­տետն է, որ­տեղ հնա­րա­վոր է բա­վա­րար գի­տե­լիք­ներ ձեռք բե­րել ո­լոր­տում աշ­խա­տե­լու հա­մար։
Խո­սե­լով ըն­թա­ցիկ տար­վա ա­նե­լիք­նե­րի և ծա­ռա­յու­թյան առջև դր­ված ա­ռաջ­նա­հերթ խն­դիր­նե­րի մա­սին, փոխտ­նօ­րենն ա­սաց, որ նա­խա­տես­ված է ձեռք բե­րել մեկ միա­վոր ավ­տո­մատ օ­դերևու­թա­բա­նա­կան կա­յան, ո­րը կտե­ղադր­վի Հադ­րութ քա­ղա­քում: Իսկ հե­տա­գա­յում կշա­րու­նա­կեն շրջ­կենտ­րոն­նե­րում ավ­տո­մատ օ­դերևու­թա­բա­նա­կան կա­յան­նե­րի տե­ղադր­ման գոր­ծըն­թա­ցը:
Ավ­տո­մատ օ­դերևու­թա­բա­նա­կան կա­յան­նե­րը և ծա­ռա­յու­թյու­նում առ­կա հա­մա­կար­գիչ­նե­րը ո­րա­կյալ և ժա­մա­նա­կին սպա­սար­կե­լու հա­մար ծա­ռա­յու­թյու­նը կա­րիք ու­նի հա­մա­կարգ­չա­յին մաս­նա­գե­տի, ո­րի հա­մար էլ տնօ­րի­նու­թյու­նը հայ­ցում է ԱՀ ԱԻ պե­տա­կան ծա­ռա­յու­թյան միջ­նոր­դու­թյու­նը՝ մեկ հաս­տիք տրա­մադ­րե­լու ակն­կա­լի­քով: Բա­ցի այդ, 32 միա­վոր ՙԶե­նիթ՚ հա­կա­կարկ­տա­յին կա­յան­նե­րի շա­հա­գործ­ման ժամ­կե­տը լրա­ցել է 2019թ. հոկ­տեմ­բե­րի 1-ին, իսկ 20 միա­վո­րի ժամ­կե­տը կլ­րա­նա ըն­թա­ցիկ տար­վա հոկ­տեմ­բե­րի 1-ին. հաշ­վի առ­նե­լով այն հան­գա­ման­քը, որ շա­հա­գործ­ման ժամ­կե­տը լրա­ցած կա­յան­նե­րի հե­տա­գա շա­հա­գոր­ծու­մը կլի­նի ա­վե­լի ծախ­սա­տար ու տեխ­նի­կա­պես ոչ անվ­տանգ, անհ­րա­ժեշտ է հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­ներ ձեռ­նար­կել այդ ուղ­ղու­թյամբ։
Չնա­յած առ­կա լուրջ դժ­վա­րու­թյուն­նե­րին՝ ծա­ռա­յու­թյան աշ­խա­տող­նե­րը պատ­րաստ են շա­րու­նա­կել բա­րեխղ­ճո­րեն կա­տա­րել ի­րենց առջև դր­ված խն­դիր­նե­րը։ ՙՍա գի­տա­կան աշ­խա­տանք է, որն ա­ռայժմ ա­նու­շադ­րու­թյան է մատն­ված։ Զար­գա­ցած տեխ­նո­լո­գիա­նե­րի ժա­մա­նա­կաշր­ջա­նում նման սար­քա­վո­րում­նե­րով աշ­խա­տե­լը հնա­րա­վոր չէ։ Հու­սով ենք՝ ժա­մա­նա­կի ըն­թաց­քում ա­մեն ինչ կկար­գա­վոր­վի՚,- տո­նա­կան օր­վա ա­ռի­թով մեր զրույցն այս­պի­սի լա­վա­տե­սու­թյամբ եզ­րա­փա­կեց Լաու­րա Հով­սե­փյա­նը։