comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Կիրակի, 10 Փետրվարի 2019 http://www.artsakhtert.com Tue, 21 May 2019 09:15:41 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ՈՐՈՇ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԿԱ Է http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/26044-2019-02-11-17-16-26 http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/26044-2019-02-11-17-16-26 ՈՐՈՇ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԳԾՈՎ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԿԱ Է
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Փետրվարի 7-ին տեղի ունեցած` ԱՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որին ներկա էր Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, նվիրված էր համակարգի 2018թ. օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքների ամփոփմանը:

Նիստը վարում էր ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը:
2018 թվականին ոստիկանության ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին հանգամանալից զեկուցումով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Անդրանիկ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ անցած տարի հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը նվազել է 27 դեպքով, կամ 3, 5%-ով, (2017թ.` 766, 2018թ.` 733), ինչը հիմնականում պայմանավորված է մարդու, սեփականության, հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված որոշ հանցագործությունների նվազումով: 10000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը հաշվետու տարում կազմել է 50,2՝ նախորդ տարվա 52,4-ի համեմատ։
Հանցավորության ընդհանուր կառուցվածքում նվազել են մարդու, հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության, շրջակա միջավայրի անվտանգության և աճել սեփականության, տնտեսական գործունեության, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռները:
2018-ին 15 դեպքով (259-ից՝ 244) նվազել են միջին ծանրության, 2-ով (9-ից՝ 7) առանձնապես ծանր հանցագործությունները, իսկ ծանր հանցագործություններն աճել են 5 դեպքով (47-ից՝ 52):
Հաշվետու տարում հանրապետությունում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 90 պատահար (2017թ.՝ 77), որի հետևանքով մահացել է 20 (2017-ին՝ 16) և մարմնական վնասվածք ստացել 91 (2017թ.՝ 89) անձ:
Ամփոփելով նիստի աշխատանքները՝ ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը մասնավորապես կարևորեց թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի, ինչպես նաև նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտությունը։
Բավարար գնահատելով ոստիկանության 2018թ. օպերատիվ-ծառայողական գործունեությունը` ԱՀ Նախագահն իր մտահոգությունը հայտնեց մասնավորապես հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների, ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց հետևանքով ունեցած զոհերի և վիրավորների աճի հանգամանքով և հանձնարարեց սերտացնել համագործակցությունն ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության իրավապահ կառույցների հետ՝ բնակչության անվտանգությունն ապահովելու համար։
Ընթացիկ՝ 2019թ. անելիքների մասին խոսեց և կոլեգիայի որոշման նախագիծը ներկայացրեց ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը:
Կոլեգիայի նիստն ավարտվեց հաճելի արարողությամբ. ԱՀ ոստիկանության պետի հրամանով 2018թ. լավագույն ծառայողներն արժանացան խրախուսման։ Ոստիկանապետի հրամանը ներկայացրեց ԱՀ ոստիկանության կադրերի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Բաղրյանը։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 11 Feb 2019 17:15:22 +0000
ՍԵՄԻՆԱՐ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԴԱՇՏՈՒՄ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՄԱՆԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/26043-2019-02-11-17-13-58 http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/26043-2019-02-11-17-13-58 Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ ք.…

Փետրվարի 6-ին Ասկերանում անցկացվեց խորհրդակցություն՝ 2019 թվականին հարկային օրենսգրքում տեղ գտած փոփոխություններն ու նորարարությունները շրջանի հարկատուներին իրազեկելու նպատակով։

Խորհրդակցությանը ներկա էին ԱՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արայիկ Դոլուխանյանն ու մեթոդաբանության և հարկ վճարողների իրազեկման բաժնի պետ Արմինե Մուսայելյանը։

Ողջունելով ներկաներին` Ասկերանի շրջանային հարկային տեսչության (ՇՀՏ) պետ Մարատ Հայրապետյանը նշեց, որ ԱՀ հարկային դաշտում կատարվող ամենամյա բարեփոխումները մեծապես ուղղված են քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանն ու ՓՄՁ-ների գործունեությունը խթանելուն։ Այս առումով Մ. Հայրապետյանը ներկաներին կոչ արեց ուշադիր լինել, սեմինարի աշխատանքներին ակտիվություն ցուցաբերել և ծագած հարցերի դեպքում կատարել հարցադրումներ։
Ֆինանսների նախարարի տեղակալ Ա. Դոլուխանյանը՝ շնորհակալություն հայտնելով սեմինար- խորհրդակցության մասնակիցներին, նշեց, որ հանրապետության շրջաններում և Ստեփանակերտում փետրվարի 6-11-ը ներառյալ անցկացվելու են նմանատիպ սեմինար-խորհրդակցություններ։
ՙԿարծում եմ, բոլորդ էլ քաջատեղյակ եք, որ Ֆինանսների նախարարության կողմից հարկատուների հետ կազմակերպվող տարեմուտի սեմինարներն ուղղված են լինում հարկային դաշտում կատարված օրենսդրական փոփոխություններին։ Այդ առումով այս խորհրակցությունը ևս բացառություն չէ, և այսօրվա խորհրդակցության թեման 2018թ. դեկտեմբերին հարկային ոլորտում ընդունված օրենսդրական փոփոխությունների փաթեթը ներկայացնելն է, որը կիրառության մեջ է դրված 2019թ. հունվարի 1-ից և որը միտված է գործարար միջավայրի բարելավմանը։ Հատկապես փոքր և միջին ձեռնարկատերերի համար սահմանվել են ավելի բարենպաստ հարկման ռեժիմներ, ինչպես նաև որոշ ոլորտների գործունեության համար սահմանվել են առավել օպտիմալ հարկման դրույքաչափեր՚,- ասաց Ա. Դոլուխանյանը։
Մեթոդաբանության և հարկ վճարողների իրազեկման բաժնի պետ Արմինե Մուսայելյանը շրջանի հարկատուներին ներկայացրեց հարկային դաշտում կատարված օրենսդրական փոփոխությունները՝ մանրամասնորեն կանգ առնելով դրանցից յուրաքանչյուրի վրա։ Մասնավորապես, 2019 թվականի հունվարի 1-ից փոփոխություններ են կատարվել հարկային օրենսդրությունը կարգավորող 8 օրենքում, ինչպես նաև ընդունվել է նոր օրենք հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին։ Փոփոխություններ են կատարվել հարկերի մասին օրենքի, գրանցման հայտերի, շահութահարկի, եկամտահարկի, ավելացված արժեքի հարկի, արտոնագրային վճարների, դրոշմապիտակների, առևտրի և ծառայությունների մասին օրենքներում։
Ինչպես նշեց Ա. Մուսայելյանը, հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու օրենքում տեղի ունեցած փոփոխությունները ներառում են մի քանի կատեգորիաներ։ Առաջին կատեգորիան ներառում է այն հարկ վճարողներին, ովքեր 2010 թվականի դեկտեմբերի 31-ից հետո փաստացի գործունեություն չեն իրականացրել, սակայն ունեն կուտակված պարտավորություններ։ Հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխության համաձայն` նշված հարկ վճարողներն ամբողջությամբ ազատվում են հարկային բեռից։ Այս խմբում ընդգրկված հարկատուների նկատմամբ հարկադիր գանձման և տարբեր այլ միջոցառումներ իրականացնելուց հետո է միայն որոշվել վերջիններիս ամբողջությամբ ազատել հարկային պարտավորություններից, քանի որ հնարավոր չի եղել դրանք իրականացնել, գույք կամ եկամուտներ չունենալու պատճառով։ Ա. Մուսայելյանը նշեց, որ ցանկացողները կարող են ծանոթանալ այս խմբում ընդգրկվածների ցանկին։ Երկրորդ կատեգորիան ներառում է այն հարկատուներին, ովքեր դադարեցրել են գործունեությունը, սակայն 2018թ. հունվարի 1-ի դրությամբ ունեն կուտակված պարտավորություններ, տույժեր և տուգանքներ։ Հարկային պարտավորություններն ամբողջությամբ, իսկ տույժերը 10 տոկոսով մարելու դեպքում վերջիններս լրիվությամբ ազատվում են տուգանքներն ու մնացած 90 տոկոս տույժը վճարելուց։ Իսկ 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում առաջացած հարկերը, տուգանքները լրիվությամբ, իսկ տույժերը 10 տոկոսով վճարելու դեպքում հարկատուն ազատվում է մնացած 90 տոկոս տույժերը վճարելուց։ Եվ 3-րդ խմբի հարկ վճարողներ են հանդիսանում նրանք, ովքեր մինչև ընթացիկ տարվա մարտի 1-ը հարկային մարմնին ինքնակամ կներկայացնեն ճշտված հաշվարկ-հաշվետվությունները։ Այս դեպքում հարկատուները հարկերը լրիվությամբ վճարելու պարագայում ազատվում են տուգանքներն ամբողջությամբ, իսկ տույժերը` 90 տոկոսով վճարելուց։
Հարկային պարտավորություն ունեցողների հետ մինչև մարտի 1-ը կկնքվեն համապատասխան պարտավորությունների մարման ժամանակացույցեր՝ կախված պարտավորությունների չափերից։
Ա. Մուսայելյանը նաև ներկայացրեց, թե ովքեր և ինչպես կարող են հետ ստանալ զինծառայողների ապահովագրման հիմնադրամին վճարած դրոշմանիշային վճարները։
Վերջում Ա. Դոլուխանյանը պատասխանեց հարկատուներին հուզող հարցերին։
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Mon, 11 Feb 2019 17:12:44 +0000
