comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՐԱՖ­ՖԻ ՋԵՆ­ԴՈ­ՅԱՆ՝ ՆԿԱ­ՐԻ­ՉԸ ՊԵՏՔ Է ՊՐՊ­ՏՈՂ ԼԻ­ՆԻ
[ARM]     [RUS]     [ENG]

ՐԱՖ­ՖԻ ՋԵՆ­ԴՈ­ՅԱՆ՝ ՆԿԱ­ՐԻ­ՉԸ ՊԵՏՔ Է ՊՐՊ­ՏՈՂ ԼԻ­ՆԻ

Ըն­դուն­ված է հա­մա­րել, որ հա­յերն ի­րենց հո­գե­կերտ­ված­քով եվ­րո­պա­կան մյուս ժո­ղո­վուրդ­նե­րից ա­վե­լի շատ ֆրան­սիա­ցի­նե­րին են մոտ։ Պա­տա­հա­կան չէ, որ Ֆրան­սիա­յում հայ­կա­կան հա­մայնքն ա­մե­նա­բազ­մա­մարդն է։

Ֆրան­սիա­յում հա­յե­րի ներ­կա­յու­թյան մա­սին ա­ռա­ջին հի­շա­տա­կում­նե­րը թվագր­վում են վաղ միջ­նա­դա­րին։ Օռ­լեան քա­ղա­քից հե­ռու՝ Ժեր­մի­նյե դե Պրե վայ­րում է գտն­վում Ֆրան­սիա­յի կրո­նա­կան հնա­գույն կա­ռույց­նե­րից մե­կը՝ 806թ. հու­նա­կան խա­չի ձևով մոխ­րա­գույն քա­րից կա­ռուց­ված Կա­րո­լինգ­նե­րի մա­տու­ռը։ Պատ­մա­բան­նե­րը պն­դում են, որ մա­տու­ռը հի­շեց­նում է Մեծ Հայ­քի պատ­մա­կան Բա­գա­րան քա­ղա­քի ե­կե­ղե­ցին, իսկ նրա ճար­տա­րա­պետն ար­մատ­նե­րով Հա­յաս­տա­նից էր՝ Օ­դոն ա­նու­նով։

1393թ. Փա­րի­զում Ցե­լես­տին­ցի­նե­րի աբ­բա­յու­թյու­նում թաղ­վում է Կի­լի­կյան Հա­յաս­տա­նի վեր­ջին թա­գա­վոր Լևոն VI¬ը։ Ա­վե­լի ուշ սպի­տակ մար­մա­րե շի­րի­մը տե­ղա­փո­խում են Սեն Դե­նիի բա­զի­լիկ ե­կե­ղե­ցի։ Աս­տի­ճա­նա­բար Ֆրան­սիա­յում ապ­րող հա­յե­րի մա­սին տե­ղե­կու­թյուն­ներն ա­վե­լա­նում են։ Ո­մանք հա­յե­րե­նով գր­քեր էին հրա­տա­րա­կում, ու­րիշ­նե­րը՝ օգ­նում մայ­րե­նի լե­զուն սո­վո­րե­լու հար­ցում, ինչ¬որ մեկն սկ­սեց զբաղ­վել ար­տադ­րու­թյամբ, մեկ ու­րի­շը՝ առևտրով։
1915¬1923թթ. Արևմտյան Հա­յաս­տա­նում տե­ղի ու­նե­ցած ցե­ղաս­պա­նու­թյան պատ­ճա­ռով մի­լիո­նա­վոր հա­յեր ար­տա­գաղ­թում են աշ­խար­հի տար­բեր եր­կր­ներ, այդ թվում և Ֆրան­սիա։ Նրանց միա­նում են Խոր­հր­դա­յին Ռու­սաս­տա­նից, Մեր­ձա­վոր Արևել­քից տե­ղա­փոխ­ված հա­յե­րը։ Հա­կա­ռակ ա­մե­նօ­րյա կյան­քի դա­ժա­նու­թյա­նը, հայ­րե­նա­զուրկ մար­դու կար­գա­վի­ճա­կին, հա­յե­րը Ֆրան­սիա­յում ապ­րում էին աշ­խույժ ու գոր­ծուն կյան­քով։ Նրանք կա­րո­ղա­ցան ին­տեգր­վել ֆրան­սիա­կան հա­սա­րա­կու­թյա­նը՝ միա­ժա­մա­նակ պահ­պա­նե­լով ազ­գա­յին ինք­նու­թյու­նը։ Հրա­տա­րակ­վում էին հայ­կա­կան թեր­թեր, ստեղծ­վում ազ­գա­յին ըն­կե­րակ­ցու­թյուն­ներ, հատ­կա­պես ու­սա­նո­ղու­թյան շր­ջա­նում։
1926թ. Փա­րի­զում կազ­մա­կերպ­վում է ՙԱ­նի՚ ամ­սագ­րի շուրջ ձևա­վոր­ված հայ նկա­րիչ­նե­րի միու­թյու­նը։ Նրա հիմ­նա­դիր­նե­րից են գե­ղան­կա­րիչ, Էդ­գար Շա­խի­նի գր­քե­րի պատ­կե­րա­զարդ­ման հե­ղի­նակ, ծո­վան­կա­րիչ Վար­դան Մա­խո­խյա­նը, քան­դա­կա­գործ Հա­կոբ Գյուր­ջյա­նը, գրա­ֆի­կա­կան նկա­րիչ Կա­րա­պետ Ա­դա­մյա­նը, նկա­րիչ, ՙհայ ող­բա­սաց՚ Սար­գիս Խա­չատ­րյա­նը։ Փա­րի­զը դառ­նում է հայ մշա­կույ­թի կենտ­րոն։ Մար­տի­րոս Սա­րյա­նը կազ­մա­կեր­պում է իր աշ­խա­տանք­նե­րի ցու­ցա­հան­դե­սը Փա­րի­զի Շառլ Օ­գյուստ Ժե­րա­րի պատ­կե­րաս­րա­հում։ Լուվ­րում ցու­ցադր­վում են Եր­վանդ Քո­չա­րի գոր­ծե­րը։ Մեծ ճա­նա­չում են ձեռք բե­րում նկա­րիչ­ներ Ժան Ժան­սե­մի (Հով­հան­նես Սե­մեր­ջյան) և Ժան Գառ­զուի (Գառ­նիկ Զու­լու­մյան) գոր­ծե­րը։
Այ­սօր էլ Ֆրան­սիա­յում ապ­րում և ստեղ­ծա­գոր­ծում են տա­ղան­դա­վոր հայ նկա­րիչ­ներ, ո­րոնց գոր­ծե­րը նոր էջ են բա­ցում կեր­պար­վես­տի պատ­մու­թյան մեջ։
Րաֆ­ֆի Ջեն­դո­յա­նը նրան­ցից մեկն է։ Կր­թու­թյուն ստա­նա­լով Gobelins ար­վես­տի դպ­րո­ցում, Րաֆ­ֆին ապ­րում և աշ­խա­տում է Փա­րի­զում։ Ա­վե­լի քան 20 տա­րի զբաղ­վում է գե­ղան­կար­չու­թյամբ։ Նրա աշ­խա­տանք­նե­րը ցու­ցադր­վել են Գրան Պա­լեում, Ազ­գա­յին ծո­վա­յին թան­գա­րա­նում, Փա­րի­զի V օկ­րու­գի քա­ղա­քա­պե­տա­րա­նում, Ֆլո­րալ դե Պա­րի զբո­սայ­գու ՙՖրան­սիա­կան նկա­րիչ­նե­րի շր­ջա­նակ՚ սրա­հում։ Րաֆ­ֆու աշ­խա­տանք­նե­րի ընդգրկմամբ վեր­ջին ցու­ցա­հան­դե­սը Փա­րի­զի Հաշ­ման­դամ­նե­րի տանն էր։

Ջեն­դո­յա­նի կտավ­նե­րը բա­ցա­հայ­տում են նկար­չի բազ­մա­շերտ տա­ղան­դը։ Նրա աշ­խա­տանք­ներն ի­րեն­ցից ներ­կա­յաց­նում են դի­ման­կար­ներ՝ մուգ ե­րանգ­նե­րով, փա­րի­զյան փո­ղոց­նե­րի տե­սա­րան­նե­րով յու­ղան­կար­ներ, ի­լյուստ­րա­տիվ գրա­ֆի­կա։ Նկա­րի­չը ստեղ­ծա­գոր­ծում է տար­բեր ո­ճե­րում։ Այ­դու­հան­դերձ, նրա ար­վես­տում ա­ռանձ­նա­նում է եր­կու հիմ­նա­կան ուղ­ղու­թյուն՝ երևա­կա­յա­կան աշ­խարհ­նե­րի ստեղ­ծում և քա­ղա­քի տե­սա­րան­նե­րի պատ­կե­րում։ Բնու­թագ­րե­լով Րաֆ­ֆի Ջեն­դո­յա­նի ար­վես­տը, կա­րե­լի է ա­սել, որ այն Մոն­մարտ­րի նկա­րիչ­նե­րի սթիմ­պան­կի (գի­տա­կան ֆան­տաս­տի­կա­յի են­թա­ժանր) և ռեա­լիզ­մի հա­մադ­րումն է։ Րաֆ­ֆի Ջեն­դո­յա­նի գե­ղար­վես­տա­կան տիե­զեր­քի հա­մար ո­գեշ­նչ­ման աղ­բյուր են հան­դի­սա­նում ա­սիա­կան ար­վես­տը, դա­սա­կան գե­ղան­կար­չու­թյու­նը և ան­գամ կո­միքս­նե­րը։
Ջեն­դո­յա­նի գոր­ծե­րից շա­տե­րը նվիր­ված են Փա­րի­զի լա­տի­նա­կան թա­ղա­մա­սին, որ­տեղ մե­ծա­ցել է նա։ Նրա նկար­նե­րում պատ­կեր­ված են Մոն­տան-Սեն-Ժենևյեվ փո­ղո­ցում գտն­վող ռես­տո­րան­ներն ու ոչ մեծ խա­նութ­նե­րը, Պան­թեո­նի հրա­պա­րա­կը, այդ ու­սա­նո­ղա­կան շր­ջա­նում գտն­վող բա­րերն ու սր­ճա­րան­նե­րը։ Նկա­րի­չը պատ­կե­րում է Փա­րի­զի շեն­քե­րի ու ե­կե­ղե­ցի­նե­րի ճա­կա­տա­յին մա­սե­րը՝ ֆրան­սիա­կան մայ­րա­քա­ղա­քի ճար­տա­րա­պե­տու­թյա­նը լույ­սի ու ձևի խաղ հա­ղոր­դե­լով։ Ցու­ցադ­րե­լով մայ­րա­քա­ղա­քի արևոտ փո­ղոց­նե­րը, Րաֆ­ֆի Ջեն­դո­յա­նը մեզ տա­նում է մի ան­սո­վոր աշ­խարհ, ո­րը, մռայլ գույ­նե­րի, մուգ կամ թա­փան­ցիկ ե­րանգ­նե­րի, փայ­լող ներ­կե­րի շնոր­հիվ, ե­րազ է հի­շեց­նում։ Նկա­րի­չը ստեղ­ծում է խոր­հր­դա­վոր ուր­վա­պատ­կեր­ներ, դաջ­վածք­նե­րով մար­մին­ներ։ Ջեն­դո­յա­նի այս աշ­խա­տանք­նե­րը երևա­կա­յու­թյան ան­հուն մի աշ­խարհ են՝ խոր­հր­դա­վոր ճար­տա­րա­պե­տու­թյամբ ու ա­ռեղծ­վա­ծա­յին կեր­պար­նե­րով։
-Րաֆ­ֆի, պատ­մեք, խնդ­րեմ, ձեր ըն­տա­նի­քի, ման­կու­թյան մա­սին։
-Ծն­վել եմ Ֆրան­սիա­յում, հիմ­նա­կան կր­թու­թյունս ստա­ցել եմ Gobelins ար­վես­տի գե­ղար­վես­տա­կան դպ­րո­ցում՝ Փա­րի­զի XIII թա­ղա­մա­սում 1990-ա­կան­նե­րին։ Ու­սա­նել եմ գրա­ֆի­կա։ Ապ­րում և աշ­խա­տում եմ Փա­րի­զում։ Մայրս ֆրան­սու­հի է, հայրս հա­յա­կա­կան ար­մատ­ներ ու­նի, նրա ծնող­նե­րը ծնն­դով Արևմտյան Հա­յաս­տա­նից էին։ Փրկ­վե­լով ցե­ղաս­պա­նու­թյու­նից, ըն­տա­նի­քը հա­սել է Մար­սել, ա­վե­լի ուշ տե­ղա­փոխ­վել Փա­րիզ։
-Աշ­խա­տում եք տար­բեր ո­ճե­րի մեջ... ձեր աշ­խա­տանք­նե­րը կա­րե­լի՞ է բա­ժա­նել ա­ռան­ձին ինք­նու­րույն ուղ­ղու­թյուն­նե­րի, թե՞ դրանք ներ­կա­յաց­նում են ձեր անձ­նա­կան ո­ճը։
- Ինձ փոր­ձել եմ տար­բեր ուղ­ղու­թյուն­նե­րում` և՜ ա­սիա­կան մո­տիվ­ներ, և՜ գո­թա­կան ոճ, և՜ ֆան­տաս­տի­կա…։ Եր­բեմն կա­րե­լի է նույ­նիսկ են­թադ­րել, որ դրանք տար­բեր նկա­րիչ­նե­րի գոր­ծեր են։ Կար­ծում եմ` պար­տա­դիր չէ, որ նկա­րի­չը միշտ հետևի միևնույն ո­ճա­կան ուղ­ղու­թյա­նը։ Կա­րե­լի է և պետք է փոր­ձել աշ­խա­տել տար­բեր ուղ­ղու­թյուն­նե­րում։ Ար­վես­տը տրա­մադ­րու­թյան պես կա­րող է փո­փո­խա­կան լի­նել։ Եր­բեմն ու­զում ես ինչ-որ կոնկ­րետ բան ար­տա­հայ­տել, իսկ եր­բեմն՝ վե­րա­ցա­կան վի­ճակ։ Ինձ հե­տաք­րք­րում են տար­բեր ձևա­չա­փեր, տար­բեր տեխ­նի­կա­ներ ու բազ­մա­զան ո­ճեր։ Նկա­րի­չը պետք է պրպ­տող լի­նի։
- Ման­կուց զբաղ­վել եք նկար­չու­թյամբ։ Այ­նու­հետև Ձեզ գրա­վեց փո­ղո­ցա­յին ար­վես­տը (սթ­րիթ արտ), ա­պա ան­ցաք գե­ղար­վես­տի ա­ռա­վել ա­վան­դա­կան տեխ­նի­կա­յին։ Այս վե­րա­փո­խումն ինչ­պե՞ս կա­տար­վեց։
-Երբ պա­տա­նի էի, ի­րոք, ինձ դուր էր գա­լիս փո­ղո­ցա­յին ար­վես­տը։ Հե­տո հաս­կա­ցա, որ իմ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներն այդ­կերպ կա­րող են փչա­նալ և ան­գամ վնաս­վել ու­րիշ­նե­րի կող­մից։ Եվ ո­րո­շե­ցի օգ­տա­գոր­ծել ա­ռա­վել հու­սա­լի ՙկրիչ­ներ՚, ինչ­պես թուղթն ու կտա­վը, որ­պես­զի հնա­րա­վոր լի­նի գոր­ծե­րը ներ­կա­յաց­նել ցու­ցա­հան­դես­նե­րում։ Բայց ինձ նախ­կի­նի պես դուր է գա­լիս փո­ղո­ցա­յին ար­վես­տը, և, ով գի­տի, մի­գու­ցե վե­րա­դառ­նամ դրան։
-Ձեր գոր­ծե­րում զգաց­վում է շվե­ցա­րա­ցի նկա­րիչ, ֆան­տաս­տի­կա­կան ռեա­լիզ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ Հանս Գի­գե­րի ազ­դե­ցու­թյու­նը, ով ստեղ­ծել է ՙՕ­տա­րի՚ կեր­պա­րը հա­մա­նուն ֆիլ­մից։ Գի­գե­րի հետ անձ­նա­կան ծա­նո­թու­թյու­նը հե՞տք է թո­ղել Ձեր ար­վես­տի վրա։
-Նկար­չի հետ անձ­նա­կան հան­դի­պում­ներս ինձ ու ար­վես­տիս վրա մեծ ազ­դե­ցու­թյուն են ու­նե­ցել։ Նրա ար­վես­տի բիո­մե­խա­նի­կան, նեկ­րո­գո­թա­կան ո­ճը, մռայլ գե­ղեց­կու­թյունն ինձ ան­տար­բեր չթո­ղե­ցին։ Բայց ինձ նաև հիաց­նում են ճա­պո­նա­ցի գրա­ֆի­կա­կան նկա­րիչ Կա­ցու­սիկ Խո­կու­սա­յի գոր­ծե­րը, ո­րի ա­նու­նը բա­ցա­սա­կան հն­չե­րանգ է ստա­ցել և ճա­պո­նե­րե­նից թարգ­մա­նա­բար նշա­նա­կում է ՙար­վես­տա­մոլ՚։ Ինձ դուր են գա­լիս նաև բրի­տա­նա­ցի գե­ղան­կա­րիչ, ռո­ման­տի­կա­կան բնան­կա­րի վար­պետ Ուի­լյամ Տեր­նե­րի նկար­նե­րը։
- Ժա­մա­նա­կա­կից հայ նկա­րիչ­նե­րի ար­վես­տին ծա­նո՞թ եք։ Մտա­դի՞ր եք այ­ցե­լել Հա­յաս­տան, այն­տեղ կազ­մա­կեր­պել Ձեր գոր­ծե­րի ցու­ցա­հան­դե­սը։
-Դժ­բախ­տա­բար, ես ծա­նոթ եմ միայն հայ­կա­կան ծագ­մամբ ֆրան­սիա­ցի նկա­րիչ­նե­րի ար­վես­տին։ Ինձ դուր է գա­լիս Ժան Ժան­սե­մի և Գառ­զուի ար­վես­տը։ Հիա­նում եմ լու­սան­կա­րիչ Ան­տուան Ա­գու­ջյա­նի աշ­խա­տանք­նե­րով, հատ­կա­պես Հա­յաս­տա­նին, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղին վե­րա­բե­րող լու­սան­կար­նե­րի շար­քով։ Մեծ հար­գանք եմ տա­ծում Հա­կոբ Հա­կո­բյա­նի ար­վես­տի նկատ­մամբ, ում ճա­կա­տա­գի­րը սեր­տո­րեն կապ­ված է Փա­րի­զի հետ։ Սի­րում եմ ծա­գու­մով հայ շվե­դա­կան նկա­րիչ Սար­գիս Սարգ­սյա­նի ար­վես­տը։
Ի­րենց գոր­ծե­րում հայ նկա­րիչ­նե­րը հա­ճախ են անդ­րա­դառ­նում պատ­մա­կան թե­մա­յին, ցե­ղաս­պա­նու­թյան ող­բեր­գա­կան անց­քե­րին։ Այս թե­ման ար­տա­ցոլ­վում է նաև ար­վես­տի այլ ուղ­ղու­թյուն­նե­րում՝ ե­րաժշ­տու­թյան, գրա­կա­նու­թյան մեջ, կի­նո­մա­տոգ­րա­ֆիա­յում։ Մենք ի­րա­վունք չու­նենք մո­ռա­նալ մեր ժո­ղովր­դի պատ­մու­թյու­նը։
Հայ­կա­կան մշա­կույ­թը, ազ­գա­յին ար­վես­տը շատ բազ­մա­զան են, հա­րուստ և, ի­հար­կե, ո­գեշն­չում են ինձ։ Իմ աշ­խա­տանք­նե­րում կան բնան­կար­ներ, ո­րոնք պատ­կեր­վել են Հա­յաս­տա­նի, նրա բնու­թյան գե­ղեց­կու­թյան մա­սին պատ­մող ֆիլ­մեր դի­տե­լուց հե­տո։ Ա­ռանձ­նա­հա­տուկ վե­րա­բեր­մունք ու­նեմ ազ­գա­յին մշա­կույ­թի խոր­հր­դա­նիշ հան­դի­սա­ցող խաչ­քա­րե­րի նկատ­մամբ։
Ե­րա­զում եմ լի­նել նախ­նի­նե­րիս պատ­մա­կան հայ­րե­նի­քում, ըմ­բոշխ­նել բնու­թյու­նը, տես­նել ճար­տա­րա­պե­տա­կան հու­շար­ձան­նե­րը, ծա­նո­թա­նալ Հա­յաս­տա­նի ժա­մա­նա­կա­կից նկա­րիչ­նե­րի հետ։

Զրույ­ցը վա­րեց
Ար­մեն ԲԱ­ԼԱ­ՍԱ­ՆՅԱ­ՆԸ
Փա­րիզ
www.noev-kovcheg.ru