comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙԱՇ­ԽԱ­ՏԵԼ ԵՄ ԱԶ­ՆԻՎ ԼԻ­ՆԵԼ ԻՆՔՍ ԻՄ ԵՎ ԻՄ ԺՈ­ՂՈՎՐ­ԴԻ Ա­ՌԱՋ՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՇ­ԽԱ­ՏԵԼ ԵՄ ԱԶ­ՆԻՎ ԼԻ­ՆԵԼ ԻՆՔՍ ԻՄ ԵՎ ԻՄ ԺՈ­ՂՈՎՐ­ԴԻ Ա­ՌԱՋ՚

Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ

Մաք­սիմ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ-85

Գրող, հրա­պա­րա­կա­խոս, հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ Մաք­սիմ Հով­հան­նի­սյա­նը ճա­նաչ­ված ա­նուն է Ար­ցա­խում և նրա սահ­ման­նե­րից դուրս։ Ըն­թեր­ցո­ղը հա­տուկ հե­տաք­րք­րու­թյամբ է սպա­սում նրա յու­րա­քան­չյուր գր­քի լույ­սըն­ծայ­մա­նը։ Ար­ցա­խի նո­րա­գույն պատ­մու­թյան մեջ հայտ­նի ՙ13-ի նա­մա­կի՚ հա­մա­հե­ղի­նակ է, ով Ղա­րա­բա­ղյան շարժ­ման դժ­վա­րին տա­րի­նե­րին գլ­խա­վո­րեց գա­ղա­փա­րա­խո­սա­կան և քա­րոզ­չու­թյան հզոր մի­ջոց ՙԽոր­հր­դա­յին Ղա­րա­բաղ՚ թեր­թը։ Տաս­նյա­կից ա­վե­լի գր­քե­րի հե­ղի­նակ է։ ԼՂՀ վաս­տա­կա­վոր ժուռ­նա­լիստ է։ Ար­ժա­նա­ցել է Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միու­թյան Դ.Դե­միր­ճյա­նի ան­վան մր­ցա­նա­կի, ԼՂՀ Ե­ղի­շեի ան­վան պե­տա­կան մր­ցա­նա­կի, ՙՄես­րոպ Մաշ­տոց՚ շքան­շա­նի, ՀՀ ՙՄով­սես Խո­րե­նա­ցի՚ մե­դա­լի։

Ծն­վել է Աս­կե­րա­նի շր­ջա­նի Հա­րավ գյու­ղում, ա­վար­տել Ստե­փա­նա­կեր­տի թիվ 2 միջ­նա­կարգ դպ­րո­ցը, ա­պա` Երևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի բա­նա­սի­րա­կան ֆա­կուլ­տե­տի լրագ­րու­թյան բա­ժի­նը։ Աշ­խա­տել է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի զանգ­վա­ծա­յին լրատ­վու­թյան մար­մին­նե­րում։ 1971¬1986թթ. վա­րել է ռա­դիո­հա­ղոր­դում­նե­րի մար­զա­յին վար­չու­թյան գլ­խա­վոր խմ­բագ­րի պաշ­տո­նը։ 1986-1987թթ. գլ­խա­վո­րել է Ստե­փա­նա­կեր­տի Վ. Փա­փա­զյա­նի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նը։ 1988-1993թթ. ՙԽոր­հր­դա­յին Ղա­րա­բաղ՚ օ­րա­թեր­թի գլ­խա­վոր խմ­բա­գիրն էր։ 1993-1995թթ. նշա­նակ­վել է ԼՂՀ Նա­խա­րար­նե­րի խոր­հր­դի լրատ­վու­թյան և մա­մու­լի դե­պար­տա­մեն­տի ղե­կա­վար, իսկ 1995-1998¬ին՝ նո­րից մայր թեր­թի գլ­խա­վոր խմ­բա­գիր։
Մաք­սիմ Հով­հան­նի­սյա­նի 85-ա­մյա հո­բե­լյա­նը նշ­վեց հու­լի­սի 17-ին, Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տի լեփ-լե­ցուն դահ­լի­ճում։
Ներ­կա էին հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նը, Ար­ցա­խի ԱԺ խոս­նակ Ա­շոտ Ղու­լյա­նը, հոգևոր ա­ռաջ­նորդ Պարգև ար­քե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյա­նը, պաշ­տո­նա­տար այլ ան­ձինք, պատ­գա­մա­վոր­ներ, կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­ներ։ Հան­դի­սու­թյա­նը Հա­յաս­տա­նից ներ­կա­յա­ցել էր ՀԳՄ նա­խա­գահ Է­դուարդ Մի­լի­տո­նյա­նը։
Մի­ջո­ցա­ռու­մը բա­ցեց ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րար Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նը` նշե­լով, որ Մ.Հով­հան­նի­սյանն ար­ցա­խա­հայ ար­ձա­կի ռահ­վի­րա­նե­րից է, ով գե­ղար­վես­տա­կան խոս­քը բարձ­րաց­րեց մի նոր աս­տի­ճա­նի` իր ար­ձա­կով ՙստեղ­ծե­լով՚ Ար­ցա­խը, ինչ­պես Հրանտ Մաթևո­սյա­նը՝ Լո­ռին։ Հով­հան­նի­սյանն իր մեծ ա­վան­դը բե­րեց նաև լրագ­րու­թյան մեջ՝ դժ­վա­րին տա­րի­նե­րին ղե­կա­վա­րե­լով մայր թեր­թը, մա­մու­լում և իր ար­ձա­կում ար­ծար­ծե­լով Ղա­րա­բա­ղյան շար­ժու­մը։
ՙԻնձ հա­մար մեծ պա­տիվ է շնոր­հա­վո­րան­քի խոսք ա­սել Ար­ցա­խում վա­ղուց ճա­նաչ­ված, սիր­ված գրո­ղի և հա­սա­րա­կա­կան գործ­չի հո­բե­լյա­նա­կան ե­րե­կո­յին։ Մաք­սիմ Եր­վան­դին իր հո­բե­լյան­նե­րով մեզ պա­հում է ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի վեր­ջին տաս­նա­մյակ­նե­րի բո­լոր դր­վագ­նե­րը ճիշտ ի­մաս­տա­վո­րե­լու զգա­ցո­ղու­թյան մեջ։ Նա, իր բո­լոր ար­ժա­նիք­նե­րով հան­դերձ, նաև կեն­դա­նի կա­մուրջն է 1965թ. Ար­ցա­խի ա­զա­տու­թյան հա­մար ա­ռա­ջին պա­հան­ջի, 1988թ. հա­մա­ժո­ղովր­դա­կան շարժ­ման պա­հան­ջա­տի­րու­թյան և ան­կախ պե­տու­թյուն կեր­տե­լու ճա­նա­պար­հի բո­լոր կե­տե­րի միջև։ Կյան­քի բո­լոր փու­լե­րում հայ­րե­նի Ար­ցա­խում անգ­նա­հա­տե­լի ներդ­րում եք ու­նե­ցել մշա­կույ­թի, գրա­կա­նու­թյան, լրագ­րու­թյան զար­գաց­ման մեջ։ Այն պա­տաս­խա­նա­տու պաշ­տոն­նե­րը, որ Դուք եք ղե­կա­վա­րել, շա­հել են Ձեր գոր­ծու­նեու­թյու­նից։ Ղա­րա­բա­ղյան շարժ­ման ա­ռա­ջին փու­լում, երբ պայ­քա­րը հիմ­նա­կա­նում ըն­թա­նում էր գա­ղա­փա­րա­կան բնա­գա­վա­ռում, այդ պայ­քա­րի խո­սա­փողն էր Ար­ցա­խի մայր թեր­թը, որն այն տա­րի­նե­րին լույս էր տես­նում 100 հա­զար տպա­քա­նա­կով։ Թեր­թը հան­դես էր գա­լիս ադր­բե­ջա­նա­կան հա­յա­հա­լած քա­ղա­քա­կա­նու­թյան դեմ, հա­նուն ա­զա­տու­թյան և ան­կա­խու­թյան, հա­նուն ՙՄիա­ցում՚ գա­ղա­փա­րի։ Սա կարևոր ա­ռա­քե­լու­թյուն էր, ո­րին թեր­թը ծա­ռա­յեց մեր պա­հան­ջա­տի­րու­թյու­նը ճիշտ ձևա­կեր­պե­լու և հա­մայն հա­յու­թյա­նը հա­մախմ­բե­լու այդ գա­ղա­փա­րի շուրջ։ Ան­կա­խու­թյան տա­րի­նե­րին լծ­վել եք Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կա­նա­շի­նու­թյան սուրբ գոր­ծին՝ Ձեր ա­վան­դը բե­րե­լով պե­տա­կան կա­ռա­վար­ման օ­ղա­կում և լրատ­վու­թյան ինս­տի­տու­ցիո­նալ­մա­նը և հե­տա­գա­յում հան­րա­յին հե­ռուս­տա­տե­սու­թյան գոր­ծու­նեու­թյան կա­տա­րե­լա­գործ­մա­նը։ Ձեզ նաև վար­պե­տո­րեն հա­ջող­վում է հա­մադ­րել լրագ­րո­ղի գրի­չը ար­ձա­կագ­րի խոր, նր­բան­կատ, զգա­յա­կան խո­հե­րի հետ։ Ձեր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րում հայ­րե­նիքն է իր ողջ հմայ­քով, ար­ցախ­ցին է իր հոգ­սե­րով, հույ­զե­րով, հույ­սե­րով։

Մեր ա­վագ սերն­դի այն մեծ մտա­վո­րա­կանն եք, ո­րի նվի­րա­կան գոր­ծու­նեու­թյունն ու­ղե­ցույց է լի­նե­լու գա­լիք սե­րունդ­նե­րի հա­մար։ Հի­շում ենք՝ 80-ա­մյա Ձեր հո­բե­լյա­նին ա­սա­ցիք՝ ՙչբռ­նեմ է­լի ապ­րեմ՚, մաղ­թում եմ Ձեր խոս­քի կրկ­նու­թյու­նը՝ բռ­նեք ու եր­կա~ր, եր­կա~ր ապ­րեք, ե­ռանդ, ծաղ­կուն գրիչ։ (Ա­շոտ Ղու­լյան)։
Է­դուարդ Մի­լի­տո­նյանն ըն­դգ­ծեց գրո­ղի դերն ըն­թեր­ցող դաս­տիա­րա­կե­լու գոր­ծում, և որ հո­բե­լյարն իր գրա­կա­նու­թյամբ ըն­թեր­ցող­ներ է ՙստեղ­ծել՚։ Որ սե­րունդ­ներն ի­րար են փո­խան­ցում նրա գր­վածք­նե­րը, քան­զի Մ.Հով­հան­նի­սյա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներն Ար­ցա­խի պատ­մու­թյունն են, ար­ցախ­ցու, հայ մար­դու մա­քուր հո­գու ար­տա­հայ­տու­թյու­նը, հայ մար­դու ո­գո­րում­նե­րը, որ ժա­մա­նակ ու տա­րա­ծու­թյուն չեն ճա­նա­չում։ Բա­նա­խո­սը նշեց, որ այ­սօր ամ­բողջ հա­յու­թյան ու­շադ­րու­թյան ա­ռանց­քում Ար­ցախն է, ար­ցա­խյան հիմ­նախն­դի­րը, որ ին­քը Մ. Հով­հան­նի­սյա­նին հի­շում է ան­ցած դա­րի 60-ա­կան­նե­րից, որ նրա գոր­ծե­րը մշ­տա­պես սպա­սե­լի են ե­ղել, հատ­կա­պես 88-ից հե­տո, երբ խոսքն այ­րող կրա­կի ուժ է ձեռք բե­րել։ Ճշ­մա­րիտ գրա­կա­նու­թյու­նը, ինչ­պի­սին Հով­հան­նի­սյա­նի ար­ձակն է, այ­րում է, հո­գի է շար­ժում։ Ա­պա ՀԳՄ նա­խա­գա­հը գրող­նե­րի միու­թյան մե­դալ հանձ­նեց հո­բե­լյա­րին։
ՙԻնձ և շա­տե­րի հա­մար Դուք նա­հա­պետ եք ձեր ապ­րած կյան­քով, Ձեր ստեղ­ծած ժա­ռան­գու­թյամբ, Ձեր ի­մաստ­նու­թյամբ։ Ձեր ան­ցած ճա­նա­պար­հի հե­տա­գի­ծը բնու­թագր­վում է հայ­րե­նի­քի ա­զա­տու­թյան, ար­դա­րու­թյան, ար­ցախ­ցու ինք­նու­թյան հա­մար պայ­քա­րով։ Ձեր ներ­քին կռի­վը, խռով­քը ժա­մա­նակ առ ժա­մա­նակ վե­րա­ճում է ըմ­բոս­տու­թյան և ա­պա, մտ­քի մեջ թանձ­րա­նա­լով, խտա­նա­լով ժայթ­քում ու վե­րած­վում նոր գոր­ծե­րի։ Ար­ցա­խի հան­դեպ սի­րուց են ծն­վել ցա­վը, ան­հան­գս­տու­թյու­նը, հպար­տու­թյու­նը, որ կան և ապ­րում են Ձեր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րում։ Քա­նի~-քա­նի սե­րունդ ձեր տո­ղե­րում պի­տի գտ­նի և ճա­նա­չի ինքն ի­րեն, քա­նի~-քա­նի­սին Ձեր խոս­քը կս­տի­պի ինք­նա­մաքր­վել և վե­րա­դառ­նալ ա­կունք­նե­րին։ Ե­րախ­տա­պարտ ենք, որ մաս­նա­կիցն ենք դա­ռել ՙԱր­ցա­խա­պա­տում՚ մա­տե­նա­շա­րի ստեղծ­մա­նը։ Ձեր գրի­չը բե­ղուն է, Ձեր բա­ռը կշիռ ու­նի, Ձեր խոսքն ար­ժե­քա­վոր է, Ձեր ի­մաստ­նու­թյու­նը շնորհ է, որ տր­վել է ի վե­րուստ, թանձ­րա­ցել տա­րի­նե­րի փոր­ձա­ռու­թյամբ՚ (Նա­րի­նե Ա­ղա­բա­լյան)։
Գրող, քա­ղա­քա­գետ Վահ­րամ Ա­թա­նե­սյանն իր և ի­րե­նից հե­տո ե­կած լրագ­րո­ղա­կան սերն­դի ա­նու­նից ե­րախ­տա­գի­տու­թյուն հայտ­նեց Մաք­սիմ Հով­հան­նի­սյա­նին, որ ստեղ­ծել է իր լրագ­րո­ղա­կան դպ­րո­ցը և որ շատ-շա­տե­րը լրագ­րու­թյան աս­պա­րեզ ոտք են դրել նրա գո­րո­վա­լի, հո­գա­տար հա­յաց­քի ներ­քո։ Լի­նե­լով ՙ13-ի՚ հայտ­նի նա­մա­կի ստո­րագ­րող­նե­րից` են­թարկ­վել է հա­լա­ծան­քի, բայց չի լքել Ար­ցա­խը, սպա­սել է իր և ար­ցախ­ցի­նե­րի աս­տե­ղա­յին ժա­մին՝ 1988-ին, երբ պոռթ­կաց Ղա­րա­բա­ղյան շար­ժու­մը։ Մ. Հով­հան­նի­սյա­նը, որ իր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րում կեր­տել է Ար­ցա­խի ընդ­հան­րա­կան կեր­պա­րը, միշտ պահ­պա­նել և պահ­պա­նում է մտա­վո­րա­կա­նի կեց­ված­քը։
ՙՄտա­ծում եմ, որ Մաք­սիմ Հով­հան­նի­սյա­նի դեպ­քում, իս­կա­պես, հրա­շա­լի է եր­կար ապ­րե­լը, թե­պետ հա­րյուր տա­րին էլ մի բան չէ։ Մտա­ծում եմ նաև, որ մեր, այս­պես ա­սած, եր­կար ապ­րելն ա­մենևին էլ մեր պինդ լի­նե­լուց չէ, ոչ էլ, բնա­կա­նա­բար, մեր ցան­կու­թյու­նից։ Եվ ես ինձ թույլ եմ տա­լիս ա­սել, որ մեր հո­բե­լյա­րը, հաս­տատ, ինչ-որ գոր­ծար­քի մեջ է երկ­նա­յին տի­րոջ հետ, որ նրան հա­ջող­վել է ձեռք բե­րել Աստ­ծո վս­տա­հու­թյունն ու հո­վա­նա­վո­րու­թյու­նը։ Դա բո­լո­րին չէ, որ հա­ջող­վում է, հատ­կա­պես երբ գործդ գր­չի հետ է, և ա­մեն օր՝ ու­րիշ­նե­րին թո­ղած, ինքդ քեզ հետ ես կռիվ տա­լիս։
Չեմ կա­րող չա­սել՝ ե­րա­նի~ Ձեզ։
Գրա­կա­նու­թյու­նը վախ­կոտ­նե­րի, միա­միտ­նե­րի, թույ­լե­րի, ինք­նահր­կի­զու­մից փախ­չո­ղի տեղ չէ, և Դուք տա­րածք­ներ եք նվա­ճել, տե­սել եք այդ անմ­շակ տա­րածք­նե­րը և չեք կաս­կա­ծել, որ դրանք Ձերն են։ Ի­հար­կե, հեշտ չի ե­ղել, ի­հար­կե, Ձեզ մե­ղադ­րել է? են, միշտ չէ, որ հաղ­թել եք, բայց չեք զարկ­վել, չեք հրա­ժար­վել Ձեր ու­նե­ցա­ծից։ Դուք Ձեզ չեք հանձ­նել սուտ քա­րո­զիչ­նե­րին...
Է­լի ե­րա­նի Ձեզ։

Մի բան էլ ա­սեմ։ Որ­տեղ էլ ե­ղել եք, Ձե­զա­նից մի բան մնա­ցել է այն­տեղ։ Ու­զում եմ ա­սել` Ձե­զա­նից հնա­րա­վոր չէ հրա­ժար­վել։ Ով էլ փոր­ձի հրա­ժար­վել Ձեզ­նից, չի ստաց­վի, դա հնա­րա­վոր բան չէ։ Խոս­տո­վա­նեմ` հրա­ժար­վելն ի­մաստ չու­նի, ո­րով­հետև, Դուք մեզ չեք խան­գա­րում, Դուք մեզ օգ­նում եք։ Ով էլ ա­սի` Ձեզ­նից բան չի սո­վո­րել, չհա­վա­տաք։ Ես օ­րի­նակ չեմ հա­վա­տում։
Իսկ Ձեր տո­ղը եր­բեք չի մո­լոր­վել, ինքն ի­րեն չի կորց­րել քա­ղա­քա­կան խա­ղահ­րա­պա­րակ­նե­րում ու դի­մա­կա­հան­դես­նե­րում, այն ա­նընդ­հատ խո­րա­ցել է, ի­մաստ­նա­ցել, լց­վել և դուրս ե­կել բաց դաշտ։ Դրա հա­մար եմ ա­սում` եր­կար ապ­րե­լը հրա­շա­լի է։ Չնա­յած ոչ Դուք, պա­րոն Հով­հան­նի­սյան, ոչ էլ մե­զա­նից յու­րա­քան­չյու­րը չգի­տի, Ձեր գրած պատմ­վածք­ներն են շատ, թե՞ չգր­ված­նե­րը։ Ձեր ա­սա՞ծն է շատ, թե՞ չա­սա­ծը...
