comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԿՈ­ՄԻ­ՏԱՍ ԱՐ­ՍԵ­ՆԻ ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԿՈ­ՄԻ­ՏԱՍ ԱՐ­ՍԵ­ՆԻ ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱՆ

Ար­ցա­խի գրող­նե­րի միու­թյու­նը ծանր կո­րուստ կրեց։ Հու­նի­սի 11-ին կյան­քից հե­ռա­ցավ տա­ղան­դա­վոր ար­ձա­կա­գիր, քա­ղա­քա­կան-հա­սա­րա­կա­կան, մշա­կու­թա­յին ան­խոնջ գոր­ծիչ Կո­մի­տաս Ար­սե­նի Դա­նիե­լյա­նը։ 

 Կո­մի­տաս Դա­նիե­լյա­նը ծն­վել է 1947թ. սեպ­տեմ­բե­րի 7-ին, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Մար­տու­նու շր­ջա­նի Նոր Շեն գյու­ղում։ Միջ­նա­կար­գից հե­տո ու­սու­մը շա­րու­նա­կել է Բաք­վի պե­տա­կան ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տու­տի բա­նա­սի­րա­կան ֆա­կուլ­տե­տի հա­յոց լեզ­վի և գրա­կա­նու­թյան բաժ­նում, ա­վար­տել 1970թ.։ 1971-1972թթ. ծա­ռա­յել է խոր­հր­դա­յին բա­նա­կում։ 1972-1978թթ. աշ­խա­տել է Ար­ցա­խի ռա­դիո­հա­ղոր­դում­նե­րի մար­զա­յին կո­մի­տեում՝ որ­պես լրագ­րող, խմ­բա­գիր և ա­վագ խմ­բա­գիր։ 1979-1989-ին խմ­բագ­րել է Աս­կե­րա­նի շր­ջա­նի ՙԿար­միր դրոշ՚ (ՙԽա­չեն՚) թեր­թը։ 1990-1992թթ. ՙՀա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն՚ թեր­թի սե­փա­կան թղ­թա­կիցն էր Ար­ցա­խում։ 1993-94-ին խմ­բագ­րել է ԼՂՀ Գե­րա­գույն խոր­հր­դի ՙԱր­ցախ՚ պաշ­տո­նա­թեր­թը, 1995-ին՝ Ար­ցա­խի գրող­նե­րի միու­թյան ՙԵ­ղի­ցի լույս՚ ամ­սա­թեր­թը։ 1995-96թթ. ծա­ռա­յել է ԼՂՀ պաշտ­պա­նու­թյան բա­նա­կում, աշ­խա­տել է ԼՂՀ մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյան հա­մա­կար­գում։ 2000-2006թթ. խմ­բագ­րել է ՙՀայ­րե­նյաց պաշտ­պան՚ թեր­թը, այ­նու­հետև նրան վս­տահ­վել է Ստե­փա­նա­կեր­տի Վ. Փա­փա­զյա­նի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի տնօ­րե­նի պաշ­տո­նը։ ԽՍՀՄ գրող­նե­րի միու­թյան ան­դամ է 1989-ից, իսկ Ար­ցա­խի գրող­նե­րի և Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միու­թյան ան­դամ՝ 1994-ից։ 

Ար­ցա­խյան ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րին ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցե­լու հա­մար ար­ժա­նա­ցել է ԼՂՀ ՙՎա­չա­գան Բա­րե­պաշտ՚ և ՙՄայ­րա­կան ե­րախ­տա­գի­տու­թյուն Ար­ցա­խի քա­ջոր­դի­նե­րին՚ մե­դալ­նե­րին։
Որ­պես գրող և լրագ­րող` Կ. Դա­նիե­լյա­նը ձեռք է բե­րել իր ինք­նա­տիպ ձե­ռա­գի­րը, ո­րը պայ­նա­վոր­ված է քա­ղա­քա­ցիա­կան պարտ­քի խո­րը գի­տակ­ցու­մով, երկ­րի ճա­կա­տագ­րի հան­դեպ ու­նե­ցած ակ­տիվ դիր­քո­րոշ­մամբ։ Կ. Դա­նիե­լյա­նը բե­ղուն ար­ձա­գիր էր՝ աստ­վա­ծա­յին շնորհ­քով, աշ­խա­տա­սի­րու­թյամբ, բա­ռի հան­դեպ ու­նե­ցած պա­տաս­խա­նատ­վու­թյան զգա­ցու­մով։ Այդ են վկա­յում նրա ՙԱնկ­նիք նա­մակ­ներ՚, (1981), ՙԵ­րաշտ տա­րի՚ (1989), ՙԱր­ցախն իմ տունն է՚ (1994), ՙԵր­կու պատմ­վածք՚ (1999), ՙԱր­ցա­խը՝ չսան­ձած նժույգ՚ (2006), ՙԴեմ-հան­դի­ման՚ (1996), ՙՃիչ՚ (2004), ՙԱ­մա­րա­սի զան­գե­րը՚ (2006), ՙՊոր­տա­լար՚ (2007) և այլ ժո­ղո­վա­ծու­ներ։ 2017-ին Երևա­նում հրա­տա­րակ­վեց Կ. Դա­նիե­լյա­նի ըն­տիր եր­կե­րի երկ­հա­տո­րյա­կը, ո­րը ջեր­մո­րեն ըն­դուն­վեց ըն­թեր­ցող­նե­րի լայն շր­ջա­նակ­նե­րի և ան­վա­նի գրա­կա­նա­գետ­նե­րի կող­մից։
Կ. Դա­նիե­լյա­նի ա­վագ որ­դին՝ Նա­րե­կը, ո­րը սո­վո­րում էր ԱրՊՀ պատ­մու­թյան ֆա­կուլ­տե­տում, իր ու­սա­նող ըն­կեր­նե­րի հետ նետ­վեց մար­տի՝ դառ­նա­լով ան­հայտ ճա­կա­տագ­րի տեր զին­վո­րյալ։
Կ. Դա­նիե­լյա­նը թո­ղել է հա­րուստ գրա­կան ժա­ռան­գու­թյուն, ո­րը հայ գրա­կա­նու­թյան ան­կա­խու­թյան շր­ջա­նի մնա­յուն է­ջե­րից է։
Կ. Դա­նիե­լյա­նի հի­շա­տա­կը պայ­ծառ կմ­նա նրա գր­չա­կից ըն­կեր­նե­րի և նրան ճա­նա­չող­նե­րի սր­տե­րում։

Ար­ցա­խի գրող­նե­րի միու­թյուն
ՙԱ­զատ Ար­ցախ՚ հան­րա­պե­տա­կան թերթ