comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Հինգշաբթի, 07 Փետրվարի 2019 http://www.artsakhtert.com Sun, 21 Jul 2019 15:34:19 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԲԱՑԱՌՎՈՒՄ ԵՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/26035-2019-02-08-16-58-07 http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/26035-2019-02-08-16-58-07 ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԲԱՑԱՌՎՈՒՄ ԵՆ
ԱՀ հանրային ծառայությունները…

Դիտանցման ընթացքում ուսումնասիրվել են առաջին անհրաժեշտության 43 ապրանքային շուկաներում առկա 80 ապրանքատեսակների մանրածախ գները։

Արդյունքում պարզվել է, որ ուսումնասիրված 80 ապրանքատեսակներից 20-ի գները նվազել են, 13-ի գները` աճել, իսկ 47 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:

ԴԻՏԱՆՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ`
ԸՍՏ ՇՐՋԱՆՆԵՐԻ

2019 թ. հունվարի 16-ից մինչև հունվարի 31-ը դիտանցումներ են իրականացվել նաև հանրապետության շրջաններում։ Ասկերան քաղաքում իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 69 ապրանքատեսակներից 8-ի գները նվազել են, 4-ի գները` աճել, իսկ 57 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում է արձանագրվել. տավարի միս` 1,6 %, ՙԱհմադ՚ թեյ` 0,8%, լոլիկ ` 25,0%, ադամաթուզ` 1,7% ապրանքատեսակների միջին գների համար։
Բերձոր քաղաքում իրականացված դիտանցման արդյունքները ցույց են տվել, որ ուսումնասիրվող 54 ապրանքատեսակներից 6-ի գները նվազել են, 1-ի գինը` աճել, իսկ 47 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
Մարտակերտ քաղաքում պատկերն այսպիսին էր. ուսումնասիրվող 72 ապրանքատեսակներից 5-ի գները նվազել են, 5-ի գները` աճել, իսկ 62 ապրանքատեսակի գին մնացել էր անփոփոխ: Միջին գների նվազում արձանագրվել է. թեյ ՙԱհմադ՚` 0,2 %, կոնյակ ՙՄանե՚` 1,6%, ՙՊրեմիում՚ բենզին` 3,8% , ՙՌեգուլյար՚ բենզին` 5,6% , դիզվառելիք` 3,7% ապրանքատեսակներում:
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է ՙՄելո գրանո՚ մակարոն` 7,5%, լուծվող սուրճ ՙՊելե՚` 0,9% , ՙԽնդողնի՚ գինի` 0,4% , ՙՀաղթանակ՚ գինի` 0,4% , սոխ` 32,2% ապրանքատեսակների մասով:
Մարտունի քաղաքում դիտանցման արդյունքները ցույց են տալիս, որ
ուսումնասիրված 71 ապրանքատեսակներից 10-ի գները նվազել են, 7-ի գները` աճել, իսկ 54 ապրանքատեսակների գներ մնացել են անփոփոխ:
Այդ ժամանակահատվածում միջին գների նվազում արձանագրվել է. թոնրի հաց` 2,2%« պանիր (գյուղական արտադր.)` 0,2% , ձուկ ՙՍտերլյադ՚` 0,2 %, թեյ ՙԱհմադ՚` 0,2 %, սուրճ ՙՌոյալ բրազիլիա՚` 0,2 %, կոնյակ ՙՄանե՚` 0,3%, վարունգ` 15, 4%, ՙՊրեմիում՚ բենզին` 3,4%, ՙՌեգուլյար՚ բենզին` 3,6%, դիզվառելիք` 3,4% ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է. հնդկաձավար` 2,0%, ՙՍպրեդ Էլնոր՚` 1,0%, ՙՀաղթանակ՚ գինի` 1,7% , կարտոֆիլ` 6,6% , սոխ` 0,7%, լոլիկ` 1,6%, ադամաթուզ` 0,4% ապրանքատեսակների միջին գների համար։
ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կազմակերպական, վերահսկողական, վերլուծական աշխատանքների համակարգման և մոնիթորինգի բաժնի պետ Ն. Արզումանյանի հավաստմամբ՝ տեղի ունեցած գնային տատանումները կապված են ապրանքների ձեռքբերման գների փոփոխության և մանրածախ առևտրի ոլորտում գործող սուբյեկտների կողմից իրականացվող գնային քաղաքականության հետ:
Գնաճ արձանագրված ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրքի չարաշահման, մասնավորապես` չհիմնավորված գների կիրառման հնարավոր դեպքերը:
Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում ՙՏնտեսական մրցակցության պաշտպանության մասին՚ ԼՂՀ օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել։
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Fri, 08 Feb 2019 16:54:06 +0000
ԹԱԼԻՇԸ ԿՄՆԱ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/26034-2019-02-08-16-53-33 http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/26034-2019-02-08-16-53-33 ԹԱԼԻՇԸ ԿՄՆԱ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Ընթացիկ տարում պետության…

 Այս մասին փետրվարի 1-ին տեղի ունեցած կառավարության նիստում տեղեկացրել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը։ Իր ելույթում երկրի ղեկավարը նշել է, որ ներկա պահին այնտեղ կառուցվել է դպրոց, մանկապարտեզ, կենցաղի տուն, հիմնանորոգվել է համայնքային կենտրոնը, հանդիսությունների դահլիճը, տասնյակ բնակելի տներ, ինչպես նաև՝ կառուցվել նորերը։ Գյուղում արդեն պատրաստ է ջրամատակարարման ներքին ցանցը, գյուղամիջյան ճանապարհի երկայնքով փորվել և անց է կացվել նոր կոյուղագիծ, և ջուրն արդեն հասանելի է բոլոր բնակարաններին։ Նախապես կառուցվել է օրվա կարգավորիչ ջրամբար, տեղադրվել են հաշվիչներ։ Գյուղ բերող կենտրոնական ճանապարհահատվածում ևս մեծ աշխատանքներ են իրականացվել. ՙԱրցախուղի՚ ՓԲԸ-ն հարթեցման ու խճապատման աշխատանքներ է կատարել։

Թալիշը դարձել է Արցախի ամենամեծ շինհրապարակը, որտեղ աշխատում են բազմաթիվ շինարարական կազմակերպություններ։
ՙԱԱ՚

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Fri, 08 Feb 2019 16:52:14 +0000
Պետնախարարն այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թև http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26033-2019-02-08-16-49-40 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26033-2019-02-08-16-49-40 Պետնախարարն այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թև
Արցախի Հանրապետության պետական…

Որոտան քաղաքում կատարված շրջայցի ընթացքում Գ․ Մարտիրոսյանը շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանի և համայնքի ղեկավար Վրույր Ասրյանի ուղեկցությամբ ծանոթացել է քաղաքապետարանի շենքի շինարարական աշխատանքների պատրաստություններին, ինչպես նաև ապագա մարզադաշտի համար ընտրված վայրին։ Պետնախարարը կարևորել է սպորտի և առողջ ապրելակերպի խթանումը երիտասարդության շրջանում։

ԾանոթությունՈրոտան քաղաքային համայնքը կազմավորվել է 2013 թ․-ի հունիսին՝ տեղում գործող զինավանի հիմքի վրա։ Համայնքը բաղկացած է Որոտան (նախկինում՝ Ղուբաթլու) քաղաքից, ինչպես նաև Անդոկաբերդ, Բարկուշատ, Դողար և Վանանդ գյուղերից։

Հաջորդիվ Գ․ Մարտիրոսյանը մասնակցել է համայնքային խորհրդակցությանը, լսել համայնքի ղեկավարի տարեկան հաշվետվությանը, որտեղ հիշատակվել են համայնքին վերաբերող հիմնական սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական ցուցանիշները, ինչպես նաև առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները։ Խորհրդակցության ընթացքում պետնախարարը քննարկել է տեղում առկա խնդիրները, լսել համայնքի ղեկավարության առաջարկներն ու մտահոգությունները, տվել համապատասխան հանձնարարականներ։ Քննարկվել է համայնքի նախկին բնակֆոնդում առկա եռահարկ շենքի հիմքի վրա Որոտանի մանկապարտեզի և նիստերի դահլիճի կառուցման հարցը։ Գ․ Մարտիրոսյանը վերահաստատել է, որ այս տարվա բյուջեով նախատեսված է Որոտանի մանկապարտեզի շինարարության մեկնարկը: Պետնախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել նաև շրջանի վարչակազմի պատկան մարմիններին՝ Խնձորեսկ-Որոտան գործող ճանապարհը ողջամիտ պարբերականությամբ բարեկարգելու և շահագործելի վիճակում պահպանելու համար։
Գ․ Մարտիրոսյանի հաջորդ կանգառը Հայկազյան գյուղում էր։ Այստեղ պետնախարարը ծանոթացել է նորակառույց դպրոցական շենքի պայմաններին, դասասենյակներին, հետաքրքրվել շենքի գործարկման ժամկետով։ Գ․ Մարտիրոսյանին տեղում զեկուցվել է, որ շենքային առումով դպրոցը կատարելապես պատրաստ է շահագործման համար, մնացել են էլեկտրաֆիկացման տեխնիկական հարցերը, որոնք կլուծվեն առաջիկա օրերին։ 
Հայկազյանից Գ․ Մարտիրոսյանն ուղևորվել է Փակահան համայնք։ Այստեղ պետնախարարը ծանոթացել է վերջերս կապիտալ վերանորոգված դպրոցի շենքային և գրենական կահավորման պայմաններին, զրուցել մանկավարժական կոլեկտիվի հետ և համապատասխան հանձնարարականներ տվել քաղաքաշինության նախարարությանը՝ կապված շենքում առկա շինարարարական որոշ բացթողումների արագ շտկման հետ։ Փակահանում պետական նախարարն անցկացրել է նաև կարճ հանդիպում համայնքի բնակիչների հետ, հետաքրքվել հուզող խնդիրներով և ներկայացրել դրանց լուծման հարցում կառավարության տեսլականը։ 
Միջնավան քաղաքում Գ․ Մարտիրոսյանը ծանոթացել է նախկին բնակֆոնդում առկա շենքերից մեկի հիմքի վրա նոր բազմաբնակարան շենք կառուցելու ծրագրին, տեղում խորհրդակցել պատասխանատուների հետ։ 
Կովսականում պետական նախարարն անցկացրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա են եղել ենթաշրջանի շուրջ 14 համայնքերի ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, ակտիվ քաղաքացիներ։ Գ․ Մարտիրոսյանը ներկայացրել է շրջանների զարգացման հարցում կառավարության մոտեցումները, այդ նպատակով վարչակազմերի նյութատեխնիկական բազայի թարմացման և լիազորությունների ընդլայնման ծրագիրը և դրանով վերջիններիս վերապահված պարտականությունները։ Գ․ Մարտիրոսյանը խոսել է նաև նախքան այցը շրջանի վարչակազմի միջոցով պետական նախարարի աշխատակազմ ստացված խնդրացուցակի մասին՝ անդրադառնալով մասնավորապես ջրագծի բարեկարգման ծրագրին, որի միջոցով կկարգավորվի խմելու ջրի հարցը, ինչպես նաև քաղաքային համայնքը բարեկարգելու և հին փլատակներից մաքրելու առաջարկին։ Վերջինիս մասով պետնախարարն առաջարկել է ներգրավել վարչակազմի ռեսուրսները, կատարել համապատասխան աշխատանքներ, իսկ գոյացած պիտանի շինանյութը հետագայում նույնպես ուղղել համայնքի շինարարական կարիքները հոգալուն։ Որպես հետագայում լուծվելիք հարց՝ Գ․ Մարտիրոսյանն ի գիտություն է ընդունել նաև Կովսականի դպրոցի սպորտային դահլիճի շինարարության հարցը։
Խորհրդակցության ընթացքում բարձրացվել է Ծոբաձոր և Որդուակ համայնքների ապահովումը մշտական հեռախոսային և համացանցային կապով։ Պետնախարարին զեկուցվել է, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության կողմից տեղադրվել են համապատասխան աշտարակներ, իսկ խնդրի վերջնական լուծման համար պետություն-մասնավոր օղակով պարզաբանումներ կհայցվեն համապատասխան տնտեսվարողից։
Խորհրդակցության ավարտին պետական նախարարը տեղեկացրել է բոլոր ներկաներին, որ այս տարի Արցախի կառավարությունն սկսելու է նախագծային աշխատանքներ Կովսական-Կապան ավտոճանապարհի կառուցման համար։

Ծանոթություն․ Կովսական-Կապան ավտոճանապարհի՝ քաղաքապետարանից քաղաքապետարան երկարությունը 32 կմ է։ Ներկայիս գրունտային ճանապարհը դիտարկելի հեռանկարում ասֆալտապատվելու է։

Կովսականյան այցի վերջում Գ․ Մարտիրոսյանն այցելել է տեղամասային հիվանդանոց, շրջայց կատարել՝ ծանոթանալով ստեղծված պայմաններին, առկա սարքավորումներին և հիվանդանոցի զարգացման հեռանկարներին։
Քաշաթաղի շրջանի հարավային թև կատարած աշխատանքային այցի ընթացքում պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը բոլոր խորհրդակցությունների և հանդիպումների ժամանակ համայնքների բնակիչներին հավաստիացրել է, որ վարչակազմ-կառավարություն արդյունավետ կապի արդյունքում Ստեփանակերտն օպերատիվ կերպով տեղեկանում է շրջաններում առկա ամենատարբեր խնդիրների մասին և մշակում խնդրի հետ ավելի խորը ծանոթացման, արձագանքման ու լուծման ամենատարբեր գործիքներ։
Աշխատանքային այցին կառավարական պատվիրակության կազմում մասնակցել են նաև գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, «Արցախի ներդրումային հիմանդրամի» գլխավոր տնօրեն Քաջիկ Խաչատրյանը, Արցախի «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» տնօրեն Տիգրան Ծատրյանը։ Վերջիններս իրենց իրավասության մեջ մտնող ոլորտային թեմաներով համայնքների ղեկավարներին և բնակիչներին տեղեկացրել են կառավարության ընթացիկ ծրագրերի մասին և պատասխանել հարցերին։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Fri, 08 Feb 2019 16:48:31 +0000
ՊԵՏՈՆ ԿԴԱՌՆԱՐ 55 ՏԱՐԵԿԱՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/army/item/26032-55 http://www.artsakhtert.com/arm/index.php/army/item/26032-55 ՊԵՏՈՆ ԿԴԱՌՆԱՐ 55 ՏԱՐԵԿԱՆ
Արցախում նշեցին Ղարաբաղյան…

 Ելույթ ունեցողները պատմեցին հերոսի կյանքի ու մարտական ուղու մասին, մասնավորապես՝ նշելով, որ Պետրոս Ղևոնդյանը ցույց է տվել ոչ միայն ինչպես կռվել, այլ նաև՝ ինչպես ճիշտ ապրել։ Ժամկետային ծառայություն անցնող երիտասարդ զինվորները վստահեցրին, որ հպարտությամբ են ծառայում Պետրոս Ղևոնդյանի անունը կրող զորամասում և շարունակում են նրա գործը։ 

Պետրոս Արշալույսի Ղևոնդյանը ծնվել է 1964թ. հունվարի 30-ին Հայաստանի Նաիրիի շրջանի Պռոշյան գյուղում։ 1982-1984թթ. ծառայել է խորհրդային բանակի շարքերում։ Զորացրվելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը։
Դեռևս 1990թ., երբ ԽՍՀՄ փլուզման սկիզբ առած գործընթացի համապատկերին սկսվել էր շիկանալ իրադրությունը Հայաստանի սահմաններին, նա զենք վերցրեց` պաշտպանելու Հայրենիքը, Պռոշյանի կամավորական ջոկատի հրամանատարի տեղակալն էր։ Մասնակցել է Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի պաշտպանական մարտերին։
Շատ չանցած` Պետրոս Ղևոնդյանը միանում է նաև արցախցիների ազատագրական պայքարին։ Արցախ է եկել 1991թ. սկզբին խորհրդային բանակի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի կողմից կազմակերպված տխրահռչակ ՙԿոլցո՚ պատժիչ ռազմագործողության ժամանակաշրջանում, մասնակցել է Գետաշենի, Մարտունաշենի, Շահումյանի պաշտպանական մարտերին։ Զինվորական ծառայությունը շարունակել է Շուշիի առանձին գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնում։
Պետոն, ինչպես նրան սիրով կոչում էին ընկերները, փառավոր մարտական ուղի է անցել։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Մարտակերտի շրջանում ընթացող ծանր մարտերին, Ասկերանի, Մարտունու և Հադրութի շրջանների բնակավայրերի պաշտպանությանը և ազատագրմանը, Աղդամի, Ֆիզուլու, Կուբաթլուի, Ջաբրայիլի ու այլ ուղղություններում տեղակայված հակառակորդի կրակային բազաների ճնշմանը, ամենուր ցուցաբերելով խիզախություն ու հերոսություն։ Պետոն առանձնապես աչքի է ընկել 1993թ. հունվարի 15-ին՝ Սրխավենդ և Ղազանչի գյուղերի շրջակայքում ՙԻգլա՚ հակաօդային կայանքից խոցելով թշնամու Միգ-25 կործանիչը։ 1994թ. փետրվարին Պետոյի հրամանատարության ներքո գործող գումարտակը մասնակցություն է ունեցել Օմարի լեռնանցքի համար մղվող մարտին, որը հայ մարտիկների արիության ու վճռական գործողությունների շնորհիվ անցավ ԼՂՀ պաշտպանության բանակի վերահսկողության տակ՝ դրանով իսկ փաստացի կանխորոշելով ողջ պատերազմի ելքը։
Պետոն զոհվել է 1994թ. փետրվարի 14-ին Գյանջա-Քելբաջար ճանապարհների խաչմերուկում՝ ընդամենը երկու ամիս չապրելով մինչև հրադադարի մասին համաձայնագրի կնքվելը։ Ականապատ դաշտից վիրավոր ընկերոջը դուրս բերելիս` նա զոհվել է ականի պայթյունից։
Հերոսը թաղված է հայրենի Պռոշյան գյուղի Զորաց պանթեոնում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության կազմակերպման գործում ունեցած բացառիկ ծառայության, ցուցաբերած արիության ու անձնական խիզախության համար Պետրոս Ղևոնդյանը հետմահու պարգևատրվել է ՙՄարտական Խաչ՚ 1-ին աստիճանի շքանշանով, արժանացել է ԼՂՀ բարձրագույն` Արցախի հերոս կոչման և ՙՈսկե արծիվ՚ շքանշանի։ Հետմահու նրան շնորհվել է ԼՂՀ պաշտպանության բանակի մայորի կոչում։
Պետրոս Ղևոնդյանի անունով են կոչված նրա հայրենի Պռոշյան գյուղի միջնակարգ դպրոցը, ինչպես նաև Շահումյանի շրջանի Եղեգնուտ և Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղերի դպրոցները։ Լեգենդար հերոսի անունն է կրում նաև Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկը։
Պետոյի, ինչպես նաև մյուս հերոսների հիշատակն Արցախում սրբորեն հարգում են։ Արմեն Մարտիրոսյանը, ում Պետոն փրկել է հեռավոր 94-ի փետրվարին, նրա անունով է կոչել իր որդուն։ ՙԻհարկե, նա պետք է նույնքան քաջ մարտիկ դառնա, ինչպես Պետոն, և իր պարտքը կատարի Հայրենիքի առաջ՚,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը Պետրոս Ղևոնդյանի 55-ամյակին նվիրված միջոցառմանը։
Դա այդպես էլ կլինի, քանի որ Հայրենիքի պաշտպանների նոր սերունդն իր մեջ կրում է իր փառավոր հայրերի ու պապերի ոգին։ Դրանում մենք կրկին համոզվեցինք Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան լայնածավալ ագրեսիայի ժամանակ։ Եվ կարելի է մի կաթիլ անգամ չկասկածել, որ Ավոյի, Բեկորի, Պետոյի և մյուս լեգենդար հերոսների հետևորդներն ամուր կանգնած են հայրենի հողի վրա և պատրաստ են կրկնել նրանց մեծ սխրանքը։


Աշոտ ԲԵԳԼԱՐՅԱՆ
Ստեփանակերտ
www.golosarmenii.am

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Բանակ Fri, 08 Feb 2019 11:30:19 +0000
ՈՒԺԱՅԻՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՆԱԵՎ ՀԱԿԱՌԱԿ ԷՖԵԿՏՆ Է ՈՒՆԵՆՈՒՄ http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26031-2019-02-08-11-27-56 http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26031-2019-02-08-11-27-56 ՈՒԺԱՅԻՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ  ՆԱԵՎ ՀԱԿԱՌԱԿ ԷՖԵԿՏՆ Է ՈՒՆԵՆՈՒՄ
Ադրբեջանի քաղաքական վերնախավն…

Տեսակետ էր հրապարակվել այն մասին, որ այդ հանրահավաքը հարուցել է ալիևյան վարչակազմի վախը։ Ադրբեջանական ոչ պաշտոնական մամուլի փոխանցմամբ՝ Միլլի մեջլիսում նախաձեռնությամբ հանդես է եկել ՙԵնի Ազերբայջան՚ կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը՝ առաջարկելով լրամշակման ենթարկել ՙԿուսակցությունների մասին՚ օրենքը։

Իշխանությանն անհաճո քաղաքական ուժերի հովանավորներին բացահայտելու նպատակով մեջլիսը պետք է սևեռվեր կուսակցությունների ֆինանսական աղբյուրների վրա։ Գործող ռեժիմին հնարավորություն կընձեռվի բառացիորեն հարձակվել այն ուժերի վրա, որոնք աշխատում են միջազգային կազմակերպությունների աջակցությամբ։ Խոսքը վերաբերում է ալիևյան բռնապետության տապալմամբ շահագրգիռ ժողովրդավարական ուժերին, որոնց քաղաքական ակտիվությունն իշխող վերնախավին չի կարող անտարբեր թողնել։ Իլհամ Ալիևը պատրաստվում է օգտագործել դրան հակազդելու բոլոր միջոցները, և չի բացառվում, որ առաջիկայում Ադրբեջանից թարմ տեղեկություններ ստանանք, այսպես կոչված, կանխարգելիչ գործողությունների մասին։
Ադրբեջանի մեջլիսում հրատապ հնչողություն են ստացել հետևյալ հարցերը. ընդդիմադիր կուսակցությունները կենտրոնական ընտրական հանձնաժողով չեն ներկայացնում ֆինանսական հաշվետվություններ, կամ էլ իրազեկում են ֆինանսական հնարավորությունների բացակայության մասին։ Վերջին տարբերակի դեպքում ՙԵնի Ազերբայջան՚-ի պատգամավորը փորձում է պարզել՝ ի՞նչ միջոցներով եք պահում ձեր գրասենյակները, ձեր աշխատողներին ու թիկնապահներին։ Ինքն էլ պատասխանում է հարցին՝ ասելով, որ հովանավորներից փողը վերցնում են նրանց առաջադրանքները կատարելու համար։ Պատգամավոր Նովրուզովն իշխանության համար նման անբարենպաստ իրավիճակը օրենսդրական ճանապարհով փոխելու խնդիր է դնում։
Իշխող վարչակարգին անհանգստացնում են ոչ միայն ընդդիմադիր ուժերի կողմից կազմակերպվող հանրահավաքները, այլև արտերկրում ադրբեջանական իշխանությունների դեմ աշխատող առանձին անհատների և կազմակերպությունների գործունեությունը՝ լինեն նրանք ադրբեջանցիներ, թե այլ ազգերի ներկայացուցիչներ։ Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ արտերկրում իշխանությունների դեմ գործունեություն ծավալած անձինք չեն կարող հասնել իրենց նպատակին, նրանք պատասխան կստանան Բաքվից։
Ադրբեջանի խորհրդարանը պատրաստվում է օրենք մշակել նաև սոցցանցերի մասին, առաջարկ է եղել վերանայել ԶԼՄ-ների մասին օրենքը։
Իշխանության քաղաքականությանն ընդդիմացող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդն իր հերթին հետևություններ է անում ալիևյան վարչակազմի ձեռնարկած քայլերից։ Խորհուրդը դիմել էր Բաքվի քաղաքապետարանին՝ հունվարի 26-ին ՙՄեհսուլ՚ մարզադաշտում բողոքի ցույցի անցկացման թույլտվության խնդրանքով, միաժամանակ հավաստիացրել, որ այն լինելու է խաղաղ և օրենքի տառին համապատասխան։ Քաղաքապետարանը, սակայն, մերժել էր ընդդիմադիր ուժերին՝ իր պատասխան նամակում վկայակոչելով Բաքվի ոստիկանության բացասական վերաբերմունքը։ Ազգային խորհուրդն իր հայտարարության մեջ նշել է, որ դա բաց խոստովանություն է Ադրբեջանում ոստիկանական ռեժիմի գոյության մասին։ Կոչ է ուղղվել կառավարությանը՝ չգնալ այդ վտանգավոր ճանապարհով. խաղաղ և արտոնված հանրահավաքների արգելումը քաղաքացիներին զրկում է հավաքների ազատության իրավունքից, ինչը կարող է ծանր հետևանքներ ունենալ հենց կառավարության համար։ Ժողովրդավարական ուժերը զգուշացրել են, որ պայքարը շարունակելու են, իշխանությունն իրենցից կարող է սպասել նաև չարտոնված գործողություններ։
Հարկ ենք համարում անդրադառնալ 2018-ի ապրիլի 11-ին Ադրբեջանում անցկացված արտահերթ նախագահական ընտրություններին ընդդիմության կողմից տրված գնահատականներին։ Նախքան ընտրությունները՝ Ազգային խորհրդի ղեկավար Ջամիլ Հասանլին և Խորհրդում ներկայացված ՙԱդրբեջանի ժողովրդական ճակատ՚ կուսակցության նախագահ Ալի Քերիմլին հանդես էին եկել արտահերթ ընտրությունները բոյկոտելու միասնական հայտարարությամբ։ Քվեարկությունից հետո էլ Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը հայտարարել էր, որ չի ճանաչում դրանց արդյունքները, որովհետև այդ ընտրությունները հակասել են երկրի սահմանադրությանն ու Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորություններին։ Ընդդիմադիր ուժերն ընտրությունները համարել են ոչ լեգիտիմ, քանի որ չեն արտացոլել ժողովրդի կամքը։
Այս հիշեցումն ինքնանպատակ չէ. եթե Խորհուրդը նպատակ է դրել Ադրբեջանում արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման համար պայքարը շարունակել և հաղթանակով դուրս գալ 2020-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից, նախևառաջ, իր համար պետք է հստակեցնի, թե արդյո՞ք ի վիճակի կլինի կանխել բոլոր ընտրակեղծիքները։ Մյուս կողմից՝ կկարողանա՞պատշաճ մակարդակի վրա պահել հասարակության քաղաքական ակտիվությունն ու վճռականությունը։ Ադրբեջանում ծավալված ներքաղաքական պայքարի ներկայիս փուլը կարևորվում է այն իմաստով, թե որքանով են հասարակական և քաղաքական ուժերը պատրաստ՝ հակազդելու իշխանության կողմից արդեն ձեռնարկվող հակաժողովրդավարական միջոցներին։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորություններին, գործող վարչակազմի համար դա խնդիր չէ. Բաքվում միշտ էլ քամահրանքով են վերաբերվել արտաշխարհից հնչող քննադատություններին, նույնիսկ երբ նախազգուշացումներ են արվել հակաիշխանական ցույցերի կազմակերպիչների նկատմամբ սահմանված տույժերի խստացման առնչությամբ։
Հարևան երկրի ներքաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ Իլհամ Ալիևն այս անգամ էլ նախընտրում է ժողովրդին բիրտ ուժի միջոցով հնազանդեցնելու ճանապարհը, այսինքն՝ դիմում է հին ու փորձված միջոցների։ Բայց նման քաղաքականությունը միշտ չէ, որ հաջողություն է ունենում. գործող ռեժիմի խստացմանն ուղղված քայլերը բումերանգի էֆեկտով կարող են հարվածել հենց իշխանությանը։

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Fri, 08 Feb 2019 11:26:11 +0000
ԱՐԵՎԱՅԻՆ ԳՅՈՒՂԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/26030-2019-02-08-11-24-24 http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/26030-2019-02-08-11-24-24 ԱՐԵՎԱՅԻՆ ԳՅՈՒՂԸ
Քարին տակն Արցախի…

Այստեղ տեղադրվում են արևային ջրատաքացուցիչներ ինչպես վարչական-հասարակական օբյեկտներում, այնպես էլ առանձնատներում: Այնպես որ, արևային էներգիայից կօգտվի գյուղի յուրաքանչյուր ընտանիք: Մեզ հետ զրույցի ընթացքում համայնքի ղեկավար Մխիթար Առուշանյանը շնորհակալություն հայտնեց Հիմնադրամին ու ԱՀ կառավարությանը հենց իրենց գյուղը ծրագրում ընդգրկելու համար: Մինչև գարուն, եթե եղանակային պայմանները թույլ տան, նախատեսվում է ծրագիրն ավարտին հասցնել` արևային պանելներ տեղադրելով ևս 40 տներում, համայնքային կենտրոնում և մանկապարտեզում։

Քարին տակն արևային ջրատաքացուցիչներով ապահովելու ծրագիրն սկսվել է անցյալ տարվա հուլիսից։ Աշխատանքները վերահսկում է Համլետ Ազիզյանը, ով ՙՋերմաէներգետիկ սարքավորումների և ջերմային ցանցերի տեխնիկական շահագործում՚ մասնագիտության արտադրական ուսուցման վարպետ է ՙԵզնիկ Մոզյան՚ արհեստակցական ուսումնարանում: Քարին տակի այդ ծրագիրն էլ իրականացվում է հենց նշված ուսումնարանի լավագույն աշկերտների անմիջական մասնակցությամբ:
Ի դեպ, նշենք, որ երեք տարի առաջ Շուշիում բացված և այսօր հաջողությամբ գործող այդ ուսումնարանը` կրթական յուրատիպ համակարգով (այն առաջնորդվում է ֆրանսիական նմանատիպ մասնագիտական կրթօջախների օրինակով) արդեն ունի իր առաջին շրջանավարտները: Ուսուցման առանձնահատկություններով այն տարբերվում է մեզ մոտ գործող ուսումնարաններից: Դասավանդող վարպետները հիմնականում մասնագիտական որակավորում են ստացել Ֆրանսիայում։
Համլետ Ազիզյանը, մասնագիտությամբ ճարտարագետ, Ֆրանսիայում վերապատրաստում անցած չորս վարպետներից մեկն է: Քարին տակ գյուղը պատահաբար չի ընտրվել պիլոտային այդ ծրագրով: Նրա աշխարհագրական դիրքը հարմար է արևային էներգիա ստանալու համար, բայց որոշակի դեր է խաղացել նաև գյուղի հերոսական անցյալը, Արցախյան պատերազմում, գյուղի պաշտպանության գործում քարինտակցիների ավանդը: Հետագայում, Հ. Ազիզյանի խոսքով, այստեղ այլ ծրագրեր ևս կյանքի կկոչվեն, թե ինչ ծրագրեր` նա դեռևս չցանկացավ մանրամասնել:
Համայնքում արդեն տեղադրված է 90 արևային ջրատաքացուցիչ: Ընդհանուր առմամբ` տների թիվը, որտեղ պիտի տեղադրվեն դրանք, 138 է։ Բնակիչներն անչափ գոհ են, որ հենց իրենց գյուղում է նման ծրագիր իրականցվում: Դրա շնորհիվ հնարավոր է դարձել կրկնակի կրճատել ընտանեկան բյուջեի ծախսը. էներգիայի դիմաց միջինում մեկ ընտանիքը նախկինում ամսական ծախսում էր 10 հազար դրամ, այսօր, արևային պանելների տեղադրման շնորհիվ, սեզոնին այն չի անցնում 5000 դրամի շեմը:
Երբ այցելեցինք Քարին տակ, Ղարախանյանների ընտանիքի համար ՙԵզնիկ Մոզյան՚-ի աշկերտները տեղադրում էին ջրատաքացուցիչը: Տանտիրուհին հույս է պահում, որ դրանից հետո ընտանիքը տաք ջրի խնդիր չի ունենա. մինչ այդ տաք ջուրը դժվարությամբ էր տուն հասնում, քանի որ խողովակները սառչում էին:
Մեկ սարքի տեղադրման արժեքը մոտավորապես 500 հազ. դրամ է` 300 լիտր տարողությամբ ջրատաքացուցչի համար։ Ջրատաքացուցիչների տարողությունն ընտրվում է ընտանիքի անդամների թվի հաշվարկով։ Հ. Ազիզյանը տեղեկացրեց, որ տեղադրման, շահագործման և հետագա սպասարկման ամբողջ գործընթացը բնակիչների համար ձրի է: Քարին տակ համայնքում արևային ջրատաքացուցիչների տեղադրմանը մասնակցում է երեք բրիգադ` յուրաքանչյուր բրիգադում մեկ աշխղեկ, էլեկտրիկ և ջերմատեխնիկ։
Ջրատաքացուցիչների սպասարկումն իրականացնում է ՙՕպտիմում Էներջի՚ ընկերությունը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Երևանում։ Ընկերությունը հինգ տարվա համար տրամադրում է երաշխիքային սպասարկման կտրոն:
ՙՋրատաքացուցիչների շահագործումն ու սպասարկումն իրենից ոչ մի բարդություն չի ներկայացնում, ղեկավարվում է կառավարման վահանակի միջոցով՚,- բացատրեց Հ. Ազիզյանը, հավելելով, որ տեղադրումից հետո վարպետները պարտավորվում են բացատրել օգտագործման և անվտանգության կանոնները, ներկայացնել սպասարկման մեխանիզմը։ Նա նաև տեղեկացրեց, որ արևային ջրատաքացուցիչը հնարավոր է համակցել ընտանիքի կողմից օգտագործվող` էներգիայի այլ աղբյուրից սնվող ջրատաքացուցիչների հետ, եթե ձմեռային ժամանակահատվածում գյուղացին ցանկություն չունի օգտագործել այն, կամ արևի էներգիան բավարար չէ այն օգտագործելու համար: Անհրաժեշտ է ընդամենը փակել համապատասխան փականները և կիրառել սնուցում այլ էներգիայի աղբյուրից։
ՙՆշենք, որ արևային ջրատաքացուցիչն ապահովում է միայն տաք ջուր,- մեր հարցին պատասխանելով, նշեց մասնագետը:- Ջեռուցման համար առանձին համակարգ է պետք, ինչն Արցախում դեռ չի կիրառվում՚։ Ամեն դեպքում հույս կա, որ արևային էներգիայի օգտագործմամբ Արցախում կստանան նաև հոսանք, ինչը թույլ կտա ջեռուցման համակարգեր ևս ներդնել: Ի դեպ, ՙԵզնիկ Մոզյան՚-ում պատրաստվում են մասնագետներ նաև այդ ուղղությամբ: Հ. Ազիզյանի տեղեկացմամբ` անցած տարի սանտեխնիկա-ջերմատեխնիկա մասնագիտությամբ թողարկվել է 15 շրջանավարտ:
ՙՔանի որ այլընտրանքային էներգետիկան աշխարհում զարգանում է արագ տեմպերով, այստեղ էլ այդ ուղղությամբ քայլեր պետք է կատարվեն,- համոզված է Հ. Ազիզյանը:- Ուսումնասիրվում է մեր երկրի արևային ռեսուրսը: Ուսումնարանն ունի Արցախի արևային քարտեզը, որը մշակվել է միջազգային հեղինակավոր ընկերությունների կողմից, և որի տվյալներով այստեղ ինտենսիվ արև կա Հադրութի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններում՚: Ասել է թե` բոլոր նախապայմանները կան Արցախի արևային գյուղերի քանակը առաջիկայում ավելացնելու համար:

 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Fri, 08 Feb 2019 11:21:03 +0000
...ԻՆՉՊԵՍ ԼԵՌՆԵՐԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/26029-2019-02-08-11-18-49 http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/26029-2019-02-08-11-18-49 ...ԻՆՉՊԵՍ ԼԵՌՆԵՐԸ
Շուշիի շրջանի Բերդաձորի…

Գյուղի դիրքը բարձրլեռնային է, ունի 4306,6 հա տարածք, համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետի վտակը։ Վերջերս գործընկերներով լինելով Եղծահողում` փորձեցինք ծանոթանալ տեղանքին, համայնքի կենսակերպին։ Գյուղի ամենաբարձր կետում կառուցված նորակառույց եկեղեցու մոտ տեղակայված են գյուղապետարանը, բուժկետը, իսկ արդեն գյուղամիջում` մշակույթի տունն ու դպրոցը։ Մեզ դիմավորեց Եղծահողի համայնքապետարանի քարտուղար Սամվել Գաբրիելյանը, մեր խնդրանքով ներկայացրեց գյուղի առօրյան։

Համայնքն ունի 148 բնակիչ, որոնցից 26-ը թոշակառուներ են։ Եղծահողի կազմի մեջ ընդգրկված Ծաղկաձոր գյուղն ունի չորս բնակիչ, իսկ Կանաչ Թալա համայնքը՝ 16։ Գյուղի անվանման հետ կապված պարզաբանումներ տվեց նաև 87-ամյա Նապոլեոն Առստամյանը։ Նրա պարզաբանմամբ՝ տեղանքի հին եկեղեցին կառուցվել է 1762թ. և այն նախատեսված էր շրջակա գյուղերի համար։ Աստիճանաբար եկեղեցու շուրջ հիմնվել են տներ, և բնակավայրը ստացել է Եղծահող անվանումը, այսինքն՝ եկեղեցու հող։ Խորհրդային շրջանում եկեղեցու գմբեթը քանդել են և փոխարենը 6 սենյակ կառուցել՝ ակումբի և գործավարական նշանակության աշխատասենյակների համար։ Սակայն մինչև հիմա էլ համայնքի տարեցները գյուղամիջի հին եկեղեցին են գալիս աղոթելու, մոմ վառելու և որպես սրբություն այն պահպանելու։ Իսկ գյուղի ամենաբարձրադիր կետում 2008թ. ծննդով եղծահողցի Ռուդիկ Կասյանի հովանավորությամբ կառուցվեց Սուրբ Սարգիս եկեղեցին։ Հայ Առաքելական եկեղեցու տաղավար և այլ կարևոր տոներին Շուշիից քահանա է այցելում և մատուցում պատարագ, կատարում այլ արարողություններ։ Գյուղացիներն էլ հետամուտ են նշելու կարևորագույն տոներն ու հիշարժան օրերը, հատկապես մեծ շուքով մայիսի 18-ին նշում են Բերդաձորի ազատագրման օրը։ 1991-1992թթ. նրանք ուղիղ 1 տարով բռնի տեղահանված էին գյուղից։ 1991-ին ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի աջակցությամբ, ադրբեջանցիներին հաջողվել է հայաթափել ենթաշրջանի գյուղերը։ Դեռևս 1988-ից շրջապատված լինելով ադրբեջանական գյուղերով՝ Բերդաձորի ենթաշրջանի բնակավայրերը մնացել էին առանց հաղորդակցության ուղիների, կապի միջոցների։ Հակառակորդը տարբեր գյուղերում տեղակայել էր ռազմական հենակետեր և զորախմբեր, պարբերաբար հարձակվել, թալանել, հրկիզել է գյուղերը, պայթեցրել շինությունները, ահաբեկել խաղաղ բնակչությանը։ 1992-ի մայիսի 17-ին ենթաշրջանը լիովին ազատագրվեց։ Արցախյան գոյամարտում և Հայրենական մեծ պատերազմում նահատակված եղծահողցիների հիշատակին բարերար Ռ. Կասյանի ներդրումներով կառուցվել է հուշահամալիր։
Նապոլեոն Առստամյանը նշեց, որ Եղծահողում բնակչությունը հաստատվել է 1904 թվականից, իսկ դպրոցը կառուցվել է 1930թ.։ Սկզբում գյուղը փոքր էր, ուներ 28 տնտեսություն, այժմ 40 տնտեսություն ունի, բայց բնակչությունն աստիճանաբար նվազում է։ Քանի որ Նապոլեոն Առստամյանը 51 տարի Եղծահողի դպրոցում դասավանդել է քիմիա, ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներ, մեզ տեղեկացրեց, որ 1950-60թթ. դպրոցն ուներ 86 աշակերտ, ցավոք, այժմ կրթօջախն ունի ընդամենը 12 աշակերտ, գործում է 3,5 կոմպլեկտ դասարանով։ Դպրոցը հիմնովին կառուցվել է 2006թ., ունի կենտրոնացված ջեռուցում, ապահովված է անհրաժեշտ գույքով։ Աշակերտները մասնակցում են մշակութային ծրագրերի, տարբեր օլիմպիադաների, և 2016թ. Եղծահողն արժանացել է լավագույն մշակութային համայնքի կոչմանն ու մրցանակին։ Բարերար Ռ. Կասյանն իր հերթին ամեն տարի՝ մայիսին այցելում է հայրենի ծննդավայր և իր աջակցությունը ցուցաբերում համայնքին, տրամադրում դրամական օգնություն։ Նրա միջոցներով գյուղում կառուցվել է նաև հուշահամալիր, վերանորոգվել ակումբը, դպրոցին հատկացվել անհրաժեշտ գույք և այլ պարագաներ։
Եղծահող համայնքի բնակիչները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ, հողագործությամբ, մեղվաբուծությամբ։ Սակայն դժվարություններ են ունենում գյուղմթերքները շուկա արտահանելու գործում։ Գյուղի երիտասարդներից 10-12 հոգի աշխատում են մոտակա գազի լցակայաններում և հիդրոէլեկտրակայաններում։ Եղծահողի բնակիչներն ապահովված են բնակելի տարածքներով, սակայն, ինչպես նշեցին մեր զրուցակիցները, հիմնականում զբաղվածության խնդիր ունեն, որի պատճառով երիտասարդությունն աստիճանաբար լքում է բնակավայրը։ Ընդհանուր առմամբ` համայնքը գազիֆիկացված է, ապահովված է էլեկտրական հոսանքով, փողոցները լուսավորված են, ջրամատակարարման խնդիրը լուծված է։ 2018թ. մեկնարկել է գյուղի հիմնական ճանապարհի սալահատակման ծրագիրը։ Համարյա բոլոր ընտանիքներն ունեն ավտոմեքենաներ, և կտրված չեն արտաքին աշխարհից, սակայն նրանք բոլորն էլ պնդում են, որ ցանկալի կլիներ համայնքում ունենալ կաթնամթերքի վերամշակման արտադրամաս, ինչ-որ ձեռնարկություն, որպեսզի երիտասարդները մնան գյուղում, և ժողովրդագրական վիճակը բարելավվի։ Գյուղն ունի մեկ բազմազավակ ընտանիք (10 երեխա)։ Վերջին շրջանում յուրաքանչյուր տարի արձանագրվում է ընդամենը 1-2 երեխայի ծնունդ։ 2019թ. հունվար ամսին գյուղում արդեն ծնվել է մեկ երեխա, և սպասում են նաև 2-րդի լույս աշխարհ գալուն։ Դա ոգևորում է տարեցներին, հուսով են, որ գյուղը կրկին կբարգավաճի։
Գյուղամիջյան ճանապարհին հանդիպելով բարեհամբյուր տիկին Սամայային, տեղեկացանք, որ նա գյուղի 1992թ. գործող միակ խանութի տերն է։ Նրա խոսքով՝ բնակիչները հիմնականում պարտքով են առևտուր անում և ստիպված սպասում են մինչև թոշակներն ու աշխատավարձերը: Երբեմն ոմանք չեն կարողանում հետ վերադարձնել պարտքը, և ինքն էլ ճարահատյալ խանութը փակում է։
Այսպիսին է Եղծահողի առօրյան, սակայն նրանք չեն վհատվում, բայց նաև ուզում են, որ գյուղը բարգավաճի, զարգանա, երիտասարդները մնան ու աշխատեն հայրենի բնօրրանում, բնակչության թիվն էլ աճի, և իրենց լեռների պես հզոր ու ամուր կառչած մնան հայրենի հողին։
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Fri, 08 Feb 2019 11:11:35 +0000
ՙԳՐԱՔՆՆԱԴԱՏՆԵՐԸ ՄԱՔՐՈՒՄ ԵՆ...ԳՐԱԿԱՆ ՄՈԼԱԽՈՏԵՐԸ՚ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26028-2019-02-08-11-10-09 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26028-2019-02-08-11-10-09 ՙԳՐԱՔՆՆԱԴԱՏՆԵՐԸ ՄԱՔՐՈՒՄ ԵՆ...ԳՐԱԿԱՆ ՄՈԼԱԽՈՏԵՐԸ՚
Կիմ Գաբրիելյան: Ծնվել…

 Բարձրագույն կրթությունը ստացել է Ստեփանակերտում՝ ավարտելով տեղի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Ունի նաև իրավաբանի բարձրագույն որակավորում։

Աշխատել է Ասկերանի շրջանային ՙԿարմիր դրոշ՚ թերթում, ապա ԼՂ գրողների բաժանմունքում՝ որպես գրական խորհրդատու: 1988-1990թթ. ղեկավարել է ԼՂ մարզային ռադիոյի՝ գրական-երաժշտական բաժինը։ ՙԱրցախ՚ հանդեսի, ՙԵղիցի լույս՚ գրական, ՙԳործաշխարհ՚ իրավատնտեսական թերթերի գլխավոր խմբագիրն էր։ Տարբեր ժամանակներում համատեղությամբ աշխատակցել է արցախյան և հայաստանյան մի շարք լրատվամիջոցների։
Աշխատել է ԼՂՀ ՆԳՆ մամուլի ծառայությունում, հիմնադրել և վարել է ՙ02՚ հաղորդաշարը։ Այժմ աշխատում է ԱՀ դատախազությունում՝ որպես հանրային կապերի բաժնի պետ։ Արցախի ժուռնալիստների միության հիմնադիրներից է, միության նախագահը հիմնադրման օրվանից։
Բանասիրական գիտությունների թեկնածու է։
Հեղինակ է արձակ և չափածո ութ գրքերի։
-Պարոն Գաբրիելյան, ի՞նչ հունով է ներկայումս ընթանում Ձեր ստեղծագործական կյանքը՝ բանաստեղծությո՞ւն, արձա՞կ, թե՞... Դուք բազմաժանր գրող եք...
-Անշուշտ, եթե նկատի ունենանք, որ իմ հրատարակած գրքերը ներառում են տարբեր ժանրեր։ Զուգահեռաբար գրում եմ և՜ պատմվածքներ, և՜ բանաստեղծություններ։ Բայց քանի որ նաև լրագրող եմ, ուստի ստեղծագործական ժամանակիս գերակշիռ մասը նվիրում եմ լրագրությանը։
-Դժվա՞ր չէ դրանք համադրելը...
-Ես կասեի՝ հեշտ չէ։ Լրագրությունը կլանում է միտքն ու ժամանակը։ Մի անգամ փորձել եմ հաշվել, թե վերջին քառորդ դարում մոտավորապես քանի էջ հոդված, տեղեկատվություն կամ վերլուծական եմ գրել ԶԼՄ-ների համար։ Երբ չորս հազարն անցավ՝ դադարեցի հաշվել։ Պատկերացրեք, եթե այդ էջերը լցնեի գեղարվեստական գործերով՝ քանի վեպ ու պատմվածքների ժողովածու կստացվեր։
-Ափսոսո՞ւմ եք կորուսյալ ժամանակի համար։
-Ափսոսում եմ, բայց այլ ելք չունեի։ Գրականությունը, ցավոք, չի կերակրում։ Հիմա գրքեր քիչ են առնում։
- Կարելի է ասել՝ Ձեր լավագույն երկը դեռ չեք գրել, այն նոր պիտի գրեք...
- Ո՞րն է համարվում ստեղծագործելու լավագույն տարիքը... Եթե արգասավորության ժամանակահատվածն արդեն ապրել եմ, ուրեմն դժվար թե այսուհետ լավ երկեր գրեմ։ Բայց ես լավատեսորեն եմ տրամադրված, մանավանդ այնքան մտահղացումներ ունեմ դեռ։ Անկեղծ ասեմ՝ ինձ ծեր չեմ համարում լիարժեք ստեղծագործելու համար, պարզապես ունեմ աշխատասիրության պակաս։
- Բայց ասացիք, որ հազարավոր էջեր եք գրել։ Դա աշխատասիրություն չէ՞, արդյոք։
- Եթե հազարավոր էջերով վիպակներ ու պատմվածքներ լինեի գրած, գուցե թե ինձ համարեի աշխատասեր ու բեղմնավոր գրող։ Բայց, ցավոք, դա այդպես չէ։
- Գոնե հավանո՞ւմ եք Ձեր գրած պատմվածքները կամ բանաստեղծությունները։
- Իմ ներսի գրաքննիչի գնահատականով՝ ոչ, թեպետ լավ գործեր էլ երևի ունեմ։ Չմոռանանք, սակայն, որ ես նաև գրականագետ եմ. իմ խստապահանջության մեջ գեղագիտական բարձր չափանիշներ կան, որոնք ինքս եմ սահմանել ինձ համար։ Աշխատում եմ դրանք չխախտել։
- Ձեր գիտական գործունեության մեջ էլ դարձյա՞լ սակավագիր եք։
-Գիտամանկավարժական բնագավառում թերևս համեմատաբար ակտիվ եմ։ Հետաքրքիր բնագավառ է, բազմաշերտ, միշտ սովորելու բան կա։ Ներքին գրաքննիչս այդ գործունեության արդյունք կհամարեի։
- Թեմայից մի քիչ շեղվեմ՝ մենք Արցախում բավարար չափով գրաքննադատություն ունե՞նք։
- Գրաքննադատները յուրօրինակ սանիտարներ են, որոնք հետևողականորեն մաքրում են գրական մոլախոտերը։ Բայց քանի որ մեր գրական անդաստանում մոլախոտերը հիմա շատ են, նշանակում է` ՙսանիտարները՚ պարապուրդի մեջ են, կամ էլ, առհասարակ, բացակայում են։
- Խի՞ստ չէ ասված։
- Դա իմ անձնական կարծիքն է։ Պատրաստ եմ այդ թեմայով բանավիճել և այն էլ զուտ մի նպատակով՝ նպաստել գրական քննադատության ձևավորմանը։
- Ձեր ստեղծագործական խոհանոցից ի՞նչ կուզենայիք հրամցնել ՙԱզատ Արցախ՚-ի ընթերցողներին։ Մայր թերթում գրական ստեղծագործությամբ հանդես գալը կարելի է նույնիսկ իրադարձություն համարել։
-Ողջունելի նախաձեռնություն է: Հաճույքով կարդում եմ իմ գրչընկերներին: Թող զարմանալի չթվա` նախընտրեցի առակներով հանդես գալ. հին գործեր են, սակայն կարծում եմ արդիական հնչողություն ունեն: Իսկ ավելի ճշգրիտ` ընթերցողը կասի:

