comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Հինգշաբթի, 31 Հունվարի 2019 http://www.artsakhtert.com Tue, 16 Jul 2019 21:03:22 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am Հանդիպում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարության ու անդամների հետ http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26003-2019-02-01-23-00-25 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26003-2019-02-01-23-00-25 Հանդիպում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարության ու անդամների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ…

Հանդիպմանը քննարկվել են ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ինչպես նաեւ հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջեւ կապերի հետեւողական խորացմանը եւ ընդլայնմանն առնչվող հարցեր: 
Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերի հետ հանդիպումներն ու քննարկումները՝ գոհունակությամբ նշելով, որ դրանք կրում են պարբերական բնույթ:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, ԱՀ Նախագահի խորհրդական - Ազգային ժողովում Նախագահի մշտական ներկայացուցիչ Զոյա Լազարյանը:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Fri, 01 Feb 2019 22:59:35 +0000
Արցախի խորհրդարանում ընդունել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատվիրակությանը http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26002-2019-02-01-22-58-10 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26002-2019-02-01-22-58-10 Արցախի խորհրդարանում ընդունել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատվիրակությանը
Արցախի Հանրապետության Ազգային…

 

Խմբակցության ղեկավար կազմի հետ զրույցի ընթացքում Արցախի խորհրդարանի նախագահը ողջունել է հյուրերին և շնորհավորել ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններում գրանցած հաջողության առթիվ, ինչպես նաև նշել, որ առաջին այցը կատարելով Արցախ՝ խմբակցությունը վերահաստատում է արդեն իսկ առկա հարաբերությունները պահպանելու և զարգացնելու պատրաստակամությունը:

Աշոտ Ղուլյանը կարևորել է երկու հայկական օրենսդիր մարմինների միջև փոխգործակցության շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում կընդլայնվեն խորհրդարանական դիվանագիտության շրջանակներն՝ ի շահ միասնական օրակարգում տեղ գտած հարցերի լուծման:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, նշել է, որ այցի նպատակն է նորընտիր պատգամավորներին ծանոթացնել Արցախի գործընկերների հետ և հստակեցնել առաջիկայում համազգային խնդիրների լուծման ուղղությամբ անելիքները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ՀՀ պատգամավորների կողմից միջազգային հարթակներում Արցախի խնդիրը համակողմանի ներկայացնելու և չճանաչվածության պայմաններում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը ապահովելու հարցը:

Այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում ԲՀ խմբակցության պատգամավորների և Արցախի օրենսդիրների մասնակցությամբ:

Արցախի խորհրդարանականների անունից ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ևս մեկ անգամ շնորհավորելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նորընտիր պատգամավորներին, համոզմունք է հայտնել, որ խմբակցությունն ակտիվ գործունեությամբ շարունակելու է իր նպաստը բերել երկկողմ փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացմանը:

Խոսելով այցի մասին՝ Գագիկ Ծառուկյանն ընդգծել է համահայկական նշանակության հարցերը գործնական դաշտ տեղափոխելու և Արցախի միջազգային ճանաչման հարցում իր ղեկավարած խմբակցության հետևողական ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը:

Հանդիպմանը ելույթներ են ունեցել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Նաիրա Զոհրաբյանը, ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Բաղունցը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արթուր Թովմասյանը:

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Fri, 01 Feb 2019 22:56:19 +0000
ՙՆԱԽՈՐԴ ՏԱՐԻ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՀԱՋՈՂՎԵԼ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ՚ http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26001-2019-02-01-17-24-39 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26001-2019-02-01-17-24-39 ՙՆԱԽՈՐԴ ՏԱՐԻ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՀԱՋՈՂՎԵԼ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ՚
Փետրվարի 1-ին ԱՀ…

 Օրակարգային հարցերի շրջանակում կառավարության գործերի կառավարիչ Արայիկ Լազարյանը նիստի մասնակիցներին ներկայացրեց ԱՀ Նախագահի 2019թ. գործունեության միջոցառումների ծրագիրը։ Ըստ զեկուցողի, այն մշակվել է՝ հաշվի առնելով պետական կառավարման մարմինների առաջարկությունները՝ հիմքում ունենալով ԱՀ Նախագահի 2017-2020թթ. ծրագիրը։ Այս տարվա միջոցառումների ծրագրում դրանց ընդգրկումը պայմանավորված է օրենսդրական դաշտը ԱՀ Սահմանադրությանը համապատասխանեցման, գործադիր իշխանության կողմից իրականացվող մի շարք ծրագրերի շարունակականության ապահովման, նոր ծրագրերի գործարկման, արդի իրավիճակներով առաջադրված պահանջների կատարման և հանրապետությունում ընդունված մի շարք օրենքների կիրարկումն ապահովելու իրավական հիմքերի ստեղծման անհրաժեշտությամբ։ Առաջարկվող ծրագիրն ընդգրկում է մոտ 134 միջոցառում։ Ա. Լազարյանի խոսքով՝ 2018թ. գործունեության միջոցառումների ծրագրից 2019-ի ծրագիր է տեղափոխվել 14-ը։ Ըստ առաջադրված խնդիրների ուղղվածության ՝ միջոցառումները նախատեսում են պաշտպանության, անվտանգության, սոցիալական, կրթական, քաղաքաշինության, բնապահպանական, ֆինանսատնտեսական և հասարակական կարգի պահպանման ու մի շարք այլ ոլորտներում ընթացիկ տարվա ծրագրերի իրագործում։ 

Կառավարության նիստում քննարկված հաջորդ հարցը, որ ներկայացրեց ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, 2019թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ներդրումների պետական պատվերը հաստատելու մասին էր։ 2019թ. պետական բյուջեի միջոցներով իրականացվող կապիտալ ծախսերը կազմում են 19մլրդ 86մլն 800 հազ. դրամ՝ նախորդ տարվա 19մլրդ 940մլն դրամի դիմաց։ Այն կազմում է պետական բյուջեի մոտ 17,2 %-ը։ Ոլորտի պատասխանատուն մանրամասն ներկայացրեց կապիտալ ներդրումների ծավալներն՝ ըստ պատվիրատուների և ըստ առանձին ոլորտների, առանձնահատուկ կանգ առավ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի հետ համաֆինանսավորվող օբյեկտների կառուցման ու բարեկարգման աշխատանքներին։
Նիստը քննարկեց և հաստատեց օրակարգում ընդգրկված՝ ՙԲնապահպանական և բնօգտագործման վճարների մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ ԱՀ օրենքի նախագծի մասին, ՙՀիփոթեքային վարկավորմամբ բնակարանային պայմանների բարելավման համար ԱՀ քաղաքացիներին պետական ֆինանսական աջակցության տրամադրման կարգը հաստատելու և ԼՂՀ կառավարության 2008թ. փետրվարի 26-ի հ.101 ու ԼՂՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 23-ի հ.889-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին՚, ՙԱՀ կառավարության 2018թ. փետրվարի 21-ի հ. 112-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին՚ և ՙԼՂՀ կառավարության 2015թ. նոյեմբերի 6-ի հ. 743-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին՚ հարցերը, որոնք ներայացրեց ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը։
Այնուհետև ԱՀ ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Մանուշ Մինասյանը ներկայացրեց ՙՊետական վիճակագրության մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ ԱՀ օրենքի նախագիծը, ըստ որի առաջարկվում է օրենքի տեքստում ՙԼեռնային Ղարաբաղի՚ բառերը փոխարինել ՙԱրցախի՚ բառով և օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ։ Նախագծի ընդունումը պայմանավորված է ԱՀ նոր Սահմանադրության հետ համապատասխանեցման անհրաժեշտությամբ։
Նիստում քննարկվեցին ու հաստատվեցին նաև ՙՊետական տուրքի մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին՚ ԱՀ օրենքի նախագիծը (ԱՀ արտաքին գործերի նախարար՝ Մ. Մայիլյան), ՙԱզգային անվտանգության մարմինների մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚, ՙԱզգային անվտանգության մարմիններում ծառայության մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ և ՙՀատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ ԱՀ օրենքների նախագծերը (ԱՀ ԱԱԾ տնօրեն՝ Ս. Շահրամանյան), Պետական պատվերի շրջանակներում ուսումնառած և ԱՀ շրջանային բժշկական հաստատություն ուղեգրվող բժիշկ-մասնագետին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու կարգը, ԱՀ առողջապահության նախարարության կողմից տրվող ուղեգրի ձևը հաստատելու և ԼՂՀ կառավարության 2015թ. փետրվարի 24-ի հ. 105-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին (ԱՀ առողջապահության նախարար՝ Ա. Բաղրյան), ինչպես նաև՝ ՙԿազմակերպությունների և տարածքների՝ ըստ վտանգավորության աստիճանի, քաղաքացիական պաշտպանության խմբերի դասակարգման կարգը սահմանելու մասին՚ հարցերը։
Նիստում քննարկված հարցերի վերաբերյալ հանգամանալից ելույթ ունեցավ Նախագահ Բ. Սահակյանը։ Երկրի ղեկավարը մասնավորապես ամփոփեց 2018թ. սոցիալ-տնտեսական արդյունքներն՝ ըստ ոլորտների, ինչպես նաև ներկայացրեց 2019-ի անելիքները և համապատասխան հանձնարարականներ տվեց այդ ամենի պատշաճ մակարադակով իրականացման համար։ Անցած տարում, ինչպես ընդգծեց Նախագահ Սահակյանը, հաջողվել է իրականացնել նախատեսված ծրագրերը և ապահովել տնտեսության զարգացումը։ Դրա հիման վրա համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ-ի) ցուցանիշը կազմել է 303մլրդ դրամ, ինչի համար հիմք են հանդիսացել մասնավորապես հանքարդյունաբերությունն ու էներգետիկան։ Հատկապես էլեկտրաէներգիայի ոլորտում ապահովվել է ոչ միայն ինքնաբավություն, այլև ունեցել ենք արտահանման հնարավորություն։
Ինչ վերաբերում է 2019-ի անելիքներին, Նախագահ Սահակյանն ասաց, որ պետք է ամեն ինչ անել նախատեսված ծրագրերը հավուր պատշաճի կյանքի կոչելու համար։ Դրանց իրականացման գործում նա առանձնահատուկ կարևորեց պետական ռեսուրսների օպտիմալացման և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը։


Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Fri, 01 Feb 2019 17:21:37 +0000
Խորհրդակցություն հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26000-2019-02-01-17-00-56 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26000-2019-02-01-17-00-56 Խորհրդակցություն հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ
Արցախի Հանրապետության Նախագահ…

Քննարկվել են շրջաններում եւ մայրաքաղաքում իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել սոցիալ-տնտեսական խնդիրներին, գյուղատնտեսական աշխատանքներին, կապիտալ շինարարության ոլորտին:
Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին՝ քննարկված հարցերին պատշաճ եւ համակարգված լուծում տալու ուղղությամբ:
Խորհրդակցությանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Fri, 01 Feb 2019 16:59:25 +0000
ՀԱՊՃԵՊ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՉԸՆԴՈՒՆԵԼ, ԲԱՅՑ ԵՎ ՉԼԻՆԵԼ ՍՊԱՍՈՂԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/25999-2019-02-01-15-57-24 http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/25999-2019-02-01-15-57-24 ՀԱՊՃԵՊ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՉԸՆԴՈՒՆԵԼ,  ԲԱՅՑ ԵՎ ՉԼԻՆԵԼ ՍՊԱՍՈՂԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ
Հերթական անգամ Արցախում…

Բայց դա չպետք է ընկալվի, որ ինչ-բան է պատահել, ընդհակառակը` համոզվելու, որ ոչինչ էլ չի պատահել, ճիշտ զարգացում է գնում, սեփական աչքերով այդ ամենը տեսնելու և ոչ թե տրվելու այլոց տեղեկատվական խաղերին:

ՙՄենք պետք է շատ լավ գիտակցենք, որ աշխարհն ամեն օր փոխվում է, նոր ժամանակահատված ենք մտել, որտեղ տեղեկատվական, հիբրիդային պատերազմի խնդիրների հետ կապված` մենք պետք է կարողանանք մեր հասարակության դիմադրողականությունը բարձրացնել, թույլ չտանք տրվելու ինչ-որ այլ կողմերին միտված տեղեկատվական-քարոզչական խնդիրներին և ներկայացնել մեր սեփական մոտեցումներն աշխարհին՚,-պարզաբանեց քաղաքագետը, ըստ որի` ամբողջ հայ ազգի մոտ այն գիտակցությունը պետք է լինի, որ մեր միասնականությամբ պետք է մեր բաժին պատերազմը տանենք, իսկ այն չի ավարտվել: Եվ հասկանանք, որ աշխատանքն այդ ուղղությամբ պետք է ամեն օր լինի, և կարողանանք ծրագրավորել ապագայի ճիշտ սցենարը: ՙԵթե մենք ապագան չկարողանանք ճիշտ ընկալել, հասկանալ, պատկերացնել, թե ուր կարող են տանել ՙմեզ չուզողների՚` այլ երկրների շահերից մշակված սցենարները և միշտ սպասողական վիճակում լինենք, բնականաբար, մի օր կհասկանանք, որ այդ սպասողական վիճակը մեզ շատ է հետ տարել՚,- նկատել է տվել քաղաքագետը:
Արցախյան հիմնախնդիրը 100-ամյա պատմություն ունի, և, քաղաքագետի խոսքով, ներկա սերունդն ունի մեկդարյա խնդրի շարունակությունը, որը մեր պապերից է հասել մեզ: Այդ պատճառով ՙԵս չեմ շտապում որոշում ընդունել, որը կարող է 1921 թվականի նման լինել` կիսատ լուծում, ինչի համար 70 տարի հետո մեր հետնորդները ստիպված լինեն նորից հարցը բարձրացնել՚,- ասաց Թ. Պողոսյանը: Նրա կարծիքով` ապագայի ցանկացած որոշման համար պետք է ամբողջ հայությունը քննարկի` հասկանալու, թե 70,100 տարի հետո Հայաստանն ու Արցախը ինչ են լինելու. այնպե՞ս է լինելու, որ մեր ծոռները զենք են վերցնելու ու գնալու կռիվ, թե՞ խաղաղ կյանք են ունենալու. ՙԱյդ պատճառով էլ այս ամենը տեսնում եմ ժամանակի ընթացքում՚: Թ. Պողոսյանի համոզմամբ` արցախյան խնդիրը սերունդների խնդիր է: Դրա համար էլ նա կոչ է անում չշտապել, հեռուն նայելով` ճիշտ որոշումներ կայացնել:
Քաղաքագետը խորհուրդ տվեց նաև այս կամ այն երկրի պետական պաշտոնյայի, ներկայացուցչի կամ փորձագետի կարծիքը չընդունել որպես ամենավերջին ճշմարտություն: Պետական պաշտոնյայի խոսքը բխում է իր երկրի շահերից: Փորձագետը կարող է իր ինստիտուտի շահերից ասել կամ ներկայացնել իր պատկերացումը, կամ էլ նրան ինչ-որ մեկը խորհուրդ է տվել այդպես ասել: Դա տեղեկատվական կամ հիբրիդային պատերազմի մի բաղադրիչ է, նրա կարծիքով, միգուցե հակառակը` մեզ օգնող. երբ մարդ փորձում է ինչ-որ բանի ժամկետ նշել, դրանով փորձում է հասարակությանը կոնսոլիդացնել. ՙԱրդյո՞ք իմ ծրագիրը իրականացնում եմ իմ երազած սցենարի շրջանակում և արդյո՞ք թույլ եմ տվել այն սխալը, որ մարդիկ մտածեն, որ ոչ թե իմ սցենարն է կյանքի կոչվելու, այլ` իրենցը: Եթե ես բյուջեն ճիշտ եմ ծրագրավորում, եթե նպաստում եմ ռազմարադյունաբերությանս, ճիշտ տնտեսական քաղաքականություն եմ վարում, եթե ժողովրդագրության խնդիրները ճիշտ եմ լուծում, և ապահովում եմ առաջնագծում ճիշտ ծառայությունը, մեր թիկունքն ամուր է, ամեն ինչ ճիշտ ենք արել, ինչպե՞ս կարող է իրականացվել ուրիշի սցենարը և ոչ թե իմ՚:
Ըստ քաղաքագետի` ամեն ինչ լավ է լինելու, եթե լինենք միասնական: Այդ միասնականությունն իրար հետ ճիշտ ապրելու մեջ է, այն բանի գիտակցումը, որ խնդիրը բոլորինս է, ինչքան էլ տարբեր տեղերում լինենք, ու այդ խնդրով գնանք առաջ:

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Fri, 01 Feb 2019 15:55:25 +0000
ՙՏԱՔ ԳՈՒԼՊԱ` ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ՚ http://www.artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/25998-2019-02-01-15-45-03 http://www.artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/25998-2019-02-01-15-45-03 ՙՏԱՔ ԳՈՒԼՊԱ` ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ՚
Արարատյան Հայրապետական թեմի…

 Ողջ մարզը մասնակցեց նախաձեռնությանը, որի ընթացքում հավաքվեց 10000 զույգ տաք գուլպա: Վեդու Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հովակիմ քահանա Հարությունյանի առաջնորդությամբ, հավաքած գուլպաները  ս.թ. փետրվարի 1-ին  հասցվեցին Արցախի մի քանի զորամասեր: 

ՙԹող Աստված օրհնի հայ զինվորին, սպայակազմին և բոլոր հայ նվիրյալ զավակներին, որոնք իրենց մասնակցությունն են բերում ազգանվեր գործում, ինչպես նաև նրանց, ովքեր աջակցել են ՙ Տաք գուլպա` հայ զինվորին՚ ծրագրին՚,- առաքումից առաջ իր օրհնանքի այս խոսքն ասաց տեր Հովակիմ քահանա Հարությունյանը:


Սոֆի ԲԱԲԱՅԱՆ

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Fri, 01 Feb 2019 15:43:10 +0000
Նախագահ Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության 2019թ. անդրանիկ նիստը http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/25997-2019 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/25997-2019 Նախագահ Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության 2019թ. անդրանիկ նիստը
Արցախի Հանրապետության Նախագահ…

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ իր ելույթում Նախագահն ամփոփել է 2018 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքները, նախանշել՝ 2019 թվականի անելիքները` համապատասխան հանձնարարականներ տալով դրանց պատշաճ իրականացման ուղղությամբ: 
Բակո Սահակյանն ընդգծել է, որ նախորդ տարի, ընդհանուր առմամբ, հաջողվել է իրականացնել նախանշված ծրագրերը եւ ապահովել տնտեսության զարգացումը: 
Երկրի ղեկավարը նշել է, որ համախառն ներքին արդյունքի ցուցանիշը կազմել է շուրջ 303 միլիարդ դրամ, ապահովվել է երկնիշ տնտեսական աճ, որի համար հիմք է հանդիսացել նյութական արտադրության ճյուղերի, մասնավորապես` հանքագործական արդյունաբերության եւ էներգետիկայի, ինչպես նաեւ առեւտրի եւ ծառայությունների ոլորտներում գրանցված առաջընթացը:
Նախագահը դրական է որակել այն հանգամանքը, որ տարին փակվել է առանց ֆինանսական պարտավորությունների գրանցման: 
Նախագահ Սահակյանը կարեւոր ձեռքբերումներից է համարել նաեւ այն, որ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում ապահովվել է ոչ միայն ինքնաբավություն, այլ նաեւ արտահանման հնարավորություն:
<<Տնտեսության դինամիկ զարգացման կարեւոր խթանիչներից է համապատասխան գործարար միջավայրի ստեղծումը, պահպանումը եւ զարգացումը, փոքր եւ միջին բիզնեսի համար նպաստավոր դաշտի ձեւավորումը: Արցախի Հանրապետության գործարար միջավայրը մրցակցային առավելություն դարձնելը մեր տնտեսական քաղաքականության առանցքային թիրախներից է>>,- իր ելույթում ընդգծել է Բակո Սահակյանը: 
Նախագահը շեշտել է, որ Արցախի Հանրապետությունը սոցիալական պետություն է, եւ սոցիալական ոլորտը մշտապես առաջնային տեղ է զբաղեցնում երկրի զարգացման օրակարգում, նշելով, որ պետությունը կշարունակի տարբեր ծրագրեր իրականացնել բնակչության սոցիալ-տնտեսական բարեկեցության բարձրացման ուղղությամբ` հատուկ ուշադրության կենտրոնում պահելով սոցիալապես խոցելի խավերի, հատկապես՝ զոհված ազատամարտիկների ու զինծառայողների, բազմազավակ եւ անապահով ընտանիքների կյանքի որակի բարելավումը:
Անդրադառնալով 2019 թվականի անելիքներին` երկրի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է անել հնարավորը բոլոր նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման համար` շեշտելով պետական ռեսուրսների օպտիմալացման ու արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Fri, 01 Feb 2019 14:36:16 +0000
ԱՐՏԱՇԵՍ ՂԱՀՐԻՅԱՆԻ ՉՆԿԱՏՎԱԾ... ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/25996-2019-02-01-12-04-53 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/25996-2019-02-01-12-04-53 ԱՐՏԱՇԵՍ ՂԱՀՐԻՅԱՆԻ ՉՆԿԱՏՎԱԾ... ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ
-Դուք ավելի շատ…

-Իմ պոեզիան մնում է անարձագանք թե՜ հարցազրույցներում, թե՜ այլ անդրադարձումներում. միայն Կիմ Գաբրիելյանն է թեև թռուցիկ, բայց անկեղծ ու իմաստալից խոսք ասել ՙԹախծոտ մեղեդի՚ ժողովածուիս մասին։ Ապրած երկար տարիքս մտածել է տալիս, որ իմ ժամանակը պիտի ներառեր ոչ երևի երեք գիրք-հատոր։ Ուրեմն` ստեղծելու ներուժս այդքան է զորել։ Տասնամյակների քչագրությանս ընթացքում ոսկե մի հնար եմ վաստակել. տառ-տառ հետևում էի բառի, տողի, մտքի որակին։ Մեր լեզուն վարձատրում է, եթե տքնաջան որոնում ես։ Հաջողության ատաղձը կատարյալ հայերենն է, լեզվական կատարելությունը միայն քերականական ճշգրտությունը չէ. կառուցիկ տողը հոգու ելևէջը պիտի հնչեցնի։ Հետևապես վստահ եմ, որ բանաստեղծությունս բարձրարժեք է։
Իմ բանաստեղծական տարածքը ծննդավայրս է։ Այն ուրույն եզերք է՝ բոլոր բարեմասնություններով, բազում պատմական հուշարձաններով` Գտչավանքով, իշխան Աբու-Մուսեի զորանոց-բերդով, ձյունապատ լեռնագագաթներով, Իշխանագետով։ 5-6 տարեկան էի, երբ նայում էի այս արարչությանը, մնում զարմացած...Եվ երևի այս հմայվածությունն էր, որ սրտում անթեղվածից զատվելով, 67 տարեկանում, տառադարձվեց սրան. Լույս առավոտի պարզ ցնծություն էր...
Բանաստեղծի ներշնչանքն անվերջ ակունք է առնում մանկության ընկալածներից։ Ճիշտ է նկատված, որ բուն բանաստեղծականը չբռնվող, չվերլուծվող հնչյուն է` բխած հոգու խորքից։ Բանաստեղծները միշտ են բռնված եղել համաշխարհային վշտի մտահոգություններում։ Մեծ բանաստեղծներն անցավ շղարշով չեն պանծացրել Աստծո աշխարհը, որը միշտ է հասանելի-անհասանելի մնացել նրանց ստեղծագործող մտքին։ Մանկության մի օր իմ գրական հերոսը մոլորվել-մնացել էր Իշխանաձորի մութ անտառում, լալիս էր անզոր ու անձուկ, երբ մեկ էլ երկնքից ծորում, շողք է արձակում իր հարազատ աստղը, և մոլորվածը գտնում է դեպի տուն կածանը։ Այսպես, քո բանաստեղծությունը քեզ ճամփորդ դարձրած ուղեկցում է հայրենի երկրի ու երկնքի հմայքները՝ հոգու ուրախ-տխուր ելևէջումներով։
Իմ բանաստեղծությամբ մի անգամ էլ համոզվեցի , որ հայերենը ստեղծագործության լեզու է՝ եզակի, զարմանալի, կատարյալ՝ հառած խոր հնադարից։ Դժվար է լինել հայ լավ բանաստեղծ։ Առավել դժվար է այսօր, երբ համայն աշխարհը վաղուց հետևում է թողել ավանդական-դասականը։ Հանգն ու վանկը ժպիտ ու հեգնանք են պատճառում մոդեռնի, հետմոդեռնի տերերին։ Նրանց ստեղծածին քիչ թե շատ ծանոթ, որով հեղեղված է նաև մեր հայ միջավայրը, այնուամենայնիվ, ընտրեցի հին փորձված կածանը...
Իմ ավանդականը հին ձևի մեջ նոր խոսք է՝ հար և նման միայն ինքն իրեն։
Ընթերցողի դատին ենք ներկայացնում Արտաշես Ղահրիյան բանաստեղծին։
ՙԱԱ՚

 

ԻՆՉՊԵ՞Ս ՉՀՅՈՒՍԵՄ...

Գիշերվա անքուն փնտրտուք... ինչի՞,
Ողջ տիեզերքում՝ համակ լռություն,
Գերյալը եղած անհույս ոչնչի՝
Ես ինչպե՞ս հյուսեմ բանաստեղծություն։

Անքնության մեջ արթնացող ծեգի,
Ողջ տիեզերքում՝ լույս ու ցնծություն,
Սուզված դեռ հոգուս մրուրը մեգի՝
Չհյուսե՞մ, արդյոք, բանաստեղծություն։

Նորեն ելնում է Աստծո աշխարհը՝
Մեր հոգուն ծանրած որպես մեղսություն,
Սակայն պարզելով հույսի նշխարը.
Ինչպես՞ չհյուսեմ բանաստեղծություն...


ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՍԼԱՑՔԸ-
ԱՍՏՂԵՐԻ ԶԱՐՄԱՆՔԸ

Տիրոջ արքով, վարք ու կարգով
Անցնում եմ ողջ տիեզերքով...
Աստեղային զարմանք չորս դին.
ՙՈ՞վ է, ի՞նչ է անում թափառ,
Մենավոր ու անկառավար...
Նա է՝ հոգնած մի երկրային,
Բայց նա ինչո՞ւ վարք ու կարգով,
Այն էլ նույնիսկ տիրոջ արքով
Մեր անհունն է չափում քայլով,
Ասես անհոգ, շուք ու փայլով...
Բայց նա՞ չէ, որ հոգնած ու հեգ՝
Հայացքը մեզ պարզած անելք,
Ելք է փնտրում իր Երկրից,
Ինքն իրենից, ջրից, հրից,
Իր բյուրավոր շնորհներից,
Ծագող¬մթնող իր օրերից...
Ինքն իրենից ինչպե՞ս ելավ,
Մեզ էլ շնորհ արեց, անցավ,
Ո՞ւր է սուրում անվերադարձ,
Անպատասխան ու ոգեբաղձ...
Կա՞ մեր ծիրում իրեն հայտնի,
Մեզ դեռ անհայտ առեղծված մի՚...


ԻՆՔԴ՝ ՔԵԶՆԻՑ

Մի վհատվիր,¬ երկար ճամփիս հուշել եմ ինձ,¬
Դանդաղ գնա, որ չուշանաս ինքդ քեզնից,
Զի դու այն չես ակնկալում՝ Տիրոջ ասքից։

Բավ է հերկեն անմեկնելի առեղծն այդ՝
Հավերժորեն բացահայտված, բայց միշտ անհայտ,
Որ այդպես էլ մինչ հանգրվան մնաց անհաս,
Ինչպես ոգիդ, որ ճախրում է դեպի Պառնաս։

Ետ դառ դեպի ինքդ, թեպետ երազական,
Ոչինչ այնտեղ չի արարվի օրհասական,
Ուր կածանդ անխաբ կելնի վեհը հոգուդ,
Եվ լույս կառնի ամեն տենչդ՝ խեղված ու մութ։

Ինչ լավ եղավ հետ մնացիր շքեղ երթից,
Նրանք գուցե վարձահատույց իրենց եռքից՝
Կուշտ, գոհունակ ճամփորդ որպես բարձունք ելան,
Չիմանալով ուր են ճեպում իրար նման...

ԵՍ ԵՎ ԻՄ ՏՈՒՆԸ,
ՄԵՐ ԾԵՐ ԹԹԵՆԻՆ

Իմ տունն ինձ պես անշուք, մտասույզ,
Անմասն ծփուն մարդկային եռքից,
Սակայն աչքը կուշտ, հայացքում միշտ լույս,
Ոչինչ չի հայցում ձեր հանուր ձեռքից։

Իմ տունն ինձ պես անհայտ աշխարհին՝
Լուռ մտորում է աշխարհի բախտը.
ՙԱշխարհն ինչու գամված իր ցավին՝
Անդարձ կրում է արբեցման ախտը՚։

Իմ տունն ինձ պես անվերծան խոհում՝
Թե ինչու ես չեմ աշխարհը կարգում,
Անզոր ալեկոծ այս թոհուբոհում՝
Շվար մարում է խոր տառապանքում։

Իմ տան և ինձ պես մեր ծեր թթենին
Անթարթ նայում է աշխարհին մոլոր,
Անվերջ շշնջում զարմանքում իր հին,
Թե ինչու է մեր անուրջը ոլոր։

Ի՞նչ անենք, աշխարհ, ես ու իմ տունը,
Մեր ծեր թթենին՝ քեզնից օտարված,
Դու մոլորած քո հոսքն ու հունը,
Մենք՝ քեզ անճանաչ, բայց քեզնով տարված...

ԱՆՎԵՐԾԱՆ ՎԻՇՏ

Կամաց գնա, խոնջացել եմ, ժամանակ,
Ոտքս ծանրած, միտքս հոգնած ու խառնակ,
Ո՞ր ենք գնում անպատասխան ու անգետ
Հավերժական անշեղ երթիդ¬առա՞ջ, ե՞տ։

Թե որ պահ մի անզիջում ես ու անկարգ,
Ու ես անզոր՝ հևք առնելու, շունչ ու ջանք,
Ի՞նչ է հուշում Աստված՝ տոկա միշտ առաջ,
Ժամանակի ոլորանում՝ աննահանջ։

Ո՞ւր հասցրիր շնչավորիս ուժասպառ,
Ո՞ւմ ես թողնում՝ մեջս մարած բան ու բառ,
Ինքդ ո՞ւր ես ճեպով սուրում խելագար,
Անհանգրվան անհայտությո՞ւն քո խավար։
Անմեկնելի, անխղճահար ու աննյութ,
Բայց ճշտադատ, անհաշտ վարքին մեր այս մութ,
Ինչպե՞ս է, որ հավերժ կարգում ու ճշտում,
Բայց թողնում ես մեզ անվերծան մեծ վշտում...

ԱՍՏՂՍ ՉՄԱՐԻ

Ինձ չխղճաք, թե չէ աստղս կմարի,
Մի նայեք, որ անպաշտպան եմ ու անօգ,
Ինչ բաղձացի՝ արարեցի ու արի,
Բավ է, ապրեմ թիթեռի պես ես անհոգ։

Մերձավորի հոգ չեմ ուզում՝ հաշվված է,
Հեռավորի կարեկցանքը՝ անմեկին,
Կյանքիս ամեն պահ ու մանրուք բաշխված է
Իմ երկնային կարոտներին նոր ու հին։

Երանության մեջ եմ, Աստված, հավատա,
Արտույտն ասես արշալույսում ցնծալիս,
Երանի թե վերջին կանչը նա ինձ տա
Վերջին շնչում հեռու աստղս բաղձալիս...

ԿԱՆՉ ԵՐԱԽՏԻՔԻ

Կռունկների երամ անցավ
հայրենիքիս երկնի լայնքով,
Երախտիքի կանչ հղելով
որպես դարձի երդում կյանքով,
Ջինջ լազուրում ալիքվելով,
ճախրում էին իրենց հեռուն՝
Մեր սրտերը պարուրելով
անհայտությամբ մի սևեռուն...
Կա՞ հեռավոր¬հեռու՛ երկրում
երանական եզերք կանչող,
Արեգական ոսկե տենչի
կարոտախտով հավերժ տանջող,
Որ այստեղից անդ կտենչան
ու այնտեղից մեզ կդառնան,
Որ մեր հոգու խոր անհայտում
միշտ դարձդարձուն վեր համբառնան...

ՀՐԱԺԵՇՏԻ ՄՐՄՈՒՆՋՆԵՐ

Դեռ ելնում եմ լեռը կյանքիս՝ հոգնած մտքով, ուժս սպառ,
Անվերնագիր ցավս այնտեղ լուռ պարպելու անհուններում,
Գիտեմ, խաղաղ մենությունում,
ինչպես նիրհում հոգեպարար,
Զրույց կանեմ խռովքիս հետ, ինքս ինձնից հայցեմ ներում։

Դեռ հեռու է ժամը վերջին, լանջը՝ արև, հույսը՝ կանչող,
Քայլ եմ անում հուշի միջից, իմ բյուրավոր խաթարումից,
Ոչինչ, ոչ ոք խոհիս մեջ չէ՝ հևքս բռնող կամ մեղանչող,
Ես եմ՝ ճամփորդ անչար ելնող աստվածային արարումից։

Գիտեմ նաև՝ ճամփաս դեպի բարձունք ու լույս չի ոլորվում,
Կյանքիս լեռան իրիկնացող լանջիվար է սահում անձուկ,
Բայց թվում է՝ ելնում եմ վե՛ր, թեպետ հոգնած՝
չեմ մոլորվում
Շուրջաշխարհի հմայքներում,
վայելքներում այս վաղանցուկ։

Վե՞ր եմ գնում, վա՞ր եմ իջնում¬ ես իմ լեռան հունչը եղա,
Կածանները նրա քարոտ ոտնահետքերն իմ կհիշեն,
Վերի¬վարի ոլորներում, աշխարհ, անկոչ հյուրդ չեղա,
Միտքս հոգնած, ուժս սպառ՝
ցավդ եմ տանում լուռ ու անքեն...

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 01 Feb 2019 12:02:14 +0000
ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ՝ ԸՍՏ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒԻ http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/25995-2019-02-01-12-00-07 http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/25995-2019-02-01-12-00-07 ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ՝ ԸՍՏ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒԻ
Թուրքական լարախաղացությունն Արևմուտքի…

Մերձավորարևելյան նոր իրողությունները, մասնավորապես, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ամերիկյան զորքը Սիրիայից դուրս բերելու մասին հայտարարությունն ակտիվ դիվանագիտություն վարելու նոր հնարավորություն տվեց տարածաշրջանում գերիշխանության ձգտող Թուրքիային։

