Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՄԻՋԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

altԵվրոպայի հայկական միությունների համաժողովի (նախագահ` Աշոտ Գրիգորյան)  նախաձեռնությամբ երկօրյա այցով Արցախում էր գտնվում Սլովակիայի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի առաջին նախագահ (նախկին) Ֆրանտիշեկ Միկլոշկոն, Սկալիցա քաղաքի Միջին Եվրոպայի  համալսարանի ռեկտոր Հեյդե Շվարցովան, գործարարներ: Այցի շրջանակներում պատվիրակությունը եղավ Արցախի պետական համալսարանում` համագործակցություն ծավալելու առաջարկությամբ: 
Նախքան հանդիպումն սկսելը  հյուրերը հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան գոյամարտում նահատակված ուսանողների հիշատակին: ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանի մոտ տեղի ունեցած հանդիպմանը ներկա էին նաև բուհի պրոռեկտորները, դեկանները և պատասխանատու այլ աշխատողներ: Արցախի և Սլովակիայի համալսարանների ռեկտորները համառոտ ներկայացրին իրենց բուհերի գործունեությունը: Սկալիցա քաղաքի Միջին Եվրոպայի համալսարանը յուրահատուկ է նրանով, որ ուսանողներին տալիս է համաեվրոպական դիպլոմ: ԵՀՄՀ նախագահ Աշոտ Գրիգորյանի հավաստմամբ, Եվրոպայում քիչ համալսարաններ այս իրավունքն ունեն, և մեծ նվաճում կարելի է համարել, որ նման համալսարանը ցանկություն է հայտնել համագործակցել արցախյան բուհի հետ: Համագործակցության շրջանակներում բուհերը կկատարեն ուսանողների փոխանակում, դասախոսները` փոխադարձ այցեր, կֆինանսավորվեն գիտական ծրագրեր: Ուսանողները որոշ եռամսյակ այստեղ սովորելով` ավարտելուց հետո ԱրՊՀ-ի դիպլոմն ստանալուն զուգահեռ կստանան նաև այս բուհի դիպլոմը: Ծրագրի ֆինանսավորումը կկատարի Վիշեգրադյան քառյակի (Չեխիա, Հունգարիա, Լեհաստան, Սլովակիա) հիմնադրամը:     
Ս. Դադայանը ողջունեց համագործակցության առաջարկությունը: Բուհերի ռեկտորներն իրենց ստորագրությամբ վավերացրին համաձայնագիրը:
 Սլովակիայի Միջին Եվրոպայի համալսարանը  2009թ. պայմանագիր է կնքել Երևանի ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի հետ և հաջողությամբ համագործակցում է: 
Սլովակիան առաջին երկիրն է, որն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ: Նաև կրթամշակութային ծրագրերով պետք է հասնել  Արցախի քաղաքական հարցի լուծմանը. այս համոզմանն է Սլովակիայից ժամանած  պատվիրակությունը: Ըստ նրա տեղեկատվությանª պատրաստվում են մայիսին Սկալիցա քաղաքում անցկացնել գիտաժողով` նվիրված ղարաբաղյան հիմնախնդրին: 
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