Չեմ կաս­կա­ծում, Դուք դեռ չեք գրել Ձեր վեր­ջին պատմ­ված­քը։ Դրա հա­մար Ձեզ ժա­մա­նակ է պետք և այդ ժա­մա­նա­կը Դուք ու­նեք... Ես ան­ձամբ սպա­սե­լու եմ այդ պատմ­ված­քին, ե­թե այն գր­վի ան­գամ քսան տա­րի հե­տո՚։ (Գրող, բա­նաս­տեղծ, ՙԱ­զատ Ար­ցախ՚ թեր­թի գլ­խա­վոր խմ­բա­գիր Նո­րեկ Գաս­պա­րյան)։
ՙՄաք­սիմ Հով­հան­նի­սյա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյան ծան­րու­թյան կենտ­րո­նը Ար­ցախն է իր ցա­վով։ Ցավ, ո­րից ծն­վել են նրա ոչ միայն գրո­ղա­կան, այլև մարդ­կա­յին ու քա­ղա­քա­ցիա­կան կյան­քի փո­թո­րիկ­ներն ու ար­գա­սիք­նե­րը։ Գրող­նե­րից քչե­րը կա­րող են ա­սել՝ գրել եմ այն­պես...ինչ­պես ապ­րել եմ։ Այդ քչե­րից մե­կը Մաք­սիմ Հով­հան­նի­սյանն է, ում կյանքն ըն­թա­ցել է, ի­րոք, փո­թորկ­ված օվ­կիա­նոս մտած նա­վի պես` սկ­սած ՙ13-ի՚ լե­գեն­դար նա­մա­կից, վեր­ջաց­րած ՙմենք՚ սո­վո­րա­կան դե­րա­նու­նը հա­մայն հա­յու­թյան հա­մար թևա­վոր ար­տա­հայ­տու­թյուն դարձ­րած իր ՙՄունք՚-ով, իր ՙՏե­րու­նա­կան ա­ղոթ­քով՚, ո­րը գրել է Ար­ցա­խի մայր թեր­թում, աշ­խա­տող­նե­րիս աչ­քի առջև, երբ ՙ9-րդ ա­լիք՚ էինք դի­մա­կա­յում։ Մաք­սիմ Հով­հան­նի­սյա­նի կող­քին վատ աշ­խա­տե­լը, այ­սինքն` վատ գրե­լը, հնա­րա­վոր բան չէր։ Հին թե նոր աշ­խա­տող. կամ պի­տի նա­վար­կեիր նրա պա­հան­ջա­ծին հա­մա­պա­տաս­խան, կամ էլ թող­նեիր նա­վը։ Եվ մի ամ­բողջ կո­լեկ­տիվ անց­նում էր ՙհով­հան­նի­սյա­նա­կան շկո­լա՚ կոչ­վող ՙմա­ղով՚։ Ա­սեմ, որ նա միա­ժա­մա­նակ և իր գր­չա­կից­նե­րի հա­մար ա­ռա­վել բարձր ցատ­կա­ձող էր սահ­մա­նում գրա­կա­նու­թյան մեջ։ Ում էլ վե­րա­բե­րեր խոս­քը՝ նրա նկա­տում­ներն այն­քան էին խոր­քա­յին, որ չըն­դու­նել դրանք հնա­րա­վոր չէր։ Մաք­սիմ Հով­հան­նի­սյանն այն գրողն է, ում մտ­քի թա­նա­քը եր­բեք չի չո­րա­ցել։ Պա­տե­րազ­մա­կան պայ­ման­նե­րում ան­գամ նա ա­ռա­տո­րեն ստեղ­ծում էր ոչ միայն նա­խան­ձե­լի հրա­պա­րա­կագ­րու­թյուն, այլև փայ­լուն գե­ղար­վես­տա­կան ար­ձակ։ Ա­վե­լի քան 60 տար­վա գրա­կան գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լած և 80 տա­րե­կա­նում էլ ըն­թեր­ցո­ղին նոր գր­քով ներ­կա­յա­ցած Մաք­սիմ Հով­հան­նի­սյա­նը գր­քից գիրք է գնա­ցել՝ չշ­փո­թե­լով ընտ­րած հո­րի­զո­նա­կա­նը, չփո­խե­լով ծան­րու­թյան կենտ­րո­նը։ Հով­հան­նի­սյա­նի մոտ չկա բա­րո­յա­կան ան­կշ­ռե­լիու­թյուն, ինչ­պես որ չկան կեղծ կոնֆ­լիկտ­ներ։ Մար­դու ներ­քին ցն­ցու­մը նա պատ­կե­րում է հո­գե­բա­նա­կան բարձր մա­կար­դա­կով։ Նրա հե­րոս­նե­րը միշտ չէ, որ հաղ­թում են։ Բայց այդ պար­տու­թյու­նը սո­վո­րա­կա­նից դուրս պար­տու­թյուն է, ո­րով­հետև նման դեպ­քե­րում հաղ­թում է նրանց հո­գե­կան գե­ղեց­կու­թյու­նը։ Այլ կերպ ա­սած` նա բո­լո­րիս առջև դնում է ներ­քին կար­գի­նու­թյան պա­հանջ։ Ար­ձա­կա­գիր Հով­հան­նի­սյա­նը հե­ռու է ոճ խա­ղա­լուց։ Նա դրա կա­րի­քը չու­նի։ Նրա լե­զուն ինք­նին ոճ է։ Նրան կար­դա­լով` մենք տես­նում ենք բութ քա­րից պատ շա­րող այն որմ­նադ­րին, ում ա­մե­նա­շա­տը հե­տաք­րք­րում է քարն իր ծան­րու­թյան կենտ­րո­նով ճիշտ տե­ղում դնե­լը՝ վասն պա­տի ամ­րու­թյան՚։ (Գրող, բա­նաս­տեղծ Նվարդ Ա­վա­գյան)
Հո­բե­լյա­րին ող­ջույ­նի խոսք ա­սա­ցին բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Սոկ­րատ Խա­նյա­նը, Ստե­փա­նա­կեր­տի Վ. Փա­փա­զյա­նի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի գրա­կան մա­սի վա­րիչ Կա­րի­նե Ա­լա­վեր­դյա­նը, ՙԱր­ցա­խի հան­րա­յին հե­ռուս­տա­ռա­դիոըն­կե­րու­թյուն՚ ՓԲԸ, հե­ռուս­տա­ռա­դիո­կո­մի­տեի գոր­ծա­դիր տնօ­րեն Մե­րի Դավ­թյա­նը, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Ա­լի­սա Բաղ­դա­սա­րյա­նը։
Հան­դի­սա­վոր ե­րե­կո­յի ըն­թաց­քում ցու­ցադ­րում էին գրող, հրա­պա­րա­կա­խոս Վարդ­գես Բաղ­րյա­նի՝ հո­բե­լյա­րի հետ ու­նե­ցած հար­ցազ­րույց­նե­րից դր­վագ­ներ։
ՙԳրա­կա­նու­թյու­նը տա­ռա­պան­քի վե­րար­տադ­րու­թյուն է, ժա­մա­նա­կի և խղ­ճի հա­րա­բե­րու­թյան ստեղ­ծա­գոր­ծու­թյուն։ Ե­թե դու չես կա­րող հաշտ­վել, ստիպ­ված ես հա­նուն ճշ­մար­տու­թյան հա­կադր­վել ի­րա­կա­նու­թյա­նը։ Ճշ­մա­րիտ գրա­կա­նու­թյու­նը պետք է լի­նի ճշ­մար­տու­թյան հա­մար մար­տն­չող մարդ­կանց կող­քին։ Գրո­ղի և ի­րա­կա­նու­թյան փոխ­հա­րա­բե­րու­թյու­նը պետք է լի­նի բա­ցար­ձա­կա­պես ազ­նիվ և հա­նուն ճշ­մար­տու­թյան՚։ (Մաք­սիմ Հով­հան­նի­սյան)