[ARM]     [RUS]     [ENG]

Ե­ՐԵ­ՎԱ­ԿԱ­ՅՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ՝ ԽՈՒ­ՃԱ­ՊԻ ԱՂ­ԲՅՈՒՐ

Սո­ֆի ԲԱ­ԲԱ­ՅԱՆ,

հո­գե­բան

 Սոց­ցան­ցե­րում մեր ժա­մա­նակ­նե­րի հա­մար տի­պիկ ի­լյուստ­րա­ցիա է տա­րած­վել՝ ՙԵ­թե հայ­տա­րա­րեն, որ վաղն աշ­խար­հի վերջն է, մար­դիկ այն այ­սօր կի­րա­կա­նաց­նեն՚ վեր­տա­ռու­թյամբ:

Այ­սօր, երբ ամ­բողջ աշ­խար­հը միա­վոր­վել է նոր կո­րո­նա­վի­րուս կոչ­վող չա­րի­քի դեմ, մար­դիկ հան­կարծ հաս­կա­ցել են, որ բարձ­րա­գոչ քա­ղա­քակր­թու­թյունն ան­զօր է ան­գամ տար­րա­կան վի­րու­սի տա­րա­ծու­մը կան­խե­լու: Ճիշտ է, վտանգն ակն­հայտ է, բայց, ինչ­պես ա­սում են, խու­ճապն ա­վե­լի վտան­գա­վոր է, քան վի­րուս­ներն ու պա­տե­րազմ­նե­րը:
Մարդ­կա­յին ու­ղեղն այն­պի­սի կա­ռուց­վածք ու­նի, որ վտան­գի մա­սին տե­ղե­կատ­վու­թյունն ըն­կա­լում է հու­զա­կա­նու­թյամբ: Ա­ռող­ջու­թյան կամ կյան­քի հա­մար վտանգ պա­րու­նա­կող տե­ղե­կատ­վու­թյունն ան­մի­ջա­պես արթ­նաց­նում է ինք­նա­պաշտ­պա­նա­կան բնազ­դը: Սո­վո­րա­բար տագ­նապ և խու­ճապ է ա­ռա­ջա­նում այն դեպ­քում, երբ ի­րա­վի­ճակն ան­կա­ռա­վա­րե­լի է դառ­նում:
Խու­ճա­պը զանգ­վա­ծա­յին վախ է՝ պայ­մա­նա­վոր­ված ի­րա­կան կամ երևա­կա­յա­կան վտան­գով: Այն ան­մի­ջա­կա­նո­րեն կախ­ված է ար­տա­քին գոր­ծոն­նե­րով (օ­րի­նակ՝ ներշ­նչ­մամբ), խմ­բի մեկ ան­դա­մից մյու­սին է անց­նում և սաստ­կա­նում` ըն­դօ­րի­նակ­ման հո­գե­կան մե­խա­նիզ­մի օգ­նու­թյամբ։ Խու­ճա­պը հան­գեց­նում է իմ­պուլ­սա­յին ան­կազ­մա­կերպ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի (օ­րի­նակ՝ փա­խուս­տի կամ ագ­րե­սի­վու­թյան դրսևո­րում­նե­րի)։ Այս վի­ճակն ու­ղեկց­վում է կա­մա­յին հս­կո­ղու­թյան թու­լաց­մամբ:
Խու­ճա­պի տա­րած­ման աղ­բյուր է նաև ա­պա­տե­ղե­կատ­վու­թյու­նը, երբ օգտ­վում ենք ոչ թե ստույգ, այլ սու­բյեկ­տիվ պատ­ճառ­նե­րով ի­րա­վի­ճա­կը սրել ցան­կա­ցող­նե­րի կամ վա­խի ազ­դե­ցու­թյան տակ ա­ղա­վաղ­ված ըն­կա­լում ու­նե­ցող ան­ձանց կող­մից տա­րա­ծած աղ­բյուր­նե­րից: Ցա­վոք, խու­ճա­պի մեջ գտն­վող մար­դու հա­մար ա­վե­լի հա­վաս­տի է հա­մար­վում այն լրատ­վու­թյու­նը, որն իր մեջ բա­ցա­սա­կան տար­րեր է պա­րու­նա­կում: Վա­խի մեջ գտն­վո­ղը հա­մոզ­ված է, որ ՙա­ռանց կրակ ծուխ չի լի­նում՚, ուս­տի հրամց­ված ա­մեն մի տհաճ լուր ըն­դու­նում և տա­րա­ծում է հո­գու խռով­քով: Իսկ խու­ճա­պի պայ­ման­նե­րում ցան­կա­ցած ա­պա­տե­ղե­կատ­վու­թյուն սթ­րե­սա­ծին է հան­րու­թյան հա­մար:
Իսկ ինչ­պե՞ս հաս­կա­նանք, խու­ճա­պի մե՞ջ ենք, թե՝ ոչ: Ի­հար­կե, յու­րա­քան­չյու­րի մոտ խու­ճա­պա­յին վի­ճակ­նե­րը տար­բեր կերպ են դրսևոր­վում, բայց կան նաև ընդ­հա­նուր նշան­ներ. ա­րագ սրտխ­փոց, ա­ռատ քրտ­նար­տադ­րու­թյուն, շն­չա­ռու­թյան ան­բա­վա­րար­վա­ծու­թյուն, գլ­խապ­տույտ, սրտ­խառ­նուք, սար­սուռ, դող կամ ջեր­մու­թյուն, կրծ­քա­վան­դա­կի ձախ մա­սում ցա­վի զգա­ցում: Խու­ճա­պի մեջ մար­դու մոտ նկատ­վում են նաև հո­գե­բա­նա­կան փո­փո­խու­թյուն­ներ, ո­րոն­ցից ա­մե­նա­ցայ­տու­նը ու­ժեղ վախն է: Քիչ չեն դեպ­քե­րը, երբ խու­ճա­պի մեջ գտն­վող մար­դիկ հա­ճա­խա­կի շտա­պօգ­նու­թյուն են կան­չում, ձգ­տում հե­տա­զոտ­վել, կար­դում տար­բեր հի­վան­դու­թյուն­նե­րի ժա­մա­նակ առ­կա ախ­տան­շան­նե­րի մա­սին՝ դրանք ՙհար­մա­րեց­նե­լով՚ ի­րենց:

Խու­ճա­պի հա­կա­ռակ ե­րե­սը պաշտ­պա­նա­կան ռեակ­ցիան է՝ երևույ­թի, մեր դեպ­քում` նոր վի­րու­սի ժխ­տու­մը: Մարդն այն­պես է ի­րեն պա­հում, կար­ծես ոչ մի բան էլ տե­ղի չի ու­նե­նում: Մինչ­դեռ սա էլ նոր­մալ չէ, ո­րով­հետև չեն հետևում մաս­նա­գետ­նե­րի ցու­ցում­նե­րին, չեն պա­հում տար­րա­կան հի­գիե­նա­յի կա­նոն­նե­րը` ա­նար­գել տա­րա­ծե­լով այս կամ այլ վի­րուս­նե­րը:
Ե­թե մեր մեջ նկա­տում ենք վե­րոն­շյալ հո­գե­սո­մա­տիկ դրսևո­րում­նե­րը, ա­պա պետք է ան­մի­ջա­պես գոր­ծի դնենք ա­ռողջ բա­նա­կա­նու­թյու­նը: Եվ այս­պես` պետք է վեր­լու­ծենք ցան­կա­ցած տե­ղե­կատ­վու­թյուն: Երբ լսում ենք, թե իբր նոր կո­րո­նա­վի­րու­սը այս կամ այն սար­սա­փե­լի հետևանք­ներն է թող­նում մար­դու ա­ռող­ջու­թյան վրա, ա­պա պետք է տրա­մա­բա­նենք, վեր­լու­ծենք, ճի՞շտ է, ար­դյոք, տե­ղե­կատ­վու­թյու­նը: Այն, որ նոր կո­րո­նա­վի­րու­սը ա­նու­շադ­րու­թյան մատ­նե­լու պատ­ճա­ռով կա­րող է լուրջ վնաս հասց­վել թո­քե­րին, ակն­հայտ է, տե­սա­նե­լի, հե­տա­զո­տե­լի, բայց, ե­թե ա­սում են, թե իբր այն ե­րե­խա­նե­րի մոտ ան­պտ­ղու­թյուն է ա­ռա­ջաց­նում, պետք է, տագ­նա­պե­լու փո­խա­րեն, առն­վազն ծի­ծա­ղել այս տի­պի սուտ ՙկան­խա­տե­սում­նե­րի՚ վրա: Ի վեր­ջո, ե­թե սա նոր վի­րուս է մար­դու հա­մար, ա­պա այդ ո՞ր ՙի­մաս­տունն՚ է հե­տա­զո­տել հետևանք­ներն ու տա­րա­ծել… Ա­մեն մի ին­ֆոր­մա­ցիա չպետք է ըն­դու­նենք որ­պես ճշ­մար­տու­թյուն, այլ վե­րա­բեր­վենք կաս­կա­ծան­քով:
Խու­ճա­պի չտր­վե­լու հա­մար պետք է նաև հետևել մաս­նա­գետ­նե­րի ցու­ցում­նե­րին, օգտ­վել միայն հա­վաս­տի տե­ղե­կատ­վա­կան աղ­բյուր­նե­րից, զերծ մնալ ֆեյք օգ­տա­տե­րե­րի է­ջեր մտ­նե­լուց, ա­վե­լին` հնա­րա­վո­րինս ար­գե­լա­փա­կել դրանք, ին­չով կօգ­նենք նաև մյուս­նե­րին:
Ի վեր­ջո, ե­կեք ինք­ներս մեզ հարց­նենք. ի՞նչ կա­րող է պա­տա­հել վա­տա­գույն դեպ­քում: Հա­ճախ դա այն­քան վա­խեց­նող չէ, ին­պես մեզ ներ­կա­յաց­նում է մեր վառ երևա­կա­յու­թյու­նը: