comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Երկուշաբթի, 04 Փետրվարի 2019 http://www.artsakhtert.com Sun, 20 Oct 2019 02:57:23 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am Այցելություն սահմանագիծ եւ Թալիշ գյուղ http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26016-2019-02-05-18-51-15 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26016-2019-02-05-18-51-15 Այցելություն սահմանագիծ եւ Թալիշ գյուղ
Արցախի Հանրապետության Նախագահ…

Նույն օրը Նախագահն այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ եւ հրավիրել աշխատանքային խորհրդակցություն բնակավայրի վերականգնմանն առնչվող խնդիրների շուրջ:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ նշելով Թալիշի վերականգնման ծրագրի կարեւորությունը մեր երկրի համար:
Խորհրդակցությանը մասնակցում էին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Tue, 05 Feb 2019 18:49:14 +0000
ԱՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՆԱՐԻՆԵ ԱՂԱԲԱԼՅԱՆԸ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ Է ՀՐԱՎԻՐԵԼ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26015-2019-02-05-16-09-25 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26015-2019-02-05-16-09-25 ԱՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՆԱՐԻՆԵ ԱՂԱԲԱԼՅԱՆԸ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ Է ՀՐԱՎԻՐԵԼ
Փետրվարի 5-ին տեղի…

 

Նրա բնութագրմամբ` 2018 թվականը գերատեսչության համար եղել է ոլորտային խնդիրների ուսումնասիրման, համակարգային մոտեցման, նոր լուծումների նախանշման ու նոր ծրագրերի նախապատրաստման տարի: Ընդհանուր առմամբ աշխատանքներն ակտիվացվել են հետևյալ ուղղություններով` կրթության բոլոր օղակների խնդիրների վերհանում, ուսումնասիրում և նոր ռազմավարության մշակում, ներառական կրթություն, նախնական տեխնոլոգիական կրթություն և կրթական տեխնոլոգիաների ներդրում հանրակրթության մեջ, մասնագետների վերապատրաստում և դպրոցների համալրում նոր մասնագետներով, գործընկերության և կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնում:
Նախարարի տեղեկատվությամբ` նախադպրոցական կրթության ոլորտում վերջին տասնամյակում զգալի աշխատանքներ են կատարվել. կառուցվել են տասնյակ նոր հաստատություններ մայրաքաղաքում ու շրջաններում, բայց միջոցները բավարար չեն կարճ ժամանակամիջոցում նախադպրոցական տարիքի բոլոր երեխաներին բավարարելու համար: Շուրջ 6000 երեխա այսօր ընդգրկված է նախադպրոցական կրթության մեջ, բայց 3500-ը` ոչ: Նրա խոսքով` կակտիվացնեն նախակրթարանների ստեղծման աշխատանքները` ներգրավելով նաև մասնավոր հատվածը: Խնդիրը հատկապես հրատապ է մայրաքաղաքում: Մի կողմից կա մանկապարտեզների համաչափ տեղաբաշխվածության խնդիր, մյուս կողմից` տարածքների` նորերը կառուցելու համար: Նշեց, որ տարվա ընթացքում մշտադիտարկում են իրականացրել նախադպրոցական հիմնարկներում` վերհանելու այդ օղակի խնդիրները, իսկ առաջիկայում նախատեսում են սեմինար-քննարկումներ դրանց շուրջ:
Հանրակրթության ոլորտում ավելի մեծ ուշադրությունը դարձվել է համընդհանուր ներառական կրթությանը, որովհետև, ինչպես ասաց նախարարը, մեզանում սխալ ընկալում կար դրա նկատմամբ. ձգտելով առանձնահատուկ կարիք ունեցող երեխաներին ինտեգրել կրթական միջավայրում, նրանց բերել են դպրոց և այդտեղ նրանց առանձնացրել, քանի որ չեն նախապատրաստել ուսուցիչներին, տնօրեններին, այլ ներդրել են միայն մասնագետների` հոգեբանի, սոցիալական և հատուկ մանկավարժի ինստիտուտը: Այդ նպատակով հաշվետու ժամանակաշրջանում ակտիվ համագործակցություն է սկսվել ներառականության հարցերով զբաղվող ՙՀույսի կամուրջ՚ կազմակերպության հետ, և մի շարք քննարկումներ են իրականացվել, նաև` վերապատրաստման դասընթացներ տնօրենների և փոխտնօրենների համար, որոնց փորձել են դարձնել նաև վերապատրաստողներ` հետագայում այդ աշխատանքներին ավելի լայն թափ հաղորդելու համար: Միևնույն ժամանակ նախարարությունը պայմանավորվածություն ունի Արցախի պետական համալսարանի հետ, որպեսզի մանկավարժական բոլոր մասնագիտություններում անպայման մտցվի ներառական կրթության մոդուլը: Նախարարության կողմից գործնական քայլեր են կատարվել Ստեփանակերտում մանկավարժահոգեբանական կենտրոն ստեղծելու ուղղությամբ:
Շարունակելով թվարկել հանրակրթության մեջ կատարված աշխատանքները, Ն. Աղաբալյանը նշեց, որ ակտիվացրել են գործունեությունը նաև նախնական տեխնոլոգիական կրթության ապահովման և դպրոցներում ժամանակակից կրթական տեխնոլոգիաների ներդրման համար. այս ուղղությամբ համագործակցում են ՙԹումո՚ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) hետ: Մասնավորապես, այդ համագործակցության շնորհիվ ՙԹումո՚ հաճախող երեխաների թիվն ավելացել է 350-ով` հասնելով 1250-ի: Իսկ ԱՏՁՄ-ի հետ կնքվել է հուշագիր, որի շրջանակներում ՙԱրմաթ՚ ինժեներական լաբորատորիաներ են բացվել ևս 7 դպրոցներում` Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու, ինչպես նաև Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր, Կովսական և Ստեփանակերտի հ. 3 դպրոցներում: 2019-ին ակնկալում է ներդրում ևս 15 դպրոցներում: Այս ուղղությամբ սկսելու են նաև ՙԵս՚ ծրագիրը, որն առայժմ կիրականացվի Մարտունու շրջանում: Արտաբյուջետային միջոցներով վերապատրաստման դասընթացներ են իրականացվել հանրապետության շուրջ 70 դպրոցների ինֆորմատիկայի ուսուցիչների համար: Ֆիզիկայի եվրոպական ասոցիացիայի Yerevan Young Minds անդամ նախագծի հետ համագործակցության արդյունքում ստեղծվել է Artsakh Young Minds-ը` անդամագրվելով միջազգային ասոցիացիային, որը հնարավորություն կտա նաև գիտական միջավայրում ներկայացնել Արցախը:
Սա արվել է բնագիտական հոսքի առարկաների դասավանդման խթանման նպատակով: Շարունակելով այս թեման` Ն. Աղաբալյանն ասաց, որ 2018-ին նախարարության կողմից կազմակերպվել է աշխարհի հեղինակավոր ֆիզիկոսների ընդգրկմամբ ֆիզիկայի գիտաժողով և դրա շրջանակներում նաև դասընթացներ են կազմակերպվել ֆիզիկայի ուսուցիչների համար: Բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու և դասավանդումը խթանելու նպատակով նախարարությունը հայտարարել է անվանական կրթաթոշակներ սահմանելու մասին: Այս ուղղությամբ նաև ծրագիր ունեն. Ստեփանակերտում նախատեսվում է բացել IT դպրոց:
Կներդրվի ուսուցիչների համար փորձուսուցման նոր ծրագիր, նրանց հնարավորություն կտրվի ուսումնասիրել ՀՀ և Սփյուռքի դպրոցների փորձը, ինչն օգտակար կլինի նոր մեթոդների ներդրման առումով:
2018-ին մասնագիտական կողմնորոշման նոր ծրագիր է իրականացվել ԱՀ ՊՆ-ի հետ համագործակցությամբ` 9-րդ դասարանցիների համար: Շուրջ 2000 աշակերտ հնարավորություն է ունեցել ծանոթանալ մեր հանրապետությունում գործող արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունների ծրագրերին:
Մրցութային կարգով դպրոցներում մասնագետների համալրումից բացի կրթության համակարգում նոր սերնդի ուսուցիչների ներգրավման և որակի ապահովման նպատակով հուշագիր է ստորագրվել ՙԴասավանդիր, Հայաստան՚ հիմնադրամի հետ, ինչի արդունքում Քաշաթաղի և Մարտակերտի շրջանների 12 դպրոցներում և Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցում աշխատանքի է ընդունվել 13 ուսուցիչ: Նախարարությունը շահագրգռված է ընդլայնել աշխատանքներն այդ հիմնադրամի հետ և առաջիկայում նախատեսել է կազմակերպել մեծ աշխատաժողով:
2019-ին մեկնարկել է ոչ ֆորմալ կրթության ծրագիր` դաս-արշավներ: Պատմություն առարկայից կազմակերպվում են թեմատիկ արշավներ Արցախի պատմական վայրեր:
Ամառային հանգստի կազմակերպման ծրագրում նորություն էր ՀՀ ԿԳՆ-ի հետ ԱՀ ԿԳՍՆ համատեղ կազմակերպված Պատարայի ամառային ճամբարը ՀՀ և Արցախի դպրոցականների մասնակցությամբ: Նախարարությունը կարևորւմ է ինտեգրումը և աշակերտների ու ուսուցիչների համագործակցությունը ՀՀ և Սփյուռքի կրթօջախների հետ: Դպրոցների գործունեության գնահատման համար անպայման հաշվի է առնվելու նաև այս կետը:
Նախարարությունը փորձում է կրթությունը համապատասխանեցնել աշխատաշուկայի պահանջարկին և այդ նպատակով մասնագիտական ոլորտում նպատակ ունի ստեղծել նոր հաստատություններ, մասնավորապես` Բերձորում առաջիկա տարիներին կհիմնվի գյուղատնեսական քոլեջ` հաշվի առնելով շրջանի գյուղատնտեսական նշանակությունը:
Անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտին` Ն. Աղաբալյանն ասաց, որ սկսվել է բուհերի հավատարմագրման գործընթացը, որը պետք է ավարտին հասցվի մինչև ընթացիկ տարվա վերջը: Սա շատ կարևոր է բուհական կրթության բարեփոխումների իրականացման առումով և մեծապես կնպաստի կրթության որակի բարելավմանը:
Գիտության ոլորտում կվերանայվի գիտական թեմաների մրցույթի, ինչպես նաև հաշվետվությունների ներկայացման կարգը, ինչը հնարավորություն կտա նաև բացահայտել գիտական ներուժը և ներգրավել արտերկրում առկա մեր գիտնականներին և ապահովել կիրառական արդյունք:
Սպորտին անդրադառնալով` նախարարը խոսել է ունեցած մեծ ձեռքբերումների, ոլորտի զարգացման ու առողջ ապրելակերպին ուղղված նախաձեռնությունների մասին: Ամռանը սպասվում է մեծ միջոցառում. Անկախ ֆուտբոլային ասոցիացիայի կոնֆեդերացիայի հովանու ներքո Արցախում կանցկացվի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն, որին մասնակցության հայտ է ներկայացրել 12 թիմ: Նախարարը նշեց, որ զգալի նախապատրաստական աշխատանքներ են տարվում մարզադաշտերը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Նախատեսվում է ստեղծել բաց մարզահրապարակներ տարբեր բնակավայրերում, Ստեփանակերտում և Շուշիում արդեն սկսված է, ինչը հնարավորություն կտա բոլոր ցանկացողներին զբաղվել սպորտով և առողջ ապրելակերպ վարել: Առաջիկա օրերին սպասվում է ևս մեկ մարզական ֆեդերացիայի` սպորտային մարմնամարզության մուտքն Արցախ:
Անելիքների շարքում Ն. Աղաբալյանը նշեց նոր մտածելակերպի, կրթական նոր միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը. ՙՊետք է վերանայվեն կրթության նպատակները, կարողանանք դուրս գալ մեր նեղ կենցաղային սահմաններից և աշակերտներին սովորեցնենք դնել մեծ նպատակներ ու ձգտել իրականացնել դրանք: Իսկ դրա համար պետք է գլոբալ մտածողություն, այսինքն` ոչ թե հարմարվել իրավիճակին, այլ սովորել ինչպես փոխել կյանքը: Եթե մենք կարողացանք սա իրականացնել, կհասկանանք, որ մեր կրթությունը ծառայում է իր նպատակին՚,-ամփոփման իր խոսքում ասաց նախարարը:
Նա պատասխանեց նաև լրագրողների հարցերին:
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Tue, 05 Feb 2019 16:07:26 +0000