comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Խճանկար http://www.artsakhtert.com Tue, 17 Sep 2019 13:09:49 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ՙՀԱ­ՅՈՑ ՊԵ­ՏԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ԱՆ­ՑՅԱ­ԼԸ, ՆԵՐ­ԿԱՆ ՈՒ Ա­ՊԱ­ԳԱՆ՚ ՄԻ­ՋԱԶ­ԳԱ­ՅԻՆ 4-ՐԴ ԳԻ­ՏԱ­ԺՈ­ՂՈ­ՎԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27439-4 http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27439-4 ՙՀԱ­ՅՈՑ ՊԵ­ՏԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ԱՆ­ՑՅԱ­ԼԸ, ՆԵՐ­ԿԱՆ ՈՒ Ա­ՊԱ­ԳԱՆ՚ ՄԻ­ՋԱԶ­ԳԱ­ՅԻՆ 4-ՐԴ ԳԻ­ՏԱ­ԺՈ­ՂՈ­ՎԸ
Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

 Ինչ­պես ար­դեն տե­ղե­կաց­րել ենք, Ար­ցա­խի ե­րի­տա­սարդ գիտ­նա­կան­նե­րի և մաս­նա­գետ­նե­րի միա­վո­րու­մը (ԱԵԳՄՄ) սեպ­տեմ­բե­րի 13-15-ը Ստե­փա­նա­կեր­տում կազ­մա­կեր­պել էր ՙՀա­յոց պե­տա­կա­նու­թյան ան­ցյա­լը, ներ­կան ու ա­պա­գան՚ մի­ջազ­գա­յին ե­րի­տա­սար­դա­կան 4-րդ գի­տա­ժո­ղո­վը, ո­րը նվիր­ված էր ԵՊՀ հիմ­նադր­ման 100-ա­մյա­կին: Գի­տա­ժո­ղո­վին մաս­նակ­ցել են 111 գիտ­նա­կան­ներ ու մաս­նա­գետ­ներ, այդ թվում` պրո­ֆե­սոր­ներ Գեր­մա­նիա­յից, Ֆրան­սիա­յից, Լե­հաս­տա­նից, Ռու­սաս­տա­նից, Ուկ­րաի­նա­յից, Հա­րա­վա­յին Օ­սիա­յից, ՀՀ-ից և Ար­ցա­խից: Մի­ջո­ցառ­ման մեկ­նար­կը հան­դի­սա­վոր պայ­ման­նե­րում տր­վել է Ստե­փա­նա­կեր­տի ՙՎալ­լեքս Գար­դեն՚ հյու­րա­նո­ցա­յին հա­մա­լի­րի կոն­ֆե­րենց-դահ­լի­ճում: Բաց­ման խոս­քով հան­դես է ե­կել գի­տա­ժո­ղո­վի կազմ­կո­մի­տեի նա­խա­գահ, ԱԵԳՄՄ հիմ­նա­դիր Ա­վե­տիք Հա­րու­թյու­նյա­նը: Նա ըն­դգ­ծել է, որ պար­բե­րա­բար կազ­մա­կերպ­վող այդ մի­ջո­ցառ­ման շնոր­հիվ Ար­ցախ են այ­ցե­լում ոչ միայն տար­բեր պե­տու­թյուն­ներ ներ­կա­յաց­նող ե­րի­տա­սարդ գիտ­նա­կան­ներ, այլև ան­վա­նի հա­յա­գետ­ներ և գի­տու­թյան ե­րախ­տա­վոր­ներ: Նա­խոր­դող ե­րեք տա­րի­նե­րին գի­տա­ժո­ղով­նե­րին մաս­նակ­ցել են ա­վե­լի քան 250 գիտ­նա­կան­ներ, և այդ թի­վը տա­րեց­տա­րի ա­ճում է: Ա. Հա­րու­թյու­նյա­նը նաև նշել է, որ գի­տա­ժո­ղո­վի նպա­տակն է գի­տա­տե­սա­կան քն­նար­կում­նե­րի բազ­մա­կողմ հար­թակ բե­րել հա­յոց պե­տա­կա­նու­թյան, մաս­նա­վո­րա­պես՝ վեր­ջին հա­րյու­րա­մյա­կի հիմ­նախն­դիր­նե­րը, ինչ­պես նաև բա­ցա­հայ­տել ե­րի­տա­սարդ­նե­րի գի­տա­կան նե­րու­ժը և գի­տու­թյան ե­րի­տա­սար­դա­ցու­մը:

Գի­տա­ժո­ղո­վին օրհ­նան­քի խոս­քով հան­դես է ե­կել Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նորդ Պարգև ար­քե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյա­նը: ՙԱյս մի­ջո­ցա­ռու­մը կազ­մա­կերպ­վել է մի շատ կարևոր տա­րե­դար­ձի նա­խօ­րեին. շու­տով Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին նշե­լու է Ար­ցա­խի թե­մի վե­րա­բաց­ման 30-ա­մյա­կը: Ցան­կա­ցած ազ­գի հա­մար մե­ծա­գույն ձեռք­բե­րու­մը պե­տա­կա­նու­թյուն ու­նե­նալն է: Շուրջ 600 տա­րի զրկ­ված լի­նե­լով պե­տա­կա­նու­թյու­նից` հա­յե­րը դա շատ լավ են գի­տակ­ցում՚,-ա­սել է Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նոր­դը: Նրա հա­մոզ­մամբ՝ մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա գիտ­նա­կան­նե­րի վեր­լու­ծու­թյուն­նե­րով հնա­րա­վոր կլի­նի լուրջ հետևու­թյուն­ներ ա­նել երկ­րի պե­տա­կա­նու­թյունն ա­մուր պա­հե­լու հար­ցե­րի շուրջ, որ­պես­զի տա­րա­ծաշր­ջա­նում հա­րատև խա­ղա­ղու­թյուն իշ­խի: Վե­հա­փա­ռը նաև վս­տա­հու­թյուն է հայտ­նել, որ գի­տա­ժո­ղո­վի ար­դյունք­նե­րը կհարս­տաց­նեն մաս­նա­կից­նե­րի միտքն ու ի­մա­ցու­թյու­նը:
Ող­ջույ­նի խոս­քով հան­դես է ե­կել նաև ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նը: Նա ըն­դգ­ծել է, որ ա­մեն տա­րի մի­ջո­ցա­ռումն Ար­ցա­խում հա­մախմ­բում է ար­տերկ­րի այն գիտ­նա­կան­նե­րին և հե­տա­զո­տող­նե­րին, ով­քեր ան­տար­բեր չեն մեր երկ­րի ճա­կա­տագ­րի հան­դեպ և սե­փա­կան մաս­նա­գի­տա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րով նպաս­տում են պատ­մա­կան ի­րո­ղու­թյուն­նե­րի վեր­լու­ծու­թյանն ու մեր հան­րա­պե­տու­թյան մա­սին օ­բյեկ­տիվ տե­ղե­կատ­վու­թյան տա­րած­մա­նը: Նա նաև նշել է, որ ըն­դա­մե­նը օ­րեր ա­ռաջ հան­րա­պե­տու­թյու­նում տե­ղի են ու­նե­ցել ՏԻՄ ընտ­րու­թյուն­ներ, ո­րոնք ևս մեկ ան­գամ փաս­տել են Ար­ցա­խում ժո­ղովր­դա­վա­րա­կան գոր­ծըն­թա­ցի ան­շր­ջե­լիու­թյու­նը և երկ­րի իշ­խա­նու­թյուն­նե­րի ու ժո­ղովր­դի հա­վա­տար­մու­թյու­նը մար­դու հիմ­նա­րար ի­րա­վունք­նե­րի և ա­զա­տու­թյուն­նե­րի պաշտ­պա­նու­թյանն ու ի­րա­վա­կան պե­տու­թյան սկզ­բունք­նե­րին: ՙԳի­տա­ժո­ղո­վը նվիր­ված էր ԵՊՀ 100-ա­մյա հո­բե­լյա­նին, և այս փաստն ինք­նին խո­սում է այն մա­սին, որ Ար­ցա­խում արժևո­րում և գնա­հա­տում են ար­դեն մեկ դար ձգ­վող Հա­յաս­տա­նի մայր բու­հի ճա­նա­պարհն ու դե­րա­կա­տա­րու­թյու­նը: Ու­րա­խա­լի է, որ ե­րի­տա­սարդ գիտ­նա­կան­նե­րը և մաս­նա­գետ­նե­րը հանձ­նա­ռու են պահ­պա­նե­լու և շա­րու­նա­կե­լու ձևա­վոր­ված ա­վան­դույթ­նե­րը: Հու­սով եմ, որ հեր­թա­կան գի­տա­ժո­ղո­վը նոր մա­կար­դա­կի է հասց­նե­լու ար­դեն ձևա­վոր­ված փոխ­գոր­ծակ­ցու­թյու­նը, նպաս­տե­լու հե­տա­զո­տա­կան նոր նա­խագ­ծե­րի ի­րա­կա­նաց­մա­նը՚,- ա­վե­լաց­րել է ԿԳՍ նա­խա­րա­րը: Բա­նա­խո­սը նաև տե­ղե­կաց­րել է, որ գե­րա­տես­չու­թյան կող­մից փո­փո­խու­թյուն­ներ են կա­տար­վել պե­տա­կան ֆի­նան­սա­վոր­մամբ ի­րա­կա­նաց­վող գի­տա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի նա­խագ­ծե­րի մր­ցույ­թի կար­գում և վե­րաց­վել են ո­րոշ սահ­մա­նա­փա­կում­ներ. այ­սու­հետ մր­ցույ­թին կա­րող են մաս­նակ­ցել ոչ միայն Ար­ցա­խը, այլև ար­տեր­կի­րը ներ­կա­յաց­նող գիտ­նա­կան­ներ, ո­րոնց թե­մա­ներն առ­նչ­վում են մեր հան­րա­պե­տու­թյա­նը: Երևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի ռեկ­տո­րի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար, ՀՀ ԳԱԱ ա­կա­դե­մի­կոս, ֆիզ­մաթ գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Գե­ղամ Գևոր­գյա­նի շնոր­հա­վո­րա­կան ու­ղեր­ձը գի­տա­ժո­ղո­վի մաս­նա­կից­նե­րին է ներ­կա­յաց­րել ԵՊՀ պրո­ռեկ­տոր Ռա­ֆա­յել Բար­խու­դա­րյա­նը: Նա մաս­նա­կից­նե­րին մաղ­թել է ար­դյու­նա­վետ աշ­խա­տանք և նշել, որ բազ­մա­թիվ ե­րի­տա­սարդ գիտ­նա­կան­նե­րի և մաս­նա­գետ­նե­րի մաս­նակ­ցու­թյունն այս մի­ջո­ցառ­մա­նը կարևոր ազ­դե­ցու­թյուն կու­նե­նա նրանց հե­տա­գա մաս­նա­գի­տա­կան զար­գաց­ման և հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հա­մար: Հա­րա­վա­յին Օ­սե­թիա­յի Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի ռեկ­տո­րի և հա­րա­վօ­սա­կան գի­տա­հե­տա­զո­տա­կան ինս­տի­տու­տի ղե­կա­վա­րի ա­նու­նից մաս­նա­կից­նե­րին ող­ջու­նել է ք.գ.թ Սոս­լան Պլիևը:

Նա նշել է, որ տա­րա­ծաշր­ջա­նա­յին անվ­տան­գու­թյան ա­ռու­մով ներ­կա ան­հան­գիստ ժա­մա­նակ­նե­րում գի­տա­ժո­ղո­վի թե­ման խիստ ար­դիա­կան է և կա­րող է նպաս­տել հան­րու­թյան մեջ հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան ամ­րապ­նդ­մանն ու չճա­նաչ­ված պե­տու­թյուն­նե­րի ինք­նո­րոշ­ման, կա­յաց­ման ու զար­գաց­ման շուրջ շատ խն­դիր­նե­րի հաղ­թա­հար­մա­նը:
Գի­տա­ժո­ղո­վի լիա­գու­մար նիս­տին զե­կու­ցում­նե­րով հան­դես են ե­կել հայ և օ­տա­րազ­գի հայտ­նի գիտ­նա­կան­ներ: ՀՀ նախ­կին գլ­խա­վոր դա­տա­խազ, ի­րա­վա­բա­նա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Աղ­վան Վար­դա­նյանն անդ­րա­դար­ձել է հայ ի­րա­վուն­քի նոր­մե­րում հայ­րե­նա­սի­րու­թյան և հա­յոց պե­տա­կա­նու­թյան թե­մա­նե­րին: Լե­հաս­տա­նը ներ­կա­յաց­նող պրո­ֆե­սոր Մա­րեկ Ժեյ­մոն հան­դես է ե­կել ՙԼե­հաս­տա­նի հա­յե­րը միջ­նա­դա­րից մինչև մեր օ­րե­րը՚ զե­կու­ցու­մով: Համ­բուր­գի հա­մալ­սա­րա­նի դա­սա­խոս Օտ­տո Լուխ­տեր­հարդն իր ե­լույ­թում հա­մե­մա­տա­կան հետևու­թյուն­ներ է ներ­կա­յաց­րել ՀՀ և ԱՀ սահ­մա­նադ­րու­թյուն­նե­րի հա­մա­տեքս­տում: Հա­ջորդ օ­րը գի­տա­ժո­ղո­վի աշ­խա­տանք­նե­րը շա­րու­նակ­վել են ի­րա­վա­գի­տու­թյան, քա­ղա­քա­գի­տու­թյան, պատ­մու­թյան, տն­տե­սա­գի­տու­թյան, ար­վես­տա­գի­տու­թյան, լրագ­րու­թյան, գրա­կա­նա­գի­տու­թյան և ման­կա­վար­ժու­թյան բա­ժան­մունք­նե­րում: Այդ աշ­խա­տանք­նե­րի ըն­թաց­քում քն­նարկ­վել են պե­տա­կա­նու­թյան ամ­րապ­նդ­ման տե­սա­կան և գործ­նա­կան հիմ­նա­հար­ցե­րը, Հա­յաս­տան-Ար­ցախ-Սփյուռք փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, ՀՀ և ԱՀ սո­ցիալ-տն­տե­սա­կան զար­գաց­ման ար­դի մար­տահ­րա­վեր­նե­րը, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ինք­նո­րոշ­ման, կազ­մա­վոր­ման և մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման հիմ­նա­հար­ցե­րը, ինչ­պես նաև հայ մե­ծե­րի ժա­ռան­գու­թյան մե­րօ­րյա ըն­կա­լումն ու ի­մաս­տա­վո­րու­մը: Ա­վե­տիք Հա­րու­թյու­նյա­նը տե­ղե­կաց­րել է, որ գի­տա­ժո­ղո­վի լա­վա­գույն աշ­խա­տանք­նե­րը տպագր­վե­լու են ՙԳի­տա­կան Ար­ցախ՚ պար­բե­րա­կա­նում:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Mon, 16 Sep 2019 15:32:34 +0000
ԼԵՈ­ՆԱՐ­ԴՈ­ՅԻ ՙՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ՆԱ­ՄԱԿ­ՆԵ­ՐԸ՚ Ե­ղե՞լ է Լեո­նար­դո դա Վին­չին Հա­յաս­տա­նում http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27414-2019-09-11-14-59-05 http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27414-2019-09-11-14-59-05 ԼԵՈ­ՆԱՐ­ԴՈ­ՅԻ ՙՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ՆԱ­ՄԱԿ­ՆԵ­ՐԸ՚ Ե­ղե՞լ է Լեո­նար­դո դա Վին­չին Հա­յաս­տա­նում
Էռ­նա ՌԵ­ՎԱ­ԶՈՎ­Ա

Լեո­նար­դո դա Վին­չին պատ­մու­թյա­նը հայտ­նի է որ­պես Վե­րած­նն­դի խոր­հր­դա­նիշ։ Նա շա­րու­նակ ա­րա­րում էր, քա­նի որ չէր ու­զում ապ­րել աշ­խար­հում, որ­տեղ իշ­խում են կարծ­րա­տի­պե­րը։ Նրա գյու­տե­րից շա­տե­րը մարդ­կու­թյու­նը կարժևո­րեր դա­րեր անց։ Հատ­կան­շա­կան է, որ Կի­լի­կիա­յի Կա­լինդ­րո քա­ղաք կա­տա­րած այ­ցե­լու­թյան վե­րա­բե­րյալ Լեո­նար­դո­յի հու­շե­րը ո­րոշ գիտ­նա­կան­ներ վե­րագ­րում են նրա ան­զուսպ երևա­կա­յու­թյա­նը։

Այ­նուա­մե­նյա­նիվ, իր ՙՀայ­կա­կան նա­մակ­նե­րից՚ մե­կում Լեո­նար­դոն հս­տակ մատ­նան­շում է իր գտն­վե­լու վայ­րը՝ ՙգտն­վե­լով Էր­մե­նիա­յի այս հատ­վա­ծում՚։ Իսկ գիտ­նա­կան­նե­րը շա­րու­նա­կում են գլուխ կոտ­րել՝ ար­դյո՞ք դա Վին­չին ե­ղել է Հա­յաս­տա­նում, թե՞...
Փաստարկներ` հօգուտ այն պնդման, որ դա Վինչին եղել է Հայաստանում
Եթե Լեո­նար­դոն ո­րո­շեր գաղտ­նի պա­հել իր այ­ցե­լու­թյու­նը հա­յոց աշ­խարհ, նա մի­լիո­նա­վոր մի­ջոց­ներ կգտ­ներ քո­ղար­կե­լու այդ փաս­տը։ Ու­րիշ ո՞ւմ, ե­թե ոչ Ջա­կոն­դա­յի հե­ղի­նա­կին կհա­ջող­վեր խոր­հր­դա­վո­րու­թյան մշու­շով պա­տել այն ա­մե­նը, ին­չը պետք է գաղտ­նի մնար։
Հոր ազն­վա­կան ըն­տա­նի­քի կող­մից ըն­դուն­ված՝ ար­տաա­մուս­նա­կան որ­դին մե­ծա­նում էր նույն­քան սրա­միտ, որ­քան շր­ջա­հա­յաց։ Տա­րի­նե­րի հետ այս զգու­շա­վո­րու­թյու­նը վե­րած­վեց ինք­նամ­փո­փու­թյան. հա­կա­ռակ հա­զա­րա­վոր փաս­տաթղ­թե­րի, ո­րոնք մնա­ցել են Լեո­նար­դո­յից հե­տո, նրա անձ­նա­կան կյան­քի մա­սին այ­սօր քիչ բան է հայտ­նի։ Ժա­մա­նա­կա­կից­նե­րի մա­սին նույն­պես չի կա­րե­լի ա­սել, որ լավ գի­տեին Լեո­նար­դո­յին։ Բա­վա­կան է նշել, որ նրանց հա­մար ան­հաս­կա­նա­լի էր վար­պե­տի կեն­սաձևը. նա միս չէր ու­տում, քնում էր 15 րո­պեով չորս ժա­մը մեկ՝ ան­տե­սե­լով գի­շե­րը՝ որ­պես այդ­պի­սին։ Omo sanza lettere՝ ՙանգ­րա­գետ՚, ինչ­պես ինքն էր ի­րեն ան­վա­նում, Լեո­նար­դոն (ա­պօ­րի­նի ծն­ված ե­րե­խա­նե­րին թույ­լատր­ված չէր սո­վո­րել հա­մալ­սա­րա­նում) վար­պե­տո­րեն վեր­ծա­նում էր իր ծած­կագ­րե­րը։
Նրա գա­ղա­փար­նե­րը (օ­րի­նակ, սու­զա­նա­վի կոն­ստ­րուկ­ցիան, որն ու­ղեկց­վում էր ջրա­սույզ­նե­րի հա­մար կոնկ­րետ ցու­ցում­նե­րով) մարդ­կու­թյու­նը պետք է ըն­կա­լեր իր ՙհա­սու­նաց­մա­նը՚ զու­գըն­թաց։
Բա­ցի այդ, նա գրում էր միայն ձախ ձեռ­քով` ա­ջից ձախ և հա­յե­լա­յին անդ­րա­դարձ­մամբ. դա Վին­չիի ձե­ռագ­րե­րը կար­դում են հա­յե­լու օգ­նու­թյամբ։ Բա­ցա­ռու­թյուն չէ նաև Codex Atlanticus-ը՝ ՙԱտ­լան­տյան կո­դեք­սը՚, որ­տեղ ամ­փոփ­ված են ՙՀայ­կա­կան նա­մակ­նե­րը՚։

Ու­րի­շի կար­ծի­քին նա չէր վս­տա­հում և ա­մեն ին­չի ճա­նա­չո­ղու­թյա­նը հաս­նում էր փորձ­նա­կան ճա­նա­պար­հով. Leonardo Vinci dissepolo della sperientia (ՙԼեո­նար­դո Վին­չին՝ փոր­ձի ա­շա­կերտ՚)՝ հպար­տու­թյամբ մա­կագ­րում էր նա։
ՙԳի­շեր­վա եր­րորդ մա­սից սկ­սած արևը լու­սա­վո­րում է լե­ռան գա­գաթ­նե­րը՚,- այս­պես է Լեո­նար­դոն նկա­րագ­րում Տավ­րո­սը՝ այն հա­մե­մա­տե­լով գի­սաստ­ղի հետ։ Երբ արևի ու լեռ­նե­րի միջև ամ­պեր են հայ­տն­վում, լույ­սի ու ստ­վե­րի խոր­հր­դա­վոր խաղ է ստեղծ­վում. ՙՏավ­րո­սը տրոհ­վում է մերթ եր­կու, մերթ ե­րեք մա­սե­րի, կար­ճա­նում կամ եր­կա­րում՚։ Դե­պի գա­գաթ տա­նող ճա­նա­պար­հի կե­սին ՙօդն այն­քա՛ն սուր է, այս­տեղ եր­բեք քա­մի չի լի­նում։ Այս­տեղ եր­կար չի կա­րող ապ­րել ոչ մի կեն­դա­նի ա­րա­րած, բա­ցի գի­շա­տիչ թռ­չուն­նե­րից, ո­րոնք ապ­րում են Տավ­րո­սի բարձ­րա­բերձ կիր­ճե­րում և միայն որ­սի հա­մար են իջ­նում ամ­պե­րից ցած։ Այս­տեղ միայն ժայ­ռեր են, և նրան­ցից յու­րա­քան­չյու­րը փայ­լփ­լում է կու­րաց­նող ճեր­մա­կու­թյամբ՚։ Լեո­նար­դո­յի այս նկա­րագ­րու­թյա­նը կց­վում են ժա­մա­նա­կից խու­նա­ցած մա­գա­ղա­թի վրա ար­ված գծա­պատ­կեր­նե­րը։ Բայց հե­ղի­նա­կը չի սահ­մա­նա­փակ­վում սոսկ նկա­րագ­րու­թյամբ. ՙԱրևմտյան Հա­յաս­տա­նի ստո­րին մա­սում՚ նա հայ­տն­վել է ՙՏավ­րո­սի լեռ­նաշղ­թա­յում ժայ­ռե­րի ձևա­վոր­ման ար­դյուն­քում՚ ա­ռա­ջա­ցած սար­սա­փե­լի ջր­հե­ղե­ղի ժա­մա­նակ։
ՙՏա­սը ժամ շա­րու­նակ մեր գլ­խին ա­ղետ­ներ էին թափ­վում. նախ փո­թոր­կա­հույզ քա­մի­ներն էին հա­լա­ծում մեզ, ա­պա հո­վի­տը պա­տեց հզոր ձյու­նամր­րի­կը, որն ա­վե­րեց քա­ղա­քի մեծ մա­սը։ Բա­ցի այդ, ջրի տակ մնաց քա­ղա­քի ներքևի մա­սը։ Հան­կարծ տե­ղա­տա­րափ անձրև սկս­վեց և տե­ղան­քը հե­ղե­ղեց ա­վա­զի, կեղ­տի ու քա­րե­րի, պոկ­ված ծա­ռե­րի ար­մատ­նե­րի ու ճյու­ղե­րի հետ խառն­ված ջրե­րով։ Դրան հետևեց հուժ­կու հր­դե­հը՝ ոչ միայն քա­մի­նե­րի, այլև մոտ 30 հա­զար ա­վա­զակ­նե­րի պատ­ճա­ռով, ով­քեր ա­մա­յաց­րին եր­կի­րը և շա­րու­նա­կում են ա­վե­րել՚ (ՙՀայ­կա­կան նա­մակ­ներ՚, Codex Atlanticus)։ Լեո­նար­դոն ա­ռա­ջար­կում է նաև ջր­հե­ղե­ղի խնդ­րի լուծ­ման իր տար­բե­րա­կը՝ ՙՏավ­րո­սյան լեռ­նե­րի միջև ջրի հա­մար ելք փնտ­րել՚։ Միա­ժա­մա­նակ նա խնդ­րում է ՙԲա­բե­լո­նի սր­բազ­նա­գույն սուլ­թա­նի տե­ղա­պա­հին՚, ում հաս­ցեագր­ված է ՙՀայ­կա­կան նա­մակ­նե­րից՚ մե­կը, չբար­կա­նալ իր ու­շաց­ման հա­մար։ Նա պար­տա­վոր էր ու­ղեկ­ցել սուլ­թա­նին, ով 1471թ. պետք է ստու­գեր Տիգ­րի­սի ու Եփ­րա­տի հո­վիտ­նե­րում տա­րած­վող ամ­րոց­նե­րի վի­ճա­կը, բայց չկա­րո­ղա­ցավ, քա­նի որ զբաղ­ված էր ա­վե­րիչ ա­ղե­տի պատ­ճառ­նե­րի ու­սում­նա­սիր­մամբ ու նկա­րագ­րու­թյամբ։
Փաս­տա­ցի ա­պա­ցուց­ված է, որ Լեո­նար­դոն Ֆլո­րեն­ցիա­յում ե­ղել է 1472, 1475, 1478 և 1481թթ., իսկ Մի­լա­նում՝ 1483 և 1487թթ.։ Թե ին­չո՞վ էր Լեո­նար­դոն զբաղ­ված մնա­ցած ժա­մա­նա­կա­մի­ջոց­նե­րում, ո­րոնց մա­սին տե­ղե­կու­թյուն­ներ չկան, օգ­նե­ցին պար­զել ՙՀայ­կա­կան նա­մակ­նե­րը՚՝ նա որ­պես ին­ժե­ներ աշ­խա­տում էր ե­գիպ­տա­ցի սուլ­թան Կաիտ¬բեյ Բա­բե­լո­նա­ցու մոտ։
Դեռևս Ֆլո­րեն­ցիա­յում դա Վին­չին հիաց­մուն­քով էր ար­տա­հայտ­վում այն ժո­ղովր­դի վար­պե­տու­թյան մա­սին, ո­րի ճար­տա­րա­պե­տա­կան լու­ծում­նե­րից էր գմ­բե­թը` քա­ռա­կու­սու վրա։ ՙԻ­տա­լիա­յին վի­ճակ­ված էր Եվ­րո­պա­յին կր­կին ծա­նո­թաց­նել արևե­լաա­րիա­կան գմ­բե­թին։ Վե­րած­նն­դին վի­ճակ­ված էր ըն­դու­նել հայ­կա­կան պարզ գմ­բե­թի նա­խագ­ծի էա­կան ա­ռա­վե­լու­թյու­նը և տևա­կան ժա­մա­նակ տեղ տալ դրան եվ­րո­պա­կան ճար­տա­րա­պե­տու­թյան մեջ՚,- XX դա­րաս­կզ­բին կգ­րեր ավ­ստ­րիա­ցի ար­վես­տա­բան Յո­զեֆ Ստր­ժի­գովս­կին։ Ա­ռա­ջին եվ­րո­պա­ցի­նե­րից մե­կը, ով կի­րա­ռեց գմ­բե­թա­վոր շի­նու­թյուն­նե­րի այս տե­սա­կը, Լեո­նար­դոն էր: Այդ մա­սին են վկա­յում ՙԷր­մե­նիա կա­տա­րած ճա­նա­պար­հոր­դու­թյան՚ ժա­մա­նակ ար­ված գծա­պատ­կեր­նե­րը։

Ի դեպ, Հայ­կա­կան Կի­լի­կյան թա­գա­վո­րու­թյունն այն ժա­մա­նակ ար­դեն գո­յու­թյուն չու­ներ։ 1375թ. ապ­րի­լին ե­գիպ­տա­կան մամ­լուկ­նե­րի ար­շա­վանք­նե­րի ժա­մա­նակ ըն­կավ նրա մայ­րա­քա­ղա­քը՝ Սի­սը, իսկ 1424թ. ե­գիպ­տա­կան սուլ­թա­նի զոր­քերն ամ­բող­ջու­թյամբ տի­րե­ցին Կի­լի­կիա­յին։ Բայց դա Վին­չին հա­մա­ռո­րեն շա­րու­նա­կում է իր գտն­վե­լու վայ­րը կո­չել Էր­մե­նիա։
Պա­տա­նե­կու­թյան օ­րե­րին Լեո­նար­դոն եր­կար նս­տում էր Ֆլո­րեն­ցիա­յի Սան¬Մի­նիա­տո բա­զի­լի­կի բա­կում, ո­րի գլ­խա­վոր խո­րա­նի վրա փայ­լում էր San Miniato Rex Ermenie ոս­կե­տառ գրու­թյու­նը։ Այն­տեղ նա ա­կանջ էր դնում եր­կա­րա­մո­րուս քա­հա­նա­նե­րի պատ­մու­թյուն­նե­րին` մի հա­յի մա­սին, ով մար­տի­րոս­վեց 250թ. Տոս­կա­նա­յում քրիս­տո­նեու­թյուն քա­րո­զե­լու հա­մար։
Ֆլո­րեն­ցիա­յից դե­պի Փոքր Ա­սիա­յի ա­փե­րը տա­նող ճա­նա­պար­հը մեկ ամ­սից քիչ էր տևում։ Լեո­նար­դո­յի հա­մար դժ­վա­րու­թյուն չէր ներ­կա­յաց­նի կա­նո­նա­վոր եր­թեր կա­տա­րող նա­վե­րից մե­կով Կի­լի­կիա հաս­նել։ Մշ­տա­կան հա­ղոր­դակ­ցու­թյու­նը հաս­տատ­վեց այն ժա­մա­նա­կից ի վեր, երբ Ֆլո­րեն­ցիա­յի Հան­րա­պե­տու­թյու­նը գրա­վել էր Պի­զան և Լի­վոր­նո­յում նա­վա­հան­գիստ գնել։ Դա խթա­նեց և հայ վա­ճա­ռա­կան­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը, ով­քեր Եվ­րո­պա էին մա­տա­կա­րա­րում արևե­լյան ապ­րանք­ներ՝ մե­տաքս, հա­մե­մունք­ներ, թան­կար­ժեք քա­րեր...
Լեո­նար­դոն գե­ղան­կար­չու­թյուն է ա­շա­կեր­տել Անդ­րեա Վե­րո­քյոի ար­վես­տա­նո­ցում, ով իր սերն­դի լա­վա­գույն նկա­րիչն էր և, հնա­րա­վոր է, լա­վա­գույն ու­սու­ցի­չը։ Նրա ար­վես­տա­նո­ցը գտն­վում էր վիա Գի­բե­լի­նա­յում, ո­րից ոչ հե­ռու՝ վիա դեի Գրե­չի փո­ղո­ցում (միջ­նա­դա­րյան այս փո­ղո­ցը մինչ օրս պահ­պան­վել է) էին գտն­վում արևե­լյան ար­հես­տա­գործ­նե­րի՝ հույ­նե­րի ու կի­լի­կյան հա­յե­րի ար­հես­տա­նոց­նե­րը։ Ֆլո­րեն­ցիա­յում ի­րենց գե­ղար­վես­տի դպ­րո­ցը նրանք հիմ­նել էին Դու­չո դի Բուո­նին­սե­նիա­յից ա­վե­լի վաղ (մոտ 1255¬1319թթ.)։
ՙԳե­ղար­վես­տի մա­սին շա­րադ­րու­թյան՚ մեջ Լեո­նար­դոն հի­շա­տա­կում է Terra Armenia-ի մա­սին։ Նրա մուգ¬դե­ղին ներ­կը նկա­րիչ­նե­րից ոչ մե­կը չէր օգ­տա­գոր­ծում։ Հնա­րա­վոր է, հայ­կա­կան հո­ղի այս գույ­նը դա Վին­չին բե­րել է Էր­մե­նիա­յից...
Codex Atlanticus¬ի է­ջե­րում Լեո­նար­դո դա Վին­չին նշել է, որ հե­տա­գա­յում մտա­դիր է ա­ռան­ձին գր­քով ներ­կա­յաց­նել ՙԷր­մե­նիա­յի մա­սին իր տպա­վո­րու­թյուն­նե­րը՚։ Ինչ­պես հետևում է նրա կազ­մած ժո­ղո­վա­ծուից, նա մտա­դիր էր գրել ա­ղետ­ներն ու ա­վե­րա­ծու­թյուն­նե­րը կան­խա­տե­սող մար­գա­րեի մա­սին։ Վեր­ջի­նիս հա­յե­րը սկզ­բում բանտ էին նե­տել, այ­նու­հետև, հա­մոզ­վե­լով, որ նրա բո­լոր մար­գա­րեու­թյուն­ներն ի­րա­կա­նա­նում են, ա­զատ ար­ձա­կե­ցին։ Թե ար­դյո՞ք գր­վել է այս աշ­խա­տու­թյու­նը, մինչ օրս հայտ­նի չէ։
Հա­մե­նայն դեպս չի բա­ցառ­վում, որ երբևէ ինչ¬որ մի տեղ կբա­ցա­հայտ­վեն Հա­յաս­տա­նին վե­րա­բե­րող Լեո­նար­դո­յի տպա­վո­րու­թյուն­նե­րը և Էր­մե­նիա կա­տա­րած իր ճա­նա­պար­հոր­դու­թյան մա­սին նյու­թեր պա­րու­նա­կող ձե­ռագ­րե­րը։
Չէ՞ որ, ինչ­պես հա­մոզ­ված էր վար­պետն ին­քը` ՙգաղտ­նի­քը եր­կար չես պա­հի. աշ­խար­հի ա­լի­քը նման է ծո­վի ա­լի­քի՝ ա­մեն ինչ ջրի ե­րես է հա­նում՚։

nashaarmenia.info

Էռ­նա ՌԵ­ՎԱ­ԶՈՎ­Ա

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Wed, 11 Sep 2019 14:49:56 +0000
ԽՆ­ԴԻ­ՐԸ ՄՏ­ՔԵ­ՐԻ ՄԵՋ Է http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27363-2019-09-03-10-19-44 http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27363-2019-09-03-10-19-44 ԽՆ­ԴԻ­ՐԸ ՄՏ­ՔԵ­ՐԻ ՄԵՋ Է
Սո­ֆի ԲԱ­ԲԱ­ՅԱՆ հո­գե­բան

 Այ­սօր հո­գե­բան­նե­րի կա­րիք մար­դիկ ա­վե­լի շատ են զգում, քան երբևէ։ Ան­բա­րե­խիղճ մաս­նա­գետ­նե­րից ո­մանք էլ, օգ­նե­լու փո­խա­րեն, այ­ցե­լու­նե­րին հմ­տո­րեն ըն­տե­լաց­նում են ի­րենց։ Մար­դը, հո­գե­բա­նո­րեն կախ­ված լի­նե­լով մաս­նա­գե­տից, ցան­կա­ցած ման­րու­քի հա­մար ստիպ­ված է լի­նում մեծ գու­մար­ներ վատ­նել։ Կյան­քը վե­րած­վել է մեծ բիզ­նե­սի, և այլևս հրա­տապ չէ ապ­րու­մակ­ցելն ու կա­րեկ­ցե­լը, բայց բու­մե­րան­գի օ­րեն­քը դեռևս ոչ մե­կին չի հա­ջող­վել շր­ջան­ցել։ Ե­թե այ­սօր որևէ մեկն է զգում քո կա­րի­քը, վաղն էլ դու կա­րող ես զգալ նրա կա­րի­քը։ Քրիս­տո­սի ՙԱ­րա այն ա­մե­նը, ինչ կցան­կա­նա­յիր, որ մար­դիկ քեզ ա­նեն՚ պատ­վի­րա­նը պետք է գոր­ծի բո­լոր ժա­մա­նակ­նե­րում։

Կյան­քի ա­րա­գըն­թաց պայ­ման­նե­րում տա­րաբ­նույթ խն­դիր­նե­րի պատ­ճա­ռով շա­տե­րը խու­ճա­պի են մատն­վում։ Չեն հասց­նում կողմ­նո­րոշ­վել առ­կա ի­րադ­րու­թյու­նում, վրա է հաս­նում մեկ ու­րի­շը։ Գի­տե­լիք­նե­րի պա­կասն ի­րեն զգաց­նել է տա­լիս. շա­տե­րը հե­ռա­ցել են գիր ու գրա­կա­նու­թյու­նից։ Ա­մե­նա­ծա­վա­լուն գոր­ծե­րը, որ ո­մանք այ­սօր կար­դում են, ֆեյս­բու­քում զե­տեղ­ված փոք­րիկ գրա­ռում­ներն են։ Եվ ա­մեն մի խնդ­րի հան­դի­պե­լով, չի­րա­զեկ­վա­ծու­թյան պատ­ճա­ռով կորց­նում են ներ­քին հա­վա­սա­րակշ­ռու­թյունն ու ժամ ա­ռաջ դրան­ցից ա­զատ­վե­լու հա­մար դի­մում մաս­նա­գետ­նե­րի՝ ծախ­սե­լով մեծ գու­մար­ներ։ Մինչ­դեռ բա­վա­կան է միայն ջանք գոր­ծադ­րել, փո­խել սխալ մտա­ծո­ղու­թյու­նը։
Խն­դիր­նե­րի մեծ մասն ան­հա­տի՝ բա­ցա­սա­կան ե­րանգ­նե­րով ո­ղող­ված երևա­կա­յու­թյան հետևանքն է։ Ան­ցան­կա­լի մտա­հու­զա­կան սո­վո­րու­թյուն­նե­րը տա­րի­նե­րի ըն­թաց­քում այն­քան են քա­րա­նում, որ կորց­նում են ի­րա­կա­նու­թյան ու մտա­ցա­ծի­նի տար­բե­րու­թյան մեջ ե­ղած սահ­մա­նա­գի­ծը։ Նա հա­մոզ­ված է, որ ինչ մտ­քում է, դա է ի­րա­կա­նու­թյու­նը։
Սո­վո­րա­բար, երբ մեն­տալ (մտա­յին) դաշ­տում մարդն ըն­տե­լա­նում է կպ­չուն մտ­քե­րին (փոր­ձու­թյուն­ներ, հի­վան­դու­թյուն­ներ, դա­վա­ճա­նու­թյուն, մահ և այլն), դրանք դառ­նում են տար­բեր ի­րա­վի­ճակ­նե­րում կողմ­նո­րոշ­վե­լու նրա հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի կարևոր հում­քը։
Հայ­տն­վե­լով ան­հար­մար ի­րա­վի­ճա­կում, մար­դիկ ան­մի­ջա­պես փոր­ձում են տրա­մա­բա­նա­կան լու­ծում տալ երևույ­թին, այն դա­սա­կար­գել, ընդ­հան­րաց­նել՝ օգտ­վե­լով ի­րենց ա­պեր­ցեպ­ցիոն զանգ­վա­ծից (կյան­քի փոր­ձի, մտա­ծո­ղու­թյան, երևա­կա­յու­թյան ամ­բող­ջա­կան պա­շար)։ Մար­դու ա­ռա­ջին մո­լո­րու­թյունն այն է, որ փոր­ձում է գի­տե­լիք­նե­րի իր չն­չին պա­շա­րով միան­գա­մից կար­ծիք կազ­մել։ Մինչ­դեռ, երբ նա վս­տահ է, որ իր եզ­րա­կա­ցու­թյու­նը ճշ­մար­տու­թյան բարձ­րա­գույն վերջ­նա­կետն է, ա­նու­շադ­րու­թյան է մատ­նում կարևոր ման­րուք­նե­րը։ Յու­րա­քան­չյուր նոր ի­րա­վի­ճա­կում պետք է նո­րո­վի մո­տե­ցում ցու­ցա­բեր­վի։ Չի կա­րե­լի փոր­ձել սե­փա­կան մտա­յին ստան­դարտ­նե­րի մեջ խց­կել ա­մեն ինչ։ Կյան­քից հետ չմ­նա­լու հա­մար պետք է ու­նե­նալ ճկուն մտա­ծո­ղու­թյուն, ա­նընդ­հատ ա­ճել ու զար­գա­նալ։ Դա­տե­լով իր սու­բյեկ­տիվ աշ­խար­հըն­կալ­մամբ, մար­դը, երբ վս­տահ է, թե գի­տի այ­լոց ու հաս­կա­նում է նրանց մտադ­րու­թյուն­ներն ու դի­տա­վո­րու­թյուն­նե­րը, հա­ճախ կանգ­նում է ար­հես­տա­ծին ընդ­հա­րում­նե­րի ու ան­հիմն ա­տե­լու­թյան առջև։ Այս պա­րա­գա­յում, ին­չը, ցա­վոք, այժմ շատ է հրա­տապ և ա­ռա­վել նկա­տե­լի է սոց­ցան­ցե­րի գրա­ռում­նե­րում, մար­դիկ նույ­նիսկ չեն համ­բե­րում լսել դի­մա­ցի­նին, միան­գա­մից ընդ­հա­տում են` աս­վա­ծին տա­լով ի­րենց սու­բյեկ­տիվ ՙախ­տո­րո­շում­նե­րը՚։ Մինչ­դեռ ի­րա­կա­նում ցան­կա­ցած ան­հա­տա­կա­նու­թյուն յու­րա­հա­տուկ է, ար­տա­հայտ­չաձևը, զգաց­մունք­նե­րը, մտ­քերն ու դի­տա­վո­րու­թյուն­նե­րը` նույն­պես։
Ո­մանք հակ­ված են նաև ո­րո­շա­կի կա­նոն­ներ ստեղ­ծել ու միշտ ա­ռաջ­նորդ­վել դրան­ցով։ Ա­վե­լին, հա­ճախ էլ պա­հան­ջում, պար­տադ­րում են, որ մյուս­ներն էլ են­թարկ­վեն ո­րո­շա­կի սկզ­բունք­նե­րի ու ստան­դարտ­նե­րի։ Սա նույն­պես ի­րենց և մյուս­նե­րին դնում է ա­նա­զա­տու­թյան մեջ։ Եվ ե­թե ինչ-որ մե­կը դուրս է գա­լիս իր երևա­կա­յու­թյամբ ուր­վագծ­ված այդ սահ­ման­նե­րից, դառ­նում է թշ­նա­մի, ա­տե­լի, ա­նըն­դու­նե­լի, միով բա­նիվ՝ պեր­սո­նա նոն գրա­տա։ Ե­թե այդ մարդն ըն­տա­նի­քի ան­դամ է, բա­րե­կամ, աշ­խա­տան­քա­յին ըն­կեր և անհ­նար է նրա հետ չշփ­վե­լը, ա­պա ա­նե­լա­նե­լի հո­գե­վի­ճակ է ստեղծ­վում։ Եվ ե­թե նա որևէ իշ­խա­նու­թյուն չու­նի ու­րիշ­նե­րի վրա, իր մտա­յին ՙպրո­յեկտ­ներն՚ էլ մնում են ան­կա­տար, կանգ­նում է տա­րաբ­նույթ սթ­րես­նե­րի, նևրոզ­նե­րի ու ֆրուստ­րա­ցիա­նե­րի առջև։ Մտա­ծո­ղու­թյան այս ձևը, ծայ­րա­հե­ղու­թյան դեպ­քում, կրո­ղին դարձ­նում է մո­լա­գար, խենթ, ա­նըն­դու­նե­լի հա­սա­րա­կու­թյան կող­մից։
Մեն­տալ սխալ­նե­րից է նաև ա­մեն ին­չում կա­տա­րե­լու­թյան հաս­նե­լու մարդ­կանց ձգ­տու­մը. կա­տա­րյալ հա­րա­բե­րու­թյուն­ներ, կա­տա­րյալ աշ­խա­տանք, կա­տա­րյալ ե­րե­խա­ներ և այլն։ Եվ քա­նի որ կա­տա­րյալ հա­մա­րյա ո­չինչ չի լի­նում, ուս­տի այս տի­պի մտա­ծո­ղու­թյան տեր մար­դիկ նույն­պես դա­տա­պարտ­ված են մշ­տա­կան դժ­գո­հու­թյան, դեպ­րե­սիվ տրա­մադ­րու­թյան։
Պետք չէ նաև ապ­րել ան­ցյա­լի հու­շե­րով։ Լա­վը պետք է փնտ­րել ու գտ­նել ներ­կա­յում, կյան­քի ա­մեն մի վայր­կյա­նը ապ­րել ու­րա­խու­թյամբ, քա­նի դեռ դրանք էլ ան­ցյալ չեն դար­ձել։ Չէ՞ որ այն, ինչ դառ­նում է ան­ցյալ, դա­դա­րում է մե­րը լի­նե­լուց։
Բազ­մա­թիվ խն­դիր­նե­րից ա­զատ­վե­լու լա­վա­գույն պայ­մա­նը բա­ցա­սա­կան մտաձևե­րից դրա­կա­նին ան­ցումն է։ Ոչ մեկը չի ա­սում, որ փո­փո­խու­թյուն­նե­րը դյու­րին են, հատ­կա­պես երբ մարդ վա­տը մտա­ծե­լու տա­րի­նե­րի հա­մառ փորձ է ձեռք բե­րել։ Ո­րո­շում կա­յաց­նելն ու թե­կուզ դան­դաղ ա­ռա­ջըն­թա­ցը ող­ջու­նե­լի է։ Ե­թե ա­ռօ­րյա հոգ­սե­րում ու փոք­րիկ խն­դիր­նե­րի մեջ սո­վո­րենք մտո­րել բա­րի տրա­մադր­վա­ծու­թյամբ՝ չմե­ղադ­րե­լով որևէ մե­կին, չդժ­գո­հե­լով, ա­ռանց շտա­պո­ղա­կա­նու­թյան, ա­պա ա­պա­գա­յում կկա­րո­ղա­նանք ար­դեն դրա­կան պա­շա­րով հաղ­թա­հա­րել ա­վե­լի մեծ դժ­վա­րու­թյուն­նե­րը։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Tue, 03 Sep 2019 09:49:32 +0000
ԻՆՔ­ՆԻՆ ՀԱ­ՃԵ­ԼԻ Ե­ՐԵ­ՎՈՒՅԹ http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27335-2019-08-27-08-59-52 http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27335-2019-08-27-08-59-52 ԻՆՔ­ՆԻՆ ՀԱ­ՃԵ­ԼԻ Ե­ՐԵ­ՎՈՒՅԹ
Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

Ար­ցա­խում անց­կաց­վող օ­դա­յին փա­ռա­տո­ներն ա­վան­դույթ են դար­ձել։ ՙՅելլ Էք­ստ­րիմ Պարկ՚ (ՙYell Extreme Park՚) ըն­կե­րու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ, ԱՀ է­կո­նո­մի­կա­յի և ար­տադ­րա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի, Մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյուն­նե­րի, ՙՍքայլ Քլաբ-Պա­րագ­լայ­դինգ ին Ար­մե­նիա՚-ի (ՙParagliding in Armenia-SKY CLUB՚) և ՙՍքայ­բոլ՚-ի (ՙSkyball՚) հա­մա­տեղ ջան­քե­րով օ­գոս­տո­սի 24-ին Ստե­փա­նա­կեր­տի օ­դա­նա­վա­կա­յա­նում տե­ղի ու­նե­ցած ՙԱր­ցախ էյր­ֆեստ՚ (Artsakh Airfest) օ­դա­յին շոուն թվով եր­րորդն է (ա­ռա­ջի­նը տե­ղի է ու­նե­ցել 2017 թվա­կա­նին)։

Մի­ջո­ցառ­մա­նը մաս­նակ­ցել են ինչ­պես ար­ցախ­ցի­ներ, այն­պես էլ Հա­յաս­տա­նից ու ար­տա­սահ­մա­նից ժա­մա­նած հյու­րեր, զբո­սաշր­ջիկ­ներ։ Ներ­կա են ե­ղել ԱՀ պե­տա­կան նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը, ԱՀ կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­ներ, պաշ­տո­նա­տար այլ ան­ձինք։
Ինք­նա­թիռ­նե­րով և օ­դա­պա­րիկ­նե­րով անց­կաց­ված օ­դա­յին շոուին մաս­նակ­ցել է 2 ՅԱԿ-52 ինք­նա­թիռ, 1 ԼԿ-39 ինք­նա­թիռ, 1 ՄԻ-8 ուղ­ղա­թիռ և Ստե­փա­նա­կեր­տի օ­դա­նա­վա­կա­յա­նի հայտ­նի փոքր ինք­նա­թի­ռը։
Կազ­մա­կեր­պիչ­նե­րի հա­վաստ­մամբ՝ մի­ջո­ցառ­ման նպա­տակն է Ար­ցա­խում զար­գաց­նել զբո­սաշր­ջու­թյան ո­լոր­տը, բարձ­րաց­նել տե­ղե­կաց­վա­ծու­թյու­նը Ար­ցա­խի թեթև ա­վիա­ցիա­յի նե­րու­ժի մա­սին, աշ­խու­ժաց­նել ե­րի­տա­սար­դա­կան կյան­քը, նպաս­տել ե­րի­տա­սար­դու­թյան ա­զատ ժա­ման­ցի և ա­ռողջ ապ­րե­լա­կեր­պի կազ­մա­կերպ­մանն ու խրա­խու­սել հե­տաքր­քիր բիզ­նես նա­խագ­ծե­րի ի­րա­կա­նա­ցու­մը։

ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյան զբո­սաշր­ջու­թյան վար­չու­թյան պետ Ար­տակ Գրի­գո­րյա­նի խոս­քով՝ Ստե­փա­նա­կեր­տում օ­դա­յին փա­ռա­տո­նի կազ­մա­կեր­պու­մը դրա­կան մեծ ար­ձա­գանք է գտել հան­րու­թյան և զբո­սաշր­ջիկ­նե­րի կող­մից։ Նրա հա­վաստ­մամբ՝ տա­րեց­տա­րի ա­վե­լա­նում են փա­ռա­տո­նի մաս­նա­կից­նե­րի թի­վը, ին­չը փաս­տում է, որ ա­վե­լա­նում են նաև Ար­ցա­խով հե­տաքր­քր­վող­նե­րը։
ՙԱր­ցախ էյր­ֆեստ՚-ի պաշ­տո­նա­կան մեկ­նար­կը տր­վեց փոքր ինք­նա­թի­ռի օդ բարձ­րա­նա­լով. օ­դա­չու Սամ­վել Թա­վա­դյա­նը եր­կինք բարձ­րաց­րեց Ար­ցա­խի դրո­շը: ՙՓա­ռա­տո­նը բա­վա­կա­նին հե­տաքր­քիր է և նշա­նա­կա­լից դեր ու­նի ինչ­պես զբո­սաշր­ջու­թյան, այն­պես էլ փոքր ա­վիա­ցիա­յի զար­գաց­ման գոր­ծում՚,- ա­սաց ԱՀ պե­տա­կան նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը։

Օ­դա­յին փա­ռա­տո­նին ա­ռա­ջին ան­գամ մաս­նակ­ցել են Էջ­միած­նի ա­վիա­մո­դե­լա­վոր­ման դպ­րո­ցի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը՝ ներ­կա­յաց­նե­լով ՙօ­դա­յին պա­տե­րազմ­ներ՚ հե­տաքր­քիր ծրա­գի­րը։
ՙՅելլ Էք­ստ­րիմ Պարկ՚ ըն­կե­րու­թյան հիմ­նա­դիր Տիգ­րան Չի­բուխ­չյա­նի խոս­քով՝ փա­ռա­տո­նի հիմ­նա­կան նպա­տա­կը Ար­ցա­խում ա­վիա­ցիան զար­գաց­նելն է։ ՙՓա­ռա­տո­նը նաև մեծ խթան է հան­դի­սա­նում զբո­սաշր­ջու­թյան զար­գաց­ման հա­մար՝ հաշ­վի առ­նե­լով Ար­ցա­խի նե­րու­ժը, հա­րուստ բնու­թյունն ու պատ­մամ­շա­կու­թա­յին վայ­րե­րը։ Այն հե­տաք­րք­րու­թյուն է ա­ռա­ջաց­նում ե­րի­տա­սարդ սերն­դի շր­ջա­նում՝ հե­տա­գա­յում օ­դա­չու­ներ դառ­նա­լու նկա­տա­ռու­մով՚,- ա­սաց Տիգ­րան Չի­բուխ­չյա­նը։

Ռու­սաս­տա­նից ժա­մա­նած Եվ­գե­նի Պոլ­շա­կո­վը երկ­րորդ ան­գամ է Ար­ցա­խում, բայց ա­ռա­ջին ան­գամ է մաս­նակ­ցում օ­դա­յին փա­ռա­տո­նին։ ՙԵ­ղել եմ Հու­նո­տի կիր­ճում... Ինձ ան­չափ դուր է ե­կել տե­ղի բնու­թյու­նը։ Հրաշք է ձեր եր­կի­րը, բա­վա­կա­նին հե­տաքր­քիր, անվ­տանգ։ Մար­դիկ հյու­րա­սեր են, բա­րյա­ցա­կամ։ Այս փա­ռա­տո­նը մեզ՝ զբո­սաշր­ջիկ­նե­րիս, հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս վա­յե­լել ու հե­տաքր­քիր ժա­մա­նակ անց­կաց­նել՚,- ա­սել է նա։
Փա­ռա­տո­նի մեկ այլ մաս­նա­կից՝ հո­լան­դա­հայ զբո­սաշր­ջիկ Ա­րամ Պետ­րո­սյա­նը, չնա­յած եր­կօ­րյա այ­ցով էր Ար­ցա­խում, բայց բաց չի թո­ղել հնա­րա­վո­րու­թյու­նը մաս­նակ­ցե­լու Artsakh Airfest-ին։ Նա հասց­րել է լի­նել Գան­ձա­սա­րում, Դա­դի­վան­քում, Շու­շիում և չի կա­րո­ղա­նում թաքց­նել հիաց­մուն­քը՝ Ար­ցա­խի բնու­թյան և ար­ցախ­ցի­նե­րի նկատ­մամբ։ Խոս­տա­ցավ հա­ճա­խա­կի լի­նել այս­տեղ, իսկ դր­սում էլ իր տպա­վո­րու­թյուն­նե­րը ներ­կա­յաց­նել՝ զբո­սաշր­ջիկ­նե­րի թիվն ա­վե­լաց­նե­լու նկա­տա­ռու­մով։

Փա­ռա­տո­նի ժա­մա­նակ կազ­մա­կերպ­վել են ինք­նա­թի­ռով, պա­րապ­լա­նով և օ­դա­պա­րի­կով թռիչք­ներ, ցու­ցադր­վել օ­դա­յին շոու-ծրա­գիր։ Մի­ջո­ցառ­ման հա­մեր­գա­յին մա­սում հան­դես են ե­կել ՙՇուշ­վա բենդ՚, ՙԱր­րա­տա բենդ՚ նվա­գախմ­բերն ու հայտ­նի դի­ջեյ­ներ։ Օ­դա­նա­վա­կա­յա­նի տա­րած­քում տար­բեր տա­ղա­վար­ներ և տո­նա­կան հե­տաքր­քիր ծրա­գիր էր կազ­մա­կերպ­վել հյու­րե­րի ժա­ման­ցի հա­մար։ Փա­ռա­տո­նին նա­խա­պես գրանց­ված մաս­նա­կից­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն են ու­նե­ցել թռ­չել երկ­տե­ղա­նոց տու­րիս­տա­կան ինք­նա­թի­ռով։ Ո­մանք դար­ձյալ նա­խա­պես գրանց­ված լի­նե­լով՝ կա­րո­ղա­ցել են թռ­չել պա­րապ­լա­նով։ Ցա­վոք, օ­դա­պա­րի­կով թռ­չել ցան­կա­ցող­նե­րի թի­վը մեծ էր, սա­կայն տոմ­սերն ա­րագ էին սպառ­վել։ Ընդ­հա­նուր առ­մամբ՝ ՙԱր­ցախ էյր­ֆեստ՚ փա­ռա­տո­նի մի­ջա­վայ­րը տրա­մադ­րող էր՝ մարդ­կանց հետ ծա­նո­թա­նա­լու, նոր ըն­կեր­ներ ձեռք բե­րե­լու, և, ի­հար­կե, ար­կա­ծա­յին տու­րիզ­մին ծա­նո­թա­նա­լու ա­ռու­մով։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Tue, 27 Aug 2019 08:55:29 +0000
ՀԵ­ՌՈՒ ՉԵՆՔ ՀՈՒ­ԴԱ­ՅԻ ԿԵՐ­ՊԱ­ՐԻՑ http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27251-2019-08-07-12-56-24 http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27251-2019-08-07-12-56-24 ՀԵ­ՌՈՒ ՉԵՆՔ ՀՈՒ­ԴԱ­ՅԻ ԿԵՐ­ՊԱ­ՐԻՑ
Սո­ֆի ԲԱ­ԲԱ­ՅԱՆ հո­գե­բան

Մոտ եր­կու հա­զար տա­րի է ան­ցել պատ­մա­կան այն դր­վա­գից, երբ Հի­սուս Քրիս­տո­սի ա­շա­կերտ­նե­րից մե­կը` Հու­դա Իս­կա­րիով­տա­ցին, մատ­նեց իր Ու­սուց­չին։ Այս մար­դը դար­ձավ դա­վա­ճա­նու­թյան խոր­հր­դա­նիշ` հի­շա­տակ­վե­լով պատ­մու­թյան մեջ որ­պես մարդ­կու­թյան Փրկ­չի մատ­նիչ։

Բո­լորս ար­գա­հա­տան­քով ենք վե­րա­բեր­վում Հու­դա­յին, բայց վար­քով ու մտ­քե­րով հա­ճախ նրա­նից ոչն­չով չենք տար­բեր­վում։
Հու­դա­յի պատ­կե­րը հա­տուկ է նրանց, ով­քեր դա­վա­ճա­նում են։ Դա­վա­ճա­նու­թյու­նը միայն ըն­կե­րու­թյան, բա­րե­կա­մու­թյան, սի­րո կա­նոն­նե­րի խախ­տու­մը չէ, այն ի­րա­կա­նում շատ ա­վե­լի լայն շր­ջա­նակ ու­նի։ Ան­տար­բե­րու­թյան, ա­տե­լու­թյան բո­լոր դր­սե­ւո­րում­նե­րը, ո­րոնք մենք ա­նընդ­հատ ու­նե­նում ենք մեզ շր­ջա­պա­տող­նե­րի հան­դեպ, ան­կախ նրա­նից` բա­րե­կամ ենք նրանց, թշ­նա­մի, թե՝ մր­ցա­կից, նույն­պես դա­վա­ճա­նու­թյուն է։ Նույ­նիսկ այն, որ մենք ար­հա­մար­հում ենք մար­դուն, ա­սե­լով, որ նա դրան ար­ժա­նի է, նույն­պես դա­վա­ճա­նու­թյուն է։

Հու­դա­յու­թյուն է նաեւ գո­ղու­թյուն ա­նելն ու գո­ղին օ­ժան­դա­կե­լը։ Մի՞­թե գո­ղու­թյուն չէ նաև մար­դու պատ­վի և ար­ժա­նա­պատ­վու­թյան հետ խա­ղա­լը։ Մի՞­թե գո­ղու­թյուն և ստո­րու­թյուն չէ կեղ­ծա­նուն­նե­րի տակ հայ­հո­յե­լը, ստե­լը, գո­վազ­դե­լը…

Ին­չո՞ւ ենք Աստ­վա­ծա­կերպ մարդ լի­նե­լու պա­տի­վը փո­խա­րի­նում ամ­բոխ դառ­նա­լու տեն­չան­քով։ Ին­չո՞ւ ենք հակ­ված ան­հա­տա­կան վա­խերն ու ան­կա­տա­րու­թյու­նը, թե­րար­ժե­քու­թյան բար­դույ­թը տրասն­ֆոր­մաց­նել ա­տե­լու­թյան ու թշ­նա­մու­թյան։ Մի՞­թե բա­նա­կա­նու­թյու­նը գոր­ծի դնելն ա­վե­լի դյու­րին ու նպա­տա­կա­հար­մար չէ։ Ար­ժե՞, ար­դյոք, այ­սօր­վա հա­ջո­ղու­թյուն­նե­րի հա­մար կորց­նել խիղճն ու մարդ­կա­յին վեհ ար­ժա­նիք­նե­րը։ Հատ­կա­պես որ, հա­ջո­ղու­թյուն­նե­րը ձնագն­դի են նման։ Այս երկ­րի վրա ո­չինչ հա­վերժ չէ։ Կյանքն էլ, պաշ­տոնն էլ, փառքն էլ, ե­րի­տա­սար­դու­թյունն ու հարս­տու­թյունն էլ ձնագն­դի պես հալ­չե­լու սո­վո­րու­թյուն ու­նեն։

Այ­սօր վե­րել­քում ենք, մեզ պատ­վում են, շո­ղո­քոր­թում, և դրա­նից մենք հա­ճույք ենք ստա­նում, էլ ա­վե­լի մե­ծամ­տա­նում, ամ­բար­տա­վա­նա­նում ու, սո­վո­րե­լով այդ կյան­քին, այլևս չենք կա­րո­ղա­նում շն­չել այլ պայ­ման­նե­րում։ Եվ երբ գա­լիս են մեզ հա­մար ան­բա­րեն­պաստ պայ­ման­նե­րը, կորց­նում ենք նախ­կին փառքն ու հե­ղի­նա­կու­թյու­նը, շն­չա­հեղձ ենք լի­նում, հար­մար պահ փնտ­րում` ա­մեն գնով վե­րա­դարձ­նել կորց­րա­ծը։
Ի վեր­ջո, ե­թե բո­լորս ո­րո­շենք անձ­նա­կան շա­հը վեր դա­սել հան­րու­թյան, պե­տու­թյան, հայ­րե­նի­քի, հա­վատ­քի, սր­բու­թյան շա­հե­րից, կկորց­նենք ա­մեն ինչ։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Wed, 07 Aug 2019 13:28:04 +0000
ԼԱ­ՎԱ­ԳՈՒՅՆ ՀԱՏ­ԿԱ­ՆԻՇ­ՆԵ­ՐԸ` ՍԵՐՆ­ԴԵ­ՍԵ­ՐՈՒՆԴ http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27179-2019-07-24-16-08-29 http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27179-2019-07-24-16-08-29 ԼԱ­ՎԱ­ԳՈՒՅՆ ՀԱՏ­ԿԱ­ՆԻՇ­ՆԵ­ՐԸ` ՍԵՐՆ­ԴԵ­ՍԵ­ՐՈՒՆԴ
Սր­բու­հի Վա­նյան

 Տա­րի­քի հա­մե­մատ` ա­ռույգ, աշ­խույժ շար­ժուձևով մեր հե­րո­սին ա­ռա­ջին ան­գամ հան­դի­պե­ցինք Ստե­փա­նա­կեր­տում, հան­րա­յին տրանս­պոր­տի կան­գա­ռում: Ձեռ­քին ինք­նա­շեն մի խա­ղա­լիք կար. ինչ­պես հե­տո ի­մա­ցանք` ֆիզ­կուլ­տուր­նիկ էր դրել ա­նու­նը, քա­նի որ հա­տուկ մե­խա­նիզ­մի շնոր­հիվ այն պտտ­վում էր մար­զա­ձո­ղի վրա: Ինքն էր պատ­րաս­տել: Տա­նում էր թոռ­նի­կին, թե` ծոռ­նի­կին նվեր…. Հե­տա­գա մեր զրույ­ցի ըն­թաց­քում ի­մա­ցանք, որ ըն­տա­նի­քի բո­լոր ե­րե­խա­նե­րի, ծա­նոթ բա­րե­կամ­նե­րի, մտե­րիմ­նե­րի հա­մար պա­պի­կը նման մի նվեր ու­նի պա­հած. հա­մոզ­ված է, սե­փա­կան ձեռ­քե­րով պատ­րաստ­ված նվե­րը լա­վա­գույնն է. այն հիշ­վում է միշտ, քա­նի որ պատ­րաստ­ված է ան­հա­տա­պես այն ստա­ցո­ղի հա­մար: Բայց խա­ղա­լիք պատ­րաս­տե­լը 97-ա­մյա պա­պի­կի հոբ­բին է ըն­դա­մե­նը: Նրա ի­րա­կան սե­րը մե­քե­նա­ներն են` հին մե­քե­նա­նե­րը, ո­րոնց մա­սին խո­սե­լիս աչ­քե­րը փայ­լում են: Պայ­մա­նա­վոր­վե­ցինք հան­դի­պել:

ՙԳրի­գո­րի Ա­ռուս­տա­մով,- ներ­կա­յա­ցավ և տես­նե­լով իմ շփոթ­մունքն ու հաս­կա­նա­լով, որ պատ­ճառն իր ազ­գա­նունն է, ա­վե­լի ճիշտ` դրա վեր­ջա­վո­րու­թյու­նը, հա­վե­լեց,-ջա­հել էի, ան­փորձ: Երբ զին­կո­մի­սա­րիա­տում ռուս սպան պա­հան­ջեց ներ­կա­յա­նալ, մտա­ծե­ցի, որ ռու­սե­րեն իմ Ա­ռուս­տա­մյան ազ­գա­նու­նը երևի այդ­պես է հն­չում: Այդ­պես էլ գրի ա­ռան ու այդ ՙով՚-ը ստիպ­ված ե­ղա կրել ամ­բողջ կյան­քում:
1940 թվա­կանն էր, երբ Շու­շիի շր­ջա­նի Հին Ղա­րաղշ­լաղ գյու­ղում ծն­ված, տաս­նա­մյա­կը նոր ա­վար­տած պա­տա­նուն Խոր­հր­դա­յին Միու­թյան բա­նակ զո­րա­կո­չե­ցին: Ըն­դուն­վել է Բե­լո­ռու­սիա­յի Բո­րի­սո­վո քա­ղա­քում գոր­ծող Հե­ծե­լա­զո­րա­յին ռազ­մա­կան ու­սում­նա­րան, ո­րը գո­յու­թյուն է ու­նե­ցել ըն­դա­մե­նը ե­րեք ա­միս: Այ­նու­հետև այն վե­րա­փոխ­վել է և ա­ռա­վե­լա­պես հայտ­նի է ե­ղել որ­պես Տան­կա­յին ու­սում­նա­րան: Մեկ տա­րի անց սկս­վեց Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մը. անհ­րա­ժեշտ էին կադ­րեր ինչ­պես որ­պես տան­կիստ ծա­ռա­յե­լու, այն­պես էլ զրա­հա­տեխ­նի­կա­յի վար­ման հա­մար նոր մաս­նա­գետ­ներ պատ­րաս­տե­լու հա­մար:
Գրի­գո­րի Ա­ռուս­տա­մո­վը մաս­նակ­ցում է հա­տուկ դա­սըն­թաց­նե­րի, ստա­նում հա­սա­նե­լիք տան­կը և Հայ­րե­նա­կա­նին իր ներդ­րու­մը բե­րում ար­դեն տան­կիս­տի կար­գա­վի­ճա­կում:
ՙ1941-ի հու­նի­սի 22-ն էր, օ­րը` կի­րա­կի,- հի­շում է նա: -Պատ­րաստ­վում էինք գնալ լո­ղա­նա­լու Բե­րե­զի­նա գե­տում: Տեղ էինք հա­սել, երբ հն­չեց տագ­նա­պի ազ­դան­շա­նը, վե­րա­դար­ձանք ու տե­ղե­կա­ցանք. ֆա­շիս­տա­կան Գեր­մա­նիան գի­շե­րը հար­ձակ­վել է Սո­վե­տա­կան Միու­թյան վրա և այդ օր­վա­նից ամ­բողջ Միու­թյան տա­րած­քում հայ­տա­րար­ված է ռազ­մա­կան դրու­թյուն։ Մեզ բա­ժան­վե­ցին մար­տի հա­մար անհ­րա­ժեշտ ա­մեն ինչ, այդ թվում և` պաշտ­պա­նա­կան զեն­քեր, հա­կա­գա­զեր՚։
Եր­կու ամս­վա ըն­թաց­քում զո­րա­միա­վո­րում­նե­րը բեր­վե­ցին մար­տա­կան պատ­րաս­տու­թյան։ Ու­սում­նա­րա­նը, որ­տեղ սո­վո­րում էր պա­տա­նի Գրի­գո­րին, տե­ղա­փո­խե­ցին Սա­րա­տով, այն վե­րան­վան­վեց 3-րդ տան­կա­յին ու­սում­նա­րան: Գ. Ա­ռուս­տա­մովն այն­տեղ սո­վո­րեց և ստա­ցավ տան­կիս­տի ու ին­ստ­րուկ­տոր-մե­խա­նի­կի մաս­նա­գի­տու­թյուն։ ՙՊա­տե­րազ­մի չորս տա­րի­նե­րի ըն­թաց­քում պատ­րաս­տե­ցինք 400 մաս­նա­գե­տի, ո­րոնց պա­հան­ջարկն այդ տա­րի­նե­րին ան­չափ մեծ էր՚,-ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը:
Պա­տե­րազմն ա­վար­տե­լուց հետ նա ևս եր­կու տա­րի մնաց ու­սում­նա­րա­նում, աշ­խա­տեց որ­պես վա­րորդ, մո­տո­րիստ: Հենց այդ­տեղ է, ու­սա­նե­լու տա­րի­նե­րին, ծն­վել սե­րը մե­քե­նա­նե­րի նկատ­մամբ։ 1947 թվա­կա­նին վե­րա­դառ­նում է Լեռ­նա­յին Ղա­րա­բաղ, աշ­խա­տան­քի անց­նում մե­խա­նի­կա­կան ար­տադ­րա­մա­սում, որ­տեղ գոր­ծում էր նաև շար­ժիչ­նե­րի տե­ղա­մաս, այս­տեղ աշ­խա­տել է չորս տա­րի, ո­րից հե­տո տե­ղա­փոխ­վել է Ստե­փա­նա­կեր­տի նո­րա­բաց ավ­տոդպ­րո­ցը և դա­սա­վան­դել 10 տա­րի։
ՙ1949 թվա­կա­նի ար­տադ­րու­թյան, բաց թափ­քով, բրե­զեն­տե ծած­կով ա­մա­ռա­յին մո­դե­լի իմ ՙՊո­բե­դա՚ ավ­տո­մեք­նե­նան է ինձ սո­վո­րեց­րել ավ­տո­մե­քե­նա­ներ վե­րա­նո­րո­գե­լու ար­հես­տը։ Կա­մա~ց-կա­մաց սկ­սել եմ աշ­խա­տել. սկզ­բում, այս­պես ա­սած, ստ­վե­րում, բազ­միցս տու­գան­վե­լով ֆին­բաժ­նի կող­մից` իմ ոչ այն­քան օ­րի­նա­կան գոր­ծու­նեու­թյան հա­մար: Այ­նու­հե­տեև իմ ա­ռա­ջար­կու­թյամբ ստեղծ­վել է Ավ­տո­տեխս­պա­սարկ­ման կետ՚,-պատ­մում է զրու­ցա­կիցս։ Դա 1966 թվա­կանն էր։ Նա սկ­սեց աշ­խա­տել այն­տեղ և զբաղ­վել իր սի­րած գոր­ծով։
Իսկ մե­քե­նան, ո­րին այդ­քան կապ­ված է Գ. Ա­ռուս­տա­մո­վը, այ­սօր էլ կա, այն նվի­րել է իր թոռ­նի­կին: Ավ­տո­մե­քե­նան աշ­խա­տում է ան­խա­փան. ճիշտ է ներ­կը մի քիչ թափ­ված է, ար­տա­քին տես­քը բա­րե­լավ­ման կա­րիք ու­նի, բայց այն մեր հե­րո­սը հա­մա­րում է իր տե­սած լա­վա­գույն մե­քե­նան, քա­նի որ ան­մո­ռա­նա­լի հու­շեր ու­նի նրա հետ կապ­ված:
Գ. Ա­ռուս­տա­մո­վը կոմ­կու­սի ան­դամ էր։ Այ­սօր էլ հպար­տու­թյամբ է ցույց տա­լիս կու­սակ­ցա­կան տոմ­սը: Գտ­նում է, որ ինչ­քան էլ փնո­վեն կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցու­թյու­նը, այն իր դրա­կան ազ­դե­ցու­թյունն է ու­նե­ցել մար­դու, քա­ղա­քա­ցու ար­ժե­հա­մա­կար­գի ձևա­վոր­ման վրա, արժևո­րել է դրա­կան հատ­կա­նիշ­նե­րը մար­դու մեջ, այդ իսկ պատ­ճա­ռով սե­րուն­դը մե­ծա­ցել է դաս­տիա­րակ­ված, մե­ծե­րի նկատ­մամբ հար­գան­քով, ազ­նիվ և աշ­խա­տա­սեր։ ՙՆման բա­րո­յա­կան հատ­կա­նիշ­նե­րով օժտ­ված մարդ­կանց են ըն­դու­նել միայն կոմ­կու­սի շար­քե­րը, ով­քեր հա­մընդ­հա­նուր հար­գանք էին վա­յե­լում: Քն­նա­դատ­վել են ա­նազն­վու­թյու­նը, գո­ղու­թյու­նը, թշ­նա­ման­քը ի­րար նկատ­մամբ,-ա­սում է նա:- Հա­մա­րյա մեկ­դա­րյա կեն­սագ­րու­թյուն ու­նեմ ու միշտ աշ­խա­տանքս կա­տա­րել եմ բա­րե­խիղճ, իմ հա­ցը վաս­տա­կել ազն­վու­թյամբ։ Կարևո­րը` միշտ փոր­ձել եմ օգ­տա­կար լի­նել մարդ­կանց։
Հի­մա ժա­մա­նակ­ներն այլ են: Խոր­հր­դա­յին Միու­թյան փլու­զու­մից հե­տո փլուզ­վել է նաև այդ ար­ժե­հա­մա­կար­գը, մար­դիկ դար­ձել են էու­թյամբ սե­փա­կա­նա­տե­րեր, փոր­ձում են ա­մեն ին­չի մեջ ա­ռա­ջին հեր­թին տես­նել սե­փա­կան շա­հը՚։
Գրի­գո­րի պա­պի­կը հաս­կա­ցել է` ճիշտ է աս­ված, որ յու­րա­քան­չյուր տղա­մարդ պետք է ծառ տն­կի, տուն կա­ռու­ցի ու ե­րե­խա ու­նե­նա։ Ա­վե­լաց­նում է` պետք է նաև սե­փա­կան գի­տե­լիք­նե­րը, սե­րը ըն­տր­ված մաս­նա­գի­տու­թյան, աշ­խա­տան­քի հան­դեպ նույն­պես փո­խանց­վի սերն­դե­սե­րունդ։
Զա­վակ­նե­րը չորսն են: Որ­դի­նե­րից մե­կը ժա­ռան­գել է հոր մաս­նա­գի­տու­թյու­նը։ Մինչև վեր­ջերս Գ. Ա­ռուս­տա­մո­վը աշ­խա­տան­քի մեջ օգ­նում էր որ­դուն: Հի­մա աչ­քերն այն չեն, վար­պետ որ­դին չի վս­տա­հում, բայց օգ­տա­կար է լի­նում իր խոր­հուրդ­նե­րով: Գրի­գո­րի Ա­ռուս­տա­մո­վի բա­կում ևս եր­կու հին ավ­տո­մե­քե­նա կա կանգ­նեց­ված` 1962 և 1964 թվա­կան­նե­րի ար­տադ­րու­թյան ՙՎոլ­գա-21՚ մակ­նի­շի: Որ­դին է գնել 1985 թվա­կա­նին: Ա­ռայ­սօր դրանք ծա­ռա­յում են Ա­ռուս­տա­մով­նե­րի ըն­տա­նի­քին, նրա ան­դամ­նե­րը չեն պատ­րաստ­վում ի­րենց դժ­վա­րին օ­րե­րի հա­վա­տա­րիմ ըն­կեր այդ ավ­տո­մե­քե­նա­նե­րը փո­խա­րի­նել նոր մո­դել­նե­րով: ՙՈ­րախ եմ, որ տղաս էլ իր բա­րե­խիղճ աշ­խա­տան­քով ապ­րող մարդ է, վս­տահ եմ, որ նա ոչ միայն իմ մաս­նա­գի­տու­թյունն է ժա­ռան­գել, այլ ար­դար վաս­տա­կով ապ­րե­լու և ու­րիշ­նե­րին օգ­նե­լու հատ­կու­թյու­նը՚,-ա­սաց նա:

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Wed, 24 Jul 2019 15:57:57 +0000
ՙ...ՄԻ ԳՈ­ՂԱ­ՆԱ...՚ http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27122-2019-07-15-16-20-18 http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27122-2019-07-15-16-20-18 Մառ­լեն ՇԱՀ­ՆԱ­ԶԱ­ՐՅԱՆ

 Ա­ռա­վոտ էր։ Բան­ջա­րա­նո­ցից ե­կել, լվաց­վում էի, երբ դու­ռը ծե­ծե­ցին։ Լվաց­վելս կի­սատ թո­ղած, օ­ճա­ռա­թա­թախ ձեռ­քե­րով դուրս ե­կա լվա­ցա­րա­նից։ Ան­ծա­նոթ տղա էր կանգ­նած, կլի­նի 15-16 տա­րե­կան։ Ինձ տես­նե­լով` քիչ շփոթ­ված ու ա­մոթ­խած հարց­րեց.


-Հո­պար, ա­լյու­մին, պղինձ ու­նե՞ք:


Ջղայ­նու­թյունս մի կերպ զս­պե­լով, ա­վե­լի ճիշտ, թաքց­նե­լով` հար­ցին հար­ցով պա­տաս­խա­նե­ցի. ՙԻսկ քա­նի­սո՞վ եք վերց­նում՚։


-Ա­լյու­մի­նը՝ 200, պղին­ձը՝ 1000 դրա­մով։


-Իսկ քա­նի­սո՞վ եք հանձ­նում մե­տա­ղի հան­ձն­ման կետ։


-Չգի­տեմ, խա­զա­յինն է ի­մա­նում և մա­տով ցույց է տա­լիս դար­պա­սի մոտ կանգ­նած շքեղ մե­քե­նան, ո­րի ղե­կին բազ­մած էր ճար­պա­կա­լած, ամ­րա­կազմ տղա­մար­դը, ո­րը, ինձ տես­նե­լով, տե­ղից էլ չշարժ­վեց: Ա­ռանց հարց­նե­լու ով լի­նե­լը, հարց­րի. ՙՔա­նի­սո՞վ եք հանձ­նում մե­տա­ղը ըն­դուն­ման կետ՚: Իսկ նա, աչ­քե­րը չռած, շպր­տում է. ՙՔո ի՞նչ գործն է, ու­նես, տուր, չու­նես, էլ ին­չո՞ւ ես գլուխ ցա­վեց­նում՚։ Ի՞նչ ա­րած։ Ես այն ու­ժը չու­նեմ, որ օ­ձի­քից բռ­նեմ, մի լավ թա­փա­հա­րեմ, բա­ռա­պա­շարս էլ չի հե­րի­քում,որ այդ մե­ծագ­լու­խին մի լավ դաս տամ, միայն ա­սում եմ, որ շուտ մեր բա­կի շե­մից փա­սա¬փու­սան քա­շի, գնա, թե չէ...
Բանն այն է, որ եր­կու օր ա­ռաջ գնա­ցել էի ըն­կե­րոջս մոտ` ի­մա­նա­լու, թե ինչ է պա­տա­հել, որ ծնն­դյանս օր­վա կա­պակ­ցու­թյամբ չի ներ­կա­յա­ցել։ Ըն­կե­րոջս չա­փա­զանց հիաս­թափ­ված տե­սա։


-Ի՞նչ տրա­մադ­րու­թյամբ գա­յի քո ծնն­դյան ա­րա­րո­ղու­թյա­նը, երբ...: Հե­տաք­րք­րու­թյունս ա­վե­լի մե­ծա­ցավ և ստի­պե­ցի, որ պատ­մի թե ինչ է պա­տա­հել: Եվ նա սկ­սեց պատ­մել.


ՙԻնչ­պես գի­տես, 2010¬ին հողս են գո­ղա­ցել, այն էլ ա­մե­նա­մոտ հարևանս, ո­րը ա­վա­գա­նու ան­դամ էր և գյու­ղա­պե­տի ու հաշ­վա­պա­հի հետ խոսք­նե­րը մեկ ա­ռած` ինձ­նից ծա­ծուկ կեղծ ա­ճուր­դով տնա­մեր­ձիս մի մա­սը սե­փա­կա­նաց­րել է և ու­ղիղ ե­րեք տա­րի հե­տո սե­փա­կա­նու­թյան վկա­յա­կա­նը՚ բե­րել ու աչքս խո­թել` ա­սե­լով. Այս հողն իմն է, այս ծա­ռե­րը իմն են, որ­տեղ ու­զում ես բո­ղո­քիր...՚: Քաշք­շու­կի մեջ չընկ­նե­լու պատ­ճա­ռով թքել եմ ադ տա­րած­քի և հարևա­նու­թյան վրա և ար­դեն վեց տա­րի է` մենք ոչ մի հա­րա­բե­րու­թյուն չու­նենք, կար­ծես ի­րար չենք ճա­նա­չում։ Իսկ այ­սօր էլ չգի­տեմ ով է մտել մեր բա­կը և ինչ¬որ ու­նենք պղն­ձե, ա­լյու­մի­նե, սր­բել- տա­րել է: Օ­ղի թո­րե­լու սար­քը 150 հա­զա­րով Քո­լա­տա­կից եմ գնել, այդ ա­նաստ­վա­ծը օ­ջա­խից վերց­րել է պղն­ձե ղըզ­ղա­նը, չի բա­վա­րար­վել, ա­լյու­մի­նե բի­դոնն էլ, որ լց­ված է ե­ղել փա­սո­յով, գե­տին է թա­փել ու տա­րել, դրա­նով էլ չի բա­վա­րար­վել, ա­լյու­մի­նից ինչ­քան սարք է ե­ղել, հա­վա­քել է ու ինք­նաե­ռի հետ միա­սին տա­րել:

Պատ­կե­րաց­նո՞մ եք, մար­դը շքեղ մե­քե­նա ու­նի, ար­տաք­նա­պես հաղ­թան­դամ, ամ­րա­կազմ տղա­մարդ է, փո­խա­նակ աշ­խա­տի, ազ­նիվ քր­տին­քով ապ­րի, գո­ղու­թյամբ է զբաղ­վում, ապ­րուս­տի հեշտ ճա­նա­պարհ է գտել: Աստ­ծուց էլ չի վա­խե­նում։ Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին ե­կե­ղե­ցին կար, բայց բո­լորս ա­թեիստ­ներ էինք, իսկ այ­սօր, փա~ռք Աստ­ծո, ե­կե­ղե­ցին է իշ­խում, ո­րը քա­րո­զում է. ՙՏի­րոջ՝ Աստ­ծո պատ­վի­րան­նե­րը, կա­նոն­ներն ու ո­րո­շում­նե­րը, ո­րոնք նա ձեզ պատ­վի­րել է, ա­մուր պա­հե­ցեք, վա­խե­ցեք Տեր Աստ­ծուց... Մի գո­ղա­նա... Քո հարևա­նի տու­նը մի ցան­կա... Քո հարևա­նի ոչ մի բա­նը մի ցան­կա...՚: Լսում եմ ու մտ­քե­րով սուզ­վում ան­ցյա­լի մեջ. հի­շում, թե ինչ­պես մեր գյու­ղա­ցի Թար­խան ա­մին, որ 1920 թվա­կա­նից կո­մու­նիստ էր, խո­զը խա­ղո­ղի այ­գուց դուրս հա­նե­լու ժա­մա­նակ մի ող­կույզ խա­ղող է պո­կել և համ­տե­սե­լով դուրս ե­կել, պա­հա­կը բռ­նել և տա­րել է կոլ­վար­չու­թյան գրա­սե­նյակ: Դա­տի են տվել և 10 տա­րով ա­զա­տազր­կել։ Որ­պես պրո­պա­գան­դիստ` ուն­կն­դիր­նե­րիս պատ­մում էի մի դեպ­քի մա­սին. ՏԱՍՍ¬ի թղ­թա­կի­ցը Կո­պեն­հա­գե­նում հե­ծան­վով գնա­ցել է վար­սա­վի­րա­նոց, դեռ սափր­վե­լը չվեր­ջաց­րած` մո­տե­նում է մյուս թղ­թա­կի­ցը ու հայտ­նում, որ Մոսկ­վան շտապ հետ է կան­չել, եր­կու­սով նս­տում են ՙտաք­սի՚, հաս­նում օ­դա­նա­վա­կա­յան: Տա­րի­ներ անց այդ նույն թղ­թա­կի­ցը, վե­րա­դառ­նա­լով Կո­պեն­հա­գեն` տես­ել է հե­ծա­նի­վը նույն տե­ղում։ Այս­պի­սի օ­րի­նակ­ներ ես շատ էի հասց­նում և’ ա­շա­կերտ­նե­րիս, և’ հա­սա­րա­կու­թյա­նը։
Ար­դեն եր­րորդ տաս­նա­մյակն է ա­վարտ­վում, ինչ մենք նոր հա­սա­րա­կու­թյուն ենք ձևա­վո­րում, հաս­կա­նա­լի է, որ պետք է դաս­տիա­րա­կենք նոր մարդ` գի­տա­կից, ազ­նիվ, աշ­խա­տա­սեր ու հայ­րե­նա­սեր, մինչ­դեռ մեզ ա­սում են. ՙԴու­ռը կող­պե­քով փա­կե­ցեք, որ գող չմտ­նի՚։ Մենք մար­դու հետ դաս­տիա­րակ­չա­կան բա­վա­րար աշ­խա­տանք չենք տա­նում, ա­մեն ինչ թո­ղել ենք հե­ռուս­տա­ցույ­ցին կամ հա­մա­ցան­ցին…, իսկ գո­ղի հա­մար Աստ­ված չկա։ Այս­պես վր­դով­ված պատ­մում եմ տնե­ցի­նե­րիս: Թոռ­նու­հիս` Թա­մա­րան, ով աշ­խա­տում է Շու­շիում, ինձ հան­գս­տաց­նում է. ՙՊա­պի, մեզ մոտ հա­րյու­րա­վոր զբո­սաշր­ջիկ­ներ են գա­լիս, ո­րոնք մեր մա­սին շատ լավ կար­ծիք ու­նեն: Եվ պատ­մում է մի տա­րեց զբո­սաշր­ջի­կի մա­սին, ո­րը հիա­ցած է ղա­րա­բաղ­ցի­նե­րով: Նա մի քա­նի ան­գամ տար­բեր վայ­րե­րում դի­տա­վո­րյալ գր­պա­նից թաշ­կի­նա­կը հա­նե­լիս դրամ կամ դո­լար է գետ­նին գցել և ա­մեն ան­գամ ետևից ե­կո­ղը` ծեր թե փոքր, ըն­կած փո­ղը վերց­րել և վա­զե­լով բե­րել- տվել են ի­րեն կամ սև ակ­նոց հա­գած` ի­րեն կույր է ձևաց­րել և 10 000-ո­ցը տվել խա­նու­թի աշ­խա­տո­ղին`խնդ­րե­լով, որ այդ ՙհա­զա­րա­նո­ցի՚ դի­մաց ի­րեն մի շիշ օ­ղի տա, իսկ խա­նու­թի աշ­խա­տողն ա­սել է. ՙՀայ­րիկ, սա հա­զա­րա­նոց չի, այլ տես­հա­զա­րա­նոց է՚: Եվ թոռ­նու­հիս այս­պես բազ­մա­թիվ օ­րի­նակ­ներ է բե­րում ու ինձ հան­գս­տաց­նում: Այն­պես որ` մեր հա­սա­րա­կու­թյու­նը կա­րոտ է կեն­դա­նի խոս­քի: Իսկ ե­թե Մեծն Թու­մա­նյա­նը հրաշ­քով արթ­նա­նա և լի­նի մեզ մոտ, ան­պայ­ման կա­սի.ՙԵ­թե Ար­ցա­խում կա թե­կուզ մի գող կամ ա­վա­զակ, չի լի­նե­լու երկ­րի վրա ոչ հան­գիստ քուն, ոչ կյանք, ոչ սեր…

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Mon, 15 Jul 2019 16:16:34 +0000
ՈՐ­ՔԱ­ՆՈՎ Է ԱՆՀ­ՐԱ­ԺԵՇՏ ԻՆՔ­ՆԱԳ­ՆԱ­ՀԱ­ՏԱ­ԿԱ­ՆԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27103-2019-07-12-11-30-44 http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27103-2019-07-12-11-30-44 ՈՐ­ՔԱ­ՆՈՎ Է ԱՆՀ­ՐԱ­ԺԵՇՏ ԻՆՔ­ՆԱԳ­ՆԱ­ՀԱ­ՏԱ­ԿԱ­ՆԸ
Սո­ֆի ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

Հո­գե­բան

Հա­ջո­ղակ լի­նել և հաս­նել ո­րո­շա­կի ձեռք­բե­րում­նե­րի ցան­կա­նում են շատ-շա­տե­րը, ին­չը բնա­կան է: Մինչ­դեռ ցա­վով պետք է ար­ձա­նագ­րել, որ քիչ չեն թույլ ու կա­մա­զուրկ մար­դիկ, ով­քեր ոչ միայն չեն հաս­նում ի­րենց նպա­տակ­նե­րին, այլև ի­րենց ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րի մեջ մե­ղադ­րում են ու­րիշ­նե­րին, ար­տա­քին հան­գա­մանք­նե­րը, նույ­նիսկ ճա­կա­տագ­րին:

Այս մար­դիկ հա­մոզ­ված են, որ ի­րենց մշ­տա­կան ըն­կճ­վա­ծու­թյունն ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րի հետևանք է, մինչ­դեռ ի­րա­կա­նում հա­կա­ռակն է: Ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րի հա­մար պատ­ճառ են հան­դի­սա­նում տվյալ անձ­նա­վո­րու­թյան մշ­տա­կան բա­ցա­սա­կան հույ­զե­րը, ու­րիշ­նե­րին քն­նա­դա­տելն ու դա­տե­լը, հա­կա­սա­կան մտ­քե­րը: Այ­սօ­րի­նակ տրա­մադր­վա­ծու­թյուն­նե­րից խու­սա­փե­լու կամ դրան­ցից ա­զատ­վե­լու հա­մար նախևա­ռաջ մարդ պետք է սի­րի ու հար­գի և՜ ինքն ի­րեն, և՜ մեր­ձա­վո­րին: Նա, ով չի սի­րում մարդ­կանց, այլ միայն ինքն ի­րեն, ի­րա­կա­նում զուրկ է ճշ­մա­րիտ սի­րուց: Ամ­բողջ կյան­քում ինքն ի­րեն մե­ղադ­րել ան­ցյա­լի վրի­պում­նե­րի հա­մար առն­վազն անմ­տու­թյուն է: Պետք է ուղ­ղա­կի դա­սեր քա­ղել ան­ցյա­լից, հնա­րա­վո­րինս ճիշտ գնա­հա­տել ներ­կան, նույ­նիսկ ա­մե­նա­վատ­թար ի­րա­վի­ճա­կում փոր­ձել տես­նել դրա­կանն ու կենտ­րո­նա­նալ դրա վրա: Քան­զի հաս­նել հա­ջո­ղու­թյուն­նե­րի հնա­րա­վոր չէ` ու­սե­րին կրե­լով մեղ­քի զգա­ցումն ու ան­հա­ջո­ղակ մար­դու պատ­րան­քը:
Մար­դու ինք­նագ­նա­հա­տա­կա­նը ժա­մա­նակ առ ժա­մա­նակ փո­փո­խու­թյան է են­թարկ­վում, ին­չի ուղ­ղու­թյամբ պետք է ա­նընդ­մեջ աշ­խա­տել, փոր­ձել վեր կանգ­նել ոչ ցան­կա­լի ի­րա­վի­ճակ­նե­րից ու ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից: Նկա­տե­լի է, որ ո­րոշ ան­ձինք, ու­նե­նա­լով և՜ տա­ղանդ, և՜ գի­տե­լիք­ներ, և՜ այլ հնա­րա­վո­րու­թյուն­ներ, եր­բեմն հա­ջո­ղու­թյուն­նե­րի հաս­նե­լու հա­մար զգա­լի ջան­քեր են գոր­ծադ­րում: Ո­րոշ­ներն էլ, չու­նե­նա­լով ա­ռա­ջին­նե­րի պո­տեն­ցիալ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, շատ ա­րագ մեծ հա­ջո­ղու­թյուն­նե­րի են հաս­նում: Բա­նն այն է, որ վեր­ջին­ներս ինք­նավս­տահ են, կա­րո­ղա­նում են ճիշտ ներ­կա­յաց­նել ի­րենց: Պարզ­վում է` գոր­ծա­տու­ներն այդ­պի­սի­նե­րին վս­տա­հում են: Ինք­նավս­տահ մար­դիկ, ըստ իս, ա­վե­լի հա­վա­սա­րակ­շռ­ված են, նրանց հետ հե­տաքր­քիր է հա­ղոր­դակց­վե­լը, ու­նեն հու­մո­րի զգա­ցում ու սուր միտք, ա­մեն ման­րու­քի հա­մար չեն վի­րա­վոր­վում, ձգ­տում են ի­րա­վի­ճա­կից դուրս գալ ա­ռանց վեր­բալ (խոս­քի մի­ջո­ցով) ընդ­հա­րում­նե­րի: Եվ հա­կա­ռա­կը, նա, ով ա­նընդ­հատ պատ­ճառ է փնտ­րում վե­ճի մեջ մտ­նե­լու, ցան­կա­ցած ա­ռի­թով ձայ­նը բարձ­րաց­նում է, այդ­պի­սին թե­րար­ժեք է, եր­բեմն նաև վախ­կոտ: Նման­նե­րը վա­նում են մարդ­կանց, հետևա­բար նաև զրկ­վում են ցան­կա­լի կա­րիե­րա­յի հաս­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից:
Ինք­նագ­նա­հա­տա­կա­նի հա­մար շատ կարևոր է ոչ միայն հա­մա­պա­տաս­խան հո­գե­բա­նա­կան տրա­մադր­վա­ծու­թյու­նը, այլև ֆի­զի­կա­կա­նի հան­դեպ ու­շադ­րու­թյու­նը: Անհ­րա­ժեշտ է կո­փել մար­մի­նը, զբաղ­վել մարմ­նա­մար­զու­թյամբ, վա­զել, պա­րել, կա­րո­ղա­նալ տի­րա­պե­տել ու­ղիղ քայլ­ված­քին: Նրանք, ով­քեր կո­րա­ցած են քայ­լում, վախ­վո­րած դեմք ու­նեն, չեն կա­րող ու­շադ­րու­թյուն գրա­վել, հետևա­բար նաև չեն հա­մար­վի հա­ջո­ղակ: Հո­գե­բան­ներն ա­պա­ցու­ցել են, որ ու­ղիղ պա­հե­լով ի­րա­նը` զգա­լիո­րեն մե­ծա­նում է ինք­նագ­նա­հա­տա­կա­նը: Նրանք, ով­քեր ինչ-ինչ պատ­ճառ­նե­րով ճնշ­ված են զգում ի­րենց, կամ` ան­վս­տահ, կա­րող են փոր­ձել ուղղ­վել և միան­գա­մից կզ­գան տար­բե­րու­թյու­նը: Այս­տեղ գոր­ծում է հո­գե­սո­մա­տիկ (հո­գե­ֆի­զի­կա­կան) յու­րա­հա­տուկ մի ֆե­նո­մեն. մարմ­նի ճիշտ դիրքն ան­մի­ջա­կա­նո­րեն դրա­կան ներ­գոր­ծու­թյուն է ու­նե­նում հո­գե­կա­նի վրա. ու­ղիղ ի­րան ու­նե­ցող մար­դիկ շատ ա­վե­լի ինք­նավս­տահ ու գրա­վիչ են զգում ի­րենց: Իսկ նման դրա­կան հո­գե­վի­ճակ­ներ ու­նե­նա­լով, մարդ չի կա­րող ի­րեն թույլ ու տկար զգալ:
Կարևոր է նաև հի­շել, որ պետք է դի­մա­կա­յել չար տրա­մադր­վա­ծու­թյուն ու­նե­ցող­նե­րի ճն­շում­նե­րին: Գաղտ­նիք չէ, որ կան մար­դիկ, ով­քեր հակ­ված են քն­նա­դա­տե­լու, տե­ղի-ան­տե­ղի դի­տո­ղու­թյուն­ներ ա­նե­լու: Նրանց ՙզո­հը՚ չդառ­նա­լու հա­մար, չպետք է տր­վել սադ­րանք­նե­րին: Այ­սինքն, ան­հիմն քն­նա­դա­տո­ղը, ինքն էլ չու­նե­նա­լով բարձր ինք­նագ­նա­հա­տա­կան, իր հո­գե­կա­նի դա­տար­կու­թյու­նը փոր­ձում է լրաց­նել մութ ու կաս­կա­ծե­լի մի­ջոց­նե­րով. խա­ղում է իր զո­հի հետ, փոր­ձում ա­մեն կերպ ստո­րաց­նել նրան (խոսքն ա­ռողջ դի­տո­ղու­թյան մա­սին չէ), ուս­տի պետք չէ ստեղծ­ված ՙսար­դոս­տայ­նի՚ մեջ ընկ­նել: Այս­տեղ անհ­րա­ժեշտ է սո­վո­րել տի­րա­պե­տել սե­փա­կան հույ­զե­րին, ին­չը նույն­պես մար­դու հատ­կան­շա­կան գծե­րից է: Նման քն­նա­դա­տու­թյուն­նե­րից պաշտ­պան­վե­լու հա­մար կա­րե­լի է ուղ­ղա­կի լսել, ժպ­տալ, ոչ մի պա­րա­գա­յում հա­կա­հար­ված չտալ, հնա­րա­վո­րու­թյան սահ­ման­նե­րում փո­խել խո­սակ­ցու­թյան թե­ման;

Ա­վե­լին, շատ ազ­դե­ցիկ, ար­դյու­նա­վետ ու ՙզի­նա­թա­փող՚ մար­տա­վա­րու­թյուն է նաև բա­րի վե­րա­բեր­մունքն այդ­պի­սի­նե­րի նկատ­մամբ:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Fri, 12 Jul 2019 11:09:26 +0000
ԻՐ ԺԱ­ՄԱ­ՆԱ­ԿԻ ՏԱ­ՐԵ­ԳԻ­ՐԸ... http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27057-2019-07-05-12-05-45 http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27057-2019-07-05-12-05-45 ԻՐ ԺԱ­ՄԱ­ՆԱ­ԿԻ ՏԱ­ՐԵ­ԳԻ­ՐԸ...
Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Շուրջ 96¬ա­մյա ճա­նա­պարհ ան­ցած ՙԱ­զատ Ար­ցախ՚ թեր­թը միշտ ե­ղել է իր ժո­ղովր­դի հետ, ժո­ղովր­դի կող­քին, հան­դի­սա­ցել ար­ցախ­ցի­նե­րի թիվ 1 խոս­նակն ու խո­սա­փո­ղը, տե­ղե­կատ­վու­թյան գլ­խա­վոր ու ա­նա­չառ աղ­բյու­րը։ Փոր­ձեք թեր­թել ՙՍո­վե­տա­կան Ղա­րա­բաղ՚¬ի հին հա­վա­քա­ծու­նե­րը և կզ­գաք նրա է­ջե­րում բա­բա­խող ժա­մա­նա­կի շուն­չը։ Իր ողջ տա­րեգ­րու­թյան ըն­թաց­քում թերթն ու­նե­ցել է նվի­րյալ­ներ, մար­դիկ, ո­րոնք ի­րենց խոս­քա­շեն թա­նա­քին ա­րյուն¬քր­տինք են խառ­նել։ Ան­հա­տա­կա­նու­թյուն­ներ, ո­րոնք ի­րենց խոս­քով, վա­վե­րագ­րու­թյամբ կեր­տել են սե­փա­կան ժա­մա­նա­կը։ Այս ան­գամ մենք պատ­մե­լու ենք այդ նվի­րյալ­նե­րից մե­կի՝ Մա­մի­կոն ՄԱՐԳԱՐՅԱՆԻ մա­սին։

Ծն­վել է 1911 թվա­կա­նին, Հադ­րու­թի շր­ջա­նի Մեծ Թա­ղեր գյու­ղում։ Ծանր ման­կու­թյուն է ու­նե­ցել։ Ի­նը տա­րե­կան էր, երբ ըն­տա­նի­քով դուրս ե­կան գյու­ղից, հա­րուստ կու­լա­կի տա­նը բատ­րակ էր աշ­խա­տում, քա­ղաք տե­ղա­փոխ­վե­ցին, որ մի կտոր հա­ցի տեր դառ­նան։ Ա­վար­տեց դպ­րո­ցը, ա­պա Կի­րո­վա­բա­դի ման­կա­վար­ժա­կան տեխ­նի­կու­մը։ Ստե­փա­նա­կեր­տի եր­կա­մյա ու­սուց­չա­կան ինս­տի­տուտն ա­վար­տեց պատ­մա­բա­նի մաս­նա­գի­տու­թյամբ։ 1932թ. սեպ­տեմ­բե­րից աշ­խա­տել է ԼՂԻՄ մարզ­կո­մի օր­գան ՙԽոր­հր­դա­յին Ղա­րա­բաղ՚ թեր­թում, ե­ղել է կու­սակ­ցու­թյան, հե­տա­գա­յում գյուղ­բաժ­նի վա­րիչ։ 1938թ. կուս­մարզ­կո­մի բյու­րո­յի ո­րոշ­մամբ նշա­նակ­վել է ՙԵ­րի­տա­սարդ բոլշևիկ՚ թեր­թի խմ­բա­գիր։
Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մից վե­րա­դար­ձել է ՙԿար­միր աստ­ղի՚ ու ՙՀայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի՚ շքան­շան­նե­րով և մար­տա­կան մե­դալ­նե­րով։ Նա ա­ռա­ջին կար­գի հաշ­ման­դամ էր, բայց որ­տեղ էլ կու­սակ­ցու­թյան կան­չով աշ­խա­տել է, իր գոր­ծի հմուտ գի­տակն ու կազ­մա­կեր­պիչն էր։ Աշ­խա­տել է նաև Շա­հու­մյա­նի շր­ջա­նի զին­կո­մի­սա­րիա­տում` որ­պես ա­ռա­ջին բաժ­նի պետ։ Սա­կայն, ինչ­պես ա­սում են, նրա տա­րեր­քը լրագ­րու­թյունն էր։ 1958թ.-ից ԽՍՀՄ ժուռ­նա­լիստ­նե­րի միու­թյան ան­դամ էր։ Դս­տեր` Լի­րա­յի վկա­յու­թյամբ, հայ­րը տան ե­րե­սը չէր տես­նում, միշտ զբաղ­ված էր, մշ­տա­պես` գոր­ծու­ղում­նե­րի մեջ։ Հինգ քույ­րե­րով Զա­րա տա­տի­կի փե­շի տակ են մե­ծա­ցել։ Մայ­րը շրջ­բուժ­միա­վոր­ման պա­տաս­խա­նա­տու­նե­րից էր՝ բաժ­նի վա­րիչ և մշ­տա­պես ձիու թամ­բին։ Դս­տեր գնա­հա­տա­կա­նով` հայ­րը ժա­մա­նա­կի նշա­նա­վոր մտա­վո­րա­կան­նե­րից էր։ Նա միշտ փնտ­րում էր իր ար­մատ­նե­րը: Մի օր էլ Մոսկ­վա­յի կենտ­րո­նա­կան ռազ­մա­պատ­մա­կան ար­խի­վից ստա­նում է իր եր­կար փնտր­տուք­նե­րի պա­տաս­խա­նը։ Պարզ­վում է, որ նրա հո­րեղ­բայ­րը
ռու­սա­կան կայ­սե­րա­կան բա­նա­կի Թե­քի­նա­կան հե­ծե­լա­զո­րա­յին գն­դի շտաբս¬կա­պի­տան, կրտ­սեր սպա Գրի­գո­րի Օ­սի­պո­վիչ Կա­րա­գյո­զովն էր` ծն­ված 1860թ. Ե­լի­զա­վետ­պոլ նա­հան­գում: 1880-ից միա­ցել է թուրք­մե­նա­կան հե­ծա­լա­զո­րա­յին ոս­տի­կա­նա­կան զոր­քե­րին, որ­տեղ էլ ար­ժա­նա­ցել է մի շարք կո­չում­նե­րի։ 1914թ. նշա­նակ­վել է Թուրք­մե­նա­կան հե­ծե­լա­զո­րա­յին գն­դի նախ 1¬ին, ա­պա` 2-րդ հե­ծե­լա­վաշ­տի կրտ­սեր սպա­յի պաշ­տո­նում, իսկ նույն տար­վա հոկ­տեմ­բե­րին ան­դա­մագր­վել է Թուրք­մենս­տա­նի 1¬ին բա­նա­կա­յին կոր­պու­սի գոր­ծող բա­նա­կին և մաս­նակ­ցել Գեր­մա­նիա­յի դեմ մղ­վող մար­տե­րին Մլա­վա­յի, Սոլ­դաուի և Լո­վի­չի մոտ (1914¬1916թթ.)։ Ար­ժա­նա­ցել է հետևյալ շքան­շան­նե­րին ու պարգևնե­րին՝ Սուրբ Ան­նա­յի 3-րդ աս­տի­ճա­նի շքան­շան՝ սրե­րով ու ժա­պա­վե­նով, բաց բրոն­զե մե­դալ Գեոք¬Թե­փեի գրո­հի հա­մար, ար­ծա­թե մե­դալ` ՙՋա­նա­դիր ծա­ռա­յու­թյան հա­մար՚ (կրում են կրծ­քին, Ստա­նիս­լավս­կու ժա­պա­վե­նի վրա), ար­ծա­թե մե­դալ Մի­ջին Ա­սիա կա­տա­րած ար­շա­վանք­նե­րի հա­մար, ոս­կե մե­դալ ՙՋա­նա­դիր ծա­ռա­յու­թյան՚ հա­մար (կրում են կրծ­քին Ս. Ան­նա­յի ժա­պա­վե­նով), Նի­կո­լայ 2-րդ կայս­րի սուրբ թա­գադր­ման ար­ծա­թե հու­շա­մե­դալ և բաց բրոն­զե մե­դալ՝ Ռո­մա­նով­նե­րի թա­գա­վո­րա­կան ըն­տա­նի­քի գա­հա­կալ­ման 300-ա­մյա­կի հի­շա­տա­կին։ 1917թ. զո­րացր­վել է մի­լի­ցիա­յի կա­պի­տա­նի կո­չու­մով։
ՙՀայրս,-պատ­մում է Լի­րան,-կյան­քի վեր­ջին տա­րի­նե­րին գտել է Կա­րա­գյո­զո­վի ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին, ա­սել կու­զե` իր հա­րա­զատ­նե­րին։ Կապ էր պա­հում նրանց հետ ու հպար­տա­նում էր ա­նուն հա­նած իր ազ­գա­կան­նե­րով՚։ Լի­րան նաև վեր­հի­շում է, թե ինչ­պի­սի խնամ­քով էր մաս­նա­գի­տու­թյամբ պատ­մա­բան հայ­րը նյու­թեր հա­վա­քում և մտա­դիր էր գիրք գրել Ղա­րա­բա­ղի մա­սին։ Մի կարճ ժա­մա­նա­կաըն­թաց­քում նա նաև Ստե­փա­նա­կեր­տի Մ. Գոր­կու ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի տնօ­րենն էր, հե­տո մեկ­նել է ռազ­մա­ճա­կատ։ Վի­րա­վոր­վել է Կեր­չում` թեժ մար­տե­րի ըն­թաց­քում։ 1943թ. զո­րա­կոչ­վել է խոր­հր­դա­յին բա­նակ, զո­րացր­վել է 1946թ., և լեյ­տե­նան­տի զին­վո­րա­կան կո­չու­մով ար­ձակ­վել է պա­հես­տա­զոր։ Հայ­րը եր­կար տա­րի­ներ ե­ղել է ՙԿոմ­սո­մոլս­կա­յա պրավ­դա՚ թեր­թի գրա­կան աշ­խա­տո­ղը։ Ժա­մա­նա­կին ա­ռա­ջար­կու­թյուն է ստա­ցել տե­ղա­փոխ­վել Երևան և խմ­բագ­րել ՙԱ­վան­գարդ՚ թեր­թը, բայց նա խնդ­րել է վե­րա­դառ­նալ Ղա­րա­բաղ և լի­նել մոր կող­քին, ով իր խնամ­քի ու հո­գա­ծու­թյան կա­րիքն ու­ներ։

 

Ծն­վել է 1911 թվա­կա­նին, Հադ­րու­թի շր­ջա­նի Մեծ Թա­ղեր գյու­ղում։ Ծանր ման­կու­թյուն է ու­նե­ցել։ Ի­նը տա­րե­կան էր, երբ ըն­տա­նի­քով դուրս ե­կան գյու­ղից, հա­րուստ կու­լա­կի տա­նը բատ­րակ էր աշ­խա­տում, քա­ղաք տե­ղա­փոխ­վե­ցին, որ մի կտոր հա­ցի տեր դառ­նան։ Ա­վար­տեց դպ­րո­ցը, ա­պա Կի­րո­վա­բա­դի ման­կա­վար­ժա­կան տեխ­նի­կու­մը։ Ստե­փա­նա­կեր­տի եր­կա­մյա ու­սուց­չա­կան ինս­տի­տուտն ա­վար­տեց պատ­մա­բա­նի մաս­նա­գի­տու­թյամբ։ 1932թ. սեպ­տեմ­բե­րից աշ­խա­տել է ԼՂԻՄ մարզ­կո­մի օր­գան ՙԽոր­հր­դա­յին Ղա­րա­բաղ՚ թեր­թում, ե­ղել է կու­սակ­ցու­թյան, հե­տա­գա­յում գյուղ­բաժ­նի վա­րիչ։ 1938թ. կուս­մարզ­կո­մի բյու­րո­յի ո­րոշ­մամբ նշա­նակ­վել է ՙԵ­րի­տա­սարդ բոլշևիկ՚ թեր­թի խմ­բա­գիր։
Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մից վե­րա­դար­ձել է ՙԿար­միր աստ­ղի՚ ու ՙՀայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի՚ շքան­շան­նե­րով և մար­տա­կան մե­դալ­նե­րով։ Նա ա­ռա­ջին կար­գի հաշ­ման­դամ էր, բայց որ­տեղ էլ կու­սակ­ցու­թյան կան­չով աշ­խա­տել է, իր գոր­ծի հմուտ գի­տակն ու կազ­մա­կեր­պիչն էր։ Աշ­խա­տել է նաև Շա­հու­մյա­նի շր­ջա­նի զին­կո­մի­սա­րիա­տում` որ­պես ա­ռա­ջին բաժ­նի պետ։ Սա­կայն, ինչ­պես ա­սում են, նրա տա­րեր­քը լրագ­րու­թյունն էր։ 1958թ.-ից ԽՍՀՄ ժուռ­նա­լիստ­նե­րի միու­թյան ան­դամ էր։ Դս­տեր` Լի­րա­յի վկա­յու­թյամբ, հայ­րը տան ե­րե­սը չէր տես­նում, միշտ զբաղ­ված էր, մշ­տա­պես` գոր­ծու­ղում­նե­րի մեջ։ Հինգ քույ­րե­րով Զա­րա տա­տի­կի փե­շի տակ են մե­ծա­ցել։ Մայ­րը շրջ­բուժ­միա­վոր­ման պա­տաս­խա­նա­տու­նե­րից էր՝ բաժ­նի վա­րիչ և մշ­տա­պես ձիու թամ­բին։ Դս­տեր գնա­հա­տա­կա­նով` հայ­րը ժա­մա­նա­կի նշա­նա­վոր մտա­վո­րա­կան­նե­րից էր։ Նա միշտ փնտ­րում էր իր ար­մատ­նե­րը: Մի օր էլ Մոսկ­վա­յի կենտ­րո­նա­կան ռազ­մա­պատ­մա­կան ար­խի­վից ստա­նում է իր եր­կար փնտր­տուք­նե­րի պա­տաս­խա­նը։ Պարզ­վում է, որ նրա հո­րեղ­բայ­րը
ռու­սա­կան կայ­սե­րա­կան բա­նա­կի Թե­քի­նա­կան հե­ծե­լա­զո­րա­յին գն­դի շտաբս¬կա­պի­տան, կրտ­սեր սպա Գրի­գո­րի Օ­սի­պո­վիչ Կա­րա­գյո­զովն էր` ծն­ված 1860թ. Ե­լի­զա­վետ­պոլ նա­հան­գում: 1880-ից միա­ցել է թուրք­մե­նա­կան հե­ծա­լա­զո­րա­յին ոս­տի­կա­նա­կան զոր­քե­րին, որ­տեղ էլ ար­ժա­նա­ցել է մի շարք կո­չում­նե­րի։ 1914թ. նշա­նակ­վել է Թուրք­մե­նա­կան հե­ծե­լա­զո­րա­յին գն­դի նախ 1¬ին, ա­պա` 2-րդ հե­ծե­լա­վաշ­տի կրտ­սեր սպա­յի պաշ­տո­նում, իսկ նույն տար­վա հոկ­տեմ­բե­րին ան­դա­մագր­վել է Թուրք­մենս­տա­նի 1¬ին բա­նա­կա­յին կոր­պու­սի գոր­ծող բա­նա­կին և մաս­նակ­ցել Գեր­մա­նիա­յի դեմ մղ­վող մար­տե­րին Մլա­վա­յի, Սոլ­դաուի և Լո­վի­չի մոտ (1914¬1916թթ.)։ Ար­ժա­նա­ցել է հետևյալ շքան­շան­նե­րին ու պարգևնե­րին՝ Սուրբ Ան­նա­յի 3-րդ աս­տի­ճա­նի շքան­շան՝ սրե­րով ու ժա­պա­վե­նով, բաց բրոն­զե մե­դալ Գեոք¬Թե­փեի գրո­հի հա­մար, ար­ծա­թե մե­դալ` ՙՋա­նա­դիր ծա­ռա­յու­թյան հա­մար՚ (կրում են կրծ­քին, Ստա­նիս­լավս­կու ժա­պա­վե­նի վրա), ար­ծա­թե մե­դալ Մի­ջին Ա­սիա կա­տա­րած ար­շա­վանք­նե­րի հա­մար, ոս­կե մե­դալ ՙՋա­նա­դիր ծա­ռա­յու­թյան՚ հա­մար (կրում են կրծ­քին Ս. Ան­նա­յի ժա­պա­վե­նով), Նի­կո­լայ 2-րդ կայս­րի սուրբ թա­գադր­ման ար­ծա­թե հու­շա­մե­դալ և բաց բրոն­զե մե­դալ՝ Ռո­մա­նով­նե­րի թա­գա­վո­րա­կան ըն­տա­նի­քի գա­հա­կալ­ման 300-ա­մյա­կի հի­շա­տա­կին։ 1917թ. զո­րացր­վել է մի­լի­ցիա­յի կա­պի­տա­նի կո­չու­մով։
ՙՀայրս,-պատ­մում է Լի­րան,-կյան­քի վեր­ջին տա­րի­նե­րին գտել է Կա­րա­գյո­զո­վի ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին, ա­սել կու­զե` իր հա­րա­զատ­նե­րին։ Կապ էր պա­հում նրանց հետ ու հպար­տա­նում էր ա­նուն հա­նած իր ազ­գա­կան­նե­րով՚։ Լի­րան նաև վեր­հի­շում է, թե ինչ­պի­սի խնամ­քով էր մաս­նա­գի­տու­թյամբ պատ­մա­բան հայ­րը նյու­թեր հա­վա­քում և մտա­դիր էր գիրք գրել Ղա­րա­բա­ղի մա­սին։ Մի կարճ ժա­մա­նա­կաըն­թաց­քում նա նաև Ստե­փա­նա­կեր­տի Մ. Գոր­կու ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի տնօ­րենն էր, հե­տո մեկ­նել է ռազ­մա­ճա­կատ։ Վի­րա­վոր­վել է Կեր­չում` թեժ մար­տե­րի ըն­թաց­քում։ 1943թ. զո­րա­կոչ­վել է խոր­հր­դա­յին բա­նակ, զո­րացր­վել է 1946թ., և լեյ­տե­նան­տի զին­վո­րա­կան կո­չու­մով ար­ձակ­վել է պա­հես­տա­զոր։ Հայ­րը եր­կար տա­րի­ներ ե­ղել է ՙԿոմ­սո­մոլս­կա­յա պրավ­դա՚ թեր­թի գրա­կան աշ­խա­տո­ղը։ Ժա­մա­նա­կին ա­ռա­ջար­կու­թյուն է ստա­ցել տե­ղա­փոխ­վել Երևան և խմ­բագ­րել ՙԱ­վան­գարդ՚ թեր­թը, բայց նա խնդ­րել է վե­րա­դառ­նալ Ղա­րա­բաղ և լի­նել մոր կող­քին, ով իր խնամ­քի ու հո­գա­ծու­թյան կա­րիքն ու­ներ։

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Fri, 05 Jul 2019 12:03:44 +0000
ՙԿՈՍ­ՏՅՈ՞ՒՄՆ Է, ՈՐ ՊԻ­ՏԻ ԶԱՐ­ԴԱ­ՐԻ ՔԵԶ՚ ԿԱՄ՝ ՄՈ­ԴԱ­ՅԻԿ, ՉԻ ՆՇԱ­ՆԱ­ԿՈՒՄ ԱՆ­ՀԵ­ԹԵԹ http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27051-2019-07-05-11-20-30 http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/27051-2019-07-05-11-20-30 ՙԿՈՍ­ՏՅՈ՞ՒՄՆ Է, ՈՐ ՊԻ­ՏԻ ԶԱՐ­ԴԱ­ՐԻ ՔԵԶ՚  ԿԱՄ՝ ՄՈ­ԴԱ­ՅԻԿ, ՉԻ ՆՇԱ­ՆԱ­ԿՈՒՄ ԱՆ­ՀԵ­ԹԵԹ
Դիա­նա ՎԱ­ՆՅԱՆ

 ՙՀա­գուս­տով ըն­դու­նում են, խել­քով՝ ճա­նա­պար­հում՚։ Բո­լոր ժա­մա­նակ­նե­րի ա­մե­նա­հայտ­նի ճշ­մար­տու­թյուն­նե­րից է սույն ի­մաս­տու­թյու­նը։ Ու­րեմն՝ հա­գուս­տը ին­ֆոր­մա­ցիա է, որն ա­վե­լին է հա­ղոր­դում մար­դու մա­սին, քան թե հա­գուստ կրողն ին­քը կցան­կա­նար։ Շատ հա­ճախ ան­հա­տը, ընտ­րե­լով կոնկ­րետ ոճ, ոչ թե իր էու­թյունն է դրա­նով ար­տա­հայ­տում, այլ մա­կե­րե­սայ­նո­րեն հետևում է իր ժա­մա­նա­կի թրեն­դա­յին հո­վե­րին։ Այլ կերպ ա­սած՝ երբ նրան ինչ-որ բան ձեռ չի տա­լիս, երբ ինքն իր հետ ներ­դաշ­նակ չէ, ինքն ի­րեն դեռ ՙփնտ­րում է՚, հո­գե­կան հա­վա­սա­րակշ­ռու­թյունն ու ինք­նավս­տա­հու­թյունն ամ­րապն­դում է կաս­կա­ծե­լի ար­ժեք­նե­րով։

Երբ մարդ ա­մե­նօ­րյա հա­գու­կապ նա­խընտ­րում է հայտ­նի հիմ­նա­կան ո­ճե­րից որևէ մե­կը՝ դա­սա­կան, ռո­ման­տիկ, ռո­կո­կո կամ սպոր­տա­յին, ոչ միայն հաս­կա­նա­լի է, այլև ող­ջու­նե­լի։ Ո­րով­հետև մար­դու են­թա­գի­տակ­ցու­թյու­նը շատ ա­վե­լի է ար­տա­հայտ­վում մար­դու ճա­շա­կում, քան գի­տակ­ցու­թյու­նը։ Բնա­կա­նա­բար, նման դեպ­քում ըն­դու­նե­լի է ՙճա­շա­կին ըն­կեր չկա՚-ն։ Բայց նշ­ված որևէ ո­ճի հետ չեմ կա­րո­ղա­նում ա­սո­ցաց­նել պա­տա­ռոտ­ված ՙքամ­քաշ՚ մա­սեր ու­նե­ցող տա­բատ­ներն ու պի­ջակ­նե­րը։ Դեռ չեմ ա­սում, որ առն­վազն տա­րօ­րի­նակ են նայ­վում ջին­սե տա­բատն ու դա­սա­կան պի­ջա­կը, դա դեռ քիչ է՝ դրա­նով բեմ էլ են դուրս գա­լիս։ Բայց նո­րաձևու­թյան ՙվեր­ջին ճիչն՚ ընդ­հան­րա­պես հիս­տե­րիկ և ան­հա­վա­սա­րակ­շիռ է՝ մա­շած և ծվա­տած տա­բատ­նե­րը դժ­վար է դրա­կան և էս­թե­տիկ հա­մա­րել։ Քիչ թե շատ ճա­շակ ու­նե­ցո­ղը հի­շում է ու չի մո­ռա­նում ոս­կե կա­նո­նը՝ ՙԻնձ հա­մար նո­րաձև է այն, ինչ ինձ սա­զում է՚։ Սա­զում է, նշա­նա­կում է ըն­դգ­ծում է մար­դու էու­թյունն ու ա­ռա­վե­լու­թյուն­նե­րը, քո­ղար­կում է մարմ­նի թե­րու­թյուն­նե­րը, քո­ղար­կում է և ո՜չ ա­վե­լաց­նում։ Մի՞­թե ան­կա­տա­րու­թյուն­ներն ի ցույց դնե­լը նշա­նա­կում է լի­նել յու­րօ­րի­նակ։ Թե՞ տգեղ և տհաճ տպա­վո­րու­թյուն թող­նե­լը նշա­նա­կում է ա­զատ լի­նել։
Ջին­սը, ինչ­պես գի­տենք (իսկ մի­գու­ցեև շա­տե­րը չգի­տեն), ա­մե­րի­կա­ցի բան­վո­րի հա­գուստ է։ Ու քիչ է, որ ա­մե­նօ­րյա հա­գու­կա­պի մեջ ՙմար­սե­ցինք՚, շա­րու­նա­կում ենք այն ՙկա­տա­րե­լա­գոր­ծել՚։ Ան­շուշտ, ջինսն ա­մե­նօ­րյա վազվ­զու­քի հա­մար շատ հար­մար տար­բե­րակ է՝ ինքս էլ եմ հագ­նում։ Բայց ա­մենևին չեմ հաս­կա­նում ՙբոմ­ժի՚ կեր­պա­րով, մա­նա­վանդ ձեռ­քին ժա­մա­նա­կա­կից հե­ռա­խո­սով, ա­կան­ջա­կալ­նե­րով ժա­մա­նա­կա­կից ե­րի­տա­սար­դին։ Ա­ռօ­րյա­յում զուգ­վել-զար­դար­վելն էլ է ծայ­րա­հե­ղու­թյուն։ Դա, ի դեպ, որևէ կապ չու­նի կո­կիկ և մո­դա­յիկ հագն­վե­լու հետ։ Ի­հար­կե, նաև ա­ռաջ­նա­յին հարց է հա­գուս­տի հար­մա­րա­վե­տու­թյունն ու ո­րա­կը։ Ի դեպ, հար­մա­րա­վե­տու­թյան մա­սին։ Կար­ծում եմ` վատ չէր լի­նի ա­մե­նօ­րյա հա­գուս­տում լի­նեին ազ­գա­յին նախ­շեր։ Ինչ խոսք, պար­տա­դիր չէ հն­դիկ­նե­րի նման ա­ռօ­րյա­յում ազ­գա­յին տա­րազ կրել՝ թեև, կոնկ­րետ ինձ հիաց­նում է նրանց այդ սո­վո­րույ­թը։ Բայց հիա­նա­լի կլի­ներ նախ­շա­տե­սակ­նե­րի զու­գակ­ցու­մը, զո­րօ­րի­նակ՝ ռո­ման­տիկ ո­ճի հետ։ Կս­տաց­վի ոչ ու­ժեղ ար­տա­հայտ­ված էթ­նիկ ո­ճի հար­մար հա­գուստ։ Ի­հար­կե, նման հա­գուս­տի թո­ղարկ­ման և ի­րաց­ման հա­մար կզ­բաղ­վեն պրո­ֆե­սիո­նալ դի­զայ­ներ­նե­րը, նրանք ա­վե­լի լավ կհաս­կա­նան՝ ո­րը ո­րի հետ հա­մադ­րե­լու հար­մա­րու­թյու­նը, սա­կայն, որ­պես հայ, որ­պես շար­քա­յին քա­ղա­քա­ցի, մեծ սի­րով կկ­րեի ազ­գա­յին շն­չով ձևա­վո­րած ո­րա­կյալ և ակ­նա­հա­ճո հա­գուստ։ Իսկ, ընդ­հան­րա­պես, գտ­նում եմ պետք չէ թե­րագ­նա­հա­տել էթ­նիկ ո­ճը։ Այն հզոր և ին­տեն­սիվ ին­ֆոր­մա­ցիա­յի աղ­բյուր է։ Հու­սով եմ՝ ա­մե­նա­մոտ ա­պա­գա­յում շու­կա­յում իս­կա­պես կհայ­տն­վի նման հա­գուստ։
Արևի տակ ոչ մի նոր բան չկա, այդ թվում և նո­րաձևու­թյան աս­պա­րե­զում՝ մինչև ի­րա­կան փո­թո­րիկ բարձ­րա­նա­լը, շատ թրեն­դա­յին ՙմի­ջան­ցիկ քա­մի­ներ՚ են գա­լիս ու անց­նում...

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Fri, 05 Jul 2019 11:11:51 +0000