 


Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

ԻԺԻ
ՀՐՈՎԱՐՏԱԿԸ

Թե ինչպես եղավ՝
Ժամանակավոր
Իժը անտառում
Դարձավ թագավոր։
Եվ սողուններին
Պաշտոններ տվեց,
Անգամ ճիճվին էլ
Լավ գործի դրեց։
Ու երբ որ տեսավ
Պինդ է իր տակը,
Հրապարակեց
Հրովարտակը.
-Պետք է ամեն ոք՝
Արծիվ թե հովազ,
Իմ տիրությունում
Սովորի սողալ։

ԳԱՄՓՌԸ
Գամփռը բակում
Խելոք ձևացավ
Ու կարճ ժամկետում
Վաստակեց համբավ։
Եվ այդ համբավը
Հիմք ընդունելով՝
Նրան կարգեցին
Բակում գլխավոր։

Գամփռին այդ էր պետք՝
Դիրքն օգտագործեց,
Ամենքի կերից
Բաժինն իր կորզեց։
Սակայն տեսեք որ,
Կերը հարմար չէր՝
Այծն ու ոչխարը
Աչքին վատացան։

Ու ստացվեց այնպես,
Որ գամփռի ստիպմամբ՝
Երկուսն էլ շուտով
Բակից հեռացան։

ԺԼԱՏ
ՊԱՏԱՍԽԱՆ
Ժլատ տերը
Մի օր վճռեց՝
Խոզի կերը
Կիսատ լցրեց։
-Այսքանն էլ է
Քեզ համար շատ,
Ախորժակիդ
Թե որ նայեմ՝
Ունեցվածքս կքայքայեմ։
Խոզը նրան
Պատասխանեց.
-Իզուր ես դու
Այդպես ասում.
Չէ՞ որ վերջում
Իմ կերածը
Դու ես մարսում։

ՁԵՌՆՊԱՀԸ
Որտեղ որ մի
Ժողով լինի՝
Կաչաղակն իր
Խոսքը ունի։
Եվ չի գովում
Նա գովելին,
Ոչ էլ ժխտում
Ծուռն ու թերին։
Բայց քանի որ
Անվտանգ է ձեռնպահը՝
Միշտ էլ նրան
Խոսք է տալիս
Նախագահը։

ԹՈՇԱԿԱՌՈՒ
ՄԵՂՈՒՆ
Ծերացավ մեղուն.
Հիմնարկությունում
Արեցին ժողով
Եվ երկարամյա
Նրա վաստակը
Գնահատեցին
Խիստ որոշակի.
Աշխատել ես միշտ
Ազնիվ ու բեղուն,
Արդ ժամն է գնաս
Արդար թոշակի։
Իսկ այսօրվանից
Հիմնարկությունում
Պիտ փոխարինի
Քեզ իշամեղուն։

ՀԱՄՈԶԻՉ
ՊԱՏՃԱՌ
Շունը գայլին
Ասաց. -Եղբայր,
Ինչի՞ց է, որ
Ատամներն իմ
Շուտ են թափվում,
Չէ՞ որ ես էլ
Ձեր ցեղից եմ
Նույնպես հաշվվում։
Գայլը մռայլ
Չարախնդաց.
-Նրանից է,
Որ անտեղի
Շատ ես հաչում։

ԿԱՏՈՒՆ
Կատուն կարծում էր,
Որ թե չաղանա,
Ինքն էլ թերևս
Մի վագր դառնա։

Չաղացավ...Սակայն
Մոռացել էր նա,
Որ ահեղ վագր
Դառնալու համար
Պետք է և վագրի
Սիրտ էլ ունենալ։

ԽԼՈՒՐԴԸ
Հանգիստ ու դադար
Չունի խլուրդը,
Ողջ օրը առած
Բահն ու քլունգը,
Մոռացած անգամ
Իր նպատակը՝
Հա’ փորփրում է
Ամենքի տակը։
Եվ թե քանի արտ
Հերկել կհասցներ,
Եթե լոկ հերկեր՝
Արորին հարցրեք։

ԴԺԲԱԽՏ
ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Կովին ազնիվ կարծեցին,
Պահեստապետ կարգեցին,
Բայց դեռ չանցած ամիսկես՝
Ուրիշ դարձավ
Կովը հեզ։
Բերնի համը մոռացած,
Սկսեց ուտել չոր ու թաց;
Սակայն կով էր, էլ ի՝նչ ճար
Կերածը պիտ որոճար։
Ու որոճաց, բայց թե հենց
Որոճալիս բռնվեց-
Ո՝վ է տեսել նման բան,
Գողացածն էլ որոճա՞ն...

ԱՐԺԵՔԱՎՈՐ
ԽՈՐՀՈՒՐԴ
Խոզը էշին
Ասաց. –Դրկի’ց,
Ո՞նց ազատվեմ
Չաղությունից։

Էշը տնքաց
Բեռի տակից.
-Մեջքիդ այսպես
Բեռ կրիր միշտ։
ՄԱՏՆԻՉ
ՊՈՉԸ
Աղվեսը մի օր
Իրեն հզոր գայլ
Երևակայեց,
Սակայն հազիվհազ
Հոտի շներից
Գլուխն ազատեց։

Եվ ափսոսալով
Աղվեսը այսպես
Ինքն իրեն խորհեց.
-Իմ երկար պոչը
Ինձ դավաճանեց-
Պոչս չլիներ՝
Մի ոչխար հիմա
Իմը կլիներ։

ԳՈՐՏԻ ՎԱԽԸ
Գորտին ասացին.
-Զուր ես ուռկանից
Այդպես վախենում,
Մեկ է, բռնելուց՝
Քեզ բաց են թողնում։
Գորտը հառաչեց.
Ես վախենում եմ
Ոչ թե ուռկանից,
Այլ ուռկանն ընկած
Համր ձկների
Արհամարհանքից։

ՀԱՐՄԱՐ ԳՈՐԾ

Կրիան այսպես
Դիմեց առյուծին.
-Չե՞ս դնի, արդյոք,
Ինձ հարմար գործի...
Ճիշտ է, շատ եմ ես
Կյանքում դանդաղկոտ,
Բայց չեմ էլ եղել
Երբեք ալարկոտ։
Գործում թեկուզև
Հաճախ տուժում եմ,
Սակայն աշխատել
Սրտանց ուզում եմ։

Եվ առյուծ արքան
Երկար մտածեց,
Նրան պալատի
Պահակը կարգեց.
Դանդաղկո՞տն է շատ,
Այդ մեկը ոչինչ,
Միայն թե գործում
Ազնիվ լինի միշտ։


Կիմ Գաբրիելյան

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 08 Feb 2019 11:08:57 +0000
ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26027-2019-02-08-11-07-06 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26027-2019-02-08-11-07-06 ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
ԱՀ ՄԵՀԶ նախարարության…

