Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՎԱ­ՆԱ­ԿԱ­ՆԻ ՀՐԵՇ­ՏԱԿ­ՆԵ­ՐԸ

Համ­լետ ՄԱՐ­ՏԻ­ՐՈ­ՍՅԱՆ

 Վաղ­միջ­նա­դա­րյան կեր­պար­վես­տում որմ­նան­կար­չու­թյան զար­գա­ցու­մը, մեր կար­ծի­քով, պետք չէ կա­պել ժան­րի ու­նե­ցած ա­ռանձ­նա­հատ­կու­թյան կամ վրձ­նե­լու տեխ­նի­կա­յի հետ։ Բանն այն է, որ ա­մե­նուր կա­ռուց­վող ե­կե­ղե­ցի­նե­րի, վան­քե­րի առ­կա­յու­թյու­նը դեռևս չէր նշա­նա­կում, որ հա­սա­րա­կու­թյան հոգևոր կյան­քում վա­նա­կա­նու­թյունն ար­դեն գե­րիշ­խող, ա­ռանց­քա­յին դե­րա­կա­տա­րու­թյուն ու­ներ։

Հա­սա­րա­կու­թյունն ընդ­հա­նուր առ­մամբ անգ­րա­գետ էր, սա­կավ էին տա­ռա­ճա­նաչ մար­դիկ։ Հա­վե­լենք և այն, որ գր­քե­րը, ո­րոնք ձե­ռա­գիր մա­տյան­ներ էին, հա­սու չէին հան­րու­թյան մեծ մա­սին։ Ու թե­պետ ՙի սկզ­բա­նե բանն էր՚, սա­կայն Աստ­ծո խոս­քը, ո­րը հիմ­նա­կա­նում քա­րոզ­վում էր ե­կե­ղե­ցի­նե­րում ու վան­քե­րում, չու­ներ և չէր կա­րող ու­նե­նալ այն ազ­դե­ցու­թյու­նը, որ ու­ներ վրձն­ված պատ­կերն առ­հա­սա­րակ։ Ա­հա թե ին­չու ե­կե­ղե­ցու, վան­քի ին­տե­րիե­րը
(մերկ, սա­ռը պա­տեր) որմ­նան­կար­նե­րով հար­դա­րե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն էր զգաց­վում, ին­չը մի­ջա­վայ­րը դարձ­նում էր հան­դի­սա­վոր, խոր­հր­դա­վոր, ազ­դե­ցիկ, միևնույն ժա­մա­նակ մաս­սա­յա­կա­նաց­վում էին Աստ­վա­ծաշն­չի հիմ­նա­կան դրույթ­նե­րը։ Մեր այս տե­սա­կե­տի օգ­տին է խո­սում այն փաս­տը, որ ե­կե­ղե­ցի­նե­րում ա­ռա­վե­լա­պես որմ­նան­կար­վել են Նոր կտա­կա­րա­նի սյու­ժե­նե­րը։
Այն­պես որ, ժա­մա­նա­կի անհ­րա­ժեշ­տու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված, որմ­նան­կար­չու­թյու­նը մե­ծա­պես նպաս­տեց հոգևո­րա­կա­նու­թյան դիր­քի, նաև մարդ­կանց մեջ հա­վատ­քի ամ­րապ­նդ­մանն ու Սուրբ գր­քի պատ­մու­թյան տա­րած­մա­նը, փո­խա­դար­ձա­բար ինքն էլ ստաց­վող պատ­վեր­նե­րի հաշ­վին ա­րագ զար­գա­նա­լու լայն հնա­րա­վո­րու­թյուն ստա­ցավ։ 

Ֆլո­րեն­ցիա­յում հո­վա­նա­վոր­չա­կան մեծ գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լած հան­րա­հայտ Մե­դի­չի­նե­րի տոհ­մից Կո­զի­մո Մե­դի­չի Ա­վա­գի նա­խա­ձեռ­նու­թյամբ կա­ռուց­վեց Սան Մար­կո վա­նա­կան հա­մա­լի­րը։ Դո­մի­նի­կյան վա­նա­կան­նե­րի հա­մար կա­ռուց­ված վան­քի ոչ միայն ին­տե­րիե­րը, այլև վա­նա­կան­նե­րի խցե­րի պա­տե­րը, Կո­զի­մո Մե­դի­չիի ցան­կու­թյամբ, նկա­րա­զարդ­վեց։ Ըստ ո­րում` այդ գոր­ծն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար նա ընտ­րեց նույն միա­բա­նու­թյան վա­նա­կան­նե­րից Գվի­դո դի Պիետ­րո ա­նու­նով մե­կին, ով աբ­բա­յու­թյու­նում հայտ­նի էր որ­պես Ջիո­վան­նի Ֆի­յե­զո­լի կամ ուղ­ղա­կի եղ­բայր Ջիո­վան­նի, և վան­քի գրա­դա­րա­նի գր­քե­րի նկա­րա­զար­դողն էր։ Մինչ­դեռ գե­ղան­կար­չու­թյան պատ­մու­թյան մեջ այդ վա­նա­կա­նը մնաց որ­պես ան­վա­նի գե­ղան­կա­րիչ Ֆրա Բեա­տո Ան­ժե­լի­կո։ Ֆրա` նշա­նա­կում է եղ­բայր (վա­նա­կան­նե­րի՝ մի­մյանց դի­մե­լու ձև, ան­ժե­լի­կո¬ան­գել, հրեշ­տակ` իր վրձ­նած ան­զու­գա­կան հրեշ­տակ­նե­րի շնոր­հիվ, իսկ Բեա­տո` աստ­վա­ծա­յին, ինչ­պես որ Դան­թեի ՙԿա­տա­կեր­գու­թյու­նը՚ ժա­մա­նա­կա­կից­նե­րը կո­չե­ցին աստ­վա­ծա­յին)։
Մեր նպա­տա­կից դուրս է այս­տեղ խո­սել Ֆրա Ան­ժե­լի­կո­յի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի մա­սին, բայց չենք կա­րող մեր նկա­տա­ռում­նե­րը չար­տա­հայ­տել նրա կտավ­նե­րից մե­կի վե­րա­բե­րյալ։ Հատ­կա­պես որ շատ ար­վես­տա­բան­նե­րի, այդ թվում` եվ­րո­պա­ցի, տվյալ ստեղ­ծա­գոր­ծու­թյան մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րում ակն­հայտ սխալ­ներ ենք նկա­տել։ Խոս­քը Ֆրա Ան­ժե­լի­կո­յի ՙՀուս­տի­նիա­նո­սի բժշ­կու­մը՚ փոք­րա­դիր կտա­վի մա­սին է։
Նախ ճշ­տենք վեր­նա­գի­րը. ին­չո՞ւ է գե­ղան­կա­րի­չը ընտ­րել հենց Հուս­տի­նիա­նո­սին և ոչ թե մեկ ու­րիշ պատ­մա­կան անձ­նա­վո­րու­թյան։ Չէ՞ որ, մեծ հաշ­վով, նկա­րը կա­րող էր կոչ­վել ցան­կա­ցած մե­կի ա­նու­նով, և դրա­նից ո­չինչ չէր փոխ­վի, քա­նի որ կտա­վում մեր­ձա­վո­րի նկատ­մամբ տած­վող սի­րո, կա­րեկ­ցան­քի, հո­գա­տա­րու­թյան գովքն է ար­վում։
Մեր խո­րին հա­մոզ­մամբ` գե­ղան­կա­րի­չը որ­պես իր կտա­վի գլ­խա­վոր գոր­ծող անձ ընտ­րել է Հուս­տի­նիա­նո­սին այն պատ­ճա­ռով, որ մարդ­կու­թյան պատ­մու­թյան մեջ ժան­տախ­տի ա­ռա­ջին հա­մա­ճա­րա­կը բռն­կվել է հենց Հուս­տի­նիա­նոս կայ­սեր գա­հա­կա­լու­թյան ժա­մա­նակ ու տևել է եր­կու­հա­րյուր, գու­ցե մի փոքր էլ ա­վել տա­րի, տա­րած­վել Եվ­րո­պա­յում, Ա­սիա­յում` խլե­լով մեկ մի­լիոն մար­դու կյանք։ Ա­հա թե ին­չու այդ հա­մա­ճա­րա­կը պատ­մա­կան փաս­տաթղ­թե­րում հի­շա­տակ­վում է նաև որ­պես Հուս­տի­նիա­նո­սի ժան­տախտ։
Ուս­տի Ֆրա Ան­ժե­լի­կոն՝ իր կտա­վում պատ­կե­րե­լով Հուս­տի­նիա­նոս կայս­րին, ցան­կա­ցել է ըն­դգ­ծել Աստ­ծո` վե­րերկ­րա­յին ու­ժե­րի զո­րու­թյու­նը։ Չէ՞ որ Հուս­տի­նիա­նո­սը որ­պես կայսր ան­կա­րող ե­ղավ բռնկ­ված հա­մա­ճա­րա­կի դեմն առ­նե­լու, մինչ­դեռ երբ ին­քը` կայս­րը, հի­վան­դա­ցավ, հրեշ­տակ­նե­րը ա­պա­քի­նե­ցին նրան (ըստ Ֆրա Ան­ժե­լի­կո­յի նկա­րի)։
Ար­վես­տա­բան­նե­րից շա­տե­րը, ինչ­պես, օ­րի­նակ, անգ­լիա­ցի Վեն­դի Բե­քե­տը, ով Բի¬Բի¬Սի¬ի հետ հա­մա­տեղ թո­ղար­կել է ՙԳե­ղան­կար­չու­թյան հա­մաշ­խար­հա­յին պատ­մու­թյուն՚ խո­րագ­րով տաս­մա­սա­նոց տե­սաս­կա­վա­ռակ, որ­տեղ հի­շյալ կտա­վը վեր­լու­ծե­լիս ա­սում է.
ՙ...Այս պատ­մու­թյու­նը Հուս­տի­նիա­նո­սի մա­սին է, ում ոտ­քի վրա ու­ռուցք կար, և մի գի­շեր նա ե­րազ տե­սավ, որ պա­տու­հա­նից ներս մտան Կոզ­ման և Դա­միա­նո­սը (հրեշ­տակ­ներ, ով­քեր կոչ­վում են նաև ա­նար­ծաթ (ան­հա­տույց) բժիշկ­ներ-հեղ.) ան­դա­մա­հա­տե­ցին իր ոտ­քը և փո­խա­րի­նե­ցին այն մա­հա­ցած ե­թով­պիա­ցու ա­ռողջ ոտ­քով։ Երբ նա արթ­նա­ցավ, ի­րեն գտավ երկ­գույն, սա­կայն բժշկ­ված՚։
Այս­պի­սին է հիմ­նա­կա­նում ար­վես­տա­բան­նե­րի մեկ­նա­բա­նու­թյու­նը։ Իսկ վե­ցե­րորդ դա­րում ապ­րած Հուս­տի­նիա­նոս կայ­սեր ժա­մա­նակ­նե­րի բժշ­կու­թյունն ի զո­րու՞ էր լու­ծե­լու այն­պի­սի բարդ խն­դիր, ինչ­պի­սին տրան­սպ­լան­տա­ցիան է։ Ի­հար­կե` ոչ։ Եվ հե­տո` երբ ար­վես­տա­բանն է ա­սում, որ ՙ...կայ­սեր հի­վանդ ոտ­քը փո­խա­րի­նե­ցին սևա­մոր­թի ա­ռողջ ոտ­քով՚, այն տպա­վո­րու­թյունն է ստեղծ­վում, որ վաղ միջ­նա­դա­րում ար­դեն գո­յու­թյուն ու­ներ ռաս­սա­յա­կան հա­վա­սա­րու­թյուն, ին­չը, հաս­կա­նա­լի է, լի­նել չէր կա­րող։ Այս­տեղ էլ հարց հն­չեց­նենք. ե­թե վե­ցե­րորդ դա­րում ռաս­սա­յա­կան հա­վա­սա­րու­թյու­նը հա­սա­րա­կա­կան մտա­ծո­ղու­թյու­նից դուրս էր, հնա­րա­վո՞ր է, ար­դյոք, որ այդ գա­ղա­փա­րը ա­ռաջ քա­շեր տասն­հին­գե­րորդ դա­րում ապ­րած հոգևո­րա­կան Ֆրա Ան­ժե­լի­կոն։ Հնա­րա­վոր չէ։ Այն մար­դը, ով վա­նա­կան էր և ում ար­վես­տի ան­կյու­նա­քա­րը Աստ­ծո և Միա­ծին որ­դու ա­րարք­նե­րի փա­ռա­բա­նումն է, այն մար­դը, ով աշ­խար­հը, կյան­քը, մա­հը, առ­հա­սա­րակ ա­մեն բան մեկ­նա­բա­նում էր ոչ թե գի­տա­կա­նո­րեն, այլ կրո­նա­վո­րի դի­տան­կյու­նից (վկան` թե­կուզ հենց իր ա­նու­նը` Ան­ժե­լի­կո), ան­հա­վա­նա­կան է, որ իր կտա­վում այդ­պի­սի գա­ղա­փար ար­ծար­ծեր, ան­կախ նրա­նից, որ ու­սյալ, տա­ղան­դա­վոր մարդ էր։ Ու­րեմն հն­չեց­նենք հար­ցե­րի հար­ցը. ին­չու՞ կտա­վում հրեշ­տակ­նե­րը Հուս­տի­նյա­նո­սի ան­դա­մա­հատ­ված ոտ­քը փո­խա­րի­նել են սևա­մոր­թի ոտ­քով։

