comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀՈ­ՇՈՏ­ՎԱԾ ՀՈՒ­ՇԻ ՄԻ ՊԱ­ՏԱ­ՌԻԿ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈ­ՇՈՏ­ՎԱԾ ՀՈՒ­ՇԻ ՄԻ ՊԱ­ՏԱ­ՌԻԿ

Ա­նա­հիտ ԳԱԲ­ՐԻԵ­ԼՅԱՆ

Այս գի­շեր նո­րից ես կրակն ըն­կա հու­շե­րիս ձե­ռին: Անք­նու­թյու­նը, ձեռ­քիցս բռ­նած, ինձ տա­րա՛վ-տա­րավ ու իմ ման­կու­թյան ա­րա­հետ­նե­րով բե­րեց-հասց­րեց ա­վեր­ված-վառ­ված հայ­րա­կան իմ տան.... քա­րա­կույ­տե­րին: Եվ իմ կա­րո­տած ա­փի մեղ­միկ շո­յան­քից ու­շա­թափ` քա­րը ծաղ­կեց ա­կա­մա: Հեռ­վից, շատ հեռ­վից ա­կան­ջիս հա­սան թա­ղի` մեր բա­կում ան­հոգ խա­ղա­ցող աղ­ջիկ­նե­րի ճռ­վո­ղյունն ու մայ­րի­կիս կան­չը: Եվ իմ զրն­գուն ծի­ծա­ղի կար­կա­չը եր­կար ար­ձա­գան­քեց մեր տան պա­տե­րում... Մի դա­սա­ցու­ցակ, անձրևից շաղ­ված մո­լոր տա­ռե­րով, օ­տար սա­պո­գի հետ­քե­րը վրան, կա­րո­տից կպել կի­սա­վեր պա­տին սար­սա­փից հեն­ված քա­րին` ճա­նա­չեց ինձ... Իսկ իմ եր­բեմ­նի շեն ու շուխ տու­նը այժմ որ­բա­ցած, աշ­խար­հից խռով, քա­րու­քանդ ե­ղած, մտ­քում ինքն ի­րեն ինչ-որ բան է մե­ղա­վոր մտմ­տում... Երևի հի­շում է ան­ցած եր­ջա­նիկ տա­րի­նե­րը կամ գու­ցե ակն­կա­լում է իր հո­շոտ­ված պա­տե­րի շու­տա­փույթ ա­մո­քո՞ւ­մը...

...Եվ վառ­վեց գյու­ղը ո­րե­րորդ ան­գամ, և ա­րյուն հեղ­վեց գի­շեր­վա սր­տից: Ե­րեք ա­միս անց թուրք խու­ժա­նը խու­ճա­պա­հար ետ փա­խավ, հետ­դար­ձի ճա­նա­պար­հին թող­նե­լով բա­զում դիակ­ներ, իսկ ա­վե­րակ­ված գյու­ղում` հայ­րե­նի հո­ղը չլ­քած և մինչև վեր­ջին շուն­չը պայ­քա­րի ե­լած գյու­ղի լլկ­ված տե­րե­րի մա­սունք­նե­րը...

Եվ հենց հա­ջորդ օ­րը այս­տե­ղից-այն­տե­ղից սկ­սե­ցին հա­վաք­վել վի­րա­վոր գյու­ղի ողջ մնա­ցած բնա­կիչ­նե­րը, որ­պես­զի դեռևս չդա­դա­րող հրե­տա­կո­ծու­թյուն­նե­րի տակ սկ­սեն քա­րե­րից մաք­րել ի­րենց քանդ­ված տնա­տե­ղե­րը, շա­րել ցան­կա­պա­տե­րը… որ­պես­զի պա­տի ա­մեն բարձ­րա­ցող թի­զի հետ ամ­րա­նա Հույ­սը: Կա­նայք ցր­վե­ցին բան­ջա­րա­նոց­նե­րը` հա­վա­քե­լու սն­վե­լու հա­մար պի­տա­նի ա­մեն ինչ. դե­մը ձմեռ էր, պետք էր նա­խա­պատ­րաստ­վել: Ե­րե­խա­նե­րին պատ­վի­րե­ցին հե­ռուն չգ­նալ` մեր­ձա­կայ­քը դեռևս ա­կա­նա­պատ­ված էր: Աշ­խա­տան­քը ե­ռում է մինչև մթ­նե­լը, ոչ ոք չի ու­զում ա­ռա­ջի­նը գոր­ծը կի­սատ թող­նել... Ի՞նչ հաց, ի՞նչ բան... Ե­ղած-չե­ղա­ծը թո­ղել են հարս­նե­րին, որ ե­րե­խա­նե­րին խաբխ­բե­լով պա­հեն, մինչև ի­րենց մի բան հայ­թայ­թե­լը... ՙԱյ ձեր թա­մա­հը կտր­վիիիի՛՚,- կող­քի այ­գուց եր­կա­րում է Թա­մար բա­բո­յի զայ­րա­ցած ձայ­նը,- սաղ հա­նել-տա­րել են վա­րածս, բա էն քյուլ­փա­թին ին­չո՞վ եմ պա­հե­լու՚… Մի­նու­ճա­րը զոհ­վել էր, հար­սը ե­րե­խով էր, ու տան հոգ­սը իր վրա էր…

ՙԾա­ռերն էլ են հա­նել-տա­րել ար­մա­տով, մնա­ցածն էլ կտ­րել, բեր­քը քա­ղել են՚,- երկ­րոր­դում է վե­րին հարևա­նը ու մի յոթ­հար­կա­նի հայ­հո­յանք ու­ղար­կում դե­պի ՙա­րան­նե­րում՚ օ­բան երկ­հար­կա­նի դարձ­րած իր քիր­վա­նե­րին: Երևի յոթ­հար­կա­նին հա­մաշ­խար­հա­յին սար­դոս­տայ­նի թե­լե­րով հա­սավ, ո­րով­հետև նոր էր լռու­թյուն տի­րել, երբ վերս­կս­վեց հրե­տա­կո­ծու­թյու­նը, և բո­լո­րը շտա­պե­ցին դե­պի մո­տա­կա միակ ա­պա­հով շի­նու­թյու­նը: Ար­դեն սո­վո­րել են էս ա­մե­նին, մի կես ժա­մից ա­մեն ինչ կխա­ղաղ­վի, ի­րենք էլ մի քիչ կհան­գս­տա­նան... Մինչև հոկ­տեմ­բե­րի վեր­ջը հո­ղում տի­րոջ ար­դար ձեռ­քին կա­րո­տով սպա­սած և այժմ տաք գո­լոր­շի ար­ձա­կող կար­տո­ֆի­լը, բա­կում հո­րած, կա­րա­սում թա­լան­չի­նե­րից զար­մա­նա­լիո­րեն փրկ­ված, շա­ռա­գույն կա­ղամ­բի թթուի հետ շու­տով նախ­կին ա­կում­բա­վար Արևի­կի հյու­րա­սեր ձեռ­քով փա­ռա­հե­ղո­րեն կբազ­մի թթե­նու տակ բաց­ված փայ­տե սե­ղա­նին և նրա ար­ցուն­քա­խառն ՙԾի-ծեռ-նաաա՛կ՚-ի դյու­թիչ ելևէջ­նե­րը հարևան­նե­րին կե­սօ­րա­հա­ցի կկան­չեն... Տաք տված հա­ցի հետ վիշ­տը կուլ տա­լով, ի­րար սիրտ տա­լով ու ե­ղած-չե­ղա­ծը կի­սե­լով, մար­դիկ լռե­լյայն կշար­վեն սե­ղա­նի շուրջ, մի պահ կլ­ռեն, կհի­շեն հա­վերժ բա­ցա­կա­նե­րին ու օ­ղու կի­սատ սրս­ռոտ բա­ժա­կին հեն­ված` մի կտոր հաց կու­շա­թափ­վի....

Հա­ցը կուլ չի գնա, ու է­լի չխ­մող Արևի­կը դրու­թյու­նը փր­կե­լու հա­մար բա­ժա­կը ձե­ռը կառ­նի. ՙՄեր գյու­ղի կե­նա­ցը, ժո­ղո­վուրդ, մեր քա­րու­քանդ, բայց չմե­ռած գյու­ղի կե­նա­ցը... Չենք թող­նի մեռ­նի. չեեեե՛նք թող­նի կոր­չի-գնա.... Մեր հո­ղից հա­նած, ցր­տից է՜լ ա­վե­լի քաղց­րա­ցած էս խա­շած կար­տո­ֆի­լը ես չեմ փո­խի աշ­խար­հի ոչ մի խո­րո­վա­ծի հետ: Վեր­ջա­պես բե­րա­նիս հա­մը զգա­ցի: Էն չոր տա­փին կք­նեմ, մինչև տունս շի­նենք-վեր­ջաց­նենք, միայն թե իմ տա­նը լի­նեմ: Չե՛նք թող­նի մեր գե­րեզ­ման­նե­րը մե­զա­նից խռո­վեն... Մեր զոհ­ված տղա­նե­րին մե­նակ չե՛նք թող­նի: Մեր թոռ­նե­րի աչ­քե­րին ո՞նց պի­տի նա­յենք ու ի՞նչ պա­տաս­խան պի­տի տանք, երբ պա­պոնց տուն ու­զեն: Խմենք մեր ար­ծիվ­նե­րի կե­նա­ցը, որ մեր Ար­ցախ աշ­խար­հը ան­տեր չթո­ղե­ցին: Ու մենք էլ սա­րի նման միշտ թի­կուն­քը պա­հենք: Ա­նուշ լի­նի՚: Բո­լո­րի ուն­քա­մե­ջը մի քիչ կբաց­վի, քա­շա­թուխ­պը կնա­հան­ջի, ու սե­ղա­նին ան­գամ զուսպ կա­տակ­ներ կհն­չեն...
Ու կշե­նա­նա հողս, կբար­գա­վա­ճի եր­կիրս, քա­նի կան­գուն է ար­ցախ­ցու ան­կոտ­րում ո­գին, բա­բա­խում է շի­նա­կա­նի ար­դար սիր­տը, և նա­խիջևա­նիկ­ցի ութ­սու­նա­մյա արևա­հո­գի մա­մի­կի նման­նե­րը դեռևս ի­րենց պար­տա­վոր­ված են զգում սե­րունդ­նե­րի առջև...