comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙԱՊ­ՐԵ­ԼՈՒ ԲԱ­ՆԱ­ՁԵ­ՎԸ՚՝ ՊԱՏ­ԳԱՄ ՍԵ­ՐՈՒՆԴ­ՆԵ­ՐԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՊ­ՐԵ­ԼՈՒ ԲԱ­ՆԱ­ՁԵ­ՎԸ՚՝ ՊԱՏ­ԳԱՄ ՍԵ­ՐՈՒՆԴ­ՆԵ­ՐԻՆ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Ստե­փա­նա­կեր­տի Շառլ Ազ­նա­վու­րի ան­վան մշա­կույ­թի կենտ­րո­նում տե­ղի ու­նե­ցավ ռա­դիոլ­րագ­րող, հրա­պա­րա­կա­խոս, ՀՀ գրող­նե­րի միու­թյան ան­դամ Գո­հար Մար­տի­կյա­նի ՙԱպ­րե­լու բա­նաձև՚ մա­տե­նա­շա­րի 11-րդ հա­տո­րի ար­ցա­խյան շնոր­հան­դե­սը: Այն նվիր­ված է 2016թ. Ապ­րի­լյան պա­տե­րազ­մում նա­հա­տակ­ված հե­րոս մար­տիկ­նե­րին:

Մի­ջո­ցա­ռու­մը, ո­րին ներ­կա էին ապ­րի­լյան քա­ռօ­րյա­յում զոհ­ված քա­ջոր­դի­նե­րի ըն­տա­նիք­նե­րի ան­դամ­ներն ու հա­րա­զատ­նե­րը, նա­խա­ձեռ­նել էր Ստե­փա­նա­կեր­տի Մու­րա­ցա­նի ան­վան քա­ղա­քա­յին գրա­դա­րա­նի տնօ­րի­նու­թյու­նը։
Գրա­կա­նա­գի­տա­կան մի շարք հոդ­ված­ներ, քնա­րա­կան բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ, ՙԵ­րեք վի­պակ Ման­չու­կի և Կառլ­սո­նի մա­սին՚ գր­քի երկ­րորդ մա­սի թարգ­մա­նու­թյուն, ՙԻմ ա­ռա­ջին գիր­քը՚ ման­կա­կան պատմ­վածք­նե­րի ժո­ղո­վա­ծու, ՙՃղա­կո­տոր իմ տոհ­մա­ծառ՚ վա­վե­րա­գիր վի­պերգ. սրանք Գ. Մար­տի­կյա­նի այն գոր­ծերն են, ո­րոնք տպագր­վել են մինչ ՙԱպ­րե­լու բա­նաձև՚ գր­քի ա­ռա­ջին հա­տո­րի լույ­սըն­ծա­յու­մը։ Հե­տո ար­դեն տպագր­վե­ցին այս շար­քի 2-րդ, 3-րդ և 4-րդ և.... 12-րդ հա­տոր­նե­րը։ Վեր­ջին՝ 11 և 12-րդ հա­տոր­նե­րը կյան­քի են կոչ­վել ՀՀ նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի դրա­մաշ­նոր­հա­յին ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում:
Շուրջ եր­կու տաս­նա­մյակ Հա­յաս­տա­նի հան­րա­յին ռա­դիո­յի ե­թե­րում հն­չում է ՙԱպ­րե­լու բա­նաձև՚ հա­ղոր­դա­շա­րը, որն ինք­նին հու­զիչ է, բայց նաև հույս, հպար­տու­թյուն ու լա­վա­տե­սու­թյուն ներ­շն­չող։ Հա­ղոր­դա­շա­րի հե­ղի­նակ Գո­հար Մար­տի­կյա­նը մեկ առ մեկ հա­վա­քում ու ներ­կա­յաց­նում է Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տում ան­մա­հա­ցած քա­ջոր­դի­նե­րի կյանքն ու նրանց սխ­րան­քի պատ­մու­թյուն­նե­րը՝ յու­րա­քան­չյու­րի հետ վե­րապ­րե­լով սե­փա­կան վիշ­տը։ Նրա որ­դին՝ սեր­ժանտ Ա­շոտ Չա­խո­յա­նը, հա­տուկ նշա­նա­կու­թյան գն­դի ա­ռա­ջին զոհն է, ո­րի պատ­մու­թյու­նով էլ տր­վեց և՜ հա­ղորդ­ման, և՜ մա­տե­նա­շա­րի մեկ­նար­կը։ Հե­ղի­նա­կին հա­ջող­վել է պատ­մա­վա­վե­րագ­րա­կան փաս­տագ­րում­նե­րով հե­րոս­նե­րի մա­սին խո­սել ա­ռան­ձին-ա­ռան­ձին, բարձ­րար­ժեք գրա­կան-գե­ղար­վես­տա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան չա­փա­նիշ­նե­րով ներ­կա­յաց­նել կեր­պար­ներ, ո­րոնք միան­գա­մից դառ­նում են հա­րա­զատ ու սի­րե­լի։ Ինչ­պես մա­տե­նա­շա­րին տված իր գնա­հա­տա­կա­նում ա­սել է բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Ար­տեմ Սարգ­սյա­նը, կեր­պար առ կեր­պար նրանք ի­րենց մնա­յուն տեղն են գտել այս գրա­վոր պան­թեո­նում՝ որ­պես ան­մահ զո­րա­խումբ՝ հե­տա­գա հար­ձա­կում­նե­րը կա­սեց­նե­լու վճ­ռա­կա­նու­թյամբ։

Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի նվի­րյալ­նե­րի ո­գին էր կրողն ու զո­րաց­նո­ղը այն սերն­դին, ո­րը 2016թ. ապ­րի­լին ծառս ե­ղավ թշ­նա­մու դեմ, բռ­նուցք­վեց ու ան­խա­թար պա­հեց երկ­րի սահ­ման­նե­րը։ 21-րդ դա­րի հայ հե­րոս­նե­րի դյու­ցազ­նա­կան սխ­րան­քը սույն հա­տո­րում էլ դար­ձավ ար­ցա­խյան նո­րօ­րյա տա­րեգ­րու­թյան փայ­լուն է­ջե­րից մե­կը:
ՙԱպ­րի­լյան քա­ռօ­րյան ա­պա­ցու­ցեց, որ հայ ազ­գի միակ դաշ­նա­կի­ցը հա­մայն հա­յու­թյունն ու հա­յոց բա­նակն է։ Ապ­րի­լյան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ մեր սե­րունդն ա­պա­ցու­ցեց, որ ինքն ար­ժա­նա­պա­տիվ կեց­վածք ու­նի։ Մենք մեր հույսն այ­լոց ո­ղոր­մա­ծու­թյան վրա չդ­րե­ցինք, և մեր քա­ջա­րի տղա­նե­րի շնոր­հիվ պաշտ­պա­նե­ցինք մեր հայ­րե­նի­քը՚,-բաց­ման խոս­քում ա­սաց Մու­րա­ցա­նի ան­վան քա­ղա­քա­յին գրա­դա­րա­նի տնօ­րեն Մա­րիա Խա­չատ­րյա­նը։
Ա­ռանց հուզ­մուն­քի հնա­րա­վոր չէր լսել Ապ­րի­լյան պա­տե­րազ­մի նա­հա­տակ Նո­րայր Հա­ջյա­նի հոր՝ վաս­տա­կա­շատ լրագ­րող Մի­քա­յել Հա­ջյա­նի խոս­քը. ՙԾանր ու շնոր­հա­կալ ա­ռա­քե­լու­թյուն է բեռ­նել իր նուրբ ու­սե­րին Գո­հար Մար­տի­կյա­նը։ ՙԱպ­րե­լու բա­նաձև՚-ը նրա մայ­րա­կան խո­նար­հումն է նա­հա­տակ­ված բո­լոր տղա­նե­րի հի­շա­տա­կի առջև: Ես ինքս գր­չի մարդ եմ և պատ­կե­րաց­նում եմ հե­ղի­նա­կի կա­տա­րած այս հս­կա­յա­կան, ան­չա­փե­լի աշ­խա­տան­քի հզո­րու­թյու­նը: Կա­տա­րե­լը ոչ միայն գրելն է, այլ նաև գր­քի հե­րոս­նե­րից յու­րա­քան­չյու­րի կյանքն ապ­րելն ու վե­րապ­րե­լը` հա­րա­զատ­նե­րի հետ միա­սին: Ես խո­նարհ­վում եմ հե­ղի­նա­կի կամ­քի, աշ­խա­տա­սի­րու­թյան, հայ­րե­նա­սի­րու­թյան ու նվիր­վա­ծու­թյան առջև: Բո­լոր որ­դե­կո­րույս ծնող­նե­րի նման ես նույն­պես հպարտ եմ իմ զա­վա­կով, հպարտ եմ, որ մենք այդ­պի­սի սե­րունդ ենք մե­ծաց­րել, ով­քեր ա­պա­հո­վել են մեր խա­ղա­ղու­թյու­նը հա­յոց եր­կն­քի տակ՚,- ա­սել է նա։