Սկզ­բից ևեթ ա­սենք, որ Ֆրա Ան­ժե­լի­կոն այդ­պի­սի բան չի նկա­րել, դա ըն­դա­մե­նը ժա­մա­նա­կա­կից ար­վես­տա­բան­նե­րի թյուր մեկ­նա­բա­նու­թյունն է։
Որ Ֆրա Ան­ժե­լի­կոն Հուս­տի­նիա­նո­սին պատ­կե­րել է ժան­տախ­տով հի­վան­դա­ցած, մեզ հու­շում են նաև մահ­ճա­կա­լի գլ­խա­մա­սում վրձն­ված դե­ղո­րայ­քի սր­վա­կը, գի­շե­րա­նո­թը, ու­րիշ խոս­քով` ան­կող­նա­յին հի­վան­դին անհ­րա­ժեշտ պա­րա­գա­նե­րը, և չկա կտա­վում որևէ ա­ռար­կա կամ դե­տալ, ին­չը մեզ կու­ղոր­դեր այն մտ­քին, որ կայ­սեր ա­ռող­ջա­կան խն­դիրն ի­րոք կապ­ված է ոտ­քի հետ, օ­րի­նակ, ձեռ­նա­փայտ, հե­նակ կամ մեկ այլ բան։
Նմա­նա­պես սխալ է այն մեկ­նա­բա­նու­թյու­նը, իբր Հուս­տի­նիա­նո­սը ե­րա­զի մեջ է տես­նում, որ հրեշ­տակ­նե­րը ե­կել ու բժշ­կում են ի­րեն։ Ֆրա Ան­ժե­լի­կոն այդ­պի­սի գա­ղա­փար չի դրել իր կտա­վում։ Նա կայ­սե­րը վրձ­նել է պար­զա­պես քնած վի­ճա­կում, և քա­նի դեռ հի­վանդ կայս­րը քնած է, հրեշ­տակ­նե­րը բժշ­կում են նրան։ Ա­ռա­վո­տյան, երբ Հուս­տի­նիա­նոսն ար­թ­նա­նա, ի­րեն գտ­նե­լու է միան­գա­մայն ա­պա­քին­ված։ Եվ դա կայ­սեր հա­մար լի­նե­լու է իս­կա­կան հրաշք։ Մինչ­դեռ, ե­թե նա իր ե­րա­զի մեջ տես­ներ իր բժշկ­վե­լը, դա ար­դեն հրաշք չէ, քա­նի որ ի­րա­դար­ձու­թյու­նը զուրկ է ա­նակն­կա­լից, չկա անս­պա­սե­լի տար­րը։ Հետևա­բար, Ֆրա Ան­ժե­լի­կոն, ում գեր­խն­դիրն այս կտա­վում երկ­նա­յի­նի զո­րու­թյան փա­ռա­բա­նումն է, ին­չը ուղ­ղա­կի կապ ու­նի հրաշ­քի հետ, կա­րո՞ղ էր ար­դյոք աստ­վա­ծա­յին զո­րու­թյու­նը զր­կել հրաշք կոչ­վա­ծից։ Ոչ, ի­հար­կե։ Ու­րեմն Հուս­տի­նիա­նո­սի ե­րա­զի մա­սին խոսք լի­նել չի կա­րող։
Այս­պի­սով, Ֆրա Ան­ժե­լի­կոն իր այս կտա­վում փա­ռա­բա­նե­լով Աստ­ծո զո­րու­թյու­նը, միևնույն ժա­մա­նակ քա­րո­զում է Տի­րոջ պատ­վի­րա­նը` սի­րիր մեր­ձա­վո­րիդ, հոգ տար նրա մա­սին։

Հ. Գ. – Ֆրա Ան­ժե­լի­կոն իր մա­հից հինգ­հա­րյուր տա­րի հե­տո միայն Վա­տի­կա­նի կող­մից դաս­վեց սր­բե­րի շար­քը և 1984 թվա­կա­նից հա­մար­վում է գե­ղան­կա­րիչ­նե­րի երկ­նա­յին հո­վա­նա­վո­րը։