comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՍԻՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ՝ ՎԵՐԱԴԱՐՁ ՔԱՐՎԱՃԱՌ
[ARM]     [RUS]     [ENG]

ՍԻՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ՝ ՎԵՐԱԴԱՐՁ ՔԱՐՎԱՃԱՌ

Թա­մար ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

ք. Քար­վա­ճառ

Քար­վա­ճառ­ցի Գա­յա­նե Մար­գա­րյանն այս ու­սում­նա­կան տա­րում ա­վար­տել է Ստե­փա­նա­կեր­տի Շառլ Ազ­նա­վու­րի ան­վան պա­րար­վես­տի քո­լե­ջի ՙՊա­րի ման­կա­վար­ժու­թյուն՚ բա­ժի­նը։ Ու­սում­նա­ռու­թյունն ա­վար­տե­լուց հե­տո Գա­յա­նեն ո­րո­շել է վե­րա­դառ­նալ ու ստա­ցած գի­տե­լի­քը փո­խան­ցել քար­վա­ճառ­ցի մա­նուկ­նե­րին։

ՙԴպ­րո­ցա­կան տա­րի­նե­րից Քար­վա­ճա­ռում պա­րի խմ­բակ էի հա­ճա­խում, այդ ժա­մա­նակ­վա­նից շատ եմ սի­րել պա­րե­լը։ Մաս­նա­գի­տու­թյուն ընտ­րե­լիս հաշ­վի էի առ­նում ոչ միայն իմ նա­խա­սի­րու­թյու­նը, այլև այն բա­նի գի­տակ­ցու­մը, որ Քար­վա­ճա­ռում պա­րի ո­րա­կա­վոր­ված մաս­նա­գե­տի կա­րիք կա։ Մտա­ծե­ցի ինքս ձեռք բե­րել պա­րու­սույ­ցի մաս­նա­գի­տու­թյու­նը՚,- պատ­մում է Գա­յա­նեն։
Ու­սում­նա­ռու­թյան տա­րի­նե­րը քո­լե­ջում Գա­յա­նեն ար­դյու­նա­վետ է հա­մա­րում։ Պա­րար­վես­տի քո­լեջ դի­մե­լուց ա­ռաջ մտա­ծել է բարձ­րա­գույն ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն դի­մե­լու մա­սին։ Հի­մա վս­տահ է՝ ե­թե ա­ռանց նա­խա­սի­րու­թյու­նը հաշ­վի առ­նե­լու մաս­նա­գի­տու­թյուն ընտ­րեր, հաս­տատ ափ­սո­սա­լու էր։ ՙԵրբևէ չեմ ափ­սո­սում, որ ընտ­րել եմ քո­լե­ջը, այլ ոչ թե բարձ­րա­գույն ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյու­նը։ Կա­րող եմ ա­սել, որ քո­լե­ջի մեր ու­սու­ցիչ­ներն ա­մեն ինչ ա­նում էին, որ մենք լիար­ժեք գի­տե­լիք, փորձ ստա­նանք ու լավ մաս­նա­գետ­ներ դառ­նանք։ Թե որ­քա­նով է դա ինձ հա­ջող­վել, պարզ կլի­նի, երբ ար­դեն աշ­խա­տան­քի անց­նեմ ու ինքս էլ իմ հեր­թին իմ ու­նե­ցած փորձն ու գի­տե­լի­քը փո­խան­ցեմ տե­ղի ե­րե­խա­նե­րին՚,- ա­սում է Գա­յա­նեն ու հա­վե­լում, որ շատ է ցան­կա­նում աշ­խա­տել հենց ե­րե­խա­նե­րի հետ։
Քար­վա­ճառ վե­րա­դառ­նա­լու ո­րո­շու­մը միան­գա­մից ու հեշտ չի կա­յաց­վել։ ՙՍո­վո­րե­լուս տա­րի­նե­րին ա­նընդ­հատ մտա­ծում էի՝ վե­րա­դառ­նալ թե ոչ։ Ե­թե մնա­յի Ստե­փա­նա­կեր­տում, աշ­խա­տանք կգտ­նեի, բայց գի­տեմ, որ թե՜ Ստե­փա­նա­կեր­տում, թե՜ շր­ջա­կա հա­մայ­նք­նե­րում ա­վե­լի շատ մաս­նա­գետ­ներ կան, իսկ մեր շր­ջա­նում մաս­նա­գետ­նե­րի կա­րիք ա­վե­լի շատ է զգաց­վում։ Եվ վս­տահ եմ, որ վե­րա­դառ­նա­լով՝ ճիշտ ո­րո­շում եմ կա­յաց­րել՚։
Պա­րա­յին բազ­մա­թիվ տա­րա­տե­սակ­նե­րից Գա­յա­նեին ա­մե­նից հո­գե­հա­րա­զա­տը ազ­գա­յին պա­րերն են։ Ար­դեն մի քա­նի տա­րի է՝ պա­րում է Ար­ցա­խի ՙՏնջ­րե՚ ա­վան­դա­կան եր­գի-պա­րի հա­մույ­թում։ ՙՏնջ­րե՚ ան­վա­նու­մը կապ­ված է տնջ­րի հայտ­նի ծա­ռի հետ, ո­րը խոր­հր­դան­շում է մայր հո­ղում խո­րը ար­մատ­ներ գցե­լը։ Մեր խում­բը ևս ձգ­տում է ազ­գա­յին եր­գի ու պա­րի հան­դեպ խո­րը հե­տաք­րք­րու­թյան ար­մատ­ներ գցել հատ­կա­պես պա­տա­նի­նե­րի, ե­րի­տա­սարդ­նե­րի շր­ջա­նում։ Այդ նպա­տա­կով մեր հա­մույ­թը ե­լույթ­ներ է ու­նե­նում Ստե­փա­նա­կեր­տին հա­րա­կից գյու­ղա­կան մի շարք հա­մայ­նք­նե­րի դպ­րոց­նե­րում՝ ազ­գա­յին երգն ու պա­րը ներ­կա­յաց­նե­լով ա­շա­կերտ­նե­րին։ Ա­ռա­ջի­կա­յում խում­բը ծրագ­րում է Երևա­նում մաս­նակ­ցել ՙԳու­թան՚ ազ­գագ­րա­կան եր­գի-պա­րի փա­ռա­տո­նին։ Թե­կուզ այժմ Քար­վա­ճա­ռում եմ, խմ­բից դուրս չեմ ե­կել և շա­րու­նա­կե­լու եմ ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցել հա­մույ­թի ե­լույթ­նե­րին՚,- ըն­դգ­ծեց Գա­յա­նե Մար­գա­րյա­նը։