Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԵՐԵԿՈՅԻՆ ԻՋԵԼ ԷՐ ՄԻ ԼՈՒՍԱՎՈՐ ԹԱԽԻԾ

Ընդամենը 22 տարի է ապրել Միսաք Մեծարենցը, բայց և իր  ժառանգությամբ մտել է հայ գրականության մեծերի շարքը։

Բանաստեղծությունների առաջին գրքույկը ՙԾիածան՚ խորագրով լույս տեսավ 1907-ին։ Եվ չնայած մամուլում արտահայտված տարակարծություններին, դասվեց ժամանակի առաջնակարգ բանաստեղծների շարքը։   Նույն տարում լույս տեսավ երկրորդ ժողովածուն (ՙՆոր տաղեր՚), որն ավելի բորբոքեց սկսված գրական պայքարը, բայց և ամրացրեց բանաստեղծի դիրքն ու տարածեց նրա գրական համբավը։ 

Պոլսի հայ գրական մթնոլորտը շնչում էր մեծարենցյան պոեզիայով։ Նրա գրական սկիզբը հիշեցնում է Տերյանի աղմկալից մուտքը։ Երկուսն էլ միաժամանակ ասպարեզ իջան. տարբեր էր նրանց ստեղծագործական միջավայրը, բայց պոետական մի շարք գծերով նմանություններ ունեն։ Երկուսն էլ իրենց մնայուն, անկրկնելի տեղն ապահովեցին, մեկը՝ արևելահայ, մյուսը՝ արևմտահայ գրականության պատմության մեջ։ Վաղամեռիկ բանաստեղծի գործերն այսօր և ընդմիշտ հուզելու են ընթերցողին։ 

Մարտի 23-ին Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանը կազմակերպել էր գրական-երաժշտական երեկո՝ նվիրված հայ մեծ բանաստեղծի ծննդյան 130-ամյակին։  Քաղաքային գրադարանը տարիների գործունեության ընթացքում կարողացել է ստեղծել իր լսարանը, և միջոցառմանը մասնակցելու էր եկել մայրաքաղաքի գրասեր հասարակայնությունը։ 

Մեծարենցի մասին բացման խոսք ասաց գրադարանի տնօրեն, ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մարիա Խաչատրյանը։

Հաղորդավար Գայանե Մկրտչյանը հանգամանորեն անդրադարձավ բանաստեղծի  կենսագրությանը. Մեծարենցի կենսագիրներից մեկը՝ Թ. Ազատյանը, կարծիք է հայտնել, որ Մեծատուրյանները Ղարաբաղի մելիքների զարմից էին, որ 18-րդ դարում նրանց նախահայրը պանդխտել է Բինկյան, հետո ճամփորդել Հնդկաստան, ուր և մնացել է՝ թողնելով շուրջ 5 միլիոնի հարստություն։  

Գրողը ծնվել է Բինկյան գյուղում, բազմամարդ, հեղինակավոր և բարեկեցիկ ապրող գերդաստանում։ Մայրն աշուղի համբավ ուներ և որդու համար անտունիներ էր երգում։ Միսաքը փողոցում թուրք տղաներից դաշույնի հարված ստացավ, որը և պատճառ դարձավ  հյուծախտի ու մահվան։ 

Բանաստեղծի կյանքից բեմականացված տեսարան ներկայացրին Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի Շուշիի մասնաճյուղի ուսանողներ Մանուել և Լենա Մաթևոսյանները, որոնց խաղը հավաստի և հուզիչ էր։

Մեծարենցի բանաստեղծությունների արտասանությամբ հանդես եկան Ագնեսա Պողոսյանը և Արմինե Բաղրյանը (ԱրՊՀ), Հարութ Հակոբյանը (թիվ 11 դպրոց), Քրիստինե Մարտիրոսյանը (թիվ 3 դպրոց), Ասպրամ  Իսրայելյանը (թիվ 1 դպրոց)։

ՙԱքասիաներու շուքին տակ՚ երգը կատարեցին Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դասատուներ Աննա Իզմայիլյանը (վոկալ) և Մարինե Բախշյանը (դաշնամուր)։ 

Արցախի պետական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Սիրուն Բաղդասարյանն իր ելույթում մասնավորապես նշեց, որ Մեծարենցը երգել է բնության և սիրո գեղեցկությունը, լուսավորել հայ բանաստեղծության գալիք ճանապարհը և  դարձել հավերժի ճամփորդ։ Բանաստեղծը պետք է բնության արտացոլանքը լինի, ասել է՝ բնությունն ընկալելով որպես աստվածություն։ 

Մայրաքաղաքի թիվ 8 ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ռուզան Աբրահամյանն անդրադարձավ պոետի սիրային քնարերգությանը՝ շեշտելով, որ նա հոգու ցավը լույսի և աղոթքի է վերածել։ 

Երեկոյին իջել էր մի լուսավոր թախիծ։