comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Ե­ՐԵՔ ՕՐ՝ ՊՈԵ­ԶԻԱ­ՅԻ ԱՇ­ԽԱՐ­ՀՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

Ե­ՐԵՔ ՕՐ՝ ՊՈԵ­ԶԻԱ­ՅԻ ԱՇ­ԽԱՐ­ՀՈՒՄ

Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ

Աս­մուն­քի հա­մա­հայ­կա­կան 8-րդ փա­ռա­տո­նի մա­սին իր դի­տար­կում­ներն է ներ­կա­յաց­նում Երևա­նի կի­նո­յի և թատ­րո­նի պե­տա­կան ինս­տի­տու­տի դա­սա­խոս, բե­մա­կան խոս­քի վար­պետ, դե­րա­սա­նու­հի Մա­րի­նե ՄԽԻ­ԹԱ­ՐՅԱ­ՆԸ։

 Նախ սկ­սեմ Շու­շիից։ Այս հո­ղի վրա, թե­կուզ մի քա­նի օ­րով կանգ­նե­լը, քայ­լե­լը մեծ ո­գեշն­չում է մեզ՝ փա­ռա­տո­նի մաս­նա­կից­նե­րիս հա­մար։

Աս­մուն­քի հա­մա­հայ­կա­կան փա­ռա­տոնն այն կարևոր մի­ջո­ցա­ռում­նե­րից է, ո­րին հայ ե­րե­խա­ներն ու պա­տա­նի­ներն ամ­բողջ տա­րին սպա­սում են, ամ­բողջ տար­վա ըն­թաց­քում պատ­րաստ­վում են, և այս գոր­ծըն­թա­ցը մա­տաղ սերն­դին թույլ չի տա­լիս հե­ռա­նալ հայ գրա­կա­նու­թյու­նից, պոե­զիա­յից, հոգևոր ար­ժեք­նե­րից։
Ե­րեք օր շա­րու­նակ գտն­վել Շու­շիում, պոե­զիա­յի աշ­խար­հում, ունկ­նդ­րել, հա­ղոր­դա­կից լի­նել հա­յոց մե­ծե­րի խոս­քին ու պատ­գա­մին, նշա­նա­կում է մա­տաղ սերն­դին, հատ­կա­պես Սփյուռ­քից ե­կած ե­րե­խա­նե­րին ու պա­տա­նի­նե­րին կա­պել, մոտ պա­հել մեր հոգևոր ա­կունք­նե­րին։ Չէ՞ որ օ­տա­րու­թյան մեջ դժ­վար է պահ­պա­նել լե­զուն, ինք­նու­թյու­նը, ա­վան­դույթ­նե­րը, իսկ աս­մուն­քի հա­մա­հայ­կա­կան փա­ռա­տոնն ազ­գի ինք­նու­թյան պահ­պան­ման, ինք­նա­հաս­տատ­ման մի­ջոց­նե­րից մեկն է։

Այ­սօր­վա սե­րուն­դը շատ ա­վե­լի տե­ղե­կաց­ված է, զար­գա­ցած է, քան նա­խորդ­նե­րը, քան՝ մենք, բայց նո­րա­գույն տեխ­նո­լո­գիա­նե­րի զար­գաց­ման այս ժա­մա­նակ­նե­րում ե­րե­խա­նե­րը հե­ռա­ցել են գր­քից, ըն­թեր­ցա­նու­թյու­նից, ին­չը քա­ղա­քա­ցի դաս­տիա­րա­կե­լու շատ կարևոր մի­ջոց է։ Մենք աս­մուն­քի մի­ջո­ցով հայ ե­րե­խա­նե­րին, պա­տա­նի­նե­րին հի­շեց­նում ենք, վե­րա­դարձ­նում ենք դե­պի գիր­քը, դե­պի ըն­թեր­ցա­նու­թյու­նը, դե­պի հոգևո­րը։ Թե­կուզ մի քա­նի օր­վա մեջ մենք մեր դի­տար­կում­նե­րով, մեր զրույց­նե­րով նրանց ուղ­ղու­թյուն ենք տա­լիս, սո­վո­րեց­նում ենք, որ կարևո­րը ոչ թե ան­գիր սեր­տելն է, այլ զգա­լը, խո­րա­նա­լը հե­ղի­նա­կա­յին տեքս­տի էու­թյան մեջ։ Ե­րե­խա­նե­րը նաև սո­վո­րում են մե­կը մյու­սին լսե­լով։ Ճիշտ է, բո­լո­րը ար­տա­սա­նում են, բայց ա­սեմ, որ բե­մը ու­րիշ է, բե­մը սի­րում է ար­տիս­տիզմ։ Կար­ծում եմ` այս օ­րե­րի ըն­թաց­քում ե­րե­խա­ներն այս ա­ռու­մով շատ բան սո­վո­րե­ցին, ըն­կա­լե­ցին։

Աս­մուն­քի փա­ռա­տո­նը մեկ այլ կարևոր խն­դիր էլ ու­նի. վեր է հա­նում, բա­ցա­հայ­տում է շնոր­հա­լի ե­րե­խա­նե­րի, տա­ղանդ­նե­րի։ Հի­շում եմ, մի քա­նի տա­րի ա­ռաջ ա­ռա­ջին մր­ցա­նակ շա­հած Սի­սիան Սե­փա­նյա­նի ե­լույ­թը. խո­սուն աչ­քեր, ճիշտ ա­ռո­գա­նու­թյուն, հիա­նա­լի կա­տա­րում։ Նա միան­գա­մից աչ­քի ըն­կավ, և պա­տա­հա­կան չէ այ­սօր­վա նրա հա­ջո­ղու­թյու­նը կի­նո­յում։ Եվ նման շատ¬շա­տե­րը...
Մեկ նկա­տա­ռում ևս. այս փա­ռա­տո­նի մի կարևոր ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն նշեմ. գնա­հա­տու­թյու­նը կա­տար­վում է օ­բյեկ­տիվ, ա­նա­չառ, իսկ, ինչ­պես գի­տեք, ար­դա­րու­թյուն պա­հե­լը շատ կարևոր գոր­ծոն է ցան­կա­ցած գոր­ծի ա­ռա­ջըն­թա­ցի ա­պա­հով­ման հա­մար։ Ի­մի­ջիայ­լոց, ե­րե­խա­ներն ի­րենք էլ են սո­վո­րում ջո­կել լա­վը վա­տից։

Աս­մուն­քի փա­ռա­տո­նը մտեր­մաց­նում է աշ­խար­հի ա­մե­նա­տար­բեր եր­կր­նե­րից՝ Ա­ՄՆ-ի, Լի­բա­նա­նի հայ­կա­կան գաղ­թօ­ջախ­նե­րից ե­կած ե­րե­խա­նե­րին, ո­րոնց ե­րակ­նե­րում նույն ա­րյունն է հո­սում՝ Հայ­կի, Տիգ­րան Մե­ծի, Ար­տա­շես ար­քա­յի, Նա­րե­կա­ցու և Նժ­դե­հի... Մի տես­նեիք, թե ինչ է կա­տար­վում հյու­րա­նո­ցի բա­կում հրա­ժեշ­տի պա­հին՝ հուզ­մունք, թա­խիծ, նոր հան­դիպ­ման հույս, ակն­կա­լու­թյուն, նաև՝ եր­ջան­կու­թյան զգա­ցում, որ ե­ղել են Ար­ցա­խում, շփ­վել են ի­րար հետ։ Օ­տար ա­փե­րում ե­րե­խա­նե­րը լսել են, կար­դա­ցել են հայ­րե­նի­քի մա­սին, բայց ու­րիշ է հայ­րե­նի­քը զգալ որ­պես ի­րո­ղու­թյուն, նրա օ­դը շն­չե­լը...
Չմո­ռա­նամ նշել, որ փա­ռա­տո­նը տա­րեց­տա­րի թափ է առ­նում, ընդ­գր­կում է նոր մաս­նա­կից­նե­րի, և գա­լիս են մեծ սի­րով, խան­դա­վա­ռու­թյամբ։ Այս փա­ռա­տո­նին Ա­մե­րի­կա­յից մի աղ­ջիկ ե­կավ, 10 տա­րե­կան, ա­ռա­ջին մր­ցա­նակ շա­հեց, հրա­շա­լի ար­տա­սա­նու­թյուն էր։ Դժ­վար չէ գու­շա­կել, թե նա ինչ տպա­վո­րու­թյուն­ներ տա­րավ իր հետ։ Ե­կան, ար­տա­սա­նե­ցին, այս ան­գամ վա­յե­լե­ցինք ա­մե­նայն հա­յոց բա­նաս­տեղծ Հով­հան­նես Թու­մա­նյա­նի պոե­զիան և հե­ռա­նում ենք նոր հան­դի­պու­մի հույ­սով ու հա­վա­տով։