ՙԲԻԶԻՄԴԻՐ՚՝ ԱՌԱՆՑ ԻԼՀԱՄԻ. ԵՐԲ ԴԱՍԱԼՔՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՅԱՆ ՄԵՋ Է http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26042-2019-02-11-17-03-09 http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26042-2019-02-11-17-03-09 Մարինա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Փետրվարի 2-ին, ելույթ ունենալով Ադրբեջանական երիտասարդության օրվա առթիվ, Իլհամ Ալիևը հետաքրքիր խոստովանություն արեց։ Բնականաբար, ելույթը նվիրված էր երիտասարդության հոգսերով զբաղվելու և երիտասարդությանն ուղղված քաղաքականության ձևավորման գործում Ալիևների ընտանիքի` նախ Հեյդար¬բաբայի, ապա և ներկա նախագահի ունեցած ավանդին։ Ներկաներին պատմելով, որ ՙմեծ առաջնորդը միշտ մեծ հոգատարությամբ ու սիրով էր վերաբերվում երիտասարդությանը՚ և ՙքաջ գիտակցում էր, որ երկրի ապագան երիտասարդության ձեռքում է՚, Իլհամ Հեյդարովիչն անցավ հիշյալ ոլորտում ունեցած սեփական վաստակներին։ Ու տրվեց իր իսկ երիտասարդության, ինչպես պարզվում է, շատ էլ ծանր երիտասարդության հուշերին։

Պարզվում է, այն բանից հետո, երբ Ալիև-ավագը Բաքվից տեղափոխվել էր Նախիջևան ու այնտեղ խորհրդարանի նախագահ դարձել, որդու կյանքում վրա հասան սև օրեր։ ՙԻնձ հեռացրին ինստիտուտից, որտեղ ուսանել ու դասավանդել էի։ Սկսվեց գործազրկության շրջանը։ Մի քանի ամիս մնացի առանց աշխատանքի, որի փնտրտուքի համար դիմում էի տարբեր տեղեր։ Բայց երբ իմանում էին, որ Հեյդար Ալիևի որդին եմ, իհարկե, ոչ ոք ինձ աշխատանքի չէր ընդունում՚,¬ թախիծով հիշում է նախագահը։ Բայց Իլհամը չհանձնվեց ու չընկրկեց դժվարությունների առաջ. նա ՙստիպված՚ զբաղվեց մասնավոր բիզնեսով ու ՙկարճ ժամանակահատվածում շատ բանի հասավ՚։ ՙԻմ աշխատանքից գոհ էի։ Սատարում էի այն ժամանակ Մոսկվայում ձևավորված ադրբեջանական համայնքների գործունեությանը։ Հիշում եմ, այն ժամանակ Մոսկվայում հիմնադրվեց Ադրբեջանական քաղաքացիական ասամբլեան։ Ես այդ ասամբլեայի հիմնադիրներից մեկն էի։ Հենց ինքս` որպես գործարար, ամենամեծ ֆինանսական աջակցությունն էի ցուցաբերում այդ ասամբլեայի գործունեությանը։ Այն ժամանակ Մոսկվայում հիմնադրվեց ադրբեջանական դպրոցը։ Մոսկվայում ապրող ադրբեջանցիներից առաջինն էի, ով այդ դպրոցին ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում՚,¬ անզուսպ պարծենում էր պետության ղեկավարը։
Հերթական անգամ արձանագրենք՝ Իլհամ Ալիևի կերպարի ստեղծմամբ զբաղվողները լավ չեն աշխատում։ Որովհետև Հեյդարի որդու կյանքի ծանր շրջանի մասին հուզիչ պատմությունն ընթերցող ցանկացած մարդու մոտ չի կարող տարրական հարց չծագել՝ իսկ ինչո՞ւ մեծ հայրենասերը, ՙազգային առաջնորդի՚ ժառանգն անգամ չմտածեց այն մասին, որ կարելի է մեկնել Ղարաբաղ կռվելու։ Չէ՞ որ խոսքը 90-ականների սկզբի մասին է, երբ սկիզբ էր առել ծանր պատերազմը, և 30-ը հազիվ բոլորած, վտարանդի հոր պատճառով հալածվող ու հետապնդվող Իլհամի համար ուղիղ ճանապարհը Ղարաբաղն էր՝ ՙԱդրբեջանի տարածքային ամբողջականության՚ համար պայքարելը։ Բայց նրա մոտ, իր իսկ խոստովանմամբ, նման միտք էլ չծագեց։ Այլ հարց են մասնավոր բիզնեսն ու մեծ փողերը, ինչին էլ, առաջին հերթին և մնացած բոլոր հերթերին, ձգտում էր անհաղթահարելիորեն երիտասարդ ու, բնականաբար, բանակում չծառայած Իլհամը։
Թեպետ արժե՞ զարմանալ դրանից, հաշվի առնելով նրա դասալիք հոր կենսագրությունը, ով նույնպես մեկ օր էլ չէր կռվել Հայրենական մեծ պատերազմում՝ բանակից խուսափելու համար կեղծելով փաստաթղթեր։ Արժե՞ զարմանալ այն էժանագին ներկայացումից, որ սարքեցին արդեն դասալիքի թոռան մասնակցությամբ՝ Հեյդար-կրտսերին վրա քաշելով Ալիևներին օտար զինվորական համազգեստն ու ձգտելով նրա դեմքին հնարավորինս հաղթական արտահայտություն հաղորդել։ Այն էլ միայն նրանից հետո, երբ Հայաստանի վարչապետն իր որդուն ուղարկեց ծառայելու Արցախում...
Այդպես էլ ստացվում է, որ հայրենասիրություն ու ինքնազոհողություն ասվածը ոչ մի կերպ չի վերաբերում Ադրբեջանի իշխող ընտանիքին, որը պատրաստ է ստույգ մահվան ուղարկել տասնյակ հազարավոր օտար որդիների, բայց երբեք՝ ոչ իրենց ու սեփական ժառանգներին։ Բիզնես, փող, իսկ ամենագլխավորը՝ իշխանություն, ահա թե ինչն է գլխավորապես հետաքրքրում դասալիքների դինաստիային, և երիտասարդների առաջ իր ելույթով Իլհամը հերթական անգամ հաստատեց դա։ Ապացուցելով, որ նույնիսկ 27 տարի անց նրա մտքով անգամ չի անցնում, որ մասնավոր բիզնեսով հանգիստ զբաղվելն այն ժամանակ, երբ նրա հայրենակիցները զոհվում էին հանուն ՙբիզիմդիր՚¬ի, դասալքության ու դավաճանության խայտառակությանն արժանի բան է, բայց ոչ մի կերպ առիթ չէ հպարտանալու։ Դեռ լավ է, որ նրա խելքը կտրեց չհիշատակել հետագա տարիների մասին, երբ Ադրբեջանի նախագահի որդին հոր միլիոններն էր մսխում Ստամբուլի խաղատներում ու բորդելներում։
Չնայած, չէինք ցանկանա մտածել, որ Ալիև¬միջնեկն այդքան տխմար է։ Միանգամայն հնարավոր է, որ սեփական երիտասարդության մասին նրա ուսանելի պատմությունն Ադրբեջանի երիտասարդությանն ուղղված ծածուկ ակնարկ է պարունակում՝ ՙԿարաբախ բիզիմդիր՚-ի մասին մոռացե՜ք, գործո՜վ զբաղվեք, գործո՜վ...

www.golosarmenii.am

 

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Mon, 11 Feb 2019 17:02:06 +0000
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՄԻ ՔԱՆԻ ՀԱԶԱՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/26041-2019-02-11-17-00-09 http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/26041-2019-02-11-17-00-09 Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ

 Հարկային օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ նորություններ կան գրեթե բոլոր տնտեսվարողների համար, իսկ հունվարի 1-ից ուժի մեջ մտած արտոնություններից օգտվողների թիվը կարող է մի քանի հազարի հասնել:

Դա՝ ոլորտի ներկայացուցիչների կանխատեսումներով: Արդեն ավանդույթի համաձայն՝ Ֆինանսների նախարարության պատասխանատուները տարեսկզբին հյուրընկալվում են հանրապետության բոլոր շրջաններում, հարկ վճարողների հետ անմիջական հանդիպումների ընթացքում ներկայացնելով նոր տարվա հետ հարկային համակարգում ուժի մեջ մտած նորությունները: Այս տարի հանդիպումների շարքը Մարտակերտի շրջանից է մեկնարկել:
Շրջանում տնտեսությունն աշխուժանում է, տնտեսվարողների թիվը՝ աճում: Նաեւ դրա շնորհիվ Մարտակերտի շրջանի հարկային տեսչությունը մուտքերի հավաքագրման 2018 թվականի առաջադրանքը գերակատարել է: ՙՊլան-առաջադրանքը կատարվել է 105 տոկոսով՚,- լավատեսությունը թվերով է հիմնավորել Ֆինանսների նախարարության Մարտակերտի շրջանի հարկային տեսչության պետ Արայիկ Մանգասարյանը:
Օրենսդրական բարեփոխումների տրամաբանությունն անփոփոխ է՝ բարելավել գործարար միջավայրը, ընդգծել է ֆինանսների նախարարի տեղակալ Արայիկ Դոլուխանյանը՝ նշելով հատկապես ՓՄՁ ոլորտի համար նախատեսված բարեփոխումները: Ընդհանուր առմամբ՝ 7 օրենքում են փոփոխություններ կատարվել, եւ մեկ նոր օրենք է ընդունվել: Գործունեությունը նոր սկսող տնտեսվարողների համար սահմանված եռամսյա արտոնությունը կդառնա, այսպես ասած` անխուսափելի. եթե երեք ամիս չի աշխատել, մնացած ժամանակը կարող է օգտագործել գործունեությունը վերսկսելիս, մանրամասնել է ՖՆ հարկային վարչարարության մեթոդաբանության եւ հարկ վճարողների իրազեկման բաժի պետ Արմինե Մուսայելյանը: Արտոնագրային վճարներով հարկման ենթակա գործունեության տեսակների եւ հաստատագրված վճարներով հարկվող որոշ գործունեության տեսակների մասով սահմանված դրույքաչափերի համար 2019-ի հունվարի 1-ից հանրապետության շրջաններում կկիրառվի 0,3 գործակից՝ շուրջ 70 տոկոսով թեթեւացնելով հարկային բեռը: Միաժամանակ պայմաններ են ապահովվում, որ ավելի մեծ թվով տնտեսվարողներ կարողանան ներառվել արտոնագրային վճար վճարողների շարքում՝ ազատվելով հաշվետվությունների հետ կապված խնդիրներից: Նորությունները գնահատում են տնտեսվարողները: ՙՍա հատկապես երիտասարդներին հնարավորություն կտա իրենց փոքր բիզնեսը հիմնադրել՝ ավելի քիչ պարտավորություններ եւ ավելի մեծ ազատություն ունենալով՚,- ՙՄարիամ-1՚ ՍՊԸ տնօրեն Մելսիդա Քարդումյանի կարծիքն է: Բավարարված չեն այն տնտեսվարողները, որոնք արտոնություններից օգտվելու համար պահանջվող չափանիշները չունեն. փոքր չեն, սկսնակ չեն, վարձու աշխատող ունեն: ՙՕրինակ, Հաթերքում հիմնական հարկային մուտքերն ապահովում են գրանցված 18 խանութները, բայց նրանք արտոնություններից չեն օգտվելու՚,- ասվածը կոնկրետ օրինակով է ներկայացրել ՙՄոնտե Քրիստո՚ ՍՊԸ հաշվապահ Էդուարդ Պետրոսյանը: Սակայն կան նորություններ, որոնք ոչ միայն փոքր տնտեսվարողներին են վերաբերում: Վարչարարությունը բարելավվում է: Նոր աշխատակից ընդունելու դեպքում համապատասխան գրանցումն արդեն հնարավոր է իրականացնել հենց աշխատանքի անցնելու օրը՝ մինչեւ ժամը 14:00-ն:
Մեկ այլ օրենսդրական փոփոխությամբ պարտավորություններ կուտակած հարկ վճարողները հնարավորություն են ստանում հարկային մարմնի հետ պարտավորությունների մարման ժամանակացույց կազմել եւ տույժ-տուգանքների զգալի մասից ազատվել: Եկամտային հարկի վերադարձի հնարավորություն կստանան նաեւ անհատական բնակելի տուն ձեռք բերողները: Փոխարենը՝ ծրագրից չեն օգտվի 55 միլիոն դրամը գերազանցած գործարքների շահառուները: Ֆիննախի ներկայացուցիչները նաեւ մեկից ավելի հիմքով վճարված դրոշմանիշային վճարի ետ ստացման պայմաններն են ներկայացրել: Խոսքը 1000 դրամների մասին է:
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 11 Feb 2019 16:58:22 +0000
ՀԻԳԻԵՆԱՅԻ ԵՎ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ, ԽՆԴԻՐՆԵՐ http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/26040-2019-02-11-16-57-07 http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/26040-2019-02-11-16-57-07 ՀԻԳԻԵՆԱՅԻ ԵՎ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ, ԽՆԴԻՐՆԵՐ
Էմմա ԲԱԼԱՅԱՆ Համաճարակաբանության…

 -Տիկին Օֆելյա, ի՞նչ ցուցանիշներով է տարին ավարտել Կենտրոնը: 

-Կարող ենք փաստել, որ 2018-ը կայուն, առանց խնդիրների տարի էր, որը բնութագրվեց արտակարգ ծանուցագրերի նվազեցմամբ, այսինքն՝ եղած վարակիչ հիվանդությունները կանխատեսելի էին և չվերածվեցին զանգվածայինի: Ամռանը նկատվեց աղիքային վարակի որոշակի աճ, որի մեծամասնության պատճառները հետազոտության ժամանակ հայտնաբերվեցին, ինչն օգնեց հիվանդների արագ բուժմանը: Քննվեցին վարակիչ հիվանդությունների առաջացման պատճառները, բուժումը կատարվեց ընդունված չափանիշներով: Կայուն վիճակի գրանցումը համապատասխան ծառայությունների պատասխանատու աշխատանքի նախապայմանն է: Սանիտարահիգիենիկ և հակահամաճարակաբանական միջոցառումների իրականացման վերահսկողությունը թույլ է տալիս կանոնակարգված կերպով լուծել վարակիչ և մակաբուծաբանական հիվանդությունների կանխարգելման խնդիրները: Կայուն վիճակին մեծապես նպաստում են իրականացվող պլանային պատվաստումները: ԱՀ-ում պատվաստումներ են իրականացնում 12 կառավարելի վարակիչ հիվանդությունների դեմ 9 պատվաստանյութերով: Իմունականխարգելման գործընթացում դիտվում են զգալի հաջողություններ` բարելավվել են պատվաստումների, հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի, բժշկական հակացուցումների հաշվառման և հաշվետվության, դիտարկման, կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգերը, ինչպես նաև ոլորտը կանոնակարգվող նորմատիվ իրավական դաշտը:
-Վերջին տարիներին Կենտրոնի որոշ գործառույթներ փոխանցվել են ԱՀ գյուղատնտեսության նախարարությանն առընթեր գործող Սննդի անվտանգության ծառայությանը: Որո՞նք են այսօր Ձեր հաստատության գործառույթները:
- Կենտրոնը շարունակում է աշխատել այն սննդի օբյեկտների հետ, որտեղ կարող են տեղի ունենալ սննդից թունավորումներ, ինչպես և ինֆեկցիայի փոխանցում: Մեր կազմակերպությունն այդ օբյեկտների հետ կնքում է պայմանագրեր, ըստ
որոնց` սննդի բաժնի կողմից վճարովի հիմունքներով կատարվում են հետազոտություններ, տրվում համապատասխան առաջարկություններ, որոնք պարունակում են մի շարք առողջապահական միջոցառումներ` ուղղված սննդի անվտանգությանն ու որակի բարձրացմանը: Ահազանգի ժամանակ նման օբյեկտների հետազոտումը կրում է պարտադիր բնույթ: Կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում մանկապարտեզներում. այդ օբյեկտներից պարբերաբար հետազոտության են վերցվում սննդի և ջրի մանրէների կուլտուրայի լուծույթներ: Մեր գործառույթներից է կոմունալ ծառայությունների՝ ջրամատակարարման, ստոմատոլոգիական, բժշկական, դեղատների և այլ նմանատիպ օբյեկտների սանիտարական կարգի վերահսկումը: Ամեն օր կատարվում է ջրի ընդունում և զննում բոլոր օբյեկտներից, իսկ եռամսյակը մեկ հետազոտվում են զտիչ կայանները, ջրամբարները, ջրաբաշխիչները, ջրի այլ աղբյուրներ: Մեր մշտական գործառույթներից է այդ օբյեկտների աշխատողների առողջության վերահսկումը` ըստ սանիտարական չափանիշների ու կանոնների, նրանք պարբերաբար պետք է անցնեն բժշկական զննում: Կենտրոնն իրականացնում է նաև միջատարանական զննում, որպեսզի դեմն առնվի հնարավոր միջատների բազմացմանը, որոնք հանդիսանում են վարակի բույն: Հատուկ վտանգավոր լաբորատորիան էլ հետազոտություն է կատարում խոլերիայի առկայության վերաբերյալ:
-Անդրադառնանք սարքավորումների արդիականացման հարցին:
-Անշուշտ, ձգտում ենք պարբերաբար արդիականացնել և ձեռք բերել նոր սարքավորումներ, որը, ինչպես կարելի է կռահել, կապված է պետության ֆինանսական աջակցությունից: Այնուամենայնիվ, չնայած պետության առջև առկա բազում խնդիրների, կարելի է ասել, որ 40 տոկոսով կարողացել ենք արդիականացնել մեր սարքավորումները, ինչպես և ձեռք բերել նորը: Նպատակ ունենք հզորացնել հատուկ վտանգավոր լաբորատորիան, ինչը ենթադրում է նոր սարքավորումներ, մեծ տարածք: Այդ ամենի իրականացումը կապված է 3-րդ հարկի վերանորոգման աշխատանքների հետ, որոնք այժմ ընթանում են: Այնտեղ նախատեսվում է բացել պոլիմերային շղթայի լաբորատորիա, որն Արցախում չկա, պիսիար լաբորատորիա, որտեղ խորքային անալիզներ կկատարվեն ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի վերաբերյալ: Դրանց աշխատացնելու դեպքում տարրալուծմամբ հետազոտությունների թիվը կավելանա, կլուծվի որակի խնդիրը: Այսօր արդեն այդ տարրալուծվող սարքավորումների միջոցով կատարում ենք մարդու իմունային անբավարարության վիրուսակրության (ՄԻԱՎ) վարակի հետ կապված հետազոտություններ:
- Եվ ՄԻԱՎ-ի ինչպիսի՞ պատկեր կա Արցախում:
-Հանրապետությունում համաճարակաբանական իրավիճակը բնութագրվում է այդ հիվանդացության ցածր մակարդակով: Վերահսկողության ողջ ընթացքում բացահայտվել են 106 ՄԻԱՎ-ի վարակակիրներ, ընդ որում` առավել ակտիվ բացահայտում է գրանցվել վերջին տարիներին` 2015թ.` 10 դեպք, 2016թ.` 19 դեպք, 2017թ.` 22 դեպք, իսկ 2018թ.` 10 դեպք, որը կապված է ՙՊրոֆիլակտիկ ՄԻԱՎ՚ նպատակային պետական ծրագրի իրականացման հետ: Հուրախությամբ ասեմ, որ հղիների շրջանում հետազոտության արդյունքում 2000 թվականից սկսած, ՄԻԱՎ-ով վարակված մայրերից ծնվել են 14 առողջ երեխաներ, քանի որ նշյալ մայրերին դիսպանսեր հսկողության շրջանակներում անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել, և ՀՌՎ (հակառետրովիրուսային) դեղեր է տրամադրվել:
-Անդրադառնանք նաև Երևանի հետ համագործակցությանը:
-Երևանի հետ կապը միշտ եղել է հաստատուն: Երբ այնտեղ նախատեսված է լինում սեմինարներ, թրեյնինգներ՝ ծառայության հետ առնչվող թեմաներով, մեզ պարտադիր տեղեկացնում են, հրավիրում են և մեր մասնագետները մասնակցում են այդ միջոցառումներին: Մշտական կապի մեջ է մանրէաբանական լաբորատորիան, որի զննման արդյունքները հաճախ ուղարկվում են Երևան` անալիզների արդյունքների հաստատման համար, որն այս վերջին տարիներին գրեթե միշտ համընկնում է: Սերտ կապերի մեջ ենք Երևանի ՁԻԱՀ կենտրոնի հետ: Վերջերս էլ գրեթե բոլոր մեր լաբորատորիաների մասնագետները մեկ շաբաթով գործուղղվել են Երևան՝ կատարելագործման դասընթացների:
-Իսկ կապը մեր շրջանների հետ ինչպե՞ս է կազմակերպվում:
-Անշուշտ, անմիջական կապի հաստատման հարցում մեծապես օգնում է համացանցը, ինչը թույլ է տալիս որևէ հարցի շուրջ տատանվող մասնագետին միանալ Կենտրոնի հետ, խնդիրը վերլուծել համապատասխան մասնագետի հետ, որից հետո միայն ընդունել գործողություններ կատարելու պլանը: Համացանցային կապ է հաստատված Արցախի բոլոր շրջանների հետ:
-Ձեր կարծիքով, ինչի՞ց պետք է այսօր բնակչությունն զգուշանա:
-Վերջին մի քանի տարում ակտիվացել է ընդերային լեյշմանիոզի համաճարակային իրավիճակը, որը թափառող կենդանիների օրգանիզմում որպես բնական պահոց վարակի գոյատևման, օրգանական աղբի կուտակումների վրա բազմացող մլակների միջոցով կենդանիներից մարդուն վարակի փոխանցման հետևանք է: Այս տարի ընդերային լեյշմանիոզի դեպքերի 16 դեպք է գրանցվել: Բոլոր օջախներում կատարվել են ախտահանման աշխատանքներ: Ծրագիրն իրականացնում ենք քաղաքապետարանի հետ համատեղ: Արդեն 2-րդ տարին է, ինչ լեյշմանիոզով հիվանդ քաղաքացիների հասցեներով շրջում ենք և ամիսը 2 անգամ իրականացնում կանխարգելիչ միջոցառումներ: Շինարարական ու կենցաղային մնացորդների կուտակումների տարածքները մաքրվում են, որովհետև դրանք կարող են ամենատարբեր մժեղների ու մոծակների բազմացման վայր դառնալ: Նշյալ տարածքներում ապրող շները ևս կարող են վարակների տարածման աղբյուր հանդիսանալ, անկախ նրանից` փողոցայի՞ն, թե՞ ընտանի շուն է: ՙՍանմաքրում՚ ՀՈԱԿ-ի կողմից աղբը տեղափոխելուց հետո, համապատասխան միջոցներով մշակվում են այդ տարածքները: Նշենք, որ հիմնականում այս հիվանդությամբ վարակվում են 2-5 տարեկան երեխաները:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 11 Feb 2019 16:56:16 +0000
ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐ... http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26039-2019-02-11-16-23-13 http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26039-2019-02-11-16-23-13 ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐ...
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ Ստեփանակերտում…

 Ո՞վ կասի Մարտունի փողոցի հիմնարկեքը երբ է եղել. ոչ ոք չի հիշում, անգամ փողոցի ամենահին բնակիչները (ովքեր նույնիսկ իրենց կյանքի իններորդ տասնամյակն են թևակոխել) դժվարանում են վերհիշել, միայն գիտեն, որ փողոցն իրենցից տարիքով է։

