comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՏՈ­ՂԸ ՄՆԱ­ՑԵԼ Է ԻՐ ԾԻ­ՐՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՏՈ­ՂԸ ՄՆԱ­ՑԵԼ Է ԻՐ ԾԻ­ՐՈՒՄ

Նվարդ Ա­ԼԵՔ­ՍԱ­ՆՅԱՆ

 Ար­ցա­խի Չլդ­րան գյու­ղում ծն­ված մարդն իր ստեղ­ծա­գոր­ծա­կան ճա­նա­պար­հի ոչ միայն սկիզ­բը, այլև ամ­բողջ ըն­թաց­քի շար­ժիչ ուժ է կար­գել իր ծնն­դա­վայ­րը: Այն­քան միա­ձույլ է հայ­րե­նի գյու­ղին, որ ոչ միայն նրա շունչն է ա­ռել, այլև իր կեն­սագ­րու­թյու­նը մաս-մաս պահ տվել այն­տեղ ապ­րող­նե­րին, որ քայլքն իր հե­րոս­նե­րի հետ լի­նի ի­րա­կան: Դրա­նից էլ ըն­թեր­ցո­ղի հույզ ու մոր­մոքն ան­նյութ, ան­մար­մին չեն՝ որ­քան էլ ռո­ման­տիկ լի­նեն Ա­դյա­նի պա­տում­նե­րը ու գոր­ծող ան­ձանց վարքն ու էու­թյու­նը` հա­ճախ ի­րա­վի­ճա­կին ան­հա­րիր ու ան­հաս­կա­նա­լի, և որ ըն­թեր­ցո­ղի մտ­քում եր­կար, շա՛տ եր­կար շա­րու­նակ­վի նույն­քան ա­նակն­կալ վեր­ջա­բա­նը:

Հի­րա­վի, որ­քան քիչ բան է պետք  մար­դու եր­ջան­կու­թյան հա­մար, միա­ժա­մա­նակ, որ­քան քիչ բան է պետք նույն մար­դու կյան­քը, ճա­կա­տա­գի­րը խե­ղե­լու: Իր հե­րոս­նե­րի հա­մար ա­հա այս­պի­սի դժ­վա­րին ու դրա­մա­տիկ ի­րա­վի­ճակ է ստեղ­ծել Լևոն Ա­դյա­նը, ա­սես փոր­ձե­լու նրանց տո­կու­նու­թյու­նը, կամ­քը, և այդ շար­քում նաև փոր­ձա­քար են իր խառն­ված­քին բնո­րոշ գծե­րը՝ իր հե­րոս­նե­րից մե­կի լիի­րավ ի­րա­վուն­քով:
Եր­կար տա­րի­ներ ապ­րել և աշ­խա­տել է Բաք­վում: Ըն­թեր­ցո­ղի հետ այ­սօր էլ շա­րու­նակ­վող զրույցն սկ­սել է տաս­նա­մյակ­ներ ա­ռաջ` հրա­պա­րակ հա­նե­լով պատմ­վածք­ներ, վի­պակ­ներ, վե­պեր։ Հե­ղի­նակ է ինք­նու­րույն ու թարգ­մա­նա­կան ե­րե­սուն գր­քե­րի՝ ՙԿյան­քի ճա­նա­պար­հին՚, ՙՀե­ռու լեռ­նե­րում՚, ՙԻմ երկ­րի մար­դիկ՚, ՙԱշ­նա­նա­յին ցր­տեր՚, ՙԿորս­ված բար­դի­ներ՚, ՙԱյն հե­ռա­վոր ամ­ռա­նը՚, ՙՏու­նը գյու­ղի ծայ­րին՚, ՙՄո­ռաց­ված եր­գը՚, ՙԴարձ ի շր­ջանս յուր՚, ՙՀե­ռա­ցող ե­զերք՚, ՙԻ­րիկ­նա­յին աղ­ջա­մուղջ՚, ՙԱնձրևից հե­տո՚, ՙԹուխ ճա­յը՚ և այլն:
ԽՍՀՄ, Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան, ՀՀ և ԱՀ գրող­նե­րի միու­թյուն­նե­րի ան­դամ է: Գր­քե­րը լույս են տե­սել նաև այլ լե­զու­նե­րով:
Իր կյան­քում հա­զար ու մի փոր­ձու­թյուն է ճա­շա­կել՝ ստեղ­ծա­գոր­ծա­կան հա­ջո­ղու­թյուն­նե­րով ու վա­յէջք­նե­րով, ա­ռանց ի­մա­նա­լու, որ մի օր էլ պան­դխ­տու­թյան ցու­պը կառ­նի ու Բաք­վից կհե­ռա­նա իր տե­սած ու ապ­րած ցե­ղաս­պա­նու­թյան ա­նա­մոք վիշտն ու կս­կիծն ա­ռած: Ան­ցյալ դա­րա­վեր­ջին ադր­բե­ջան­ցի­նե­րի կազ­մա­կեր­պած ա­րյու­նոտ Սում­գա­յի­թի շա­րու­նա­կու­թյու­նը դար­ձած Բաք­վի հայ­կա­կան ջար­դե­րի մա­սին վա­վե­րագ­րու­թյու­նը հրա­պա­րակ է հա­նել ժա­մա­նակ անց: Ու ՙՀե­ռա­ցող ե­զերք՚ վեպ դար­ձած այդ գոր­ծում ար­ցա­խա­հա­յե­րիս ար­դար պա­հան­ջին ի պա­տաս­խան՝ պե­տա­կա­նո­րեն հա­յե­րի սպանդ ի­րա­կա­նաց­նող բե­րանն ար­նոտ մար­դա­կեր ա­զե­րուն հա­կակ­շիռ, Լևոն Ա­դյա­նը հայ գրո­ղի ազն­վա­կա­նու­թյամբ պի­տի ներ­կա­յաց­նի նաև այդ ցե­ղի ող­ջա­խոհ­նե­րին, ով­քեր ի պա­տիվ ի­րենց կա­րո­ղա­ցան ի­րենց մարդ­կա­յին էու­թյու­նը պա­հել ան­գամ խառ­նակ, դժո­խա­յին ժա­մա­նակ­նե­րում: Հե­ղի­նակն ան­ձամբ շա­տե­րին էր ճա­նա­չում եր­կու ՙբա­րի­կադ­նե­րից՚: Եվ ՙՀե­ռա­ցող ե­զերք՚-ը իր ցա­վով ու տա­ռա­պան­քով, իր մեջ ամ­փոփ­ված հայ ե­րի­տա­սար­դի ու ադր­բե­ջա­նու­հու զար­մա­նահ­րաշ սի­րո պատ­մու­թյամբ, ա­սել է թե՝ կյան­քի հաղ­թա­նա­կով պի­տի միա­նար իր ար­ձա­կին՝ հայ­րե­նի բնու­թյան հան­դեպ պաշ­տա­մուն­քի ղո­ղանջ­նե­րով հյուս­ված մարդ­կա­յին ճա­կա­տագ­րե­րի յու­րօ­րի­նակ պատ­կե­րաս­րա­հին: Այդ ա­մե­նից հե­տո գրողն ա­ռա­վել կապ­վել է իր հայ­րե­նի­քին, իր ան­ցյա­լին, նրանց իր հա­մար կար­գե­լով ա­պաս­տան ու հոգևոր նե­ցուկ: Այն­տեղ ինքն ան­պարտ է, ան­խո­ցե­լի, իր սի­րե­լի­նե­րով բնա­կեց­ված աշ­խար­հից է սկս­վում գա­լի­քի մեկ­նա­կե­տը:
ՙՀեռ­վից նա­յողն ինձ չի հաս­կա­նա, իմ սիր­տը հե­ռու լեռ­նե­րում է միշտ, այն­տեղ է հո­գիս, ու ես կա­րո­տից գի­շեր ու ցե­րեկ այր­վում եմ ան­ծուխ... դար­ձիր ար­մատ­նե­րիդ` որ­տե­ղից գա­լիս և ուր ես գնում...՚: Ա­սենք, որ վե­պը վե­րահ­րա­տա­րակ­վել է, թարգ­ման­վել ռու­սե­րեն, ա­ռա­ջի­կա­յում այն կու­նե­նա նաև անգ­լե­րեն տար­բե­րա­կը։

Լևոն Ա­դյա­նի գու­նեղ ար­ձա­կում այ­սօր հա­մա­րյա թե բո­լոր ժան­րերն էլ ներ­կա են՝ ման­րա­քան­դակ­նե­րից մինչև պատմ­վածք, վի­պակ ու վեպ: Այս շար­քում անն­կատ չեն մնում ման­րա­քան­դակ­նե­րը, ո­րոնք քնա­րա­կան շն­չով ա­րար­ված ար­ձակ բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ են, և յու­րա­տե­սակ բա­նա­լի գրո­ղի ժա­մա­նակ ա­ռաջ լույս տե­սած մի շարք գոր­ծերն ըն­կա­լե­լու հա­մար։ Նոր ժա­մա­նակ­նե­րում, այ­սինքն` վեր­ջին տա­րի­նե­րին են գր­վել ու հան­րա­գու­մա­րում են, դաս­դա­սում հե­ղի­նա­կի հույ­զե­րը, մեկ ան­գամ ևս հաս­տա­տե­լով, որ գրո­ղա­կան հա­յաց­քը սնող գե­ղա­գի­տա­կան հեն­քը՝ կյան­քի վայ­րի­վե­րում­նե­րին հա­կա­ռակ՝ մնա­ցել է նույ­նը։ Ման­րա­քան­դակ­ներն ի­րենց նա­խոր­դած վի­պակ­նե­րից ու պատմ­վածք­նե­րից, ա­սել է թե` մի ամ­բողջ կյանք ապ­րե­լուց հե­տո են գր­վել և գրո­ղի՝ ինքն ի­րեն վե­րա­դառ­նա­լու հե­տա­գիծն են երևաց­նում... ՙԻ­լյա Սե­լինս­կին, տես, ինչ է ա­սում. ե­թե որևէ տեղ մի մարդ է մեռ­նում, ինձ թվում է` ես եմ մե­ղա­վոր… ժա­մա­նակ­նե­րը փոխ­վել են հի­մա… Քո ան­բիծ լի­նե­լը դեռ ո­չինչ չար­ժե՝ նա­յած նենգ լե­զուն ինչ կտա­րա­ծի քո ան­վան շուրջ. ձյունն էլ է ճեր­մակ, բայց աղ­տոտ­վում է կեղ­տոտ ոտ­քե­րից՚:
Ժա­մա­նակ է ան­ցել՝ փո­թոր­կուն ի­րա­դար­ձու­թյուն­նե­րով լի ու կյան­քի դժ­վա­րին դա­սերն ա­ռա­ծի քն­նա­խույզ հա­յաց­քով է գրողն ան­ցյալն ամ­փո­փում։ Ան­ցյա­լի ա­նուշ պատ­կեր­նե­րին, հայ­րե­նի գյու­ղի անն­ման հու­շե­րին, ցա­վոք, ա­վե­լա­ցել են նաև ա­վե­րի ու բռ­նու­թյան, տան ու օ­ջա­խի, հա­րա­զատ­նե­րի կորս­տի ա­նանց ցա­վը, Բաք­վում, Սում­գա­յի­թում, Ադր­բե­ջա­նի հա­յա­շատ այլ վայ­րե­րում թշ­նա­մու կազ­մա­կեր­պած նախ­ճի­րին զոհ գնա­ցած ըն­կեր­նե­րի հի­շա­տա­կի առջև ու­նե­ցած մոր­մո­քը, ո­րի հա­մար անց­նող օ­րը մխի­թա­րանք չու­նի...
Սանկտ Պե­տեր­բուր­գում հան­գր­վա­նած գրողն այ­սօր էլ շա­րու­նա­կում է ստեղ­ծա­գոր­ծել: Նրա բե­րած գրա­կա­նու­թյու­նը հայ­րե­նի տան, բնա­կա­վայ­րի, իր հա­րա­զատ ե­զեր­քի պատ­մու­թյան գե­ղար­վես­տա­կան ըն­թեր­ցումն է, տոհ­մա­կան­չի ղո­ղանջ­նե­րի ար­ձա­գան­քը ժա­մա­նակ­նե­րի հո­լո­վույ­թում։ Լևոն Ա­դյա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյան գե­ղար­վես­տա­կան ար­ժա­նի­քը պայ­մա­նա­վոր­ված է հայ­րե­նի ե­զեր­քի գե­ղեց­կու­թյան հե­ղի­նա­կին տե­սա­նե­լի պատ­կե­րով, դրա ե­զա­կիու­թյան իր ըն­կալ­մամբ, հմայ­քից ապ­րած իր հիաց­մամբ։ Ուս­տի, զար­մա­նա­լի չէ, որ Լևոն Ա­դյա­նի տո­ղը մնա­ցել է իր ծի­րում` տա­րի­նե­րի ըն­թաց­քում նոր ար­տա­հայտ­չա­մի­ջոց­նե­րով հո­րի­զոն ընդ­լայ­նե­լով և տոհ­մա­կան­չը նոր ելևէջ­նե­րով երևաց­նե­լով։ Եվ այս ա­մե­նը դար­ձել է իր ար­ձա­կի տար­բե­րան­շա­նը հայ գրա­կա­նու­թյան մեջ։