comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Հինգշաբթի, 14 Փետրվարի 2019 http://www.artsakhtert.com Sat, 21 Sep 2019 15:44:21 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am Արցախի Հանրապետության խորհրդարանում ընդունել են ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարին http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26092-2019-02-15-22-30-41 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26092-2019-02-15-22-30-41 Արցախի Հանրապետության խորհրդարանում ընդունել են  ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարին
Փետրվարի 15-ին Արցախի…

 Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացին, ընտրությունների կազմակերպման օրենսդրական կարգավորումներին, ինչպես նաև Հայաստանի և Արցախի միջև անվտանգության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Fri, 15 Feb 2019 22:29:47 +0000
ՙԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ՚ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՄԱՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26091-2019-02-15-17-32-44 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26091-2019-02-15-17-32-44 ՙԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ՚ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՄԱՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Փետրվարի 15-ին ՙՎալեքս գարդեն հոթել՚ հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ ՙԳիտական Արցախ՚ պարբերականի անդրանիկ համարի շնորհանդեսը:Պարբերականի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է, հրատարակիչը` ՙԱրցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում՚ (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպությունը: Բացման խոսքով հանդես եկավ ԱԵԳՄՄ նախագահ և պարբերականի խմբա•իր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանը: Հանդեսը ներկայացրեց ԱրՊՀ գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԱԵԳՄՄ անդամ Շուշան Խաչատրյանը: ՙԳիտական Արցախ՚-ն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների ցանկում: Պարբերականը լույս կտեսնի տարեկան երկու անգամ: 

ՙԳիտական Արցախ՚ պարբերականի խմբագրական խորհրդում ընդգրկված են ճանաչված գիտնականներ Արցախից, Հայաստանից և արտերկրից:
Շնորհանդեսին գիտական պարբերականի ծնունդը ողջունել են ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Ստեփան Դադայանը, այլք:
Մանրամասները` ՙԱԱ՚-ի առաջիկա համարում:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 15 Feb 2019 17:28:50 +0000
ԱՍԿԵՐԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԹԱՂԱՄԱՍ http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/26107-2019-02-18-17-10-19 http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/26107-2019-02-18-17-10-19 ԱՍԿԵՐԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԹԱՂԱՄԱՍ
Արցախի Հանրապետության պետական…

 Այցի սկզբում պետնախարարը մասնակցել է Ասկերան քաղաքային համայնքի հաշվետու ժողովին։ Հիմնական զեկուցող քաղաքապետ Սամվել Աղաջանյանը ներկայացրել է Ասկերանին վերաբերող սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական առանցքային ցուցանիշները և տակավին լուծման սպասող խնդիրները։ Այսպես՝ հաշվետու 2018 թ.-ին Ասկերանում գրանցվել է 45 ծնունդ, համայնքային բյուջեով սահմանված մուտքերն ամբողջությամբ ապահովվել են, աճ է արձանագրել այգեգործությունը, ի մասնավորի՝ նռան մշակությունը։ Նախորդ տարվա համեմատ՝ նռան բերքի ծավալներն աճել են շուրջ 60%-ով՝ հասնելով 170 տոննայի։ Համայնքի ղեկավարը հավաստիացրել է, որ այս ուղղությամբ աշխատանքների ընդլայնումը շարունակական է լինելու։

Համայնքի առջև ծառացած խնդիրների շարքում առանձնացվել են ՙԱսկերանի շրջանային բուժմիավորում՚ ՓԲ ընկերության հիվանդանոցային շենքի վերանորոգման, մշակույթի տան շենքի կապիտալ վերանորոգման կամ նորի կառուցման, աղբահանության, կոյուղու և որոշ փողոցների լուսավորության հարցերը։
Շնորհակալություն հայտնելով համայնքի ղեկավարին հաշվետվությունը ներկայացնելու համար՝ Գ. Մարտիրոսյանը ներկաներին տեղեկացրել է, որ այս տարի շրջանային ճանապարհների բարեկարգման, շինանյութի տրամադրման, ջրային համակարգերի պահպանման և շահագործման աշխատանքների մասով վարչակազմի ենթակայության ներքո գործող ՙԽաչենշին՚ ՓԲ ընկերության ֆինանսական միջոցներն ավելացվել են՝ սահմանված աշխատանքների ավելի մեծ ծավալ կենսագործելու նպատակով։
Անդրադառնալով այն խնդիրներին, որոնք պետք է լուծվեն կառավարության կողմից, Գ. Մարտիրոսյանը նշել է, որ, ըստ առաջնահերթության, բոլորը հայտնվելու են միջնաժամկետ և հեռաժամկետ իրականացվելիք անելիքների ցանկում։ Ելույթից հետո պետնախարարը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին։
Այնուհետև Գ. Մարտիրոսյանն այցելել է Ասկերանի ֆուտբոլային մարզադաշտ, ծանոթացել ընթացող շինաշխատանքներին՝ նոր նստատեղերի, հանդերձարանի և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմանը (Ասկերանի մարզադաշտը նույնպես հյուրընկալելու է Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ConIFA)՝ հունիսի 1-9-ը Արցախում անցկացվելիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը)։
Մարզադաշտից հետո պետնախարարն այցելել է Ասկերան քաղաքի վարչական սահմաններում գտնվող տարածք, որտեղ այս տարի մեկնարկելու է նոր բազմաբնակարան թաղամասի կառուցումը՝ բաղկացած 3 շենքից և նախատեսված ընդհանուր թվով 45 բնակչի համար։ Կառուցված բնակարաններն իրացվելու են ինչպես պետության կողմից ստանձնած սոցիալական պարտավորությունների շրջանակներում շահառուներին անհատույց տրամադրման եղանակով, այնպես էլ նվազագույն 1%-անոց հիպոթեկային վարկավորմամբ։
Գ. Մարտիրոսյանը կարևորել է, որ տարածքային համաչափ զարգացման հայեցակարգի շրջանակներում Ստեփանակերտում և շրջաններում բնակֆոնդի ընդլայնման քաղաքականությունը պետք է ընթանա համաչափորեն և հանրային արդարության սկզբունքի հիման վրա։
Ասկերան կատարած այցի վերջում պետական նախարարն այցելել է նոր կառուցվող հրշեջ կայան, ծանոթացել վերջնական կահավորման շինարարական աշխատանքների ընթացքին, տվել համապատասխան ցուցումներ։
Աշխատանքային այցին մասնակցել են նաև Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը և քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը։

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Fri, 15 Feb 2019 17:09:36 +0000
ԱՄՈՒՐ ԱՌԱՋՆԱԳԻԾ, ԱՊԱՀՈՎ ԹԻԿՈՒՆՔ http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/26090-2019-02-15-16-37-57 http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/26090-2019-02-15-16-37-57 ԱՄՈՒՐ ԱՌԱՋՆԱԳԻԾ, ԱՊԱՀՈՎ ԹԻԿՈՒՆՔ
Նարեկ ՍԱՀԱԿՅԱՆ

 Փետրվարի 14-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ այցելել է բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը և այնտեղ մասնակցել հիմնովին վերանորոգված զորանոցի բացման արարողությանը։

