comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Կիրակի, 03 Փետրվարի 2019 http://www.artsakhtert.com Mon, 18 Nov 2019 02:36:17 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՊԱՀԱՆՋՎԱԾ Է http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/26014-2019-02-04-17-57-29 http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/26014-2019-02-04-17-57-29 ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ  ՊԱՀԱՆՋՎԱԾ Է
Հունվարի վերջին օրը…

 Նշելով, որ կառույցն առաջին անգամ էր նման ձևաչափով հանդիպում ԶԼՄ-ների հետ, Օ. Ալթունյանը նախ անդրադարձել է Փաստաբանների պալատի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող գրասենյակի հիմնական գործառույթներին ու նպատակներին։ Կառույցն ստեղծվել է հանրապետության սոցիալապես անապահով խավերին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով։ Փաստաբանները, ովքեր ստանձնում են այդ աշխատանքը, կոչվում են հանրային պաշտպաններ և վարձատրվում են պետական բյուջեից` օրենքով սահմանված չափով և կարգով։ Անվճար իրավաբանական օգնության տրամադրումը կարգավորվում է ՙՓաստաբանության մասին՚ ԼՂՀ օրենքի 42-րդ հոդվածով։ Մինչ 2006-2017թթ.Հանրային պաշտպանի գրասենյակում ընդգրկված փաստաբանների կողմից անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերվում էր հիմնականում քրեական գործերով, քաղաքացիական գործերից հանրային պաշտպանի իրավունք ունեին միայն ալիմենտ բռնագանձելու կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու պահանջներով դիմողները։ Արդեն երկու տարի է՝ հանրային պաշտպաններն անվճար իրավաբանական օգնություն են տրամադրում քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերով։ Այդ ծառայությունից հնարավորություն ունեն օգտվել որոշակի կարգավիճակ ունեցող անձինք, ովքեր իրենց անվճարունակությունը հաստատող հավաստի փաստեր են ներկայացնում. այդ շարքում են ԼՂՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները, դատապարտյալները, Հայրենական մեծ պատերազմի և ԼՂՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցները, գործազուրկները, միայնակ բնակվող կենսաթոշակառուները, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք, փախստականները, ԱՀ-ում ժամանակավոր ապաստան ստացածները։ Անվճար իրավաբանական օգնությունը ներառում է խորհրդատվություն, հայցադիմումների, դիմումների և դատավարական փաստաթղթերի կազմում, ինչպես նաև ներկայացուցչություն կամ պաշտպանություն դատական նիստերի ընթացքում։ Ըստ Գրասենյակի ղեկավար Ալ. Գալստյանի՝ անվճար իրավաբանական օգնություն չի նախատեսվում ձեռնարկատիրական բնույթի և նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարի պահանջով գործերի դեպքում։ 

Գրասենյակի աշխատանքներում ընդգրկված 25 փաստաբաններից 20-ը զբաղվում է քրեական, 5-ը՝ քաղաքացիական գործերով։ Նախ ներկայացնելով 2017թ. արդյունքները՝ Ալ, Գալստյանը նշեց, որ այդ ընթացքում իրավաբանական օգնություն է տրամադրվել 810 քրեական գործերով դատավարական կարգավիճակ ունեցող 861 անձանց։ Քաղաքացիական գործերով օգնություն է ցուցաբերվել 165 քաղաքացու։ 2018թ.Գրասենյակ դիմողների թիվը նկատելիորեն աճել է. հաշվետու տարում մինչդատական և դատական վարույթներով հանրային պաշտպանները մասնակցություն են ունեցել 932 քրեկան գործերի, ընդ որում՝ 42 անձանց նկատմամբ վարույթը կարճվել է նախաքննության, 26-ի նկատմամբ՝ դատաքննության ընթացքում։ 160 անձանց նկատմամբ նշանակվել է պայմանական պատիժ, իսկ երեք անձ արդարացման դատավճռի է արժանացել։ Գրասենյակի պատասխանատուն նաև նշեց, որ ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների և քննչական մեկուսարանի կալանավորների դիմումներով այցելություններ են կատարվել, ցուցաբերվել է իրավաբանական օգնություն՝ խորհրդատվություն, անհրաժեշտ իրավաբանական բնույթի փաստաթղթեր, կազմելով նաև վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ։
Նախորդ տարում քաղաքացիական տարբեր բնույթի գործերով անվճար իրավաբանական ծառայություն է մատուցվել 175 քաղաքացու։ Ցուցաբերված օգնությունից 33-ին տրվել են բանավոր խորհրդատվություններ, իսկ մնացած 142-ից 112-ի մասով կազմվել են հայցադիմումներ և դիմումներ, 2-ի մասով՝ վերաքննիչ բողոքներ, 26 մասնակցություն դատական նիստերում՝ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, 2 մասնակցություն դատական նիստերում՝ վերաքննիչ դատարանում։ 2019թ. հունվարի 1-ի դրությամբ առկա է 9 գործ։ Վերոնշյալ 175 անձանցից 9-ի գործերը վերաբերում են ԼՂՀ պաշտպանության ժամանակ զոհված/մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, 8-ը՝ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին, 9-ը՝ ԼՂՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցներին, 1-ը՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի, 139-ը՝ անվճարունակ անձանց։ Ընդհանուր առմամբ` տարվա ընթացքում ստացվել է 180 քաղաքացիական գործերով դիմում, սակայն հետագայում 7 դիմումատուներ տարբեր պատճառներով հրաժարվել են իրենց մտադրությունից, երկու դեպքում առկա էր ամուսնալուծության և ալիմենտ բռնագանձելու պահանջ, իսկ 3 դիմողներ հետագայում պարզապես չեն ներկայացել իրավաբանական օգնություն ստանալու համար։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Ալ. Գալստյանը նշեց, որ Հանրային պաշտպանի գրասենյակը պահանջված կառույց է, և նրա կազմում ընդգրկված փաստաբանները մատուցում են որակյալ ծառայություններ՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելով իրենց վստահորդներին։ Նա նաև շեշտեց, որ որևէ պետական մարմին չի կարող միջամտել հանրային պաշտպանների գործունեությանը՝ վստահեցնելով, որ Գրասենյակը ապագայում ևս լինելու է հետևողական, որպեսզի յուրաքանչյուր գործով առավել արդյունավետ ու որակյալ պաշտպանություն իրականացվի։
Փաստաբանների պալատի նախագահ Օ. Ալթունյանը հավելեց, որ կառույցն առաջնային խնդիր է դիտարկում նաև հանրության իրավագիտակցության բարձրացմանն ուղղված միջոցառումները։ Փաստաբանները պարբերաբար հանդիպումներ են կազմակերպում ավագ դպրոցների աշակերտների, բուհերի ուսանողների և զինծառայողների հետ։
Հանրային պաշտպանները պարբերաբար վերապատրաստման դասընթացների են մասնակցում։ Շարունակական է համագործակցությունը ՀՀ փաստաբանների պալատի և փաստաբանական դպրոցի հետ, մեր փաստաբաններին հնարավորություն է ընձեռվել հեռավար կարգով անցնել մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, դիմորդները նաև կարողանում են ՀՀ փաստաբանական դպրոցում ուսում ստանալ։
Վերջում Օ. Ալթունյանը տեղեկացրել է, որ 2018թ. նոյեմբերին Մոսկվայում կազմակերպված՝ ՙՄարդու իրավունքների պաշտպանությունը չճանաչված պետություններում՚ խորագրով կոնֆերանսին Արցախը ներկայացրել է Փաստաբանների պալատի անդամ Էրիկ Բեգլարյանը, ում ելույթը դրական արձագանքներ է ստացել գիտաժողովի աշխատանքներին մասնակցող տարբեր երկրների ներկայացուցիչների կողմից։

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 04 Feb 2019 17:57:02 +0000
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԲԺԻՇԿ-ՄԱՍՆԱԳԵՏԻՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/26013-2019-02-04-17-55-57 http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/26013-2019-02-04-17-55-57 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԲԺԻՇԿ-ՄԱՍՆԱԳԵՏԻՆ
Օրերս կայացած ԱՀ…

 Ներկայացնելով որոշման նախագիծը, ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն ասաց, որ այն կկարգավորի գերատեսչության կողմից Արցախի շրջանային բժշկական հաստատություն ուղեգրվող բժիշկ-մասնագետին պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հետ կապված խնդիրները: Բացառությամբ համատեղությամբ աշխատողների, ուղեգրված բժիշկ-մասնագետին կտրվի միանվագ ֆինանսական աջակցություն՝ սոցիալ-կեցաղային կարիքների բավարարման համար, որը կկազմի 30 հազար ՀՀ դրամ: Բացի դրանից, յուրաքանչյուր ամիս կտրվի ֆինանսական աջակցություն՝ իր բնակության վայրում տվյալ ամսվա համար հաշվարկված հիմնական աշխատավարձի 30 %-ի չափով, իսկ բնակության վայրից 30 և ավելի կիլոմետր հեռավորությամբ այլ բնակավայր ուղեգրվողին՝ հիմնական աշխատավարձի 50 %-ի չափով: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հետաքրքրվեց բուժհիմնարկների վիճակով, մասնավորապես՝ առկա սարքավորումների և կադրերի համալրման հարցով։ 

Ի պատասխան՝ նախարարը ներկայացրեց հանրապետության բուժհաստատություններում տիրող առկա վիճակը՝ հույս հայտնելով, որ այս տարի բժշկական համասլարաններում պետպատվերով սովորող շրջանավարտների վերադարձով կլուծվի խնդիրների մի մասը։
Հանրապետության ղեկավարը հավաստիացրեց, որ ընթացիկ տարում ևս ուշադրության կենտրոնում են լինելու առողջապահության համակարգն ու առողջապահական ծառայությունների մատչելիության մակարդակի և որակի բարձրացումը:
Նախագահ Բ. Սահակյանի խոսքով՝ կշարունակվեն բուժհիմնարկների շենքային պայմանների բարելավման, դրանք նորագույն սարքավորումներով համալրման, բուժանձնակազմի մասնագիտական որակի բարձրացման, շրջանային բժշկական հաստատությունները մասնագետ-բժիշկներով համալրելու միջոցառումները:

 

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 04 Feb 2019 17:53:46 +0000
ԱՃԵԼ Է ԲԻԶՆԵՍ-ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԹԻՎԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/26012-2019-02-04-17-53-16 http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/26012-2019-02-04-17-53-16 Անցած տարի Արցախում…

 Նախորդ տարիներին այդ ուղղությամբ իրականացված մի շարք միջոցառումների արդյունքում այսօր արդեն բիզնես սուբյեկտների թիվը հանրապետությունում հասնում է շուրջ 6000-ի՝ 2014 թվականի 5030-ի դիմաց, որից 716-ն իրենց գործունեությունն սկսել են 2018 թվականին:

ՙԱյս տարվա նախաշեմին ձեռնարկված օրենսդրական փոփոխությունների շնորհիվ բարելավվել է փոքր և միջին ձեռնարկատիրական իրավական դաշտը, թեթևացվել են հարկային պարտավորությունները: Այդ ամենը միտված է հարկային հավասարության և արդյունավետության սկզբունքների ապահովմանը՚,- նշել է Նախագահ Բակո Սահակյանը:

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Mon, 04 Feb 2019 17:52:15 +0000
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՐԿՎՈՒԹՅՈՒՆԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26011-2019-02-04-17-09-10 http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26011-2019-02-04-17-09-10 ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՐԿՎՈՒԹՅՈՒՆԸ
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը,…

Իրավիճակի վրա ազդեցություն էր թողել Եվրախորհրդարանի հայտնի բանաձեւը, որով Ադրբեջանի իշխանություններից պահանջվում էր անհապաղ կարգավորել բլոգեր Մեհման Հուսեյնովի հետ կապված իրավիճակը։ Հիշեցնենք, որ նրա դեմ ՔԿՀ աշխատակցի նկատմամաբ բռնություն գործադրելու մեղադրանքով նոր քրեական գործ էր հարուցված, որը կարճվեց Եվրախորհրդարանի բանաձեւի եւ ԵԽԽՎ -ում քննարկումների համատեքստում։

Այդուհանդերձ, եվրոպական կառույցները գտնում են, որ Ադրբեջանում իշխում է ավտորիտար վարչախումբ, մարդու իրավունքները եւ հիմնական ազատությունները խստորեն բռնաճնշվում են։ Տարեսկզբից նկատվում է Եվրոպայում ադրբեջանական վտարանդի շրջանակների աննախադեպ աշխուժացում։ Եվրոպական մի քանի լեզուներով թագմանվել եւ տպագրվել է կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսովի ՙԽղճի դատապարտյալի օրագիր՚ գիրքը, որը պատմում է ադրբեջանական հատուկ ծառայությունների մենախցում նրա կրած ֆիզիկական եւ հոգեկան կտտանքների մասին։ Գրքի շնորհանդեսը կազմակերպվել է եվրոպական մի քանի քաղաքներում։ Եվրոպայի ադրբեջանական վտարանդիները բողոքի զանգվածային ակցիաներ են կազմակերպել Ստրասբուգում, Եվրոպայի այլ քաղաքներում, ադրբեջանական դեսպանատների մոտ անցկացվել են պիկետներ։ Մասնակիցները բարձրացրել են Ադրբեջանում քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու հարցը։
ԱԳՆ-ն հատուկ շրջաբերական է հղել եվրոպական երկրներում Ադրբեջանի դեսպանատներին՝ հորդորելով ամենօրյա աշխատանք տանել տեղի հանրային եւ քաղաքական շրջանակների հետ։ Իրավիճակն, ըստ երեւույթին, բավական լուրջ է։ ՆԳՆ Բաքվի վարչությունը դիմել է քաղաքային իշխանություններին՝ միջնորդելով չարտոնել ընդդիմության հանրահավաքները։ Հունվարի 19-ին Բաքվի արվարձանային թաղամասում արտոնված հանրահավաքին մասնակցել է ավելի քան 10 000 ցուցարար, եւ իշխանությունները երկյուղ ունեն, որ այդ թիվը կարող է կտրուկ աճել։
Այս ֆոնին Իլհամ Ալիեւը որոշել է սոցիալապես անապահով խավերի հետ հարաբերությունները որոշակիորեն կարգավորել։ Հունվարի 28-ին, երբ Հայաստանը տոնում էր բանակի հերթական տարեդարձը, Ալիեւը տիկնոջ հետ ընդունելություն է կազմակերպել ղարաբաղյան պատերազմում զոհվածների հարազատների համար եւ հայտարարել, որ նրանց սոցիալական կարիքները թեթեւացնելու նպատակով պետական բյուջեից հատկացվում է 35 միլիոն մանաթ։ Ակնհայտ է, որ նա ձգտում է մեղմել սոցիալական լարվածությունը եւ քաղաքական դիվիդենտներ շահել ամենատուժած խավերի մոտ։
Ալիեւյան իշխանությունը հասկանում է, որ ընդդիմադիր տրամադրությունները բռնաճնշելու հետագա քայլերը միջազգային ասպարեզում կարող են բերել Ադրբեջանի վերջնական մեկուսացման։ Սոցիալ-քաղաքական խմորումները կառավարելու միջոց է ընտրվել բնակչության անապահով խավերի հետ իշխանության շփումների նախաձեռնումը։ Ադրբեջանի հաջորդ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան արդեն հաջորդ տարի։
Բոլոր նախանշանները կան, որ համակարգային ընդդիմությունը՝ ի դեմս Ադրբեջանի ժողովրդական ճակատի եւ Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի, նպատակադրվել են անցկացնել լուրջ ընտրապայքար՝ Միլլի մեջլիսում տեղ ունենալու համար։ Որքանո՞վ են դրան պատրաստ աջակցել եվրոպական կառույցները, իրավապաշտպան միջազգային կազմակերպությունները։ Ի՞նչ ծրագրավորումներ ունեն այս առթիվ Ռուսաստանը եւ Իրանը։ Ո՞րն է Միացյալ Նահանգների նպատակն Ադրբեջանում։ Այս հարցերի շուրջ ադրբեջանցի փորձագետներն անում են ամենատարբեր ենթադրություններ։
Ադրբեջանում քաղաքական իրավիճակի երկվությունը կայանում է նրանում, որ մի կողմից կա ավտորիտար իշխանություն, մյուս կողմից՝ քաղաքական համատարած ապատիա, հուսալքություն եւ խորքային ատելություն Ալիեւների իշխող կլանի նկատմամբ։ Եւ ցանկացած պահի դժգոհ զանգվածները կարող են դուրս գալ վերահսկելիությունից։ Այդ դեպքում Ադրբեջանի քաղաքական համակարգն արագորեն կփլուզվի, երկրում կստեղծվի հեղափոխական իրավիճակ։ Հայկական կողմը պետք է հաշվի առնի զարգացումների նման հավանականությունը եւ պատրաստ լինի ցանկացած սցենարի։ Բացառված չէ, որ համակարգային ընդդիմությունը Լեռնային Ղարաբաղի հարցը դարձնի Ալիեւի դեմ պայքարի հիմնական գործիքը՝ դրանից ենթադրվող հետեւանքներով հանդերձ։

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Mon, 04 Feb 2019 17:08:23 +0000
Անդրեյ ՊՐԱԼՆԻԿՈՎ. ԱՆԴՐԿՈՎԿԱՍ, ՇԻԿԱՑԱԾ ՀՈՒՆՎԱՐ http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26010-2019-02-04-17-05-09 http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26010-2019-02-04-17-05-09 Անդրեյ ՊՐԱԼՆԻԿՈՎ. ԱՆԴՐԿՈՎԿԱՍ, ՇԻԿԱՑԱԾ ՀՈՒՆՎԱՐ
ՙՆաշա Սրեդա online՚¬ը…

 Անդրկովկաս. 

շիկացած հունվար
-Հարձակում գործածներից երեքին մեր մարտիկները գերի են վերցրել,- ԼՂԻՄ հատուկ կառավարման կոմիտեի առավոտյան օպերատիվ խորհրդակցությանը զեկուցեց հատուկ շրջանի պարետ, ներքին զորքերի գեներալ¬մայոր Յուրի Կոսոլապովը։
-Ոչ թե գերեվարվածներ, այլ ձերբակալվածներ,¬ ուղղեց Կոմիտեի նախագահ Արկադի Վոլսկին։
-Նրանք զենքը վայր են դրել ու ձեռքերը բարձրացրել, նշանակում է գերեվարվածներ են՝ մեր լեզվով ասած,¬ առարկեց գեներալն ու շարունակեց,- 7 հոգի է սպանվել, կան վիրավորներ։ Վիրավորվել է ստորաբաժանման հրամանատարը։
-Արդեն մեկ անգամ չէ ընդունվել, որ Ադրբեջանը և Հայաստանը վերջին շրջանում փաստացի պատերազմական դրության մեջ էին գտնվում. ամեն օր տեղի ունեցող փոխհրաձգություններ, պատանդառություն, երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհների շրջափակում, կամուրջների պայթեցումներ։ Հունվարի 12-ին հատուկ շրջանի պարետությունը հաղորդագրություն ստացավ Ադրբեջանական ԽՍՀ Շահումյանի շրջանի Մանաշիդ գյուղի մոտ՝ ԼՂԻՄ¬ի հետ սահմանին, ինտենսիվ փոխհրաձգության մասին։ Դրանից քիչ առաջ հարևան Խանլարի շրջանում ադրբեջանցի մարտիկները պատանդ են վերցրել մոտ 20 հայի, որոնց թվում էին Շահումյանի շրջանի գրեթե բոլոր ղեկավարները՝ ներառյալ կուսակցության շրջկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Աղաջանյանը։ Դրան ի պատասխան հայկական կողմը ձերբակալել է ավելի քան 40 ադրբեջանցու: Իսկ ահա հիմա հրաձգություն է ընթանում:
11-ն անց 45 րոպեին մարտիկները, որոնց հրամանատարն էր կապիտան Վիկտոր Սպիրիդոնովը, ուղղաթիռից ցած իջան Մանաշիդ գյուղի մոտ։ Առաջին հերթին կոչ հնչեց` ՙՉկրակե՜լ։ Այստեղ ներքին զորքե՜րն են՚ ։
Ի պատասխան՝ ինքնաձիգից արձակված կրակահերթեր եղան գյուղի բնակիչների` հայերի կառուցած հողապատնեշի հետևից, ովքեր մշտապես զգուշանում էին հարձակումից։ Բայց հիմա հենց այդ հողապատնեշն էին որպես պատսպարան օգտագործում դրան մոտ եկած ադրբեջանցի մարտիկները։ Ինքնաձիգերի, հրացանների, ատրճանակների գնդակների տակ զինվորները դիրքավորվեցին ու պատասխան կրակ բացեցին։
Մարտը շարունակվեց մոտ երկու ժամ։ Աջ ձեռքին ծանր վիրավորում ստացած հրամանատարին փոխարինեց ավագ լեյտենանտ Ալեքսանդր Մեստյուկովը։ 8 զինծառայողի դիմադրեց մոտ 50-ը (ինչպե՞ս կոչել՝ ավազա՞կ, մարտի՞կ, զինված մարդասպա՞ն)։ Զինվորների փամփուշտներն արդեն սպառվում էին, և գյուղի բնակիչներն սկսեցին ինքնաձիգի ՙեղջյուրե պահեստատուփեր՚ բերել սեփական պաշարներից։
Երբ եկավ երկրորդ ուղղաթիռն` օգնական ուժերով և լրագրողներով, մարտն արդեն ավարտվել էր, հարձակում գործածները նահանջել էին՝ տանելով վիրավորներին։ Բայց տարան ոչ բոլորին։ ՙԱյդ ի՞նչ արեցիր,¬ շարունակ հարցնում էր Մեստյուկովը ոտքերին թափանցիկ վիրավորում ստացած 17 տարեկան մի ադրբեջանցի պատանու։ -Այդ ի՞նչ արեցիր՚։ Իսկ նա, վախից ու ցավից մռայլված, շարունակ, մինչ նրան վիրկապում էին, պատասխանում էր. ՙԵս չեմ կրակել՚...
Հաջորդ օրն Ալեքսանդր Մեստյուկովի և ժամանած օգնական ուժերի մարտիկները երկու զրահամեքենաներով ճամփա ընկան նոր առաջադրանք կատարելու։ Ճանապարհը փակեցին միլիցիոների համազգեստով մարդիկ։ Կանգ առան։ Մինչ պարզաբանումներ էին տալիս, ՙմիլիցիոներներն՚ ականապատեցին մեքենան, ատրճանակը հրամանատարի քունքին դրեցին, և բաց դիտանցքի վերևում պահած նռնակով սպառնալով (բոլոր զինվորները ներսում նստած էին) զինաթափեցին խմբին՝ բոլորին պատանդ հայտարարելով։ Օրեր անց տղաներին հաջողվեց ազատվել։ Բայց զրահամեքենաները մնացին ահաբեկիչների ձեռքում։ Իսկ վերջիններս չհապաղեցին նոր հանցագործություններ կատարել։
Ստեփանակերտում տեղի ունեցած օպերատիվ խորհրդակցությանը, հատուկ կառավարման կոմիտեում հաղորդեցին, որ չպարզված ռադիոկայանի կողմից փոխանցվող տեղեկատվություն է ձեռք բերվել Ազատ գյուղի շրջակայքում գնդացրային կրակոցների մասին, այն մասին, որ հրդեհ է նկատվում։ Որոշում է կայացվել մարտական ուղղաթիռներ ուղարկել` դեսանտով` ադրբեջանցի ՙմիլիցիոներների՚ խլած մարտական տեխնիկան հետ գրավելու կամ ոչնչացնելու համար։ Եթե չհաջողվի՝ տանկերը կշարժվեն։
ՍԱ ՊԱՏԵՐԱԶՄ Է։ Ու եթե այն շարունակվի (իսկ իրավիճակը վկայում է այն մասին, որ հենց այդպես էլ կլինի), Լեռնային Ղարաբաղում տեղակայացված ներքին զորքերի ուժերը չեն հերիքի։ Եվ արտակարգ դրություն մտցնելն անհրաժեշտություն կդառնա։
ԼՂԻՄ-ի վերաբերյալ հարցը դարձել է գնալով սրացող հակամարտության և՜ պատճառը, և՜ առիթը։ Անցյալ տարվա նոյեմբերի վերջին տարածաշրջանում իրադրության կարգավորմանն ուղղված միջոցների մասին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ընդունած որոշումը չի գոհացրել ո՜չ Հայաստանին, ո՜չ Ադրբեջանին, ո՜չ Ղարաբաղին։ Անցած շաբաթ Ստեփանակերտի հազարավոր բնակիչներ քաղաքի փողոցներ դուրս եկան, որպեսզի թույլ չտան ԼՂԻՄ ոտք դնել երկրի խորհրդարանի որոշումներին համապատասխան ուղարկված հանձնաժողովին։ Հանձնաժողովի անդամներն ստիպված եղան ետ վերադառնալ։
Բաքվում անցկացվող հանրահավաքներում Լեռնային Ղարաբաղի ինքնավարության կարգավիճակը չեղարկելու կոչեր են անում։ Մեկ տարի առաջ՝ 1988¬ի դեկտեմբերին, ես նույնպիսի պահանջներ եմ լսել, դրանք ՙսնուցող՚ կարգախոսներ տեսել. ՙՄա՜հ հայերին՚, ՙՓա՜ռք Սումգայիթի հերոսներին՚։ Հիմա դրանք սկսել են գործել։ Ջարդերը բռնկվել են նոր ուժով, Բաքվում անցած շաբաթ սպանված հայերի թիվն արդեն գերազանցել է սումգայիթյան զոհերի ցուցակը։ Սա նոր ողբերգություն է՝ անմիջական հետևանքն այն բանի, որ փորձում էին, ըստ էության, լռության մատնել առաջինը։ Պատշաճ գնահատական չի տրվել 1988թ. փետրվարի վերջին ¬ մարտի սկզբին կազմակերպված ջարդին։ Մարդասպանների, բռնարարքներ գործածների նկատմամբ դատավարություններն անցան գրեթե գաղտնի, արգելք էր դրված անգամ այն տեղեկատվության վրա, որ ԽՍՀՄ Գերագույն դատարանը ջարդարարներից մեկի համար մահվան դատավճիռ է սահմանել։ Անվճռականությունը վերածվել է անզորության, հասցրել աղետի սահմանագծին։
ՍԱՀՄՌԿԵՑՈՒՑԻՉ դարձավ անցած շաբաթը։ Սպանություններ Բաքվում, մարտեր ԼՂԻՄ¬ի սահմաններին, հաղորդագրություններ հարյուրավոր մարտիկներից կազմված ջոկատների, մեծաքանակ զենքերի մասին, որոնք ուր որ է գործի կդրվեն։ Ադրբեջանում ստեղծված ՙԱզգային պաշտպանության կոմիտեն՚ Ղարաբաղի վրա արշավելու կոչ է անում։ Դրան ի պատասխան Հայաստանի ազգային փրկության շտաբ է ձևավորվում, և այնտեղ հանրահավաքներին նույնպես զինվելու կոչեր են անում։ Իսկ Երևան ուղղաթիռներով վիրավորների են բերում, ըստ երևույթին, նույնպես ընդհարումներին մասնակցած մարտիկների։ Կռվում են երկու կողմն էլ։ ԽՍՀՄ կազմից հանրապետության դուրս գալու պահանջով հանրահավաքներ են տեղի ունենում, սահմանային կառույցներ են ավերվում։ Վերսկսվել է Հայաստանի ու ԼՂԻՄ¬ի շրջափակումը, որոշ տեղերում քանդել են երկաթուղային ուղիները։ Երևում է, մարդկանց մի մասը համակարծիք է այն բանի հետ, ինչն իր հարցազրույցում ասել է Ադրբեջանի ազգային ճակատի գաղափարախոսներից մեկը՝ Համիդ Հերիշին. ՙԿարելի է ներգործության առավել խաղաղ, ժողովրդավարական միջոցներ կիրառել։ Օրինակ, ճանապարհների շրջափակումը, ամենից առաջ՝ երկաթուղային, տնտեսական էմբարգոն՚։ Բայց ստացվում է, որ անգամ նման ՙսառը պատերազմով՚ չցանկացան սահմանափակվել։ Արյուն է թափվում։
Ստեփանակերտի միջով ռազմական մեքենաների շարասյուն է անցնում։ Բրեզենտով ծածկվածներում զինվորներ են։ Մյուսների կողերի վերևում մետաղյա մահճակալների, ալյումինե վահանների դարսակույտեր են։
Օգնական ուժեր և հերթափոխ նյարդային լարվածությունից ու վրանային ոչ բարեկարգ վիճակից հոգնած մարտիկների համար։ Նրանք դեռևս չգիտեն, որ անցած գիշեր Լեռնային Ղարաբաղի Տող գյուղում զորանոցի գնդակոծության ժամանակ մահացու վիրավորում է ստացել շարքային Մ. Մանտաևը։ Չգիտեն` որ շրջանում, որ գյուղում նրանք ստիպված կլինեն կանգնել թշնամանքից կուրացած երկու հարևանների գազազած ամբոխների միջև կենդանի արգելապատի շղթայում։
Խորհրդակցությանն Արկադի Վոլսկին ասաց.
-Չի՞ կարելի արդյոք գոնե դիրքապահներին վալենկաներ տալ: Զինվորները սառչում են: Իսկ փայտի հետ կապված ի՞նչ կա, բերեցի՞ն: Հարկավոր է շենք փնտրել, տեղավորվել: Հասկացեք, մենք այստեղ, ըստ երևույթին, երկար ժամանակով կմնանք:
Բայց ինչպես և որքան ժամանակով` այսօր ոչ ոք չի կարող պատասխանել: Հակամարտությունը գնալով ավելի շատ մարդանց է ներգրավում: Բաքվից վերադարձած մարդկանցից մեկը պնդում էր, որ փողոցում ցուցարարների թվում մի սևամորթի է տեսել` ՙՂարաբաղը մե՜րն է՚ ցուցապաստառով:
Անհրաժեշտ է կանգ առնել:

www.nashasreda.ru

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Mon, 04 Feb 2019 17:02:37 +0000
ԶՈՐԳԵ ՓՈՂՈՑԻ ՎԵՐԱՆՎԱՆՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/26009-2019-02-04-16-56-22 http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/26009-2019-02-04-16-56-22 ԶՈՐԳԵ ՓՈՂՈՑԻ ՎԵՐԱՆՎԱՆՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ
Օրերս Ստեփանակերտի ավագանու…

Եվ քանի որ Զորգե փողոցի վերանվանման հարցը վաղուց էր ծառացած, որոշեցինք ծանոթանալ նույն այդ փողոցի բնակչության կարծիքին:

Հանդիպեցինք թաղկոմ Սերգեյ Մանասյանին, ում աջակցությամբ հարցում կատարեցինք բնակչության մի մասի շրջանում: Մեծամասնության պատասխանը կանխագուշակելի էր՝ մարդիկ այնքան են մտահոգված կենցաղային խնդիրներով, որ այդ հարցումը զարմանք էր առաջացնում: Հարցման փոխարեն առաջարկեցին բարեկարգել ճանապարհները, մասնավորապես՝ խոսքը գնում էր ասֆալտապատման մասին, քանի որ, երթուղային մայրուղուց բացի, մնացածը հիշեցնում է գյուղական ցեխոտ ճանապարհներ: Իսկ կոյուղու բացակայությունը... Պարզվում է, որ ձորի սկզբում անցկացված է կոլեկտոր, որից կեղտաջրերը հոսում են ձորի միջով, առաջացնում գարշահոտություն, ամռանն էլ ճանճերի, զանազան միջատների բազմազանությունից չեն կարողանում պատուհան բացել: Նման խնդիրների առկայությունը հասկանալի է դարձնում մարդկանց անտարբերությունը փողոցի վերանվանման խնդրին:
Այնուամենայնիվ, երիտասարդ սերունդը դրական արձագանքեց հեռանկարային այդ փոփոխությանը: Գտնվեցին նաև մարդիկ, որոնց համար Զորգե փողոցի անունն ասոցացվում է մանկության օրերի հետ:
Տեղեկացնենք, որ ի տարբերություն ձորի ՙբերանին՚ ապրողներին, մայրուղու վերևի մասում (բարձունքում) ապրող բնակչության կենցաղային խնդիրները համեմատաբար բարելավված են: Հաճելիորեն զարմացա, երբ իմացա, որ Զորգե փողոցում է ապրում ԱՀ ԱԺ պատգամավոր, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Գագիկ Բաղունցը, ում հետ էլ զրուցեցինք բարձրացված հարցի շուրջ:
ՙԵս էությամբ պահպանողական եմ: Չեմ սիրում չմտածված փոփոխությունները: Ձգտում եմ հասկանալ այն ժամանակվա դրդապատճառները, երբ որոշվում էր այս կամ այն հասարակական վայրը կոչել որևէ գնահատված մարդու անունով: Եվ քանի որ խոսքը գնում է Զորգե փողոցի մասին, կարող եմ մի քանի տեղեկություն հայտնել այդ երևելի հետախույզի մասին: Ռիխարդ Զորգեն ծնվել է 1895թ., Բաքվում, հրեական ընտանիքում: Նրա հայրը գերմանացի ճարտարագետ էր, ով զբաղվում էր նավթի արդյունահանմամբ: Երեք տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվում է Գերմանիա, որտեղ և կրթություն է ստանում՝ լրագրողի, հետախույզ-դիվանագետի մասնագիտությամբ: Ընդգրկվում է ԽՍՀՄ գլխավոր հետախուզական վարչությունում: 1933-1941թթ. աշխատում է Ճապոնիայում: Բացառիկ ծառայություններ է կատարել ԽՍՀՄ-ի համար: Մասնավորապես՝ Ստալինին զգուշացրել էր Գերմանիայի հարձակման մասին: Ճապոնական արդարադատության կողմից մահապատժի է ենթարկվել 1944թ: 1964թ. հետմահու արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման: ԽՍՀՄ-ը մեր պատմության մի հատվածն է և այդ հատվածում ընդունել ենք որպես հայրենիք, որի համար մեծ զոհաբերությունների ենք գնացել՚,- մտքերով կիսվում էր մտավորականը:
Սովետական Միության` մեր պատմության վրա ունեցած բացասական դերակատարության մասին հակադարձս ուղղեցի մտավորականին, որի հետ նա համաձայնեց, բայց ընդգծեց, որ այդ իրողությունը չպիտի ազդի այդ ժամանակ հերոսացած անձերի համբավի վրա, քանի որ նրանք գործում էին հանուն հայրենիքի: ՙՀամաձայնեք, որ չենք կարող մոռանալ հայազգի մարշալների, Նելսոն Ստեփանյանի և շատ-շատերի ներդրումը: Ի վերջո, մեր քաղաքը կրում է Ստ. Շահումյանի անունը, որը գործում էր Լենինի հետ մեկտեղ՚,-ընդգծեց նա: ՙԵվ այդ տեսակետից ելնելով, ինչպե՞ս եք ընդունում Զորգե փողոցի վերանվանման հնարավորությանը՚,-կրկին հարցս ուղղեցի պատգամավորին: Նա ասաց, որ, հաշվի առնելով զրույցի բովանդակությունը, պետք է մտածել անունների ցանկի մասին:
Առաջարկեցի Վաչագան Բարեպաշտի անունը, որը նա մեծ խանդավառությամբ ընդունեց: ՙԴա այն անունն է, որն ամբողջովին արժեհամակարգ է և որի գործունեության մասին գրեթե չի խոսվում: Չի խոսվում անգամ 6-րդ դարում նրա հեղինակած Սահմանադրության մասին, որի գրագետ ներկայացումն աշխարհին մեծ համբավ կբերի Արցախին՝ որպես դեռևս վաղ միջնադարում քաղաքակրթության զարգացման համար հզոր գործիքակազմ մշակող ու կիրառող երկիր՚,-ողջունեց Գագիկ Բաղունցը:

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 04 Feb 2019 16:55:16 +0000
ԱՐՑԱԽՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ՁԵԹԸ ԳՐԱՎՈՒՄ Է ՆՈՐ ՇՈՒԿԱՆԵՐ http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/26008-2019-02-04-16-53-37 http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/26008-2019-02-04-16-53-37 ԱՐՑԱԽՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ՁԵԹԸ ԳՐԱՎՈՒՄ Է  ՆՈՐ ՇՈՒԿԱՆԵՐ
Արցախի ձեթի միակ…

ՙՄենք Գերմանիա ձեթ արտահանելու խնդիր, կարելի է ասել, չունենք։ Մեր կողմից առաջարկվող ձեթը տարել են լաբորատորիա, և մեր ապրանքն իր գնահատականը ստացել է։ Միակ խնդիրը կապված է էկոհավաստագրի հետ՝ այնտեղ օրենդրական դաշտը խիստ է։ Այս պահին մենք աշխատում ենք այդ ուղղությամբ՚,- տեղեկացրել է Ն. Ստեփանյանը։

Իր տեսակով ու արտադրության ծավալներով հայկական երկու հանրապետություններում միակ գործարանն արդեն չռաֆինացված ձեթ է արտահանում Ռուսաստանի Դաշնություն և Միացյալ Նահանգներ։ Ընկերության հիմնադիրը մեծ հույսերի ունի Արաբական Միացյալ Էմիրությունների և Լիբանանի նոր գործընկերներից, ովքեր նույնպես դրական պատասխան են տվել Արցախում արտադրված ձեթին։ Նորայր Ստեփանյանի համոզմամբ` երկու պարագայում էլ մեծ շուկա է բացվում ընկերության համար: ՙԴուբայում մեզ դրական պատասխան են տվել, և նախատեսում ենք կրկին արտահանել չռաֆինացված ձեթ։ Այս պահին զբաղված ենք այնտեղ ընկերություն ունենալու աշխատանքներով։ Տեղի հարկային օրենքներով դա պարտադիր պահանջ է։ Ինչ վերաբերում է Լիբանանին, պիտի ասեմ, որ մեծ հույսեր ունենք այս համագործակցությունից՝ հատկապես երբ Լիբանանի ներկայացուցիչն անձամբ եկել, տեսել է գործարանն ու համոզվել, որ թողարկում ենք էկոլոգիապես մաքուր արտադրանք՚,-նշել է Ստեփանյանը։
Հակառակ ավելացող նոր շուկաների թվին, ՙՌեյփսիդ՚ ընկերությունը շարունակում է արևածաղիկ ներկրել արտերկրից։ Խնդիրն այն է, որ ձեթի գործարանը տարեկան վերամշակում է մինչև 25 հազար տոննա հատիկ, որից միայն 3 հազար տոննա հատիկն են մթերում Արցախում։ Գործարանի շշալցման արտադրամասի պետ Սասուն Ներսիսյանի տեղեկատվությամբ՝ օրական արտադրում են 8 հազար լիտր ձեթ. ՙԱշխատում ենք մեկ հոսագծով՝ ժամում արտադրելով հազար հատ մեկլիտրանոց շիշ ձեթ։ Ի դեպ, արտադրում ենք ինչպես արևածաղկի, այնպես էլ հլածուկի, սոյայի և կտավատի ձեթեր՚։
Հումքի մթերման վիճակագրությունից ելնելով՝ գործարանի պատասխանատուն վստահ հայտարարում է, որ մինչև 2030 թվականն Արցախում և Հայաստանում աճեցված յուղատու կուլտուրաներն իրացման խնդիր չեն ունենալու։ Նորայր Ստեփանյանն ավելացնում է, որ պատրաստակամ են համագործակցել նաև հայաստանյան հողագործների հետ:
Ներկայում ՙՌեյփսիդ՚ ըներությունն արևածաղկի ձեթ է մատակարարում Պաշտպանության բանակին, նաև իրացնում հայկական շուկայում։ Այստեղ նկատում են, որ, բուժման նպատակներից ելնելով, ավելացել է չռաֆինացված ձեթերի պահանջարկը։ Այս պահին գործարանն ապահովում է 50-ից ավելի աշխատատեղ։ Աշխատակից Ալվինա Գևորգյանի խոսքով՝ Մարտունու շրջանի Թաղավարդ և Կարմիր շուկա գյուղերի համար այն նաև զբաղվածության խնդիր է լուծում: ՙԳյուղում շատ աշխատատեղ չկա, և այս առումով մեր բախտը բերել է։ Աշխատանքային պայմանները բավարար են՝ կոնկրետ շշալցման արտադրամասում գործավարձային է աշխատավարձը։ Այնպես ենք անում, որ և՜ մեզ հարմար լինի, և՜ գործատունին, նաև հասցնում ենք զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով՚,- ասում է մեր զրուցակիցը։
ՙՌեյփսիդ՚ ընկերությունը նախատեսում է առաջիկայում ավելացնել արտադրության ծավալները, ինչը ենթադրում է նաև նոր աշխատատեղերի ստեղծում։

Նարեկ ՍԱՀԱԿՅԱՆ

;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Mon, 04 Feb 2019 16:51:16 +0000
ՅՈՒՐԱՏԵՍԱԿ ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԱՍ http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26007-2019-02-04-16-48-14 http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26007-2019-02-04-16-48-14 ՅՈՒՐԱՏԵՍԱԿ ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԱՍ
Ղարաբաղյան շարժման 30-ամյակի…

Միևնույն ժամանակ թերթի ֆեյսբուքյան էջում ստեղծել են ալբոմ՝ ՙԱրցախյան շարժում և Ազատամարտ՚ խորագրով, տեղադրել նկարներ, որոնցում Մարտունու շրջանի ակտիվիստներն ու ազատամարտիկներն են: Այդ գործում թերթին աջակցեցին ԱՀ ոստիկանության Մարտունու շրջբաժնի նախկին պետ Ջիվան Ղահրամանյանը, քաղաքապետ Մհեր Խաչատրյանը, Շարժման ակտիվիստ Կամո Սաֆարյանը, Արցախի պատմաերկրագիտական թանգարանի Մարտունու մասնաճյուղի աշխատակիցները, Քաշաթաղի շրջանային ՙՄերան՚ թերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը, ովքեր տրամադրեցին իրենց ձեռքի տակ եղած լուսանկարները:

Հանգամանքների բերումով ստացվեց այնպես, որ Ֆեյսբուք սոցցանցի ՙԱրցախի Մարտունու շրջանից՚ էջի օգտատեր, Մարտունի քաղաքի բնակիչ Հովիկ Սարգսյանը նույնպես սկսեց հրապարակել Շարժման և Ազատամարտի տարիներից նկարներ, որոնցից շատերը մենք էինք հրապարակել: Հետաքրքրվեցինք, պարզվեց, որ նա ունի նկարների հավաքածու, որն անձամբ է հավաքել ու հետագայում տրամադրել նաև տարբեր մարդկանց։
Մենք հանդիպեցինք ու զրուցեցիք նրա հետ: Արցախյան գոյապայքարի տարիներից պահպանված մենք ունենք շատ քիչ լուսանկարներ ու տեսաժապավեններ, որոնք Շարժման տարեգրության կարևոր մասն են կազմում, տեղեկություն տալիս ժամանակաշրջանի մասին և մշտարթուն պահում ականատեսների հիշողությունները: Տարբեր բարդ իրավիճակներում արված լուսանկարներում կամ տեսաժապավեններում Ազատամարտի յուրաքանչյուր մասնակից իրեն է փնտրում, վերապրում անցյալը, հիշում մեծ ջանքերի գնով կերտած հաղթանակի փառավոր ճանապարհը: Երիտասարդ սերնդի ներկայացուցիչներս փնտրում ենք մեր հարազատներին ու մերձավորներին, իսկ սրբություն դարձած այն լուսանկարները, որոնցում անմահացած հերոսներն են, կարոտի ծարավը հագեցնելու աղբյուր են հարազատների համար: Հենց այս պատճառով էլ Հովիկի մոտ միտք ծագեց ստեղծել մի հավաքածու և ներկայացնել անկախությունը կերտողներին:
Մեր հանդիպման ժամանակ Հովիկը մանրամասնեց, թե կոնկրետ ինչն առիթ հանդիսացավ նկարները հավաքելու համար` ՙՄի անգամ Արցախի հանրային հեռուստատեսությամբ դիտեցի տեսագրություն, որտեղ կային իմ նահատակ հորեղբայր Արթուր Սարգսյանը և մորեղբայր Խաչիկ Ղևոնդյանը, և սկսեցի հետաքրքրվել ու փնտրել այդ տեսագրությունը, որը, ցավոք, մինչ այժմ չեմ գտել: Դիմեցի տարբեր մարդկանց, ովքեր զբաղվել էին այդ գործով Գոյապայքարի տարիներին, ովքեր ունեին տեսագրություններ: Այդ փնտրտուքի ժամանակ հանդիպեցի նաև լուսանկարների, ու քանի որ, որպես լուսանկարիչ, աշխատում էի Մարտունու ՙPhoto Konica՚-ում, որոշեցի հավաքել ու ինձ համար արխիվ ստեղծել՚,- ասում է նա:
Զրուցակիցս բացում է թղթապանակը, հանում սև ու սպիտակ լուսանկարներ, ուր արտացոլված է Գոյապայքարի ընթացքը՝ վերելքներով ու վայրէջքներով, ողբերգական իրադարձություններով ու լուսավոր հաղթանակներով, որոնցից յուրաքանչյուրն իր համարժեք երանգներն ունի:
Թե քանի նկար ունի արխիվում, դժվարանում է պատասխանել։ ՙՀինգ հարյուրի շեմը վաղուց անցել է՚,- ասում է նա:
Տպագրված նկարները քիչ թիվ են կազմում, հիմնականում հավաքված են թվային տեսքով: Ցավով է նշում, որ 150 լուսանկար իրենից վերցրել ու չեն վերադարձրել:
-Նպատակս այն է, որ նկարները լինեն մի այնպիսի տեղ, որ ապագա սերունդները հնարավորություն ունենան տեսնել, գնահատել հայրենիքի նվիրյալ զավակների արյան գնով ձեռք բերված գործերը: Առայժմ չեմ կարող իրականացնել, որովհետև նկարներն ամբողջությամբ թվայնացնելու և տպագրելու համար ժամանակ ու միջոցներ են պետք:
Հավաքածու ստեղծելու ընթացքը նրա համար դյուրին չի եղել. ՙԼուսանկարների ձեռքբերման հարցում օգնել են շատ-շատերը՝ տարբեր շրջանների ու գյուղերի բնակիչներ: Եղել են դեպքեր, երբ լուսանկարների համար վճարել եմ, որովհետև կարծում էին, թե դրանք վաճառելու նպատակով եմ վերցնում՚,- նշում է Հովիկը:
Երեք երեխաների հայր, 36-ամյա Հովիկը շարունակում է համալրել լուսանկարների հավաքածուն՝ սեփական երեխաների արիության դասը կազմակերպում հենց այդ արժեքավոր և բացառիկ կադրերի միջոցով:

Անուշ ԱՍՐԻԲԱԲԱՅԱՆ
ք. Մարտունի

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Mon, 04 Feb 2019 16:45:47 +0000
ԱՐԺԱՆԻ ՀՈՐ ԱՐԺԱՆԻ ԶԱՎԱԿԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26006-2019-02-04-16-42-40 http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26006-2019-02-04-16-42-40 ԱՐԺԱՆԻ ՀՈՐ ԱՐԺԱՆԻ ԶԱՎԱԿԸ
Ասկերանի շրջանի Ջրաղացներ…

 Ծնվել է 1931 թվականին Թբիլիսիում։ 1937 թվականին ընտանիքը տեղափոխվել է Բաքու, որտեղ նա ավարտել է թիվ 160 միջնակարգ դպրոցը։ 1949 թվականին Աշոտ Մելիք-Շահնազարյանն ընդունվել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը, որն ավարտել է 1956 թվականին։ Հետագայում նա ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ բարձրագույն դիվանագիտական դպրոցը և ԽՍՀՄ ԱԳՆ ղեկավար աշխատողների դասընթացները։

Համարյա կես դար դիվանագիտական աշխատանք է կատարել. 33 տարի՝ ԽՍՀՄ ԱԳՆ-ում և 12 տարի՝ ՀՀ ԱԳՆ-ում։
ՀՀ ԱԳՆ-ում պաշտոնավարելու ժամանակ ակտիվորեն ու գործիմացությամբ պաշտպանել է արցախահայության շահերը։ 1993 թվականի ամռանը ԼՂՀ ԱԳՆ հիմնադիրներից մեկն էր և հետագա տարիներին օժանդակել է նրա կայացմանը։ Նա իր մասնագիտական հարուստ փորձը փոխանցել է ՀՀ և ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունների աշխատակիցներին՝ մինչև իր կյանքի վերջը մնալով աշխատանքի մեջ։
1997 թվականի սեպտեմբերից ունեցել է Արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան։ Տիրապետել է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն և անգլերեն լեզուներին։
Աշոտ Մելիք-Շահնազարյանը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում հայտնի է որպես համահայկական մարզական շարժման հիմնադիր, ոգեշնչող և կազմակերպիչ։ 1996 թվականին Փարիզում նա հրապարակայնորեն առաջ է քաշել համահայկական մարզական խաղերի անցկացման գաղափարը, իսկ 1997 թվականին դարձել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը։ Համահայկական խաղերի բոլոր խորհրդանիշների, ինչպես նաև քայլերգի երաժշտության, խոսքի և հրաժեշտի երգի հեղինակն է։
Աշոտ Մելիք-Շահնազարյանը քաղաքական, մարզական և օլիմպիական թեմաներով մի շարք գրքերի հեղինակ է։
Այսօր Ջրաղացների հիմնական դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվները մի առանձին հպարտությամբ են նշում, որ դպրոցը կրում է հենց այդպիսի մեծանուն, հայրենասեր մարդու անունը։ Եվ նրանց հպարտությունն ու գոհունակությունը կրկնապատկվում են, երբ հայտնի տոհմի ներկայացուցչի որդին իր ծնողից ոչ պակաս հայրենասեր է. արժանի հոր արժանի զավակ: Արսեն Մելիք- Շահնազարյանն ապրում է Մոսկվայում և աշխատում ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում։ Առաջին դասի խորհրդական է, քաղաքագետ և լրագրող։ Ապրելով Մոսկվայում՝ անմասն չի մնում իր հոր անունը կրող դպրոցի կյանքից։ Պարբերաբար հետաքրքրվում է դպրոցի խնդիրներով, հուզող հարցերով։ Հաճախակի է այցելում դպրոց և ձգտում ամեն կերպ օգտակար լինել։
Այս վերջին տարիների ընթացքում նա դպրոցին նվիրել է թենիսի սեղան, համակարգիչներ, հեռուստացույց, տպիչ սարք, դպրոցական կահույք։ Դպրոցի աշակերտներն ամեն տարի սրտատրոփ սպասում են Ամանորին, քանզի գիտեն, որ իրենց հավատարիմ բարեկամի կողմից ամանորյա նվերներ կստանան։ Վերջին մեկ տարվա ընթացքում Արսեն Մելիք-Շահնազարյանի միջոցներով փոխվել են դպրոցի հին պատուհանները, տեղադրվել է մետաղապլաստե 13 պատուհան։
Դպրոցի տնօրեն Լիանա Գրիգորյանն անթաքույց հպարտությամբ է խոսում բարերարի մասին։
-Երբ զգում ես, որ սատարող ուժ ունես, ավելի մեծ ոգևորությամբ ու պատասխանատվությամբ ես լծվում գործիդ, աշխատում ես անհնարինը դարձնել հնարավոր, բարձր պահել հարազատ կրթօջախիդ պատիվը։
Ջրաղացներ համայնքի ղեկավար Արսեն Հայրապետովը, դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվները երախտագիտություն են հայտնում բարերարին։ Նրա կատարածը գնահատված է բոլորի կողմից։ Չէ՞ որ այն, ինչ արվում է մատաղ սերնդի կրթության, դաստիարակության համար, միայն մեծարանքի է արժանի։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
ք. Ասկերան

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Mon, 04 Feb 2019 16:41:36 +0000
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԻՑ http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26005-2019-02-04-16-33-09 http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26005-2019-02-04-16-33-09 ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ  ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Համաձայն սոցիոլոգիական հարցումների,…

 Փորձեցինք պարզել, թե ինչու են մեր օրերում հայ երիտասարդները խուսափում ամուսնանալուց և գտանք մի շարք պատճառներ, որոնք խոչընդոտում են այդքան կարևոր որոշման կայացմանը։ Դրանցից են՝ 

Ֆինանսական խնդիրներ. այսօր հայ երիտասարդներից շատերն այն կարծիքին են, որ պետք է ամուսնանալ միայն այն ժամանակ, երբ ունես կայուն եկամուտ կամ սեփական բիզնես։
Հարմար թեկնածուի բացակայությունը. երիտասարդների շրջապատը լեցուն է հակառակ սեռի ներկայացուցիչներով, բայց նրանցից և ոչ մեկն ամբողջությամբ չի համապատասխանում իրենց ստեղծած կերպարին. մեկի արտաքինն այն չէ, մյուսի բնավորությունը, իսկ երրորդի պարագայում տարբեր են աշխարհայացքները։ Նրանք փորձում են գտնել իրենց երկրորդ կեսին։ Անընդհատ փնտրում են, սակայն ապարդյուն։
Բնակարանային խնդիրներ. նորապսակների մեծ մասն ամուսնանալուց հետո սկսում է ապրել տղայի ծնողների հետ։ Եթե նրանց բնակարանային պայմանները հարմար չեն կամ ընտանիքում որոշակի տարաձայնություններ կան (հիմնականում հարսի և սկեսուրի միջև), տղան ստիպված է լինում բնակարան վարձել կամ տնփեսա դառնալ։ Հենց այս հանգամանքն է, որ սարսափեցնում է երիտասարդներին։ Նրանք ձգտում են առանձին ապրել՝ կոնֆլիկտային իրավիճակներից հնարավորինս խուսափելու համար։ Սակայն ինչպե՞ս, եթե բնակարան գնելու կամ վարձելու հնարավորություն չկա։ Հեռատես են այսօր մեր երիտասարդները։
Միջամտող ծնողներ. վաղուց ընդունված սովորույթ, երբ ծնողներն են իրենց վճռական խոսքն ասում ընտրություն կատարելու վերաբերյալ։
Քաղաքացիական ամուսնություն. երիտասարդների մեծ մասի կարծիքով այն միայն ձևական բնույթ է կրում։ Հնարավոր է երջանիկ ապրել ու երեխաներ ունենալ առանց օրինական փաստաթղթերի։ Մեր օրերում հարսանիքները վերածվել են ՙանհատական բենեֆիսների՚, որոնք ավարտվում են ոչ երկարատև ամուսնությամբ։
Հոգեբանական խնդիրներ. նախկինում ունեցած անհաջող փորձ, որն իր խոր հետքն է թողել երիտասարդի հոգում։
Պատասխանատվության վախ. Այն մտքին, թե ամուսնությունը կատակ չէ, երիտասարդներից շատերը շատ լուրջ են վերաբերում։ Նրանք հասկանում են, որ ամուսնությունը չի սահմանափակվում գեղեցիկ հարսանիքով։ Այն իր հետևից բերում է պարտականությունների շարք, որոնք պատասխանատվության մեծ զգացում են պահանջում։ Գիտակցելով, որ դեռ պատրաստ չեն այդ ամենին, նրանք ուղղակի խուսափում են ամուսնությունից։
Տա Աստված, որ առաջիկայում հաղթահարվեն այս խնդիրները, ձևավորվեն բազմաթիվ ամուր ու համերաշխ ընտանիքներ։

Լուսինե ՇԱԴՅԱՆ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Mon, 04 Feb 2019 16:32:41 +0000