comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀՊԱՐ­ՏՈՒ­ԹՅԱՆ ԶԳԱ­ՑՈՒ­ՄՈՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀՊԱՐ­ՏՈՒ­ԹՅԱՆ ԶԳԱ­ՑՈՒ­ՄՈՎ

Կա­րի­նե ԲԱԽ­ՇԻ­ՅԱՆ

ք. Աս­կե­րան

Աս­կե­րա­նի մշա­կույ­թի տան բա­կում հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյուն էր. շր­ջա­նի 29 նո­րա­կո­չիկ­ներ ե­կել էին հա­մալ­րե­լու ԱՀ ՊԲ շար­քե­րը։ Այս­տեղ էին նրանց հա­րա­զատ­նե­րը, ըն­կեր­նե­րը, հա­վաք­վել էին հպար­տու­թյան վեհ զգա­ցում­նե­րով:

Նո­րա­կո­չիկ­նե­րի հա­րա­զատ­նե­րը վս­տահ էին, որ տղա­նե­րը մեծ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ են կա­տա­րե­լու հայ­րե­նի­քի հան­դեպ սր­բա­զան պարտ­քը, քան­զի թե՜ ըն­տա­նիք­նե­րում և թե՜ դպ­րոց­նե­րում ստա­ցել են հա­յե­ցի դաս­տիա­րա­կու­թյուն։ Նրանց մեջ սեր­ման­վել է սեր, նվիր­վա­ծու­թյուն դե­պի հայ­րե­նի հո­ղը, ա­մուր հիմ­քե­րի վրա է դր­վել ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան ո­գին։
Նո­րա­կո­չիկ­նե­րին բա­րի ճա­նա­պարհ մաղ­թե­լու էին ե­կել Աս­կե­րա­նի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Հա­կոբ Ղահ­րա­մա­նյա­նը, Աս­կե­րա­նի շր­ջա­նը սպա­սար­կող հոգևոր հո­վիվ Տեր-Մես­րոպ Խու­նո­յա­նը, ու­րիշ­ներ:
Բաց­ման և ող­ջույ­նի խոս­քով հան­դես ե­կավ Աս­կե­րա­նի զին­կոմ Արծ­վիկ Գաբ­րիե­լյա­նը: Նա հոր­դո­րեց
պատ­վով կա­տա­րել ի­րենց պարտ­քը, ա­կան­ջա­լուր լի­նել ա­վագ­նե­րի խոս­քին, հպար­տո­րեն կրել հայ­րե­նյաց զին­վո­րի կո­չու­մը:
Շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Հա­կոբ Ղահ­րա­մա­նյա­նի սր­տի խոս­քը հուզ­մուն­քով էր պա­տած.
- Ա­մեն ան­գամ ձեզ հան­դի­պե­լիս հպար­տու­թյուն եմ զգում? Այս ան­գամ հպար­տու­թյանս ա­վե­լա­ցել է նաև հուզ­մուն­քը, քա­նի որ այս հան­դի­պումն ա­ռանձ­նա­հա­տուկ է և իր խոր­հուրդն ու­նի։ Դուք գնում եք հա­մալ­րե­լու Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի շար­քերն ու փո­խա­րի­նե­լու այն տղա­նե­րին, ով­քեր ար­դեն կա­տա­րել են ի­րենց պարտ­քը հայ­րե­նի­քի հան­դեպ և սպա­սում են ձեզ։ Այ­սօ­րը ա­մե­նա­հի­շար­ժանն է լի­նե­լու ձեր կեն­սագ­րու­թյան մեջ, դուք դա եր­բեք չեք մո­ռա­նա, ո­րով­հետև սա ա­ռա­ջին եր­կա­րատև բա­ժա­նումն է լի­նե­լու ձեր հա­րա­զատ­նե­րից։ Դուք գնում եք ծա­ռա­յե­լու հայ­րե­նի­քին, պահ­պա­նե­լու մեր պա­պե­րի ու ծնող­նե­րի ա­րյու­նով ա­զա­տագր­ված հայ­րե­նի­քի սահ­ման­ներն ու փխ­րուն խա­ղա­ղու­թյու­նը: Իսկ դա ա­մե­նա­բարձր ա­ռա­քե­լու­թյունն է:
Նո­րա­կո­չիկ­նե­րին շնոր­հա­վո­րե­ցին և բա­րի ճա­նա­պարհ մաղ­թե­ցին շր­ջա­նի հոգևոր հո­վիվ Տեր-Մես­րոպ Խու­նո­յա­նը և Աս­կե­րա­նի ՄԵ կենտ­րո­նի տնօ­րեն Ռո­մե­լա Գրի­գո­րյա­նը։
Բա­րի ծա­ռա­յու­թյուն և բա­րի վե­րա­դարձ, տղա­նե՜ր...