comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՐՑԱԽԸ ԵՎ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԸ ԵՎ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԸ

 

 

 

Սի­րուն ԲԱՂ­ԴԱ­ՍԱ­ՐՅԱՆ

Բա­նա­սի­րա­կան գիտ. թեկ­նա­ծու

Բո­լո­րին հայտ­նի է, որ նո­րա­գույն շր­ջա­նի հայ գրա­կա­նու­թյան երևե­լի­նե­րից մե­կի՝ Հա­մո Սա­հյա­նի բազ­մա­լար քնա­րեր­գու­թյան հն­չեղ թե­մա­նե­րից մե­կը Հայ­րե­նիքն է և հայ­րե­նա­սի­րու­թյու­նը։ Մար­դուն կա­տա­րյալ տես­նելն ու նրան մեղ­քե­րից փր­կե­լու հիմ­նախն­դի­րը ա­հա քա­նի՛-քա­նի դար դար­ձել է հայ (և ոչ միայն հայ) գրա­կա­նու­թյան ա­ռանց­քա­յին թե­մա­նե­րից մե­կը։ Այս ի­րո­ղու­թյունն ա­հա թե ինչ­պես է գնա­հա­տում մեծ քնա­րեր­գուն. ՙԲա­նաս­տեղ­ծը ճա­նա­չել է տա­լիս մար­դու մեջ և աշ­խար­հում ե­ղած գե­ղե­ցի­կը, մար­դու մեջ ցույց է տա­լիս Աստ­ծուն և նրա միտ­քը հղ­կե­լով, բյու­րե­ղաց­նե­լով, կա­պում է տիե­զեր­քին՚։ Տա­ղան­դա­շատ բա­նաս­տեղ­ծը ինք­նա­բուխ ո­ճով ու նր­բե­րանգ­նե­րով կեր­տել է ո­գե­ղեն, հո­ղե­ղեն ու քա­րե­ղեն Հա­յաս­տա­նի ար­տա­պատ­կե­րը, որն ու­նի ազ­գա­յին կնիք և բազ­մա­բո­վան­դակ ար­տա­հայ­տու­թյուն­ներ։ Այդ ա­մե­նի մեջ Սա­հյա­նը ցույց է տվել իր անմ­նա­ցորդ սերն առ հայ­րե­նիք։?

ա­րա­բա­ղյան շարժ­ման ա­ռա­ջին իսկ օր­վա­նից Ստե­փա­նա­կեր­տի Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կում ծո­վա­ցել էր ժո­ղո­վուր­դը, հն­չում էին բազ­մա­թիվ ե­լույթ­ներ, կո­չեր, կրա­կոտ հայ­րե­նա­սի­րա­կան բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ։ Ամ­բիո­նից աս­մունք­վող բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րից ա­մե­նից շատ հն­չում էին Հովհ. Շի­րա­զի ՙՂա­րա­բա­ղի ող­բը՚, Ե. Չա­րեն­ցի ՙԵս իմ ա­նուշ Հա­յաս­տա­նին՚ և Հ. Սա­հյա­նի ՙԱ՛խր ես ինչ­պես…ը՚։ Դրան­ցից ա­ռա­ջի­նի մեջ ամ­փոփ­ված են տա­րի­նե­րով կու­տակ­ված մեր ա­նափ ցավն ու բո­ղո­քը, երկ­րոր­դը՝ Մայր Հա­յաս­տա­նի բա­նաս­տեղ­ծա­կան քար­տե­զագ­րումն է, իսկ եր­րոր­դը հայ­րե­նի­քը թող­նել-գնա­լու անհ­նա­րի­նու­թյան մա­սին է։ Պա­տա­հա­կան չէ, թե ին­չու է այս բա­նաս­տեղ­ծու­թյու­նը ար­ցախ­ցի­նե­րի հա­մար դար­ձել հիմն ու ա­ղոթք. սկս­վել էր ՙսպի­տակ ե­ղեռն՚. ստի­պում էին մեզ թող­նել մեր հին, պա­պե­նա­կան եր­կի­րը, հո­ղը հայ­րե­նի։ Բայց ինչ­պե՞ս. չէ՞որ մերն են Քիրսն ու Մռո­վը, Ա­մա­րասն ու Fան­ձա­սա­րը, վան­քերն ու դր­վա­գա­զարդ խաչ­քա­րե­րը… Այս­տեղ, Սա­հյա­նի ա­սած՝ ա­պու­պա­պոտ մեր քա­րերն են, քա­րափ­նե­րը, մեր ի­մաս­տուն նախ­նյաց սուրբ գե­րեզ­ման­նե­րը։
Հա­մո Սա­հյա­նը հա­մազ­գա­յին մեր զար­թոն­քի և պայ­քա­րի մա­սին ու­նե­ցել է իր դրա­կան վե­րա­բեր­մուն­քը։ Ա­հա 1988թ. գր­ված նրա տո­ղե­րը. ՙ…Ես հա­վա­տում եմ, որ մենք մեր ձեռ­քով կեր­տե­լու ենք մեր ա­պա­գան, կեր­տե­լու ենք այն­պես, ինչ­պես մենք ենք ու­զում։ Ան­պայ­մա՜ն։ Թուրքն էլ գի­տե, որ մենք մեծ հա­վատ ու­նենք մեր հաղ­թա­նա­կի հան­դեպ, գի­տե նույ­նիսկ, որ իր մեր­կաց­րած սրից շատ ա­վե­լի զո­րա­վոր է մեր լու­սա­վոր հա­վա­տը՚։
Մենք մեր կամ­քից ան­կախ՝ հայ­տն­վե­ցինք պա­տե­րազ­մի մեջ, և ստիպ­ված էինք զենք վերց­նել։ Սա­հյա­նին հարց­րին, թե ի՞նչ կա­րող է ա­նել գրո­ղի խոս­քը, երբ այս­քան շատ կոր­ծա­նա­րար զեն­քեր են կու­տակ­ված։ Նա իս­կա­կան ար­վես­տա­գե­տի նման պա­տաս­խա­նեց. ՙԱյդ ստեղծ­վող զենքն էլ է խոսք։ Խոսքն ա­տո­մից ու­ժեղ է։ Ա­մեն ինչ խոս­քից է ծն­վում։ Բնու­թյունն էլ Ա­րար­չի խոսքն է. մեկ էլ տե­սար մի քա­մի գցեց, ծո­վը շար­ժեց, ան­տա­ռը շար­ժեց, խո­սեց, խո­սեց­րեց ու լռեց՚։

Բո­լո­րիս հայտ­նի է, որ հայ ժո­ղո­վուր­դը գո­յատևել է ա­նընդ­հատ պա­տե­րազմ­ներ մղե­լով՝ իր ինք­նու­թյու­նը պա­հել-պահ­պա­նե­լու ար­դար ձգ­տու­մով։ Ե­թե ան­գամ ապ­րել է ստր­կու­թյան պայ­ման­նե­րում, հա­լած­վել է, խոշ­տանգ­վել, ա­մեն դեպ­քում ինքն իր ներ­սում պա­հել է ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը, պա­հել է իր ինք­նու­թյու­նը, բա­րո­յա­կան դեմ­քը… Սա­հյա­նը հա­վաս­տում է. ՙՉհո­խոր­տան ադր­բե­ջան­ցի­նե­րը, ի­րենք շատ են, ի­րենց բա­րե­կամ­նե­րը շատ են, զեն­քը շատ է։ Այս դեպ­քում ու­ժը զեն­քը չէ, ու­ժը քա­նա­կը չէ, ու­ժը հարս­տու­թյու­նը չէ, նավ­թը չէ, ծո­վը չէ։ Երբ նրանք աշ­խար­հի ա­ռաջ ցույց տվե­ցին ի­րենց մար­դաս­պա­նի դա­նա­կը, պարզ­վեց , որ շատ ա­վե­լի թույլ են, քան մենք կա­րող ենք երբևի­ցե լի­նել։ Ա­սել է թե՝ բա­րո­յա­պես նրանք ըն­կած ժո­ղո­վուրդ են։ Թո՜ղ ի­մա­նան, որ մենք ան­հա­մե­մատ ու­ժեղ ենք, ո­րով­հետև մեր տունն ենք պաշտ­պա­նե­լու, իսկ պաշտ­պա­նու­թյու­նը կռ­վի մե­ծա­գույն ձևն է… Ի­զուր են կար­ծում, թե երբևի­ցե այլ մե­թոդ­նե­րով հաղ­թել կլի­նի հայ ժո­ղովր­դին…՚։
Այ­սօր շա­տերն են զար­մա­նում, թե ինչ­պես հաղ­թե­ցինք. միա­բան էինք և պինդ։ Ա­մե­նից ա­ռաջ մեզ օգ­նեց մեր հա­վա­տը, ո­րը գրա­նի­տից էլ ա­մուր է։ Սա­հյա­նը գտ­նում է, որ հույ­սը տխուր մար­դու զգա­ցո­ղու­թյուն է, և հույ­սը պաս­սիվ բան է, իսկ հա­վատն ու­ժի ար­տա­հայ­տու­թյունն է, ե­թե նրա­նով գնաս՝ նպա­տա­կիդ ան­պայ­ման կհաս­նես։

ՙՄենք, -մտո­րում է բա­նաս­տեղ­ծը, -չենք կա­րո­ղա­նում աշ­խար­հին հաս­կաց­նել, որ էդ եր­կու մշա­կույթ­նե­րի կռիվն է, դրանք կրող ժո­ղո­վուրդ­ներն են դեմ-դի­մաց կանգ­նած՝ մե­կը սպա­նե­լու մո­լուց­քով, մյու­սը՝ ապ­րե­լու ի­րա­վուն­քով… Ղա­րա­բա­ղը էս շարժ­ման զան­գը չէ, զան­գի լեզ­վակն էլ չէ, պա­րանն է լեզ­վա­կի։ Ղա­րա­բա­ղը ա­ռիթ էր Ադր­բե­ջա­նի իս­լա­մա­կան մեծ շարժ­ման հա­մար։ Ու­զում է մեծ Ադր­բե­ջան ստեղ­ծի, միաց­նի հա­րա­վա­յին Ադր­բե­ջա­նը, Հյու­սի­սա­յին Ի­րա­նը, որ­տեղ 10 մլն ադր­բե­ջան­ցի կա։ Կող­քին էլ Թուր­քիան է. գնալ- միա­նալ են ու­զում։ Fնաց, հետն էլ Ղա­րա­բա­ղը պի­տի տա­նի, Նա­խիջևա­նը պի­տի տա­նի՚։
Եր­բեմն պա­տա­հում է, որ մենք դժ­գո­հում ենք մեր ազ­գա­կից­նե­րից՝ գտ­նե­լով, որ հա­յե­րը այս­պես են, այն­պես են։ Սա­հյա­նը ճիշտ է մո­տե­նում այս հար­ցին ևս. ՙՎատ բա­ներ ա­մեն ազ­գի մեջ էլ կան։ Ո՞վ ա­սաց, թե մեր վա­տը շատ է. մե­րը ա­մե­նա­քիչն է։ Ա­լի­շանն է ա­սել՝ թուր­քի մեջ մոն­ղո­լի ա­րյուն կա, մի՜ արթ­նաց­րեք այդ ա­րյու­նը։ Բայ­րո­նը որ­տե­ղից որ­տեղ զգա­ցել է՝ ինչ­քան վատ բա­ներ կան՝ հարևան­նե­րից են մտել հա­յի մեջ։ Մար­դուն փոր­ձու­թյան մեջ պի­տի դնել։ Մի բան հի­շե­ցի. հայր ու տղա պա­տե­րազ­մի ժա­մա­նակ գե­րի են ընկ­նում։ Fեր­մա­նա­ցին տղա­յին կյանք է խոս­տա­նում՝ պայ­մա­նով, որ փո­րի հոր փո­սը։ Տղան հրա­ժար­վում է, բայց ա­րի ու տես, որ հայ­րը չի դի­մա­նում փոր­ձու­թյա­նը և փո­րում է իր որ­դու փո­սը։ Եր­կու­սին էլ սպա­նում են, բայց հայրն ար­դեն սպան­ված էր իր ստո­րա­գույն ա­րար­քով։ Այս պատ­մու­թյամբ ազ­գի մա­սին ընդ­հան­րա­ցում կազ­մել չի կա­րե­լի։ Ե­զա­կի դեպ­քով չի կա­րե­լի դա­տել ազ­գի մա­սին։ Կարևո­րը մար­դու հա­մար ազ­գա­յին գե­նե­րը պա­հելն է։ Ի ու­րա­խու­թյուն մեզ՝ մեր ազ­գը դրանք պա­հել է՝ իբրև ե­րաշ­խիք դե­պի գա­լիքն ուղևոր­վե­լու՚։
Հ. Սա­հյա­նը մեծ կար­ծիք ու­ներ ե­րի­տա­սար­դու­թյան մա­սին՝ գտ­նե­լով, որ ա­մեն մարդ ի՜ր գոր­ծը պի­տի ա­նի և պի­տի ձգ­տի լավ ա­նել ի­րեն հանձ­նա­րար­ված գոր­ծը։ Օ­րի­նակ՝ գրողն էլ իր գոր­ծը պի­տի ա­նի և լավ ա­նի։ Մեր տղա­ներն ընկ­նում են մար­տում՝ հա­նուն հաղ­թա­նա­կի։ Ա­րի ու տես, որ այ­սօր­վա ֆի­դա­յի­նե­րը գե­րա­զան­ցում են ի­րենց նա­խորդ բո­լոր նվի­րյալ­նե­րին, այ­լա­պես՝ ազգ չէր լի­նի։ Մեծ ար­վես­տա­գետն այս մա­սին մտո­րում է . ՙԵ­թե Մար­տի­րոս Սա­րյանն իր ժո­ղովր­դի աչքն է, նրա մի­ջո­ցով պի­տի տես­նի, Կո­մի­տա­սը ա­կանջն է, նրա­նով պի­տի լսի, ե­թե Թու­մա­նյա­նը միտքն է ու լե­զուն, ե­թե Մաշ­տո­ցը ո­գին է, էու­թյու­նը, Ա­բո­վյա­նը թո­քերն են, շն­չա­ռու­թյու­նը և ե­թե Չա­րենցն էլ այս ժո­ղովր­դի սիրտն է, ա­պա այս տղա­նե­րը ազ­գի ա­րյու­նա­տար ա­նոթ­ներն են, ե­րակ­ներն են, զար­կե­րակն են ազ­գի։ Ազ­գի սիր­տը որ խփում է, աշ­խա­տում, ա­մեն մի զար­կը էս տղա­նե­րի շնոր­հիվ է։ Ի­րենք են ա­րյուն մա­տա­կա­րա­րում՝ ի­րենց ա­րյու­նը չխ­նա­յե­լով, ի­րենց ե­րա­զը փշ­րե­լով, ի­րենք ի­րենց ող­ջա­կիզ­ման տա­նե­լով… Քա­նի տե­սակ հե­րոս ու­նենք, բայց իս­կա­կան­նե­րը այս տղա­ներն են։ Ես նրանց ցա­վը տա­նեմ…՚։
Հաս­տատ­ված մի ճշ­մար­տու­թյուն կա՝ փոքր անձ­նա­զո­հու­թյուն­նե­րից ծն­վում են մե­ծե­րը, և փոքր լավ գոր­ծե­րից հյուս­վում է բա­րու­թյան և հե­րո­սու­թյան հրաշ­քը։ ՙԿյանքն իմ տունն է՚ բա­նաս­տեղ­ծու­թյան մեջ Սա­հյան-քա­ղա­քա­ցին, հիա­նա­լի ըմ­բռ­նե­լով մա­քա­ռում­նե­րով հա­րուստ պատ­մու­թյուն ու­նե­ցող հայ ժո­ղովր­դի նո­րօ­րյա կյան­քի, հի­րա­վի, ա­րյամբ նվաճ­ված ա­զա­տու­թյան գի­նը, վս­տա­հո­րեն ա­սում է.

Կյանքն իմ տունն է, ես նրա տե­րը,
Այս նվի­րա­կան հո­ղի վրա,
Այն­պես շքեղ են նրա պա­տե­րը,
Այն­պես ա­մուր է հիմ­քը նրա…

Իր կյան­քում բա­մաս­տեղ­ծը եր­բեք հյուր չի ե­ղել, ե­ղել է ակ­տիվ, ա­րա­րող տան­տեր, մտա­հոգ քա­ղա­քա­ցի, իր սե­փա­կան ձեռ­քե­րով է ստեղ­ծել ա­մեն ինչ և ի­րա­վունք է նվա­ճել խո­սել բո­լո­րի ա­նու­նից։ Քաջ գի­տակ­ցե­լով այն, որ ջան­քեր գոր­ծադ­րողն ա­նու­շադ­րու­թյան չի մատն­վում հան­րու­թյան կող­մից, հայ ժո­ղո­վուր­դը նրա ա­նու­նը գրան­ցել է հայ մե­ծե­րի ան­մա­հու­թյան ոս­կե­մա­տյա­նում։

;