comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՔԱՆ­ԴԱԿ­ՆԵ­ՐԻ ՊՈՒ­ՐԱ­ԿԻ ԲԱ­ՑՈՒ­ՄԸ ՇՈՒ­ՇԻՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՆ­ԴԱԿ­ՆԵ­ՐԻ ՊՈՒ­ՐԱ­ԿԻ ԲԱ­ՑՈՒ­ՄԸ ՇՈՒ­ՇԻՈՒՄ

Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ

 Հու­լի­սի 19-ին Շու­շիում, կեր­պար­վես­տի թան­գա­րա­նին մերձ տա­րած­քում տե­ղի ու­նե­ցավ Քան­դակ­նե­րի պու­րա­կի հան­դի­սա­վոր բա­ցու­մը, ո­րին ներ­կա էին Ար­ցա­խի նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նը, ԱԺ խոս­նակ Ա­շոտ Ղու­լյա­նը, Ար­ցա­խի հոգևոր ա­ռաջ­նորդ Պարգև ար­քե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյա­նը, պետ­նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը, Շու­շիի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Վլա­դիկ Կա­սյա­նը, մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րար Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նը, կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նը, կա­ռա­վա­րու­թյան այլ ան­դամ­ներ։ 

Մի­ջո­ցա­ռու­մը բա­ցեց ՙՇու­շիի թան­գա­րան­ներ՚ՊՈԱԿ տնօ­րեն Լու­սի­նե Գաս­պա­րյա­նը` ներ­կա­յաց­նե­լով պու­րա­կի ստեղծ­ման հա­մա­ռոտ պատ­մու­թյու­նը։ 37 քան­դա­կա­գործ­ներ աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րից՝ Ի­տա­լիա­յից, Բել­գիա­յից, Ե­գիպ­տո­սից, Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նից, Հնդ­կաս­տա­նից, Չի­նաս­տա­նից, Լե­հաս­տա­նից, Սեր­բիա­յից, ԱՄՆ-ից, Խոր­վա­թիա­յից, Ճա­պո­նիա­յից, Հա­յաս­տա­նից և Ար­ցա­խից, մաս­նակ­ցե­ցին քան­դա­կա­գործ­նե­րի մի­ջազ­գա­յին 5 սիմ­պո­զիում­նե­րին, ստեղ­ծե­ցին քան­դակ­ներ և թվով 62 աշ­խա­տանք նվի­րե­ցին Շու­շիին, Ար­ցա­խին։ Սիմ­պո­զիում­նե­րը, ո­րոնք կա­յա­ցել են ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյան, Շու­շիի շրջ­վար­չա­կազ­մի, ՙԱ­պա­գա սե­րունդ­ներ՚ հիմ­նադ­րա­մի և այլ կա­ռույց­նե­րի օ­ժան­դա­կու­թյամբ, կրում էին ան­վա­նի շու­շե­ցի քան­դա­կա­գործ Հա­կոբ Գյուր­ջյա­նի ա­նու­նը։
ԱՀ նա­խա­գա­հի խոր­հր­դա­կան, ա­կա­դե­մի­կոս Գրի­գո­րի Գաբ­րիե­լյան­ցը, ում նա­խա­ձեռ­նու­թյամբ ստեղծ­վել է պու­րա­կը, իր ե­լույ­թում ե­րախ­տա­գի­տու­թյուն հայտ­նեց քան­դա­կա­գործ­նե­րին, որ ե­կել, մաս­նակ­ցել են սիմ­պո­զիում­նե­րին, ստեղ­ծել են ար­վես­տի գոր­ծեր, ո­րոնք այ­սօր զար­դա­րում են Շու­շի քա­ղա­քի այս տե­ղան­քը։ Ա­կա­դե­մի­կո­սը ե­րախ­տա­գի­տու­թյուն հայտ­նեց Ար­ցա­խի նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նին, բո­լոր նրանց, ում օ­ժան­դա­կու­թյամբ անհ­րա­պույր այդ վայ­րը վեր է ած­վել գե­ղե­ցիկ պու­րա­կի, և որ­տեղ մար­դիկ կայ­ցե­լեն ու գե­ղա­գի­տա­կան հա­ճույք կս­տա­նան։ Աշ­խար­հի տար­բեր ծայ­րե­րից մար­դիկ գա­լով, ստեղ­ծա­գոր­ծե­լով հի­նա­վուրց հայ­կա­կան քա­ղա­քում, ի­րենց աչ­քով տե­սել են, որ կա, գո­յու­թյուն ու­նի Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը, որ այս­տեղ ապ­րում են աշ­խա­տա­սեր, հյու­րա­սեր, խա­ղա­ղա­սեր, ստեղ­ծա­գործ մար­դիկ, և նրանք գնա­լով ի­րենց եր­կր­նե­րը` դառ­նում են յու­րօ­րի­նակ ՙդես­պան­ներ՚, ար­ցա­խյան հիմ­նախ­նդ­րի քա­րո­զիչ­ներ։ Գ. Գաբ­րիե­լյան­ցը տե­ղե­կաց­րեց, որ տե­ղան­քի վե­րա­բե­րյալ այլ ծրագ­րեր ևս կան, որ վայ­րը կդառ­նա մշա­կու­թա­յին կենտ­րոն, ա­պա պու­րա­կի բա­նա­լին հանձ­նեց ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րար Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նին, ով իր ե­լույ­թում կարևո­րեց Գար­բիե­լյան­ցի դե­րը պու­րա­կի ստեղծ­ման գոր­ծում և խո­սեց այդ նո­րաս­տեղծ մշա­կու­թա­յին մի­ջա­վայ­րի պահ­պան­ման, զար­գաց­ման հե­ռան­կար­նե­րի մա­սին։
Նույն օ­րը կեր­պար­վես­տի թան­գա­րա­նում տե­ղի ու­նե­ցավ լու­սան­կար­չա­կան ցու­ցա­հան­դե­սի բա­ցու­մը, ո­րի հե­ղի­նա­կը Գրի­գո­րի Գաբ­րիե­լյանցն է։ ՙՄար­դիկ սո­վո­րա­բար քայ­լե­լիս նա­յում են ոտ­քե­րի տակ, իսկ ինձ միշտ հե­տաք­րք­րել է եր­կին­քը, հատ­կա­պես Ղա­րա­բա­ղի եր­կին­քը։ Իսկ եր­կին­քը ան­սահ­ման է, ան­հուն, ա­ռեղծ­վա­ծա­յին, եր­կին­քը հայտ­նու­թյուն է, այն ինձ ո­գեշն­չում է։ Պա­տա­հա­կա­նո­րեն իմ պա­տու­հա­նից սկ­սել եմ նկա­րել, նկա­րել եմ տար­բեր դիր­քե­րից, օր­վա ա­մե­նա­տար­բեր պա­հե­րի և 300-ից ա­վե­լի լու­սան­կար­ներ եմ ա­րել՚,- ա­սաց Գ. Գաբ­րիե­լյան­ցը՝ հա­վե­լե­լով, որ էքս­պո­զի­ցիան ո­րո­շել է նվի­րել Ար­ցա­խի դպ­րոց­նե­րին, որ­տեղ ա­պա­գա սե­րունդն է ա­ճում։