Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՇԱ­ՀԱՆ ԱՐԾ­ՐՈՒ­ՆԻ. ՙԱՐ­ՑԱ­ԽՈՒՄ ՏԱ­ՂԱՆ­ԴԱ­ՎՈՐ Ե­ՐԻ­ՏԱ­ՍԱՐԴ­ՆԵՐ ՇԱՏ ԿԱՆ՚

Մե­լա­նյա ՄԻ­ԼՈ­ՆՅԱՆ

 Ա­մե­րի­կաբ­նակ ան­վա­նի դաշ­նա­կա­հար, ման­կա­վարժ և կոմ­պո­զի­տոր Շա­հան Արծ­րու­նին, ով հա­մերգ­ներ է ու­նե­ցել աշ­խար­հի նշա­նա­վոր բե­մե­րում, նվա­գել Սպի­տակ տա­նը, Անգ­լիա­յի, Դա­նիա­յի, Շվե­դիա­յի և Իս­լան­դիա­յի թա­գա­վո­րա­կան պա­լատ­նե­րում, դա­սա­խո­սել Հար­վար­դի, Կո­լում­բիա­յի և Մի­չի­գա­նի հա­մալ­սա­րան­նե­րում, հու­նի­սին կր­կին հա­մեր­գով ու վար­պե­տու­թյան դա­սե­րով Ար­ցա­խում էր: Նշա­նա­վոր ե­րա­ժիշ­տը հեր­թա­կան ան­գամ հայ­րե­նիք էր այ­ցե­լել կարևոր ա­ռա­քե­լու­թյամբ` հա­մերգ­ներ տա­լու Հա­յաս­տա­նի մի շարք քա­ղաք­նե­րում և հա­մեր­գա­շարն սկ­սել էր Գո­րի­սից:

Հա­ջորդ կան­գա­ռը Ստե­փա­նա­կերտն էր, հան­դիպ­ման վայ­րը՝ Սա­յաթ-Նո­վա­յի ան­վան ե­րաժշ­տա­կան քո­լե­ջի դահ­լի­ճը։ Նա­խա­տես­ված ծրագ­րի հա­մա­ձայն՝ հա­մեր­գա­յին շր­ջա­գա­յու­թյու­նը հա­ջոր­դիվ ընդ­գր­կել է Կա­պան, Ար­գա­վանդ, Բերդ, Դի­լի­ջան, Վա­նա­ձոր, Աշ­տա­րակ քա­ղաք­նե­րը և եզ­րա­փակ­վել հու­նի­սի 22-ին` Երևա­նի Ա. Խա­չատ­րյա­նի տուն-թան­գա­րա­նում բա­րե­գոր­ծա­կան հա­մեր­գով, ո­րին մաս­նակ­ցել են նաև մար­զա­յին ե­րաժշ­տա­կան դպ­րոց­նե­րի սա­նե­րը։ Նա հա­մեր­գա­յին հան­դիպ­ման հե­տաքր­քիր ձևա­չափ էր ընտ­րել` հա­մերգ-զրույց և շնոր­հա­լի ե­րե­խա­նե­րի հետ հա­մա­տեղ կա­տա­րում­ներ։ Դաշ­նա­կա­հա­րի հա­մեր­գա­յին շր­ջա­գա­յու­թյուն­ներն ան­պայ­ման ու­ղեկց­վում են վար­պե­տու­թյան դա­սե­րով։ Նրա խոս­քով՝ այս հա­մեր­գա­շա­րե­րը նպա­տակ ու­նեն ներ­կա­յաց­նե­լու և քա­ջա­լե­րե­լու Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի ե­րաժշ­տա­կան դպ­րոց­նե­րի շնոր­հա­լի սա­նե­րին. ՙՆպա­տակ ու­նեմ ե­րի­տա­սարդ սերն­դին փո­խան­ցե­լու իմ գի­տե­լիք­ներն ու վար­պե­տու­թյու­նը, զար­գա­նա­լու հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձե­ռել՚։
Հա­մերգ­նե­րի այս շար­քը կազ­մա­կեր­պել է Հայ օգ­նու­թյան ֆոն­դը` հա­մա­գոր­ծակ­ցե­լով Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյուն­նե­րի հետ։ Եր­կու տա­րի ա­ռաջ ան­վա­նի դաշ­նա­կա­հա­րը նման ծրագ­րով այ­ցե­լել էր Ար­ցախ, բայց, պի­տի փաս­տենք, որ ուն­կն­դիր­նե­րի քա­նա­կով վեր­ջին ե­լույ­թը մի քա­նի ան­գամ զի­ջում էր նա­խոր­դին։ Աշ­խար­հի մեծ բե­մե­րում ու թա­գա­վո­րա­կան պա­լատ­նե­րում բարձ­րա­ճա­շակ ունկ­նդ­րին հիաց­մունք պարգևած դաշ­նա­կա­հա­րին Ստե­փա­նա­կեր­տում լսե­լու էր ե­կել ըն­դա­մե­նը 3 տաս­նյակ հան­դի­սա­տես, այն դեպ­քում, երբ քա­ղա­քում ու­նենք ե­րաժշ­տա­կան դպ­րոց, քո­լեջ, ար­վես­տի դպ­րոց, ստեղ­ծա­գոր­ծա­կան կենտ­րոն, մշա­կույ­թի տուն, մշա­կույ­թի կենտ­րոն և այլ մշա­կու­թա­յին օ­ջախ­ներ, որ­տեղ դա­սա­վան­դող և ու­սա­նող կազ­մը, թվում է, պի­տի բաց չթող­ներ նման հնա­րա­վո­րու­թյու­նը, մա­նա­վանդ այդ կր­թօ­ջախ­նե­րի դաշ­նա­մու­րի բա­ժին­նե­րի դա­սա­տու­ներն ու սո­վո­րող­նե­րը։ Մո­լո­րա­կի բո­լոր ծայ­րե­րում հռ­չակ վա­յե­լող ե­րա­ժիշ­տը մյուս աշ­խար­հա­մա­սից օվ­կիա­նո­սը հա­տե­լով մեզ մոտ էր ե­կել բա­րե­գոր­ծա­կան հա­մեր­գով ու վար­պե­տու­թյան դա­սե­րով, բայց պարզ­վում է, որ տեղ­վույս ե­րա­ժիշտ­նե­րի քիմքն այն­քան էլ բա­րե­հաճ չգտն­վեց, կամ… առ­հա­սա­րակ բա­ցա­կա­յում էին ճա­շակն ու կազ­մա­կեր­պա­կան տար­րը… Հա­տու­կենտ հան­դի­սա­տե­սով դահ­լի­ճի տես­քից դաշ­նա­կա­հա­րի դեմ­քին հիաս­թա­փու­թյան ստ­վերն անն­կատ չմ­նաց, ու թեև ջա­նում էր այն քո­ղար­կել իր բա­րեկր­թու­թյամբ, այ­դու­հան­դերձ, չկա­յին նա­խորդ հան­դիպ­ման ջեր­մու­թյունն ու պեր­ճա­խո­սու­թյու­նը, ան­գամ նա­խա­տես­ված հա­մեր­գա­յին ծրա­գի­րը լրու­մին չհա­սավ։ Միով բա­նիվ, կար­ծում ենք, ե­թե մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյու­նը հրա­վի­րում է որևէ ար­վես­տա­գե­տի, հյու­րա­նո­ցա­յին հա­մա­րին ու այլ պայ­ման­նե­րին զու­գա­հեռ՝ հարկ է հետևո­ղա­կան լի­նել նաև այն­պի­սի մշա­կույ­թի ձևա­վոր­ման գոր­ծում, որ գո­նե իր գե­րա­տես­չու­թյան են­թա­կա­յու­թյան ներ­քո գոր­ծող հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րը ներ­կա գտն­վեն։

Շա­հան Արծ­րու­նին ծն­վել է Ստամ­բու­լում` 1943 թվա­կա­նին, ներ­կա­յում ապ­րում է ԱՄՆ-ում։ Նա Արծ­րու­նյաց ար­քա­յա­կան տան շա­ռա­վիղ է և հպարտ է իր ար­մատ­նե­րով. ՙ… ծայ­րը հաս­նում է մինչև Վան։ Ես բո­լոր փաս­տաթղ­թերն ու­նեմ, 39 սե­րունդ ե­թե հետ դառ­նանք, 39-րդ մեծ հայրս է` Գա­գիկ Արծ­րու­նին, որ շի­նել է Աղ­թա­մա­րի վան­քը՚։ Ի դեպ, ե­րա­ժիշ­տը գոր­ծուն ա­ջակ­ցու­թյուն է ու­նե­ցել Ախ­թա­մա­րի Սուրբ Խաչ ե­կե­ղե­ցու գա­գա­թին խաչ դնե­լու ար­շա­վին։ Նա կողմ է հայ-թուր­քա­կան երկ­խո­սու­թյա­նը և վս­տահ է, որ մշա­կու­թա­յին ձեռ­նարկ­նե­րը և ար­վես­տա­գետ­նե­րի ե­լույթ­ներն ի­րենց նպաստն են բե­րե­լու եր­կու եր­կր­նե­րի միջև փակ սահ­ման­նե­րի բաց­մա­նը։
Նրա ա­ռա­ջին ե­րաժշ­տա­կան քայ­լե­րը քա­ջա­լե­րո­ղը ե­ղել է մո­րա­քույ­րը` պոլ­սա­հայ նշա­նա­վոր եր­գա­հան և դաշ­նա­կա­հար Սիր­վարդ Կա­րա­մա­նու­կը։ Վեր­ջինս վաղ է նկա­տել պա­տա­նու բնա­կան ձիրքն ու ե­րաժշ­տա­կան հա­կու­մը։ Պոլ­սում գտն­վե­լու տա­րի­նե­րին Շա­հա­նը ուս­մա­նը զու­գա­հեռ հետևել է նաև տե­ղի ե­րաժշ­տա­նո­ցի դա­սըն­թա­ցին։ Ստամ­բու­լի կոն­սեր­վա­տո­րիան ա­վար­տե­լուց հե­տո 1964 թվա­կա­նին Գյուլ­բեն­կյան կր­թա­թո­շա­կով ու­սու­մը շա­րու­նա­կել է Նյու Յոր­քի Ջու­լիարդ կոն­սեր­վա­տո­րիա­յում։ Հա­մեր­գա­յին գոր­ծու­նեու­թյու­նից բա­ցի, Շա­հան Արծ­րու­նին հայտ­նի է նաև որ­պես ազ­գա­յին էթ­նիկ ե­րաժշ­տու­թյան մեկ­նա­բան, ման­կա­վարժ, գրող և պրո­դյու­սեր։ Նա հայտ­նի է հայ­կա­կան ե­րաժշ­տու­թյան ար­մատ­նե­րի մա­սին իր ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րով։ Արծ­րու­նին ձայ­նագ­րել է ՙՀայ­կա­կան դաշ­նա­մու­րա­յին ե­րաժշ­տու­թյան ծաղ­կա­քաղ՚ ձայ­նաս­կա­վա­ռա­կը և հո­վա­նա­վո­րել հայ­կա­կան վո­կալ ու գոր­ծի­քա­յին ե­րաժշ­տու­թյան հա­վա­քա­ծու` բաղ­կա­ցած 8 ձայ­նաս­կա­վա­ռա­կից։ Ան­թո­լո­գիան ընդ­գր­կում է Սա­յաթ-Նո­վա­յից մինչև Ստե­փան Էլ­մաս` նե­րա­ռե­լով նաև ժա­մա­նա­կա­կից սփյուռ­քա­հայ և հա­յաս­տա­նյան կոմ­պո­զի­տոր­նե­րի գոր­ծեր։
Ու­նի 24 ձայ­նաս­կա­վա­ռակ։ Գի­տա­կան լուրջ հե­տաք­րք­րու­թյուն ներ­կա­յաց­նող նրա ե­րաժշ­տա­գի­տա­կան հոդ­ված­նե­րը լույս են տե­սել ա­կա­դե­միա­կան պար­բե­րա­կան­նե­րում և մի­ջազ­գա­յին հե­ղի­նա­կա­վոր հան­րա­գի­տա­րան­նե­րում։ Իր ձայ­նագ­րու­թյուն­նե­րով ու կա­տա­րում­նե­րով դաշ­նա­կա­հա­րը մաս­նակ­ցել է ա­մե­րի­կյան հե­ռուս­տա­տե­սու­թյան մի շարք նշա­նա­վոր հա­ղոր­դում­նե­րի, ձայ­նագր­վել եվ­րո­պա­կան ռա­դիո­նե­րում, նրա կա­տա­րում­ներն ընդգրկված են BBC-ի ե­րաժշ­տա­կան ֆոն­դում։ 1996 թվա­կա­նին Ա­մե­նայն Հա­յոց կա­թո­ղի­կոս Գա­րե­գին Ա-ն Շա­հան Արծ­րու­նուն պարգևատ­րել է Հայ­րա­պե­տա­կան կոն­դա­կով և ՙՍ. Սա­հակ և Ս. Մես­րոպ՚ բարձ­րա­գույն շքան­շա­նով։ Դաշ­նա­կա­հարն ա­ջակ­ցում է Հա­յաս­տա­նում անց­կաց­վող տար­բեր ծրագ­րե­րի. Արծ­րու­նու բա­րե­գոր­ծա­կան գոր­ծու­նեու­թյան մի քա­նի հաս­ցե­նե­րի թվար­կու­մը թույլ կտա գա­ղա­փար կազ­մել նրա մար­դա­սի­րա­կան գոր­ծու­նեու­թյան մա­սին` Կո­մի­տա­սի ան­վան կոն­սեր­վա­տո­րիա, Ա­րամ Խա­չատ­րյա­նի տուն-թան­գա­րան, Չա­րեն­ցի ան­վան գրա­կա­նու­թյան և ար­վես­տի թան­գա­րան, Վա­նա­ձո­րի տա­րեց­նե­րի տուն և այլն։
Ստե­փա­նա­կեր­տյան հա­մեր­գի ըն­թաց­քում ե­լույթ ու­նե­ցան քո­լե­ջի մի խումբ ու­սա­նող­ներ: Ան­վա­նի դաշ­նա­կա­հա­րի հա­մեր­գա­յին ծրագ­րե­րից ան­բա­ժան է Կո­մի­տա­սի ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը։ Նրա խոս­քով՝ ար­դի հայ ե­րաժշ­տու­թյան հիմ­նա­քա­րը Կո­մի­տասն է, ա­ռանց ո­րի մեր ե­րաժշ­տու­թյունն այլ դի­մա­գիծ կու­նե­նար։ Հայ­կա­կան ե­րաժշ­տու­թյան ար­մատ­նե­րի իր ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րով հայտ­նի տե­սա­բա­նը բա­վա­կա­նին մատ­չե­լի ձևով մեկ­նա­բա­նեց կո­մի­տա­սյան պա­րե­րի դաշ­նա­վոր­ման յու­րա­հատ­կու­թյու­նը՝ ըն­դգ­ծե­լով, որ ծայ­րաս­տի­ճան պարզ ու սա­կա­վա­թիվ նո­տա­ներ օգ­տա­գոր­ծե­լով՝ հան­ճա­րեղ եր­գա­հա­նը ստեղ­ծել է մի լե­զու, որ ՙկա­տա­րյալ, բա­ցար­ձակ ամ­բող­ջու­թյուն է՚։ Կո­մի­տա­սյան տար­բեր պա­րե­րի վեր­լու­ծու­թյունն ու­ղեկց­վում էր եր­գա­հա­նի օգ­տա­գոր­ծած ե­րաժշ­տա­կան մի­ջոց­նե­րի պար­զա­բան­մամբ, օ­րի­նակ՝ ինչ­պես ա­ռօ­րյա խոս­քում ենք օգ­տա­գոր­ծում՝ ՙդամ պա­հել՚, երբ դաշ­նա­մու­րի պա­րա­գա­յում մայր ե­ղա­նա­կին