comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Երեքշաբթի, 11 Հունիսի 2019 http://www.artsakhtert.com Sun, 25 Aug 2019 00:43:02 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՈՐՈՇԵՑ ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼ ՊԱՏԺԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԽՐԱԽՈՒՍԵԼ ԱՅՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26885-2019-06-12-16-59-05 http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26885-2019-06-12-16-59-05 ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՈՐՈՇԵՑ ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼ ՊԱՏԺԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԽՐԱԽՈՒՍԵԼ ԱՅՆ
Օ­րերս հայտ­նի դար­ձավ,…

 Ըստ տա­րած­ված պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան՝ զին­ծա­ռա­յող­նե­րը բարձր ո­րա­կով են կա­տա­րել վե­րա­դա­սի հրա­մա­նը։ Ադր­բե­ջա­նի ԱԳՆ հայ­տա­րա­րու­թյու­նը չի ու­շա­ցել ադր­բե­ջան­ցի զին­ծա­ռա­յող էլ­շան Խա­լի­լո­վի մա­հից հե­տո։ Ադր­բե­ջա­նի ԱԳՆ-ն նշել է, որ հայ­կա­կան կող­մը նպա­տակ ու­նի տա­պա­լել բա­նակ­ցու­թյուն­նե­րը և մե­ծաց­նել տա­րա­ծաշր­ջա­նում առ­կա լար­վա­ծու­թյու­նը։ Ա­վե­լի վաղ Ադր­բե­ջա­նը հայ­կա­կան կող­մե­րին մե­ղադ­րել էր մա­յո­րի մահ­վան մեջ։

Սա­կայն հու­նի­սի 6-7-ն աշ­խա­տան­քա­յին այ­ցով Սանկտ Պե­տեր­բուր­գում գտն­վող ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ման­րա­մաս­նո­րեն անդ­րա­դար­ձել էր այդ մե­ղադ­րան­քին՝ վս­տա­հեց­նե­լով, որ ի­րենք ա­պա­ցույց­ներ են ու­ղար­կել հա­մա­նա­խա­գահ­նե­րին այն մա­սին, որ այդ օ­րը հայ­կա­կան կող­մը որևէ կրա­կոց չի ար­ձա­կել։
ՙԱդր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը հայ­տա­րա­րել են սպա­յի` մա­յո­րի կո­չու­մով, մահ­վան մա­սին, մենք ստու­գել ենք այդ տե­ղե­կատ­վու­թյու­նը և նաև ու­ղար­կել ենք հա­մա­նա­խա­գահ­նե­րին։ Այդ օ­րը նույ­նիսկ մեկ կրա­կոց հայ­կա­կան կող­մից չի ե­ղել։ Մենք նույ­նիսկ ստու­գել ենք բո­լոր զին­վոր­նե­րի զեն­քե­րը, որ այդ օ­րը ծա­ռա­յու­թյան են ե­ղել այդ տա­րած­քում։ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի իշ­խա­նու­թյուն­ներն այս ա­մե­նը նույն­պես հաս­տա­տել են։ Կա տե­սա­նյութ, որն ա­պա­ցու­ցում է, որ ադր­բե­ջա­նա­կան ու­ժե­րի կող­մից է ե­ղել կրա­կոց, ին­չը մենք փո­խան­ցել ենք հա­մա­նա­խա­գահ­նե­րին և ադր­բե­ջա­նա­կան կող­մին, ին­չն ա­պա­ցու­ցում է, որ այդ ժա­մին որևէ կրա­կոց հայ­կա­կան կող­մից չի ե­ղել։
Չնա­յած դրան, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի զին­վոր­նե­րից մե­կը սպան­վել էր ադր­բե­ջա­նա­կան դի­պու­կա­հա­րի կող­մից՚,- ա­սել էր Փա­շի­նյա­նը՝ հա­վե­լե­լով, որ նման վե­ճե­րից խու­սա­փե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է քն­նար­կել այն հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րը, որ ձեռք էին բեր­վել դեռ 2016-ին Վիեն­նա­յում։ 

ՀՀ ՊՆ ղե­կա­վարն ա­ռա­ջին ան­գամ է նման կեր­պով պարգևատ­րում պատ­ժիչ գոր­ծո­ղու­թյան հե­ղի­նակ հայ զին­ծա­ռա­յող­նե­րին, ինչն, ան­շուշտ, ան­նա­խա­դեպ ի­րա­դար­ձու­թյուն է, ո­րը մեծ ու­շադ­րու­թյան, ինչ­պես նաև քն­նա­դա­տու­թյան ար­ժա­նա­ցավ այս օ­րե­րին մա­մու­լում և սո­ցիա­լա­կան հար­թակ­նե­րում։ Նախ­կի­նում ևս ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով հայ­տա­րար­վում էր, որ ադր­բե­ջա­նա­կան ոչ մի սադ­րանք և գոր­ծո­ղու­թյուն սահ­մա­նին ան­պա­տաս­խան չեն մնում։
Ա­վե­լին՝ այդ պա­տաս­խա­նը ժա­մա­նակ առ ժա­մա­նակ ներ­կա­յաց­վում էր որ­պես ան­հա­մար­ժեք, այ­սինքն՝ մի քա­նի ան­գամ ա­վե­լի ծանր պա­տաս­խան հայ­կա­կան յու­րա­քան­չյուր կորս­տի դի­մաց։ Սա հայ­կա­կան ռազ­մա­կան դի­վա­նա­գի­տու­թյան մեջ նոր երևույթ է և, ըստ փոր­ձա­գետ­նե­րի, ա­միս­ներ ա­ռաջ ՀՀ ՊՆ ղե­կա­վար Դա­վիթ Տո­նո­յա­նի հայ­տա­րա­րած ՙՆոր պա­տե­րազմ՝ նոր տա­րածք­ներ՚ ռազ­մա­վա­րու­թյան շր­ջա­նա­կում է, բայց, այ­նուա­մե­նայ­նիվ, սա նոր պա­տաս­խան է ադր­բե­ջա­նա­կան կող­մին, ո­րը ղա­րա­բա­ղա-ադր­բե­ջա­նա­կան հա­կա­մարտ զոր­քե­րի շփ­ման գծում և հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին նոր մի­տում­նե­րի հետևանք է, ինչն իր հեր­թին ադր­բե­ջա­նա­կան կող­մից նոր սպառ­նա­լիք­նե­րի ա­ռիթ կա­րող է դառ­նալ։

ՙ168 Ժա­մի՚ հետ զրույ­ցում գեր­մա­նա­ցի քա­ղա­քա­գետ Ու­վե Հալ­բա­խը, խու­սա­փե­լով որևէ գնա­հա­տա­կան հն­չեց­նել կոնկ­րետ ի­րա­վի­ճա­կի և զին­ծա­ռա­յող­նե­րին պատ­ժի հա­մար խրա­խու­սե­լու ո­րոշ­ման վե­րա­բե­րյալ, հա­մա­ձայ­նեց ՀՀ վար­չա­պե­տի հն­չեց­րած այն մտ­քին, որ հար­կա­վոր է հե­տաքն­նա­կան մե­խա­նիզմ­նե­րի ներ­դր­ման հար­ցում հաս­տա­տա­կամ քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րել, քա­նի որ Դու­շան­բեի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը փո­շիա­նում են։
Նրա խոս­քով՝ պատ­ժիչ գոր­ծո­ղու­թյուն­ներ շփ­ման գծում ի­րա­կա­նաց­նում են բո­լոր կող­մե­րը, սա­կայն դրանց հան­րայ­նա­ցու­մը և խրա­խու­սու­մը, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, դի­տարկ­վում են որ­պես զս­պող ակտ։
Նա ա­սաց, որ ՀՀ ռազ­մա­կան գե­րա­տես­չու­թյան ղե­կա­վա­րի ա­միս­ներ ա­ռաջ ա­րած հայտ­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից հե­տո կան­խա­տե­սե­լի էր, որ հա­կա­ռա­կոր­դին զս­պե­լու քա­ղա­քա­կա­նու­թյան գլ­խա­վոր բե­ռը ստանձ­նում է ՀՀ ՊՆ-ն, քա­նի որ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը հա­մա­կար­գող գե­րա­տես­չու­թյու­նը զբաղ­ված է բա­նակ­ցու­թյուն­նե­րով և մար­դա­սի­րա­կան ծրագ­րե­րով, ո­րոնք, ինչ­պես հայ­տա­րար­վում է, պետք է ծա­ռա­յեն կող­մե­րի միջև անհ­րա­ժեշտ մթ­նո­լոր­տի ձևա­վոր­մա­նը։
ՙԱ­միս­ներ ա­ռաջ, երբ այդ հայտ­նի հայ­տա­րա­րու­թյունն ար­վեց, պա­տա­հա­կան չէր, կան­խա­տե­սե­լի էր, որ ա­ռանց բա­նակ­ցա­յին սե­ղա­նին լուրջ հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րի՝ ի­րա­վի­ճա­կը շփ­ման գծում եր­կար խա­ղաղ ժա­մա­նակ չի պահ­պան­վե­լու, հատ­կա­պես երբ չհա­ջող­վեց նաև ա­ռա­ջըն­թաց ար­ձա­նագ­րել մե­խա­նիզմ­նե­րի ներ­դր­ման հար­ցում։
Ա­վե­լին, վեր­ջին շր­ջա­նում շփ­ման գծում փո­փոխ­ված ի­րա­վի­ճա­կը թույլ է տա­լիս են­թադ­րել, որ Դու­շան­բեի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներն օ­պե­րա­տիվ կա­պի և ի­րա­վի­ճա­կը վե­րահս­կե­լու շուրջ, չեն օգ­նում, չեն գոր­ծում, պա­տա­հե­լու են սադ­րանք­ներ, ուս­տի ա­վե­լի գոր­ծուն մե­խա­նիզմ­նե­րի կա­րիք կա, ո­րոնք կվա­յե­լեն բո­լոր կող­մե­րի և միջ­նորդ­նե­րի վս­տա­հու­թյու­նը։ Պետք է նաև հաշ­վի առ­նել, որ նման խրա­խու­սում­նե­րը ներ­քին և ար­տա­քին լսա­րան­նե­րում տար­բեր ար­ձա­գանք­ներ են ստա­նում։ Բա­ցա­սա­կան ար­ձա­նագ­րումն այն է, որ չի հա­ջող­վում դրա­կան հան­գր­վա­նի հաս­նել բա­նակ­ցու­թյուն­նե­րում, և ի­րա­վի­ճա­կը բա­վա­կա­նին վտան­գա­վոր է՚,- ա­սաց նա։
Իր հեր­թին՝ բրի­տա­նա­ցի փոր­ձա­գետ Նեյլ Մաք­ֆար­լեյնն ա­սաց, որ հա­մա­նա­խա­գահ­նե­րի խն­դիրն է այս լար­վա­ծու­թյան պայ­ման­նե­րում կազ­մա­կերպ­վե­լիք նա­խա­րա­րա­կան հան­դիպ­մանն ըն­դա­ռաջ վե­րաց­նել շփ­ման գծում ա­ռա­ջա­ցած վտանգ­նե­րը։
Ըստ նրա՝ մենք ա­կա­նա­տես ենք ե­ղել, թե ինչ­պես է ի­րա­վի­ճա­կը նման կե­տից դուրս ե­կել վե­րահս­կո­ղու­թյու­նից, լար­վել և դար­ձել ան­կա­ռա­վա­րե­լի։
ՙՀա­մա­նա­խա­գահ­նե­րի տա­րա­ծաշր­ջան կա­տա­րած այ­ցին հետևող այս լար­վա­ծու­թյու­նը, զո­հե­րը շփ­ման գծում ցույց են տա­լիս, որ ներ­կա­յիս բա­նակ­ցա­յին օ­րա­կար­գը չի վա­յե­լում կող­մե­րից գո­նե մե­կի հա­վա­նու­թյու­նը։ Հայ­կա­կան կող­մի ո­րո­շումն ան­նա­խա­դեպ էր, կա վտանգ, որ այս լար­վա­ծու­թյու­նը կու­նե­նա շա­րու­նա­կու­թյուն, ուս­տի պն­դում եմ, որ պետք է հա­մա­նա­խա­գահ­նե­րը լր­ջո­րեն ու­սում­նա­սի­րեն ի­րա­վի­ճա­կը և հաս­նեն լար­վա­ծու­թյան չե­զո­քաց­ման։
Ա­վե­լին, ի­րա­վի­ճա­կը, ո­րը ստեղծ­վել է, եր­կու կող­մե­րին պար­տադ­րում է վե­րա­դառ­նալ Վիեն­նա­յի և Սանկտ Պե­տեր­բուր­գի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի կա­տար­մա­նը, դրանց մի մասն ըն­թաց­քի մեջ էր, պետք է պար­զա­պես դրանց նոր թափ հա­ղոր­դել, և այ­սու­հետ նման դեպ­քե­րը կլի­նեն ա­պա­ցույց­նե­րով, ին­չը հիմք կտա հաս­ցեա­կան հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նել հա­մա­նա­խա­գահ եր­կր­նե­րին ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով։
Իսկ այս ի­րա­վի­ճա­կը ձեռն­տու չէ կող­մե­րից ոչ մե­կին, քա­նի որ կր­կին բարձ­րա­նում է լայ­նա­ծա­վալ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վտան­գը շփ­ման գծում։ Այ­նինչ, բա­վա­կա­նին դրա­կան ակն­կա­լիք­ներ կա­յին ա­միս­ներ ա­ռաջ, և կար­ծես կող­մե­րը գոհ էին բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի ըն­թաց­քից՚,- ա­սաց Մաք­ֆար­լեյ­նը։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Wed, 12 Jun 2019 16:55:20 +0000
ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ՝ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/26884-2019-06-12-16-49-17 http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/26884-2019-06-12-16-49-17 ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ՝  ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Հարցազրույց ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալ Սամվել ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ

- Պա­րոն Պետ­րո­սյան, հան­րա­պե­տու­թյու­նում սկս­վել է հա­ցա­հա­տի­կա­յին­նե­րի բեր­քա­հա­վա­քը։ Ծա­ռա­յու­թյան կող­մից ի՞նչ մի­ջոց­ներ են ձեռ­նարկ­վում այն ան­կո­րուստ կազ­մա­կեր­պե­լու հա­մար։
- Ել­նե­լով նա­խորդ տա­րի­նե­րի փոր­ձից, նա­խա­պատ­րաս­տա­կան ո­րո­շա­կի աշ­խա­տանք­ներ ենք ի­րա­կա­նաց­րել՝ խու­սա­փե­լու հր­դե­հավ­տանգ շր­ջա­նում հնա­րա­վոր կո­րուստ­նե­րից: Ապ­րիլ-մա­յիս ա­միս­նե­րին ու­սում­նա­սիր­վել են հան­րա­պե­տու­թյան տա­րածք­նե­րը՝ ըստ վար­չա­կան շր­ջան­նե­րի, այ­նու­հետև անց ենք կաց­րել խոր­հր­դակ­ցու­թյուն, որ­տեղ հս­տա­կեց­վել են բեր­քա­հա­վա­քի կազ­մա­կերպ­ման ուղ­ղու­թյամբ յու­րա­քան­չյու­րի ա­նե­լիք­նե­րը։ Խոր­հր­դակ­ցու­թյուն է անց­կաց­վել նաև Գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյու­նում, ո­րին մաս­նակ­ցել են մեր ծա­ռա­յու­թյան պա­տաս­խա­նա­տու­նե­րը։ Պա­հի դրու­թյամբ կա­րե­լի է ա­սել՝ կա­ռույցն իր ստո­րա­բա­ժա­նում­նե­րով ու նյու­թա­տեխ­նի­կա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով պատ­րաստ է դի­մա­կա­յե­լու հր­դեհ­նե­րին։
Հր­դե­հա­կան­խար­գե­լիչ մի­ջո­ցա­ռում­նե­րի ա­ռա­ջին փու­լը մեկ­նար­կել է դեռևս գար­նա­նը. հեր­բի­ցիդ­նե­րով սրսկ­ման աշ­խա­տանք­ներ են տար­վել ճա­նա­պարհ­նե­րի եզ­րե­րի խո­տա­ծած­կույ­թը վե­րաց­նե­լու հա­մար, հերկ­վել են դաշ­տա­մի­ջյան ճա­նա­պարհ­ներն ու հա­րա­կից տա­րածք­նե­րը։ Այս­պես ա­սած՝ քի­միա­կան պայ­քա­րը ծա­վալ­վել է մոտ 1600 հա տա­րա­ծու­թյան վրա։
Հա­ջորդ փու­լում հան­րա­պե­տու­թյան տա­րած­քը բա­ժա­նել ենք ե­րեք գո­տի­նե­րի՝ հար­թա­վայ­րա­յին, նա­խա­լեռ­նա­յին և ան­տա­ռա­յին հատ­ված­նե­րի, որ­տեղ տե­ղադր­վել է 18 հե­նա­կետ՝ հա­կահր­դե­հա­յին անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վե­լու հա­մար։ Ըստ շր­ջան­նե­րի՝ Մար­տու­նիում, Քա­շա­թա­ղում և Մար­տա­կեր­տում տե­ղա­կայ­վել է 3-ա­կան, Հադ­րու­թում՝ 4, իսկ Աս­կե­րա­նում՝ 5 հե­նա­կետ։ Ընդ­հա­նուր առ­մամբ՝ այդ հե­նա­կե­տե­րում ընդգրկված են 57 հր­շեջ-փր­կա­րար­ներ և 19 հր­շեջ մե­քե­նա։ Հնա­րա­վոր է` հե­նա­կե­տեր տե­ղադր­վեն նաև ի­րա­վի­ճա­կից ել­նե­լով՝ լրա­ցու­ցիչ ու­ժե­րով ու մի­ջոց­նե­րով։ Բա­ցի այդ, յու­րա­քան­չյուր շր­ջա­նում առ­կա են մեկ դի­տա­կետ և մեկ շր­ջիկ պա­րե­կա­յին ծա­ռա­յու­թյուն։ Վեր­ջինս շուր­ջօ­րյա ստու­գայ­ցեր է կա­տա­րում այն տա­րածք­նե­րում, որ­տեղ բեր­քա­հա­վա­քի աշ­խա­տանք­ներն են ըն­թա­նում։
Այս ա­մե­նից զատ՝ ԱԻՊԾ մաս­նա­գետ­նե­րի կող­մից սե­մի­նար-խոր­հր­դակ­ցու­թյուն­ներ են կազ­մա­կերպ­վել ցան­քա­տա­րածք­նե­րում աշ­խա­տող կոմ­բայ­նա­վար­նե­րի ու մե­քե­նա­վար­նե­րի հա­մար։ Ան­ցած տա­րի­նե­րի թե­րու­թյուն­ներն ու բաց­թո­ղում­նե­րը դաս պետք է դառ­նան շա­հագր­գիռ կա­ռույց­նե­րի հա­մար։ Բեր­քա­հա­վա­քին մաս­նակ­ցող մե­խա­նի­զա­տոր­նե­րը պետք է ի­մա­նան, որ գործ ու­նեն դյու­րա­վառ հե­ղուկ­նե­րի հետ, ո­րոնք կա­րող են բռնկ­վել անն­շան կայ­ծից, պահ­պա­նեն շա­հա­գործ­ման կա­նոն­նե­րը։ Նման սե­մի­նար­նե­րի ժա­մա­նակ դա­սըն­թաց­նե­րի մաս­նա­կից­նե­րին հա­մա­պա­տաս­խան վկա­յա­կան­ներ են տր­վում. միայն նրանք ի­րա­վունք ու­նեն մաս­նակ­ցե­լու ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան այդ մի­ջո­ցառ­մա­նը։
Բնա­կա­նա­բար, ու­շադ­րու­թյուն է դարձ­վել հեր­թա­պահ փր­կա­րար­նե­րի սո­ցիալ-կեն­ցա­ղա­յին պայ­ման­նե­րի ա­պա­հով­մա­նը. տե­ղադր­վել են վրան­ներ, ձեռք են բեր­վել կե­րո­գա­զեր, լամ­պեր, ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան այլ պա­րա­գա­ներ, դե­ղո­րայք։
-Կա՞ն հա­կա­ռա­կոր­դի տե­սա­դաշ­տում գտն­վող, այս­պես կոչ­ված՝ ռիս­կա­յին տա­րածք­ներ, որ­տեղ բեր­քա­հա­վաքն ի­րա­կա­նաց­նե­լը վտան­գա­վոր է։
- Չեմ ու­զում ման­րուք­նե­րի մեջ ընկ­նել, բայց, կար­ծում եմ, նման խն­դիր չի լի­նե­լու։ Չնա­յած հա­կա­ռա­կոր­դը միշտ էլ ան­կան­խա­տե­սե­լի է, և չի բա­ցառ­վում, որ նրանց կող­մից հրա­դա­դա­րի խախտ­ման դեպ­քեր լի­նեն։
- Տեխ­նի­կա­յի ա­ռու­մով խն­դիր­ներ կա՞ն։ Վեր­ջին ան­գամ ե՞րբ է թար­մաց­վել կա­ռույ­ցի նյու­թա­տեխ­նի­կա­կան բա­զան։
- Ա­մեն տա­րես­կզ­բի սկ­սում ենք տեխ­նի­կա­յի վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րը։ Նաև ձեռք ենք բե­րում անհ­րա­ժեշտ պա­հես­տա­մա­սեր, որ­պես­զի ան­սար­քու­թյան դեպ­քում հենց տե­ղում կա­րո­ղա­նան փո­խա­րի­նել նո­րով։
Նա­խորդ տա­րում թար­մաց­վել-հա­մալր­վել է մեր նյու­թա­տեխ­նի­կա­կան բա­զան. ձեռք ենք բե­րել ՙՈՒազ՚ մակ­նի­շի չորս, ՙՆի­վա՚ մակ­նի­շի ե­րեք ավ­տո­մե­քե­նա, ինչ­պես նաև՝ ՙԿԱ­Մազ՚ մակ­նի­շի՝ հա­տուկ հր­դե­հա­շիջ­ման աշ­խա­տանք­ներ կա­տա­րող մեկ մե­քե­նա։ Եր­կու տա­րի ա­ռաջ էլ Հա­յաս­տա­նից ՙՈՒ­րալ՚ մակ­նի­շի եր­կու մե­քե­նա ենք ստա­ցել։ Եվ չնա­յած ու­նենք մե­քե­նա­ներ, որ 80-ա­կան­նե­րից են, այ­նուա­մե­նայ­նիվ, տեխ­նի­կա­կան հա­գեց­վա­ծու­թյան ա­ռու­մով ծա­ռա­յու­թյա­նը բա­վա­րա­րում է ե­ղա­ծը, ուս­տի կա­ռույ­ցը կա­րո­ղա­նում է լու­ծել իր առջև դր­ված խն­դիր­նե­րը։ Մեզ հա­մար շատ կարևոր է ժո­ղովր­դի գնա­հա­տա­կա­նը, ձգ­տում ենք ա­նել այն­պես, որ ծա­ռա­յու­թյու­նը պատ­վով դուրս գա յու­րա­հա­տուկ այդ քն­նու­թյու­նից։
- Տար­վա այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը նաև կարկ­տավ­տանգ է։ Ծա­ռա­յու­թյան հա­մա­պա­տաս­խան ստո­րա­բա­ժա­նու­մը որ­քա­նո՞վ է պատ­րաստ բնու­թյան ՙմար­տահ­րա­վեր­նե­րին՚։
- Հի­րա­վի, կարկ­տավ­տանգ շր­ջան է հա­մար­վում ապ­րի­լի 1-ից հոկ­տեմ­բե­րի 30-ը, իսկ ա­ռա­վել վտան­գա­վոր շր­ջան է հա­մար­վում ապ­րի­լի կե­սից մինչև հու­նի­սի վերջն ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը։ Այդ ըն­թաց­քում բնու­թյու­նը հա­ճախ իր ՙքմա­հա­ճույք­ներն՚ է մա­տու­ցում՝ կար­կու­տի տես­քով։ Ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի ծա­ռա­յու­թյան հա­կա­կարկ­տա­յին մի­ջոց­նե­րից են ՙԶե­նիթ՚ հր­թի­ռա­կա­յան­նե­րը, ո­րոնք տե­ղադր­ված են հան­րա­պե­տու­թյան տար­բեր շր­ջան­նե­րում։ Շուր­ջօ­րյա հեր­թա­պա­հու­թյամբ գոր­ծում է ճգ­նա­ժա­մա­յին կա­ռա­վար­ման կենտ­րո­նը, և յու­րա­քան­չյուր մթ­նո­լո­տա­յին փո­փո­խու­թյուն վե­րահ­սկ­վում է հա­մա­կար­գի աշ­խա­տող­նե­րի կող­մից, անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում, ի­հար­կե, մեր ծած­կույ­թի տա­րած­քում, ձեռ­նար­կում ենք հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­ներ։ Ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի պե­տա­կան ծա­ռա­յու­թյան տնօ­րե­նի հրա­մա­նով ՙԶե­նիթ՚ հա­կա­կարկ­տա­յին կա­յան­նե­րի օ­պե­րա­տոր­նե­րը կենտ­րո­նա­կան ա­պա­րա­տից տե­ղա­փոխ­վել են ՙՀիդ­րոօ­դերևու­թա­բա­նու­թյան և մո­նի­տո­րին­գի պե­տա­կան ծա­ռա­յու­թյուն՚ ՊՈԱԿ, որ­տե­ղից ա­վե­լի նպա­տա­կա­հար­մար է աշ­խա­տանք­նե­րի կազ­մա­կեր­պու­մը։
Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում տե­ղադր­ված ու գոր­ծում է 71 զե­նի­թա­յին հա­կա­կարկ­տա­յին կա­յան, ո­րից 42-ը տե­ղա­կայ­ված է Աս­կե­րա­նի, 29-ը՝ Մար­տու­նու շր­ջան­նե­րում։ Ա­սեմ նաև, որ կարկ­տա­յին օ­ջախ­նե­րի ձևա­վոր­ման հիմ­նա­կան տա­րած­քը Բա­դա­րա­յի հատ­վածն է, ո­րը մշ­տա­պես մեր վե­րահս­կո­ղու­թյան տակ է։ Վեր­ջին տա­րի­նե­րին կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րի ար­դյուն­քը ցույց է տա­լիս, որ այս­տեղ լուրջ վնաս­ներ չեն գրանց­վել։ Մար­տու­նու շր­ջա­նի Կար­միր շու­կա, Գի­շի, Խնու­շի­նակ հատ­վա­ծում, ո­րը ևս կարկ­տավ­տանգ է, վեր­ջին տա­րի­նե­րին դար­ձյալ վնաս­ներ չեն գրանց­վել՝ շնոր­հիվ ՙԶե­նիթ՚ հր­թի­ռա­յին կա­յան­նե­րի կի­րառ­ման և մեր վե­րահս­կո­ղու­թյան։ Բնակ­չու­թյու­նը կա­րող է տե­ղյակ չլի­նել, բայց կարկ­տավ­տանգ պա­հեր հա­ճախ են լի­նում, և ԱԻՊ ծա­ռա­յու­թյու­նը կա­րո­ղա­նում է հա­կազ­դել ու կան­խար­գե­լել հնա­րա­վոր ա­ղե­տը։ Հե­տա­գա­յում ևս պատ­րաստ ենք նման ի­րա­վի­ճակ­նե­րին դի­մա­կա­յել. հա­կա­կարկ­տա­յին բո­լոր սար­քա­վո­րում­նե­րը մշ­տա­պես լից­քա­վոր­ված են և պատ­րաստ ենք մեզ­նից կախ­ված գոր­ծո­ղու­թյուն­ներն ի­րա­կա­նաց­նե­լու։
- Բնակ­չու­թյանն ուղղ­ված Ձեր խոս­քը...
- Օգտ­վե­լով ըն­ձեռ­ված հնա­րա­վո­րու­թյու­նից՝ մեր քա­ղա­քա­ցի­նե­րին կոչ եմ ա­նում հր­դե­հավ­տանգ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում պահ­պա­նել անվ­տան­գու­թյան կա­նոն­նե­րը, ան­հար­կի այս­տեղ-այն­տեղ կրակ չվա­ռել. հատ­կա­պես բեր­քա­հա­վաքն ա­վար­տե­լուց մար­դիկ սո­վո­րու­թյուն ու­նեն խո­զա­նը հր­կի­զել, ուս­տի, խնդ­րում ենք ա­ռանց մեզ զգու­շաց­նե­լու դա չա­նել։ Նման աշ­խա­տանք­նե­րը պետք է կա­տար­վեն մեր հս­կո­ղու­թյան ներ­քո։ Շատ հա­ճախ մարդ­կա­յին գոր­ծո­նով է պայ­մա­նա­վոր­ված լի­նում հր­դե­հի բռն­կու­մը, և անվ­տան­գու­թյան կա­նոն­նե­րի պահ­պա­նու­մը հնա­րա­վո­րու­թյուն կտա խու­սա­փել լայ­նա­մասշ­տաբ հր­դեհ­նե­րից ու դժ­բախտ պա­տա­հար­նե­րից, նյու­թա­կան կո­րուստ­նե­րից:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Wed, 12 Jun 2019 16:45:47 +0000
ԿՈ­ՄԻ­ՏԱՍ ԱՐ­ՍԵ­ՆԻ ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26883-2019-06-12-16-44-48 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26883-2019-06-12-16-44-48 ԿՈ­ՄԻ­ՏԱՍ ԱՐ­ՍԵ­ՆԻ  ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱՆ
Ար­ցա­խի գրող­նե­րի միու­թյու­նը…

 Կո­մի­տաս Դա­նիե­լյա­նը ծն­վել է 1947թ. սեպ­տեմ­բե­րի 7-ին, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Մար­տու­նու շր­ջա­նի Նոր Շեն գյու­ղում։ Միջ­նա­կար­գից հե­տո ու­սու­մը շա­րու­նա­կել է Բաք­վի պե­տա­կան ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տու­տի բա­նա­սի­րա­կան ֆա­կուլ­տե­տի հա­յոց լեզ­վի և գրա­կա­նու­թյան բաժ­նում, ա­վար­տել 1970թ.։ 1971-1972թթ. ծա­ռա­յել է խոր­հր­դա­յին բա­նա­կում։ 1972-1978թթ. աշ­խա­տել է Ար­ցա­խի ռա­դիո­հա­ղոր­դում­նե­րի մար­զա­յին կո­մի­տեում՝ որ­պես լրագ­րող, խմ­բա­գիր և ա­վագ խմ­բա­գիր։ 1979-1989-ին խմ­բագ­րել է Աս­կե­րա­նի շր­ջա­նի ՙԿար­միր դրոշ՚ (ՙԽա­չեն՚) թեր­թը։ 1990-1992թթ. ՙՀա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն՚ թեր­թի սե­փա­կան թղ­թա­կիցն էր Ար­ցա­խում։ 1993-94-ին խմ­բագ­րել է ԼՂՀ Գե­րա­գույն խոր­հր­դի ՙԱր­ցախ՚ պաշ­տո­նա­թեր­թը, 1995-ին՝ Ար­ցա­խի գրող­նե­րի միու­թյան ՙԵ­ղի­ցի լույս՚ ամ­սա­թեր­թը։ 1995-96թթ. ծա­ռա­յել է ԼՂՀ պաշտ­պա­նու­թյան բա­նա­կում, աշ­խա­տել է ԼՂՀ մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյան հա­մա­կար­գում։ 2000-2006թթ. խմ­բագ­րել է ՙՀայ­րե­նյաց պաշտ­պան՚ թեր­թը, այ­նու­հետև նրան վս­տահ­վել է Ստե­փա­նա­կեր­տի Վ. Փա­փա­զյա­նի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի տնօ­րե­նի պաշ­տո­նը։ ԽՍՀՄ գրող­նե­րի միու­թյան ան­դամ է 1989-ից, իսկ Ար­ցա­խի գրող­նե­րի և Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միու­թյան ան­դամ՝ 1994-ից։ 

Ար­ցա­խյան ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րին ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցե­լու հա­մար ար­ժա­նա­ցել է ԼՂՀ ՙՎա­չա­գան Բա­րե­պաշտ՚ և ՙՄայ­րա­կան ե­րախ­տա­գի­տու­թյուն Ար­ցա­խի քա­ջոր­դի­նե­րին՚ մե­դալ­նե­րին։
Որ­պես գրող և լրագ­րող` Կ. Դա­նիե­լյա­նը ձեռք է բե­րել իր ինք­նա­տիպ ձե­ռա­գի­րը, ո­րը պայ­նա­վոր­ված է քա­ղա­քա­ցիա­կան պարտ­քի խո­րը գի­տակ­ցու­մով, երկ­րի ճա­կա­տագ­րի հան­դեպ ու­նե­ցած ակ­տիվ դիր­քո­րոշ­մամբ։ Կ. Դա­նիե­լյա­նը բե­ղուն ար­ձա­գիր էր՝ աստ­վա­ծա­յին շնորհ­քով, աշ­խա­տա­սի­րու­թյամբ, բա­ռի հան­դեպ ու­նե­ցած պա­տաս­խա­նատ­վու­թյան զգա­ցու­մով։ Այդ են վկա­յում նրա ՙԱնկ­նիք նա­մակ­ներ՚, (1981), ՙԵ­րաշտ տա­րի՚ (1989), ՙԱր­ցախն իմ տունն է՚ (1994), ՙԵր­կու պատմ­վածք՚ (1999), ՙԱր­ցա­խը՝ չսան­ձած նժույգ՚ (2006), ՙԴեմ-հան­դի­ման՚ (1996), ՙՃիչ՚ (2004), ՙԱ­մա­րա­սի զան­գե­րը՚ (2006), ՙՊոր­տա­լար՚ (2007) և այլ ժո­ղո­վա­ծու­ներ։ 2017-ին Երևա­նում հրա­տա­րակ­վեց Կ. Դա­նիե­լյա­նի ըն­տիր եր­կե­րի երկ­հա­տո­րյա­կը, ո­րը ջեր­մո­րեն ըն­դուն­վեց ըն­թեր­ցող­նե­րի լայն շր­ջա­նակ­նե­րի և ան­վա­նի գրա­կա­նա­գետ­նե­րի կող­մից։
Կ. Դա­նիե­լյա­նի ա­վագ որ­դին՝ Նա­րե­կը, ո­րը սո­վո­րում էր ԱրՊՀ պատ­մու­թյան ֆա­կուլ­տե­տում, իր ու­սա­նող ըն­կեր­նե­րի հետ նետ­վեց մար­տի՝ դառ­նա­լով ան­հայտ ճա­կա­տագ­րի տեր զին­վո­րյալ։
Կ. Դա­նիե­լյա­նը թո­ղել է հա­րուստ գրա­կան ժա­ռան­գու­թյուն, ո­րը հայ գրա­կա­նու­թյան ան­կա­խու­թյան շր­ջա­նի մնա­յուն է­ջե­րից է։
Կ. Դա­նիե­լյա­նի հի­շա­տա­կը պայ­ծառ կմ­նա նրա գր­չա­կից ըն­կեր­նե­րի և նրան ճա­նա­չող­նե­րի սր­տե­րում։

Ար­ցա­խի գրող­նե­րի միու­թյուն
ՙԱ­զատ Ար­ցախ՚ հան­րա­պե­տա­կան թերթ

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Wed, 12 Jun 2019 16:42:53 +0000
Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է օրենքներ http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26882-2019-06-12-16-38-04 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26882-2019-06-12-16-38-04 Նախագահ Բակո Սահակյանն…

«Նորմատիվ իրավական ակտերի մասին»,  «Պետական սուրհանդակային կապի մասին», ««Նոտարիատի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին»,  ««Հյուպատոսական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»,  «Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Թափոնների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»,  ««Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները։

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

            ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Wed, 12 Jun 2019 16:37:32 +0000
ՄԱՌ­ԼԵՆ ՇԱՀ­ՆԱ­ԶԱ­ՐՅԱՆ ԱՆ­ԽՈՆՋ ՏԱ­ՐԵ­ԳԻ­ՐԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26881-2019-06-12-16-35-42 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26881-2019-06-12-16-35-42 ՄԱՌ­ԼԵՆ ՇԱՀ­ՆԱ­ԶԱ­ՐՅԱՆ ԱՆ­ԽՈՆՋ ՏԱ­ՐԵ­ԳԻ­ՐԸ
Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 90-ա­մյա այս մար­դուն մեղք է ծեր ան­վա­նե­լը: Եվ բա­նը միայն նրա բարձր հա­սա­կը չէ կամ էլ դեմ­քի ա­ռողջ կար­մի­րը: Եվ ոչ էլ մշ­տա­պես ինչ-որ տեղ ա­ճա­պա­րե­լը: Նա միշտ էլ ա­ճա­պա­րե­լու կոնկ­րետ հաս­ցե­ներ ու­նի` ՙԱ­զատ Ար­ցախ՚ հան­րա­պե­տա­կան թերթ, ՙԼու­սա­րար՚-ի խմ­բագ­րու­թյուն, որ­տեղ այ­ցե­լում է հեր­թա­կան հոդ­վա­ծը հանձ­նե­լու հա­մար: Այս սո­վո­րու­թյու­նը տա­րի­նե­րի պատ­մու­թյուն ու­նի, իսկ ՙԱ­զատ Ար­ցախ՚ -ի պա­րա­գա­յում` տաս­նա­մյակ­նե­րի: Թեր­թը տար­բեր ժա­մա­նակ­նե­րում վե­րան­վա­նում­ներ է ու­նե­ցել` ՙՍո­վե­տա­կան Ղա­րա­բաղ՚, ՙԽոր­հր­դա­յին Ղա­րա­բաղ՚, ՙԱր­ցախ՚, ՙԼՂ Հան­րա­պե­տու­թյուն՚, բայց եր­կա­րա­մյա ըն­թեր­ցո­ղի սե­րը դե­պի այդ պար­բե­րա­կա­նը բնավ չի փոխ­վել:

Նա թեր­թի հա­վա­տա­րիմ բա­ժա­նորդն է ե­ղել ան­ցած տաս­նա­մյակ­նե­րին, և թերթն էլ ստա­նում էր իր տա­նը` փոս­տի մի­ջո­ցով: Բայց հի­մա դա տեխ­նի­կա­պես հնա­րա­վոր չէ, թեր­թե­րը գյու­ղեր չեն ա­ռաք­վում, և քա­նի որ ին­քը հի­մա Աս­կե­րա­նի շր­ջա­նի Ի­վա­նյան հա­մայն­քում է բնակ­վում, ուս­տի ստիպ­ված է լի­նում գալ խմ­բագ­րու­թյուն, որ­տեղ նրա հա­մար սի­րով պա­հում են հեր­թա­կան հա­մա­րը: Այդ ի­րա­վուն­քը նա նվա­ճել է չգր­ված օ­րեն­քով: Մար­դը, ում հա­մար թերթ կար­դա­լը մի ա­ռան­ձին հա­ճույք է, իր հոդ­վա­ծի տպագ­րու­թյա­նը սպա­սե­լը` մեկ այլ: Է­լեկտ­րո­նա­յին տար­բե­րա­կով թեր­թե­րին ծա­նո­թա­նա­լու հնա­րա­վո­րու­թյուն նա էլ ու­նի. ու­սուց­չու­հի դուստ­րը նրան այդ հար­ցում կա­րող է օգ­նել, սա­կայն հայրն այդ­պես չի ու­զում. նրա հա­մար թերթ կար­դա­լը, է­ջե­րը ձեռ­քով շո­շա­փե­լը ծի­սա­կար­գա­յին ա­րա­րո­ղու­թյան պես մի բան է: Ա­սում է, որ այդ­պես իր հի­շո­ղու­թյու­նից չեն ջնջ­վում տա­րի­ներ ա­ռաջ տպագր­ված հոդ­ված­նե­րը: Նա դրանք ըստ ի­րեն հե­տաք­րք­րող թե­մա­նե­րի տե­սա­կա­վո­րել է ա­ռան­ձին թղ­թա­պա­նակ­նե­րում, ար­խիվ է ստեղ­ծել իր հա­մար և հարկ ե­ղած դեպ­քում հղում է ա­նում դրանց: Տպագր­վե­լը նրա հա­մար պար­զա­պես ժա­ման­ցա­յին հա­ճույք չէ. ե­թե գրիչ է վերց­նում ձեռ­քը, նշա­նա­կում է` հու­զող թե­մա ու­նի, գրում է կամ պատ­մա­կան կարևոր ի­րա­դար­ձու­թյան ա­ռի­թով, կամ էլ` լուծ­ման կա­րոտ հրա­տապ որևէ հար­ցի մա­սին, պատ­մու­թյան փո­շոտ է­ջե­րին է անդ­րա­դառ­նում, հա­սա­րա­կա­կան, քա­ղա­քա­կան գործ­չի կեր­պար է քան­դա­կում նոր լույ­սի ներ­քո, պատ­մա­կան փաս­տերն է հա­մադ­րում-հա­կադ­րում, կր­թա­կան խն­դիր բարձ­րաց­նում և այլն: Նրա ձեռ­քը միշտ կյան­քի զար­կե­րա­կի վրա է: Նրա այդ ջա­նա­սի­րու­թյա­նը, հետևո­ղա­կա­նու­թյա­նը կնա­խան­ձեին շատ ե­րի­տա­սարդ­ներ:
Խոս­քը ան­խոնջ ման­կա­վարժ-պատ­մա­բան, նա­խորդ դա­րում`ակ­տիվ պրո­պա­գան­դիստ, Ար­ցա­խյան շարժ­ման տա­րե­գիր Մառ­լեն ՇԱՀ­ՆԱ­ԶԱ­ՐՅԱ­ՆԻ մա­սին է, ում ծնն­դյան 90-ա­մյա­կը կբո­լո­րի մեկ-եր­կու օ­րից:
Ծն­վել է 1929թ. հու­նի­սի 16-ին, Հադ­րու­թի շր­ջա­նի Ա­զոխ գյու­ղում: Սկզբ­նա­կան կր­թու­թյունն ստա­ցել է տե­ղի յոթ­նա­մյա դպ­րո­ցում: Այ­նու­հետև ու­սու­մը շա­րու­նա­կել է Շու­շիի ման­կա­վար­ժա­կան ու­սում­նա­րա­նում, որն ա­վար­տել է 1950թ. և նույն թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րից որ­պես դաս­վար աշ­խա­տան­քի ան­ցել շր­ջա­նի Դո­լան­լա­րի(այժմ` Արևշատ) յոթ­նա­մյա դպ­րո­ցում: 1951-54թթ. խոր­հր­դա­յին բա­նա­կի շար­քե­րում ծա­ռա­յե­լով որ­պես դա­սա­կի հրա­մա­նա­տա­րի տե­ղա­կալ` զո­րացր­վել է լա­վա­գույն բնու­թագ­րու­թյամբ և կուս­թեկ­նա­ծուի տոմ­սով:
Որ­պես ման­կա­վարժ` Մ. Շահ­նա­զա­րյանն ան­ցել է կր­թա­կան բո­լոր աս­տի­ճան­նե­րով: 1954-ից մինչև 1963 թվա­կա­նը դա­սա­վան­դել է Բա­լու­ջա­յի (Այ­գես­տան), Մեհ­թի­շե­նի (Լու­սա­ձոր) և Խրա­մոր­թի դպ­րոց­նե­րի տար­րա­կան դա­սա­րան­նե­րում: Նրա փոր­ձը և հա­ջո­ղո­թյուն­նե­րը դար­ձել են ՙԽոր­հր­դա­յին Ղա­րա­բաղ՚ թեր­թի նյութ: 1962-ին ա­վար­տել է Երևա­նի հե­ռա­կա ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տու­տի պատ­մու­թյան ֆա­կուլ­տե­տը: Հաշ­վի առ­նե­լով աշ­խա­տան­քի լավ ոճն ու գի­տե­լիք­նե­րը` 1963թ. նշա­նակ­վել է Աս­կե­րա­նի շր­ջա­նի Քա­րագլ­խի 8-ա­մյա դպ­րո­ցի տնօ­րեն, որ­տեղ աշ­խա­տել է 7 ու­սում­նա­կան տա­րի: 1970թ. ըն­տա­նի­քը Քա­րագլ­խից տե­ղա­փոխ­վել է Ստե­փա­նա­կերտ, և նա աշ­խա­տան­քի է ան­ցել մարզ­կենտ­րո­նի թիվ 21 միջ­նա­կարգ պրոֆ­տե­խու­սում­նա­րա­նում. սկզ­բում որ­պես դաս­տիա­րակ, ա­պա` ու­սում­նա­դաս­տիա­րակ­չա­կան աշ­խա­տանք­նե­րի գծով փոխտ­նօ­րեն: Յոթ տա­րի էլ աշ­խա­տե­լով ՊՏՈՒ-ում` աչ­քի է ըն­կել ստեղ­ծա­գոր­ծա­կան ու ման­կա­վար­ժա­կան ու­նա­կու­թյուն­նե­րով ու ար­ժա­նա­ցել պրոֆ­տեխ­կր­թու­թյան միու­թե­նա­կան կո­մի­տեի պատ­վոգ­րի: Սո­վո­րող­նե­րի ին­տեր­նա­ցիո­նալ և հայ­րե­նա­սի­րա­կան դաս­տիա­րա­կու­թյու­նը բարձր հիմ­քե­րի վրա դնե­լու ար­դյունք էր, որ նա­խա­ձեռ­նեց ՙՇր­ջիկ-ալ­բոմ՚ նախ­կին ԽՍՀՄ բո­լոր հան­րա­պե­տու­թյուն­նե­րի թ. 21 պորֆ­տե­խու­սում­նա­րան­նե­րի հետ` նրանց հասց­նե­լով ԼՂԻՄ-ի վե­րա­բե­րյալ տե­ղե­կատ­վու­թյուն­ներ, հա­յա­լե­զու լրագ­րեր ու ամ­սագ­րեր, մեր երկ­րա­մա­սը ներ­կա­յաց­նող լու­սան­կար­ներ` փո­խա­դար­ձը ստա­նա­լով նրան­ցից: ՊՏՈւ-ի շր­ջա­նա­վարտ­նե­րը Ար­ցա­խի բան­վո­րա­կան բա­նա­կը հա­մալ­րե­լով` օգ­տա­կար աշ­խա­տանք են կա­տա­րել մեր երկ­րա­մա­սի շի­նա­րա­րու­թյան և ար­դյու­նա­բե­րու­թյան, գյու­ղատն­տե­սու­թյան զար­գաց­ման բնա­գա­վա­ռում:
1977-78 ուս­տա­րում հեր­թա­փո­խա­յին միջ­նա­կարգ դպ­րո­ցի տնօ­րեն էր, որ­տեղ 700-ից ա­վե­լի սո­վո­րող կար: Այս­տեղ ստեղծ­վել էր փո­խա­դարձ հար­գան­քի ու վս­տա­հու­թյան մթ­նո­լորտ դպ­րո­ցի ման­կա­վար­ժա­կան կո­լեկ­տի­վի և ար­դյու­նա­բե­րա­կան ձեռ­նար­կու­թյուն­նե­րի ղե­կա­վա­րու­թյան միջև, ա­մեն ինչ ար­վել էր նոր­մալ ու­սումն ա­պա­հո­վե­լու հա­մար:
1978-1992թթ. աշ­խա­տել է Ստե­փա­նա­կեր­տի հ. 9 միջ­նա­կարգ դպ­րո­ցում`որ­պես ուս­մաս­վար, ար­տա­դա­սա­րա­նա­կան և ար­տադպ­րո­ցա­կան աշ­խա­տանք­նե­րի գծով փոխտ­նօ­րեն, պատ­մու­թյան ու­սու­ցիչ: Ստեղ­ծել է ՙՀե­տաքր­քիր հան­դի­պում­նե­րի ա­կումբ՚ (ՀՀԱ), ո­րի պատ­վա­վոր հյու­րերն են ե­ղել գրող­ներ, ժող­դե­րա­սան­ներ, աշ­խա­տան­քի հե­րոս­ներ, ար­վես­տի գոր­ծիչ­ներ և այլն:

Հա­րա­զատ քա­ղա­քի պատ­մու­թյու­նը հա­վեր­ժաց­նե­լու նպա­տա­կով ստեղ­ծել է ՙՄեր քա­ղա­քի հու­շար­ձան­նե­րը՚ ալ­բո­մը, որ­տեղ զե­տե­ղել է քա­ղա­քի 12 հու­շար­ձան­նե­րի մա­սին ման­րա­մասն տե­ղե­կու­թյուն­ներ, լու­սան­կար­ներ և դրանք կցել դա­սա­րան­նե­րի` խնա­մե­լու հա­մար: 12 տա­րի ղե­կա­վա­րել է դպ­րո­ցի ՙԱրծ­վիկ՚ աշ­խա­տան­քա­յին ճամ­բա­րը Դաշ­բու­լաղ (Աստ­ղա­շեն) գյու­ղում, ո­րի ա­նու­նը դուրս էր ե­կել մար­զի սահ­ման­նե­րից:
Նրա ա­ռա­ջա­վոր փոր­ձը տա­րած­վել է և ար­դյուն­քում հ. 9 միջ­նա­կարգ դպ­րոցն ար­ժա­նա­ցել է ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի ան­դա­մու­թյա­նը:
Մ. Շահ­նա­զա­րյանն ար­դյու­նա­վետ աշ­խա­տանք է տա­րել նաև նոր մաս­նա­գետ­ներ պատ­րաս­տե­լու ուղ­ղու­թյամբ: Շուրջ 10 տա­րի իր փոր­ձը փո­խան­ցել է ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տու­տի ա­պա­գա պատ­մա­բան­նե­րին, տաս­նյակ ան­գամ հրա­վիր­վել է ըն­դու­նե­լու­թյան քն­նու­թյուն­ներ անց­կաց­նե­լու:
1992թ. սեպ­տեմ­բե­րին վե­րա­դա­սի հրա­մա­նով բո­լոր թո­շա­կա­ռու­նե­րի հետ ինքն էլ ա­զատ­վել է աշ­խա­տան­քից, բայց կարճ ժա­մա­նակ անց` 1993թ. փետր­վա­րին Աս­կե­րա­նի միջ­նա­կարգ դպ­րո­ցի տնօ­րի­նու­թյան կող­մից աշ­խա­տան­քի է հրա­վիր­վել, իսկ նույն թվա­կա­նի մար­տի 1-ից էլ աշ­խա­տան­քի է հրա­վիր­վել ՈՒ­սու­ցիչ­նե­րի կա­տա­րե­լա­գործ­ման ինս­տի­տու­տի տնօ­րի­նու­թյան կող­մից, որ­տեղ նշա­նակ­վել է պատ­մու­թյան և աշ­խար­հագ­րու­թյան կա­բի­նե­տի վա­րի­չի պաշ­տո­նում: Դա չա­փա­զանց խա­ռը ժա­մա­նա­կաշր­ջան էր դպ­րո­ցի հա­մար. չկա­յին ծրագ­րեր, դա­սագր­քեր, ու նա ա­մեն ինչ ա­րել է, որ պատ­մու­թյան և աշ­խար­հագ­րու­թյան ու­սու­ցիչ­նե­րը ստա­նան թե­մա­տիկ պլան­ներ, պատ­մու­թյան ՙսպի­տակ՚ է­ջե­րի մա­սին նյու­թեր: Այդ օ­րե­րին նա գրեց և զին­ղեկ­նե­րին ու­ղար­կեց ՙՀա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան բա­նա­կը 1918-920թթ: Ազ­գա­յին բա­նա­կի ստեղ­ծու­մը հայ ժո­ղովր­դի ար­դի կարևո­րա­գույն խն­դիրն է՚ ծրագ­րա­յին կարևո­րա­գույն թե­ման :
1993-94 ուս­տա­րում դա­սա­խո­սել է ԱրՊՀ պատ­մու­թյան ֆա­կուլ­տե­տում: Իսկ 1995-2008թթ. Խրա­մոր­թի ու Ի­վա­նյա­նի միջ­նա­կարգ դպ­րոց­նե­րի պատ­մու­թյուն և ի­րա­վունք ա­ռար­կա­նե­րի ու­սու­ցիչն էր:
Ար­ցա­խյան շար­ժու­մը հո­գե­հա­րա­զատ էր նրան: Հենց ա­ռա­ջին օր­վա­նից ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցել է նս­տա­ցույ­ցի, եր­թե­րի, հան­րա­հա­վաք­նե­րում ե­լույթ­ներ ու­նե­ցել: ՙԿռունկ՚-ի ան­դամ էր: Պա­հում էր օ­րա­գիր օր­վա ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մա­սին, որն այ­սօր ըստ ժա­մա­նա­կագ­րու­թյան տպագ­րում է ՙԼու­սա­րար՚ թեր­թում:
20-րդ դա­րի Ստե­փա­նա­կեր­տի լա­վա­գույն ման­կա­վարժ­նե­րի հա­րյու­րա­կյում տեղ գտած Մ. Շահ­նա­զա­րյա­նի կյան­քի ան­բա­ժա­նե­լի մաս է կազ­մում նրա պրո­պա­գան­դիս­տա­կան գոր­ծու­նեու­թյու­նը: Հա­սա­րա­կու­թյան ան­դամ­նե­րի հետ ակ­տիվ շփու­մը և նրանց շր­ջա­նում պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան տա­րա­ծու­մը նրա տա­րերքն էր: Հենց դրա հա­մար է նա ար­ժա­նա­ցել Մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր աշ­խա­տո­ղի պատ­վա­վոր կոչ­ման:
Խիստ ափ­սո­սում և սխալ է հա­մա­րում, որ հի­մա այդ ա­վան­դույ­թը չկա, երբ հե­ղի­նա­կա­վոր մտա­վո­րա­կան­նե­րը շր­ջում էին գյու­ղե­րում, զրու­ցում մարդ­կանց հետ, երկ­րի կյան­քը ներ­կա­յաց­նում: Փոր­ձում եմ պար­զա­բա­նել, որ հի­մա այդ բո­լորն ար­վում է տե­ղե­կատ­վա­կան նո­րա­գույն տեխ­նո­լո­գիա­նե­րի մի­ջո­ցով, բայց նա ինձ հա­կա­դար­ձում է` այդ դեպ­քում ին­չո՞ ւ են ընտ­րու­թյուն­նե­րի շր­ջա­նում գնում գյու­ղեր, հան­դի­պում մարդ­կանց հետ. ու­րեմն` գի­տեն, չէ՞, կեն­դա­նի շփ­ման ար­ժե­քը: Ա­սում է` պե­տու­թյունն ա­հա­գին ծախ­սեր է ա­նում, գյու­ղե­րում հա­մայն­քա­յին կենտ­րոն­ներ կա­ռու­ցում, բայց ե­րե­կո­ներն այդ­տեղ մար­դիկ քիչ են գա­լիս, ա­մեն մեկն իր տանն է` ՙմտած հա­մա­կար­գիչ­նե­րի մեջ՚, իսկ դա մարդ­կանց հե­ռաց­նում է ի­րա­րից:
Կի­նը` Թա­մա­րան, նույն­պես ման­կա­վարժ էր` քի­միա­յի մաս­նա­գետ: Չորս դուստր են մե­ծաց­րել, ո­րոն­ցից եր­կու­սը` Մա­րիե­տան և Նի­նե­լը, նույն­պես ու­սու­ցիչ են, ինչ­պես նաև` եր­կու թոռ­նու­հի­նե­րը:
Կյան­քում եր­բեք մի­ջա­կու­թյուն չի սի­րել: Ա­զոխ գյու­ղի եր­բեմ­նի գյուղ­սո­վե­տի նա­խա­գահ Հայ­րո հայրն էր պատ­գա­մել.ՙԵ­թե պի­տի լի­նես մի­ջակ ու­սու­ցիչ, ա­վե­լի լավ է չաշ­խա­տես՚,-ա­սել էր նա:
Իսկ տա­րի­քի թվան­շան­նե­րը նրա հա­մար չեն. միայն ան­ցյալ տա­րի է, որ չի բարձ­րա­ցել կե­ռա­սի ծա­ռը` բեր­քը քա­ղե­լու: Դեռ լուրջ պլան­ներ ու­նի. մյուս տա­րի լրա­նում է ՄԱԿ-ի 75-ա­մյա­կը: Մտա­դիր է նա­մակ հղել և մի քա­նի կարևոր ա­ռա­ջար­կու­թյուն­ներ ա­նել:
Վեր­ջում փոր­ձում եմ ամ­փո­փել նրա եր­կա­րա­կե­ցու­թյան գաղտ­նի­քը և դար­ձյալ նույն միտքն եմ լսում. ՙԵ­թե ես դա­դա­րե­ցի թերթ կար­դալ կամ հոդ­ված­ներ գրել, ի­մա­ցեք, որ այլևս չկամ՚:

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Wed, 12 Jun 2019 16:30:53 +0000
ՙԲՈՒՀ-ԳՈՐ­ԾԱ­ՏՈՒ՚ ՀԵ­ՏԱ­ԶՈ­ՏՈՒ­ԹՅԱՆ ՇՆՈՐ­ՀԱՆ­ԴԵ­ՍԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26880-2019-06-12-16-28-38 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26880-2019-06-12-16-28-38 Զա­րի­նե ՍԱ­ՌԱ­ՋՅԱՆ

 Հու­նի­սի 7-ին, ԱրՊՀ-ում տե­ղի ու­նե­ցավ ԱՀ ազ­գա­յին վի­ճա­կագ­րու­թյան ծա­ռա­յու­թյան և Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի հա­մա­տե­ղու­թյամբ ի­րա­կա­նաց­ված ՙԲուհ-գոր­ծա­տու՚ հե­տա­զո­տու­թյան շնոր­հան­դե­սը, ո­րին ներ­կա էին ԱՀ ԱՎԾ և ԱրՊՀ պա­տաս­խա­նա­տու­ներ, ու­սա­նող­ներ։

Ող­ջու­նե­լով ներ­կա­նե­րին՝ ԱՎԾ նա­խա­գահ Մա­նուշ Մի­նա­սյա­նը կարևո­րել է կր­թա­կան հա­մա­կար­գում ի­րա­կա­նաց­րած ընտ­րան­քա­յին հե­տա­զո­տու­թյան նշա­նա­կու­թյու­նը և նշել, որ հե­տա­զո­տու­թյա­նը ներգ­րա­վել են նաև ՀՀ հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գետ­նե­րի:
Խո­սե­լով հե­տա­զո­տու­թյան նպա­տակ­նե­րից՝ ԱՎԾ նա­խա­գա­հը նշել է, որ դրա­նով փոր­ձել են վեր հա­նել կր­թա­կան հա­մա­կար­գում առ­կա խն­դիր­նե­րը։ Նրա խոս­քով՝ ա­վե­լի քան 30 տա­րի է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան բո­լոր ո­լորտ­նե­րում ըն­թա­նում են բա­րե­փո­խում­ներ, ին­չից ան­մասն չէ նաև կր­թա­կան հա­մա­կար­գը։ ԱՎԾ պա­տաս­խա­նա­տուն, անհ­րա­ժեշտ հա­մա­րե­լով հե­տա­զո­տու­թյու­նը, ըն­դգ­ծել է, որ այս 30 տա­րի­նե­րի ըն­թաց­քում ի­րա­կա­նաց­ված աշ­խա­տանք­նե­րին պետք է ո­րո­շա­կի գնա­հա­տա­կան տր­վի, վեր­լու­ծու­թյան են­թարկ­վի։ Ար­դյունք­նե­րը նաև զե­կույ­ցի տես­քով կտ­պագր­վեն և կներ­կա­յաց­վեն հան­րու­թյա­նը, ո­րը, նրա խոս­քով, կօգ­նի կր­թա­կան ո­լոր­տում աշ­խա­տանք­նե­րը ճիշտ ուղ­ղոր­դե­լուն, կր­թա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն մշա­կող­նե­րի հա­մար էլ կծա­ռա­յի որ­պես ու­ղե­ցույց՝ հե­տա­գա բա­րե­փո­խում­նե­րի կամ բա­րե­փո­խում­նե­րի ըն­թաց­քում առ­կա խն­դիր­նե­րի լուծ­ման հա­մար։
ՙՍխալ­ված չեմ լի­նի, ե­թե ա­սեմ, որ կր­թա­կան հա­մա­կար­գը, այդ թվում նաև ամ­բողջ ա­կա­դե­միա­կան հա­սա­րա­կու­թյու­նը, կանգ­նած է լուրջ մար­տահ­րա­վեր­նե­րի և բա­րե­փո­խում­նե­րի շե­մին, ո­րոնք պայ­մա­նա­վոր­ված են բազ­մա­թիվ հան­գա­մանք­նե­րով, քա­ղա­քա­կան, տն­տե­սա­կան, տեխ­նո­լո­գիա­կան, ժո­ղովր­դագ­րա­կան, մշա­կու­թա­յին և այլ գոր­ծոն­նե­րով՚,-ա­սել է նա և հա­վե­լել, որ կր­թա­կան հա­մա­կար­գը ա­վան­դա­կան տար­րեր է կրում, ուս­տի ի­րա­կա­նաց­ված ցան­կա­ցած բա­րե­փո­խում ար­դյունք­նե­րի ձեռք­բեր­ման ա­ռու­մով մեծ ժա­մա­նա­կա­հատ­ված է են­թադ­րում։ Մ.Մի­նա­սյանն ամ­փոփ ներ­կա­յաց­րել է նաև կր­թա­կան հա­մա­կար­գի վի­ճա­կագ­րա­կան ո­րոշ տվյալ­ներ։
Հան­րա­պե­տու­թյու­նում 2017-2018թթ. գոր­ծել է 220 հան­րակր­թա­կան դպ­րոց, որ­տեղ սո­վո­րում էր շուրջ 24 000 ա­շա­կերտ, մի­ջին մաս­նա­գի­տա­կան 6 հաս­տա­տու­թյուն, ու­սա­նող­նե­րի քա­նա­կը՝ 1474, բարձ­րա­գույն ու­սում­նա­կան 5 հաս­տա­տու­թյուն՝ 4388 ու­սա­նող, հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րում աշ­խա­տում է 4415 ու­սու­ցիչ։
Խո­սե­լով հա­սա­րա­կու­թյու­նում բնակ­չու­թյան կր­թա­կան մա­կար­դա­կի մա­սին՝ Մ. Մի­նա­սյա­նը նշել է, որ վեր­ջին՝ 2015 թ. մար­դա­հա­մա­րի ար­դյունք­նե­րով բնակ­չու­թյան 29,7 տո­կոսն ու­ներ բարձ­րա­գույն կր­թու­թյուն, այդ թվում՝ կա­նանց՝ 31, 3 տո­կո­սը, իսկ տղա­մարդ­կանց՝ 28 տո­կո­սը։
ՙԵ­թե հա­մե­մա­տենք 10 տա­րի ա­ռաջ ու­նե­ցած ցու­ցա­նիշ­նե­րի հետ, պետք է փաս­տենք, որ այդ ցու­ցա­նի­շը կրկ­նա­պատկ­վել է։ Իմ հա­մոզ­մամբ, դա կապ­ված է բարձ­րա­գույն կր­թու­թյան մատ­չե­լիու­թյան հետ՚,-նշել է ԱՎԾ նա­խա­գա­հը։
Գոր­ծա­տու­նե­րի հարց­ման ար­դյունք­նե­րը, ո­րին փոր­ձու­սուց­ման շր­ջա­նա­կում մաս­նակ­ցել են նաև ՙՖի­նանս­ներ՚ բաժ­նի 4-րդ կուր­սի ու­սա­նող­նե­րը, ներ­կա­յաց­րել է տն­տե­սա­գի­տու­թյան ֆա­կուլ­տե­տի դե­կան Ռու­զան­նա Ման­գա­սա­րյա­նը։ Նրա խոս­քով՝ այս հե­տա­զո­տու­թյու­նը կարևոր է հա­մալ­սա­րա­նի հա­մար, հատ­կա­պես որ բու­հը կանգ­նած է հա­վա­տար­մագր­ման նա­խա­շե­մին։
ՙՀա­մալ­սա­րա­նի կարևոր ա­ռա­քե­լու­թյու­նը հենց այն է, որ աշ­խա­տա­շու­կա-բուհ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շր­ջա­նա­կում կա­րո­ղա­նա պատ­րաս­տել այն­պի­սի մաս­նա­գետ­ներ, ո­րոնք կբա­վա­րա­րեն աշ­խա­տա­շու­կա­յի պա­հան­ջար­կը։ Հարց­ման ար­դյունք­նե­րը վկա­յում են, որ գոր­ծա­տու­նե­րը, ընդ­հա­նուր առ­մամբ, գոհ են մեր շր­ջա­նա­վարտ­նե­րի մաս­նա­գի­տա­կան պատ­րաստ­վա­ծու­թյան մա­կար­դա­կից՚,-ա­սել է Ռ. Ման­գա­սա­րյա­նը և հա­վե­լել, որ հարց­մա­նը մաս­նակ­ցել է 372 գոր­ծա­տու, ո­րոնց մոտ ընդգրկված է ԱրՊՀ 848 շր­ջա­նա­վարտ։
ԱրՊՀ ռեկ­տոր Ար­մեն Սարգ­սյա­նը, շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նե­լով հե­տա­զո­տու­թյունն ի­րա­կա­նաց­նող կա­ռույց­նե­րին ու մաս­նա­կից­նե­րին, կարևո­րել է հե­տա­զո­տու­թյան նշա­նա­կու­թյու­նը և նշել, որ ՙԲուհ-գոր­ծա­տու՚ ծրա­գիրն Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում ի­րա­կա­նաց­վում է ա­ռա­ջին ան­գամ։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Wed, 12 Jun 2019 16:24:52 +0000
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26879-2019-06-12-15-12-04 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26879-2019-06-12-15-12-04 ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր ադրբեջանական մի…

 Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ոչ միայն հերքում է տարածված այս ապատեղեկությունը, այլև իրազեկում է, որ հունիսի 11-ի օրվա ընթացքում և 12-ի գիշերը  ադրբեջանական կողմն է հակամարտ զորքերի շփման գծի մի շարք հատվածներում գործողության մեջ դրել ինչպես տարբեր տրամաչափի հեռահար և դիպուկահար զինատեսակներ, այնպես էլ ՀԱՆ-17 տիպի  նռնականետեր (5 նռնակ):  Անհրաժեշտության դեպքում ասվածը կարող ենք հիմնավորել համապատասխան տեսագրություններով:

Բացի դրանից առաջնային գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօթաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական օդուժի թռիչքները գտնվում են ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցների խիստ վերահսկողության տակ, իսկ դիրքապահ ստորաբաժանումները լիարժեքորեն տիրապետում են առաջնային գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանը:

ԱՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրավիճակն արհեստականորեն սրելու սադրիչ գործողություններից և անվերապահորեն կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հրադադարի պահպանման շուրջ ձեքբերված պայմանավորվածությունը: Հակառակ դեպքում իրավիճակի սրման և դրանից բխող հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է պաշտոնական Բաքվի վրա:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Wed, 12 Jun 2019 15:10:03 +0000
ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ԱՐՑԱԽԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26878-2019-06-12-12-40-56 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26878-2019-06-12-12-40-56 ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ԱՐՑԱԽԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
Վան ՆՈ­ՎԻ­ԿՈՎ

 Հա­մազ­գա­յին հայ կր­թա­կան և մշա­կու­թա­յին միու­թյան Ար­ցա­խի գրա­սե­նյա­կի գոր­ծու­նեու­թյու­նը, Էք­զյու­պե­րիի ձևա­կերպ­մամբ՝ ՙփոքր քայ­լե­րի ար­վեստ՚-ին հա­մա­հունչ, ու­րույն հայտ է ներ­կա­յաց­րել մեր մշա­կու­թա­յին կյան­քում։ Սփյուռք-Հա­յաս­տան-Ար­ցախ մշա­կու­թա­յին կա­մուր­ջի ստեղ­ծումն ա­ռանցք ու­նե­նա­լով, Հա­մազ­գա­յի­նի ար­ցա­խյան ծրագ­րերն ու նպա­տակ­ներն ու դրանց աշ­խար­հագ­րու­թյու­նը բա­վա­կա­նին ընդ­գր­կուն են . ստեղ­ծա­գոր­ծա­կան, ին­տե­լեկ­տուալ մր­ցույթ­ներ, հա­մերգ­ներ, թա­տե­րա­կան ներ­կա­յա­ցում­ներ և այլն։ Ա­ռա­ջի­կա ամ­սում Հա­մազ­գա­յի­նի Ար­ցա­խի գրա­սե­նյա­կի նա­խա­ձեռ­նու­թյամբ ար­ցախ­ցի ար­վես­տա­գետ­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նան ի­րենց աշ­խա­տանք­նե­րը ներ­կա­յաց­նե­լու ար­տա­սահ­մա­նում։ Գրա­սե­նյա­կի տնօ­րեն Հեր­մի­նե Ա­ՎԱ­ԳՅԱ­ՆԻ հետ զրույ­ցում անդ­րա­դար­ձել ենք կա­ռույ­ցի կող­մից նա­խա­տես­վող ծրագ­րե­րին և մշա­կու­թա­յին մի շարք ու­շագ­րավ մի­ջո­ցա­ռում­նե­րի, ո­րոնք ար­դեն իսկ հա­ջո­ղու­թյամբ կյան­քի են կոչ­վել։

- Ինչ է հասց­րել ի­րա­գոր­ծել գրա­սե­նյակն իր գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում։ Ինչն է այ­սօր կարևոր­վում ձեր աշ­խա­տան­քում։
- Մեր նպա­տակն է Հա­մազ­գա­յի­նի ջան­քե­րով նպաս­տել Ար­ցա­խում կր­թամ­շա­կու­թա­յին կյան­քի աշ­խու­ժաց­մա­նը։ Հա­մազ­գա­յին հայ կր­թա­կան և մշա­կու­թա­յին միու­թյունն ար­դեն 90 տա­րի է քայ­լում է նույն պա­տաս­խա­նա­տու և հա­յան­վեր ճա­նա­պար­հով, այն է՝ իր նպաս­տը բե­րել Սփյուռ­քում հայ մշա­կույ­թի, հայ դպ­րու­թյան և հայ­կա­կան ար­ժեք­նե­րի պահ­պան­մանն ու տա­րած­մա­նը։ Ճիշտ է, հաշ­վի առ­նե­լով ժա­մա­նա­կի մար­տահ­րա­վեր­նե­րը, սա այն­քան էլ դյու­րին գործ չէ, բայց գոր­ծի նվի­րումն ու նպա­տա­կի գի­տակ­ցու­մը ու­ղեկ­ցում են այս կա­ռույ­ցին՝ իր ստեղծ­ման օ­րից մինչ այ­սօր։ Քա­նի որ Ար­ցա­խը հա­մազ­գա­յին բնօր­րան է, ուս­տի այն միշտ էլ մեր կազ­մա­կեր­պու­թյան գոր­ծու­նեու­թյան ա­ռանց­քում է ե­ղել։ Ար­դյուն­քում այ­սօր Ստե­փա­նա­կեր­տում ու­նենք նաև գոր­ծող գրա­սե­նյակ, որն ար­դեն հասց­րել է տաս­նյակ մշա­կու­թա­յին ծրագ­րեր ի­րա­կա­նաց­նել Ար­ցա­խում։
- Ող­ջու­նե­լի է, որ Ձեր մշա­կու­թա­յին ծրագ­րե­րը չեն շր­ջան­ցում նաև Հան­րա­պե­տու­թյան շր­ջան­նե­րի բնա­կա­վայ­րե­րը։ Այս ա­ռու­մով ի՞նչ եք հասց­րել և ի՞նչ նա­խա­տե­սում։ Ի՞նչն է դժ­վա­րաց­նում այս կամ այն ծրագ­րի ի­րա­գոր­ծու­մը ։
- Ար­ցա­խի տար­բեր գյու­ղա­կան հա­մայ­նք­նե­րում ար­դեն հասց­րել ենք կազ­մա­կեր­պել մի շարք մի­ջո­ցա­ռում­ներ։ Այս ա­ռու­մով սեր­տո­րեն հա­մա­գոր­ծա­ցում ենք շրջ­վար­չա­կազ­մե­րի եւ հա­մայն­քա­պե­տե­րի հետ։ Սկ­սած ան­ցյալ տար­վա­նից տար­բեր գյու­ղե­րում կազ­մա­կեր­պել ենք հա­մերգ­ներ, մր­ցույթ­ներ, թա­տե­րա­կան ներ­կա­յա­ցում­ներ և այլն։ Տա­րին հո­բե­լյա­նա­կան է հայ մշա­կույ­թի մեծ ե­ռյա­կի ՝ Հով­հան­նես Թու­մա­նյա­նի, Լե­ւոն Շան­թի եւ Կո­մի­տաս Վար­դա­պե­տի հա­մար, ուս­տի մի շարք մի­ջո­ցա­ռում­ներ նվիր­ված են ե­ղել նրանց 150-ա­մյակ­նե­րին։ Այդ ա­ռու­մով մեր ծրագ­րե­րը շա­րու­նակ­վում են։ Շա­րու­նա­կա­կան են լի­նե­լու նաև գյու­ղա­կան հա­մայ­նք­նե­րի մշա­կու­թա­յին կյան­քի աշ­խու­ժաց­մանն ուղղ­ված ծրագ­րե­րը և մշ­տա­պես մնա­լու են մեր գոր­ծու­նեու­թյան ա­ռանց­քում։
Նշեմ, որ հա­մայն­քե­րում ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­ման ըն­թա­ցում նաեւ մի շարք դժ­վա­րու­թյուն­նե­րի ենք հան­դի­պում: Օ­րի­նակ՝ գյու­ղե­րի մշա­կու­թա­յին տնե­րի խն­դի­րը. կան գյու­ղեր, ո­րոնք ընդ­հան­րա­պես ա­կումբ չու­նեն կամ էլ ու­նեն, բայց ա­ռանց բե­մա­կան անհ­րա­ժեշտ պայ­ման­նե­րի։ Նմա դեպ­քե­րում դժ­վա­րա­նում է, օ­րի­նակ, թա­տե­րա­կան ներ­կա­յա­ցում­նե­րի կազ­մա­կեր­պու­մը և այլն։ Եր­բեմն ստիպ­ված ենք լի­նում մո­տա­կա մի քա­նի հա­մայ­նք­նե­րի բնա­կիչ­նե­րի հա­մախմ­բել նույն մշա­կույ­թի տա­նը, որ­պես­զի ա­վե­լի շատ թվով մար­դիկ կա­րո­ղա­նան հա­ղոր­դակց­վել մեր մշա­կու­թա­յին ձեռ­նարկ­նե­րին։
Մեր կա­ռույ­ցը ջա­նում է նաև ու­շադ­րու­թյան սևե­ռել գյու­ղա­կան հա­մայ­նք­նե­րի ստեղ­ծա­գոր­ծող ե­րի­տա­սարդ­նե­րին և սերտ կա­պե­րի ստեղծ­մամբ, նրանց հետ ծրագ­րեր կյան­քի կո­չել։
- Հով­հան­նես Թու­մա­նյա­նի հո­բե­լյա­նի առ­թիվ, Հա­մազ­գա­յի­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ, վեր­ջերս հրա­տա­րակ­վեց և ըն­թեր­ցո­ղի սե­ղա­նին է Ա­մե­նայն հա­յոց բա­նաս­տեղ­ծի կյան­քից նո­րա­հայտ դր­վագ­ներ ներ­կա­յաց­նող գիրք։ Ինչ է պատ­մում գիր­քը մեծ բա­նաս­տեղ­ծի մա­սին։ Ա­ռա­վել ևս, որ­քան տե­ղյակ եմ, գր­քի հրա­տա­րա­կումն ար­գել­ված է ե­ղել խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին։
-Ա­յո, Հա­մազ­գա­յի­նի Երևա­նի գրա­սե­նյա­կի ջան­քե­րով նո­րերս վե­րահ­րա­տա­րակ­վեց Վարդ­գես Ա­հա­րո­նյա­նի` ՙՀով­հան­նես Թու­մա­նյան. Մար­դը եւ բա­նաս­տեղ­ծը՚ գիր­քը, ո­րը մեծ բա­նաս­տեղ­ծի 150-ա­մյա­կի առ­թիվ յու­րօ­րի­նակ նվեր էր ըն­թեր­ցա­սեր­նե­րին։ Ըստ էու­թյան, ան­վա­նի հե­ղի­նակն ա­ռա­ջին հա­յաց­քից կա­րող է ան­ծա­նոթ թվալ։ Նշեմ, որ Վարդ­գես Ա­հա­րո­նյա­նը` քա­ղա­քա­կան, հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ, գրող Ա­վե­տիս Ա­հա­րո­նյա­նի որ­դին է։ Ինչ­պես և հայ­րը, որ­դին նույն­պես, հայտ­նի պատ­ճառ­նե­րով բա­զում հա­լա­ծանք­նե­րի է են­թարկ­վել խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին և ստիպ­ված լքել հայ­րե­նիքն ու ա­պաս­տա­նել օ­տար ա­փե­րում։
Գր­քում հե­ղի­նա­կի հի­շո­ղու­թյուն­ներն են մեծն Թու­մա­նյա­նի մա­սին։ Քա­նի որ հե­ղի­նա­կի հայ­րը՝ Ա­վե­տիս Ա­հա­րո­նյա­նը, շատ մտե­րիմ հա­րա­բե­րու­թյուն­ներ է ու­նե­ցել Հով­հան­նես Թու­մա­նյա­նի հետ, Վարդ­գես Ա­հա­րո­նյանն ան­մի­ջա­կան ա­կա­նա­տե­սի իր հու­շե­րում Թու­մա­նյա­նին ներ­կա­յաց­նում է յու­րա­հա­տուկ դի­տան­կյու­նով։ Գր­քում ըն­թեր­ցո­ղը կբա­ցա­հայ­տի Թու­մա­նյա­նի ազ­նիվ, բա­րի, հայ­րե­նա­սեր, հյու­րա­սեր, կա­տա­կա­սեր, ան­կեղծ ու նվի­րա­կան կեր­պա­րը։ Գր­քում նա բա­ցա­հայտ­վում է և՜ որ­պես բա­նաս­տեղծ, և՜ որ­պես մարդ՝ յու­րա­հա­տուկ նե­րաշ­խար­հով, խառն­ված­քով, տա­րօ­րի­նա­կու­թյուն­նե­րով, ապ­րե­լա­կեր­պով եւ այլն։
Գր­քի շնոր­հան­դե­սը Երևա­նում օ­րերս է կա­յա­ցել, եւ ո­րո­շե­ցինք այն ներ­կա­յաց­նել և հա­սու դարձ­նել նաև Ար­ցա­խի ըն­թեր­ցող­նե­րին։ Շա­տերն ար­դեն հասց­րել են կար­դալ ու սի­րել գիր­քը։
Հա­վե­լեմ նաև, որ Վարդ­գես Ա­հա­րո­նյանն ընդգրկված է ե­ղել զո­րա­վար Անդ­րա­նի­կի գու­մար­տա­կում և ան­ձամբ զո­րա­վա­րի գրա­գիրն ու թարգ­մա­նիչն էր։ Շատ ջերմ, ան­մի­ջա­կան ու ան­կեղծ է նաև Անդ­րա­նի­կի մա­սին նրա հու­շագ­րու­թյու­նը, որն ա­ռա­ջի­կա­յում լույս կըն­ծայ­վի Հա­մազ­գա­յին հայ կր­թա­կան եւ մշա­կու­թա­յին միու­թյան կող­մից։
- Թու­մա­նյա­նի և Շան­թի 150-ա­մյա հո­բե­լյան­նե­րի առ­թիվ գրա­սե­նյա­կը կազ­մա­կեր­պել էր նաև գրա­կան-ստեղ­ծա­գոր­ծա­կան մր­ցույթ, ո­րի ար­դյունք­ներն ար­դեն ամ­փոփ­վել են։ Ինչ­պի­սի՞ սպա­սե­լիք­ներ կա­յին։ Ի՞նչ ըն­թացք ստա­ցավ մր­ցույ­թը։ Աշ­խու՞յԺ էր մաս­նակ­ցու­թյու­նը:
-Հա­մազ­գա­յի­նի Ար­ցա­խի գրա­սե­նյա­կի նպա­տակ­նե­րից է նաև Ար­ցա­խի ե­րի­տա­սարդ ստեղ­ծա­գոր­ծող­նե­րին բա­ցա­հայ­տե­լը, ներ­կա­յաց­նելն ու ճա­նա­չել տա­լը։ Այդ նպա­տա­կին էր ծա­ռա­յում շուրջ մեկ ա­միս ա­ռաջ հայ­տա­րար­ված գրա­կան-ստեղ­ծա­գոր­ծա­կան մր­ցույթն Ար­ցա­խում բնակ­վող 16-40 տա­րե­կան ստեղ­ծա­գոր­ծող­նե­րի հա­մար։ ՙՃախ­րող գրիչ՚ խո­րա­գի­րը կրող մր­ցույ­թի ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խա­տանք­նե­րի թե­ման և ժան­րը սահ­մա­նա­փա­կում­ներ չու­նեին։ Ստու­գիչ հանձ­նա­ժո­ղո­վի կազ­մում էլ ընդգրկված էին գրող­ներ եւ գրա­կա­նա­գետ­ներ, ով­քեր ա­նա­չա­ռու­թյամբ գնա­հա­տե­ցին ներ­կա­յաց­ված աշ­խա­տանք­նե­րը։ Նշեմ, որ մաս­նա­կից­նե­րը շատ էին։ Կա­յին մաս­նա­կից­ներ, ով­քեր ներ­կա­յաց­րել էին թե? ար­ձակ, թե? չա­փա­ծո գոր­ծեր։ Հանձ­նա­ժո­ղո­վի ո­րոշ­մամբ՝ ա­ռան­ձին գոր­ծե­րի հա­մար սահ­ման­վե­ցին ա­ռան­ձին մր­ցա­նակ­ներ։ Այս­պես` ՙԵրևա­կա­յու­թյանս եր­կու ե­սե­րը՚ բա­նաս­տեղ­ծու­թյան հա­մար հա­տուկ մր­ցա­նա­կի ար­ժա­նա­ցավ Վի­տա­լի Պետ­րո­սյա­նը, ՙՎե­րա­դար­ձած­նե­րը՚ բա­նաս­տեղ­ծու­թյան հա­մար մր­ցա­նա­կի է ար­ժա­նա­ցել Սո­նա Համ­բար­ձու­մյա­նը, իսկ ՙԼա­վա­գույն պատմ­վածք՚ ան­վա­նա­կար­գի հաղ­թող ճա­նաչ­վե­ցիք դուք` ՙԱ­նուրջ՚ պատմ­ված­քով, ինչ­պես նաև խրա­խու­սա­կան նվե­րով ու գո­վա­սա­նագ­րով պարգևատր­վել է Էլ­լա Խա­չի­յա­նը։ Ընդ­հան­րա­պես, մր­ցույ­թի բո­լոր մաս­նա­կից­ներն ակ­տիվ մաս­նակ­ցու­թյան հա­մար ար­ժա­նա­ցան գո­վա­սա­նագ­րե­րի և նվեր­նե­րի` Հա­մազ­գա­յի­նի կող­մից վեր­ջերս հրա­տա­րակ­ված գր­քե­րի տես­քով։ Բեյ­րու­թից ժա­մա­նել և մր­ցա­նա­կա­բաշ­խու­թյանն ան­ձամբ ներ­կա էին նաև Հա­մազ­գա­յին հայ կր­թա­կան և մշա­կու­թա­յին միու­թյան կենտ­րո­նա­կան վար­չու­թյան ա­տե­նա­պետ Մկր­տիչ Մկրտ­չյա­նը, ԿՎ ան­դամ Անդ­րա­նիկ Մսր­լյանն ու հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի ան­դամ Կա­րա­պետ Պայ­թա­րյա­նը։ Ներ­կա էր նաև Հա­մազ­գա­յին հայ կր­թա­կան եւ մշա­կու­թա­յին հիմ­նադ­րա­մի նա­խա­գահ Սպար­տակ Ղա­րա­բաղ­ցյա­նը։
- Հա­ջորդ կարևոր մի­ջո­ցա­ռու­մը կամ ծրա­գի­րը, ո­րը նա­խա­տե­սում է ի­րա­գոր­ծել Հա­մազ­գա­յի­նի Ար­ցա­խի գրա­սե­նյա­կը, ո՞րն է։
-Հա­ջորդ մի­ջո­ցա­ռու­մը կա­յա­նա­լու է Բեյ­րու­թում։ Ըն­թա­ցիկ տար­վա հու­նի­սի 8-15-ին պատ­րաստ­վում ենք Բեյ­րու­թի ար­վես­տա­սեր­նե­րի հա­մար կազ­մա­կեր­պել Ար­ցա­խի 13 նկա­րիչ­նե­րի աշ­խա­տանք­նե­րի ցու­ցա­հան­դես։ ՙԱր­ցա­խը՝ ա­փիս մեջ՚ խո­րագ­րով այս ծրա­գի­րը կյան­քի է կոչ­վել Հա­մազ­գա­յի­նի` Բեյ­րու­թի ՙԼյու­սի Թու­թուն­ջյան՚ պատ­կե­րաս­րա­հի հրա­վե­րով ու հո­վա­նա­վո­րու­թյամբ, ինչ­պես նաև Ար­ցա­խի ՄԵՀԶ նա­խա­րա­րու­թյան ա­ջակ­ցու­թյամբ։ Բեյ­րու­թում ՙԱր­ցա­խը՝ ա­փիս մեջ՚ ծրագ­րի շր­ջա­նա­կում կկա­յա­նա նաեւ Ար­ցա­խի կա­նանց ձեռ­քի աշ­խա­տանք­նե­րի և Ար­ցա­խի ե­րի­տա­սարդ գրող­նե­րի գր­քե­րի ցու­ցադ­րու­թյուն։

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Wed, 12 Jun 2019 12:38:33 +0000
ՙԴՐԱԽՏԻ ԴԱՐՊԱՍԸ՚։ ՄԵԾ ՖԻԼՄԻ ՄԵԾ ՊՐԵՄԻԵՐԱՆ։ ՇՈՒՏՈՎ։ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26877-2019-06-12-12-35-51 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26877-2019-06-12-12-35-51 ՙԴՐԱԽՏԻ ԴԱՐՊԱՍԸ՚։  ՄԵԾ ՖԻԼՄԻ ՄԵԾ ՊՐԵՄԻԵՐԱՆ։ ՇՈՒՏՈՎ։
Ա­նուշ ՇԱՀ­ՐԱ­ՄԱ­ՆՅԱՆ

 Հա­րյու­րա­վոր ար­ցախ­ցի­նե­րի հա­մար ան­ցած տար­վա ա­մա­ռը տար­բեր­վեց նա­խորդ­նե­րից։ 

Ար­ցա­խում նկա­րա­հան­վեց ֆիլմ, մեծ ֆիլմ... տար­բեր եր­կր­նե­րից, ա­մե­նապ­րո­ֆե­սիո­նալ, մի­ջազ­գա­յին դե­րա­սա­նա­կան ու ստեղ­ծա­գոր­ծա­կան կազ­մով ե­կան Ար­ցախ՝ կի­նո նկա­րե­լու: Ար­ցախ­ցի­ներս՝ ե­րի­տա­սարդ թե տա­րեց, միշտ ե­րա­զել ենք մաս­նա­կի­ցը լի­նել այդ­պի­սի ի­րա­դար­ձու­թյան, դա, իս­կա­պես, մեծ ի­րա­դար­ձու­թյուն էր բո­լո­րիս հա­մար, քա­նի որ, ուղ­ղա­կի դի­տոր­դից զատ, մենք մաս­նակ­ցու­թյուն ու­նե­ցանք նաև ֆիլ­մում..., քա­նի որ ֆիլմն էլ Ար­ցա­խի թե­մա­յով էր, նպա­տա­կը՝ կի­նոար­վես­տի մի­ջո­ցով Ար­ցա­խը աշ­խար­հին ճա­նա­չե­լի դարձ­նե­լը, քա­նի որ ֆիլ­մի ռե­ժի­սորն էլ՝ Ջի­վան Ա­վե­տի­սյա­նը, մե­ծա­ցել է Ար­ցա­խում։

Իր ծնն­դա­վայ­րի հան­դեպ սերն ու նվի­րու­մը ռե­ժի­սո­րը ար­տա­հայ­տել է դեռևս իր նա­խորդ՝ ՙԹե­ւա­նիկ՚ եւ ՙՎեր­ջին բնա­կի­չը՚ ֆիլ­մե­րում։ ՙԹե­ւա­նիկ՚-ը ցու­ցադր­վել է աշ­խար­հի 20-ից ա­վե­լի եր­կր­նե­րում, տար­բեր մի­ջազ­գա­յին կի­նո­փա­ռա­տո­նե­րում ար­ժա­նա­ցել է ՙԼա­վա­գույն օ­տա­րա­լե­զու ֆիլմ՚, ՙԼա­վա­գույն օ­պե­րա­տո­րա­կան աշ­խա­տանք՚,
ՙԼա­վա­գույն ֆիլմ՚, ՙԼա­վա­գույն սցե­նար՚, ՙՀան­դի­սա­տե­սի հա­մակ­րանք՚ և այլ մր­ցա­նակ­նե­րի: Ան­հա­վա­տա­լի է, բայց ՙՎեր­ջին բնա­կի­չը՚ ֆիլ­մում գլ­խա­վոր դե­րե­րից մե­կի՝ Իբ­րա­հի­մի կեր­պա­րը մարմ­նա­վո­րել է ի­րան­ցի աշ­խար­հահռ­չակ դե­րա­սան Հո­մա­յուն Էր­շա­դին՝ ՙԲա­լի հա­մը՚ (1997թ) լե­գեն­դար ֆիլ­մի գլ­խա­վոր դե­րա­կա­տա­րը։Ար­ցախ­ցի ռե­ժի­սո­րին հա­տուկ է պեր­ֆեկ­ցիո­նիզ­մը՝ գտ­նել ու հրա­վի­րել լա­վա­գույն­նե­րին, ա­նել ա­ռա­վե­լա­գույ­նը կա­տա­րյալ ար­դյունք ստա­նա­լու հա­մար։ Խոս­տո­վա­նենք, որ հայ­կա­կան ի­րա­կա­նու­թյու­նում կի­նոար­տա­րու­թյան ո­լոր­տում դա բա­վա­կա­նին բարդ է ա­նել, քա­նի որ ո­րա­կյալ, մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում մր­ցու­նակ կի­նո ստեղ­ծե­լը մեծ ֆի­նանս­ներ է պա­հան­ջում, բայց հա­յե­րիս հա­մախ­մբ­վա­ծու­թյու­նը և ռե­ժի­սո­րի հա­մա­ռու­թյունն ի­րենց գործն ա­րե­ցին… ՙԴրախ­տի դար­պա­սը՚ իր մասշ­տաբ­նե­րով գե­րա­զան­ցում է Ար­ցա­խի մա­սին և Ար­ցա­խում նկա­րա­հան­ված նա­խորդ ֆիլ­մե­րին, բա­ցի այդ, նա­խորդ ֆիլ­մերն 90-ա­կան­նե­րի մա­սին էին պատ­մում, իսկ այս մե­կը զար­գա­նում է մեր օ­րե­րում.
Ֆիլ­մի գլ­խա­վոր հե­րո­սը՝ ֆո­տոլ­րագ­րող, 50-ա­մյա Ռո­բերտ Ստեն­վա­լը, 2016 թվա­կա­նին վե­րա­դառ­նում է Ար­ցախ՝ այս ան­գամ էլ լու­սա­բա­նե­լու քսա­ներ­կու տար­վա ընդ­մի­ջու­մից հե­տո վերս­կս­ված Ապ­րի­լյան պա­տե­րազ­մը: Լրագ­րո­ղա­կան հե­տաքն­նու­թյան ըն­թաց­քում ֆո­տոլ­րագ­րո­ղը սի­րա­հար­վում է 35-ա­մյա օ­պե­րա­յին երգ­չու­հի Սո­ֆյա Մար­տի­րո­սյա­նին։ Հե­տո պի­տի պարզ­վի, որ Սո­ֆյան ան­հայտ կո­րած ֆո­տոլ­րագ­րող Էդ­գար Մար­տի­րո­սյա­նի դուստրն է։ 1992 թվա­կա­նին՝ Թա­լի­շի անկ­ման օ­րը, Ռո­բեր­տը Էդ­գա­րին թո­ղել է գյու­ղում՝ գե­րե­վա­րու­թյան մեջ ու յու­րաց­րել մար­տի դաշ­տում ար­ված նրա լու­սան­կար­նե­րը։ Հե­տա­գա­յում Ռո­բերտն այդ լու­սան­կար­նե­րի շնոր­հիվ հան­րա­հայտ է դար­ձել։ Տա­րի­ներ հե­տո դրախ­տի դար­պաս­նե­րի ա­ռաջ Ռո­բեր­տը զղ­ջա­լով խոս­տո­վա­նում է իր մեղ­քը։
Այս­պի­սով, նոր ֆիլ­մում միա­ժա­մա­նակ լու­սա­բան­վե­լու է և՜ 1992-94թթ. Ար­ցա­խյան պա­տե­րազ­մը, և՜ 2016 թվա­կա­նի Ապ­րի­լյա­նը։ Ֆիլ­մի գլ­խա­վոր դե­րա­կա­տա­րը աշ­խար­հահռ­չակ դե­րա­սան Ռի­չարդ Սա­մելն է։ Նա մարմ­նա­վո­րել է Ռո­բերտ Ստեն­վա­լի կեր­պա­րը, Սո­ֆյա­յի կեր­պա­րը մարմ­նա­վո­րել է դե­րա­սա­նու­հի Տա­տյա­նա Սպի­վա­կո­վան՝ Ֆրան­սիա­յից։ Մյուս գլ­խա­վոր դե­րա­սա­նու­հին Նաի­րա Զա­քա­րյանն է՝ Նյու Յոր­քից։ Ֆիլ­մում նկար­հան­ված բո­լոր խմ­բա­կա­յին դե­րա­սան­նե­րը Ար­ցա­խից էին՝ հա­րյու­րա­վոր ե­րե­խա­ներ ու մե­ծա­հա­սակ­ներ։ Ոգևո­րու­թյու­նը մեծ էր, հատ­կա­պես ե­րե­խա­նե­րի, նրանք ստա­ցան աշ­խա­տանք, փորձ, նոր ըն­կեր­ներ, ե­րա­զե­լու և դե­պի ե­րա­զան­քը ան­կոտ­րում քայ­լե­լու հզոր ուժ և հի­մա ան­համ­բեր սպա­սում են մի բա­նի՝ մեծ ֆիլ­մի մեծ պրե­միե­րա­յին։
Ֆիլ­մի ստեղ­ծա­գոր­ծա­կան խում­բը հե­տար­տադ­րա­կան աշ­խա­տանք­նե­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար, #GoFundMe հա­մա­ֆի­նան­սա­վոր­ման հար­թա­կում մինչ այ­սօր շա­րու­նա­կում է հա­մալ­րել բյու­ջեն:
;

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Wed, 12 Jun 2019 12:28:55 +0000
ԴԵՌ ԿԱՆ ԽՆ­ԴԻՐ­ՆԵՐ, Ո­ՐՈՆՔ ԼՈՒ­ԾՈՒՄ ԵՆ ՊԱ­ՀԱՆ­ՋՈՒՄ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26876-2019-06-12-12-24-05 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26876-2019-06-12-12-24-05 ԴԵՌ ԿԱՆ ԽՆ­ԴԻՐ­ՆԵՐ, Ո­ՐՈՆՔ ԼՈՒ­ԾՈՒՄ ԵՆ ՊԱ­ՀԱՆ­ՋՈՒՄ
Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Ստե­փա­նա­կեր­տի Սա­յաթ-Նո­վա­յի ան­վան ե­րաժշ­տա­կան քո­լե­ջի լա­վա­գույն ա­վան­դույթ­նե­րից է ու­սում­նա­կա­նի ա­վար­տին հաշ­վե­տու հա­մեր­գով հան­դես գա­լը:

Հա­մեր­գա­յին ծրա­գի­րը բա­ցեց քո­լե­ջին կից վար­ժա­րա­նի ման­կա­կան երգ­չա­խում­բը` Վիո­լե­տա Բախ­շի­յա­նի ղե­կա­վա­րու­թյամբ: Փոք­րիկ­նե­րի կա­տար­մամբ հն­չած թե՜ օ­տա­րերկ­րյա, թե՜ հայ կոմ­պո­զի­տոր­նե­րի եր­գե­րը միան­գա­մից բարձ­րաց­րին հան­դի­սա­տե­սի տրա­մադ­րու­թյու­նը:
Հա­մեր­գա­յին ծրա­գի­րը շա­րու­նա­կե­ցին քո­լե­ջի դա­սա­կան և ժո­ղովր­դա­կան եր­գե­ցո­ղու­թյան դա­սա­րան­նե­րի ու­սա­նող­նե­րը: Հե­տաքր­քիր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րով հան­դես ե­կան ժող­գոր­ծիք­նե­րի նվա­գա­խում­բը, քա­նո­նա­հար­նե­րի, փո­ղա­յին­նե­րի հա­մույթ­նե­րը: Հա­մեր­գը փայ­լուն ե­լույ­թով ա­վար­տեց քո­լե­ջի ու­սա­նո­ղա­կան երգ­չա­խում­բը` շր­ջա­նա­վարտ ու­սա­նո­ղի ղե­կա­վա­րու­թյամբ: Բա­վա­կա­նին հա­գե­ցած ծրա­գիր ստաց­վեց, և հան­դի­սա­տես­նե­րը մեծ բա­վա­կա­նու­թյամբ հե­ռա­ցան:
Իսկ ո՞­րոնք են քո­լե­ջի այն խն­դիր­նե­րը, ո­րոնք տա­կա­վին սպա­սում են ի­րենց լուծ­մա­նը: Այս հար­ցով դի­մե­ցի քո­լե­ջի տնօ­րեն Ա­նա­հիտ ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՅԱ­ՆԻՆ:


-Ան­շուշտ, երբ ու­սում­նա­կան տա­րին սկ­սում ենք, միշտ պլա­նա­վո­րում ենք ամ­բողջ տար­վա աշ­խա­տան­քը և ձգ­տում դրանք բո­լորն էլ ի­րա­կա­նաց­նել: Բայց միշտ չէ, որ ստաց­վում է պլա­նա­վո­րածն ամ­բող­ջո­վին կյան­քի կո­չել: Ի­հար­կե, երբ պատ­րաստ­վում ենք հաշ­վե­տու հա­մեր­գին, ձգ­տում ենք բո­լոր բա­ժին­նե­րին ի­րենց դա­սա­րան­նե­րով ներգ­րա­վել հա­մեր­գա­յին ծրագ­րում: Սա­կայն հաշ­վե­տու հա­մեր­գին լա­րա­յին բա­ժի­նը հան­դես չե­կավ: Նախ, այդ բաժ­նում շատ քիչ ու­սա­նող­ներ ու­նենք, և նրանք դեռ մաս­նա­գի­տա­կան այն մա­կար­դա­կի չեն, որ ե­լույթ ու­նե­նան հաշ­վե­տու հա­մեր­գին:


-Դուք ա­սա­ցիք` բաժ­նում քիչ ու­սա­նող­ներ կան: Ին­չու՞: Քա­ղա­քում վա­ղուց գոր­ծող Կա­մե­րա­յին նվա­գա­խում­բը ե­րաշ­խիք չէ՞ շր­ջա­նա­վարտ­նե­րի հա­մար:


-Ընդ­հան­րա­պես, ե­րի­տա­սարդ­նե­րի հոս­քը դե­պի ե­րաժշ­տա­կան քո­լեջ նվա­զել է: Ազ­գա­յին նվա­գա­րան­նե­րի բաժ­նում, թա­ռի դա­սա­րա­նում ու­նենք մե­կա­կան ու­սա­նող, քա­ման­չա­յի դա­սա­րա­նում` եր­կու: Այս դա­սա­րան­նե­րը վե­րա­կեն­դա­նաց­նե­լու խն­դիր ու­նենք: Եվ այդ ուղ­ղու­թյամբ աշ­խա­տում ենք: Տա­րի­ներ ա­ռաջ նույն ի­րո­ղու­թյունն էր տի­րում փո­ղա­յին բաժ­նում: Իսկ հի­մա այդ բաժ­նի միայն 1-ին կուր­սում սո­վո­րում է 8 ու­սա­նող` 7 կլար­նե­տա­հար և մեկ սաք­սա­ֆո­նա­հար: Դու­դու­կի դա­սա­րան ընդ­հան­րա­պես չու­նեինք, բայց հի­մա մեծ թվով ե­րի­տա­սարդ­ներ են սո­վո­րում: Այն, որ ե­րի­տա­սարդ­նե­րը, հատ­կա­պես տղա­նե­րը, սկ­սե­ցին ա­վե­լի շատ գալ քո­լեջ, ան­չափ ող­ջու­նե­լի է: Չէ՞ որ մեր շր­ջա­նա­վարտ­ներն աշ­խա­տում են մայ­րա­քա­ղա­քում, շր­ջան­նե­րում գոր­ծող դպ­րոց­նե­րում, կենտ­րոն­նե­րում:


- Շա՞տ են գա­լիս շր­ջան­նե­րից:


-Պատ­կե­րաց­րեք` քո­լե­ջի ու­սա­նող­նե­րի մոտ 70 տո­կո­սը շր­ջան­նե­րից է: Նշա­նա­կում է` այն­տեղ ակ­տիվ ու պատ­շաճ աշ­խա­տանք է տար­վում: Այ­նուա­մե­նայ­նիվ, խն­դիր­ներ ու­նենք, հատ­կա­պես լա­րա­յին բաժ­նում: Ոչ այս տա­րի, ոչ էլ հա­ջոր­դում բաժ­նում շր­ջա­նա­վարտ­ներ չեն լի­նե­լու: 2-րդ կուր­սում ու­նենք մեկ ալ­տա­հար, իսկ 1-ին կուր­սում` ե­րեք ջու­թա­կա­հար: Նո­րից եմ ա­սում` ե­րի­տա­սարդ­նե­րը գա­լիս են քո­լեջ, բայց ոչ ցան­կա­լի քա­նա­կով


-Ին­չո՞վ է պայ­մա­նա­վոր­ված այն, որ ե­րի­տա­սարդ­նե­րը քիչ են գա­լիս քո­լեջ:


-Պատ­ճառ­նե­րը քիչ չեն: Նախ` ըն­տա­նիք­նե­րում այ­սօր այդ­քան էլ մեծ նշա­նա­կու­թյուն չեն տա­լիս ե­րաժշ­տա­կան կր­թու­թյա­նը: Ա­յո, ե­րաժշ­տա­կան դպ­րոց ե­րե­խա­յին տա­նում են, բայց ա­վե­լի շուտ ոչ այն մի­տու­մով, որ իր ե­րե­խան իս­կա­պես ե­րաժշ­տա­կան լուրջ կր­թու­թյուն ստա­նա, այլ բո­լո­րո­վին այլ դր­դա­պատ­ճա­ռով. որ­պես­զի հնա­րա­վո­րինս քիչ մնա փո­ղո­ցում: Ա­հա թե ին­չով է բա­ցատր­վում եր­գե­ցո­ղու­թյան բաժ­նում ա­մեն տա­րի մեծ ըն­դու­նե­լու­թյուն ու­նե­նա­լու փաս­տը: Ըստ կա­նո­նա­կար­գի` նախ­նա­կան կր­թու­թյուն պետք չէ, սո­վո­րե­լը հա­մե­մա­տա­բար հեշտ է, ա­վար­տե­լուց էլ մի աշ­խա­տանք ան­պայ­ման կգտն­վի:


-Իսկ ծնող­նե­րի նման մտա­ծե­լա­կեր­պի պատ­ճա­ռը ո՞րն է: Գու­ցե՞ բնա­գա­վա­ռում աշ­խա­տող մաս­նա­գետ­նե­րի ցածր աշ­խա­տա­վար­ձը:


-Ան­կաս­կած, դա լուրջ պատ­ճառ­նե­րից է: Բայց չեմ կար­ծում, որ միայն դա: Կար­ծում եմ, պատ­ճառն ա­վե­լի խոր­քա­յին է: Մար­դիկ, կար­ծես, էլ չեն ձգ­տում հիմ­նա­րար գի­տե­լիք­ներ ստա­նալ, ինչ­պես, օ­րի­նակ, խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին: Սկզ­բում մտա­ծում էինք, որ պա­տե­րազմն է խան­գա­րել, հե­տո` հետ­պա­տե­րազ­մյան ծանր տա­րի­նե­րը: Բայց հի­մա, երբ եր­կի­րը զար­գա­նում է, կա­ռուց­վում է, պայ­ման­ներ կան զար­գա­նա­լու ցան­կա­ցած ուղ­ղու­թյամբ, ե­րի­տա­սարդ­նե­րի մեծ մա­սը բա­վա­կա­նին մա­կե­րե­սո­րեն է մաս­նա­գի­տա­նում:

-Իսկ գու­ցե հա­սա­րա­կու­թյան մեջ պա­հան­ջարկ չկա՞:


-Միան­շա­նակ պա­տաս­խան դժ­վար է տալ: Հնա­րա­վոր է, որ հա­սա­րա­կու­թյան ո­րոշ խա­վե­րի մոտ պա­հանջ­ներն են փոխ­վել: Բայց մենք բո­լորս այդ նույն հա­սա­րա­կու­թյան ան­դամ­ներն ենք: Ե­թե ի­րա­վի­ճակն, ի­րոք, այդ­պի­սին է, պետք է հենց ինք­ներս ա­հա­զան­գենք: Չէ՞ որ շատ կարևոր է, որ ե­րաժշ­տա­կան քո­լեջ գան օժտ­ված ե­րի­տա­սարդ­ներ: Ե­րաժշ­տու­թյու­նը, ընդ­հան­րա­պես` ար­վեստն անն­կա­րագ­րե­լի հա­րուստ աշ­խարհ է: Մա­կե­րե­սա­յին գի­տե­լիք­նե­րով, աղ­քատ ո­գե­ղե­նով մարդն ինչ­պե՞ս կա­րող է միա­ձուլ­վել հա­րուստ այդ աշ­խար­հի հետ, սն­վել այդ հարս­տու­թյամբ և հե­տա­գա­յում էլ ին­քը սնունդ տալ: Չեմ ա­սում, որ նման ու­սա­նող­ներ չու­նենք: Հա­կա­ռա­կը, նրանք քիչ չեն, և լա­վա­գույն­ներն էլ ա­վե­լի խոր գի­տե­լիք­ներ ստա­նա­լու նպա­տա­կով շա­րու­նա­կում են ու­սու­մը Երևա­նի պետ­կոն­սեր­վա­տո­րիա­յում, թե­կուզ, ցա­վոք, բո­լո­րը չեն վե­րա­դառ­նում:


-Ըստ Ձեզ, ի՞նչ է պետք ա­նել ի­րա­վի­ճա­կը շտ­կե­լու հա­մար:


-Կար­ծում եմ, ա­ռա­ջին հեր­թին, ըն­տա­նի­քում, հա­սա­րա­կու­թյան մեջ մո­տե­ցումն է պետք փո­խել: Պետք է խո­րա­պես ըն­կա­լել, որ ե­րաժշ­տա­կան, ար­վես­տի դպ­րո­ցում, ստեղ­ծա­գոր­ծա­կան կենտ­րո­նում սո­վո­րե­լը ժա­մա­նա­կի վատ­նում չէ: Պետք է փոխ­վեն մո­տե­ցում­նե­րը. պետք է վե­րա­նա­յել բնա­գա­վա­ռում աշ­խա­տող մաս­նա­գետ­նե­րի աշ­խա­տա­վար­ձե­րը և հնա­րա­վո­րինս բաձ­րաց­նել: Ու նաև մենք` բնա­գա­վա­ռում աշ­խա­տող մաս­նա­գետ­ներս, պետք է էլ ա­վե­լի ակ­տիվ ու նպա­տա­կաուղղ­ված աշ­խա­տանք տա­նենք թե՜ հաս­տա­տու­թյուն­նե­րի պա­տե­րի ներ­քո և թե՜ դր­սում` հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րում, հա­սա­րա­կա­կան վայ­րե­րում, այլ հաս­տա­տու­թյուն­նե­րում: Կար­ծում եմ` դրա­նից հե­տո ցան­կա­լի ար­դյուն­քը եր­կար սպա­սել չի տա:

 

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Wed, 12 Jun 2019 12:17:29 +0000