Շրջելով զորանոցում՝ երկրի ղեկավարն ու մի խումբ պաշտոնատար անձինք ծանոթացել են ստեղծված պայմաններին և դրանք գնահատել գործող չափանիշներին համապատասխան։ Ի դեպ, նորոգված զորանոցում իրենց ծառայությունն են անցկացնելու Արցախի պետական սահմանը հուսալիորեն հսկող առաջապահ ստորաբաժանման զինծառայողները։ Գումարտակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղեկալ, մայոր Գևորգ Հակոբյանի խոսքով՝ ունեն բոլոր հարմարությունները. ՙԿարող եմ ասել, որ բանակի հրամանատարությունը ջանք չի խնայել: Մնում է նույն ոգով շարունակել մեր առաքելությունը՝ այս պայմաններում ծառայությունը կազմակերպելով լավագույնս՚,- նշել է մայոր Հակոբյանը։
Նախագահ Սահակյանի աշխատանքային այցի հաջորդ կանգառը Մեխակավանում էր։ Հարկ է նշել, որ այստեղ երկրի ղեկավարի հետ հաճախ են հանդիպում։ Ավելին, սահմանամերձ բնակավայրի հաջողություններն ու խնդիրները Բակո Սահակյանի ուշադրության կենտրոնում են։ Զինավանի բնակիչների հետ հանդիպմանը երկրի ղեկավարը հորդորել է բնակավայրի նկատմամբ անտարբեր չլինել, որովհետև միայն այդ դեպքում է հնարավոր սոցիալ-տնտեսական ոլորտում արձանագրել առաջընթաց։ Մեխակավանցիները մանկապարտեզի կարիք ունեն, որի մասին պարբերաբար են հիշեցնում։ ՊԲ ավագ լեյտենանտ Սիլվա Համբարձումյանի համոզմամբ՝ այստեղ երեխաները շատ են. ՙՄեխակավանում երեխաները զբաղմունք չունեն։ Նրանց մայրերը, որ հիմնականում սպաների կանայք են, մանկապարտեզի բացակայության պատճառով չեն կարող ընդունվել աշխատանքի։ Եթե այստեղ ունենանք մանկապարտեզ, երեխաները որակյալ կրթություն կստանան, իսկ բնակիչների մի մասը կունենա աշխատանք՚։
Մեխակավանի մանկապարտեզի հարցը շրջանի պատասխանատուների աշխատանքային օրակարգում է՝ զինավանի բնակիչներին տեղեկացրել է Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանը։ Իսկ մինչ այդ սահմանամերձ բնակավայրում բարձր են գնահատում մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մասնաճյուղ բացելու գաղափարը։ Նորաբաց կրթօջախի հնարավորություններին նախագահ Բակո Սահակյանն անձնամբ է ծանոթացել։ Մանկավարժների տեղեկացմամբ՝ մոտ մեկ ամսվա ընթացքում սաների թիվը հասել է 130-ի։ Պարի խմբակավար Ռուզաննա Պետրոսյանն ասում է, որ դասերից հետո կոնտրոն են շտապում անգամ հարևան գյուղերի դպրոցականները. ՙՕրինակ, պարի պարապմունքները նախատեսված են 2 ժամ, բայց պիտի ասեմ, որ երեխաները դրանով չեն բավարարվում։ Պատկերացնու՞մ եք, նրանք անընդհատ ուզում են պարել ու սովորել պարել։ Ավելացնեմ, որ կարճ ժամանակահատվածում նրանք հասցրել են հանդես գալ տարբեր միջոցառումներում՚։
Նույն օր Բակո Սահակյանն այցելել է հարավային հատված և ծանոթացել դիրքապահների ծառայության ընթացքին։ Այստեղ երկրի ղեկավարին զեկուցել են, որ Արցախի պետական սահմանի հարավային հատվածում իրավիճակը կայուն է, իսկ հրադադարի ռեժիմի խախտումները` շատ քիչ։ Դիտորդ Հրաչյա Առաքելյանի համոզմամբ՝ նոր սերնդի տեսադիտարկման սարքերով առաջնագծում մարտական հերթապահությունը հեշտ է, հակառակորդը՝ տեսանելի անգամ խորքում. ՙՎերջին շրջանում արդիականացվել են մեր տեխնիկական հնարավորությունները: Ստացել ենք տեսադիտարկման և ջերմատեսիլ սարքեր։ Ասեմ, որ հատկապես գիշերային ժամերին հերթապահում ենք ավելի վստահ, քանի որ ամեն ինչ մեր աչքի առաջ է՚։
Դիրքապահների առաջարկությունները պաշտպանության բանակում առաջնահերթ են։ Աշխատանքային խորհրդակցություն անցկացնելով մարտական հենակետերից մեկում՝ նախագահ Սահակյանը լսել է զինծառայողների կարծիքն ու առաջարկները, վստահեցրել, որ միայն այս ձևաչափի քննարկումների արդյունքում են ինժեներական աշխատանքները լինելու արդյունավետ։ Պաշտպանության նախարարին ու զորամասի հրամանատարիներին տալով մի շարք հանձնարարականներ՝ Բակո Սահակյանն ասել է, որ հաջորդիվ սահմանագծի նույն հատվածում կլինի արդեն կատարված աշխատանքները տեսնելու և գնահատելու համար։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Fri, 15 Feb 2019 16:28:41 +0000
ՙԺՈՂՈՎՐԴԻՑ ՎԵՐՑՐԱԾԸ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ ԵՆՔ ԺՈՂՈՎՐԴԻՆ՚ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26089-2019-02-15-15-04-42 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26089-2019-02-15-15-04-42 Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 Մարսել Պետրոսյան։ Ծնվել է Ստեփանակերտ քաղաքում, 1948թ.։ Ունի բանասերի մասնագիտություն։ Աշխատանքային կենսագրությունը սկսել է հեռուստատեսության և ռադիոյի մարզային կոմիտեում՝ որպես թղթակից, խմբագիր, ավագ խմբագիր, հեռուստատեսության գլխավոր խմբագիր, ապա արհմիությունների մարզային ֆեդերացիայի լրատվական ծառայության պետ։ Ղարաբաղյան շարժման տարիներին խմբագրել է ՙՄիացում՚ ընդհատակյա թերթը, աշխատել է ՀՀ հատուկ ծրագրերի պետական վարչության գլխավոր մասնագետ, ապա ԼՂ մասնաճյուղի համակարգող։ Ղեկավարել է ՊՊԿ¬ի լրատվության և մամուլի դեպարտամենտը։ Պատերազմից հետո նշանակվել է ԼՂՀ ԿԳՄ նախարարի տեղակալ, ԼՂՀ վարչապետի օգնական, եղել է ՊԲ ՙՄարտիկ՚, հանրապետական ՙԱզատ Արցախ՚ թերթի գլխավոր քմբագիր։ Աշխատել է նաև ԼՂՀ ԱԳՆ¬ում որպես տեղեկատվական վարչության պետ, ապա Երկկողմ քաղաքական հարաբերությունների վարչության պետ։ ԼՂՀ վաստակավոր լրագրող է։ Պատմվածքների և հեքիաթների 7 ժողովածուի հեղինակ է։

-Ձեր առաջին գրական փորձերը, առաջին ստեղծագործությունները... գրական ազդեցությունները...
-Լրագրողական գործունեությունն սկսել եմ Լեռնային Ղարաբաղի մարզային ռադիոկոմիտեում որպես թղթակից, միևնույն ժամանակ թղթակցել եմ նույն լրատվամիջոցի մանկապատանեկան, երիտասարդական հաղորդումներին, որը ժամանակին ղեկավարում էր տաղանդավոր գրող և բազմաշնորհ մարդ Գուրգեն Գաբրիելյանը։ Հանդես էի գալիս փոքրիկ ռեպորտաժներով, հաղորդումներով, չգիտեմ ինչու ես իմ ստեղծագործական նախասիրություններով հակված էի դեպի այդ խմբագրական բաժինը, քան՝ վերջին լուրերը։ Գաբրիելյանը իր բաժնի հաղորդումներով ինձ հանձնարարություններ էր տալիս, իմ լրագրողական նյութերին տեղ էր հատկացնում։ Ստացվեց այնպես, որ նրան տեղափոխեցին այլ աշխատանքի, և երբ հարց ծագեց, թե ով պիտի նրան փոխարինի մանկապատանեկան, երիտասարդական հաղորդումներում, ընտրությունը կանգ առավ ինձ վրա. հավանաբար հաշվի են առել իմ և ակտիվությունը, և ստեղծագործական նախասիրությունը։ Քանի որ շաբաթական մեկ հաղորդում էլ ռադիոյով հնչում էր երեխաների համար, այն կրում էր ՙԱրտուտիկ՚ անվանումը, որտեղ մենք հաղորդում էինք մանկական պատմվածքներ, բանաստեղծություններ հայկական և արցախյան գրական դաշտից։ Ինչպես երբեմն պատահում է լրագրողական պրակտիկայում, մի օր հանդեսի համար պատրաստ նյութ չկար, անելանելի վիճակից դուրս գալու համար ցուցաբերեցի անձնական նախաձեռնություն, որպեսզի փրկեմ իրավիճակը։ Ես սիրում էի զբաղվել երեխաներով, ինձ հետաքրքրում էր նրանց ներաշխարհը, մանկական սրամտությունները, մանկական անմիջականությունը, անկեղծությունը։ Երեկոյան ծնվեց մի փոքրիկ պատմվածք՝ ՙՀայրիկի հրաշքը՚։ Պատմվածքը, որ հարուստ էր հետաքրքիր դետալներով, հաջորդ օրը ներկայացրի այն ժամանակ գլխավոր խմբագիր Մաքսիմ Հովհաննիսյանին, ով հայտնի է իր գրական խստապահանջությամբ։ Ճիշտն ասած, պատմվածքը չէի ստորագրել, հարցրեց և իմանալով, որ ես եմ գրել՝ հավանեց, գովեց, խորհուրդ տվեց շարունակել...Նրա կարծիքը դարձավ այն խթանը, որ ՙստիպեց՚ ինձ շարունակել... Այդ տարիներին շատ հաճախ եմ ՙստիպված՚ եղել հանդես գալ փոքրիկ պատմվածքներով, հեքիաթներով, ժողովրդական բանահյուսության հետաքրքիր նմուշների մշակմամբ։
Իմ առաջին գործերը տպագրվել են ՙԽորհրդային Ղարաբաղ՚ թերթում, բայց ասեմ, որ գրական ամսագիրը կոնկրետ ինձ համար առավել հետաքրքրություն էր ներկայացնում։ Այսօրվա պես հիշում եմ այն պահը, երբ ՙԳրական Ադրբեջան՚ (հայերեն) հանդեսում Մաքսիմ Հովհաննիսյանի և Լևոն Ադյանի ՙմիջամտությամբ՚ միանգամից տպագրվեցին իմ 6 պատմվածքները։ Այդ օրերին հնչած գնահատականները բավականին պարտավորեցնող էին։ Հատկապես երեխաների համար ՙստիպված էի՚ գրել։ Առհասարակ մանկական պատմվածքի ժանրը հայ գրականության մեջ այնքան էլ զարգացած չէ։ Այսօր էլ երեխաների համար քիչ են գրում, երևի եկող սերունդը բացը կլրացնի։
-Ձեր գրքերում, ինչպես նաև վերջերս լույս տեսած ՙՎարուժանը, տատիկը և պատերազմը՚ գրքում, դուք հաճախ եք հանդես գալիս ժողովրդական բանահյուսության նմուշների մշակմամբ, ինչպես, օրինակ, ՙԵրբ աղվեսն է հարևանդ՚, ՙՊոչատ նապաստակը՚, ՙԳայլի նամակը՚, ՙԱխ, դու, կուկու՚, ՙԱրջի ծառայությունը՚, ՙԱղվեսի դասը՚ և այլն։
-Գիտե՞ք, մեր ժողովրդական բանահյուսությունն առայսօր մնում է ոչ լիարժեք ուսումնասիրված։ Մենք այնպիսի հարստություն ունենք, որով կարող ենք հպարտանալ։ Ժողովրդական բանահյուսությունից օգտվել են մեր դասականները, և դեռ շատ-շատերը կօգտվեն։ Այդ նմուշներն ունեն դաստիարակչական, ճանաչողական մեծ նշանակություն։ Ժառանգությունն անսպառ է, որովհետև ֆոնդը շարունակում է հարստանալ նորանոր նմուշներով։ Դա կենդանի օրգանիզմի նման է՝ ծնվում է, զարգանում, հարստանում, համալրվում... Այսօր էլ ծնվում են անեկդոտներ, թևավոր արտահայտություններ, առակներ, որոնք գրականության համար նյութ են ծառայում։ Ինձ միշտ էլ գրավել է ժողովրդական բանահյուսությունը. ժողովրդից վերցրածը գրողները վերադարձնում են ժողովրդին:
-Հեքիաթի ժանրը, կարծես, ձեզ ավելի շատ է գրավում։ Հիմա հեքիաթներ համարյա չեն ստեղծվում։
-Հեքիաթը չի ստեղծվում, հեքիաթը ծնվում է։ Մեր արցախյան հեքիաթները սովորական չեն, դրանք ասքեր են, պատմություններ են, դրանք, ընդհանրապես հայ ժողովրդական հեքիաթները, պարունակում են ահռելի տեղեկություններ մեր սովորությունների, ավանդությունների, կենցաղի մասին, դրանցում արտացոլված են մեր մտածելակերպը, ընկալումները: Պարզապես պետք է ընտրել այն գործերը, սյուժեները, որոնք չեն կորցրել իրենց հնչեղությունը, արդիականությունը, ոչ միայն երեխաների, այլև բոլորի համար։
-Մի առիթով ասել եք, որ տպագրության եք պատրաստում դետեկտիվ ժանրի ծավալուն մի գործ։ Մանրամասնեք, խնդրեմ։
-Մանրամասնելու խնդիր չեմ տեսնում։ Մինչ այժմ ես տպագրել եմ այդ ժանրի երկու վիպակ, մտածելով, որ ընթերցողը սպասում է նման ժանրի գործերի։ Ժամանակակից հայ գրականության մեջ դետեկտիվ ժանրի դաշտը ամուլ է, քիչ գործեր են ստեղծվում, ստեղծվելու դեպքում էլ՝ մեծամասամբ էկրանավորմամբ։ Ես փորձել եմ իմ ներդրումն ունենալ, թե որքանով կհաջողվի, ընթերցողը կասի։ Ինչ վերաբերում է վերջին գործիս, այն ավարտվելու վրա է, փոքր-ինչ ծավալուն է ստացվել, քան նախորդները, անիմաստ է սյուժեի մասին խոսել, հավանաբար տարեվերջին կամ եկող տարեսկզբին կհանձնեմ տպագրության և ընթերցողներին։
-Դուք խմբագրել եք նաև ՙԱզատ Արցախ՚ թերթը։ Լրագրությունը ի՞նչ հետք է թողել Ձեր գրական-ստեղծագործական գործունեության վրա։
-Լրագրությունը հղկել է իմ լեզուն և ոճը։ Բայց ասել, որ այն նպաստել է իմ գրական գործունեությանը, սխալ կլինի։ Լրագրությունը միշտ էլ խանգարում է գեղարվեստին։ Ես յոթ տարի գլխավորել եմ ՙՄարտիկ՚ թերթը, և այդ տարիներին, որքան էլ տարօրինակ թվա, ստեղծել եմ իմ լավագույն գործերը։ Մի առանձին վերաբերմունք ունեմ հայ զինվորի հանդեպ։ Ինձ միշտ թվացել է, որ ես պարտական եմ այն մարդկանց, ովքեր զինվորական հագուստ են կրում։ Աշխատել եմ, որ թերթը ոչ միայն հետաքրքիր լինի զինվորի և սպայի համար, այլև փորձել եմ իմ գրական գործերով հետաքրքիր լինել ընթերցողական բոլոր լսարանների համար։ ՙԱզատ Արցախը՚ պաշտոնաթերթ է, այն իր ազդեցությունն է թողել իմ աշխարհայացքի վերջնական ձևավորման, իմ աշխարհընկալումների վրա։
-Այսօրվա ընթերցողական լսարանը։
-Ասում են՝ այսօր քիչ են ընթերցում։ Ես կասեի՝ իսկ ինչ ենք մենք հրամցնում։ Ուրեմն, մենք ինչ-որ տեղ հեռացել ենք մեր ընթերցողներից, չենք կարողանում տալ այն հոգևոր սնունդը, որի կարիքն ունեն։ Մի քիչ էլ ժամանակի խնդիր է, լինում են ակտիվության, նաև` պասիվության պահեր։ Բոլոր դեպքերում այսօր գրքի հանդեպ հետաքրքրության որոշակի աճ է նկատվում։

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 15 Feb 2019 15:03:48 +0000
ԵՐԲ ԱՂՎԵՍՆ Է ՀԱՐԵՎԱՆԴ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26088-2019-02-15-15-02-17 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26088-2019-02-15-15-02-17 ԵՐԲ ԱՂՎԵՍՆ Է  ՀԱՐԵՎԱՆԴ
ՄԱՐՍԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 Նապաստակն ու աղվեսը հարևաններ էին։ Թե որ նապաստակն իմանար, որ իրենից առաջ աղվեսն էր այստեղ, այս կավե բլրի ստորոտում բույն փորել, այլ վայր կընտրեր։ Նույնիսկ բորենին ու գայլը չեն հանդուրժում աղվեսի հարևանությունը, ուր մնաց թե նապաստակը։ Բայց ահա նապաստակը միամիտ-միամիտ բույն էր փորել ու փորձանքի մեջ ընկել։ 

Զարմանալիորեն աղվեսն իրեն այնքան անտարբեր ու հանգիստ էր պահում, որ նապաստակը կամաց-կամաց սկսեց համակերպվել այդ իրադրության հետ։ Համակերպվելը համակերպվեց, բայց հոգու խորքում չէր մոռանում, որ աղվեսը, այնուամենայնիվ, վաղուցվա իր թշնամին է և, բնականաբար, զգուշանում էր հանդիպել նրան։
Թե հնար լիներ, կտեղափոխվեր մեկ այլ բլուր։ Մի քանի անգամ անտառի տարբեր ծայրերում փորձել էր նոր բույն փորել, բայց ապառաժի էր հանդիպել։ Քոռ ու փոշման վերադարձել էր իր նախկին բույնը։
Չկարծեք, թե աղվեսն այդ ողջ ընթացքում պարապ-սարապ նստած էր։ Նա լավ գիտեր, որ նապաստակը ուր որ է ձագեր կունենա։ Ո՞րն է լավ, մի հատիկ նապաստակ ճաշակել, թե՞ մի նապաստակ ու բավական թվով ձագեր։ Դե, իհարկե, երկրորդը։ Աղվեսն առաջին օրվանից հետևում էր նապաստակի բոլոր քայլերին։
Գիտեր, թե ե՞րբ է նա արթնանում, որտե՞ղ է ճաշում, ո՞ր առվակից է ջուր խմում և անհամբերությամբ փափագում էր, թե ե՞րբ է իր աղվես-ձագերի հետ ճաշակելու շլդիկներին։
Իհարկե, աղվեսի համբերությունն էլ իր սահմանն ուներ։ Այդ սահմանն ավարտվեց, երբ նապաստակը ձագեր ունեցավ։
Մի քանի օր հետո, երբ նապաստակի ձագերը փոքր- ինչ կայտառացան ու սկսեցին չարաճճիություններ անել, աղվեսը դուրս եկավ իր բնից, մի քիչ հեռացավ և թաքնվեց բլրակի մացառուտներում։ Շլդիկ նապաստակն ամեն օրվա պես վախվորած հանեց գլուխը, դեսուդեն խլշկոտեց և համոզվելով, որ վտանգ չկա, ցատկոտելով իջավ անտառ։ Հենց մացառուտների կողքով անցնելու պահին քար կտրեց, մնաց սառած։ Դիմացն աղվեսն էր։
-Բարև հարևան, ձագուկներդ ինչպե՞ս են,- ջերմ ժպիտով հարցրեց աղվեսը։
-Շնոր-հա-կալ եմ,- կմկմաց նապաստակը,- լավ են։
-Թե որևէ օգնության կարիք ունենաս, առանց անհարմար զգալու դիմիր, ես միշտ պատրաստ եմ քեզ աջակցել, էլ ո՞ր օրվա հարևաններ ենք,- ասաց աղվեսն ու սկզբի համար դա առայժմ բավարար համարելով, նապաստակին քսվելով հեռացավ։
Աղվեսի հեռանալուց հետո նապաստակը ազատ շունչ քաշեց։ Կատակ բան հո չէ՝ կանգնել աղվեսի դեմը, հերիք չէ, ու նույնիսկ զրուցել նրա հետ։ Հավատալո՞ւ բան է։ ՙՉէ, այս անտառի աղվեսները ոնց որ թե բարի են ու հարևանասեր,- մտածեց նապաստակը,- այնպես որ, կարելի է անգամ նրանցից չվախենալ՚։
Այդ օրը նապաստակը տուն դարձավ բարձր տրամադրությամբ։ Օրվա ընթացքում, նույնիսկ առանց վախի զգացումի, մի քանի անգամ շտապեց դեպի քիչ հեռու գտնվող առվակը, որի ափերի կանաչը կաղամբի պես համեղ էր ու փխրուն։ Նույնիսկ մեկ, թե երկու անգամ նկատեց աղվեսին։ Երևի դաշտամուկ էր որսում։ Հեռու-հեռվից ողջունեցին իրար ու, ասես, արտառոց ոչինչ էլ չէր եղել, ամեն մեկը շարունակեց իր կիսատ գործը։
Շաբաթներ անց, օրերից մի օր էլ, երբ նապաստակը հազիվ էր լքել իր բույնը, հանդիպեց աղվեսին։ Աղվեսն այդ օրն անչափ անտրամադիր էր։ Նապաստակն անկախ իրենից համարձակորեն հաճոյախոսեց։
-Բարի լույս, հարևան, ձագուկներդ ինչպե՞ս են, հո չեն հիվանդացել։
-Շնորհակալ եմ նապաստակ քույրիկ, առողջ են, միայն...
-Որևէ բա՞ն է պատահել,- հետաքրքրվեց նապաստակը։
-Մի առանձին բան չկա։ Միայն թե ձագուկներս կամակոր են, շատ են տխրում իմ բացակայության ժամանակ։ Արի պայմանավորվենք այսպես. դու ձագուկներիս նայես մինչ իմ որսից վերադառնալը, հետո էլ ես քեզ կփոխարինեմ։ Այս կերպ երկուսս էլ կշահենք և քիչ կանհանգստանանք։
Նապաստակը աղվեսի առաջարկության մեջ ոչ մի չար դիտավորություն չնկատեց։ Իրոք, էլ ինչ հարևաններ են, որ անհրաժեշտության դեպքում իրար օգնության չհասնեն, մանավանդ որ երկար ժամանակ է, ինչ հարևաններ են և աղվեսից ոչ մի վատ բան չի տեսել։ Այնպես որ, համաձայնության եկան ու գործի անցան։
Մինչ աղվեսի վերադարձը նապաստակը տիրություն արեց նաև նրա ձագերին։ Եվ քանի որ աղվեսի ձագերը շատ ճղճղան էին ու չարաճճի, նապաստակը ստիպված էր կես օրվա ընթացքում պատմել իր իմացած բոլոր հեքիաթները։ Չմոռացավ նաև պատմել, որ նապաստակն ու աղվեսը դարավոր թշնամիներ են եղել, իսկ հիմա անտառում բոլորն էլ նախանձով են նայում նրանց հարևանությանն ու բարեկամությանը։ Խրատեց աղվեսի ձագերին, որ երբ նրանք մեծանան, երբեք չանհանգստացնեն նապաստակներին, որովհետև կյանքում նրանք շատ են հալածվել, անչափ թույլ են, անօգնական ՜և միշտ պաշտպանության կարիք են զգում։ Աղվեսի ձագերը բերանները բաց, կլանված լսում էին նապաստակի հեքիաթներն ու չէին հագենում։
Վերջապես որսից վերադարձավ աղվեսը և անտառ գնալու հերթը հասավ նապաստակին։
Այսպես շարունակվեց հազիվ երեք օր։ Աղվեսն ու նապաստակը փոխարինելով իրար, բարեխղճորեն դայակություն էին անում։ Երևի այդ բարեկամությունը երկարաձգվեր անգամ սերնդեսերունդ, եթե աղվեսը շարունակեր բարի աչքով նայել նապաստակի ձագուկներին։ Սակայն այդպես չեղավ։ Չորրորդ օրն աղվեսն այլևս չկարողացավ անտարբեր մնալ նապաստակի ձագուկների հանդեպ և խժռեց ամենագիրուկին։
Երբ նապաստակը վերադարձավ արոտավայրից, աղվեսը մեկնվել ու հոնգուր-հոնգուր լաց էր լինում։
-Ի՞նչ է պատահել,- վատ բան գուշակելով հարցրեց նապաստակը։
-Ձագուկներիդ մեկն անհետացել է,- ավելի բարձրաձայն լացակումեց աղվեսը։
-Ո՞ւմ ձագուկներից, ի՞մ, թե՞ քո,- ավելի անհանգստացավ նապաստակը։
-Իսկ դու ինչո՞ւ ես խտրականություն դնում, ի՞նչ տարբերություն, չէ՞ որ բոլորն էլ մերն են,- խեղդվելով հեկեկոցը հանդիմանեց աղվեսը։
Միամիտ ու հիմար նապաստակը ոչինչ չկասկածելով, տեղավորվեց հարևանի կողքին և ինքն էլ լաց եղավ։
Հաջորդ օրը կրկնվեց նույն պատմությունը։ Անհետացավ նապաստակի ձագուկներից ևս մեկը։ Այս անգամ աղվեսը մենակ չկերավ, հյուրասիրեց նաև իր ձագերին։ Աղվեսի ձագերը սկզբում դժկամությամբ համտեսեցին նապաստակի միսը, որովհետև դժվարանում էին միսն ազատել մորթուց, իսկ երբ կերան-վերջացրին, նապաստակի մսի համը մնաց բերաններում, վրա տվին ու խեղդամահ արեցին նաև մնացածներին։
Այդ օրը նապաստակը սովորականից շուտ վերադարձավ հանդից։ Աղվեսը նրան նկատելուն պես սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել, հորդորելով, որ իր ձագուկները նույնպես ձայնակցեն։ Լաց ու շիվանը տարածվեց ողջ անտառով մեկ։ Նապաստակը վախվորած մոտեցավ աղվեսին։ Իր ձագուկների հետքն անգամ չէր երևում։ Նապաստակն այս անգամ ամեն ինչ կռահեց։ Աղվեսի դունչը արյունոտ էր, անգամ չէր հասցրել լիզել ու արյան հետքերը թաքցնել։ Արյունոտ էին նաև նրա ձագերի մռութները։
Վախից ու սարսափից նապաստակի մորթու քնքուշ վարսերը փշաքաղվեցին։ Վերջապես հասկացավ, որ երբեք բարի աղվեսներ չեն լինում ու քանի դեռ հերթն իրեն չէր հասել, աչք գողացավ և ծլկեց անտառ։
Ավելի լավ է կրկնապատիկ չարչարվել, ապառաժ տեղանքում բույն փորել, քան կավահողում՝ խորամանկ աղվեսի հարևանությամբ ապրել։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 15 Feb 2019 14:57:28 +0000
ԱԼԻԵՎՅԱՆ ՙԴՐԱԽՏ՚ http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26087-2019-02-15-14-45-23 http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26087-2019-02-15-14-45-23 ԱԼԻԵՎՅԱՆ ՙԴՐԱԽՏ՚
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 Բաքվի քաղաքային իշխանությունը հերթական անգամ մերժել է հանրահավաք անցկացնելու ընդդիմության հայտը։ Մի քանի օր առաջ, Ադրբեջանի այսպես կոչված դեմոկրատական հանրապետության հիմնադիր Մամեդ-Էմին Ռասուլզադեի ծննդյան տարելիցի առթիվ, ԱԺՃ կազմակերպած երթի ընթացքում արձանագրվել են բախումներ մասնակիցների եւ ոստիկանության միջեւ՝ Բաքվի Նովխանի արվարձանում։ 

Ընդդիմությունը մտադիր է առաջիկայում դատական կարգով բողոքարկել իր միջոցառումներն արգելելու մասին Բաքվի քաղաքապետարանի որոշումները, բայց արդարության հասնելու հույսը մնում է չնչին։ Մամուլի միջոցով միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին է դիմել Գոբուստանի բանտում պատիժը կրող ՙԻսլամական համերաշխություն՚ շարժման առաջնորդ Թալե Բաղիրզադեի կինը։ Բաղիրզադեն ունի աստվածաբանի համարում։ Նա դատապարտվել է մի քանի տարի առաջ Բաքվի Նարդարան արվարձանում ՙծայրահեղական գործողություններ նախաձեռնելու՚ մեղադրանքով։ Դատապարտյալի կինը միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում իրողության վրա, որ իր ամուսինը մշտապես ենթարկվում է ֆիզիկական եւ հոգեբանական կտտանքների, սահմանափակվում են արտաքին աշխարհի հետ շփումները։ Բաղիրզադեն միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից ճանաչված է որպես խղճի կալանավոր։ Ըստ լրագրողական ուսումնասիրությունների, նեերկայումս Ադրբեջանում կա շուրջ երկու հարյուր քաղբանտարկյալ։ 
Ադրբեջանի գյուղական շրջաններից ստացվող տեղեկությունները տագնապալի են։ Սոցիալակաան իրավիճակը շարունակում է մնալ անմխիթար, մարդիկ զանգվածաբար արտագաղթում են Ռուսաստան, Թուրքիա, այլ երկրներ կամ տեղափոխվում Բաքու՝ աշխատանք գտնելու հույսով։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ ներկայումս Բաքվում եւ մերձակա արվարձաններում ապրում է մոտ չորս միլիոն մարդ։ Անկախ փորձագետները դա անվանում են ժողովրդագրական աղետ։ Խախտված է երկրի համաչափ զարգացման պետական ծրագիրը, որն ընդունվել է մի քանի տարի առաջ։ 
Այս իրավիճակում Ալիեւի կառավարությունը տենդագին լուծումներ է որոնում։ Օրերս կառավարությունը չեղյալ է հայտարարել իր որոշումը, որով բնակչությանն արգելվում էր հատապտուղներ, վայրի մրգեր եւ բանջարեղեն հավաքել պետական անտառային գոտիներում։ Այդ քայլը վկայում է, որ գյուղական բնակչության մի զգալի մասի համար բնությունը միակ կերակրողն է։ Իրավիճակի կարգավորման հաջորդ քայլը նախագահ Ալիեւի հրամանագիրն է նվազագույն աշխատավարձի մասին, որն ուժի մեջ կմտնի գալիք ամսվա սկզբին։ Ըստ այդմ, նվազագույն աշխատավարձ է սահմանվել 180 մանաթը, որի իրական արժեքը ոչ ավելի, քան 90 ԱՄՆ դոլար է։ 
ՙԱյդ աշխատավարձով ապրել, իհարկե, չի լինի, բայց դա է պետության հնարավորությունը՚- հայտարարել է Միլլի մեջլիսի պատգամավոր, իշխող կուսակցության գործադիր քարտուղար Սիավուշ Մամեդովը։ Էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաեւն իր հերթին ասել է, որ եթե նավթի գները մնան բարելի դիմաց 60-70 դոլարի սահմաններում, ապա հնարավոր կլինի տնտեսությանը ՙթթվածին ներարկել՚։ 
Միջազգային հեղինակավոր փորձագետներն ընթացիկ տարում կանխատեսում են ադրբեջանական ՀՆԱ-ի 1,2 տոկոսի աճ։ Պետական նավթային ընկերությունը միջազգային դոնորների հետ պայմանագիր է ստորագրել տարեկան 450 միլիոն վարկային միջոցներ ներգրավելու համար, որպեսզի լրացուցիչ երկրաբանա-հետախուզական աշխատանքներ կատարի Ազերի-Գյունեշլի-Չիրաղլի նավթահանքային համալիրում։ Նավթի արդյունահանության ծավալները կրճատվում են, հարկ է ավելի ու ավելի խորքային հորատումներ անել, իսկ դա պահանջում է լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավում։ Ադրբեջանին տնտեսական հրաշք չի սպասում։ Ընդհակառակը, գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ կառավարությունը չի կարողանում հասնել դիվերսիֆիկացման, պետական բյուջեն 80 տոկոսով ձեւավորվում է նավթի, գազի եւ նավթամթերքների արտահանումից։ 
Էներգակիրների միջազգային շուկայում ցանկացած շոշափելի գնանկում հղի է Ադրբեջանում սոցիալ-տնտեսական ճգնաժամի եւ զանգվածային բողոքների սպառնալիքով։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Fri, 15 Feb 2019 14:44:09 +0000
ՄԵՀԶ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26086-2019-02-15-14-42-22 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26086-2019-02-15-14-42-22 ՄԵՀԶ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

 ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը փետրվարի 12-ին հրավիրեց մամլո ասուլիս: Նա ներկայացրեց գերատեսչության գործունեության անցած տարվա արդյունքները և ընթացիկ տարվա աշխատանքներն ու հեռանկարները:

Նախարարությունը, ընդգծեց գերատեսչության ղեկավարը, աշխատանքներ է կատարում մշակույթի, երիտասարդության, զբոսաշրջության, ազգային և կրոնական փոքրամասնությունների ոլորտներում: Մշակույթի ոլորտում 2018-ին աշխատանքներն իրականացվել են ազգային մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման, հանրապետությունում մշակութային կյանքի աշխուժացման, գեղարվեստական կրթության զարգացման, արտերկրի հետ մշակութային կապերի ամրապնդման և զարգացման, մշակույթի ոլորտում կադրերի վերապատրաստման, վերաորակավորման ուղղությամբ:
Համաձայն վերջին տարիներին ձևավորված ավանդույթի, տեղեկացնում է Լ. Հովհաննիսյանը, նախարարությունն ապահովել է Արցախի թատերահամերգային կազմակերպությունների, անհատ կատարողների մասնակցությունը Հայաստանում և արտերկրում անցկացվող մրցույթներին և փառատոներին: Ստորագրվել է համագործակցության մասին եռակողմ կարևոր մի համաձայնագիր` նախարարության, ՙԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտե՚-ի և ՙԹանգարանների աշխատողների ու բարեկամների ասոցիացիա՚ հասարակական կազմակերպությունների միջև: Համաձայնագրի շրջանակներում կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ ՙԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտե՚-ի, Հայաստանի ազգային արխիվի, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության, ՙԺամանակակից արվեստի ինստիտուտ՚ հիմնադրամի հետ:
ԱՀ ՄԵՀԶ նախարարն անդրադարձել է նաև տարվա ընթացքում իրականացված մի շարք այլ ծրագրերի: Մասնավորապես` մեթոդական աջակցություն է ցուցաբերվել նախարարության ենթակայութամբ գործող ՊՈԱԿ-ներին` մշակութային միջոցառումների կազմակերպման, տոների ու հիշատակի օրերին նվիրված միջոցառումների, ֆիլմերի ցուցադրությունների, սեմինարների և, հատկապես, թանգարանների աշխատողների համար վերապատրաստման դասընթացների անցկացման հարցում:
Նախարարության ուշադրության կենտրոնում էր նաև Արցախի պատմաերկրագիտական թանգարանը, ընդգծում է նախարարը, որի ցուցանմուշների հավաքածուն լրացնելու համար ձեռք են բերվել 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին պատկանող 17 հին գորգեր: Շարունակվել են բրուտագործության զարգացմանն ուղղված միջոցառումները: Շուշիի ՙՆարեկացի՚ արվեստի միության հետ համատեղ 2018-ին կազմակերպվել է ՙBrutArt՚ կավագործության սիմպոզիումը, որն այս տարի կկազմակերպվի ավելի մեծ թափով և միջազգային մակարդակով: Բրուտագործության զարգացմանն ուղղված միջոցառումներ կկազմակերպվեն նաև շրջաններում:
Իրականացվել են նաև հրատարակչական աշխատանքներ: Լույս են տեսել Դավիթ Միքայելյանի ՙՍիրուց և ցավից ծնված երգեր՚ երգարանը, Ջամալ Թադևոսյանի ՙՀովհաննես Շիրազը և Ղարաբաղը՚ հուշագրությունը, Նարինե Հովհաննիսյանի ՙՀայրենիքի գաղափարաբանությունը և ցեղասպանությունը խորհրդահայ գրականության մեջ՚ և Սլավա Սարգսյանի ՙԱրցախի բնակավայրերը՚ գրքերը:
Շրջաններում մշակույթի զարգացման ծրագրերի շրջանակներում անց է կացվել ԱՀ համայնքների միջև ՙՄշակութային խաչմերուկ՚ հանրապետական հինգերորդ մրցույթ-փառատոնը: Նախարարության գրքային ֆոնդից մոտ 2800 կտոր գրականություն է նվիրաբերվել նախարարության ենթակայության գյուղական համայնքներում գործող գրադարաններին, ինչպես նաև Լիբանանի հայ համայնքին: Շրջաններում մշակութային կյանքի աշխուժացման նպատակով տարվա ընթացքում կազմակերպվել են համույթների հյուրախաղեր շրջկենտրոններում և համայնքներում: Աջակցություն է ցուցաբերվել ՙԺամանակակից արվեստի ինստիտուտ՚ հիմնադրամին` 2018-ի հոկտեմբերի 5-7-ը Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում և հարակից տարածքում Արցախի, Հայաստանի ու արտերկրի շուրջ 30 արվեստագետների մասնակցությամբ ARTsakh Fest ժամանակակից արվեստի փառատոնի կազմակերպման ուղղությամբ: Ապահովվել է Արցախի երիտասարդների մասնակցությունը ՀՀ-ում և արտերկրում կազմակերպված երիտասարդական հավաքներին, համաժողովներին, դասընթացներին, ինտելեկտուալ խաղերին:
Զգալի ձեռքբերումներ են գրանցվել զբոսաշրջության ոլորտում: 2018-ին Արցախ է ժամանել 28 188 զբոսաշրջիկ, ինչը 23 տոկոսով ավելի է նախորդ տարվա տվյալների համեմատ: Իսկ ընթացիկ տարում, հավաստիացնում է նախարարը, ակնկալվում է զբոսաշրջիկների աննախադեպ հոսք: Այս տարի Արցախում չճանաչված պետությունների ֆուտբոլային թիմերի միջև գավաթի խաղարկություն է տեղի ունենալու, և մրցույթի հետ կապված մեծ հոսք է սպասվում:
Բավականին մեծ աշխատանքներ են իրականացվել պեղումների ուղղությամբ: Մասնավորապես, Ներքին Հոռաթաղի տարածքում հայտնաբերվել են թաղումներ: Աշխատանքները շարունակվել են Տիգրանակերտի վայրում, ինչպես և Նոր Կարմիրավան մարդակերտ կոթողների հնավայրում: Մաքրման աշխատանքներ են իրականացվել Ավետարանոց, Գառնաքար, Շահմասուր, Խրամորթ գյուղերի տարածքում գտնվող գերեզմանոցներում և Մոշխըմհատ գյուղի վանական համալիրում: Պատմական միջավայրերի և հուշարձանների պահպանման, վերականգնման և ուսումնասիրման ոլորտին 2018-ին տրամադրված էր 100 մլն դրամ, իսկ 2019-ին` 120 մլն դրամ: Շարունակվելու են Ասկերանի բերդի վերակառուցման, Գտչավանքի ներքին հարդարման աշխատանքները: Վերականգնվելու է ՙՀունոտի կիրճ՚ պատմամշակութային արգելոցի կամուրջը, ինչի համար հատկացված է 15 մլն դրամ:
Այս տարի վերսկսվել են հուշարձանների վկայագրման, ուսումնասիրման և պահպանման գոտիների կազմման աշխատանքները, որի արդյունքում հրատարակվելու է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի պատմաճարտարապետական հուշարձանների ցանկը, ինչն ամբողջական կդարձնի Արցախի պատմաճարտարապետական հուշարձանների ողջ ցուցակը և կնպաստի ոլորտի ճիշտ քաղաքականության մշակմանն ու վարմանը:
Այս տարի նախատեսված է ուշադրության կենտրոնում պահել Շուշիի վտանգված հուշարձանները, որոնք անհետաձգելի կոնսերվացման կարիք ունեն: Հայտնի է, որ Հայաստանի տարածքում երկու քաղաք կա` Գյումրին ու Շուշին, ուր պահպանվել է 18-19-րդ դարերին բնորոշ ճարտարապետական տեսքը, որը պահպանելու անհրաժեշտություն կա:
Նախարարի խոսքով` կրոնի և ազգային փոքրամասնությունների ոլորտին 2019-ին հատկացվել է առանձին բյուջե` 5 մլն դրամի չափով: Տարվա ընթացքում օգնություն է ցուցաբերվելու ազգային և գրանցված կրոնական փոքրամասնությունների համայնքներին: Հայ Առաքելական եկեղեցու հետ մեկտեղ իրականացվելու են տաղավար տոների կազմակերպմանն ուղղված միջոցառումներ ու ծրագրեր:
2019-ին նախատեսված են տարբեր հոբելյանական միջոցառումներ` Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակին նվիրված: Կնշվի նաև Թամարա Մելքումյանի 100-ամյա և Բենիկ Օվչյանի տարելիցը: ՀՀ Ազգային արխիվի հետ համատեղ կկազմակերպվի Արամ Մանուկյանին նվիրված ցուցահանդես: Համերգային ծրագրեր են կազմակերպվելու` նվիրված Տիգրան Մանսուրյանի և Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյա հոբելյաններին:
Առաջին անգամ նախարարությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերելու շրջաններում գործող ժողգործիքների համույթներին` գործունեության զարգացման ու ակտիվացման նպատակով:
Երկու նախագիծ է բեմադրվելու Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի հետ: Երկու ներկայացում է իրականացվելու Հայաստանի մշակույթի նախարարության հետ համատեղ, և գործընթացն արդեն մեկնարկել է: Նախարարի գնահատմամբ, 2018-ին թատրոնը բավականին ակտիվ գործունեություն է ծավալել, ներկայացված պիեսները հետաքրքիր էին իրենց բարձրացված թեմաներով, դերասանների խաղով: Նա բավականությամբ նշեց, որ թատրոնում ընդգրկված են բավականին կարող ուժեր, շնորհալի երիտասարդ դերասաններ: Եվ շատ կարևոր է պահպանել այդ սերունդը, որպեսզի մեր մայր թատրոնում սերնդափոխությունը պահպանվի:
Լրագրողների կողմից տրված հարցերից` մայր թատրոնի շենքի վերկանգնման խնդրի վերաբերյալ, նախարարը հանգամանալից պատասխան տվեց: Նախատեսվել է կոնսերվացնել շենքը, իսկ անհրաժեշտ միջոցները հայթայթելու դեպքում` իրականացվել բուն շենքի վերանորոգումը:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 15 Feb 2019 14:41:23 +0000
ՈՒՍՈՒՑԻՉԸ ԿՈՉՈՒՄ Է, ՈՐԻՆ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ Է ԻՐ ԳՈՐԾԻ ՆՎԻՐՅԱԼԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26085-2019-02-15-12-40-33 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26085-2019-02-15-12-40-33 ՈՒՍՈՒՑԻՉԸ ԿՈՉՈՒՄ Է, ՈՐԻՆ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ Է  ԻՐ ԳՈՐԾԻ ՆՎԻՐՅԱԼԸ
Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

 Ստեփանակերտի Հայկ Բալասանյանի անվան համար 5 հիմնական դպրոցի ուսուցչուհի Ռենա Օհանյանի հավատամքն իր իսկ կենսագործունեության բանաձևումն է։ 

Դեռևս 2003 թվականին նա ճանաչվել է Ստեփանակերտի ՙՏարվա լավագույն դասվար՚, միաժամանակ հաղթող ճանաչվել ՙՄանկավարժական ընթերցումներ՚ մրցույթում։ 2012 թվականից տարրական օղակի քաղաքային մեթոդմիավորման նախագահն է։
Մեր հարցազրույցը:

-Տիկին Օհանյան, մանկավարժությունը մասնագիտությո՞ւն է, աշխատա՞նք, թե՞ առաքելություն։
-Աշխատանք լինելուց առաջ մանկավարժությունն ինձ համար առաքելություն է։ Այսօր մանակավարժն ավելին է, քան միայն գիտելիք ուսուցանող. անձ ձևավորող, հոգևոր ու կամային որակներ դաստիարակող է մեր օրերի մանկավարժը։ Ուսուցչի առաքելությունը ոչ թե սոսկ դասագրքային գիտելիքների արդյունավետ մատուցումն է, այլև հասարակության համար օգտակար անձի, իր երկրի, պետության համար՝ գիտակից ու հայրենանվեր քաղաքացու ձևավորմանը նպաստելը։ Այդ լուրջ և պատասխանատու առաքելությունն իրականացնելու համար մանկավարժը պետք է տիրապետի ոչ միայն դասավանդման առարկային, այլ նաև ստեղծագործ ու պատկերավոր մտածողության ձևերին, վեց տարեկան աշակերտի մաքրամաքուր հոգու նրբություններին։
-Ինչպիսի ՞ դերակատարում ու գործառույթ է վերապահված մանկավարժին՝ ժամանակակից կրթահամակարգում ու դրա բարելավման գործում։
-Կրթահամակարգի բարելավման համար նպաստավոր նախադրյալներ են ստեղծվել, բավականին լուրջ ու կարևոր գործոններ։ Սակայն ես առաջին կարևոր տեղն ու դերը կվերապահեի մանկավարժ-հոգեբանին, մանկավարժ-ուսուցչին, մանկավարժ-մարդուն։ Համակարգը բարելավելու հիմքում պետք է լսելի լինի ու դրվի փորձառու և լավագույն մանկավարժների կարծիքն ու բազմամյա փորձը։
Ես՝ 33 տարվա աշխատանքային փորձով մանկավարժս, կողմ եմ ուսուցման գործընթացում նորարարություններին, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանն ու մեթոդներին, սակայն այդ համատեքստում ավանդական ու դասական փորձն անտեսելուն՝ համաձայնել չեմ կարող։ Չմոռանանք, որ նորը լավ մոռացված հինն է։ Այդ առումով պիտի հմտորեն համատեղվեն ավանդականն ու նորը։ Լավ մանկավարժը, քայլելով իր սաների հետքերով, արձանագրում է այն լավագույնը, որ իր ցանած հունդերն են տվել, ըստ այդմ էլ, համապատասխան եզրահանգումներ կատարում. շարունակե՞լ նույն կերպ, թե՞ փոխել գործելաոճն ու մեթոդները։
-Ի՞նչ կարծիք ունեք հանրության շրջանում հաճախ բարձրաձայնվող այն խնդրի վերաբերյալ, թե դասագրքերն ու ծրագրերը չափից ավելի ծանրաբեռնված են և երեխաներն ի վիճակի չեն յուրացնել անհրաժեշտ գիտելիքները։
- Ոչ միայն հանրությունը, մենք՝ մանկավարժներս, նույնպես կարծում ենք, որ ժամանակակից ծրագրերն ու դասագրքերը ծանրաբեռնված են, դժվարամատչելի վեց տարեկանից դպրոց հաճախող երեխայի համար։
Տարբեր ձևաչափերով հանդիպումների ընթացքում դասվարների հետ հաճախ ենք քննարկել խնդիրը ու եկել եզրահանգման. դասագրքերն ու ծրագրերը պետք է բեռնաթափել։ Բացի այդ, մեր մեթոդմիավորումը խնդրի լուծմանն ուղղված գործնական առաջարկություններ է ներկայացրել Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժին։
-Ինչպե՞ս ընտրեցիք մանկավարժի` առաքելությունն ասեմ, թե մասնագիտությունը։
Ծնողներս մանկավարժներ չէին։ Սակայն մեծ էր ինձ ուսուցչուհի տեսնելու նրանց ցանկությունը։ Այնպես որ, ես էլ շուտով տարվեցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի դառնալու երազանքով։ Սակայն հանգամանքների բերումով ընտրեցի և ընդունվեցի Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ՙՄանկավարժություն և տարրական ուսուցման մեթոդիկա՚ ֆակուլտետը։ Այդ ընտրության համար զղջալու ո՜չ ժամանակ , ո՜չ էլ առիթ երբևէ չեմ ունեցել, որովհետև մանկավարժի կոչումն արժանվույնս կրելն ինձ համար կյանքի նպատակ ու կենսակերպ է։ Ներկայում, օրինակ, շատ է խոսվում ուսուցչի ցածր աշխատավարձի մասին։ Թող զարմանալի չթվա, ես այնքան եմ սիրում իմ աշխատանքը, դասարանն ու իմ սաներին, որ երբեմն մոռանում եմ, որ այդ սիրո համար դեռ պետք է աշխատավարձ էլ ստանամ։
-Որքանով տեղյակ եմ, Դուք նաև Ձեր կրտսեր որդու առաջին ուսուցչուհին եք եղել։
-Այո, և՜ ուրախ էի, որ զավակս որպես աշակերտ հուսալի ձեռքերում է, մտավախություն ունեի, որ մայր-որդի մտերմիկ հարաբերություններում կհեռանայինք իրարից։ Բարեբախտաբար, դա տեղի չունեցավ, սակայն ամեն դեպքում դժվար է դասավանդել հարազատ որդուն։ Հիշում եմ, մի անգամ, տղաս՝ Սարգիսը, շփոթվելով դասի ընթացքում ինձ ՙմամ՚ դիմեց։ Այդ օրը ես չկարողացա կենտրոնացնել աշակերտներիս, ովքեր չէին էլ գուշակում, որ ես նրա մայրն եմ. չափից ավելի պահանջկոտ էի նրա նկատմամբ։ Ի դեպ, դասավանդելու եմ նաև թոռանս։
- Տիկին Օհանյան, իսկ ո՞րն եք համարում մանկավարժի վաստակած լավագույն գնահատականը։
-Կարծում եմ՝ ուսուցչին առաջինը գնահատում է աշակերտը։ Ուսուցչի ամենաբարձր գնահատականն այն է, երբ քայլում է սաների անցած ճանապարհով և տեսնում, որ նրանք գտել են իրենց տեղն ու դերը կյանքում, դարձել՝ հայրենիքի արժանի զավակներ։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 15 Feb 2019 12:34:25 +0000
ՇՐՋԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ ԵՆ ՄԱՐԶԱԳՈՒՅՔՈՎ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26084-2019-02-15-12-31-10 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26084-2019-02-15-12-31-10 ՇՐՋԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ ԵՆ ՄԱՐԶԱԳՈՒՅՔՈՎ
 Թամար ԳՐԻԳՈՐՅԱՆ ք.…

 Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի 16 համայնքների դպրոցների համար օրերս ստացվել է շուրջ 30 անվանում մարզագույք։

ՙԴրանց մեջ են մտնում ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, հանդբոլի գնդակներ, շախմատ, բասկետբոլի օղակներ, վոլեյբոլի ցանցեր, թենիսի գնդաթիեր և ցանցեր, հանտելներ, սպորտային մատեր, որոնք անհրաժեշտ են ֆիզկուլտուրայի դասերի, պարապմունքների համար՚,- մեզ հետ զրույցում նշեց շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Խորեն Վարդանյանը։
Մարզագույքը շրջանի դպրոցներին տրամադրելու գործում միջնորդ է եղել ՙՈղջ մնալու արվեստ՚ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը` Վովա Վարդանովի գլխավորությամբ։
Մարզագույքը բաժանվել է շրջանի բոլոր 16 դպրոցների միջև. բաշխումը կատարելիս հաշվի է առնվել դպրոցների մեծությունը, աշակերտների թիվը։
ՙԲաժանումներն արդեն կատարված են, 8-9 դպրոց արդեն ստացել են գույքը, մյուս դպրոցներն էլ առաջիկա մեկ-երկու օրվա մեջ կստանան և, կարծում եմ, որ սա կնպաստի, որ մեր մարզական միջոցառումներն ավելի արդյունավետ անցկացվեն՚,-ընդգծեց մեր զրուցակիցը։
Վիլյամ Սարոյանի անվան միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի դասաժամերն անցկացվում են Քարվաճառում գտնվող ՙԽաչեն՚ մարզադպրոցի դահլիճում. սպորտային գույքը տեղադրվել է այստեղ և հավասարապես կօգտագործվի թե՜ ֆիզկուլտուրայի ժամերին, թե՜ սպորտդպրոցի խմբակի պարապմունքների ժամանակ։
Հիշեցնենք, որ մարզադպրոցի շրջանակներում այս ուսումնական տարում գործում է 10 խմբակ, որոնց հաճախում են ընդհանուր թվով 110 մարզիկներ։ Մարզադպրոցի խմբակներ գործում են ինչպես շրջկենտրոնում, այնպես էլ` շրջանի մի քանի այլ համայնքներում։
Մարզադպրոցի սաներն ամբողջ ուսումնական տարվա ընթացքում մասնակցում են տարբեր սպորտային միջոցառումների։
ՙՓորձում ենք մասնակցել հանրապետական մասշտաբով կազմակերպվող տարբեր միջոցառումների. դրանք են տղաների և աղջիկների վոլեյբոլի, հանդբոլի, մինիֆուտբոլի, սեղանի թենիսի, հնգամարտի, եռամարտի տարբեր առաջնությունները, որոնց մասնակցելով` մեր մարզիկները փորձ են ձեռք բերում՚,-ամփոփեց մեր զրուցակիցը։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 15 Feb 2019 12:27:39 +0000