comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՙԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ՚ ՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՙԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ՚ ՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Ա­լի­սա ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Շու­շիի տեխ­նո­լո­գիա­կան հա­մալ­սա­րան են այ­ցե­լել Երևա­նի ՙԵ­րի­տա­սարդ­նե­րի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի ա­կումբ՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան մի խումբ ան­դամ­ներ։

Ող­ջու­նե­լով հա­մալ­սա­րա­նա­կան­նե­րին՝ կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­գահ Տիգ­րան Ա­վա­գյա­նը ներ­կա­յաց­րել է ա­կում­բի գոր­ծու­նեու­թյան հիմ­նա­կան նպա­տա­կը, այն է՝ ա­պա­հո­վել բուհ-ու­սա­նող-գոր­ծա­տու կա­պը, ոչ ֆոր­մալ կր­թու­թյամբ տալ պրակ­տիկ գի­տե­լիք­ներ և ա­պա­հո­վել պայ­ման­ներ փոր­ձի փո­խա­նակ­ման հա­մար: ՙԱ­ռա­ջին ան­գամ ենք Ար­ցա­խում։ Այ­ցի նպա­տակն է ե­րի­տա­սարդ­նե­րին տե­ղե­կաց­նել, որ մաս­նակ­ցեն թե՜ տե­ղա­կան և թե՜ մի­ջազ­գա­յին տար­բեր ծրագ­րե­րի, քա­նի որ ե­րի­տա­սարդ­նե­րի պա­սի­վու­թյուն կա, և ակն­հայտ է, որ նույն ան­ձինք են մշ­տա­պես մաս­նակ­ցում այդ ծրագ­րե­րին։ Ար­ցա­խի՝ որ­պես պե­տու­թյուն չճա­նաչ­ված լի­նե­լը, ցա­վոք, խո­չըն­դո­տում է ար­ցախ­ցի ե­րի­տա­սար­դի մաս­նակ­ցու­թյա­նը մի­ջազ­գա­յին տար­բեր ծրագ­րե­րի՚,-նշել է կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վա­րը։
Հան­դիպ­մա­նը հյու­րերն անդ­րա­դար­ձել են գրա­գետ կեր­պով CV կազ­մե­լուն, կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին հղ­ված մո­տի­վա­ցիոն նա­մակ­նե­րի կա­ռուց­ված­քին ու բո­վան­դա­կու­թյան շա­րադր­մա­նը, պա­տաս­խա­նել ներ­կա­նե­րին հու­զող հար­ցե­րին։
ՙԵ­րի­տա­սարդ­նե­րի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի ա­կումբ՚ կազ­մա­կեր­պու­թյան այ­ցին ա­ջակ­ցել է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը։