comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
"ԳՐԱ­ԿԱՆ ԱՐ­ՑԱԽ" ՀԱ­ՄԱ­ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ԱՄ­ՍԱԳ­ՐԻ ՇՆՈՐ­ՀԱՆ­ԴԵՍՆ Ա­ՄԱ­ՐԱ­ՍՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

"ԳՐԱ­ԿԱՆ ԱՐ­ՑԱԽ" ՀԱ­ՄԱ­ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ԱՄ­ՍԱԳ­ՐԻ ՇՆՈՐ­ՀԱՆ­ԴԵՍՆ Ա­ՄԱ­ՐԱ­ՍՈՒՄ

Ար­մի­նե ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱՆ

Օ­գոս­տո­սի 20-ին հա­յոց դպ­րու­թյան օ­ջախ Ա­մա­րաս վա­նա­կան հա­մա­լի­րում կազ­մա­կերպ­վեց ՙԳրա­կան Ար­ցախ՚ ամ­սագ­րի շնոր­հան­դե­սը, ո­րի նա­խա­ձեռ­նու­թյան հե­ղի­նակն ամ­սագ­րի հիմ­նա­դիր ու գլ­խա­վոր խմ­բա­գիր, 16-ա­մյա Վո­վա Ար­զու­մա­նյանն է։

Շնոր­հան­դե­սին ներ­կա էին ե­րի­տա­սարդ ստեղ­ծա­գոր­ծող­ներ, Մար­տու­նու շրջ­վար­չա­կազ­մի, կր­թա­կան օ­ջախ­նե­րի աշ­խա­տա­կից­ներ, հյու­րեր Ստե­փա­նա­կեր­տից, Մար­տա­կեր­տից, Մար­տու­նուց։
Ամ­սագ­րի շնոր­հան­դե­սը կա­յա­ցել է ինչ­պես Վ. Ար­զու­մա­նյա­նի, այն­պես էլ Մար­տու­նու ար­վես­տի դպ­րո­ցի փոխտ­նօ­րեն, ե­րի­տա­սարդ ստեղ­ծա­գոր­ծող Սեր­գեյ Սա­ֆա­րյա­նի հա­մա­տեղ ջան­քե­րի շնոր­հիվ։
Վ. Ար­զու­մա­նյա­նի խոս­քով՝ ՙԳրա­կան Ար­ցախ՚ ամ­սա­գի­րը կբա­ցա­հայ­տի շնոր­հա­լի ու տա­ղան­դա­վոր ա­նուն­ներ, կա­ջակ­ցի Ար­ցա­խում, Հա­յաս­տա­նում, Սփյուռ­քում ապ­րող ե­րի­տա­սարդ­նե­րին՝ նրանց ձայ­նը լսե­լի դարձ­նե­լով։

Իր ե­լույ­թում Ս. Սա­ֆա­րյա­նը նշեց, որ ամ­սագ­րի ա­ռա­ջին հա­մա­րում ընդգրկվել է 15 ստեղ­ծա­գոր­ծող և տպագր­վել է ամ­սագ­րի հե­ղի­նակ­նե­րի մի­ջոց­նե­րով։ Շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյա­նը՝ ի դեմս նա­խա­րար Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նի, ում ա­ջակ­ցու­թյամբ կազ­մա­կերպ­վել է օր­վա մի­ջո­ցա­ռու­մը, շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Ա­րա­րատ Մել­քու­մյա­նին և բո­լոր նրանց, ով­քեր նպաս­տել են շնոր­հան­դե­սի կա­յաց­մա­նը։

Ե­լույթ­նե­րով հան­դես ե­կան բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, ԱրՊՀ դո­ցենտ Զա­րի­նե Սա­ռա­ջյա­նը, ե­րի­տա­սար­դա­կան հան­րա­յին հե­տա­զո­տու­թյուն­նե­րի կենտ­րո­նի նա­խա­գահ Ա­նի Ա­ռա­քե­լյա­նը, ե­րի­տա­սարդ ստեղ­ծա­գոր­ծող, ՙԳրա­կան Ար­ցախ՚ ամ­սագ­րի Մար­տա­կեր­տի ներ­կա­յա­ցու­ցիչ Աստ­ղիկ Բա­բա­յա­նը, ով­քեր բարձր գնա­հա­տե­ցին ամ­սագ­րի հիմ­նադ­րու­մը և նշե­ցին, որ այն ող­ջու­նել են նաև մտա­վո­րա­կան­ներ ու քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ ինչ­պես Ար­ցա­խի, այն­պես էլ Հա­յաս­տա­նի հան­րա­պե­տու­թյու­նից ու Սփյուռ­քից։ Կարևոր­վեց ներ­կա ժա­մա­նա­կաշր­ջա­նում հայ ե­րի­տա­սար­դի ա­րա­րող ու ստեղ­ծա­գործ լի­նե­լը։ Ու­րա­խու­թյամբ նշ­վեց, որ այ­սօր էլ կան շատ ե­րի­տա­սարդ­ներ, ով­քեր մոտ են գր­քին, շա­րու­նա­կում են նո­րո­վի պատ­մու­թյուն կեր­տել։

Սր­տի խոսք ա­սաց շնոր­հան­դե­սին ներ­կա ԱՄՆ Կա­լի­ֆոռ­նիա­յի նա­հան­գի հա­յա­շատ Լոս Ան­ջե­լես քա­ղա­քից ժա­մա­նած Լի­լիթ Չի­վիտ­չյա­նը։ Նա ա­վար­տել է Երևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի բա­նա­սի­րա­կան ֆա­կուլ­տե­տը։ Կր­թու­թյուն ստա­նա­լուց հե­տո, հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով, տե­ղա­փոխ­վել է ԱՄՆ, բայց միշտ հո­գով ու սր­տով հայ­րե­նի­քում է։ Նշեց՝ Աստ­ծո կա­մոք այ­սօր Ար­ցա­խում է, սր­տի փա­փա­գով է ե­կել Ա­մա­րա­սի վանք՝ զգա­լու ար­մատ­նե­րի ու դպ­րու­թյան ու­ժը։
ՙԳրա­կան Ար­ցախ՚ ամ­սագ­րի գի­նե­ձո­նի ա­րա­րո­ղու­թյան պա­տի­վը տր­վեց քա­ման­չա­հար, Ստե­փա­նա­կեր­տի Սա­յաթ-Նո­վա­յի ան­վան ե­րաժշ­տա­կան քո­լե­ջի դա­սա­տու Հա­կոբ Խա­լա­թյա­նին և եր­գիչ-եր­գա­հան Ռա­շիդ Բա­բա­յա­նին։
Մի­ջո­ցառ­ման ա­վար­տից հե­տո ներ­կա­նե­րին հրամց­վեց գե­ղե­ցիկ հա­մեր­գա­յին ծրա­գիր՝ ԱՀ մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ Ար­տա­շես Ե­սա­յա­նի, եր­գիչ-եր­գա­հան Ռա­շիդ Բա­բա­յա­նի, Մար­տու­նու և Ճար­տա­րի ար­վես­տի դպ­րոց­նե­րի շնոր­հա­շատ սա­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ: