comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Շաբաթ, 13 Ապրիլի 2019 http://www.artsakhtert.com Thu, 22 Aug 2019 13:55:11 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ԱՅՍՏԵՂ ՀԱՄԱՏԵՂՈՒՄ ԵՆ ՕԳՏԱԿԱՐԸ ՀԱՃԵԼԻԻ ՀԵՏ http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/26464-2019-04-15-16-28-03 http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/26464-2019-04-15-16-28-03 ԱՅՍՏԵՂ ՀԱՄԱՏԵՂՈՒՄ ԵՆ ՕԳՏԱԿԱՐԸ ՀԱՃԵԼԻԻ ՀԵՏ
Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ ք.…

 Երկրի առողջապահության համակարգը որոշակի առաջընթաց է գրանցում՝ նաև նոր կենտրոնների բացմամբ ու տեխնոլոգիական նորամուծություններով համալրմամբ, ինչը բավականին ողջունելի է։

Ստեփանակերտում գործող ՙՎիտասոլ՚ առողջության կենտրոնը վերջերս է բացվել, բայց արդեն հասցրել է իր հաստատուն տեղը գրանցել։
Մեր փոքրիկ հարցազրույցը տնօրեն Վարդան Մանուկյանի հետ է, որի միջոցով կփորձենք պատկերացում կազմել կազմակերպության գործունեության մասին։

- Պարոն Մանուկյան, ի՞նչ է իրենից ներկայացնում Կենտրոնը։ Ի՞նչ հիվանդների եք բուժօգնություն ցուցաբերում։ Ինչո՞վ է այն տարբերվում ավանդական բժշկությունից։
-ՙՎիտասոլ՚ աղի քարանձավում սենյակն անբողջությամբ պատված է աղի շերտով, և հատուկ ապարատի (հալոգեներատորի) միջոցով օդը հագենում է փոշիացված աղով, որի կոնցենտրացիան հատուկ լազերային ցուցիչներով մնում է թերապևտիկ սահմաններում, ինչն ապահովում է հիմնական բուժիչ էֆեկտը։
Թիրախային հիվանդություններն են բրոնխիալ աստման, օբստրուկտիվ բրոնխիտը, լարինգիտը, ֆարինգիտը, տրախեիտը, տոնզիլիտը, ալերգիկ ռինիտը, մաշկային ալերգիկ դրսևորումները, պսորիազը, էկզեման և այլն։
Շատ մեծ արդյունք է տալիս ցածր իմունիտետով հիվանդներին կազդուրելու, հաճախակի հիվանդացություն ունեցող մեծերին և մանուկներին հիվանդություններից զերծ պահելու գործում։
Մենք այցելուներին տրամադրում ենք բազմաթիվ խաղալիքներ, հեռուստացույց և գերարագ ինտերնետ կապ՝ նրանց ժամանցը հետաքրքիր դարձնելու համար։
Ավանդական բժշկությունը հիմնված չէ ապացուցողական բժշկության փաստերի վրա, իսկ հալոթերապիան համարվում է գիտականորեն ապացուցված մեթոդ, որը և Առողջապահության նախարարության համար հիմք է հանդիսանում որպես լիցենզավորում պահանջող գործունեությունների ցանկի մեջ ընդգրկելու համար։
- Ինչպե՞ս առաջացավ Կենտրոնի ստեղծման գաղափարը։ Երբվանի՞ց է այն գործում։
-Հաշվի առնելով տարածաշրջանում շնչառական և մաշկային հիվանդությունների տարածվածությունը և Արցախի աշխարհագրական դիրքը, վերը նշված խմբերի հիվանդությունների բուժման համար անհրաժեշտ ծովային հանգիստը կամ քարանձավաբուժության դժվարամատչելիությունը, որոշեցինք ՙծովը՚ մոտեցնել արցախցուն։
Մեր Կենտրոնի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2018 թվականի դեկտեմբերի 15-ին։
-Ովքե՞ր կարող են ՙՎիտասոլ՚ առողջության կենտրոն հաճախել, տարիքային սահմանափակում կա՞։
- Հաճախել կարող են արդեն վեց ամսականից, երկու տարեկանից փոքր երեխաները բուժում ստանում են մանկաբույժների ցուցումով։ Տարիքային սահմանափակում չկա։
-Ի՞նչ ձեռքբերումներ ունեք գրանցած։
-Մեր ամենամեծ ձեռքբերումը բացառապես գոհ և կազդուրված մեր հիվանդներն են։ Ընդամենը երկու ամսվա ընթացքում մեզ մոտ բուժօգնություն է ստացել 60 հոգի, որի մոտ 80 տոկոսը երեխաներ են։ Սա, կարծում եմ, փոքր ցուցանիշ չէ։
-Պարոն Մանուկյան, ուրախ ենք, որ մեր բնակչության համար նման հնարավորություն է ստեղծվել։ Հավատում ենք, որ Ձեր արդյունավետ և անհրաժեշտ գործունեության շնորհիվ մեր բնակիչները կկարողանան վերականգնել իրենց առողջությունը։
- Անշուշտ, դա անչափ կարևոր է: Համատեղեք օգտակարը հաճելիի հետ, և արդյունքը երկար սպասել չի տա:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Sun, 14 Apr 2019 16:26:14 +0000