Logo
Print this page

ԳԱՐԻ ԱՎԱՆԵՍՅԱՆ. ՊԱՐԸ ԱՊՐԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԱՐՏԱՀԱՅՏՎԵԼՈՒ ՄԻՋՈՑ Է

Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

 Հայ­կա­կան ազ­գա­յին պա­րար­վես­տը հա­զա­րա­մյակ­նե­րի պատ­մու­թյուն ու­նի։ Չնա­յած բազ­մա­պի­սի փոր­ձու­թյուն­նե­րին, այդ թվում նաև՝ իր մշա­կույ­թին սպառ­նա­ցող մար­տահ­րա­վեր­նե­րին, հայ ժո­ղո­վուր­դը կա­րո­ղա­ցել է պահ­պա­նել ազ­գա­յին մշա­կույ­թի ան­բա­ժա­նե­լի մաս կազ­մող պա­րար­վես­տը։

Ազ­գագ­րա­կան պա­րի ար­ցա­խյան հատ­վա­ծի ջա­հա­կիր­նե­րից մե­կը՝ ՙՄենք ենք, մեր սա­րե­րը՚ եր­գի-պա­րի պե­տա­կան հա­մույ­թը, նույն­պես կա­րո­ղա­ցել է հաղ­թա­հա­րել ժա­մա­նակ­նե­րի փոր­ձու­թյուն­նե­րը և ներ­կա­յում պատ­վով է ներ­կա­յաց­նում հայ մշա­կույթն ու Ար­ցա­խը՝աշ­խար­հի բո­լոր ծա­գե­րում։ Հա­մույ­թի ան­ցած ու­ղուն, ներ­կա­յին և ձեռք­բե­րում­նե­րին անդ­րա­դար­ձել ենք նրա գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար, ար­վես­տի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ Գա­րի ԱՎԱՆԵՍՅԱՆԻ հետ զրույ­ցում։-Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ինք­նա­վար մար­զի Եր­գի-պա­րի պե­տա­կան հա­մույ­թը ե­զա­կի­նե­րից էր, ո­րի հա­մեր­գա­յին ծրա­գիրն ընդ­գր­կում էր տար­բեր ազ­գե­րի պա­րեր։ Այ­դու­հան­դերձ, չնա­յած ար­հես­տա­կան խո­չըն­դոտ­նե­րին, պա­րա­ցան­կում ա­մե­նա­մեծ բա­ժի­նը կազ­մում էր հայ­կա­կա­նը։ Հի­շում եմ, որ յու­րա­քան­չյուր հա­մեր­գից ա­ռաջ նա­խա­պես զգու­շաց­նում էին, որ պետք է ադր­բե­ջա­նա­կան պա­րեր բե­մադ­րենք։ Ա­յո, ծրագ­րում նե­րա­ռում էինք, բայց գի­տե՞ք երբ էինք բե­մադ­րում. այն ժա­մա­նակ, երբ ղե­կա­վա­րու­թյու­նից ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ էին գա­լիս հա­մեր­գին։ Մյուս բո­լոր հա­մերգ­նե­րին այդ բե­մադ­րու­թյուն­նե­րը պա­րա­ցան­կից հա­նում էինք և դհոլ, զուռ­նա­յի ներ­քո մեր հայ­կա­կան քո­չա­րին պա­րում, -ա­սում է Գա­րի Ա­վա­նե­սյա­նը:
-Պա­րը ապ­րե­լու և ինք­նաար­տա­հայտ­վե­լու մի­ջոց է, -նշում է նա ու շա­րու­նա­կում,-պա­րում եմ 13 տա­րե­կա­նից։ Ստե­փա­նա­կեր­տի Պիո­ներ­նե­րի տան այդ տա­րի­նե­րին միակ պա­րու­սույ­ցի՝ Սեր­գեյ Խա­չատ­րյա­նի մոտ մեկ տա­րի պա­րե­լուց հե­տո, 1972թ. ընդգրկվե­ցի ԼՂԻՄ եր­գի-պա­րի հա­մույ­թում և 16 տա­րե­կա­նում ար­դեն հա­մույ­թի մե­նա­կա­տարն էի։ 1980-ա­կան­նե­րին հա­մույ­թի պա­րա­յին մա­սի ղե­կա­վարն էի։ Ար­ցա­խյան ա­զա­տագ­րա­կան պա­տե­րազ­մում վի­րա­վոր­վե­լուց և ա­պա­քին­վե­լուց հե­տո շա­րու­նա­կե­ցի աշ­խա­տանքս։ ՙՄենք ենք, մեր սա­րե­րը՚ ազ­գագ­րա­կան եր­գի-պա­րի պե­տա­կան հա­մույ­թի ստեղ­ծու­մից հե­տո սկզ­բում պա­րու­սույց էի, 2008 թվա­կա­նից առ այ­սօր՝ հա­մույ­թի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վա­րը։ Ա­ռանձ­նա­կի ոգևո­րու­թյամբ եմ շա­րու­նա­կում նաև ման­կա­վար­ժա­կան գոր­ծու­նեու­թյունս։ Մոտ 20 տա­րի է աշ­խա­տում եմ նաև Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան կենտ­րո­նում։ Գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում հասց­րել եմ ա­վե­լի քան 60 պար բե­մադ­րել։
Պա­տաս­խա­նե­լով ՙՄենք ենք, մեր սա­րե­րը՚ եր­գի-պա­րի պե­տա­կան հա­մույ­թի նպա­տակ­նե­րի, ծրագ­րե­րի ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րի և հյու­րա­խա­ղե­րի աշ­խար­հագ­րա­կան ընդգրկման վե­րա­բե­րյալ հար­ցին՝ գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վա­րը մաս­նա­վո­րա­պես նշեց.
-Հա­մույ­թի գլ­խա­վոր նպա­տակն է՝ աշ­խար­հին ներ­կա­յաց­նել Ար­ցա­խում ստեղծ­վող մշա­կույ­թը։ Ա­ռանց մշա­կույ­թի պե­տու­թյունը չի կա­րող լիար­ժեք ներ­կա­յա­նալ աշ­խար­հին։ Ար­դեն 10 տա­րի է, ինչ մեր աշ­խա­տան­քը հիմ­նա­կա­նում կենտ­րո­նաց­րել ենք ազ­գագ­րա­կան եր­գի ու պա­րի վրա։ Ընդ­հան­րա­պես ազ­գագ­րու­թյան ար­ցա­խյան հատ­վա­ծը քիչ է ու­սում­նա­սիր­ված։ Ար­ցա­խյան բար­բա­ռով մոտ 20 երգ ու­նենք, ո­րոն­ցից մի քա­նի­սի խոսքն ու ե­րաժշ­տու­թյու­նը ես եմ հե­ղի­նա­կել։ Նույն կերպ ազ­գագ­րա­կան պա­րե­րից ո­րոշ­նե­րը մշա­կե­լով` ժո­ղովր­դա­կան եր­գե­րի հի­ման վրա բե­մադ­րել ենք, ին­չը սա­կայն բա­վա­րար հա­մա­րել չի կա­րող։ Մենք հս­կա­յա­կան ազ­գագ­րա­կան մշա­կույթ ենք կորց­րել, և այ­սօր պետք է ձգ­տել դրա վե­րած­նու­թյա­նը։ Մեր հա­մույ­թի հյու­րա­խա­ղե­րի աշ­խար­հագ­րու­թյու­նը լայն ընդ­գր­կում ու­նի։ Պար­բե­րա­բար հա­մերգ­նե­րով հան­դես ենք գա­լիս ՌԴ մեծ թվով քա­ղաք­նե­րում, ԱՄՆ-ում, Պարս­կաս­տա­նում, Լի­բա­նա­նում, Հու­նաս­տա­նում, այ­լուր։ Ներ­կա­յաց­նում ենք մեր երգն ու պա­րը, իսկ մեր հա­մեր­գը, որ­պես կա­նոն, ա­մե­նուր եզ­րա­փակ­վում է Ար­ցա­խի դրո­շը վեր պար­զած։
Ար­վես­տի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ Գա­րի Ա­վա­նե­սյա­նի պա­րա­յին բե­մադ­րու­թյուն­նե­րի ցան­կում հատ­կան­շա­կան ու ա­ռանձ­նա­հա­տուկ տեղ ու­նի Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյա­նը նվիր­ված ՙԿի­լի­կիա՚ պա­րը։ Սանկտ Պե­տեր­բուր­գում կա­յա­ցած մի­ջազ­գա­յին պա­րա­յին մր­ցույ­թում ՙԿի­լի­կիա՚-ն ար­ժա­նա­ցել է Գրան պրի մր­ցա­նա­կի.
-Ար­վես­տա­սեր հա­սա­րա­կու­թյան մեծ մասն ար­դեն ծա­նոթ է ՙԿի­լի­կիա՚ պա­րին, և ա­մեն ան­գամ բուռն ծա­փող­ջույն­նե­րով է դի­մա­վո­րում և յու­րո­վի ըն­կա­լում այդ հա­մա­րը։ Տա­րի­ներ ա­ռաջ հրա­վիր­վել էինք Հու­նաս­տան։ ՙԿի­լի­կիա՚ պա­րով ոգևոր­ված էր նաև Հու­նաս­տա­նի հա­յոց թե­մի ա­ռաջ­նոր­դը: ՙԱյս պարն իմ առջև ցե­ղաս­պա­նու­թյան ծանր պատ­կեր­ներ է բա­ցում։ Ես տես­նում եմ Կի­լի­կիա­յի պատ­մու­թյու­նը, նույ­նիսկ ՝ ծո­վը, ա­լիք­նե­րը, Դեր Զո­րի կո­տո­րա­ծը ... ՚, -ա­սաց Հու­նա­հա­յոց թե­մի ա­ռաջ­նոր­դը։
Պա­րի մտահ­ղա­ցումն ա­ռա­ջա­ցել է ՙԿի­լի­կիա՚ եր­գը լսե­լուց հե­տո։ Հա­յոց Կի­լի­կիա­յի պատ­մու­թյու­նը խորն ու­սում­նա­սի­րե­լուց հե­տո սկ­սե­ցի աշ­խա­տել բե­մադ­րու­թյան վրա և ար­դյուն­քում հա­ջո­ղե­ցի։
Խո­սե­լով հան­դի­սա­տե­սին սպաս­վող ա­ռա­ջի­կա նո­րու­թյուն­նե­րի մա­սին, Գա­րի Ա­վա­նե­սյա­նը տե­ղե­կաց­րեց, որ աշ­խա­տում է ար­ցա­խյան բար­բա­ռով նոր եր­գի վրա, ո­րը պա­րա­յին բե­մադ­րու­թյամբ կներ­կա­յաց­նեն մինչև տա­րե­վերջ։

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.