comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՍ­ՄՈՒՆ­ՔԻ ՓԱ­ՌԱ­ՏՈՆՆ Ա­ՎԱՐՏ­ՎԵՑ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՍ­ՄՈՒՆ­ՔԻ ՓԱ­ՌԱ­ՏՈՆՆ Ա­ՎԱՐՏ­ՎԵՑ

Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ

 Աս­մուն­քի Հա­մա­հայ­կա­կան 8-րդ փա­ռա­տո­նը, ո­րի մեկ­նար­կը տր­վեց հու­լի­սի 30-ին` Շու­շիում, փակ­ման հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյու­նը տե­ղի ու­նե­ցավ օ­գոս­տո­սի 1-ին, բեր­դա­քա­ղա­քի մշա­կույ­թի կենտ­րո­նում։

Հի­շեց­նենք, որ փա­ռա­տո­նին մաս­նակ­ցեց 130 դպ­րո­ցա­կան Վրաս­տա­նից, Ի­րա­նից, Լի­բա­նա­նից, Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նից, Հա­յաս­տա­նից, Ար­ցա­խի բո­լոր շր­ջան­նե­րից։ Նշենք, որ փա­ռա­տո­նը դար­ձել է Ար­ցա­խի հոգևոր-մշա­կու­թա­յին կյան­քի կարևո­րա­գույն ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից մե­կը, որ նա­խա­ձեռ­նել է ՙՇու­շի-Ա­վան-պլա­զա՚ հյու­րա­նո­ցի բաժ­նե­տեր, Հայ կր­թա­կան հիմ­նար­կու­թյան տնօ­րեն­նե­րի խոր­հր­դի ան­դամ, ա­մե­րի­կա­հայ բա­րե­րար Ա­լեք Բաղ­դա­սա­րյա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ։ Փա­ռա­տո­նի նպա­տակն է մա­տաղ սերն­դի ու­շադ­րու­թյու­նը բևե­ռել հայ­րե­նի գրա­կա­նու­թյա­նը, սեր ա­ռա­ջաց­նել հայ գրա­կա­նու­թյան, մաս­նա­վո­րա­պես` պոե­զիա­յի, ա­մե­նայն հայ­րե­նիի հան­դեպ, շա­րու­նա­կել ազ­գա­յին աս­մուն­քի հա­րուստ ա­վան­դույթ­նե­րը։ Փա­ռա­տո­նը, որն ար­դեն դար­ձել է ա­մե­նա­մյա, հնա­րա­վո­րու­թյուն է տվել աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րից հա­զա­րա­վոր հայ ե­րե­խա­նե­րի, պա­տա­նի­նե­րի ա­ռա­ջին ան­գամ լի­նել հայ­րե­նի հո­ղում, մի­մյանց հետ հա­ղոր­դակց­վել մայ­րե­նի լեզ­վով, այ­ցե­լել տե­սար­ժան վայ­րեր, ծա­նո­թա­նալ Ար­ցա­խի պատ­մամ­շա­կու­թա­յին հու­շար­ձան­նե­րին, հայ­րե­նի­քի հե­րո­սա­կան պատ­մու­թյա­նը։
Փա­ռա­տո­նի ա­վար­տի հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյա­նը ներ­կա էր Ար­ցա­խի Նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նը, ՀԱԵ Ար­ցա­խի հոգևոր ա­ռաջ­նորդ Պարգև Արքե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյա­նը, պաշ­տո­նա­տար այլ ան­ձինք։
Ե­րե­կոն վա­րում էին Ա­ղա­սի Թադևո­սյա­նը և Ա­նա­հիտ Նա­հա­տա­կյա­նը Հա­յաս­տա­նից։
Փա­ռա­տո­նը տար­բեր տա­րի­նե­րի ու­նե­ցել է տար­բեր հո­վա­նա­վոր­ներ, իսկ այս տա­րի այն հո­վա­նա­վո­րել է Հայ կր­թա­կան հիմ­նար­կու­թյու­նը, իսկ մի­ջո­ցառ­մա­նը մշ­տա­պես օ­ժան­դա­կել են Ար­ցա­խի պե­տա­կան կա­ռույց­նե­րը։ Ա­ռանձ­նա­պես ընդ­գծ­վե­ցին Գուր­գեն Մե­լի­քյա­նի ՙՔա­շա­թա­ղի բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րին՚ հիմ­նադ­րա­մի և ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյան ա­նուն­նե­րը։ Սփյուռ­քում ան­համ­բեր սպա­սում են այս մի­ջո­ցառ­մա­նը, ո­րը Ար­ցա­խից հա­յա­պահ­պա­նու­թյան ա­լիք է սփ­ռում հայ­կա­կան գա­ղա­փար­նե­րով, նաև ե­րի­տա­սարդ­նե­րին հա­մախմ­բե­լու մի­ջոց­նե­րից մեկն է։
Այ­նու­հետև նա­խա­րա­րը պարգևներ հանձ­նեց մր­ցա­նա­կա­կիր­նե­րին, ով­քեր հան­դես ե­կան մեկ բա­նաս­տեղ­ծու­թյան ար­տա­սա­նու­թյամբ (ոչ միայն Թու­մա­նյա­նից)։
Ջերմ ծա­փա­հա­րու­թյուն­նե­րի ար­ժա­նա­ցավ Ար­փի­նե Բա­կուն­ցը (16 տա­րե­կան, ՌԴ, ք. Կրաս­նո­դար), ով ար­տա­սա­նեց իր հե­ղի­նա­կած բա­նաս­տեղ­ծու­թյու­նը` նվիր­ված Ապ­րի­լյան քա­ռօ­րյա պա­տե­րազ­մում զոհ­ված իր եղ­բո­րը՝ Նա­րեկ Մկրտ­չյա­նին։
Թվար­կենք մր­ցա­նա­կա­կիր­նե­րին. ա­ռա­ջին մր­ցա­նակ՝ Լի­լի Հայ­թյան (ԱՄՆ, Լոս -Ան­ջե­լես, ա­ռա­ջին տա­րի­քա­յին խումբ, 10 տա­րե­կան), Մա­րիամ Վար­դա­նյան (երկ­րորդ տա­րի­քա­յին խումբ, Շու­շի)։
Երկ­րորդ մր­ցա­նա­կա­յին տե­ղը զբա­ղեց­րել են Ար­փի­նե Բա­կուն­ցը, Պա­րույր Ստամ­բու­լյա­նը (Լի­բա­նան, Այն­ճար), եր­կուսն էլ երկ­րորդ տա­րի­քա­յին խմ­բից, և Ռազ­միկ Կա­րա­պե­տյա­նը (ք. Էջ­միա­ծին) ա­ռա­ջին տա­րի­քա­յին խմ­բից։ Եր­րորդ մր­ցա­նակ են շա­հել Զո­յա Ղարս­լյա­նը (Ջա­վախք, ա­ռա­ջին տա­րի­քա­յին խումբ, Նոյ Նա­զա­րյա­նը (Ի­րան, Թեհ­րան) և Ա­նուշ Մար­տի­րո­սյա­նը (Ար­ցախ, Մար­տու­նի) երկ­րորդ տա­րի­քա­յին խմ­բից։
Բուռն ծա­փա­հա­րու­թյուն­նե­րի ար­ժա­նա­ցավ լի­բա­նա­նա­հայ դե­րա­սա­նու­հի և նկար­չու­հի, հանձ­նախմ­բի ան­դամ Սիր­վարդ Ֆազ­լյա­նը, ով ար­տա­սա­նեց Դա­նիել Վա­րու­ժա­նից և Սիա­ման­թո­յից։
Ար­ցա­խի Նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյանն իր խոս­քում կարևո­րեց աս­մուն­քի, գրա­կա­նու­թյան, ար­վես­տի դե­րը երկ­րի կա­ռուց­ման և ար­ժա­նա­վոր քա­ղա­քա­ցի կեր­տե­լու գոր­ծում, ա­պա պարգևներ հանձ­նեց մր­ցա­նա­կա­կիր­նե­րին։
Ա­լեք Բաղ­դա­սա­րյանն իր ե­լույ­թում նշեց, որ Շու­շին ե­ղել է և կդառ­նա մշա­կու­թա­յին կենտ­րոն, որ ե­րե­խա­նե­րը կգան, կվա­յե­լեն հայ­րե­նի­քի օդն ու ջու­րը, կվե­րա­դառ­նան ո­գեշ­նչ­ված, լա­վա­գույն հի­շո­ղու­թյուն­նե­րով, ա­պա թվար­կեց Հայ կր­թա­կան հիմ­նար­կու­թյան գոր­ծե­րը, որ ի­րա­կա­նաց­վում է Սփյուռ­քում, Հա­յաս­տա­նում և Ար­ցա­խում։
Ե­րե­կո­յի մաս­նա­կից­նե­րը վա­յե­լե­ցին հայտ­նի եր­գիչ Տիգ­րան Մկրտ­չյա­նի կա­տա­րում­նե­րը, ա­պա շուրջ­պար բռ­նե­ցին ՙԿար­նո քո­չա­րիի՚ հն­չյուն­նե­րի տակ։
;