comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԵՐԱԶՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՄԵՆ ՄԱՐԴ ԶԲԱՂՎԻ ԻՐ ՍԻՐԱԾ ԳՈՐԾՈՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԱԶՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՄԵՆ ՄԱՐԴ ԶԲԱՂՎԻ ԻՐ ՍԻՐԱԾ ԳՈՐԾՈՎ

Վարդգես Օ­ՎՅԱՆ

 Ման­կու­թյան տա­րի­նե­րին նկա­րում էի որ­տեղ պա­տա­հի՝ գր­քե­րի շա­պիկ­նե­րի տակ՝ սկզ­բում և վեր­ջում տե­ղադր­ված սպի­տակ է­ջե­րին, մեր հին, ան­շուք տան պա­տե­րին կպց­րած է­ժա­նա­գին ՙօ­բո­յին՚, այն տա­րի­նե­րին հա­զիվ ձեռքս ընկ­նող դեղ­նաս­պի­տակ թղ­թե­րի վրա և հորս նո­թա­տետ­րե­րի դեռևս ՙխո­պան՚ տա­րածք­նե­րում...

Մեր ազ­գու­տա­կը կար­ծում էր, թե ան­պայ­ման նկա­րիչ եմ դառ­նա­լու, ո­մանց կար­ծի­քով՝ ան­պայ­ման ու հաս­տատ հայտ­նի նկա­րիչ, ո­րով­հետև տա­ղան­դա­վոր հորս տղան եմ։ Այդ­պես էին կար­ծում մինչև այն օ­րը, երբ միջ­նա­կարգն ա­վար­տե­լուց հե­տո ըն­դուն­վե­ցի Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­վար­ժա­կա­նի բա­նա­սի­րա­կան, ա­վե­լի ճիշտ՝ հա­յոց լեզ­վի և գրա­կա­նու­թյան բա­ժի­նը։
Գե­ղան­կար­չու­թյու­նից բա­ցի սի­րում եմ նաև ե­րաժշ­տու­թյուն, հատ­կա­պես դա­սա­կան, հատ­կա­պես ազ­գա­յին, ժո­ղովր­դա­կան, եր­բեմն նաև՝ էստ­րա­դա, բայց ոչ եր­բեք ռա­բիս, ո­րից սար­սա­փե­լի ա­լեր­գիա ու­նեմ դեռևս ման­կու­թյան տա­րի­նե­րից, երբ հայ­տն­վում էի ծա­նոթ-բա­րե­կամ­նե­րի հար­սա­նիք­նե­րում ու պար­տա­դիր մեծ փո­րով եր­գիչ­նե­րի կլկ­լո­ցից սրտ­խառ­նուք էի զգում։
Սի­րում եմ թատ­րո­նը, կի­նոն։ Ման­կու­թյանս տա­րի­նե­րին, Հով­հան­նես Շի­րա­զի ման­կու­թյան ըն­կեր, հան­րա­պե­տու­թյան ժո­ղովր­դա­կան ար­տիստ, ճա­նաչ­ված ռե­ժի­սոր Հով­հան­նես Կա­րա­պե­տյա­նը նույ­նիսկ փոր­ձում էր ինձ­նից դե­րա­սան կեր­տել, բայց քա­նի որ այդ տա­րի­նե­րին ա­ներևա­կա­յե­լի ա­մաչ­կոտ էի ու հա­զիվ հնա­րա­վոր լի­ներ ինձ դուրս բե­րել թե­կուզ կի­սա­դա­տարկ դահ­լի­ճի դեմ-դի­մաց, ձեռ քա­շեց իր մտադ­րու­թյու­նից։
Լի­նե­լով բա­նա­սեր, ի տար­բե­րու­թյուն աշ­խար­հի բա­նա­սեր­նե­րի առն­վազն 95 տո­կո­սի, մեծ հա­կում ու­նեմ դե­պի ֆի­զի­կան ու տեխ­նի­կա­կան սար­քա­վո­րում­նե­րը՝ սկ­սած փոք­րիկ ռա­դիոըն­դու­նի­չից, մինչև հե­ռուս­տա­ցույց։ Դեռ ման­կու­թյան տա­րի­նե­րից ա­մեն ինչ քան­դում էի, քա­նի որ ինձ ա­ներևա­կա­յե­լի հե­տաք­րք­րում էր, թե ինչ կա այս կամ այն սար­քա­վոր­ման ներ­սում ու ինչ­պես են դրանք աշ­խա­տում։ Հի­շում եմ, այն ժա­մա­նակ ար­դեն Ար­ցա­խում ճա­նաչ­ված ու սիր­ված գրող հայրս՝ Վազ­գեն Օ­վյա­նը, որ ֆուտ­բո­լի ու հատ­կա­պես ՙԱ­րա­րա­տի՚ մո­լի եր­կր­պա­գու էր, ինչ­պես ա­սում են, կրակն էր ըն­կել պար­բե­րա­բար փչա­ցող, պատ­կա­ռե­լի գե­ղե­ցիկ արկղ հի­շեց­նող մեր ռա­դիոըն­դու­նի­չի ձեռ­քին, ո­րով ֆուտ­բո­լա­յին ռե­պոր­տաժ­ներ էր լսում, ու ար­դեն բազ­մա­թիվ վար­պետ­ներ էր հրա­վի­րել՝ ռա­դիոըն­դու­նի­չը կար­գի բե­րե­լու, հեր­թա­կան հիաս­թա­փու­թյու­նից հե­տո ա­սաց՝ ՙՎար­պետ­նե­րի սար­քե­լուց հե­տո հա­զիվ մեկ-եր­կու շա­բաթ է աշ­խա­տում, ոնց որ ար­դեն լրիվ ան­պետք է դար­ձել, վերց­րու, ինչ ու­զում ես՝ ա­րա՚։ Ես՝ յո­թե­րորդ դա­սա­րան­ցիս, քա­ղա­քի բո­լոր հայտ­նի վար­պետ­նե­րից հե­տո գոր­ծի ան­ցա և հորս ան­փո­խա­րի­նե­լի ըն­կեր ռա­դիոն սար­քե­ցի։ Ու այլևս այն չխա­փան­վեց, մինչև հորս մա­հից տա­րի­ներ հե­տո մի օր հաս­կա­ցանք, որ այն վա­ղուց իր դարն ապ­րել է, և ա­նի­մաստ է զո­ռով քարշ տալ 21-րդ դար։
Սի­րում եմ նաև... Ան­կեղծ ա­սած շատ բան եմ սի­րում, ու այդ ՙշատ բա­նե­րի՚ մեջ ան­սահ­ման մեծ ու ան­փո­խա­րի­նե­լի տեղ է գրա­վում Գրա­կա­նու­թյու­նը։ Հատ­կա­պես 5-6-րդ դա­սա­րա­նից հրա­շա­լի ըն­թեր­ցող էի, իսկ 8-րդ դա­սա­րա­նում թերևս ա­վե­լի շատ գե­ղար­վես­տա­կան գր­քեր էի ըն­թեր­ցել, քան լեզ­վի և գրա­կա­նու­թյան շատ ու շատ ու­սու­ցիչ­ներ։ Ու­սա­նո­ղա­կան տա­րի­նե­րին ես, որ դպ­րո­ցում դա­սե­րից եր­բեք փա­խած չկա­յի, սկ­սե­ցի պար­բե­րա­բար փախ­չել ձանձ­րա­լի ու ան­հե­տաքր­քիր դա­սա­խո­սու­թյուն­նե­րից՝ գր­քեր կար­դա­լու հա­մար, ու ար­դեն անս­խալ գի­տեի, թե մեր դա­սա­խոս­նե­րից ով է կար­դա­ցել իր կող­մից դա­սա­վանդ­վող ա­ռար­կա­յի այս կամ այն հե­ղի­նա­կի ՙվեր­լուծ­վող՚ գիր­քը...
Ու մի օր էլ պար­զե­ցի, որ գրի­չը ձեռ­քիս շարժ­վում է, սկ­սում է ինչ-որ նա­խա­դա­սու­թյուն­ներ գրել, ո­րոնք վեր­ջում դառ­նում էին եր­գի­ծա­կան կամ զար­մա­նա­լիո­րեն լուրջ պատմ­վածք ու նո­վել...
Օ­րե­րը գու­մար­վում՝ ա­միս­ներ են դառ­նում, ա­միս­նե­րը՝ տա­րի­ներ։ Տա­րի­ներն անց­նում են, և ես մեր պատմ­վածք­ներ ու հոդ­ված­ներ եմ գրում, մերթ` հրա­պա­րա­կա­խո­սա­կան հոդ­ված­ներ։ Երբ քա­ղա­քա­կան թե­մա­նե­րից, հրա­պա­րա­կա­խո­սա­կան հոդ­ված­նե­րից հե­տո անց­նում եմ գրա­կա­նու­թյան և է­լեկտ­րո­նա­յին կայ­քե­րում կամ պար­բե­րա­կան մա­մու­լում տպագ­րում իմ գրա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րին, դրան­ցից ա­վե­լի շատ ոգևոր­վում են ար­վեստ ու գրա­կա­նու­թյան եր­կր­պա­գու իմ ըն­թեր­ցող­նե­րը, իսկ ըն­թեր­ցող­նե­րի մի մա­սը հաս­տատ դժ­գո­հում է՝ պա­հո՛, բա դրա ժա­մա­նա՞կն է, քա­ղա­քա­կան, սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րը թո­ղած, դու էլ գե­ղե­ցիկ պատ­մու­թյուն­նե­րով ես տար­վել...
Երբ կր­կին անց­նում եմ քա­ղա­քա­կան թե­մա­նե­րին, զգում եմ, որ այս ան­գամ էլ մտ­քում ինձ­նից դժ­գո­հում են գրա­կա­նու­թյան ու ար­վես­տի եր­կր­պա­գու­նե­րը, ո­րոնց մեջ Մո­ցար­տը դեռ չի մե­ռել. ՙԱխր կար­գին գրիչ ու­նես, ըն­թեր­ցող­ներ ու­նես, ին­չո՞ւ ես ի­զուր ժա­մա­նակդ վատ­նում էդ բա­նե­րի վրա։ Գործ չու­նես դրանց հետ, թքի՜ր էդ բո­լո­րի վրա և գրա­կա­նու­թյամբ զբաղ­վիր...՚։
Ու ա­հա, ես ստիպ­ված եմ բա­վա­րա­րել թե՜ մեկ, թե՜ մյուս կող­մի ինձ ծա­նոթ ու ան­ծա­նոթ մարդ­կանց, հա­մա­խոհ­նե­րի, հա­մա­կիր­նե­րի կամ պար­զա­պես ըն­թեր­ցող­նե­րի պա­հանջ­նե­րը՝ մերթ ներ­կա­յա­նա­լով որ­պես գրող, ար­ձա­կա­գիր, մերթ նա­վար­կե­լով ներ­քա­ղա­քա­կան փո­թոր­կուն ջրե­րում։
Բայց, մեր մեջ ա­սած, հո­գուս խոր­քում դեռևս ե­րա­զում եմ այն օ­րը, երբ յու­րա­քան­չյու­րը կզ­բաղ­վի իր սի­րած գոր­ծով։

;