comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՃԱՄ­ԲԱՐ­ՆԵ­ՐԻ ԴՐՈՇ­ՆԵ­ՐԸ ԲԱՐՁ­ՐԱՑ­ՎԱԾ ԵՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՃԱՄ­ԲԱՐ­ՆԵ­ՐԻ ԴՐՈՇ­ՆԵ­ՐԸ ԲԱՐՁ­ՐԱՑ­ՎԱԾ ԵՆ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Այս օ­րե­րին Ար­ցա­խում և ՀՀ-ում կազ­մա­կերպ­վում են դպ­րո­ցա­կան ճամ­բար­ներ, ին­չը նրանց ա­մա­ռա­յին հան­գս­տի ակ­տիվ կազ­մա­կերպ­ման, ստեղ­ծա­գոր­ծա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի զար­գաց­ման, ինք­նադրսևրո­ման, հա­մըն­կե­րա­յին փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ստեղծ­ման, հե­տաքր­քիր, բո­վան­դա­կա­լից օ­րեր անց­կաց­նե­լու լա­վա­գույն մի­ջոց է: 

Ո­րոշ ժա­մա­նա­կով ըն­տա­նի­քից կտր­վե­լով և նոր մի­ջա­վայ­րում կե­ցու­թյան հա­վա­սար պայ­ման­նե­րում ապ­րե­լով (հա­մա­տեղ սնունդ, բո­լո­րի հա­մար հա­վա­սար պար­տա­վո­րու­թյուն­ներ ու ի­րա­վունք­ներ, կար­գու­կա­նո­նին են­թարկ­վում) հնա­րա­վո­րու­թյուն են ստեղ­ծում հե­տա­գա­յում կյան­քի տար­բեր պայ­ման­նե­րին հեշտ հար­մար­վե­լու, հա­սա­րա­կու­թյանն ին­տեգր­վե­լու հա­մար:

Ա­վան­դա­կան են դար­ձել դպ­րո­ցի­նե­րին կից գոր­ծող ցե­րե­կա­յին ճամ­բար­նե­րը, ո­րոն­ցից մեկն էլ Ստե­փա­նա­կեր­տի Ավ. Ի­սա­հա­կյա­նի ան­վան հ. 10 հիմ­նա­կան դպ­րո­ցի հեն­քի վրա ստեղծ­ված ՙԱրևիկ՚ ճամ­բարն է: Հու­լի­սի 17-ին` հան­դի­սա­վոր բաց­մա­նը, ներ­կա էր ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նը:
Ինչ­պես տե­ղե­կաց­րեց Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նի կր­թու­թյան և սպոր­տի բաժ­նի վա­րիչ Թե­րե­զա Կա­րա­խա­նյա­նը, 8-օ­րյա տևո­ղու­թյամբ եր­կու հեր­թա­փո­խով այս­տեղ ի­րենց ա­ռօ­րյան ժա­ման­ցի և ու­սու­ցո­ղա­կան մի­ջոց­նե­րով հե­տաքր­քիր դարձ­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն ու­նի ա­վե­լի քան 300 ե­րե­խա` մայ­րա­քա­ղա­քի տար­բեր դպ­րոց­նե­րից:
Ճամ­բա­րի պետ` դպ­րո­ցի տնօ­րեն Ա­նա­հիտ Հա­կո­բյա­նը վս­տա­հեց­րեց, որ պլա­նով նա­խա­տես­ված տար­բեր մի­ջո­ցա­ռում­ներն ուղղ­ված են ե­րե­խա­նե­րի հայ­րե­նա­ճա­նա­չո­ղու­թյա­նը, պատ­մաաշ­խար­հագ­րա­կան, մշա­կու­թա­յին գի­տե­լիք­նե­րի ձեռք­բեր­մա­նը:
Բաց­ման կա­պակ­ցու­թյամբ ճան­բա­րա­կան­նե­րին ող­ջու­նեց և շնոր­հա­վո­րեց ու հե­տաք­րք­րիր ու բո­վան­դա­կա­լից ա­ռօ­րյա մաղ­թեց ԿԳՍ նա­խա­րա­րը: ՙՀրա­շա­լի է, որ մեմք կա­րո­ղա­նում ենք ճամ­բար­ներ կազ­մա­կեր­պել: Այդ հնա­րա­վո­րու­թյու­նը մեզ պարգևել են մեր այն տղա­նե­րը, ո­րոնք ի­րենց կյան­քի գնով ա­զա­տագ­րել են մեր հայ­րեն­քը և այն տղա­նե­րը, ով­քեր այ­սօր էլ պաշտ­պա­նում են մեր հայ­րե­նի­քը: Եվ շատ լավ է, որ դուք գի­տակ­ցում եք դա և ձեր եր­գե­րում, կար­գա­խոս­նե­րում մե­ծա­րում ու գո­վեր­գում եք հայ­րե­նի­քի պաշտ­պան­նե­րին՚,- ա­սաց նա:
ԿԳՍՆ ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան դաս­տիա­րա­կու­թյան և ար­տադպ­րո­ցա­կան ծրագ­րե­րի բաժ­նի վա­րիչ Ստե­փան Օ­հան­ջա­նյա­նից տե­ղե­կա­ցանք, թե ինչ ճամ­բար­նե­րում են հան­գս­տա­նում Ար­ցա­խի ե­րե­խա­նե­րը:
Հու­նի­սի 19-ից 20 օ­րով սո­ցիա­լա­կան ա­ռան­ձին խմ­բե­րի պատ­կա­նող 200 ե­րե­խա մայ­րա­քա­ղա­քից և հան­րա­պե­տու­թյան բո­լոր շր­ջան­նե­րից հան­գս­տա­ցել է Հան­քա­վա­նի և Ծաղ­կա­ձո­րի ՙԱղ­բյուր՚, ՙԼու­սա­բաց՚ և ՙՀաս­միկ՚ ճամ­բար­նե­րում:
Ար­դեն տե­ղե­կաց­րել ենք հու­նի­սի 24-ից մեկ­նար­կած ՙԱս­պետ՚ ռազ­մա­մար­զա­կան ճամ­բա­րի մա­սին: Հան­րակր­թա­կան, մի­ջին մա­սան­գի­տա­կան և ար­հես­տա­գոր­ծա­կան ուս­հաս­տա­տու­թյուն­նե­րի 11-րդ դա­սա­րան փո­խադր­ված տղա­նե­րի ար­դեն 3-րդ հեր­թա­փոխն է անց­կաց­նում այս­տեղ: Ընդ­հա­նուր առ­մամբ` 4 հեր­թա­փո­խով այս ճամ­բա­րում 8-օ­րյա ռե­ժի­մով հե­տաքր­քիր ա­ռօ­րյա կվա­յե­լեն ընդ­հա­նուր թվով 400 պա­տա­նի:
Հու­լի­սի 12-ից մեկ­նար­կել է Ծմա­կա­հո­ղի ՙՊա­տա­նի բնա­գետ­ներ՚ 10-օ­րյա ճամ­բա­րը դպ­րո­ցի տա­րած­քում` վրա­նա­յին պայ­ման­նե­րում, ո­րին մաս­նակ­ցում են շր­ջա­կա գյու­ղե­րից կի­րակ­նօ­րյա դպ­րոց հա­ճա­խող­նե­րը և Երևա­նի ֆիզ­մաթ դպ­րո­ցից հրա­վիր­ված­նե­րը:
Ճամ­բա­րի փակ­ման հա­ջորդ օ­րը` հու­լի­սի 23-ին, կմեկ­նար­կի եր­կու հեր­թա­փո­խով, 10-օ­րյա տևո­ղու­թյամբ ՙԵկ, Ար­ցախ՚ ծրագ­րով ճամ­բա­րը, ո­րին կընդգրկվեն ԱՀ և ՀՀ 11-12-րդ դա­սա­րան­նե­րի ա­շա­կերտ­նե­րը (ընդ­հա­նուր 160 հո­գի):
Ա­ռա­ջին ան­գամ Հա­յա­սա­տա­նի բան­կե­րի միու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ ՀՀ Լո­ռու մար­զի Վա­հագ­նա­ձոր հա­մայն­քում հու­լի­սի 20-ից կազ­մա­կերպ­ված ճամ­բա­րում 10-օ­րյա հան­գիստ կանց­կաց­նի 10-15 տա­րե­կան ար­ցախ­ցի 70 ե­րե­խա:
ՀՅԴ Ար­ցա­խի և Սփյուռ­քի ե­րի­տա­սար­դա­կան միու­թյուն­նե­րը հու­լի­սի 8-ից 10-16 տա­րե­կան ե­րե­խա­նե­րի հա­մար կազ­մա­կեր­պել են ճամ­բար­ներ Ստե­փա­նա­կեր­տում և շր­ջան­նե­րում. մայ­րա­քա­ղա­քի Ա. Ղու­լյա­նի ան­վան հ. 2 հիմ­նա­կան դպ­րո­ցին կից (200 հո­գի), Աս­կե­րա­նի Էդ. Բար­սե­ղյա­նի ան­վան հոս­քա­յին (200 հո­գի), Մար­տու­նու Ն. Ստե­փա­նյա­նի ան­վան հ. 1 միջ­նա­կարգ (50 հո­գի), Շու­շիի Դ. Ղա­զա­րյա­նի ան­վան ե­րաժշ­տա­կան մաս­նա­գի­տաց­ված (80 հո­գի) դպ­րոց­նե­րում:
Օ­գոս­տո­սի 5-ից 10 օ­րով 90 ե­րե­խա կմեկ­նի ԵԿՄ-ի կող­մից Սևա­նին մերձ ՙԾո­վի­նար՚ ճամ­բար:
Այլ աղ­բյուր­նե­րի տե­ղե­կաց­մամբ` ըն­թա­նում են Շու­շիում ՙՀայ­կի Սե­րունդ՚ ե­րի­տա­սար­դա­կան ՀԿ-ի և ԱՀ ՄԵՀԶ-ի կող­մից Պա­տա­րա­յում կազ­մա­կերպ­ված ըն­տա­նե­կան ճամ­բար­նե­րը: