comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՓՈՔՐ ԳՅՈՒ­ՂԻ ՄՇԱ­ԿՈՒ­ԹԱ­ՅԻՆ ՀՈԳ­ՍԵ­ՐԸ…
[ARM]     [RUS]     [ENG]

ՓՈՔՐ ԳՅՈՒ­ՂԻ ՄՇԱ­ԿՈՒ­ԹԱ­ՅԻՆ ՀՈԳ­ՍԵ­ՐԸ…

Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

 Մշա­կու­թա­յին կյան­քի հետ կապ­ված խն­դիր­ներն Ար­ցա­խի մի շարք գյու­ղե­րում բազ­մա­թիվ են ու բազ­մա­շերտ: Խնդ­րա­հա­րույց է պատ­կե­րը նաև Աս­կե­րա­նի շր­ջա­նի Լու­սա­ձոր հա­մայն­քում: Դեռևս 1950- ա­կան թվա­կան­նե­րին կա­ռուց­ված շի­նու­թյու­նը երբևէ չի վե­րա­նո­րոգ­վել: 2014 թվա­կա­նից գյու­ղի մշա­կույ­թի տան տնօ­րենն է Վե­նե­րա Այ­վա­զյա­նը, ում հետ զրու­ցե­ցինք հենց աշ­խա­տան­քի վայ­րում:

Ներս մտ­նե­լով ա­կումբ՝ ու­շադ­րու­թյունս սևեռ­վեց հե­տաքր­քիր մի նր­բու­թյան վրա. չնա­յած կի­սա­խար­խուլ ու ան­շուք տես­քին` մշա­կու­թա­յին օ­ջախն ու­ներ ըն­դգ­ծուն ո­ճա­վո­րում ու հար­դա­րում: Երբ այդ մա­սին բարձ­րա­ձայ­նե­ցի, զար­մա­ցա տնօ­րե­նի պա­տաս­խա­նից: Պարզ­վում է՝ ե­րեք տա­րի ա­ռաջ հենց այս­տեղ էին տե­ղի ու­նե­ցել ի­րա­նա­հայ ռե­ժի­սոր Ա­նա­հիտ Ա­բա­դի հայ-ի­րա­նա­կան հա­մա­տեղ ար­տադ­րու­թյան ՙԵ­վա՚ նոր դրա­մա­տի­կա­կան ֆիլ­մի նկա­րա­հա­նում­նե­րը: ՙՆկա­րա­հա­նում­նե­րը մեր գյու­ղում տևել են 14 օր, իսկ ե­րեք օր շա­րու­նակ նկա­րա­հան­ման հրա­պա­րա­կի էր վե­րած­վել հենց մեր ա­կում­բը՚,- հպար­տու­թյամբ ու ոգևոր­ված պատ­մում է Վ. Այ­վա­զյա­նը: Ինչ խոսք, իս­կա­պես ու­րա­խա­լի և ոգևո­րող հան­գա­մանք է: Բայց այն, որ նկա­րա­հա­նում­նե­րի հետ ա­վարտ­վեց նաև մշա­կու­թա­յին աշ­խու­ժու­թյու­նը, ցա­վա­լի է:
Մեր զրու­ցա­կի­ցը շեշ­տեց, որ գյու­ղում տի­րող պա­սիվ մշա­կու­թա­յին կյանքն էա­պես պայ­մա­նա­վոր­ված է շեն­քա­յին պայ­ման­նե­րով ու բնակ­չու­թյան սա­կավ թվով: Ու չնա­յած վե­րո­հի­շյալ խո­չըն­դոտ­նե­րին, փոր­ձում են հնա­րա­վո­րինս աշ­խու­ժաց­նել մշա­կու­թա­յին կյան­քը: Հա­մա­գոր­ծակ­ցում են գյու­ղի դպ­րո­ցի հետ, կազ­մա­կեր­պում հա­մա­տեղ մի­ջո­ցա­ռում­ներ, ո­րոնք, սա­կայն, ա­կում­բի դահ­լի­ճի պայ­ման­նե­րից ել­նե­լով, ա­ռա­վել հա­ճախ տե­ղի են ու­նե­նում դպ­րո­ցում: Այս­տեղ են գոր­ծում նաև նկար­չու­թյան ու եր­գի խմ­բակ­նե­րը: ՙԵ­թե մշա­կույ­թի տու­նը թե­պետ ո՜չ հիմ­նո­վին, գո­նե կոս­մե­տիկ վե­րա­նո­րոգ­վեր, հա­մալր­վեր անհ­րա­ժեշտ գույ­քով, ե­րաժշ­տա­կան գոր­ծիք­նե­րով, ժա­ման­ցա­յին խա­ղա­սե­ղան­նե­րով, պատ­կե­րը լրիվ այլ կլի­ներ՚,- ա­սում է տնօ­րե­նը: Նա նաև վս­տա­հեց­նում է, որ, թե­կուզ սա­կավ, բայց ար­վես­տա­սեր բնա­կիչ­ներ ու­նի Լու­սա­ձո­րը: Տի­րող ի­րա­վի­ճա­կից ցավ ապ­րող տնօ­րե­նը չի հան­ձն­վում, ա­նընդ­հատ ծրագ­րեր է նա­խա­ձեռ­նում և ո­րոշ չա­փով հե­տաք­րք­րու­թյուն մտց­նում գյու­ղա­ցի­նե­րի ա­ռօ­րյա­յում: Կազ­մա­կեր­պում է գրա­կան ե­րե­կո­ներ, հի­շար­ժան տո­նե­րին նվիր­ված մի­ջո­ցա­ռում­ներ: Գյու­ղի ե­րի­տա­սարդ­նե­րը սի­րում են ձմ­ռա­նը հա­վաք­վել ա­կում­բի վա­ռա­րա­նի շուրջ, շփ­վել մի­մյանց հետ, իսկ ամ­ռա­նը, սո­վո­րա­բար, նրանք շատ բազ­մազ­բաղ են. գյու­ղա­կան հա­զար ու մի հոգս, տք­նա­ջան աշ­խա­տան­քով ա­րար­վող բա­րե­կե­ցու­թյուն… Այլ կերպ հնա­րա­վոր էլ չէ:
Ան­զեն աչ­քով էլ տե­սա­նե­լի էին նաև ո­րո­շա­կի շեն­քա­պահ­պան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը: Սա­կայն անձրևաջ­րե­րից խու­նա­ցած պա­տե­րը, տա­նիքն ու պա­տու­հան­նե­րը փո­խել է պետք: Գյու­ղում ի­րա­կա­նաց­վում են բա­րե­գոր­ծա­կան ծրագ­րեր, բայց, չգի­տես ին­չու, մշա­կույ­թի տու­նը դեռևս շա­րու­նա­կում է դուրս մնալ բա­րե­գործ­նե­րի տե­սա­դաշ­տից:
Լու­սա­ձոր­ցի­նե­րը չեն մո­ռա­ցել, թե տա­րի­ներ ա­ռաջ գյուղն ինչ աշ­խույժ մշա­կու­թա­յին կյան­քով էր ապ­րում: Ռի­տա Կա­րա­պե­տյա­նը ծն­վել և միշտ ապ­րել է գյու­ղում: 1991 թվա­կա­նից աշ­խա­տում է ա­կում­բում: Ա­կում­բի մա­քուր տես­քը հենց նրա կա­տա­րա­ծի ար­դյունքն է: Ա­սում է, որ ա­կում­բում ա­մեն ինչ իր ման­կու­թյունն է հի­շեց­նում: Այ­սօր նա ե­րա­նու­թյամբ է հի­շում այդ օ­րե­րը, հի­շում է խնամ­քով աշ­խա­տող որմ­նա­դիր­նե­րին: Իսկ ինքն ու հա­սա­կա­կից­նե­րը աղ­բյու­րից սառ­նո­րակ ջուր էին բե­րում որմ­նա­դիր­նե­րի հա­մար: Այ­սօր Ռի­տա տա­տիկն իր թոռ­նիկ­նե­րին ու գյու­ղի մյուս ե­րե­խա­նե­րին սի­րով ու կա­րո­տով է պատ­մում, թե ինչ­պի­սին էր ի­րենց ման­կու­թյու­նը, ինչ­պի­սին էր գյու­ղը տա­րի­ներ ա­ռաջ: Ու հոր­դո­րում. երբ մե­ծա­նան, ձգ­տեն լու­ծում տալ կեն­սա­կան նշա­նա­կու­թյան այդ խն­դիր­նե­րին: