Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ

Էդիկ ԴԱՎԹՅԱՆ

ք. Հադրութ

Հադրութի մշակույթի և երիտասարդության կենտրոնի ճեմասրահում մարտի 29-ին տեղի ունեցավ ՙՃանաչիր ինձ՝ իմ ունակություններով՚ խորագրով մանկապատանեկան նկարչության մրցույթի եզրափակիչ փուլը։ Արդեն երրորդ անգամ կազմակերպվող մրցույթը նվիրված էր Հովհաննես Թումանյանի 150- ամյակին։

Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրյանի հավաստմամբ` առաջին փուլին մասնակցած 12 համայնքներից երկրորդ փուլ են անցել բոլոր 12 համայնքները և Տողի ու Հադրութի արվեստի դպրոցների սաները։ Միջոցառմանը չի մասնակցել Հադրութի մանկապատենական ստեղծագործական կենտրոնը, որը նույնպես ունի շնորհաշատ սաներ և նկարչության լավ մասնագետ։ Մրցույթին ներկայացված էր գեղանկարչության մոտ 75 գործ, նպատակն է նպաստել երեխաների հայ ազգագրության, երկրագիտության իմացությանը, նրանց կողմից ազգային աշխարհայացքի առանձնահատկությունների, գեղագիտական արժեքների ձևավորմանը։ 
Շնորհալի երեխաները մրցույթին մասնակցել են երկու տարիքային խմբերում՝ 6-13 և 14-18։ Երկրորդ փուլում ցուցահանդեսին ներկայացված նկարներից ընտրվել են հիմնական և խրախուսական մրցանակակիրները։ ՙԱշխատանքների գնահատման ընթացքում նախապատվությունը տրվել է մրցույթի պահանջներին համապատասխանող աշխատանքներին, դրանց գեղարվեստական կատարման յուրօրինակությանն ու որակին՚,- նշեց հանձնաժողովի նախագահ, ԱՀ նկարիչների միության նախագահ Հովիկ Գասպարյանը։ Ամփոփելով մրցույթի արդյունքները` Հովիկ Գասպարյանը կարևորեց արդեն երրորդ անգամ անցկացվող այս մրցույթը, քանի որ նման միջոցառումներով է հնարավոր աշխուժացնել մշակույթային կյանքը գյուղական համայնքներում։ Մրցույթին մասնակցող բոլոր երեխաներն արժանացան շնորհակալագրերի և գրքերի, իսկ 1-3-րդ տեղերը գրաված երեխաները ստացան պատվոգրեր և մրցանակներ։ Երազիկ Հայրյանը նշեց, որ հետագայում կփոխեն մրցույթի կանոնակարգը, որը հնարավորություն կտա ավելի զանազանել տարիքային խմբերը, արդյունքում ավելի շատ երեխաներ կխրախուսվեն, իսկ մրցանակները հանձնաժողովի անդամներն ավելի դյուրությամբ կարող են բաշխել։ Նման մրցույթների անցկացումն անհրաժեշտություն է, ինչն ավելի մեծ դեր կխաղա շրջանի արվեստասեր երեխաների կյանքում։