comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ, ՈՉ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԻՄԱՍՏՈՎ, ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ՚
Logo
Print this page

ՙԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ, ՈՉ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԻՄԱՍՏՈՎ, ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ՚

Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ

Հո­վիկ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱՆ: Ծնն­դյան թվա­կա­նը` 1960: Ծնն­դա­վայ­րը` Շու­շի: Ա­վար­տել է Երևա­նի Փ. Թեր­լե­մե­զյա­նի ան­վան գե­ղար­վես­տի ու­սում­նա­րա­նը: Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի նկա­րիչ­նե­րի միու­թյան ան­դամ է, այժմ` ԱՀ նկա­րիչ­նե­րի միու­թյան նա­խա­գահ: Զբաղ­վում է նաև ման­կա­վար­ժա­կան աշ­խա­տան­քով: 

Ստորև ներ­կա­յաց­նում ենք գե­ղան­կար­չի հետ մեր հար­ցազ­րույ­ցը:

-Հո­վիկ, դու կա­րո­ղա­նո՞ւմ ես նկա­րել քո ման­կու­թյու­նը։
-Ման­կու­թյու­նը մշ­տա­պես քո մեջ կա. ման­կու­թյու­նը ին­չով է գե­ղե­ցիկ, հի­շար­ժան: Նրա­նով, որ չես հի­շում, թե ձմեռն ինչ­քան ցուրտ օ­րեր է ու­նե­ցել, չես հի­շում ա­մառ­վա տոթ օ­րե­րը։ Հի­շում ես ձմեռ­վա մա­քուր գույ­նե­րը՝ սպի­տա­կու­թյու­նը, որ հրա­շա­լի է…Ման­կու­թյու­նը գու­ցե նրա­նով է հի­շար­ժան, որ քո ա­ռա­ջին ծա­նո­թու­թյունն է աշ­խար­հի, բնու­թյան հետ։ Գի­տա­կա­նո­րեն ա­պա­ցուց­ված է, որ այդ տա­րի­քում գույ­ներն ա­վե­լի պայ­ծառ ես ըն­կա­լում։ Տա­րի­քի հետ այդ պայ­ծա­ռու­թյունն այլ ե­րանգ­ներ է ըն­դու­նում։ Ա­մե­նա­մեծ դաս­տիա­րա­կը բնու­թյունն է։
Ե­թե ստեղ­ծա­գոր­ծում ես, քո ա­մեն գոր­ծի մեջ ման­կու­թյու­նը ներ­կա է, ե­թե չկա, ինչ-որ բան սխալ է… Նո­րու­թյուն ա­սած չեմ լի­նի, որ ա­մեն ինչ սկս­վում է ման­կու­թյու­նից։ Ման­կու­թյուն կա, որ մար­դուն բա­րիաց­նում է, կա, որ չա­րաց­նում է։
Իմ ման­կու­թյու­նը…Ըն­տա­նիք հաս­կա­ցո­ղու­թյու­նը, ին­տուի­տիվ, այդ տա­րի­քում է իմ մեջ ձևա­վոր­վել…Ըն­կալ­վում է սե­րը, որ միա­վո­րում է ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին, այն միաս­նու­թյու­նը, որ կա ըն­տա­նի­քում։ Այդ սի­րո, այդ միաս­նու­թյան կա­րոտն է, որ հե­տա­գա­յում մղում է քեզ դե­պի քո հա­րա­զատ մի­ջա­վայ­րը։
Ման­կու­թյան կա­րո­տը մշ­տա­պես քո մեջ է, և այն դառ­նում է գույն, ե­րանգ…Իմ ման­կու­թյան մեջ տխուր ե­րանգ­ներ էլ կան, դա բնո­րոշ է իմ սերն­դի ման­կու­թյա­նը։ Ե­ղել են դժ­վա­րու­թյուն­ներ, որ մեզ դաս­տիա­րա­կել են, դժ­վա­րու­թյուն­ներ, որ հե­տաքր­քիր են դարձ­րել մեր ման­կու­թյու­նը։
Երբ Շու­շիից` իմ ծնն­դա­վայ­րից, պի­տի տե­ղա­փոխ­վեինք Ստե­փա­նա­կերտ, ես 6-րդ դա­սա­րա­նում էի սո­վո­րում: Պա­տու­հա­նին նս­տած մի կուշտ լաց ե­ղա. դա կար­ծես հրա­ժեշտ էր իմ ման­կու­թյա­նը։ Այդ ժա­մա­նակ­նե­րից Շու­շին մշ­տա­պես կար իմ ե­րազ­նե­րում։ Երբ սո­վո­րում էի Երևա­նի Թեր­լե­մե­զյա­նի ան­վան գե­ղար­վես­տի ու­սում­նա­րա­նում, գնում էի իմ ծնն­դա­վայ­րը՝ է­տյուդ­ներ ա­նե­լու։ Ես ինձ այն­տեղ Տեր էի զգում։ Մի բան էլ. իմ ման­կու­թյունն իր մեջ ու­ներ շատ ե­րա­զանք­ներ՝ օ­րի­նակ, հե­ծա­նիվ ու­նե­նա­լը…Ա­մեն ինչ ու­նե­նա­լը մար­դուն զր­կում է եր­ջա­նիկ պա­հե­րից։
Մի խոս­քով, ման­կու­թյու­նը քո ա­մե­նամ­տե­րիմ ըն­կերն է։
-Շու­շին, Մա­յի­սյան հաղ­թա­նա­կը, ան­կա­խու­թյունն ինչ ե­րանգ­ներ ու­նեն քո կտավ­նե­րում։

-Իմ դիպ­լո­մա­յին աշ­խա­տան­քում ես ծնն­դա­վայրս նկա­րե­ցի, ՙՀար­սա­նիք Շու­շիում՚` այս­պես վեր­նագ­րե­ցի։ Իմ կյան­քի ա­մե­նաեր­ջա­նիկ պա­հե­րից էր, երբ ըն­դուն­վե­ցի Թեյ­լե­մե­զյան ու­սում­նա­րան, դա իմ մեծ ե­րա­զան­քի շեմն էր, որ­տեղ ոտք դրե­ցի։ Երկ­րորդ ու­րա­խու­թյունս, երբ ծն­վեց ա­ռաջ­նեկս, դա հայր դառ­նա­լու զգա­ցումն էր, ըն­տա­նի­քի զգա­ցո­ղու­թյու­նը, որ սեր­տո­րեն կապ­ված է հայ­րե­նի­քի զգաց­ման հետ, եր­րորդ` ա­մե­նա­մեծ ու­րա­խու­թյունս Շու­շիի մա­յի­սյան հաղ­թա­նակն էր, դա միայն քա­ղա­քի ա­զա­տագ­րու­մը չէր։ Դա պե­տա­կա­նու­թյան զգա­ցո­ղու­թյունն էր, որ վե­րած­վեց եր­ջան­կու­թյան հզոր զգա­ցու­մի։ Ա­մե­նա­մեծ վի­րա­վո­րան­քը քո հո­ղում տն­վո­րի նման ապ­րելն է։ Հայ­րե­նի­քի ա­զա­տագ­րու­մը, քո երկ­րում տեր լի­նե­լը ա­մե­նա­մեծ եր­ջան­կու­թյունն է: Սա պի­տի գնա­հատ­վի։ Մեր սե­րուն­դը տե­սավ մեր մեծ հայ­րե­նի­քի այս հատ­վա­ծի ա­զա­տագ­րու­մը։ Մեր մեծ ե­րա­զան­քը մեր մեծ հայ­րե­նի­քի ա­զա­տագ­րու­մը մնաց…ա­պա­գա­յին: Այս ամ­բող­ջը, այս ո­գեշն­չու­մը, բնա­կա­նա­բար, ար­տա­հայտ­վում է քո կտավ­նե­րում, դառ­նում է գույն, դառ­նում նկար:
-ժա­մա­նա­կի քո ըն­կա­լու­մը։
-Հիմ­նախն­դիր­ներ կան՝ ճիշտ եր­կիր կա­ռու­ցե­լու, ճիշտ ղե­կա­վար ընտ­րե­լու, ճիշտ ապ­րե­լու…Քեզ ար­դեն օ­տա­րը չի ղե­կա­վա­րում։ Դու ինքդ պի­տի քեզ ու քո եր­կի­րը ղե­կա­վա­րես։ Ե­թե եր­կիրդ ճիշտ չկա­ռու­ցե­ցիր, չհ­զո­րաց­րիր, կորց­նե­լու ես։ Երբ նոր ես սկ­սում եր­կիր կա­ռու­ցել, սխալ­ներ էլ ես ու­նե­նում։ Ե­թե Աստ­ված քեզ հաղ­թա­նակ ու եր­կիր է տվել, դա մեզ հա­մար ե­րա­նա­վետ, բայց պատ­մու­թյան հա­մար մի ակն­թարթ է։ Տվա­ծը գնա­հա­տենք:


Մենք այն ոչ հե­ռա­վոր ժա­մա­նակ­նե­րում մեկս մյու­սի հան­դեպ ե­ղանք պարզ, մա­քուր, ազ­նիվ։ Մենք ի­րար շատ սի­րե­ցինք, և դրա հա­մար Աստ­ված կանգ­նեց մեր թի­կուն­քին։ Այն օ­րե­րին մենք բո­լորս հա­վա­սար էինք, և այդ հա­վա­սա­րու­թյու­նը հաղ­թա­նակ­ներ բե­րեց։ Դա­րեր ի վեր պե­տա­կա­նու­թյուն չենք ու­նե­ցել, և պե­տա­կան զգա­ցո­ղու­թյան պա­կաս ու­նենք։ Պի­տի սո­վո­րենք։ Ո՞ւմ են պետք այս­քան կու­սակ­ցու­թյուն­նե­րը։ Հյու­րեր եմ ու­նե­նում, և եր­բեմն ինձ հարց­նում են՝ ո՞ր կու­սակ­ցու­թյան մեջ եմ։ Հար­ցին հար­ցով եմ պա­տաս­խա­նում. իսկ իմ մեջ ինչ-որ պա­կաս բան զգաց­վու՞մ է: Սփյուռ­քի հա­մար կու­սակ­ցա­կա­նու­թյու­նը գու­ցե ըն­դու­նե­լի է` որ­պես հա­մախմ­բող, ան­ջատ-ան­ջատ հա­մայ­նք­նե­րը ի­րար կա­պող օ­ղակ, բայց մեր մի փոք­րիկ երկ­րում տաս­նյակ կու­սակ­ցու­թյուն­ներ կան, ի­րար դեմ պայ­քա­րող։ Դրանց շա­տու­թյու­նը հե­տամ­նա­ցու­թյան ար­դյունք է։ Տն­տե­սա­պես աղ­քատ երկ­րում՝ այդ­քան կու­սակ­ցու­թյուն­ներ, այդ­քան գրա­սե­նյակ­ներ՝ գու­մար մս­խող, իշ­խա­նու­թյան հա­մար կռիվս տվող…
-Մի հար­ցազ­րույ­ցում ա­սել ես՝ ա­գա­հու­թյու­նը տգի­տու­թյու­նից է գա­լիս։ Վի­ճե­լի տե­սա­կետ է։
-Ա­գա­հու­թյու­նը անգ­րա­գի­տու­թյան նշան է։ Ա­գա­հու­թյունն իր մեջ վա­խի զգա­ցում է ամ­փո­փում։
Գի­տակ­ցենք մեր սխալ­նե­րը։
Ա­պաշ­խա­րենք։
-Դառ­նանք նկար­չու­թյա­նը։ Ին­չի՞ վրա ես աշ­խա­տում։
-Մի մտահ­ղա­ցում ու­նեմ. ու­զում եմ ծառ նկա­րել՝ հս­կա, հպարտ։ Ման­կու­թյան տա­րի­նե­րին որ ծառ էինք տես­նում, բարձ­րա­նում էինք, և դա ինք­նա­ճա­նաչ­ման, աշ­խարհ­ճա­նաչ­ման փորձ էր։ Ծառ նկա­րեմ, և դա իմ ման­կու­թյան ծա­ռը լի­նի։ Միտ­քը հզոր բան է, այն նյու­թա­կան դարձ­նե­լը տա­ռա­պանք է, սար­սա­փե­լի մի բան է։ Կա­րող է տա­րի­նե­րով աշ­խա­տես որևէ մտ­քի վրա և…
Եր­կի­րը լքե­լը կար­ծես թե պար­սա­վան­քի ար­ժա­նի բան է, բայց ար­վես­տի հս­կա­ներն ի­րենց բա­ցա­հայ­տել են այլ մի­ջա­վայ­րե­րում։ Օ­րի­նակ, Դա­լին թո­ղել է Իս­պա­նիան, բնակ­վել Փա­րի­զում, ստեղ­ծել իր փայ­լուն գոր­ծե­րը։ Տն­տե­սա­կան վի­ճակն ազ­դում է ար­վես­տի վրա։ Ար­վես­տա­գե­տը, ոչ սո­վո­րա­կան ի­մաս­տով, սահ­ման­ներ չի ըն­դու­նում…
-Հո­վիկ, ե­թե նկար­չու­թյու­նը չընտ­րեիր…
-Հի­մա են…ընտ­րում։ Մի բան հի­շե­ցի. երբ ա­ռա­ջին դա­սա­րա­նում էի սո­վո­րում, ու­սուց­չու­հին հարց­րեց՝ ի՞նչ ենք ու­զում դառ­նալ։ Մե­կը՝ բժիշկ, մե­կը՝ ու­սու­ցիչ, մե­կը՝ նա­խա­գահ, մե­կը՝ օ­դա­չու և այլն, և այլն, և երբ հեր­թը հա­սավ ինձ, բո­լոր մաս­նա­գի­տու­թյուն­ներն աս­ված-վեր­ջա­ցած էին, ա­սա­ցի՝ ու­զում եմ մարդ դառ­նալ։ Ծի­ծաղ բարձ­րա­ցավ, ա­մեն տեղ պատ­մե­ցին, ծի­ծա­ղե­ցին, ծի­ծա­ղե­ցին, և ա­ռայ­սօր հի­շում եմ այն վի­րա­վո­րան­քը…Քո կո­չու­մը քեզ հետ գա­լիս է քո ծն­ված օ­րից։ Ե­թե ա­մեն մեկն իր կոչ­ման, Աստ­ծո նա­խան­շած ճա­նա­պար­հով գնա, կյան­քի ծու­ռը քիչ կլի­նի։
-Դու Ար­ցա­խի նկա­րիչ­նե­րի միու­թյան նա­խա­գահն ես…
-Միու­թյան…ծա­ռան եմ։ Ե­թե բո­լորս ծա­ռա­յենք, թվում է, թե ա­մեն ինչ իր տե­ղը կընկ­նի։

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.