ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ ԵԶՐԱՓԱԿՎԵՑ
Հուլիսի 5-ից 23-ը Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան հիմնական դպրոցի մարզադաշտում քաղաքապետարանը ՙՍտեփանակերցիների միջազգային ակումբ՚-ի հետ համատեղ 2004-2005թթ. և 2006-2007թթ.ծնված պատանիների միջև անց է կացրել ՙԿաշվե գնդակ՚ մարզական ամենամյա մրցույթ-փառատոնը։
Մրցումներին մասնակցել են Ստեփանակերտ քաղաքի թվով 26 բակային թիմեր։ Համառ պայքարից հետո մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ. 2006-2007թթ. ծնված պատանիների միջև 1-ին տեղը զբաղեցրել է ՙԱրցախ Ու-11 Հեքիմյան՚, 2-րդ տեղը՝ՙԼուսավորիչ՚, իսկ 3-րդ տեղը՝ ՙԱրցախ՚ թիմը։
2004-2005թթ. ծնված պատանիների միջև ծավալված մրցույթում հաղթող է ճանաչվել ՙԱրցախ-Հեքիմյան՚ թիմը, 2-րդ տեղը զբաղեցրել է ՙՄոնթե-Աբովյան՚, իսկ 3-րդ տեղը՝ ՙԱրցախ Ու-14- Հեքիմյան՚ ֆուտբոլային թիմը։
Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից պարգևատրվել են պատվոգրերով, արժանացել դրամական պարգևների։ Հաղթող թիմերին նաև գավաթներ են հանձնվել։ ՙՍտեփանակերտցիների միջազգային ակումբ՚-ի կողմից 8 լավագույն խաղացողներ նույնպես արժանացել են դրամական պարգևների և հուշանվերների։
Մրցույթ-փառատոնի եզրափակման արարողությանը ներկա էին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը, ովքեր և իրականացրել են պարգևատրումը։
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն