comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԿԵՍ ԴԱՐ` ՔԱ­ՄԱՆ­ՉԱ­ՅԻ ՀԵՏ
[ARM]     [RUS]     [ENG]

ԿԵՍ ԴԱՐ` ՔԱ­ՄԱՆ­ՉԱ­ՅԻ ՀԵՏ

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Ստե­փա­նա­կեր­տի պատ­կե­րաս­րա­հում վեր­ջին ժա­մա­նակ­ներս տե­ղի են ու­նե­նում բազ­մաբ­նույթ մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­ներ` հա­մերգ­ներ, հան­դի­պում­ներ, քն­նար­կում­ներ և այլն: Այս շար­քից էր նաև Հա­կոբ Խա­լա­թյա­նի ՙԱն­վերջ վե­րա­դարձ՚ խո­րագ­րով հա­մերգ-հան­դի­պու­մը: ՙԱ­յո՜,- ա­սում է մաեստ­րո Խա­լա­թյա­նը,- սա և՜ հա­մերգ է, և՜ կեն­դա­նի զրույց, ո­րի ըն­թաց­քում մար­դիկ զա­նա­զան և հե­տաք­րք­րա­շարժ տե­ղե­կու­թյուն­ներ են ի­մա­նում թե՜ իմ կյան­քից, թե՜ հին նվա­գա­րան­նե­րից՚:

Իսկ ա­մե­նաու­շագ­րավն այն էր, որ պատ­կե­րաս­րա­հում ներ­կա­յաց­ված էին հենց Հա­կոբ Խա­լա­թյա­նի նկար­նե­րը: Թե՜ ե­րաժշ­տու­թյան և թե՜ գե­ղան­կար­չու­թյան մեջ, խոս­տո­վա­նում է ե­րա­ժիշ­տը, նրան ձգում են ա­զա­տու­թյունն ու երևա­կա­յու­թյու­նը: Բազ­մա­փորձ ե­րա­ժիշ­տի գոր­ծու­նեու­թյունն Ար­ցա­խում կարևո­րեց ԱՀ Մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան փոխ­նա­խա­րար Մե­լա­նյա Բա­լա­յա­նը, հույս հայտ­նե­լով, որ նրան կհա­ջող­վի վե­րա­կանգ­նել քա­ման­չա­յի, քա­մա­նիի վրա նվա­գե­լու ա­վան­դույ­թը:
Հա­կոբ Խա­լա­թյա­նին, ով ար­դեն եր­կու տա­րի աշ­խա­տում է Ար­ցա­խում, ներ­կա­յաց­րեց պատ­կե­րաս­րա­հի տնօ­րեն Ե­լե­նա Դա­դա­յա­նը: Բաց­ման խոս­քում նա ըն­դգ­ծեց, որ այս հա­մերգ-հան­դի­պու­մը նվիր­ված է հո­բե­լյա­նա­կան տա­րեթ­վին. Հա­կոբ Խա­լա­թյանն ար­դեն կես դար է քա­ման­չա­յի հետ է: Եվ ան­չափ խոր­հր­դան­շա­կան է, նկա­տում է տի­կին Դա­դա­յա­նը, որ այդ­քան նշա­նա­կա­լից տա­րե­թի­վը նա նշում է Ար­ցա­խում:
Ինչ­պես խոս­տո­վա­նում է ին­քը` Հա­կոբ Խա­լա­թյա­նը, նա սի­րում է հենց այս ձևա­չա­փով հան­դի­պել մարդ­կանց, զրու­ցել, ներ­կա­յաց­նել ծրագ­րե­րը, նվա­գել: Իսկ տե­ղե­կու­թյուն­նե­րը, որ ե­րա­ժիշ­տը հա­ղոր­դում էր հան­դի­սա­տե­սին, բազ­մա­զան ու չա­փա­զանց հե­տաքր­քիր էին` հին արևե­լյան նվա­գա­րան­նե­րի, այդ նվա­գա­րան­նե­րը փայ­լուն տի­րա­պե­տող ե­րա­ժիշտ­նե­րի, իր կյան­քի փու­լե­րի մա­սին: Հե­տաք­րք­րա­շարժ տե­ղե­կու­թյուն­նե­րից էր այն, որ 19-րդ դա­րի սկզբ­նե­րից մինչև ան­ցյալ դա­րի 20-ա­կան թվա­կան­նե­րը ողջ Ան­դր­կով­կա­սում փայ­լում էին ղա­րա­բաղ­ցի ե­րա­ժիշտ­նե­րը` հիմ­նա­կա­նում ան­ցած Շու­շիի դպ­րո­ցը: Սա­կայն, ցա­վով նկա­տում է նա, երբ խոր­հր­դա­յին կար­գե­րը հաս­տատ­վե­ցին Ան­դր­կով­կա­սում, տա­րա­ծաշր­ջա­նը բա­ժան­վեց ե­րեք հան­րա­պե­տու­թյուն­նե­րի, ջր­բա­ժան­ներ գծ­վե­ցին դրանց միջև, ով մնաց Ադր­բե­ջա­նում, դար­ձավ այդ երկ­րի ժո­ղովր­դա­կան ար­տիս­տը: Այ­նուա­մե­նայ­նիվ, խոր­հր­դա­յին շր­ջա­նում Ադր­բե­ջա­նում լույս տե­սած Ֆի­րի­դուն Շու­շինս­կու հու­շե­րի գր­քում նշ­ված է այն փաս­տը, որ Բաք­վում ե­րա­ժիշտ­նե­րի մեծ մա­սը հա­յեր են ե­ղել, այն էլ ղա­րա­բաղ­ցի հա­յեր, և որ հենց նրանք են հիմք դրել ժո­ղովր­դա­կան ե­րաժշ­տար­վես­տի պրո­ֆե­սիո­նա­լիզ­մին: Բայց, ան­կա­խու­թյան տա­րի­նե­րից հե­տո, այդ երկ­րում հրա­տա­րակ­ված որևէ գր­քում էլ ոչ մի խոսք չկա այդ հայ ե­րա­ժիշտ­նե­րի մա­սին: Եվ ստաց­վում է, որ նրանց 150 տար­վա ա­րած գոր­ծը ջուրն է նետ­վել: Միայն շու­շե­ցի Ա­լեք­սանդր Ա­լեք­սանդ­րյանն է, որ խոր­հր­դայ­նա­ցու­մից հե­տո մեկ­նեց Հա­յաս­տան, միա­ցավ մյուս գոր­ծող ե­րա­ժիշտ­նե­րին, և միա­սին շա­րու­նա­կե­ցին ժո­ղովր­դա­կան ե­րաժշ­տար­վես­տի զար­գաց­ման գոր­ծը: Ու­շագ­րավ էր նաև այն փաս­տը, որ Սո­վե­տա­կան Հա­յաս­տա­նում խոր­հր­դա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից ժա­մա­նակ առ ժա­մա­նակ քանդ­վում էր ժո­ղովր­դա­կան ե­րաժշ­տար­վես­տի զար­գաց­ման և սերն­դա­փո­խու­թյան գոր­ծըն­թա­ցը: Այս­պես, 20-րդ դա­րի 20-ա­կան թվա­կան­նե­րին Երևա­նում Վար­դան Բու­նու կող­մից ստեղծ­ված, ժող­գոր­ծիք­նե­րից կազմ­ված Արևե­լյան սիմ­ֆո­նիկ նվա­գա­խում­բը վերևից ի­ջած հրա­մա­նով ցր­վեց, իսկ Բաք­վում ծա­գու­մով ղա­րա­բաղ­ցի Ա. Իո­նի­սյա­նի ժող­գոր­ծիք­նե­րի նվա­գախմ­բին ոչ միայն ձեռք չտ­վե­ցին, այլև ա­մեն կերպ ա­ջակ­ցե­ցին, որ­պես­զի խում­բը տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ գոր­ծի և զար­գա­նա:
Հ. Խա­լա­թյա­նի ներ­կա­յաց­րած փաս­տերն, ի­րոք, ան­չափ խո­սուն էին: Այս­պես, 1960-ա­կան թվա­կան­նե­րին Երևա­նի Ռո­մա­նոս Մե­լի­քյա­նի ան­վան ե­րաժշ­տա­կան ու­սում­նա­րա­նի ժող­գոր­ծիք­նե­րի բաժ­նում ըն­դա­մե­նը 10 տեղ կար տրա­մադր­ված` 4 քա­նո­նա­հա­րի, մե­կա­կան` քա­ման­չա­հա­րի, թա­ռա­հա­րի, ուդ­հա­րի, ա­կոր­դեո­նիս­տի, դու­դու­կա­հա­րի և զուռ­նա­հա­րի հա­մար: Եվ դա այն դեպ­քում, երբ Հա­յաս­տա­նում` ան­դր­կով­կա­սյան տա­րա­ծաշր­ջա­նի մի ան­քակ­տե­լի մա­սում, հա­րուստ ա­վան­դույթ­ներ էին պահ­պան­ված: Այս տրա­մա­բա­նու­թյան հետևան­քով խոր­հր­դա­յին տա­րի­նե­րի 80-ա­կան­նե­րին Հա­յաս­տա­նում շատ քիչ ե­րա­ժիշտ­ներ կա­յին այս աս­պա­րե­զում: Ի­րա­վի­ճա­կը փոխ­վեց Հա­յաս­տա­նը ան­կախ պե­տու­թյուն հռ­չակ­վե­լուց հե­տո: Կար բա­վա­կա­նին մի եր­կար ժա­մա­նա­կաշր­ջան, երբ այդ ա­վան­դույթ­նե­րը վե­րա­կանգ­նե­լու նպա­տա­կով բո­լոր ե­րաժշ­տա­նոց­նե­րի ժող­գոր­ծիք­նե­րի բաժ­նում սո­վո­րող ա­շա­կերտ­նե­րի, ու­սա­նող­նե­րի հա­մար ու­սումն անվ­ճար էր: Ար­դյուն­քում, վկա­յում է Հ. Խա­լա­թյա­նը, մեր օ­րե­րին Հա­յաս­տա­նում ոչ մի ժո­ղովր­դա­կան գոր­ծի­քի վե­րա­բե­րյալ մաս­նա­գետ­նե­րի պա­կաս չկա: Ա­վե­լին, այդ ո­լոր­տը մեծ զար­գա­ցում է ապ­րում: Ա­հա թե ին­չու, բա­ցատ­րում է նա, մեծ սի­րով ըն­դու­նեց ա­ռա­ջար­կը` Ար­ցա­խում վե­րա­կեն­դա­նաց­նե­լու ժո­ղովր­դա­կան ե­րաժշ­տար­վես­տը: Բազ­մա­փորձ ե­րա­ժիշ­տը հա­վա­տում է, որ նախ­կի­նում հա­րուստ ա­վան­դույթ­ներ ու­նե­ցող Ար­ցա­խում նո­րից կփայ­լեն ար­ցախ­ցի քա­ման­չա­հար­նե­րը, թա­ռա­հար­նե­րը, զուռ­նա­հար­նե­րը, դու­դու­կա­հար­նե­րը, սա­զան­դար­նե­րը:
Հա­մեր­գի ըն­թաց­քում նրան միա­նում էին այլ ե­րա­ժիշտ­ներ ինչ­պես բազ­մա­փորձ, այն­պես էլ` սկս­նակ: Հա­մեր­գին մաս­նակ­ցել են Ար­ցա­խի պե­տա­կան երգ­չա­խում­բը` Նի­նա Գրի­գո­րյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ, Ստե­փա­նա­կեր­տի Սա­յաթ-Նո­վա­յի ան­վան ե­րաժշ­տա­կան քո­լե­ջի նո­րաս­տեղծ Սա­զան­դար­նե­րի ե­ռյա­կը, ժող­գոր­ծիք­նե­րի նվա­գա­խում­բը` Հա­կոբ Խա­լա­թյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ, և Կո­մի­տա­սի ան­վան ե­րաժշ­տա­կան դպ­րո­ցի ա­շա­կերտ, փոք­րիկ շնոր­հա­շատ եր­գիչ Վլա­դի­միր Գալս­տյա­նը: Ծրագ­րում ընդգրկված էին թե՜ հայ ա­շուղ­նե­րի` Սա­յաթ-Նո­վա­յի, Ջի­վա­նու, Ա­շո­տի, Շե­րա­մի, և թե՜ հայ կոմ­պո­զի­տոր­նե­րի` Կո­մի­տա­սի, Էդ. Բաղ­դա­սա­րյա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը: Ա­ռանձ­նա­հա­տուկ ու­շադ­րու­թյան ար­ժա­նա­ցավ Բաղ­դա­սար Դպի­րի (17-րդ դար) ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը:
Հա­մերգ-հան­դի­պումն ան­ցավ աշ­խույժ, ջերմ մթ­նո­լոր­տում: