comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԵՐ­ԿՈՒ ԽՈՍՔ
[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐ­ԿՈՒ ԽՈՍՔ

Վար­դան ՀԱ­ԿՈ­ԲՅԱՆ

 Գոր­ծո­ղու­թյուն­նե­րը Նո­րեկ Գաս­պա­րյա­նի պատմ­վածք­նե­րում զար­գա­նում են դր­վագ­նե­րով՝ ամ­բող­ջաց­նե­լով սյու­ժեն, որն, ի դեպ, դուրս է ա­վան­դա­կա­նի ըն­դուն­ված սահ­ման­նե­րից։ Հե­ղի­նա­կը միան­գա­մայն նո­րո­վի է փոր­ձում ներ­կա­յաց­նել իր աշ­խար­հը, ուր գե­րիշ­խո­ղը մար­դու դրա­ման է, ո­րը ՙտեղ չի թող­նում՚ մտա­ծե­լու ստեղ­ծա­գոր­ծու­թյան ժան­րա­յին ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րի մա­սին, քա­նի որ գրո­ղի գրի­չը շարժ­վում է միան­գա­մայն ա­զատ՝ հե­ռու մնա­լով ար­դեն ՙկա­նո­նա­կարգ­ված՚ հնա­րանք­նե­րից ու մո­տե­ցում­նե­րից։ 

ՙԱնձրևոտ օր՚ պատմ­ված­քում նկա­տե­լի են հո­գե­բա­նա­կան դի­տար­կում­նե­րը փի­լի­սո­փա­յա­կան հար­թու­թյան վրա, թեև գրողն ա­սես հե­տա­մուտ չէ դրան, ա­վե­լին՝ միա­նում է գրա­կան հե­րո­սին, որ նա թեթև տա­նի հո­գե­կան ծանր տվայ­տանք­նե­րը, մա­նա­վանդ երբ նա ա­մեն քայ­լի բախ­վում է ոչ թե ա­նըն­դու­նե­լի վի­ճակ­նե­րի, այլ այն ա­մե­նի հետ, ինչն իր սկզ­բունք­նե­րին հա­կա­ցուց­ված է, ինքն ի­րեն է բախ­վում՝ ա­կա­մա­յից իր ես-ը բա­ժա­նե­լով եր­կու ինք­նու­րույն հա­կաբևեռ­նե­րի։ Պե­ղում է հե­րոսն ինքն ի­րեն՝ ան­վերջ, ա­նընդ­հատ, ա­մեն մի ա­ռի­թով, և պարզ­վում է, որ նրա­նում կողք կող­քի ապ­րում են և՜ ա­վան­դա­պահ նախ­նի­նե­րը՝ ի­րենց ան­խա­թա­րե­լի ար­ժե­հա­մա­կար­գով, և՜ զա­վակ­նե­րը, կի­նը, շր­ջա­պա­տը՝ բո­լո­րո­վին այլ սկզ­բունք­նե­րով։ Եվ հենց այս հա­կա­սա­կան, ա­ռա­ջին հա­յաց­քից ի­րա­րա­մերժ, բայց ի­րա­կա­նում մե­կը մյու­սի գո­յու­թյու­նը պայ­մա­նա­վո­րող տրա­մադ­րու­թյուն­նե­րի և ի­րադ­րու­թյուն­նե­րի բա­խում­նե­րի հա­մա­պատ­կե­րում է խո­րա­նում ներ­քին դրա­ման՝ ել­քի փնտր­տուք­նե­րով։
Ա­ռա­ջին իսկ տո­ղե­րից սկ­սած ի­րեն զգաց­նել է տա­լիս ցա­վը, այն­քան, որ պատմ­ված­քի հե­րո­սը կանգ­նում է ինքն իր չհաղ­թա­հար­ված ապ­րում­նե­րի ա­ռաջ. ՙՌո­բեր­տը վա­խե­նում էր տուն մտ­նել և դա ա­ռա­ջին ան­գամ էր՚։ Ա­ռա­ջին ան­գա­մը՝ միշտ է։ Անձրևը իշ­խող է դառ­նում ա­մե­նու­րեք, ան­գամ՝ հե­րոս­նե­րի մեջ, այն ոչ միայն սպաս­ված է ծա­ղիկ­նե­րի հա­մար, այլ եր­բեմն նաև կա­նաչ շյու­ղեր ու ծա­ռե­րի ճյու­ղեր է ջար­դում։ ՙԱնձրևոտ օր՚-ը թե­մա­տիկ ա­ղերս­ներ ու­նի ՙՄեծ տղան՚ պատմ­ված­քի հետ։ Եվ, ընդ­հան­րա­պես, կա­րե­լի է ա­սել, գր­քի բո­լոր պատմ­վածք­ներն էլ օր­գա­նա­կան շա­րու­նա­կու­թյունն են կազ­մում մե­կը մյու­սի։
Նա­խորդ ժո­ղո­վա­ծուից հե­տո, ես նկա­տի ու­նեմ Նո­րե­կի ար­ձա­կը, ՙԵ­ղա­ծը մի բան չէ՚ գիր­քը հս­կա­յա­կան ա­ռա­ջըն­թաց է ար­ձա­նագ­րում գրո­ղի ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քում։ Էլ չեմ խո­սում այն մա­սին, որ նրա ար­ձա­կը զգա­լիո­րեն հարս­տաց­նում է պոե­զիան, իսկ վեր­ջինս նոր շեր­տեր ու ռիթ­մեր է ձեռք բե­րում ար­ձա­կով։ Գր­քի պատ­վածք­նե­րից յու­րա­քան­չյու­րը հն­չում է որ­պես մի ինք­նա­տիպ հա­ման­վագ։
Գիրքն ա­ռանց հուզ­մուն­քի հնա­րա­վոր չէ կար­դալ։ Ըն­թերց­վող գիրք է ստեղ­ծել Նո­րե­կը։ Բայց խոս­տո­վա­նեմ, որ ինձ վրա ա­ռանձ­նա­կի տպա­վո­րու­թյուն է թո­ղել ՙՉբեր Մա­նու­շա­կը՚։ Այս գոր­ծում ա­ռա­վել հս­տակ է դրսևոր­վում հե­ղի­նա­կի հո­գե­գե­ղան­կար­չա­կան, ե­թե կա­րե­լի է այս­պես ա­սել, տա­ղան­դը։ Հե­րո­սու­հին Մա­նու­շակն է։ Ա­սենք, որ Նո­րեկ Գաս­պա­րյա­նը սի­րում է մի­ջամ­տել իր հե­րոս­նե­րի ա­րարք­նե­րին, այս գոր­ծում՝ ա­ռա­վել ևս։ Ի­հար­կե, դա գրա­կան նա­խա­սի­րու­թյան խն­դիր է։ Եր­բեմն ու­զում ես հե­րոս­նե­րին տես­նել ՙի­րենք ի­րենց հետ՚, ան­մի­ջամ­տու­թյան մեջ, բայց Նո­րեկն այն­քան տե­ղին է ներ­քաշ­վում իր կեր­տած կեր­պար­նե­րում, որ ուղ­ղա­կի մտա­ծում ես, թե այդ­պես էլ պետք է լի­նի։
Նրա Մա­նու­շակն օժտ­ված է այն­պի­սի բա­րե­մաս­նու­թյուն­նե­րով՝ ներ­քին և ար­տա­քին, ո­րոնք հե­րո­սու­հուն դարձ­նում են բա­ցա­ռիկ ոչ միայն բնա­վո­րու­թյամբ, այլ նաև ճա­կա­տագ­րով։ Հե­ղի­նա­կը Մա­նու­շա­կին ներ­կա­յաց­նում է հո­գե­կան նկա­րագ­րով, վշ­տի ու ցա­վի դեմ մար­տն­չե­լու բնա­կան նե­րու­ժով՝ դարձ­նե­լով նրան, ի վեր­ջո, գրե­թե ան­թե­րի։ Նո­րեկ Գաս­պա­րյանն իր գե­ղա­գի­տու­թյու­նը հո­գու չցու­ցադր­վող ո­րա­կա­կան նի­շե­րի վրա է կա­ռու­ցում և դրա­նից զգա­լիո­րեն շա­հում է նրա ար­ձա­կը։ Ար­վես­տի ա­մեն մի իս­կա­կան գործ են­թադ­րում է ո­րո­շա­կի թար­մու­թյուն ու նո­րա­րա­րա­կան շունչ։ Նո­րեկ Գաս­պա­րյա­նը թե՜ բա­նաս­տեղ­ծա­կան, թե՜ ար­ձակ ժո­ղո­վա­ծու­նե­րի մեջ մշ­տա­պես ձգ­տում է հաղ­թա­հա­րել՜­կարծ­րա­տի­պե­րը։՜Նա գրում է իր բա­ռով, խո­սում է իր ձայ­նով, ընդ­գծ­ված բնա­վո­րու­թյամբ, ո­րոնք և ձևա­վո­րում են նրա գե­ղար­վես­տա­կան ինք­նա­տիպ մտա­ծո­ղու­թյու­նը։ ՙԵ­ղա­ծը մի բան չէ՚ ժո­ղո­վա­ծուն դրա առ­հա­վատ­չյան է։

;