Այդուհանդերձ, նկատենք, որ Թուրքիան այնքան էլ լավ չի ընկալել արևմտյան իր դաշնակցի մտադրությունները։ Թրամփի հայտարարությունը հիմնավորվում էր նրանով, որ այդ տարածաշրջանում ամերիկյան զինուժի գտնվելու միակ պատճառը ՙԻսլամական պետություն՚ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարն էր։ Սակայն այն, ինչ չի ասել Միացյալ Նահանգների նախագահը, ասել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը. ՙԻՊ՚-ի նկատմամբ հաղթանակը չի նշանակում կոալիցիոն համագործակցության վերջը՚։ Պարզ ակնարկ այն մասին, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան չի հրաժարվելու մերձավորարևելյան տարածաշրջանում իր հավակնություններից, այսինքն՝ պետք է սպասել նրա վերադարձին։ Ավելի ուշ լատինաամերիկյան տարածաշրջանում ծավալված զարգացումները մատնանշեցին ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական հետաքրքրությունների իրացման մի նոր ասպարեզի ի հայտ գալը. Ռուսաստանի հետ կատաղի մրցապայքարի հերթական բեմահարթակ դարձավ Վենեսուելան։
Հիշեցնենք նաև ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի պատասխանը Վաշինգտոնին, որում նա հույս էր հայտնել, որ ամերիկյան կողմն ի վերջո կպարզաբանի իր մտադրությունը Սիրիայում՝ զորքերն այնտեղից հանելուց հետո։ Մոսկվան հասկանալ է տվել, որ ահաբեկիչների դեմ ձեռնարկված բոլոր գործողությունների վերջնական նպատակը Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանումը պիտի լինի։
Ուժային երկու կենտրոնների դիրքորոշումներում ընդհանուր հայտարար փնտրելն, իսկապես, անիմաստ գործ կլիներ։
Անկարայի ձեռնարկած քայլերը դիտարկենք աշխարհաքաղաքական ներկա զարգացումների ֆոնին։ Ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո թվում էր, թե նախագահ Էրդողանն իր ծրագրերն իրագործելու և առաջին հերթին քրդերի հետ հաշվեհարդար տեսնելու ճանապարհին է։ Բայց իրավիճակն այդքան միանշանակ չէր։ Հունվարի 19-ին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն Անկարայից ազդակ ուղարկեց Վաշինգտոնին՝ ասելով, որ ԱՄՆ-ն չի կատարել իր խոստումը սիրիական Մանբիջ քաղաքի ճանապարհային քարտեզի իրագործման շրջանակում, որը նախատեսում է այդ տարածքից քրդական խմբավորումների դուրսբերում։
Ըստ էության, նախքան Սիրիայից ամերիկյան զինուժի հեռանալը, քրդական հարցի հետ կապված՝ եղել է թուրք-ամերիկյան ինչ-որ համաձայնություն կամ թեկուզ ակնարկ, որն այնուհետև չեղարկվել է ԱՄՆ-ի կողմից։ Պաշտպանության նախարարը հոխորտացել է, որ Թուրքիան թույլ չի տա իր հարավային սահմանին ահաբեկչական կառույց ստեղծել։ Աքարի հայտարարությունից պարզ է դառնում, որ ԱՄՆ-ն շարունակում է խոչընդոտել քրդական հարցը թուրքական տարբերակով լուծելու ծրագրի ի կատար ածմանը։
Հունվարի 20-ին կայացած Թրամփ-Էրդողան հեռախոսազրույցը, որը Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանում անվտանգության գոտու ստեղծման ուղղությամբ բանակցություններն արագացնելուն էր վերաբերում, դրա վառ վկայությունն է։ Հեռախոսազրույցից հետո Սպիտակ տունն արձանագրել է, որ Սիրիայի հարցում ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև տարաձայնություններ կան. Վաշինգտոնը գտնում է, որ Անկարան չպետք է հարձակվի քրդական ուժերի վրա, իսկ Թուրքիան այդ խմբավորումներն իր անվտանգության համար սպառանալիք է համարում։
Ստեղծված իրավիճակը բնավ անհասկանալի չէր Թուրքիային, բայց Մևլութ Չավուշօղլուի դիվանագիտությունը պետք է աշխատեր առանց խափանումների։ Հունվարի 22-ին Անթալիայում ուսանողների հետ հանդիպմանը Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց, որ որոշ խնդիրներ լուծելու համար միայն սեփական շահերը պաշտպանելը բավարար չէ, պետք է նաև նախաձեռնող լինել։ Թուրք-ամերիկյան, հայ-թուրքական հարաբերությունները, Կովկասում տիրող իրավիճակը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը նա դիտարկել է մեկ ընդհանուր համատեքստում։ Նրա համոզմամբ՝ քանի դեռ Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, հնարավոր չէ կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները և կայունություն հաստատել Կովկասում։
Թուրքիան արդեն որերորդ անգամ հրապարակ է բերում հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավվելու իր հավակնությունները, ինչը նշանակում է նախևառաջ գործող ձևաչափի փոփոխություն։
Ինչպե՞ս է թուրք-ադրբեջանական տանդեմը պատկերացնում ղարաբաղյան խաղաղ կարգավորումը։ Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունից օրեր անց, հերթական անգամ, ականատես եղանք Իլհամ Ալիևի ռազմաշունչ հռետորաբանությանը. աշխարհը գիտի Ադրբեջանի ռազմատնտեսական ներուժը, միջազգային ասպարեզում նրա ունեցած դիրքը, որը հօգուտ իրենց է աշխատում, ադրբեջանցիները չեն ուզում համակերպվել տարածքների ՙգրավման՚ հետ, մանավանդ որ իրենց ուժն արդեն ցույց են տվել մարտի դաշտում։
Ալիևյան հռետորաբանությանը հակադարձել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ասելով, որ բոլորին հայտնի է, թե ինչպես է հայաստանյան ղեկավարությունը վերաբերվում Արցախի կարգավիճակին և անվտանգությանը։ ՙԿարիք չկա ասելու, թե որքան վճռական ենք մենք և որքան կարողություններ ունենք՝ պաշտպանելու թե՜ Արցախը և թե՜ Հայաստանը՚,- ասել է Մնացականյանը։
Հասկանալի է, որ Չավուշօղլուի ՙնախաձեռնողականությունն՚ այս անգամ պայմանավորված է թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկա փուլի զարգացումներով։ Երկու տարի առաջ՝ 2016-ի օգոստոսին, այդ նույն Չավուշօղլուն TRT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում համոզմունք էր հայտնել, որ ղարաբաղյան խնդիրը պետք է քննարկվի Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ձևաչափով, որովհետև այդ ձևաչափը ձեռնտու է բոլոր կողմերին։
Կարծում ենք, Թուրքիայի արտգործնախարարը ո՜չ նախկինում արտահայտած իր մտքերն է մոռացել և ո՜չ էլ միջազգային հանրության հիշողությունն է ստուգում։ Սա թուրքական լարախաղացության ևս մեկ ցուցադրություն է։ Թուրքիան, իսկապես, անելիք չունի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Թուրքիայի արտաքին քաղաքական ուղեգիծը մշակողները, այդ թվում՝ Չավուշօղլուն, լավ գիտեն, որ ԱՄՆ-ն իրենց ախորժակը զսպելու բավարար մեխանիզմներ ունի, որոնք իրենց զգացնել են տալիս ինչպես քրդական խնդիրը թուրքական բեմագրով լուծելուն խոչընդոտելու, այնպես էլ ղարաբաղյան խնդրում Թուրքիայի նկրտումները չեզոքացնելու գործընթացում։

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Fri, 01 Feb 2019 11:58:20 +0000
ՔԱՂԱՔԱՑԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/25994-2019-02-01-11-54-13 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/25994-2019-02-01-11-54-13 ՔԱՂԱՔԱՑԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ
Ստեփանակերտում ճանաչված ու…

Նրա ստեղծած քանդակները` ՙԵրաժիշտներ՚, ՙՊըլը Պուղին և Մելիք Շահնազարը՚, ՙԹազբեհով ծերունին՚, ՙՀնձվորները՚, ՙԱրցախցի տատիկները՚, ՙՀայուհի՚, ՙԵրեք դիմակ՚, շնչում են մեղմ հումորով ու սիրով դեպի մարդ արարածն ու աշխարհը: Նրա գործերը և՜ ազգային են, և՜ համամարդկային, ուստի դրանով իսկ հասկանալի են յուրաքանչյուր մարդու: 

Կարծում եմ, ավագ և միջին սերնդի ստեփանակերտցիներ լավ են հիշում այն չարաբաստիկ օրը, երբ 1990 թվականի հունվարի 2-ին ազերի կուրսանտի դիմահար կրակահերթից զոհվեց տաղանդավոր արվեստագետ և ազնիվ քաղաքացի Արմեն Հակոբյանը: Նա բանակցում էր շարասյան հրամանատարի հետ՝ փորձելով ռուս-ադրբեջանական զինված սադրանքից պաշտպանել Ստեփանակերտի փողոցները ելած խաղաղ բնակչությանը: Լուրն ուղղակի ցնցեց բնակչությանը: Արմենը լի էր ստեղծագործական նոր երկունքով, ոգեշնչման աղբյուրը ազատագրական պայքարի ելած ողջ հայությունն էր: Դեռ չէր բոլորել նրա 50-ամյակը:
Արմեն Հակոբյանը հետմահու արժանացել է Եղիշեի անվան ամենամյա կառավարական մրցանակի /1996թ./, ՙՄեսրոպ Մաշտոց՚ շքանշանի /2001թ./, իսկ 2003-ին նրան շնորհվել է ԼՂՀ ժողովրդական նկարչի կոչում:
Նրա քանդակները տեղադրված են Ստեփանակերտում, Շուշիում, Արցախի այլ բնակավայրերում, Ռուսաստանի այն քաղաքներում, որտեղ նա սովորել և աշխատել է:
Արմենի ընկեր, նկարիչ ու քանդակագործ Առնոլդ Մելիքսեթյանի խոսքը, կարծում ենք, լավագույն կերպով բնորոշում է նրան. ՙՔաղաքացի և արվեստագետ: Նրա մեջ այս հասկացությունները միահյուսված էին: Աշխարհը տեսնում, ընկալում և վերարտադրում էր իր քաղաքացիական հավատքի տեսանկյունից: Ժամանակը՝ նրա գործերում, ինքը՝ ժամանակի մեջ, արվեստում` ազնիվ ու անկեղծ, ինչպես և ապրում էր: Խառնվածքի մեջ ժողովրդական միամտություն կար: … Զոհվելուց հետո միայն երևաց ՙծառի՚ բուն հաստությունը՚:
Հիշում եմ, երբ քաղաքում 1988 թվականին խոսում էին, որ Իջևանում անցկացվող քանդակագործության սիմպոզիումին մասնակցել է նաև արցախցի քանդակագործը: Դա երևացող իրադարձություն էր, քանի որ մինչ այդ երբեք արցախցի արվեստագետները չէին մասնակցում Հայաստանում տեղի ունեցող մրցույթներին, փառատոներին, սիմպոզիումներին: Այնտեղ նա կերտել է ՙԱրցախ՚ քանդակը, որն արժանացել է հատուկ մրցանակի: Քանդակը տեղադրվել է Իջևանում և մինչ այսօր կանգում է այնտեղ: Արվեստագետի հոգին ցնցված էր Սպիտակի երկաշարժով, սումգայիթյան ողբերգությամբ: Եվ 1989 թվականին նա ստեղծեց ՙՍումգայիթ՚ քանդակը և Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը, որոնք տեղադրվել են Ստեփանակերտի հուշահամալիրում:
Այսքանով հանդերձ, ցավով պետք է փաստեմ. Արմեն Հակոբյանի գործերը վերջին տարիներին կազմակերպվող բազմաթիվ ցուցահանդեսներին չենք տեսնում: Չենք տեսնում, ուրեմն և չենք շփվում նրա հարուստ ներաշխարհին` լի սիրով ու թախիծով, հումորով ու ժպիտով: Ինչո՞ւ: Հարցս ուղղեցի քանդակագործի այրի Դոնարա Բաղրյանին: Նա կիսեց իմ ափսոսանքը, բայց նաև բացատրեց, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել: 2011 թվականին, երբ ընտանիքի և Արցախի նկարիչների միության համատեղ ուժերով կազմակերպվեց Արմեն Հակոբյանի անհատական ցուցահանդեսը, մեկ աշխատանք կորել է: Ընտանիքը դիմել է ոստիկանություն, բայց քանդակն այդպես էլ չի գտնվել: ՙԱյդ դեպքից հետո,- ասում է Դ. Բաղրյանը,- մենք որոշեցինք ռիսկի չդիմել և Արմենի քանդակները պահել արվեստանոցում: Այո, մարդիկ այլևս հնարավորություն չունեն դիտել դրանք: Բայց այդպես ապահով է, մենք էլ հանգիստ ենք, որ նրա ստեղծած ժառանգությունից ոչ մի գործ չի անհետանա՚: Բայց չէ՞ որ կարելի է ավելի խիստ ու հստակ երաշխիքներ պահանջել այդ քանդակների համար և, այնուամենայնիվ, թույլ տալ հանել ի ցույց մարդկանց, հատկապես նոր սերունդներին: Սերունդ, որ չտեսնելով, չներշնչվելով Արմեն Հակոբյանի քանդակներից, կմնա անտեղյակ նրա ստեղծած հարուստ, ինքնատիպ, անկրկնելի ժառանգությունից: Ճիշտն ասած, նման իրավիճակը տեղիք է տալիս մտահոգության: Եվ այդ մտահոգությունից դրդված` նման հարցերով զբաղվող մարդիկ, Արմենի ընտանիքի հետ քննարկելով, բանակցելով, պետք է ձգտեն խնդրին լուծում տալ:

 Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 01 Feb 2019 11:52:38 +0000