 Թանգարանի ցուցադրության և հանրահռչակման բաժնի վարիչ Անահիտ Միքայելյանը նախ խոսեց նրանց գտնվելու վայրի ու այն բոլոր նյութերի մասին, որոնք, ի վերջո, հանգրավան են գտել թանգարանում և վկայում են ՙանիծված ռեժիսորի՚ դժբախտ ու հակասություններով լի կյանքի մանրամասները։ Ապա ներկայացրեց Անդրեյ Տարկովսկու գնահատմամբ` ՙբոլոր ժամանակների ու ազգերի ամենահանճարեղ ռեժիսոր՚-ի թանգարանային (կենսագրական ու ստեղծագործական) նյութերը։ 

Ռեժիսորը՝ Սարգիս Հովսեփի Փարաջանյանցը, ապրել ու ստեղծագործել է խորհրդային տարիներին, սեփական մաշկի վրա զգացել խորհրդային կարգերի ողջ դաժանությունն ու սահմռկեցուցիչ պատիժները։ Ծնվել է Թբիլիսիում, ուսանել Մոսկվայում, բնակվել Կիևում։ Կինոարտադրության մեջ ստեղծել է հավերժ մնայուն գործեր։ Ֆեդերիկո Ֆելինիի վկայությամբ՝ ՙՓարաջանովը ՙՆռան գույնը՚ ֆիլմով մի քանի տասնամյակ առաջ մղեց կինոն՚։ Քաթրին Դենյովի կարծիքով՝ ՙՓարաջանովը մեղավոր էր, որովհետև ազատ էր՚։ Բացառիկ հանճարով օժտված արվեստագետը քանիցս բանտարկվեց իր ազատամիտ գաղափարների պատճառով։ Բայց ոգին հաղթեց և ամեն անգամ (նույնիսկ բանտային տարիներին) ստեղծում էր ավելի արժեքավոր գործեր, որոնք ներկայացված են Երևանում գործող թանգարանի 2 հարկաբաժինների մի քանի բաժիններում։
Անահիտ Միքայելյանն արցախցի երիտասարդներին էր ներկայացնում ռեժիսորի կենսագործունեությանը վերաբերվող հայտնի ու անհայտ պատմություններ։ Ֆիլմերին անդրադարձ եղավ առանձին սրահում, թանգարանի հիմնադրման պատմությունից փաստեր ներկայացվեցին հուշային հատվածում, իսկ վերջին սրահը, որտեղ Փարաջանովի բանտային արվեստն է ցուցադրվում, խոսք գնաց ձերբակալությունների և դրանց պատճառների մասին։
Խճանկարային տեխնիկան Փարաջանովի ստեղծագործությունների հիմնական բաղադրիչներից է եղել, նրա արվեստի հիմնարար մասը։ Այդ նմուշները զբաղեցնում են մի ամբողջ բաժին։
Փարաջանովն ստեղծել է նաև ինքնաբնութագրող ու ինքնագնահատանքի եզակի գործեր։
Անահիտ Միքայելյանի խոսքի առանցքը բացառապես Փարաջանովն էր՝ իր կյանքին ու անձին վերաբերվող հետաքրքիր դրվագներով ու փաստերով հագեցած։
Փարաջանովի վաղ շրջանի ստեղծագործություններում ներքին կանխազգացումներով արտահայտված պատկերներն իրականություն են դարձել տարիներ անց, երբ նա արդեն ՙՆիկա՚ մրցանակի դափնեկիրն էր։
Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը տեղափոխվեց Երևան։ Իշխանությունների կողմից նրան հատկացված շինությունը պիտի ծառայեր և՜ որպես բնակարան, և՜ որպես թանգարան։ Բայց 1990 թվականին քաղցկեղն ընդհատեց նրա կյանքը, և շենքը 1991 թվականից ծառայում է որպես թանգարան։
Երևանում ամենաշատ այցելուներ ունեցող թանգարաններից այս մեկն ամեն օր ընդունում է հյուրեր աշխարհի տարբեր երկրներից։ Իր գոյության 28 տարիների ընթացքում թանգարանի կազմակերպած 64-րդ ցուցադրությունից արցախցի երիտասարդները վերադառնում են անչափ տպավորված։ Անուշ Հակոբջանյանն իր խորին շնորհակալությունն է հայտնում ՄԵՀԶ նախարարությանը՝ ընձեռած հնարավորության ու թանգարանից ստացած գեղագիտական հաճույքի համար։
Թերեզա Առուստամյանի համար հերթական այցը թանգարան նոր բացահայտման առիթ էր։
Անահիտ Միքայելյանը նաև տեղեկացրեց, որ ցուցանմուշների մի մասը տեղափոխվել է Ստամբուլ՝ ցուցադրելու աշխարահռչակ արվեստագետի ծննդյան 95-ամյակին նվիրված ցուցահանդեսում։ Իսկ Թուրքիայում կազմակերպված ցուցահանդեսը որակվում է որպես մինչ այդ եղած բոլոր ցուցահանդեսներից ամենամեծն ու նշանավորը, իրականություն է դարձել Ստամբուլի Բերա և Երևանի Փարաջանովի թանգարանների համագործակցության արդյունքում։ Այն բացվել է 2018թ. դեկտեմբերին ու տևելու է մինչև 2019թ. մարտ ամիսը։
Վարդուհի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 08 Feb 2019 11:06:33 +0000
Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի մեկնաբանությունը «Tert.am» գործակալությանը http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26026-tert-am http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26026-tert-am Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի մեկնաբանությունը «Tert.am» գործակալությանը
Հարց՝ Ինչպե՞ս կմեկնաբանեք…

 Պատասախան՝ Նախևառաջ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ այս հարցով Հայաստանին դիմելը զուրկ է որևէ հիմքից։ Արցախում դատապարտված ադրբեջանցի հանցագործների խնդրով պաշտոնական Բաքվին անհրաժեշտ է ուղղակիորեն դիմել պաշտոնական Ստեփանակերտին, որը դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին, որպես բարի կամքի դրսևորում, պատրաստակամություն էր հայտնել օրենքի շրջանակներում դիտարկել Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին վաղաժամկետ ազատ արձակելու հնարավորությունը, ով Արցախի տարածքում չի գործել ծանր կամ առանձնակի ծանր հանցագործություններ։

Միևնույն ժամանակ, Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել պաշտոնական Բաքվին, որպես պատասխան քայլ, ազատել Ադրբեջանում գտնվող հայ պատադներին, առաջին հերթին՝ նրանց, ովքեր ունեն առողջության հետ կապված ակնհայտ խնդիրներ։ Ադրբեջանական կողմը մերժել է առաջարկությունը՝ բացարձակ անտարբերություն ցուցաբերելով ինչպես իր քաղաքացու ճակատագրի, այնպես էլ՝ միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունների հանդեպ։ Ադրբեջանական իշխանությունների նման դիրքորոշումը տվյալ հարցի շուրջ կասկածներ չի թողնում պաշտոնական Բաքվի իրական մտադրությունների մասին։

Խստորեն հետևելով Արցախի Հանրապետության օրենսդրությանը՝ ս. թ. փետրվարի 2-ին, պատիժը կրելու ժամկետի ավարտի հետ կապված, ազատ է արձակվել Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեն, ով Արցախի Հանրապետության դատարանի վճռով դատապարտվել էր երկու տարի ազատազրկման` ԼՂՀ պետական սահմանը ապօրինի հատելու համար /Քրեական օրենսգրքի 350-րդ հոդված/։ Էլնուր Հուսեյնզադեն դիմել է Արցախի Հանրապետության իշխանություններին՝ իրեն Ադրբեջան չվերադարձնելու խնդրանքով։ Դիտարկվում է նրան երրորդ երկիր հանձնելու հնարավորությունը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից մարդասիրական թեմաներով շահարկումներին, ապա անհրաժեշտ է նշել, որ ծանր հանցագործություն կատարած անձանց վերաբերող հարցերը գտնվում են այլ հարթությունում։ Ադրբեջանի կողմից հիշատակվող Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը հանցագործներ են, որոնք մեղավոր են ճանաչվել ազգային ատելության շարժառիթներով անչափահասի առևանգման ու սպանության և մի շարք այլ հանցագործությունների մեջ։

Ավելորդ չէ հիշեցնել, որ Ադրբեջանում նման հանցագործներին հերոսացնելու տխրահռչակ նախադեպեր կան։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Fri, 08 Feb 2019 10:28:19 +0000