ա­ռըն­թեր այն հն­չում է ՙմի քիչ ճո­խաց­րած մո­տե­ցու­մով՚։ Ե­րա­ժիշտ կա­տա­րողն իր ա­սա­ծը հիմ­նա­վո­րեց ՙՈւ­նա­բի՚ պա­րե­ղա­նա­կով, իսկ ե­րաժշ­տա­կան մյուս հնա­րը հար­վա­ծա­յին գոր­ծիք­նե­րի հն­չո­ղու­թյան ա­պա­հո­վումն է դաշ­նա­մու­րով։ Մայր մե­ղե­դին ու­ղեկ­ցող ե­րաժշ­տա­կան այս եր­կու հնար­նե­րը Կո­մի­տա­սը փայ­լուն կեր­պով զու­գոր­դել է ՙՇու­շի­կի՚ պա­րե­ղա­նա­կում, ո­րը նույն­պես հա­մեր­գա­յին ծրագ­րի մաս էր կազ­մում։ Հն­չե­ցին նաև Ա. Խա­չատ­րյա­նի ՙՊոեմ՚, Շո­պե­նի դաշ­նա­մու­րա­յին եր­կու էք­սպ­րոմտ, Էդ. Միր­զո­յա­նի ՙԱլ­բոմ թոռ­նի­կիս հա­մար՚ գոր­ծե­րը։ Ունկ­նդ­րի հետ շփ­ման ու­րույն ձևա­չա­փը ա­ռա­վել հե­տաքր­քիր ու բո­վան­դա­կա­լից էր դարձ­նում հոգևոր հա­ղոր­դակ­ցու­թյու­նը։
76-ա­մյա ե­րա­ժիշ­տը հի­մա ա­ռա­վե­լա­պես ձայ­նագ­րու­թյուն­նե­րով է զբաղ­ված: ՙՀա­մեր­գը լի­նում է և անց­նում-կորս­վում, ես նա­խընտ­րում եմ ձայ­նագ­րել, որ­պես­զի ինչ որ խոր­հում եմ, զգում, մնա­յուն լի­նի և տա­րած­վի աշ­խար­հի բո­լոր գրա­դա­րան­նե­րում։ Հա­մերգ­ներ` թերևս տա­րին 20-25 հատ ու­նե­նում եմ հի­մա, սա­կայն մե­ծա­մաս­նա­բար ձայ­նագ­րու­թյան եմ հատ­կաց­նում ժա­մա­նակս և Ար­ցախ գա­լուն ու այս­տեղ նվա­գե­լուն։ 2003-ին էի ե­կել, դար­ձյալ նույն սրա­հում եմ նվա­գել։ 2003-ից առ այ­սօր ակն­հայտ փո­փո­խու­թյուն­ներ կան, շատ ա­վե­լի բար­գա­վա­ճած է, նոր է և ծաղ­կուն, ժպ­տուն է։ Հա­յաս­տա­նի հետ կա­պը ան­շուշտ կարևոր է, սա­կայն պետք է ընդ­լայ­նել սահ­ման­նե­րը, կապ հաս­տա­տել աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րի հետ՚,- ա­սում է նա։ Հար­ցին՝ ինչ կար­ծի­քի է Ար­ցա­խի պա­տա­նի ե­րա­ժիշտ­նե­րի մա­սին, ո­րոնց հետ վար­պե­տու­թյան դա­սեր է անց­կաց­րել, մաեստ­րոն ա­սաց. ՙՏա­ղան­դա­վոր ե­րի­տա­սարդ­ներ շատ կան՚։
Հա­վե­լենք, որ Հայ­կա­կան բա­րե­գոր­ծա­կան ընդ­հա­նուր միու­թյան ա­ռա­ջար­կով եւ ա­ջակ­ցու­թյամբ Շա­հան Արծ­րու­նին լի­նում է աշ­խար­հի հա­յա­շատ վայ­րե­րում, իր կա­տա­րում­նե­րով ար­թուն պա­հում հայ ե­րաժշ­տու­թյան հան­դեպ սերն օ­տար ա­փե­րում ապ­րող մեր հայ­րե­նա­կից­նե­րի սր­տե­րում։