Items filtered by date: Չորեքշաբթի, 16 Հունվարի 2019

ԲԱՐԵ՜Վ, ՆՈՐԱԿՈՉԻԿ...

Շնորհավորում եմ քեզ` Պաշտպանության բանակ ոտք դնելու կապակցությամբ... Դե ի՞նչ, Հայկ Նահապետի հաղթական զարկը փառավորելու հերթը քոնն է։

ԻՎԱՆՅԱՆ. ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՂ ՀԱՄԱՅՆՔ

Հանրապետության այլ բնակավայրերի համեմատությամբ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքը աշխարհագրական դիրքով բավականին շահեկան վիճակում է. գտնվում է շուրջ 10 կմ` մայրաքաղաքից և 6 կմ` շրջկենտրոնից հեռավորության վրա: Վերջին տարիներին համայնքի բնակչությունն աճել է 500-ով:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԸ՝ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԿԱՊՈՎ

Արցախի հանրային հեռուստաընկերությունը 2019 թվականի սկզբից արբանյակային սփռվածություն ունի։ Այն հնարավորություն է տալիս հանրայինի եթերն ուղիղ ռեժիմով հասցնել Ղազախստանի հարավից մինչև Արևմտյան Եվրոպա։

ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ

Լրագրությունն աշխարհի կարևոր մասնագիտություններից է։ Սա փաստել է նաև կոլումբիացի վիպագիր և լրագրող Գաբրիել Գարսիա Մարկեսը։ Դե, իհարկե, եթե չլինեին լրագրողները, մարդիկ տեղեկացված չէին լինի։ Լրագրողն ասելիք պետք է ունենա, նոր ոճ և մտածողություն բերի։ Լրագրողի գործը ոչ թե ապրելու միջոց է, այլ կենսաձև։ 

ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ ԴԵՐՁԱԿՆԵՐ

100-ից ավելի նոր աշխատատեղ արդեն իսկ կա: Հագուստի արտադրությամբ զբաղվող ընկերությունը աշխատակիցներ է հրավիրում եւ հորդորում՝ պարտադիր է միայն երկու պայման՝ լինել 18 տարեկանից բարձր եւ ունենալ աշխատելու ցանկություն: Ուսուցումն ու վերապատրաստումը տեղում են կազմակերպվելու՝ ընկերության արդեն փորձառու վարպետների կողմից:

ԱՐՑԱԽԻ ՄԻՊ-Ը ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՈՒՄ ՖԻԼՄ ՆԿԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ադրբեջանը վերջին օրերին սկսել է թիրախավորել ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի կողմից նկարահանվող ՙԴրախտի դարպասը՚ ֆիլմի միջազգային գործընկերներին՝ հրապարակային և փակ ճնշում գործադրելով նրանց վրա, որպեսզի զերծ մնան ֆիլմի նկարահանումներին մասնակցելուց և Արցախ այցելելուց։

Subscribe to this RSS feed