Logo
Print this page

ՏԱ­ՐԻՆ ԹՈՒ­ՄԱ­ՆՅԱ­ՆԱ­ԿԱՆ Է ՆԱԵՎ Ի­ՐԱ­ՆԱ­ՀԱ­ՅԵ­ՐԻ ՀԱ­ՄԱՐ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Ար­դեն ութ տա­րի է` Շու­շիում անց­կաց­վող Աս­մուն­քի հա­մա­հայ­կա­կան մր­ցույթ-փա­ռա­տո­նում ի­րենց վար­պե­տու­թյամբ, ընդ­գծ­ված հա­յե­ցիու­թյամբ (ան­գամ ա­նուն­նե­րով` Հազ­րե, Նոյ, Ա­մա­րաս, Զե­փյուռ) ա­ռանձ­նա­նում են Թեհ­րա­նից ե­կած ե­րե­խա­նե­րը: Նոյ Նա­զա­րյանն այս տար­վա մր­ցա­նա­կա­կիր­նե­րից է: Ար­դյո՞ք նրանք հա­տուկ պատ­րաստ­վում են փա­ռա­տո­նին և նրանց հետ այդ ուղ­ղու­թյամբ ո­րո­շա­կի աշ­խա­տանք է տար­վում և, առ­հա­սա­րակ, ինչ­պի­սի՞ն է կր­թա­կան վի­ճա­կը Ի­րա­նի հայ հա­մայն­քում: Այդ մա­սին զրու­ցե­ցինք Թեհ­րա­նից ե­կած աս­մուն­քող­նե­րի խմ­բի պա­տաս­խա­նա­տու­ներ Քա­մե­լիա Շիր­վա­նյա­նի, Ա­նետ Կա­րա­պե­տյա­նի հետ:

Խում­բը ներ­կա­յաց­նում էր 14 ա­շա­կերտ, ո­րոնք սո­վո­րում են Թեհ­րա­նի տար­բեր դպ­րոց­նե­րում: Պա­տաս­խա­նա­տու­ներն էլ տար­բեր կր­թօ­ջախ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ էին: Քա­մե­լիա Շիր­վա­նյա­նը ՙԱ­րաքս՚ դպ­րո­ցում է աշ­խա­տում, հա­յոց լեզ­վի և գրա­կա­նու­թյան ու­սուց­չու­հի է, իսկ Ա­նետ Կա­րա­պե­տյա­նը ՙԱ­րա­րատ՚ դպ­րո­ցի փոխ­տես­չու­հին է: Խմ­բի ան­դամ­նե­րից մեկն էլ ՙԹու­նյան՚ օ­րիոր­դաց դպ­րո­ցի ծնո­ղա­կան խոր­հր­դի նա­խա­գահ Թա­մար Թու­մա­սյանն էր:

ՙՊարս­կաս­տա­նում մեզ ան­վա­նում են ա­մե­նա­մեծ ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյուն: Ու­նենք մեր սր­բա­զան­նե­րը, մեր թե­մե­րը: Ե­րեք թեմ ու­նենք Պարս­կաս­տա­նում` Ատր­պա­տա­կա­նի, Նոր Ջու­ղա­յի ու Թեհ­րա­նի,  և ըստ դրանց ձեռ­նար­կում ենք մեր մի­ջո­ցա­ռում­նե­րը՚, -ա­սաց տի­կին Քա­մե­լիան` հա­վե­լե­լով, որ  Թեհ­րա­նի թե­մը հա­մախմ­բում է իր շուր­ջը ե­ղած քա­ղաք­նե­րը, նույն ձևով էլ` Ատր­պա­տա­կա­նը և Նոր Ջու­ղան: Ի­րա­նում ապ­րող հա­յե­րի թի­վը հաս­նում է շուրջ 560 հա­զա­րի: Նրանք հիմ­նա­կա­նում ապ­րում են Սպա­հա­նում, Ուր­միա­յում, Թեհ­րա­նում, Թավ­րի­զում, Խո­յում և այ­լուր: Ի­րա­նի տա­րած­քում բազ­մա­թիվ են հայ­կա­կան պատ­մամ­շա­կու­թա­յին հու­շար­ձան­նե­րը: Միայն Թեհ­րա­նում կա 8 գոր­ծող ե­կե­ղե­ցի: Մեր զրու­ցա­կից­նե­րի հա­վաստ­մամբ` հա­յե­րը դժ­գոհ չեն Ի­րա­նի կա­ռա­վա­րու­թյան` ի­րենց նկատ­մամբ վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյու­նից: Պաշտ­պա­նու­թյան տակ են առն­ված հայ­կա­կան ե­կե­ղե­ցի­նե­րը, հայ գրող­նե­րը գր­քեր են հրա­տա­րա­կում պե­տա­կան ա­ջակ­ցու­թյամբ: Երկ­րում կա չորս տաս­նյա­կից ա­վե­լի հայ­կա­կան դպ­րոց, ո­րից 14-ը` Թեհ­րա­նում: Գոր­ծում են մշա­կու­թա­յին, մար­զա­կան բազ­մա­թիվ ըն­կե­րու­թյուն­ներ, գրա­դա­րան­ներ, ո­րոնք զբաղ­վում են հա­յա­պահ­պա­նու­թյան և մա­տաղ սերն­դի դաս­տիա­րա­կու­թյան գոր­ծով: Ա­մե­նա­մե­ծը Թեհ­րա­նում գոր­ծող ՙԱ­րա­րատ՚ մար­զամ­շա­կու­թա­յին կենտ­րոնն է: Հայ­կա­կան հրա­տա­րակ­չու­թյուն­նե­րը տպագ­րում են գր­քեր, ամ­սագ­րեր, թեր­թեր: Ա­մե­նա­հի­նը ՙԱ­լիք՚ օ­րա­թերթն է, որն ար­դեն 86 տա­րե­կան է: Ի­րա­նա­հա­յերն ակ­տի­վո­րեն ներգ­րավ­ված են ներ­քին կյան­քում, խոր­հր­դա­րա­նում ու­նեն եր­կու պատ­գա­մա­վոր:

Ու­սուց­չու­հի­նե­րը փաս­տե­ցին, որ հայ ըն­տա­նիք­նե­րի մեծ մա­սի ե­րե­խա­նե­րը հա­ճա­խում են հայ­կա­կան դպ­րոց­ներ: Հա­մե­նայն դեպս, տար­րա­կան դպ­րոց` ան­պայ­ման, հիմ­նա­կան դպ­րոց` գե­րա­զան­ցա­պես: ՙԿա­րե­լի է ա­սել, որ մինչև 9-րդ դա­սա­րա­նը ե­րե­խա­նե­րը հայ­կա­կան դպ­րոց­ներ են հա­ճա­խում: Իսկ ա­վե­լի բարձ­րում լի­նում է, որ պարս­կա­կան դպ­րոց են գնում: Եվ նման­նե­րի հա­մար հա­յե­րե­նի ուր­բա­թօ­րյա պա­րապ­մունք­ներ ու­նենք՚,-ա­սաց տի­կին Քա­մե­լիան:

Ա­մեն տա­րի հայ ու­սու­ցիչ­նե­րը վե­րա­պատ­րաստ­վում են Երևա­նում: Պա­տա­հում է, որ դա­սագր­քե­րի հե­ղի­նակ­ներն ի­րենք են Ի­րա­նում հան­դի­պում ու­սու­ցիչ­նե­րին: Մեր զրու­ցա­կից­նե­րը հան­դի­պող դժ­վա­րու­թյուն­նե­րից մատ­նան­շե­ցին ոչ թե դա­սագր­քե­րի պա­կա­սը` ա­սե­լով, որ դրանք հիմ­նա­կա­նում ի­րենք են պատ­րաս­տում, այլ գրա­կա­նու­թյան` գե­ղար­վես­տա­կան գր­քե­րի: Երբ պի­տի հե­քիաթ­ներ բե­մադ­րեն, պատ­կե­րա­զարդ գր­քեր չկան, ե­ղա­ծը հին հրա­տա­րա­կու­թյան է: Երևա­նից ստա­նում են, ի­րենք էլ են ձեռք բե­րում, սա­կայն, ցա­վոք, ուղ­ղագ­րու­թյան խն­դիր կա: Բանն այն է, որ ի­րենք ա­ռաջ­նորդ­վում են մես­րո­պյան ուղ­ղագ­րու­թյամբ: Ե­րե­խա­նե­րը նոր ուղ­ղագ­րու­թյամբ երբ ըն­թեր­ցում են, թե­լադ­րու­թյուն գրե­լիս խն­դիր­ներ են ու­նե­նում:

Պարս­կաս­տա­նի հայ­կա­կան դպ­րոց­նե­րում նշ­վում են հայ­կա­կան կյան­քի բո­լոր կարևոր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը. Զա­տիկ, Վար­դա­նանք, Ապր­լի 24, Հա­յաս­տա­նի ան­կա­խու­թյան 100-ա­մյակ և այլն: Այս տար­վա մշա­կու­թա­յին կարևոր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը Հով­հան­նես Թու­մա­նյա­նի և Կո­մի­տա­սի 150-ա­մյակ­ներն են: Մաս­նա­վո­րա­պես, ՙԱ­րա­րատ՚ դպ­րո­ցում տա­րին հա­գե­ցած էր թու­մա­նյա­նա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րով: ՙԱյս­տեղ ե­ղել է նաև Ան­նա Հա­կո­բյա­նը, ո­րը հիա­ցել էր մեր դպ­րո­ցով: Ե­րե­խա­ներն ի­րենց ձեռ­քե­րով Թու­մա­նյա­նի հե­րոս­նե­րի կեր­պա­րով տի­կի­նիկ­ներ էին պատ­րաս­տել, պա­տի թեր­թեր լույս ըն­ծա­յել, բե­մադ­րու­թյուն­ներ ա­րել: Տար­վա ըն­թաց­քում մեզ մոտ ծրագր­ված են թու­մա­նյա­նա­կան փա­ռա­տո­ներ: Աս­մուն­քի մր­ցույթ-փա­ռա­տո­նին հան­դես ե­կած մեր ե­րե­խա­նե­րը հա­մայն­քում կազ­մա­կերպ­ված նմա­նա­տիպ բազ­մա­թիվ մի­ջո­ցա­ռում­նե­րի են մաս­նակ­ցել: Թեհ­րա­նը, կա­րե­լի է ա­սել, փոք­րիկ Հա­յաս­տան է՚,-ա­սաց Ա­նետ Շիր­վա­նյա­նը:

Դպ­րո­ցա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի կազ­մա­կերպ­ման հար­ցում մեծ դեր ու­նի ծնո­ղա­կան խոր­հուր­դը: ՙԹու­նյան՚ դպ­րո­ցի ծնող­խոր­հր­դի նա­խա­գահ Թա­մար Թու­մա­սյանն ա­սաց, որ մշա­կու­թա­յին բո­լոր ծրագ­րե­րը դպ­րո­ցի տե­սու­չը, փոխ­տե­սու­չը քն­նար­կում են ծնո­ղա­կան խոր­հր­դի հետ:
Հայ ե­րե­խա­նե­րը Ի­րա­նում մե­ծա­նում են հայ: Ցա­վոք, այս­տե­ղից էլ ար­տա­գաղթ կա: ՙՇա­տե­րը գնա­ցին Ա­մե­րի­կա: Հի­մա որ Թրամ­փը ճա­նա­պար­հը կտ­րեց, շա­տե­րը մտա­ծում են գալ Հա­յաս­տան: Ար­դեն քա­նի ըն­տա­նիք ե­կել, Հա­յաս­տան է ապ­րում: Տղաս հի­մա բա­նա­կում է, որ վեր­ջաց­րեց ծա­ռա­յու­թյու­նը, մենք էլ կգանք Հա­յաս­տան: Ար­դեն ո­րո­շել ենք: Այս­տեղ կարգն այդ­պի­սին է, մինչև բա­նա­կում ծա­ռա­յու­թյու­նը չեն վեր­ջաց­նում, երկ­րից դուրս գա­լու անձ­նա­գիր չեն ստա­նում: Մտա­ծում ենք, որ ա­մե­նա­ճիշ­տը հայ­րե­նի­քում ապ­րելն է: էս­պես քա­մու բե­րանն ըն­կա­ծի պես մինչև ո՞ւր պի­տի գնանք: Ար­մա­տա­վոր­վենք հայ­րե­նի­քում, նրա լավ օ­րին, վատ օ­րին էլ ներ­կա լի­նենք՚,- վեր­ջում ա­սաց Թ. Թու­մա­սյա­նը:

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.