Գ. Մար­տի­կյա­նի կա­տա­րա­ծը բարձր գնա­հա­տեց ՙՄայ­րու­թյուն՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը. միու­թյան նա­խա­գահ Հաս­միկ Մի­քա­յե­լյա­նը նրան ՙՄայ­րա­կան ե­րախ­տա­գի­տու­թյուն՚ մե­դալ հանձ­նեց։ ՙԿյան­քը Ձեզ նման ու­ժեղ­նե­րինն է, Ձեզ նման ապ­րեց­նող­նե­րի­նը: Տի­կին Գո­հար, Ձեր ազ­գա­նունն ամ­բող­ջաց­նում է Ձեր ողջ էու­թյու­նը։ Ա­յո, Դուք էլ Մար­տիկ եք, զին­վոր, որ պայ­քա­րում է, կռ­վում, և Ձեր կռիվն ազ­նիվ է, վեհ ու ազ­գան­վեր՚,- իր խոս­քում ա­սաց Հաս­միկ Մի­քա­յե­լյա­նը։
Գրա­կան գոր­ծու­նեու­թյամբ Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի հե­րոս­նե­րի սխ­րան­քը հա­վեր­ժաց­նե­լու և Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի անձ­նա­կազ­մի շր­ջա­նում ի­րա­կա­նաց­րած հայ­րե­նան­վեր աշ­խա­տանք­նե­րի հա­մար ԱՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի հրա­մա­նով Գո­հար Մար­տի­կյա­նը պարգևատր­վեց պատ­վոգ­րով։ Այն հե­ղի­նա­կին հանձ­նեց ԱՀ ՊՆ ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան դաս­տիա­րա­կու­թյան և հա­սա­րա­կայ­նու­թյան հետ կա­պե­րի բաժ­նի սպա, կա­պի­տան Նու­նե Ա­բա­ղյա­նը։
ԱՀ զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հա­րա­զատ­նե­րի միու­թյան (ԶԱՀՄ) կող­մից հե­ղի­նա­կին ե­րախ­տա­գի­տու­թյան խոսք ա­սաց և շնոր­հա­կա­լագ­րով պարգևատ­րեց կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­գահ Ար­թուր Առս­տա­մյա­նը։ ՙԱզ­գը, հայ­րե­նի­քը, պե­տու­թյունն ու բա­նա­կը Դուք դարձ­րիք Ձեր և ու­րիշ­նե­րի ապ­րե­լու բա­նա­ձը՚,- նշել է միու­թյան նա­խա­գա­հը։
Շնոր­հան­դեսն ու­ղեկց­վել է գրա­կան-գե­ղար­վես­տա­կան մոն­տա­ժով. հայ­րե­նա­սի­րա­կան բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի աս­մուն­քով, երգ ու պա­րով հան­դես են ե­կել Շու­շիի Խ. Ա­բո­վյա­նի ան­վան հիմ­նա­կան դպ­րո­ցի դաս­վար Նա­րի­նե Գրի­գո­րյա­նի խում­բը և ԱՀ ՊԲ ՙԱս­պետ՚ հա­մույ­թը։
ՙԱ­մեն ան­գամ մեծ սի­րով եմ գա­լիս Ար­ցախ՝ այն ա­վե­լի շե­նա­ցած, ա­մուս­նու­թյուն­նե­րով ու մա­նուկ­նե­րով բազ­մա­ցած տես­նե­լու հա­վա­տով։ Այ­սօր այս բե­մում ար­ցախ­ցու ո­գին էր թևա­ծում։ Ու­նե­նա­լով այս­պի­սի սե­րունդ ու այս­պի­սի բա­նակ՝ մենք դեռ շատ հաղ­թա­նակ­ներ պի­տի կռենք…
Թող Տե­րը պա­հա­պան լի­նի ապ­րող­նե­րին, իսկ զոհ­ված հե­րոս­նե­րի փո­խա­րեն նրանց անձ­նա­զո­հու­թյան օ­րի­նա­կով ապ­րող­նե­րը թող ու­նե­նան Ա­մե­նա­կալ Աստ­ծո օրհ­նու­թյու­նը՚,- շնոր­հա­կա­լա­կան իր խոսքն այս­պես ա­վար­տեց Գո­հար Մար­տի­կյա­նը։