Ստեփանակերտում կան փողոցներ, որոնց ՙկողքով՚ են անցել տարիները, ու թե նոր լուծումներ են տրվել շենք-շինություններին, նոր ու թարմ ձեռքով զգեստավորվել, միևնույն է, կողքից տեսանելի է հին փողոցը։ Դրանցից մեկն էլ Մարտունին է, իր նեղլիկ նրբանցքներ հիշեցնող, ծուռումուռ, իրար կցմցած կառուցապատումներով, հնությամբ բուրող թանգարանային նմուշներով: Հին հայկական ոճ ու ճաշակով թաղամասեր... Փողոցի ամենատարեց բնակիչներն են Արամայիսը, Ասյան, Ռոզալիան, Սեդան։ Փողոցի հիշարժան կառույցներից են Հանրապետական (քաղաքային) զինկոմիսարիատի շենքը, Ալեքսանդր Մյասնիկյանի (Մարտունու) կիսանդրին։ Այդ փողոցի վրա էին գտնվում մայրաքաղաքի թիվ 1 մանկապարտեզը, Ստեփանակերտի հրշեջ ծառայությունը, որոնք այսօր չկան, կամ շինություններն այլ նպատակի են ծառայում։
Առաջինը, ում հանդիպեցինք Մարտունի փողոցում` Արթուր Եգանյանն էր. կանգնել էր ու ասես փողոցի անցուդարձն էր հսկում։ Իմ տնտղող հայացքը տեսնելով, մոտեցավ։ Միակ բանը, որ հաջողեցինք իմանալ Արթուրից, այն է, որ 1968թ. աչքը բացել է այդ փողոցում և մտադրություն չունի որևէ այլ տեղ ապրելու, ու մեզ խորհուրդ տվեց փողոցի ամենատարեցներից տեղեկանալ նրա պատմությանը։ 91-ամյա Ասրի Աբրահամյանը Մարտունի փողոցում ապրում է 1958 թվականից։
Պատանի էր, Մարտակերտի շրջանի Չափար գյուղից ընտանիքով տեղափոխվեցին ադրբեջանական Ժդանով քաղաք։ Ճանապարհին մայրը հիվանդացավ ու մահացավ, ընտանիքի հոգսն ընկավ հոր ուսերին։ Էլեկտրազոդողի մասնագիտությունը սովորեց, տուն-տեղ դրեց, ամուսնացավ, չորս դուստր ունեցավ: Երբ Մարտունի 47 հասցեում տուն առան, գյուղատիպ լքված փողոց էր, տարիների հետ մաքրվեց, տեսքի եկավ։ Մեծ ընտանիքը ծվարեց միհարկանի, կոմունալ հարմարություններից զուրկ տան երկու փոքրիկ սենյակում։ Ասրի պապի կարծիքով` տունը շատ հին է, հավանաբար, 1800-ական թվականներին կառուցված։ Տունը չի կարողացել կարգի բերել, աղջիկներին ուսման է տվել, ամուսնացրել, փա՛ռք Աստծո, բոլորն էլ տնավորվել են, լավ, խելոք թոռնիկներ ունի։ Տարիների հետ ուժերը նվազել են, հարևանությամբ գեղեցիկ տներ կան, նայում, հիանում է, ուժը չի պատում, թե չէ, շատ է հավանում այդ նորակառույցները, հատկապես երբ կից հողամաս էլ կա, ու կարող ես այգի գցել։ Ասրի պապի կարծիքով` մարդիկ հիմա ավելի լավ են ապրում, մի ժամանակ Ստեփանակերտում մատների վրա կարելի էր հաշվել, թե քանի սեփական ավտոմեքենա ունեցող կա, հիմա անհաշիվ է. տուն կա` 3-4-ը ունի, դրանց ձենից քուն ու դադար չունեն։ Բայց դե չի թաքցնում` ՙսովետների՚ ժամանակներն է կարոտում։ Տասներկու թոռ ու ծոռ ունի` թող ինչ իրենք չեն տեսել, նրանք տեսնեն։ Ասրի պապը վստահ է, որ մի օր իրենց փողոցն էլ նոր տեսք ու շունչ կստանա. կենտրոնական փողոցներից է, չեն անտեսի։ Նա շատ է ուզում գնալ ու շրջել Ստեփանակերտի փողոցներով, բայց ոտքերը չեն ենթարկվում։ Գլխովն ինչեր ասես, որ չեն անցել, բայց կյանքից չի հոգնել ու չի դժգոհում, 46 հազար դրամ թոշակ է ստանում, պատրաստ է կեսն էլ տալ բանակին, միայն թե խաղաղություն լինի։
Ծեծում ենք Մարտունի փողոցի թիվ 53 տան դուռը։ Տանտիրուհին` Ժաննա Մկրտչյանը, սիրով ներս է հրավիրում։ Նոր շունչ, նոր լուծումներ ստացած հին տունը թարմությամբ էր շնչում։ Բազմավաստակ մանկավարժը, ով երկար տարիներ ծառայել է նաև Պաշտպանության բանակում, իր երկրին ու հողին սիրահարված, իր արմատներին ամուր կառչած արցախուհի է։ Օջախի հարգն իմացող տիկինն ամուսնու օջախի, նրա ծնողների հանդեպ խորը ակնածանք ունի։ Մարտունի 53 հասցեում վարձով էին ապրում, հետո Թումանյան փողոցից տուն ստացան։ Սկեսրայրը՝ Առաքելը, ով ողջ մարզում հայտնի է որպես Նալբանդ Առաքել, մարզի առաջին պայտառներից էր։ Առաքելն ու Պերճանուշը յոթ զավակ են ունեցալ։ 1967-ից տիկին Ժաննան ապրում է Մարտունի փողոցում, տունը խարխուլ էր։ Ամեն անգամ, երբ անձրև էր գալիս, նա բարձրանում էր տանիք, որպեսզի ջուրը հավաքի. ինչքան հիշում է տանիքը միշտ կաթում էր։ Հիմա, փա՛ռք Աստծո, դուստրը՝ Ելենան, տունը հիմնանորոգել է։ 43 տարի է` տիկին Ժաննան ի ծնե հաշմանդամ աղջկան է խնամում, շատ հոգս ու ցավ է տեսել, բայց կյանքին նայում է պայծառ հայացքով: Մարտունի փողոցում անցկացրած տարիներից շատ ջերմ հիշողություններ ունի հոգում ամբարած։ Ամուսինը՝ Արմենակը, բյուրեղյա մաքրությամբ անձնավորություն էր, երկար տարիներ ղեկավարել է Բույսերի պաշտպանության մարզային կայանը։ Կյանքի վերջին տարիներին գամված էր ձեռնասայլակին՝ անդամահատված ոտքերով։ Փոքրիկ տնամերձ հողակտոր ունեն, մշակում է, կողքից եկամուտ ստանում։
Տիկին Ժաննան մեկ առ մեկ հիշում է հարևաններին՝ Արաքսյային, Մանյային, Մայրանգյուլին. իրար հետ շատ համերաշխ էին, մեկ ընտանիքի պես, իրար նախանձել, վատաբանել չկար, միշտ իրար հարեհաս էին։ Մեծ բակ էր, հավաքվում` ինչ ունեին, չունեին, մեջտեղ էին հանում, ու մինչև կեսգիշեր նստում էին։ Թե մեկի տանը գործ կար անելու, հավաքվում, օգնում էին։
Ավտոտնակներ, կցակառույցներ չկային, թաղի երեխաներն իրենց սիրած խաղերն ունեին։ Թե մեկի ատամհատիկն էր, դրսում էին անում, որ բոլորը մասնակից լինեն։ Ոչ մի ցանկապատ չկար, հիմա է, որ կես-կես են անում ու մի մետր հողի համար վեճ ու կռիվ սարքում։
Նալբանդ Առաքելի շինած տներից միայն մեկի պատն է քարուկրից, մնացածը ծղոտի ու ցեխի խառնուրդ էր։ Տիկին Ժաննան պահում է կեսուրի իլիկը, ճախարակը, սանդը, երկանքը` որպես հին ու անդարձ օրերի հուշ ու հիշողություն։ Միայն ՙԶինգեր՚ կարի մեքենան է հանձնել Շուշիի պատմության թանգարան։ Նա աչքի լույսի պես է պահում սկեսրայրի զնդանը։ Զրուցակիցս վերհիշում է, թե ինչպես էր առավոտյան 5-ին արթնանում, աղջկան կամ որդիներից մեկին հետն առնում ու գնում Հարավ։ Պայտում էր գյուղի բոլոր ձիերին, այնտեղից գալիս հասնում էր Ղայբալու, հաջորդ օրը այլ գյուղեր մեկնում, ու այդպես շարունակ։ Իսկ Մարտունի փողոցում միշտ հերթ էր, տան չորսբոլորը նստած ու կանգնած ձիեր էին։ Զրուցակցիս համար այդ պատկերն այսօր էլ թարմ է։ Հետաքրքրականն այն է, որ նրան առավել շատ օգնում էին ոչ թե որդիները, այլ դուստրերը՝ Մարոն ու Նինան։ Տիկին Ժաննան չի մոռանում, թե ինչպես էր սկեսուրը կաշվե մեծ պայուսակի մեջ դասավորում փողերն ու տանում պետության հարկերը մուծելու։ Իսկ նրանց փող պետք չէր. սկեսրայրը հաճախորդներին խնդրում էր փող չտալ, վճարել մթերքով, այսօրվա պես շուկան մթերքներով լիքը չէր։ Փողն արժեք չուներ, իսկ ամենահասարակ բաներն անգամ գնում Աղդամից էին բերում։ Հետո երբ հարկերը գնալով շատացրին, Նալբանդ Առաքելը, ով ապրեց 92 տարի, այլևս ձեռքը չէր բռնում գործ անելու։
Իսկ 1982թ. Մարտունի փողոց հարս եկած Սվետլանա Ալեքսանյանը հիշում է, թե ինչպես է սկեսուրն իրեն ասել` օժիտ մի բեր, շուտով տուն ենք ստանալու, միանգամից այնտեղ կտանես։ Սկեսուրը` տիկին Մարսելան, վաղուց հրաժեշտ է տվել կյանքին, մահացել է նաև Սվետլանայի ամուսինը։ Նա տարիներ ի վեր հուսացել է, որ գոնե որդիները տուն կստանան, բայց` ապարդյուն։ Նա արդեն 5 թոռ ունի, գո՞ւցե նրանց բախտը կժպտա, ի՞նչ իմանաս...
ԼՂՀ կառավարության 2005թ. ապրիլի 26-ի որոշման ու Ստեփանակերտ քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկի համաձայն` Մարտունի փողոցի 26, 45, 48, 59, 103 համարի տները առնված են պետական պահպանության տակ։
Մեզ հետ զրույցում զբոսաշրջության վարչության պատմական միջավայրի և հուշարձանների պահպանության և ուսումնասիրման բաժնի պետ Սլավա Սարգսյանն ասաց, որ համապատասխան փորձագիտական հանձնաժողովն է որոշում, թե որ հուշարձանն ունի պատմական և ճարտարապետական արժեք։ Դրանից զատ, հատուկ փորձագիտական հանձնաժողովն է որոշում, թե այս կամ այն օբյեկտը հուշարձա՞ն է, թե՞ ոչ։ Լինում են, երբ տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պահպանության տակ առնված շինությունները ոչնչանում, քայքայվում են, հնարավոր է, որ դրանք ժամանակի ընթացքում հանվեն ցուցակից։ Ս. Սարգսյանի հավաստմամբ` մեծ արժեք են ներկայացնում այն հուշարձանները, որոնք թվագրված են, ինչ վերաբերում է վերոնշյալ ցանկին, ապա այն, մասնագետների հայեցողությամբ, թարմացման կարիք ունի։ Կրկին դառնալով Մարտունի փողոցին, նշենք, որ դրանք բոլորն էլ բնակելի յուրատեսակ հուշարձան-տներ են, և բնակիչներն իրավունք չունեն դրանք արտաքին փոփոխությունների ենթարկել: Ներքին հարդարում թույլ է տրվում, իսկ արտաքին միջամտության դեպքում անհրաժեշտ է դիմել լիազորված մարմնին, տվյալ դեպքում` Ստեփանակերտի քաղաքապետարանին։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Mon, 11 Feb 2019 16:21:16 +0000
Ի՞ՆՉ ԵՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԿԱՐԴԱԼ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26038-2019-02-11-16-19-25 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26038-2019-02-11-16-19-25 Ի՞ՆՉ ԵՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԿԱՐԴԱԼ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ
Հետաքրքրվելով, թե ընթերցողներն…

 Իմ հետաքրքրության կիզակետում, անկասկած, հայտնվեցին երիտասարդներն ու դպրոցականները, ավելի ճիշտ՝ բարձր դասարանցիները: Ինչո՞ւ: Որովհետև նրանք են մեր երիտասարդ պետության վաղվա շինարարները:

Երկու գրադարանների աշխատողներն էլ առաջին հերթին նշեցին, որ երիտասարդները` ի դեմս ուսանողների, բարձր դասարանցիների, հիմնականում ծրագրային գրքեր են վերցնում: Հատկապես մեծ պահանջարկ կա Հայոց պատմության, Ղարաբաղյան շարժման, Ազատամարտի մասին գրքերի նկատմամբ: Պատանիների կողմից, ոչ առանց զարմանքի նշում է գրադարանի աշխատակիցը, պահանջված են նաև հոգեբանական գրքերը: Քանի որ նրանք քաջատեղյակ են վեբ-կայքերում տեղադրված նորություններին և տեղեկանում են նոր լույս տեսած և իրենց հետաքրքրող գրքերի մասին, գրադարանից հենց դրանք են ուզում: Ինչպես ափսոսանքով նշում է քաղաքային գրադարանի տնօրեն Մարիա Խաչատրյանը, նման գրքեր, սովորաբար, ֆոնդում չեն լինում: Սակայն եթե մի տասը տարի առաջ գրեթե անհնարին էր դրանք ձեռքբերել, ապա խնդիրը վերջերս բավականին հեշտացել է: Պետության կողմից տրամադրված ֆինանսական, թեկուզև սուղ միջոցներից, փոխանցում է արվում Ստեփանակերտում գործող միակ մասնագիտացված գրքերի խանութի հաշվին, որի սեփականատերն էլ Երևանի գրքերի խանութներում ձեռք է բերում նշված հեղինակների գրքերը: Այսպիսով, բավականությամբ նշում է բազմափորձ ղեկավարը, վերջին տարիներին գրադարանն ի վիճակի է ընթերցողներին ապահովել պահանջված գրքերով: Գուցե այս հանգամանքն է նպաստում, որ իրավիճակն ընթերցանության հարցում ունի դրական միտում: Մ. Խաչատրյանը համաձայնվում է իմ այս ենթադրության հավանականության հետ, բայց և նկատում, որ, կարծես, երիտասարդները գիտակցել են, որ ավելի հաճելի է և առողջության համար անվնաս տպագիր ձևով կարդալ գիրքը, քան էլեկտրոնային տարբերակով, որ համացանցում կա, որտեղ կարդալը և՜ հարմար չէ, և՜ առողջության համար վնասակար է: Միջին և ավագ տարիքի մարդկանց համար, անշուշտ, այս փաստարկը տեղին է, ճշմարիտ և ընդունելի: Եթե այն գիտակցել են նաև երիտասարդները, միայն ուրախանալ կարելի է նրանց հասուն ու ողջամիտ որոշման համար: Տիկին Խաչատրյանը տեղեկացրեց, որ գրադարանը նաև պարբերաբար նվիրատվություններ է ստանում: Նա ափսոսանքով նշեց, որ քաղաքում գրքերի շնորհանդեսներին կազմակերպիչները չեն հրավիրում գրադարանի ներկայացուցիչներին: Արդյունքում, գրադարանը մնում է անտեղյակ նման կարևոր իրադարձություններից: Սովորաբար այդ շնորհանդեսներն ավարտվում են հեղինակի գրքի նվիրատվությամբ: Ստացվում է, որ գրադարանը զրկվում է այդ ձևաչափով գիրք ձեռք բերելու հնարավորությունից: Այն, որ տասնյակ մարդիկ չեն կարդա, պարզապես կդնեն գրադարակում, ունենում են այդ գրքերը, իսկ գրադարանը, որը կոչված է հնարավորություն տալ ընթերցողին կարդալ այն` կազմակերպիչների սխալ մոտեցման պատճառով զրկվում է դրանք ունենալու առիթից:

Ի՞նչ են պատվիրում, ասենք, պատանիները: Ո՞րն է նրանց կողմից սիրված հեղինակը, նախընտրած գիրքը: Թե՜ քաղաքային և թե՜ հանրապետական գրադարանների աշխատակիցները սիրով ներկայացրին մշտապես անցկացվող դիտարկումների արդյունքները: Պատանի ընթերցողների կողմից ամենաշատ պատվիրված գրքերի ՙթոփ՚ տասնյակը գլխավորում են Սթիվեն Քինգի և Չակ Պալանիկի լավագույն գրքերը: Հետաքրքրվեցի նույն այդ համացանցից նշված գրողների մասին: Սթիվեն Քինգին իր գրած գրքերից, այդ գրքերով նկարահանված հայտնի ֆիլմերից նրան անվանեցին ՙՍարսափների թագավորը՚: Իսկ Չակ Պալանիկը հայտնի դարձավ ՙՄարտական ակումբ՚ գրքով և դրա հիման վրա նկարահանված նույնանուն ֆիլմով: Այսինքն, պատանիները կարդում են այն գրքերը, որոնք լեցուն են իրենց տարիքը հատկանշող հետաքրքրություններով: Անսովոր, անսպասելի, տարիքային հատկանիշներից դուրս երևույթ չկար:
Իսկ ահա երիտասարդների կարդացած գրքերը հույս են ներշնչում, որ նրանց մեջ կան մտածող, վերլուծող, մտահոգ մարդիկ: Նրանց ՙթոփ՚ տասնյակը գլխավորում են դետեկտիվի ևս մեկ վարպետ Ջորջ Մորիսը և գիտաֆանտաստիկ գրող, հարուստ երևակայությամբ օժտված աշխարհահռչակ Դենիել Քիզը: Էրիխ Մարիա Ռեմարկի, Գարսիա Մարկեսի հանրահայտ վեպերի ընթերցումը վկայում է, որ նրանց հետաքրքրությունները լրջանում են: Այս շարքում նշվեցին նաև Պաոլո Կոելյոն, սիրավեպերի հեղինակ Ջեննի Հանը, Ռեյ Բրեդբերին: Երիտասարդները հետաքրքրվում են նաև ժամանակակից հայ գրողների ստեղծագործություններով` սփյուռքահայ Մարկ Արենի, Նիազյանի, Նարինե Աբգարյանի, ինչպես և Հայաստանում ստեղծագործող Ժաննա Հակոբյանի, Կարինե Աղաբեկյանի գրքերով:
Երիտասարդներին հետաքրքրող գրքերի շարքում նշվեցին նաև Ռիչարդ Ֆուլերի ստեղծագործությունները: Ճարտարապետ, ճարտարագետ, գրող և փիլիսոփա այս հեղինակը հայտնի է նախ ճարտարապետության մեջ արված իր հեղափոխական գյուտով, փիլիսոփայական մտքերով, թե ինչպես մարդկությունը պետք է ապրի Երկիր մոլորակի վրա, որ դա տևի հազարամյակներ, գրեթե անվերջ, այլ ոչ թե ոչնչանա մարդկային գործոնի պատճառով: Զարմանքի առիթ տվեցին նաև ամերիկացի գրող Մարկ Մենսոնի ՙԹքած ունենալու նուրբ արվեստը՚ գրքի մասին գնահատականները: Մարդու էությանը, բնավորությանը հատուկ հատկությունների մասին վավերագրական այս գրքի հեղինակը խորհուրդներ է տալիս ընթերցողին միանշանակ չլինել այս բարդ կյանքում: Մեկ՝ սրտանց վերաբերվելով, մեկ էլ` թքած ունենալով, կարելի է մնալ ինքդ քեզ հավատարիմ և գործն առաջ տանել։ Ինչպե՞ս դա անել, կիմանա այդ գիրքը կարդացողը:
Հասուն տարիքի ընթերցողների մոտ շատ պահանջված են պատմական վեպերը, դետեկտիվները, քաղաքական գրքերը մեր նորագույն պատմության մասին: Եվ պատկերացրեք` նրանց մոտ շատ պահանջված են նաև սիրո մասին գրքերը: Վերջիններիս շարքում ամենապահանջվածը Գրիգոր Բալասանյանի ՙՄի՞թե հանգավ լույսը՚ և ՙՈ՞վ հանգցրեց լույսը՚ գրքերն են:
Հանրապետական գրադարանի աշխատակիցների դիտարկումները վկայում էին նաև, որ թե՜ մեծահասակների, թե՜ երիտասարդների մոտ մեծ հետաքրքրություն են առաջացրել հայ, ռուս, ամերիկյան, եվրոպական դասական հեղինակների գրքերը: Ուրախացնող այս փաստն արձանագրում են գրադարանավարները, հույս են ներշնչում, որ մարդկության անգին այս ժառանգությունը գրադարակների ՙփոշուց՚ վեր կհառնի և, իրավամբ, նոր ձևավորվող մարդու ներաշխարհում կզբաղեցնի իր ուրույն տեղը:
Ի հաստատումն վերը նշված միտումների` վերջում կուզենայի մեջբերել ՙԳոլոս Արմենիի՚ օրաթերթում բոլորովին վերջերս տեղադրված` Երևանում գործող ՙԷդիտ Պրինտ՚ հայտնի հրատարակչության մասին հոդվածից: ՙՄեր հասարակությունն սկսել է ավելի շատ կարդալ, այն էլ ոչ միայն էլեկտրոնային, այլև տպագիր տեսքով՚,- հրատարակչությունը ոչ միայն համոզված է դրանում, այլև, ղեկավարվելով հենց այդ միտումով, տարվա մեջ հրատարակում է տասնյակ գրքեր:


Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Mon, 11 Feb 2019 16:12:29 +0000